Tatev Hayrapetyan
3.52K subscribers
430 photos
398 videos
739 links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
⚡️🔥 Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի ունեցել։

Դրանից բացի նաև նշեմ, որ Ադրբեջանում դա միակ հեռուստաընկերությունը չէ, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական»։ Ադրբեջանում նման քարոզի լծված են բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում՝ պետականները։ Ավելին, այդ հրահանգը պետությունն իջեցրել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Ալիևի ելույթից հետո, որտեղ Ադրբեջանի ղեկավարը բառացի ասել է․ «Հայաստանը երբեք չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Սա տեղի է ունեցել Փաշինյանի կողմից Արցախն ու անկլավները Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այսպես էր էլի Ալիևը ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անցած տարվա մարտ ամսից էլ ադրբեջանական «Baku.tv» հեռուստաընկերությունը մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»։ Այստեղ ՀՀ բոլոր մարզերը, գյուղերը, քաղաքները ներկայացվում են որպես «ադրբեջանական» տարածքներ։
Վերջերս իրենց թողարկումներից մեկում բառացի նշել էին․ «Արևմտյան Ադրբեջանի տարեգրություն» նախագծի նպատակն է պահպանել և հանրահռչակել մեր պատմական և հնագույն հողերի անվանումը, ինչպես նաև հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանման փաստերը։ Վեր հանել այն տեղանունները, որոնք գոյություն ունեին այդ տարածքներում՝ համաշխարհային հանրությանը փոխանցելով այն փաստերը, որոնք հաստատում են, որ այդ տարածքը զուտ օղուզ-թուրքական բնակավայր է։
Ինչպես ասաց՝ Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի մասին. «20-րդ դարի սկզբի քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք շատ լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը»,-ասվում է թողարկման մեջ։

Այս քարոզչությունը ինտենսիվորեն տարվում է արդեն մեկ ու կես տարուց ավել, իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն հազիվ մեկ անգամ անդրադարձած լինի այս թեմային, փոխարենը իրենց գլխավոր գործառույթը դարձել է Ադրբեջանի բռնապետական ու ագրեսիվ իմիջը փոխելը, դրանով են զբաղված իրենց շփումներում, երբ պատերազմով ձևավորված իրողությունը ներկայացնում են որպես «ձեռքբերում»։
Մի խոսքով, ամբողջությամբ դարձել են Ադրբեջանի ԱԳՆ-ին կից կառույց։ Բայց եթե այս թեզը խելացի օգտագործվեր, սա կարելի էր դարձնել Ադրբեջանի ղեկավարության համար մեծ գլխացավանք, այնքան, որ իրենք ռիսկ չանեին անգամ այս թեման արծարծել։ Բայց դրա համար քաղաքական կամք ու գիտելիք է պետք։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եթե որևե տարբերություն գտնեք Ալիևի ջատագով այս ադրբեջանցի պատգամավորի ու ՀՀ իշխանական պատգամավորների ասածների միջև, կարող եք կիսվել մեկնաբանություններում։ Ես փնտրում եմ, չեմ գտնում 🤔
Tatev Hayrapetyan pinned «⚡️🔥 Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի…»
Ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը ասել է․ «Փաշինյանին կարելի է հրավիրել Բաքու»։

Զարմանալի է, ինչու՞ մինչ այս մտքներով չէր անցել, ես ավելին ասեմ՝ իր համար արձան կարող են դնել, քանի որ նրանք երբեք Ստեփանակերտում դրոշ չէին դնի առանց Փաշինյանի աջակցության, ում համար 2018—ի մայիսին Արցախը գերտերություն էր, իսկ 2024-ի մայիսին արդեն զուտ ռեստորան Իջևանում։ Մի խոսքով, Փաշինյանին շատ բանով են պարտք էլի։
Փաշինյանի ասուլիսի ողջ նպատակը ադրբեջանական ու թուրքական խոսույթների հերթական քարոզն է հայկական տեղեկատվական տիրույթում, ինչպես նաև դաշտը իր օրակարգերով լցնելը։ Որպես ամենօրյա մակարդակով ադրբեջանական տեղեկատվական դաշտին հետևող մարդ, վաղուց արդեն համոզվել եմ, որ ՀՀ իշխանությունների թեզերը գեներացվում են Բաքվում։ Ուստի սա հայկական հանրության դեմ հերթական հոգեբանական տեղեկատվական գրոհն է լինելու, ուրիշ ոչինչ։ Այս ձեռագիրն առկա է արդեն շատ տևական ժամանակ, այն այլևս փոփոխման ենթակա չէ․․․
Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայ հանրությանը սպառնում են պատերազմով, մոռանում են, որ հենց իրենք են տարածաշրջանում ու հայ-ադրբեջանական հարաբերություններում նորմալ ու օրինաչափ դարձրել ուժով ու ուժի սպառնալիքով իրողությունները փոխելը։ Պատերազմ չուզող իշխանությունը երբեք քաղաքական ամրագրում չէր տա պատերազմով ստեղծված իրողությանը։ Պատերազմի ու ագրեսիայի բանաձևով հարցեր լուծելը բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է Ալիևը կարողացել մարսել, հակառակ դեպքում՝ դա նրան երբեք չէր հաջողվի։

Այնպես որ բավական է Ալիևի հետ միասին մեզ պատերազմով սպառնան։ Այսօր պատերազմ բերողը հենց իրենք են, իսկ դա կարելի է կանխել՝ տարբեր դերակատարների հետ պայմանավորվելով
։
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ազգային արժեքների մասին: Նման գրառում անում է մի մարդ, ով Ալիևի ու Էրդողանի հրահանգով հստակ, նպատակադրված, ծրագրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հոյակապ գիտեն, թե ովքեր են Մուշի, Սասունի, Արդահանի, Վանի, Նախիջևանի, Ագուլիսի, Արցախի իրական տերերը: Գիտեն, դրա համար էլ ուզում են մեր ուղեղից հանել ազգային, պատմական հիշողությունը: Դա ավելին է, քան պետությանը պարտության մատնելը, դա նշանակում է հանել մեր մեջից հոգին, հիշողությունը, պոկել արմատից: Հենց այդ գործին էլ ծառայեցվում է Փաշինյանը: Իսկ հիմա՝ ճնշումների ներքո, որոշեց գրել ազգային արժեքների մասին:

Դա անում է մի մարդ, ով 2018 թվականի հենց այս օրերին վայելում էր ժողովրդի բացառիկ սերն ու աջակցությունը: Ունենալով Հայաստանը զարգացման ուղով տանելու իրապես պատմական շանս, նա գնաց այլ ճանապարհով, որը բերեց հենց այսօրվան: Փաշինյանն ապացուցեց, թե որքան փոփոխամիտ է, կամազուրկ: Եթե լիներ պետական շահի ու ազգայինի գիտակցում, պարտված ղեկավարը հենց ինքն իր մեջ հասկանալով դրա վնասները, երբեք չէր առաջադրվի վարչապետի պաշտոնին՝ հոյակապ իմանալով, թե Ալիևն ինչ կերպ է վարվելու առաջիկա բանակցություններում:

Երբ դեռ ԱԺ–ում՝ ֆրակցիայում համոզում էի, որ չի կարող պարտված ղեկավարը շարունակել կառավարել, Փաշինյանի մոտ շրջապատից մեկն ինձ ասում էր, որ ես նրան լավ չեմ ճանաչում, նա ամեն ինչ կարող է հաղթահարել...Այո, տակավին, լավ չէի ճանաչում, երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը...ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից...
Tatev Hayrapetyan
⚡️🔥 Վերջերս հայկական տեղեկատվական տիրույթում մեծ աղմուկ հանեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հեռուստաընկերության բացումը։ Ասեմ, որ նման հեռուստաընկերություն Ադրբեջանում գործում է դեռ անցած տարվա հուլիս ամսից, հիմա միայն շենքի բացման արարողությունն է տեղի…
Եթե Հայաստանի իշխանությունները այլ քաղաքականություն որդեգրեին, ապա «Արևմտյան Ադրբեջանի» թեզը կդառնար գլխացավանք ու շատ մեծ խնդիր Ալիևի բռնապետական վարչակարգի համար, բայց դա անելու փոխարեն իշխանություններն ընտրեցին միակողմանի զիջումների վտանգավոր ուղին, ինչի հետևանքով էլ Ադրբեջանը մեր պետության հաշին հիմա փորձում է գոյություն չունեցող «պատմական հայրենիք» ձևավորել:

https://www.youtube.com/watch?v=mbVg_f1M8Rc
Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց։ Երանի՜ սա օգնի, որ Հայաստանը դրվի զարգացման ճիշտ ռելսերի վրա, քանի որ վստահ եմ շատերիս համար այստեղ ապրելն իրապես կենսական է․․․
Forwarded from Infocom
❗️Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու:

[Բագրատ Սրբազան]
ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»։ Ի՞նչ լեգիտիմ՝ մոռացե՞լ եք, որ 2021ի հունիսին մուրճը ձեռքին ձեր «լեգիտիմը»՝ Արցախի համար անջատում հանուն փրկության էր գոռում։ Դուք ուր, լեգիտիմն ուր…դուք անարժեք, անսկզբունք սուտասաններ եք, ուրիշ ոչինչ։ Լեգիտիմության ձեր միակ աղբյուրն էլ Բաքուն է։
Քանի որ Սրբազանը բեմից կարդաց իմ գրառումը, ապա հավելեմ, որ Փաշինյանին հեռացնելուց հետո մեզ բարդ ու կարեւոր աշխատանք է սպասում Ադրբեջանի հետ բանակցություններում, բայց այդ ճանապարհին իրավունքը մեր կողմն է, մենք ունենք բազմաթիվ լծակներ, իսկ Ադրբեջանն էլ՝ խոցելի կետեր։

Հույս ունեմ՝ կոլաբորանտները շուտով չեն լինի իշխանության ու մեր պայքարի ողջ ներուժը կուղղենք արտաքին ճակատին։ Ուժ, համբերություն ու խելամտություն մեզ բոլորիս։
Փաշինյանի աջակիցների ակումբն է։ Երբ ասում եմ նրա լեգիտիմության աղբյուրը Բաքվում է, հենց նենց չեմ ասում…
Հայերեն տարբերակն էլ ՔՊ-ն է ուղարկել, որ տեղադրեն 🫠
Ադրբեջանական մամուլը չի դադարում հոդվածներ գրել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ ստանձնելով Փաշինյանի հենարանի ու տեղեկատվական աջակցի ֆունկցիան։ Բայց այս մի հրապարակումն առանձնահատուկ ուշադրության է արժանի, սա հստակ խոսում է այն մասին, թե ինչի է հասցրել Փաշինյանը իր «խաղաղության դարաշրջանով», ինչպիսի ինքնավստահություն է հաղորդել Բաքվին, որ համարձակվեն նման բան գրել իրենց հրապարակումներում․ «Իսկ եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց սահմանափակ զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին՝ իրավիճակը կարգավորելու համար»։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին, ես ավելացնելու այլ բան չունեմ․․․
«Ղարաբաղյան կլանի» գաղտնի ծրագիրը քահանայի հետ կապված․ հեղաշրջման հայտարարություն Հայաստանում, իրավիճակը կրիտիկական է», սա ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկման վերնագիրն է։ Ուզում եմ գտնել տարբերություն Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ու Հ1-ի քարոզչության միջև, չեմ գտնում, ցավոք։

Ալիևը հոյակապ գիտի, որ իրավունքը Հայաստանի ձեռքին է, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի վարած քաղաքականության, որ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրել ստացվել է բացառապես ՔՊ-ի շնորհիվ։ Դրա համար էլ իրենց համար կենսական է Փաշինյանի մնալն իշխանության, քանի որ ինչպես Ալիևն էր նշել սահմանազատումն ընթանում է իրենց պայմաններով։ Դա ակնհայտ է թե՛ տարվող քաղաքականությունից, թե՛ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավարության կրկնվող թեզերից։

Ցավալի է ամեն անգամ համոզվել քայլերի ու քարոզչության այս սինխրոնիզացիայի մեջ, տեսնել, որ 2018-ին ժողովրդական բացառիկ սեր վայելող անձը գերադասեց դառնալ կոլաբորանտ ու կատարել Ալիևի կամքը, քան զիջել իշխանությունը՝ որպես պարտված ղեկավար․․․
Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների իրավունքների հետ`

Ազատությունից զրկված մարդն ունի առնվազն հետևյալ պարտադիր իրավունքները.

- բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,

- լռելը,

- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,

- փաստաբանի իրավունքը,

- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,

- իրավունքների մասին ծանուցվելը:

Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:

Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի:

ՄԱՆՐԱՄԱՍՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի կողմից Փաշինյանին ցուցաբերվող տեղեկատվական աջակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «ITV» հեռուստաընկերության եթերում խոսում են Ալիևի կարկառուն երկու քարոզիչները՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ու նախկին ԱԳՆ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին՝ նշելով, որ նրա կառավարմանը ոչինչ չի սպառնում, նա գնում է ճիշտ ճանապարհով, ժողովրդի տնտեսական վիճակը լավ է, բողոքելու իմաստ չկա։ Մուսաբեկովն անգամ ասում է, որ Փաշինյանը շատ լավ լուծում է փախստականների խնդիրները։ Պատկերացնում ե՞ք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է, թե ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները։ Սա աննախադեպ անհեթեթ իրավիճակ է։
Զուլֆուգարովն էլ շեշտում է, որ ՌԴ-ին հարմար է Փաշինյանը մնալն իշխանության, ուստի նրա դեմ այս ակցիաներն օգուտ չեն տա։

Ինչ խոսք, ժամանակին հայ ժողովրդի մեծ սերը վայելող ու այդ ժողովրդի բոլոր հույսերն ու ակնկալինքները հօդս ցնդեցնող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան այս ընթացքում և այդ հենարանը Բաքուն է․․․
Սա Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ ու պետության կողմից ստեղծված կայք է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ հրահանգը Ալիևը տվել 2022 թվականի դեկտեմբերի 24—ին, այն բանից հետո, երբ Փաշինյանը Արցախն ու Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող ուղիները ճանաչեց (այսպես կոչված՝ անկլավները) որպես Ադրբեջանի մաս։ Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարը ավելի ոգևորվեց ու սկսեց հարցականի տակ դնել մեր պետության գոյության իրավունքը։ Մի քանի օր առաջ էլ Բաքվում ներկայացրել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» հարթակը։

Այսքանից հետո, երբ ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղությունից, նրանք ուղղակի հեգնում են մեր ինտելեկտը կամ մեզ տգետի տեղ են դնում։

Նրանք ուզում են մեզ համոզել, որ պետությունը, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», որտեղ չորս ամսում երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացվում, որտեղ բռնապետ ղեկավարը մեկ ելույթում առնվազն 9 անգամ մեզ կոչում է «թշնամի», «ատելի թշնամի», «բարբարոս թշնամի» տերմիններով, խաղաղության է ձգտում․․․
Մարդու, բայց առավել ևս ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդու շրջապատը շատ մեծ նշանակություն ունի այդ մարդու ու գործի հաջողության կամ ձախողման մեջ։ Մարդն, իհարկե, ընտրում է իր շրջապատը, բայց նաև կարևոր է, որ շրջապատի մարդիկ իրենց խորհուրդներում ու դիրքորոշումներում ելնեն ոչ թե սեփական շահից ու հարմարավետությունից, այլ ավելի մեծ նպատակի ու այդ նպատակի համար պատասխանատու մարդու հաջողելու ցանկությունից։

Ինչու՞ եմ սա գրում, քանի որ ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան։ Այդ անհասկանալի վախը կամ դատարկ պաշտամունքը մեծ վնաս բերեցին ոչ միայն Փաշինյանին, այլ նաև մեր պետությանը։

2020 թվականի նոյեմբերից հետո պարզ էր, որ Փաշինյանը ունակ չէ պետություն կառավարել, հանել այս վիճակից, պարզ էր, որ այդ պարտվածի խարանով բանակցելու դեպքում շատ մեծ վնաս է տալու երկրին։ Դա շատերն էին գիտակցում, բայց քչերը կարողացան դա բարձրաձայնել։ Եթե նրա նեղ շրջապատը ելներ ոչ թե իշխանության պահպանման ու սեփական բարեկեցության ապահովման տրամաբանությունից, այլ պետական շահից, հենց իրենք քայլեր կանեին, որպեսզի այդ մարդը այլևս չմնար իշխանության։ Բայց ցավոք, դա տեղի չունեցավ։

Ես հիմա էլ վստահ եմ, որ պատերի տակ ու իրենց կաբինետներում շարունակում են փսփսալ Փաշինյանի դեմ, իրար դեմ դավեր նյութել, բայց երբ գա ֆրակցիայի նիստի ժամանակը, բոլորը կներկայանան որպես Փաշինյանի վկաներ։ Վտանգավոր է նման շրջապատ ունենալը, դա կործանման տանող ուղի է, ես դա անձամբ Փաշինյանին եմ ասել 2021 թվականի ապրիլին՝ մեր վերջին առերես հանդիպման ժամանակ։

Եթե Հայաստանի հաջորդ ղեկավարը հաջողելու նպատակ ունի, ապա պետք է իմանա, որ իրեն անհրաժեշտ է շրջապատել հնարավորինս օբյետիվ ու ճշմարտախոս մարդկանցով, որոնց առողջ քննադատությունը թույլ չի տա ստեղծել ցանկալի, երանելի փուչիկ ու ապրել դրա մեջ։ Պետք են մարդիկ, որոնք չեն կաշկանդվի ասել՝ «աչքիդ վերևը ունք կա», մարդիկ, որոնց համար պետական շահը գերակա է սեփական հարմարավետությունից․․․
Forwarded from Radio Sputnik Armenia
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM