Tatev Hayrapetyan
3.51K subscribers
430 photos
398 videos
739 links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
Ալիևը հանդիպում է այցով Բաքվում գտնվող Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտի հետ: Գալանտի այցի նպատակն է ամրացնել Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները և ընդարձակել քաղաքական համագործակցությունը:

Ավելի ուշ կգրեմ այցի ժամանակ հնչող հայտարարությունների և որոշ այլ մանրամասների մասին:
Forwarded from Իրանն այսօր
❗️Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է գրել, որտեղ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու դրա նպատակների մասին: Հոդվածում նա նաև ՌԴ-ին Հարավային Կովկասի հանդեպ ավելի զգոն լինելու կոչ է անում:

🔻Վելայաթին նախ մատնանշում է, թե որքան փոփոխական է ՌԴ նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը (Սիրիայից մինչև Ուկրաինա), իսկ հետո ընդգծում.

«Դիրքորոշումների այս փոփոխությանը զուգահեռ վերջին ամիսներին բարձրացվել է Զանգեզուրի միջանցքով Թուրքիան և Ադրբեջանը իրար կապելու հարցը, որին դեմ է Իրանը։ Այս նախագծին ընդդիմացողներն ասում են, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը դյուրացնելու հարց կա, հարևանների կողմից Հայաստանից մի լայն տարածք օկուպացնելու կարիք չկա: Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի , էլեկտրաէներգիայի մատակարարումները, տարանցիկ երթուղին և այլն, հեշտությամբ կարելի է հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը։ Շատ փորձագետներ զարմանում էին, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն այդքան համառ այս նախագծի հարցում։ Հետզհետե փաստերը բացահայտվեցին, և փորձագետների եզրակացությունն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող այս նախագծի նպատակն այն է, որ նախ Հայաստանը բաժանվի երկու մասի, և երկրորդ՝ կտրվի Իրանի և Հայաստան միջև կապը, որը հասնում է մինչև Աքեմենյանների ու Արշակունիների ժամանակաշրջան, և երրորդ՝ սահմանափակվի Իրանի արտաքին հաղորդակցությունը։ Այսպիսով Իրանը տասնհինգ հարևան երկրների փոխարեն կունենա տասնչորս հարևան, հետևաբար կտուժի Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ Իրանի ազատ հաղորդակցությունը։ Տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխություն ավելի երկարաժամկետ լարվածության պատճառ է դառնալու, իսկ ամենամտահոգիչը սահմաններին օտար երկրների ներկայությունն է»:

🔻Վելայաթին նաև լուրջ մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնել իր ազդեցությունը Հվ Կովկասում՝ շրջափակելով Իրանին ու ՌԴ-ին:

«Ցավոք, ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները պատճառ դարձան, որ կովկասյան տարածաշրջանը որոշ չափով անտեսվի, և հիմա Հարավային Կովկասը դառնում է Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի միջամտության և անօրինական ներկայության վայրը, և եթե այս միտումը շարունակվի, ապա Կովկասը կդառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության սպառնալիք: Մեր ռուս ընկերները պետք է ուշադրություն դարձնեն, որ Կովկասի խնդիրների ամենաչնչին անտեսման դեպքում այն կդառնա տարբեր երկրների համար մրցակցության վայր, որը ոտնահարելու է Ռուսաստանի և Իրանի շահերը»,- ընդգծել է նա:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
Tatev Hayrapetyan
❗️Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է գրել, որտեղ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու դրա նպատակների մասին: Հոդվածում նա նաև ՌԴ-ին Հարավային Կովկասի հանդեպ ավելի զգոն լինելու կոչ է անում: 🔻Վելայաթին նախ մատնանշում…
Տեղադրում եմ հոդվածի անգլերեն տարբերակը: Սա շատ կարևոր է Իրանի քաղաքականությունը, հնարավոր քայլերը հասկանալու համար: Այս հոդվածը, իմ կարծիքով, նպատակ ուներ ուղերձ հղելու մեր տարածաշրջանում և դրանից դուրս գործող բոլոր դերակատարներին: Ուղերձը հետևյալն էր՝ դուք չեք կարող պայմանավորվել մեր հաշվին, Իրանը–ՀՀ–ին կապող ճանապարհը անխոցելի պետք է մնա:

Խիստ գնահատականներ կային նաև Թուրքիայի կողմից տարբեր տարածաշրջաններում վարած քաղաքականության մասին:

Կասկածում եմ, որ ՀՀ–ում որոշում կայացնողները հավուր պատշաճի ուսումնասիրեն ու վերլուծեն այս նյութը: Այստեղ ոչ ուղղակի, բայց կան ուղերձներ նաև նրանց ուղղված: Ի վերջո, հոդվածագիրը Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին է: Դա նշանակում է, որ այս հոդվածի բովանդակությունը հաստատվել է Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Իսրայելի ՊՆ նախարարը արդեն հանդիպումները վերջացրել ու վազում է Բաքվի բուլվարում։ Դրա վերաբերյալ նա թվիթերյան գրառմամբ է հանդես եկել։
Ես վստահ եմ, որ Ադրբեջանը չի գնա զիջումների, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործելաոճը, սեղմում է օղակը Արցախի շուրջ, աննախադեպ իրավիճակ է իրականում, և բոլորը խոսում են խաղաղությունից, բայց, կրկնում եմ, գործընթացները որևէ միտում չունեն խաղաղության կառուցման։

https://lurer.com/?p=523533&l=am
Մինչ Արցախում հանրահավաք է ու բողոքի ակցիաներ, Ադրբեջանն այսօրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ականանետ է կիրառում Շուշիի շրջանում։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ուզում է բացառել որևէ շարժում, որևէ ակցիա, որը կարող է ուշադրություն գրավել Արցախում ստեղծված իրավիճակի հանդեպ։ Ադրբեջանի նպատակը հայերին նախևառաջ հոգեպես ոչնչացնելն է։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեկնաբանություններն ավելորդ են...
Արցախ ❤️
- Չե՞ք վախենում վճռական մենակը մնալուց:
- Ոչ: Այդ փուլն արդեն անցել եմ: Իմ մենակության մեջ երկիր ազատագրած զինվորի հավաքականությունը կա: Ես իմ զոհված ընկերների քաջալերանքն ունեմ վճռական քայլերի դիմելու համար:
- Երկրի ընդհանուր հոգսը ձեր վրա վերցնելով՝ դուք վտանգում եք նաև ձեր արդեն վաստակած հեղինակությունն ու փառքը:
- Եթե երկիրը քայքայվի, և կորցնենք մեր ձեռքբերումները, ոչ ոք Վազգեն Սարգսյանի հեղինակության ու փառքի մասին խոսելու  սիրտ չի ունենա: Ես չեմ ուզում, որ իմ մասին ափսոսանքով և հառաչանքով խոսեն: Զորավարի կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել: Բավական է...

Վազգեն Սարգսյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախում մեր հայրենակիցների այսօրվա պայքարն ու դիմադրությունը կարևոր է նաև Սյունիքի պաշտպանության համար։ Ցավոք, Հայաստանում այդ գիտակցումը չկա...Իշխանությունները հակառակն են քարոզում, որ իրենք հանձնում են Արցախն իբրև Մեղրին փրկելու նպատակով:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
Փաշինյան–Շառլ Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ:

Այդտեղ առանձնակի խնդրահարույց է հայտարարության չորրորդ կետը, որտեղ փաստացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է զուտ հումանիտար խնդիր:
Հայտարարության այդ հատվածում մեջ նշված է. «Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից: Մենք քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն:

Ես ընդգծել եմ դեպի Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ։ Ես երկու տարբերակներն էլ տեսնում եմ որպես կարևոր և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի բժշկական տարհանման վերսկսումը»:

Փաստորեն, մարդու իրավունքների ջատագով համարվող ԵՄ–ի համար խնդիրը բնականոն հուն կարող է վերադառնալ, եթե Աղդամից ուտելիք տան Արցախում ապրող հայերին: Սա ուղղակի խայտառակություն է և ադրբեջանական օրակարգի բառացի կրկնություն: Ոչ մի խոսք Արցախում ստեղծված աղետի, Ալիևի ռազմատենչ հռետորաբանության ու ագրեսիվ քայլերի մասին: Այսպես վարվում է Ադրբեջանին «հուսալի գործընկեր» համարող ԵՄ–ն: ԵՄ հարթակը ամենաանհաջողն է բոլոր բանակցային հարթակներից: Թե՛ իրենց շահերի առումով և թե՛ բանակցային գործընթացի ու խնդրի էության մասին գիտելիքների բացակայության առումով այս հարթակը խնդրահարույց է: Այս հանդիպումներից հետո մենք, ցավոք, էսկալացիայի մեծ ռիսկ ենք ունենում: Ինչու՞: Որովհետև ագրեսիվ ու ռազմատենչ Ադրբեջանի համար ԵՄ–ի կողմից նման ձևակերպումների օգտագործումը ուղղակի կանաչ լույս է համարվում...Կան խնդրահարույց այլ կետեր ևս, օրինակ՝ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին խոսելիս որևէ բառ չկա միջազգային մեխանիզմների մասին:

Դե Փաշինյանի կողմից վարվող խայտառակ բանակցությունների մասին ասելիք չկա...փաստացի մեր երկրի շահերը ներկայացնող չկա այս բանակցություններում:
Վերջին շրջանում, երբ իրավիճակը բարդ ու շատերի համար անելիանելի է թվում, շատերն են իրենց հանրային խոսքում օգտագործում «համակերպվել» բառը՝ ներկայացնելով դա իբրև «իրատեսություն»: Դա իրատեսության հետ որևէ աղերս չունի: Համակերպվել նշանակում է հագնել ուրիշի կերպը, նմանվել ուրիշին, ըստ էության՝ կորցնել սեփական եսը: Դա ինձ հիշեցրեց Վազգեն Սարգսյանի «Պատմության սկիզբն ու շարունակությունը» գրվածքի հետևյալ տողերը՝ «ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք...»:

Մեր կռիվը, դիմադրությունը սեփական եսի, սեփական պետության, սեփական արժանապատվության պահպանման համար է, ցավալի է, որ եկել հասել ենք այս հանգրվանին, բայց միևնույն է, եթե մեր բաժին դիմադրությունը չմղենք, եթե հերթով, համակերպվելով գնանք, մենք մեզանից կհրաժարվենք, մեզանից ու մեր պետություն ունենալու իրավունքից:

Լավ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք գիտեն արժանապատվությունն ինչ է, պետությունն ինչ է, որոնք չեն ուզում հագնել ուրիշի կերպը, որոնք չեն ուզում «համակերպվել», ոչ թե որովհետև իրականությունը չեն գիտակցում, այլ հենց այդ իրականությունը գիտակցելով են ընդդիմանում համատարած «համակերպմանը»: Եթե մեզ հաջողվի այս իրավիճակից դուրս գալ, դա հենց չհամակերպվողների շնորհիվ է լինելու...
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը հայկական կողմի համար ակնհայտ հետընթաց էր։
Ի՞նչ չարեց ու ի՞նչ կարող էր անել հայկական կողմը:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
Tatev Hayrapetyan
Ալիևը հանդիպում է այցով Բաքվում գտնվող Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտի հետ: Գալանտի այցի նպատակն է ամրացնել Իսրայելի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները և ընդարձակել քաղաքական համագործակցությունը: Ավելի ուշ կգրեմ այցի ժամանակ հնչող հայտարարությունների…
Խոստացել էի անդրադառնալ Իսրայելի ՊՆ ղեկավարի այցին Բաքու, բայց իրադարձությունների բերումով չէի հասցրել: Հիմա փորձեմ ամփոփ ներկայացնել այցին նախորդող ու հաջորդող որոշ հայտարարություններ: Այցի նախօրեին Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը կանգնած է Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի հետևում:
«Իրանական ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, ինչպես տեսանք վերջին մի քանի օրերին Ադրբեջանում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի, ինչպես նաև վերջին ամիսներին Կիպրոսում և Հունաստանում՝ իսրայելցիների և հրեաների վրա հարձակման փորձերի ժամանակ»,–ասել էր Էլի Քոհենը:

Նշեմ նաև, որ Իսրայելի ՊՆ նախարար Յոավ Գալանտի՝ Բաքու այցից երկու օր առաջ Ադրբեջանում Աֆղանստանի քաղաքացի էին ձերբակալել՝ նրան մեղադրելով ահաբեկչության փորձի մեջ: Տարբեր աղբյուրներ փորձում էին նրան ասոցացնել Իրանի հետ և ներկայացնել, թե իբրև հարձակման փորձ է եղել Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա:

Ադրբեջան այցի շրջանակներում Իսրայելի ՊՆ նախարար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի, ՊՆ նախարարի և մի շարք այլ պաշտոնյաների հետ: Հաղորդվող մամլո հաղորդագրություններն ընդհանրական էին, նշվում էր, որ քննարկվել են ռազմական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի վերջում իսրայելցի պաշտոնյան ամեն դեպքում հանդես եկավ հակաիրանական հայտարարություններով: «Վերջին տարիներին Իրանն աննախադեպ մասշտաբի համաշխարհային ահաբեկչական արշավ է իրականացնում՝ ուղղված ամբողջ աշխարհում իսրայելցիների և հրեաների դեմ: Վերջին տարիներին նման ավելի քան 50 փորձ է եղել: Դրանց մեծ մասը վերջին պահին կանխվել է: Շատ երկրների հետ սերտ համագործակցության և այն ըմբռնման շնորհիվ, որ Իրանը գլոբալ սպառնալիք է, մենք կանխել ենք այդ փորձերը և կյանքեր փրկել»,–հայտարարել էր Յոավ Գալանտը:

Ուշագրավ է, որ հենց այցի օրերին հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդվածը: Իսկ Գալանտի այցից անմիջապես հետո
Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին այցով ուղևորվում է Արևելյան Ատրպատական նահանգ: Նահանգը սահմանակցում  է Հայաստանին, Նախիջևանին և Արցախից օկուպացված տարածքներին: Կարծում եմ, սա Իրանի կողմից սիմվոլիկ արձագանք էր Գալանտի այցին:

Ընդհանուր առմամբ, պարզ է, որ Իսրայել–Ադրբեջան համագործակցությունն ուղղված է նախևառաջ Իրանի դեմ: Իրանը ներկայացվում է որպես «ահաբեկչական երկիր» ու դրա ֆոնին էլ Ադրբեջանը մեծ աջակցություն է ստանում նաև Արևմուտքից: Սա, իհարկե, մեծ վտանգ է տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունության տեսանկյունից: Փաստացի, Ադրբեջանն իր քայլերով դարձել է ապակայունացնող գործոն մեր տարածաշրջանում: Իսրայելն աննախադեպ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ, ուստի Ադրբեջանը դեռ պետք է վճարի այդ աջակցության գինը...
Շատ լավ խորհուրդներ Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիից: Մասնավորապես այս մեկը շատ պետք է ՀՀ իշխանություններին՝

«Չպետք է գնալ բանակցությունների այն պատկերացմամբ, որ դրանք արդեն տանուլ ես տվել»:

Ամբողջական նյութը՝ https://t.me/IRI2day/710
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մենք մեր ուժը չենք հասկանում, մենք մեզ չենք գնահատում, մեզ թվում է, որ եթե իրականությունը հրաժարվենք ընդունել, դրանով փոխելու ենք այդ իրականությունը: Իրականությունն այն է, որ մեր փոխարեն մեր խնդիրները ոչ մեկ չի լուծելու:

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ:
Forwarded from Իրանն այսօր
🇮🇷🇷🇺Իրանի ու ՌԴ արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:

📍ԻԻՀ արտգործնախարարը զարմանք է հայտնել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության առնչությամբ՝ ընդգծելով, որ Իրանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը քննարկման առարկա լինել չեն կարող:

📍Միաժամանակ նա շեշտել է, որ Իրան-ՌԴ հարաբերություններն ամուր հիմքեր ունեն, և չպետք է այնպիսի բան անել, որը վնաս կհասցնի երկկողմ խորը հարաբերություններին:

📍ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ իր երկիրը Իրանի տարածքային ամբողջականության հարցը կասկածի տակ չի դնում, միշտ հարգել է այն ու շարունակելու է հարգել:

📍Պաշտոնյաները ընդգծել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանման, հարգման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

📍Անդրադարձ է եղել նաև Իրանի ԱԳ նախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, 3+3 ձևաչափին:

📍Մտքեր են փոխանակվել ռազմավարական համագործակցության փաստաթղթի պատրաստման ընթացիկ վիճակի շուրջ:

#Արցախըչիլինելուադրբեջանիկազմում
@IRI2day
Այն մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ պահը ճակատագրական է, որ եթե հիմա ոչինչ չանենք, ամեն օր ավելի կկորցնենք, շարունակում են լուծումներ փնտրել: Ցույցեր, հանրահավաքներ, գրառումներ, կոչեր, գործողություններ ուղղված միջազգային գործընկերներին: Այդ ամենը պետք է արվի ու կարևոր է: Բայց ուզենք, թե չուզենք մեր խնդիրը եղել ու մնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած վտանգավոր քաղաքականությամբ:

Ակնհայտ է՝ իշխանությունը հրաժարվել է թե՛ իր նախընտրական ծրագրից, թե՛ ԱԺ–ում հաստատված կառավարության ծրագրից, հիմա իրագործում է ծրագիր, որը հակասում է իր իսկ հռչակած ծրագրային դրույթներին: Նման դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս, բայց մենք դժվար նման խելամիտ քայլի ականատես լինենք Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա պատրաստ է կործանել թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը միայն պահի սեփական իշխանությունը ու չընդունի, որ սխալ է, որ իր մոտ չի ստացվում, որ ինքը քանդում է ամեն ինչ: Բայց մի կողք թողնենք իշխանատենչ Փաշինյանին:

Ի վերջո, այս երկրում կա նաև ընդդիմություն: Տևական ժամանակ է մտածում եմ ու փորձում հասկանալ՝ ինչու՞ է ընդդիմությունը պահել իր մանդատները խորհրդարանում, ի՞նչ հարց է լուծում, ԱԺ ամեն նիստին միայն ավելի են խայտառակվում, միջազգային հարթակներում մեծ բան փոխել չի ստացվում, հիմա իմաստը մանդատ պահելու ու ԱԺ–ում մնալու ո՞րն է:
Ի վերջո, դա Նիկոլ Փաշինյանի քայլերի լեգիտիմացմանն է ծառայում: Իշխանության հրաժարականին հասնելն այս պահին իրատեսական չի, բայց հանրային պահանջ կարող է դրվել, որ ընդդիմությունը վայր դնի մանդատներն ու դուրս գա խորհրդարանից: Դրանով ԱԺ–ն չի ցրվելու, բայց առաջանալու է քաղաքական լուրջ ճգնաժամ, ինչը ապալեգիտիմացնելու է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարած քաղաքականությունը:

Կարծում եմ՝ եթե ընդդիմությունն իսկապես մտահոգ է ու գիտակցում է, թե ինչ է կատարվում, գործելու ժամանակն է: Փողոց դուրս գալ պետք չի, փողոցային պայքարն արդեն ձախողել են, բայց կարող են մանդատները վայր դնել ու ցույց տալ իրենց անհամաձայնությունը տարվող քաղաքականության հետ՝ ստեղծելով քաղաքական բարդ ճգնաժամ: Դա նույնիսկ կարող է օգնել, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի հետքայլեր անի ու փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ: Նա, առնվազն, չի կարող շարունակել կառավարել այնպես, կարծես ոչինչ չի եղել:
Մոտ մեկ շաբաթ պահանջվեց, որ ՌԴ–ից արձագանք հնչի Էրդողանի այն հայտարարությանը, որ ռուս խաղաղապահները դուրս կգան Արցախից 2025 թվականին:

Այսօր Մարիա Զախարովան այդ հարցին ի պատասխան ասել է.
«Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չի հանդիսանում: Հենց այդ փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել են ռուս խաղաղապահները, և հենց այդ փաստաթղթում հստակ նշված է խաղաղապահների գտնվելու վայրը տարածաշրջանում, ինչպես նաև հերթական հնգամյա ժամանակահատվածի համար դրա հնարավոր երկարաձգման պայմանները:
Հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը, նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է»:

Ի՜նչ երկար են մտածում Մոսկվայում այս պարզ բանը ասելու համար:
Եվս մեկ քայլ Ադրբեջանի կողմից, որն ապացուցում է նրանց տարածքային հավակնությունները ՀՀ֊ի նկատմամբ։ Այն, որ մեր երկիրը Ալիևը կոչում է 《Արևմտյան Ադրբեջան》 զուտ քարոզչական քայլ չէ, այլ հեռուն գնացող ծրագրեր է հետապնդում։

https://www.azatutyun.am/a/32511539.html