⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
214 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇦🇲 Մի երկիր, որտեղ գործադիր իշխանության ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակավ ցուցում տալ դատավորին եւ որոշել թե ինչպես նա պետք է դատավարություն իրականացնի, իրավունք չունի իրեն իրավական, մասնավորապես, անկախ դատական համակարգ ունեցող երկիր կոչել։

Հիմա ես նկատի ունեմ Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթը, որի շրջանակում ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը լուրջ դեմքով փորձում էր հիմնավորել իր տեսակետն առ այն, որ տվյալ դատավորը Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունը կարող էր ինչ որ մասերի բաժանել, որպիսի ավելի «արդյունավետ» լիներ։

Հասկանու՞մ եք աղետի աստիճանը։

P.S. Հանկարծ չմտածեք, թե ես Աննա Դանիբեկյան անունով դատավոր եմ ցանկանում պաշտպանել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ազատագրումից հետո դրա նմանները պետք է դեռ քննիչների շատ հարցերին պատասխանեն։ Բայց դա այլ թեմա է։

#կորսված_պետություն
#գաղափարական_անապատացում
#հայաստան
🇦🇲🇺🇸 Հայաստանի ռազմական օբյեկտներից մեկում արդեն հանդիսավոր կերպով հնչում է ԱՄՆ օրհներգը։

Հուլիսի 15-ին Երևանում ազդարարվեց «Eagle Partner 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների մեկնարկը։
Զորավարժությունների բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քուինը և այլք։

Հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների պետական ​​օրհներգերը և «Արծիվ գործընկեր» զորավարժությունների օրհներգը։
🇦🇲 Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, քանի որ ըստ Արդարադատության նախարարության նա «ձգձգել էր դատական քննությունը»:

Դեմոկրատական երկրում, ֆորմալ առումով գործադիր իշխանության մի «շիպզիկ» կարողանում է գնահատական տալ դատավորի գործունեության վերաբերյալ, որի հետեւանքով դադարեցվում է դատավորի գործունեությունը։

Այն, որ այս ամենը մեղմ ասած անօրինական է, գիտեն ե՛ւ «շիպզիկի» տերերը, ե՛ւ դատավորի լիազորությունները դադարեցնող գրագետ մարդիկ, ե՛ւ առհասարակ հասարակության առնվազն բավարար կրթված հատվածը։

Եվ այս ամենը հանգիստ հանդուրժվում է, քանի որ բոլորը «տուն են պահում»։

Սա բազմաթիվ նմանատիպ դեպքերից ընդհամենը մի օրինակ էր։

«Բա այսպիսի «տուն պահող ու ունեցվածք դիզող» հասարակությունը ի՞նչ իրավունք ունի այս դարաշրջանում եւ տվյալ աշխարհագրական դիրքում, որտեղ օր ու գիշեր պայքար է ընթանում, սեփական երկիր ունենալ» - մտածում են Հայաստանի բոլոր հարեւաններն ու գործընկերները։

#հայաստան։
Գերմանիան իր վրա է վերցրել ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլ այժմ նաև սեփականը՝ «Compact» ամսագիրն արգելված է։ 

Խուզարկություններ և խուզարկություններ են իրականացվել լրագրողների խմբագրությունում և բնակարաններում։ 

«Compact»-ի հրապարակման արգելքը եկել է ՆԳՆ ղեկավարության կողմից։  Նախարար Նենսի Ֆայզերը հրապարակումն անվանել է աջ ծայրահեղական։ 

Պարբերականը համարձակվում էր պարբերաբար գրել, որ Գերմանիայի իրական թշնամիները հաստատվել են ոչ թե Մոսկվայում, այլ Բեռլինում կամ Բրյուսելում։

Իրավապահ մարմինները սա համարել են իշխանությունը տապալելու կոչ, ինչը բնականաբար քրեորեն պատժելի է նաեւ Գերմանիայում։  

Ընդհանուր առմամբ, «Compact»-ը վերջին տարիներին համարվում է խիստ աջակողմյան ամսաթերթ, որը լույս է տեսնում 2010 թվականից։ Գերմանիայի «նիկոլականները» այս թերթը համարվում են AfD կուսակցության գաղափարների դիրիժորը՝ մոռանալով, որ աջակողմյան «Այլընտրանքը» առհասարակ 2013 թվականին է հիմնվել։

Գերմանիայի ընդդիմադիր լրագրողները կարծում էին, որ իրենց երկրում կարելի է կոշտ քննադատել իշխանություններին։

Չարաչար սխալվում էին, ինչպես Հայաստանում են սխալվում։

Ընդհանրապես պետք է խոստովանել, որ Գերմանիայում, ինչպես նաեւ այլ իրավական եւ ժողովրդավարական երկրներում, կա խոսքի ազատություն՝ լրագրողը կամ հասարակ քաղ.ակտիվիստը կարող են գրել գրեթե ամեն ինչ, քանի դեռ իրենց քիչ են կարդում եւ լսում, այսինքն՝ քանի դեռ իրենք չեն կարող էապես ազդել հասարակական կարծիքի վրա եւ կասկածի տակ չեն դնում իշխանությունների համար գոյաբանական նշանակություն ունեցող թեմաները։ 

Գերմանիայի պարագայում դրանք են՝

1. ՆԱՏՕ-ին Բեռլինի անդամակցության շարունակման հարցն է,
2. Ուկրաինական պատերազմից դուրս գալու հարցն է, որին Գերմանիան որոշ ասպեկտներում արդեն մասնակցում է։
3. ԵՄ-ից դուրս գալը կամ ԵՄ-ը հիմնովին ձեւափոխելը,
4. Արմատապես փոխելը ներգաղթի ծրագիրը։

P. S. Կան նաեւ մեկ-երկու էլ ավելի լուրջ թեմաներ, որոնց մասին ես ֆեյսբուքյան էջում գրել իրավունք ինձ չեմ վերապահում։ 

#Գերմանիա 
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇩🇪🇺🇦 Գերմանական «Spiegel TV»-ի նոր տեսահաղորդումը դիտումներ է հավաքում։
Տեսանյութը պատմում է ուկրաինական բանակում կռվող Բավարիայից դիպուկահար Օտտոյի մասին: Մեկ ամիս առաջ ռուսական փամփուշտ ծակել է նրա թոքը։

Իմ գնահատմամբ սա պատերազմին մասնակցելու առնվազն անուղղակի գովազդ է՝ «կարելի է կռվել ռուսների դեմ եւ ողջ մնալ»։

Անցյալում այլ առիթներով ասել եմ, հիմա կրկնում եմ՝ գերմանացիները կռվելու են Ուկրաինայում։ Ամեն ինչ դրա համար անում են որոշ ուժեր։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Հայ ազգի մոտ կարմիր գծերի բացակայության առումով Շանթ Հարությունյանը 100% ճիշտ է։

Ամեն մեկը, իբրեւ անհատ, ունի իր «կարմիր գիծ» կոչեցյալը՝ ընտանիք, երեխան, սեփական բանկի հաշիվը, անշարժ գույքի կադաստրի վկայականը, քոռան ճոխ կնունքը եւ այլն... Բայց ազգի մոտ դա բացակայում է։ Ընդ որում, վերջին տարիների զարգացումները ավելի քան հստակ դա ցույց են տալիս։
Եվ այստեղ անհիմն է մեղադրել «սովետական» դաստիարակությունը, քանի որ գաղափարական անապատացումը համատարած բնույթ է կրում ինչպես Հայաստանում բնակվող հայ ազգի մոտ, այնպես էլ արեւմտյան եւ այսպես ասած «եվրասիական» երկրներում ապրող հայ ազգի մոտ։

Այս ազետը որոշ հայեր փորձում են շտկել անհատական որոշ դրական նախաձեռնություններով։ Ես իրենց հասկանում եմ, լավ բան են անում, բայց դա իրավիճակը չի փոխում։

Իրավիճակը փոխելու համար գուցե այլ քայլեր են անհրաժեշտ, ընդ որում՝ Լոս-Անջելեսից մինչեւ Փարիզ, Բեռլինից մինչեւ Մոսկվա եւ այլն։

#գաղափարական_անապատացում

#Հայաստան
🇺🇸 Հակամարտության (ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական) արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է բաժանել հակառակորդին մի քանի մասի և համապատասխան այդ բաժանման տարանջատել նաև սեփական պայքարի միասնական ճակատը: Այս մարտավարությունը մշակվել էր դեռևս հազարամյակներ առաջ և բավականին արդյունավետ կիրառվում էր մեզ բոլորիս հայտնի կայսրության (և ոչ միայն իր) կողմից:

Ժամանակի ընթացքում անգլո-սաքսոնական (օվկիանոսային) աշխարհաքաղաքական դպրոցի «սենսեյները» այս մարտավարությունը կատարելագործեցին և սկսեցին կիրառել էլ ավելի բարձր արդյունավետությամբ: Նրանք պայքարի նախապատրաստական և ակտիվ փուլերում խմբերի են բաժանում ոչ միայն հակառակորդի ճամբարը, այլ նաև սեփական դաշնակիցներին: Այդ ընթացքում որոշում է կայացվում, ոչ միայն, թե տվյալ դաշնակիցը հակառակորդի որ խմբի դեմ կպայքարի, այլ նաև, թե երբ և ինչ մեթոդներով կսկսի այդ պայքարի ակտիվ փուլը:

Այս ամենից բացի սեփական դաշնակիցներին «խմբավորումների բաժանելու» մարտավարության արվեստը անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից մշակվել և զարգացվել է այն աստիճանի, որ, ելնելով պայքարի ժամանակաշրջանից, աշխարհագրությունից, նրա կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներից, կարող են դաշնակիցները հակադրվել իրար, որի արդյունքում նրանցից մեկը (կամ մի քանիսը) դեռևս պայքարի ակտիվ փուլում դաշնակցի կարգավիճակից դառնում է (կամ դառնում են) հակառակորդ: Պայքարի շարունակման այս «հատվածում» իրավիճակը բարդանում է բոլորի համար. և՛ դեռևս դաշնակից մնացածների, և՛ հակառակորդ դարձածների, և՛ այս պայքարը կողքից դիտորդ միավորների համար, քանի որ պայքարն ի սկզբանե նախաձեռնած աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից այս փուլում բավականին էլաստիկ և միակողմանի կերպով փոխվում են պայքարի կարճաժամկետ նպատակները (Plan A, B, C, և այլն), որի հետևանքով որպես կանոն (սակայն սա ոչ պարտադիր պայման է) կարող են փոխվել նաև միջնաժամկետ նպատակները:

Լրացում. պայքարի ակտիվ փուլում անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական կենտրոնը կարող է դաշնակից սարքել նաև ի սկզբանե հակառակորդ հանդիսացող գլխավոր կողմին, որի հետևանքով պայքարը կշարունակվի արդեն իսկ հակառակորդի կարգավիճակ ստացած (արդեն նախկին) դաշնակիցների դեմ։

Ռազմավարական երկարաժամկետ նպատակներն աշխարհաքաղաքական կենտրոնի մոտ անփոփոխ են:

#ԱՄՆ
🇩🇪 Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասում առաջիկա ընտրություններում «հեղափոխություն է» նախատեսվում:

Աջակողմյան «Այլընտրանքը» ամենայն հավանականությամբ առաջին տեղում է հայտնվելու, իսկխիստ ձախակողմյան «Սառա Վագենկնեխտ» դաշինքը սպառնում է դառնալ երկրորդ ուժը երկրամասային խորհրդարանում։

Մի խոսքով, պատրաստվեք ամենաանհավանական կոալիցիաների ստեղծմանը 😎

#Գերմանիա #Բրանդենբուրգ
🇺🇸🇪🇺🇦🇲🇦🇿🇬🇪🇷🇺🇮🇷
Զուտ աշխարհաքաղաքական տեսակետից Հյուսիսային Կովկասի կնատմամբ սուվերենության առկայությունը Ռուսաստանի համար նշանակություն (գրեթե) չունի, եթե Հարավային Կովկասը վերջինիս վերահսկողությունից դուրս է գալիս։

Հետեւաբար, Հայաստանում դիրքերի կորուստը Մոսկվան կոմպենսացնելու է Ադրբեջանում սեփական դիրքերի ամրապնդմամբ։

Այս իրավիճակում Ադրբեջանը մոտիվացված համագործակցելու է հյուսիսային հսկա հարեւանի հետ՝ ակնկալելով հավելյալ դիվիդենտներ։

Եթե մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո Անկարայի (եւ ՆԱՏՕ որոշ այլ անդամների) հետ գրագետ համագործակցության արդյունքում Բաքուն կարողացավ վերցնել Արցախը, ապա այս պարագայում նրան կհաջողվի, եթե ոչ օկուպացնել, ապա առնվազն էապես բարձրացնել իր ազդեցությունը Սյունիքի եւ Հայաստանի այլ տարածքների նկատմամբ։

Սա Ռուսաստանի եւ Իրանի համար ընդունելի տարբերակ է՝ չարյաց փոքրագույնն է, քանի որ ավելի լավ է Հարավային Կովկասում ԲՐԻԿՍ, ՇՀԿ (ապագայում նաեւ ՀԱՊԿ) անդամ եւ Թուրքիայից եւ հավաքական արեւմուտքին հեռացած ուժեղ Ադրբեջան ունենալ, քան «ֆրանսիա-ամերիկյան» Հայաստան կոչվող երկիր։

Վերջապես շատ կարեւոր է ընկալել, որ Հարավային Կովկասի տարածքում Մոսկվայի եւ Թեհրանի «կարմիր գիծը» Արաքսով անցնող պետական սահմանն է։ Իսկ այդ գետից դեպի արեւելք ընկած բոլոր սահմանները մեծ հաշվով «ադմինիստրատիվ» բնույթ են կրում։

Բաքվում եւ Թբիլիսիում սա ընկալել են, Երեւանում եւ աշխարհասփյուռ հայկական համույթում՝ ոչ։

#Հայաստան
🇺🇸 Բայդենը հեռանում է։

Եթե մինչ օրս Բայդենին վերընտրվելու տեսական հնարավորություն կար եւ իր հետ ապագայի վերաբերյալ քննարկումներ անելիս այլ երկրների ներկայացուցիչները կարող էին ծրագրեր կառուցել, ապա հիմա Վաշինգտոնի համար մեկ բանակցողի (եւ իր հրահանգները կատարող Պետդեպարտամենտի) քաղաքական կշիռը մեղմ ասած էապես ընկավ, իսկ որոշների աչքերում ամբողջովին «զրոյացվեց»։

#ԱՄՆ
🇺🇸🇪🇺🇺🇦 Ուկրաինական ներկայացումը կշարունակվի նաև այս տարվա նոյեմբերից հետո։

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռիչարդ Գրենելը բացահայտեց «սարսափելի գաղտնիք», այն է՝ Ուկրաինայում սադրանքի և պատերազմի նպատակը Եվրոպայի քաղաքական համակարգն ու տնտեսությունը ԱՄՆ-ի կարիքներին ամբողջությամբ համապատասխանեցնելն է։

Գրենալի խոսքով՝ եթե Թրամփը գա իշխանության, Եվրոպան ինքն է կրելու ուկրաինական հակամարտության բեռը։

Ակնկալվում է, որ դա վերջնականապես կսննկացնի Եվրոպային թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Այստեղ է, որ քեռի Սեմը օգնության կգա նոր «Մարշալի պլանով», որը Եվրոպային (առաջին հերթին Բեռլինին) կդնի գազի, դոլարի, ռազմական և մի տասնյակ այլ ասեղների վրա։

Մինչ Եվրոպան միլիարդներ է ներդնում Ուկրաինայում, ԱՄՆ-ն արդեն աշխատում է այդ միլիարդները՝ գայթակղելով եվրոպական արտադրությունը, որը չի կարող գոյություն ունենալ տանը՝ գազի գների պատճառով, որոնք բարձրացել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության պատճառով:

Իսկ «Ռուսաստանի հետ երկխոսության», «խաղաղ կարգավորման» մասին բոլոր խոսքերը պետք է համարել միայն նախընտրական տեքստեր։

#ԱՄՆ
Զելենսկին շնորհավորել է Թրամփին առաջադրվելու կապակցությամբ։ Իսկ նա իր հերթին հերթական անգամ խոստացել է, որ ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում։ Թե ինչպես է նա դա անելու, չի խոստովանել։
«Տրամաբանության ուժը, ոչ թե ուժի տրամաբանությունը». Իրանի նախագահը ուղերձ է հղել աշխարհին։

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը «Tehran Times»-ում ներկայացրել է իր առաջնահերթությունները միջազգային քաղաքականության մեջ:

Նրա կառավարության նպատակն է ամրապնդել հարաբերությունները հարեւան երկրների հետ, այլ ոչ թե թույլ տալ որեւէ մեկ երկրի հասնել հեգեմոնիայի:
Կարծում եմ, բարդ չէ կռահել, թե ում նավիր մտքում ունի:

Իրանի նախագահի ամենակարևոր հայտարարությունները համառոտ.

Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը, և իմ կառավարությունը կշարունակի ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը, մասնավորապես այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսիք են BRICS-ը, Շանհայի Համագործակցության Կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը:

Միացյալ Նահանգները պետք է առերեսվի իրականության հետ և ընդունի, որ Իրանը չի ենթարկվում և երբեք չի ենթարկվի ճնշումների:


Գերմաներեն տարբերակը The Node of Time DE
🇧🇾 🇩🇪 30-ամյա գերմանացին Մինսկում մահապատժի է դատապարտվել ահաբեկչության և վարձկանության համար։ Բելառուսի կառավարությունն ասում է, որ բանակցություններ է վարում Գերմանիայի կառավարության հետ և լուծումներ է առաջարկում:

Հետաքրքիր է ինչ զիջումներ է առաջարկում Մինսկը Բեռլինին։

Գերմանացին կալանավորվել էր դեռեւս 2023 աշնանը, սակայն գերմանական մամուլն այդ մասին չէր գրում (կամ չէր ուզում, կամ չգիրեր, որ գրեր)։ Այնուամենայնիվ, հիմա գրեց եւ դա հավելյալ ճնշում է պաշտոնական Բեռլինի վրա։
Աշնանը Գերմանիայի չորս երկրամասերում ընտրություններ են։ Մինսկի հետ բանակցությունների արդյունքները եթե շարունակվեն լուսաբանվել մամուլում, ապա հաստատ որոշ առումներով կազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Այս ամենը գիտակցում են նաեւ Մինսկում եւ բնականաբար փորձելու են Բեռլինից կորզել մաքսիմալ օգուտներ։

#Գերմանիա #Բելառուս
🇩🇪🇷🇺 Գերմանիան Ռուսաստանի դեմ այսօրվա դրությամբ կիրառում է մոտ 20.000 պատժամիջոց:
Այս մթնոլորտում Հայաստանի գործող իշխանություններին ամեն կերպ սատարման համար Արեւմտյան երկրներից բողոքող ընդդիմությունը չի կարող ակնկալել հաջողություն, այսինքն՝ իշխանափոխություն, երբ ասում է, որ ինքը պետք է շարունակի «ջան-ղուրբան» հարաբերություններ խորացնել «բոլորի հետ»։

Ոչ հարգելիներս, այդպես չի ստացվի։ Պետք է որոշեք, Արաքս գետով սահմանը մնում է, թե այն բացում եք։

Նիկոլն իր համար որոշել է, իսկ ձեր կարծիքը անհասկանալի է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ, ամենակարեւորը, Հյուսիսի համար։

#Հայաստան
🇩🇪🇪🇺 Նաեւ Գերմանիայում են «ջնջվում» բոլոր քաղաքական սկզբունքները եւ ամրապնդվում է ամեն գնով իշխանությունում մնալու սկզբունքը։

Բավարիայում գործող պահպանողական «Քրիստոնեա-Սոցիալակա Միություն» (CSU) կուսակցության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը (Manfred Weber), որն այսօր հանդիսանում է նաեւ Եվրամիության Խորհրդարանում Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության (EPP) խմբակցության ղեկավարը, գերմանական «Welt am Sonntag» թերթին տրված հարցազրույցում անդրադառնալով «Գերմանիայի ապագա մոդելին» ակնհայտորեն առաջ է քաշել Կանաչների հետ ապագա կոալիցիան նպատակահարմարության հարցը՝ նշելով.

«Միայն Միության (նկատի ունի Քրիստոնեա - Դեմոկրատական/Քրիստոնեա - Սոցիալական Միության) և Կանաչների միջև (Գերմանիայի Դաշնության) դաշնային մակարդակով (իշխանական կոալիցի մակարդակով) դաշինքը կարող է խաղաղեցնել հասարակության կոնֆլիկտները, որոնք մենք ունենք Գերմանիայում:»


Բացի այդ, քաղաքական գործիչ ը փաստացի խոստովանում է, որ գերմանական հասարակությունում առկա են կոնֆլիկտներ։

Իսկ մենք մեր պատմությունից գիտենք, որ յուրաքանչյուր սկզբունքազուրկ իշխանություն հանուն իշխանության պահպանման պատրաստ է բոլոր սկզբունքազուրկ քայլերի։
🇬🇪 Վրացական հետախուզական ծառայությունները հետաքննում են իշխող կուսակցության հիմնադիր Իվանիշվիլիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու հարցը՝ «Իմեդի» հեռուստաալիք։
🇩🇪 Գերմանիան հրաժարվել է հրապարակել Հյուսիսային հոսքի պայթյունների հետաքննության արդյունքները:

Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության զեկույցում՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հարցմանն ի պատասխան։

Իշխանությունները խոստովանել են, որ ահաբեկչությունների նախօրեին իրենք «հատուկ անվտանգություն չեն ապահովել» գազատարների համար։

Ինչ վերաբերում է դիվերսիայի հեղինակներին, ապա Բեռլինը չի բացառում վարկածներից և ոչ մեկը, սակայն չի կարող կոնկրետ որևէ մեկի անունը նշել «անհերքելի ապացույցների ենթադրյալ բացակայության պատճառով։»

Գերմանիայի իշխանությունները հետաքննության ընթացքում շարունակում են հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից։

Հարցման հեղինակներից մեկը՝ Բունդեսթագի պատգամավոր Շմիդտը, նշել է, որ կառավարությունն «ակնհայտորեն լռում է բազմաթիվ փաստերի մասին», մասնավորապես՝ այն մասին, թե իրականում ովքեր են կանգնած ահաբեկչությունների հեղինակների հետևում։

#Գերմանիա
🇺🇸 Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսի նախընտրական պայքարի կանոնների խախտումներով մեկնարկի շուրջ ստեղծված իրավիճակի կարճ վերլուծություն։

Վերջերս տեղեկություն տարածվեց,որ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա մրցավազքից Covid-19-ի կամ այլ պատճառներով: Հաղորդվեց նաև, որ դեմոկրատների նոր թեկնածուի մասին կհայտարարվի Դեմոկրատների ազգային համագումարում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։

Սակայն մոտ մեկուկես օր անց Քամալա Հարիսը հայտարարեց, որ ընդունել է Բայդենի առաջարկը՝ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Այս հայտարարությունը մի քանի տրամաբանական հարցեր է առաջացնում։ Նախ՝ ինչպե՞ս և որտեղի՞ց Քամալա Հարիսը առաջարկ ստացավ Բայդենից, եթե նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնամեկուսացվել է Դելավեր նահանգում։ Տեղեկատվության փոխանցման եղանակի հարցը մնում է բաց։ Իհարկե նրանք կարող էին շփվել տեսակապով կամ այլ միջոցներով, որոնք չեն պահանջում անձամբ հանդիպել։ Ասենք՝ այդպես էր։

Երկրորդ հարցն է ծագում՝ ինչո՞ւ Բայդենը նման առաջարկ արեց, եթե դա պետք է աներ հենց Դեմոկրատական ​​կուսակցությունը։ Պաշտոնապես կուսակցության թեկնածությունը պետք է առաջադրի համագումարը։ Այսպիսով, Բայդենի առաջարկը կարող է լինել մասնավոր և պաշտոնական կարգավիճակ չունենալ, քանի դեռ կուսակցությունն այն չի հաստատել։ Բայց և՛ Բայդենի առաջարկը, և՛ Հարիսի որոշումը մեդիա տարածքում ներկայացվում են՝ որպես «վերջնական որոշում»:

Բնականաբար, հաշվի առնելով անորոշությունը, եթե Բայդենն իսկապես չկարողանա շարունակել ծառայել, իբրեւ երկրի նախագահ, Դեմոկրատական ​​կուսակցությունը պետք է հնարավորինս արագ նոր առաջնորդ նշանակի, որպեսզի պահպանի ընտրողների վստահությունը:

Այս իրավիճակում Քամալա Հարիսը՝ որպես Բայդենի փոխնախագահ և մերձավոր դաշնակից, ամենատրամաբանական ընտրությունն է։

Բայց, եթե գործող նախագահը չի կարողանում կատարել իր պարտականությունները (ծանր հիվանդություն կամ ֆիզիկական մահ), դա ենթադրում է նոր ղեկավարի առաջադրման անհրաժեշտություն։ Այս դեպքում Քամալա Հարիսը, լինելով փոխնախագահ, բնականաբար դառնում է նախագահի դերի առանցքային թեկնածու։ Սա թույլ է տալիս Վաշինգտոնին պահպանել իշխանության շարունակականությունը և կայունություն ապահովել միջազգային հարաբերություններում առնվազն մինչև այս տարվա նոյեմբեր։

Եվ եթե այս իրավիճակում Կամիլա Հարիսը չմնա նախագահի հիմնական թեկնածուն, ապա, գոնե մինչև նոյեմբեր, ոչ մի լուրջ երկիր Վաշինգտոնի հետ չի խոսի, քանի որ նրանց համար պարզ կլինի, որ իրենց հետ զրուցողը հեռանում է։ Իսկ այս իրավիճակում, երբ Բայդենն այլևս չկա, և Քամալա Հարիսը տեսական հնարավորություն ունի շարունակելու կառավարել երկիրը, Բլինկենի և Վաշինգտոնի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զանգերին կշարունակեն պատասխանել Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կովկասում։ այսպես շարունակ։

Ամփոփելով կարող ենք ենթադրել, որ Քամալա Հարիսի մեկնարկը, հակառակ նախընտրական մրցավազքի կանոններին, անուղղակիորեն հաստատում է, որ Ջո Բայդենն այլևս նախագահ չէ:

#ԱՄՆ
Ռազմական օգնություն Հայաստանի համար

ԵՄ խորհուրդը որոշել է 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար։

Ֆինանսավորման նպատակը ենթադրաբար Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժի հզորացումն է և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելը։

Հատկանշական է, որ (առնվազն ֆորմալ առումով) ՀԱՊԿ-ի անդամ երկրին օգնություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։  Սա նույն հիմնադրամն է, որի միջոցով ֆինանսավորվում է պաշտոնական Կիեւը։

Բացի այդ, աջակցությունը նաև ուղղված է Հայաստանի դիմադրողականության բարձրացմանը և նրա զինված ուժերի փոխգործունակության արագացմանը միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից տեղակայված երկրի հնարավոր ապագա մասնակցության դեպքում:

#ԵՄ #Հայաստան
🇩🇪🇺🇸 Գերմանիան «ճգնաժամային խումբ» է ստեղծել, Թրամփ հնարավոր վերադարձի դեպքում «ճիշտ արձագանքելու նպատակով։»

Բեռլինը միշտ անհավանական էր համարում ԱՄՆ-ում Հանրապետականների հաղթանակը ընտրություններում, սակայն այդ հեռանկարն այժմ անհանգստացնում է Գերմանիային:
Բեռլինի հիմնական մտահոգության պատճառը Թրափի վարչակազմի հնարավոր ցանկությունն է՝ հետ կանչել անվտանգության որոշ երաշխիքներ, որոնք Եվրոպան ուներ ՆԱՏՕ-ի ստեղծումից ի վեր։

Իրականում պատճառները էլ ավելի խորն են, որոնք կապված են առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ 2022 թվականին իրականացվող Բեռլինի քայլերը, որոնց հետեւանքների հետ Գերմանիան պարտավոր կլինի առերեւսվել առանց ԱՄՆ ազատությունը վայելելով, եթե Թրամփը գա իշխանության։