Սուրեն Սուրենյանց/ Դեմոկրատական այլընտրանք
1.13K subscribers
327 photos
43 videos
1.42K links
Քաղաքական գործիչ, Քաղաքագետ
Download Telegram
Դիմակներ բացահայտելու ժամանակը...

Այս «դարակազմիկ բացահայտման» հեղինակը իշխանական թիվ մեկ տելեգրամյան կանալն է: «Բացահայտման» իմաստն էլ այն է, թե իբրև ես ապրիլի 27-ին հանրահավաք են հրավիրել, բայց դա «մոռացել» եմ՝ գերադասելով Արթուր Վանեցյանի որդու հարսանիքը:
Իշխանության պրոպագանդայի համար նման կեղծիքն օրինաչափություն է. նրանց համար չափազանց «բարդ» է իրականությունը պարզելը: Հանրահավաքը տեղի է ունեցել, նույնիսկ ուղիղ ռեժիմով հեռարձակվել է յութուբյան մի քանի ալիքներով:
Դրանից հետո, ընդ որում՝ ուշացումով, ես իսկապես մասնակցել եմ հարսանյաց հանդեսի՝ հարգելով հարազատ ընտանիքի հրավերը:
Իշխանության կեղծիքն ինձ չի մտահոգում, այլ խնդիր է, որ Փաշինյանի խոսափողների նարատիվն ակտիվորեն շրջանառում են «ինծիլիգենտ» կոչվող քաղքենիներ, ովքեր, որպես կանոն, չեն «տեսնում» իշխանության հանցագործությունները, բայց խիստ «սկզբունքային» են դառնում, երբ անդրադառնում են Նիկոլի քննադատներին:
Դե հիմա սպասեք բացահայտումների, թե ինչպես է պատահում, որ ոմանց համար «լևոնականությունն» ընդամենը «մարդամեջ» դուրս գալու բրենդ է, որի ստվերում նրանք Նիկոլի սովորական սազանդարներ են՝ «ինտելեկտուալ» կրուտիտներով: Հա, չմոռանամ ասել, որ սրանց մեծամասնությունը ժամանակին Միշիկի գծի կրող էր, հեղափոխությանը հաջորդող առաջին շրջանում որոշեց ռեաբիլիտացվել՝ շահագործելով արժեքներ, բայց հատկապես՝ Առաջին նախագահի անունը, բայց հետո վերադարձավ իշխանության «ակտիվիստի» իր կոչմանը:
Սրանց տեսակի խտացումը հիմա վեր ընկած է Բաղրամյան 26 հասցեում՝ որպես սեփական թիմին ու արժեքները դավաճանած մեկը: Ակնարկս, թերևս, պարզ է...
❗️Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
ՀՀ Սահմանադրություն

Պարզապես հիշեցնում եմ ու արձանագրում եմ, որ Բագրատ Սրբազանը, ով դարձել է անհայրենիքների թիրախը, հենց այն առաքելությունն է կատարում, որը նկարագրված է Մայր օրենքում:
Դժվար է գտնել բովանդակային տարբերություն այս երկուսի մտքերի մեջ: Դրա համար եմ պնդում՝ Փաշինյանը ոչ թե Իրական Հայաստանը գիտակցել է բովանդակությամբ, խորությամբ, այլ ընդամենն Ալիևի պատվերն է կատարում՝ խորտակելով հենց Իրական Հայրենիքը ու դասեր տալով մարդկանց, ովքեր ամբողջ գիտակցական կյանքում պայքարել են առասպելների ու միֆերի դեմ:

Լուսանկարը՝ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան էջից:
🔴 Չինաստանը Մերձավոր Արևելքում, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հաշտության կայացումից հետո, կարող է հասնել նոր հաջողության՝ այս անգամ նպաստելով ներպաղեստինյան հաշտությանը, որը կարևոր քայլ է Պաղեստինի պետականության միջազգային ճանաչման, սուբեկտության մեծացման ճանապարհին:
Չինաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Պեկինում տեղի են ունեցել ՖԱԹՀ կուսակցության և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների «արդյունավետ բանակցություններ»:
Մինչ Վաշինգտոնն՝ իր միակողմանի քաղաքականության հետևանքով, հայտնվել է մերձավորարևելյան փակուղում, կորցնելով արաբական աշխարհի իր դաշնակիցների համակրանքը, Պեկինի փորձում է նույն արաբական աշխարհում բարձրացնել իր հեղինակությունը, մյուս կողմից՝ նախադրյալներ ստեղծելով իսրայելա- պաղեստինյան հակամարտության լուծման իր տեսլականն առաջ մղելու համար:
⚡️ Իշխանության ագրեսիվ պրոպագանդան ու դրա հետևանքները

Լրագրողի դեմ ցանկացած բռնություն դատապարտելի է: Այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող:
Բայց Civic կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ կապված միջադեպն ավելի բազմաշերտ անդրադարձի անհրաժեշտություն ունի:
Բանն այն է, որ Civic-ը և նրա լրագրողներն արդեն շատ վաղուց ասոցացվում են ոչ թե լրագրության և ԶԼՄ-ների, այլ իշխանության և նրա պրոպագանդայի հետ:
Իհարկե, այս դեպքում նույնպես Դավիթ Լևոնյանի դեմ բռնությունն արդարացում չունի և մեծ հաշվով՝ այդ միջադեպի ֆետիշացումը միավորներ է ավելացնում հենց իշխանության ակտիվում ու անհարմար վիճակի մեջ է դնում ընդդիմությանը:
Բայց կա մի նրբություն:
Երբ այս կայքը կամ նույն լրագրողը, թերևս՝ քաղաքական իշխանության պատվերով, անբարո արշավ են սկսում Բագրատ Սրբազանի դեմ ու ակնհայտորեն անպատիժ են մնում ու նրանց դեմ քրեական հետապնդում չի հարուցվում կեղծ մատնության հատկանիշներով, ապա իրավական այս «բեսպրեդելը», վաղ թե ուշ, բումերանգի էֆեկտով արձագանք է ունենալու:
Հենց դա էլ տեղի է ունեցել, ինչը մեծ հաշվով՝ իշխանության ագրեսիվ քաղաքականության, մեդիատեռորի, զոռբայության ու դրա հետևանքների մասին է:
Այլ խնդիր է, որ այլ որակ ունեցող ընդդիմությունը կգերադասեր «համարժեք» պատասխան չտալ իշխանության պրոպագանդային՝ առաջին պլան բերելով ոչ թե բռունցքը, այլ քաղաքական բովանդակությունը:
‼️‼️‼️ Հայկ Մարությանի ելույթը «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում դրական տպավորություն թողեց. արտաքին քաղաքական ռեալիստական շեշտադրումներ, քաղաքականության «սոցիալականացման» փորձ: Հատկապես վերջին ուղերձն օգնեց, որ Երևանի ընտրություններում Մարությանն ընդդիմության առաջնորդության հայտ ներկայացնի: Եթե նույնիսկ Մարությանի այսօրվա ելույթը դուրս էր «ուռա հայրենասիրական» դրսևորումներից, այդ փաստը միայն ամրապնդում է նրա հայտը: Բաց ենք քաղաքական համագործակցության համար:
Այսօր, ժամը 22:15-ին, 24TV-ի եթերում հյուրընկալվել եմ իմ բարեկամ Նարեկ Գալստյանին:
🔸Եթե առաջիկա տարիներին պահպանենք մեր պետականությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստան գոյություն կունենա. Փաշինյան

‼️ Այստեղ բանալի բառը «եթե»-ն է: Փաշինյանի քաղաքականության հետևանքով պետականություն պահպանել չենք կարող, ԵԹԵ հրաշք չպատահի:
⚡️Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել տեղացիների:
Այս գործողությունը միանշանակ կապ ունի Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցի հետ, որն էլ հետևել է նրա ու Բլինքենի հեռախոսազրույցին:
Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թերևս որոշակի անհանգստություն էր ստեղծել այս ծրագրի արտաքին շահառուների մոտ: Փաշինյանը շտապեց նրանց հավաստիացնել, որ ինքը վերահսկում է իրավիճակը ու պլանն «ուժի մեջ» է:
Հայ ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը և առաջիկա ժամերին ու օրերին ես կհայտեմ այլ մանրամասների մասին:
Վրաստանում Արևմուտքը անարգանքի սյունին է գամում իշխանությանը՝ ժողովրդավարությունից շեղվելու համար, Հայաստանում խրախուսում է Փաշինյանի ավտորիտարիզմն ու բեսպրեդելը: Սա ամենն է, որ պետք է իմանալ արևմտյան այսօրվա շահախմբերի արժեհամակարգի մասին:
Մեկնաբանությունները, բառերն ավելորդ են: