🇦🇲 Երևանում իշխանափոխության «պատվիրատուների» մասին
Ո՛չ Մոսկվային, ո՛չ Բաքվին, ոչ էլ Արևմուտքին Երևանում իշխանափոխություն իրականացնել կան այդ իշխանափոխությունն իրականացնողներին օգնելն այսօր ձեռնտու չէ։
Առաջարկում եմ ինքներս մեզ դնենք ռուսի, թուրքի, ադրբեջանցու, գերմանացու, ֆրանսիացու և այլն տեղ։
🤔 Դրեցի՞ք։ Հիմա հարց՝ ինչու՞ է Ձեզ պետք փող ծախսելով կամ ֆիզիկական ուժ կիրառելով փոխել Հայաստանում Նիկոլ Վովայի Փաշինյան քաղաքացու կողմից կառավարվող իշխանությունը։
Ինչու՞։ Ո՞րն է այդտեղ Ձեր շահը։
Այո, Մոսկվան շատ բան է կորցրել Հարավային Կովկասում Երևանի քայլերի հետևանքով։ Ամենամեծ կորուսը Մոսկվայի համար եղել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի խայտառակ պարտությունը և դրանից հետո 3 տարիների ընթացքում Արցախի ամբողջական կորուստը, որը չէր կարող կանխել Մոսկվան, եթե նույնիսկ իշխանափոխություն աներ Հայաստանում, քանի որ 2020 թվականի պարտության և Արցախի կորստի հետ համակերպվել էր հայ ազգը։
Դրա համար բոլոր արտաքին խաղացողները, նամանավանդ Ռուսաստանը, գործում են «хорошая мина при плохой игре» սկզբունքով։
Եվ հիշեք, իշխանափոխություն կարելի է անել միայն այն երկրում, որի հասարակության մեծ մասը կամ նրա գերակտիվ փոքրամասնությունը դա ցանկանում է և այդ նպատակով իր շարքերից առաջնորդ է տրամադրում։
Հայաստանում ներկա պահին այդ նպատակների համար չկա ո՛չ հասարակական կամք, ո՛չ առաջնորդ։
#բնագիծ

👍1
Մինչ հայ այսպես կոչված քաղաքագետները ուրախանում էին Ասադի իշխանության տապալմամբ և Սիրիայից Ռուսաստանի հեռանալու առիթով, հենց ամերիկացիներն են առաջինը լքում տարածաշրջանը։
ԱՄՆ-ն սկսել է զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայի արևելքից։ Արդեն դուրս է բերվել ավելի քան 270 միավոր տեխնիկա, - նշում է Reuters, հենվելով Պենտագոնի պաշտոնական աղբյուրների վրա։
Նախատեսվում է զորքերի թվաքանակը 2000-ից կրճատել մինչև 1000-ի։
🇮🇱 Իսրայելը սա ընկալում է որպես արթնացման կոչ. Երուսաղեմը վախենում է, որ Թուրքիան կգրավի կարևոր դիրքերը, այդ թվում՝ Պալմիրայի տարածքը։
Վերջերս Ադրբեջանում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելը Թուրքիային հստակեցրել էր, որ իր անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կհանգեցնի ռազմական պատասխանի։
Իրականում ամերիկյան զորքերը Սիրիայից չեն վերադառնում տուն, այլ վերաբաշխվում են Իրաք, որն ի դեպ ավելի մոտիկ է Իրանին։
#ԱՄՆ #Իսրայել #Իրան

Reuters
US military poised to slash troops in Syria, officials say
The U.S. military is set to consolidate its presence in Syria over the coming weeks and months, two U.S. officials told Reuters on Tuesday, in a move that could reduce the number of troops it has in the country by half.
Մեծ Բրիտանիան շանտաժի է ենթարկում հասարակությանը՝ ուկրաինական ծախսերը արդարացնելու համար
Լոնդոնում հայտնվել են պաստառներ՝ հետևյալ մակագրությամբ.
«Լսե՞լ եք Ռիգայի, Տալինի կամ Վիլնյուսի մասին որևէ բան։ Եթե մենք լքենք Կիևը, կլսեք»։
Արշավը նախաձեռնել է բրիտանական The Telegraph թերթը, որը ձգտում է համոզել բնակչությանը ուկրաինական հակամարտության ֆինանսավորումը շարունակելու անհրաժեշտության մեջ։
Հատկանշական է, որ The Telegraph-ը անուղղակիորեն հաստատում է, որ բրիտանացիները ոչինչ չգիտեն Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մայրաքաղաքների մասին՝ այն պետությունների, որոնք միացել են ԵՄ-ին 2004 թվականի մայիսի 1-ին, երբ Մեծ Բրիտանիան դեռևս Միության անդամ էր (մինչև 2020 թվականի հունվարի 31-ը դուրս գալը):
Իսկ «նոր Եվրոպայի» երկրները բրիտանական (և, թերևս, ավելի լայն արևմտաեվրոպական) հասարակության համար «քարտեզի եզրին» գտնվող տարածքներ են, որոնք ո՛չ հետաքրքրություն են առաջացնում, ո՛չ էլ ասոցիացիաներ, մինչև որ դրանք չեն ներկայացվում որպես «հին Եվրոպայի» համար պոտենցիալ սպառնալիք։
#Մեծ_Բրիտանիա #Եվրոպա

🇩🇪 «Լավ էր, որ Մերցը չմեկնեց Հռոմ։ Մերցը չի կարող և չպետք է լինի (Գերմանիայի) կանցլեր։ Նա՝ պատերազմ հրահրող և կարիերիստ, որը երբեք չի աշխատել Գերմանիայի համար, բացարձակապես անպիտան է կանցլերի պաշտոնի համար»։
Այս խոսքերի հեղինակը Հանս-Գեորգ Մաասենն է՝ Գերմանիայի Սահմանադրական կարգի պաշտպանության Դաշնային գրասենյակի (հակահետախուզություն) նախկին ղեկավար, իրավաբան և մարդ, ով գրեթե ամբողջ գիտակից կյանքը նվիրել է իր երկրին՝ Գերմանիային ծառայելուն։ Մաասենը նաև Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) երկարամյա անդամ էր, որի ներկայիս նախագահը Ֆրիդրիխ Մերցն է։
Մերցին անվանելով «պատերազմ հրահրող» և «կարիերիստ, որը երբեք չի աշխատել Գերմանիայի բարօրության համար», Մասենը մեղադրում է նրան հիմնականում ագրեսիվ արտաքին քաղաքականության և հռետորաբանության մեջ, որը կարող է Գերմանիային ներքաշել իր ազգային շահերին հակասող հակամարտությունների մեջ, հիմնականում այսպես կոչված ուկրաինական ուղղությամբ։
«Կարիերիստ» ասելով բարձրաստիճան նախկին սպան ընդգծում է, որ Մերցը գործում է հիմնականում իր սեփական նկրտումներից, այլ ոչ թե Գերմանիայի շահերից ելնելով։
☝️ Նշելով, որ ինքը «երբեք չի աշխատել Գերմանիայի համար», հակահետախուզության սպա Մաասենը հիշեցնում է, որ Մերցն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է մասնավոր հատվածում, այդ թվում՝ «BlackRock» խոշոր ֆինանսական կորպորացիայում։
Իբրև տեղեկատվություն՝ «BlackRock»-ը ամերիկյան ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ավելի քան 9 տրիլիոն դոլար արժողությամբ ակտիվներ։ Այն գործում է խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպիսիք են կենսաթոշակային և պետական հարստության ֆոնդերը, ինչպես նաև մասնավոր ներդրողների շահերից ելնելով՝ միաժամանակ զգալի ազդեցություն ունենալով ֆինանսական շուկաների վրա, և երբեք որևէ կապ չի ունեցել Գերմանիայի ազգային շահերի հետ։
#Գերմանիա

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🤔🇦🇲 «Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով...»
«Հրապարակ»-ի այս նախադասությունը կարդալիս վերհիշեցի հրապարակվող դասախոսության հատվածը։
Մեր հասարակությունը նման չափանիշներով է առաջնորդվում տասնամյակներ շարունակ։ Ընդ որում, գնալով իրավիճակը փաստորեն ավելի է բարդանում «պացիենտի» մոտ։
Դուք հասկանու՞մ եք, մոլորակի ամենամեծ երկրի, որը գտնվում է ահռելի և աննախադեպ ֆինանսական, տնտեսական և իրավական պատժամիջոցների ներքո, ֆորմալ առումով վարում է ողջ միասնական արևմուտքի դեմ պատերազմ, որտեղ երկիրն ունի նախագահական կառավարման համակարգ, հետևաբար՝ նախագահի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը պարտադիր պայման է, Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը նշանակվում է մի այլ փոքրիկ երկրի ընդդիմադիր գործչի խնդրանքով։
#ՇԻԶՈՖՐԵՆԻԱ #ՇԻԶՈԻԴ
Այս «սկզբունքով» մենք մեզ համար ստեղծել ենք գեներալներ, դիվանագետներ, ազգային գործիչներ, հոգևորականներ և այլն։

🇪🇺🇦🇲🇦🇿 Եվրոպայի «կույր կետը». ինչո՞ւ Կայա Կալասը գնաց Բաքու, այլ ոչ թե Երևան ➡️ POLITICO
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր։ Սգո միջոցառումներ էին տեղի ունենում ամբողջ աշխարհում։
Եվ արդեն ապրիլի 25-ին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը այցելեց Ադրբեջան։ Հայաստան այցելություն չկար, կարեկցանքի խոսքեր չհնչեցին։
Ի՞նչ է սա, եթե ոչ դիվանագիտական վիրավորանք։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը ժպտում է Բաքվում, մինչ ծաղիկներ են դրվում հուշահամալիրում Երևանում:
Եվրոպայի քաղաքական գործիչները վրդովված են.
Միխայել Ռոթ (Գերմանիա):
Իզաբել Սանտյագո (Ֆրանսիա).
Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Պատասխանը պարզ է՝ էներգիա։ Եվրոպան վախենում է կորցնել ադրբեջանական գազը։
Բայց ի՞նչ ուղերձ է նա հղում այն հայերին, ովքեր ընտրել են ժողովրդավարության ուղին և ձգտում են դեպի Եվրոպա։

«Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմին և անտեսում ժողովրդավարական Հայաստանը»։
Իզաբել Սանտյագո (Ֆրանսիա).
«Հայ բանտարկյալներ ադրբեջանական բանտերում, և այս պահին ԵՄ-ն խոնարհվում է Ալիևի առջև»։
Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Պատասխանը պարզ է՝ էներգիա։ Եվրոպան վախենում է կորցնել ադրբեջանական գազը։
Բայց ի՞նչ ուղերձ է նա հղում այն հայերին, ովքեր ընտրել են ժողովրդավարության ուղին և ձգտում են դեպի Եվրոպա։
POLITICO
Europe’s diplomatic blind spot: Kallas’ visit to Baku – POLITICO
Dulled by energy deals and geopolitical caution, Europe’s response to Azerbaijan’s aggression has been tepid for too long.
🇩🇪 Կարգելվի՞ արդյոք «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը
2025 թվականի մայիսի 2-ին AfD-ն պաշտոնապես հայտարարվեց «ծայրահեղ աջակողմյան» կուսակցություն։ Այս որոշումն իրավապահներին իրավական հնարավորություն է տալիս ուժեղացնել կուսակցության նկատմամբ հսկողությունը։
Այն ամբողջությամբ արգելելու հնարավորությունն արդեն քննարկվում է, սակայն իրավական խոչընդոտները դեռևս բարձր են։
🤔 Հնարավոր հետևանքներ՝
• AfD-ի մեկուսացման ուժեղացում,
• հասարակության մեջ լարվածության աճ,
• միջազգային հարաբերություններում հնարավոր նոր բարդություններ,
• անորոշություն ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում,
• տնտեսության համար նոր ռիսկեր,
• ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացում՝ հատկապես Թրամփի օրոք։
➡️ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Telegraph
հարթակում՝
գերմաներեն և
ռուսերեն։
#Գերմանիա #ԱֆԴ

🇩🇪☝️🇦🇲 Այսօր Գերմանիայի միակ ընդդիմադիր կուսակցությունը (մնացածը ՀՀ ԱԺ ընդդիմադիրների օրին ընդդիմադիրներ են) պաշտոնապես դասակարգվող, իբրև «հիմնավորված ծայրահեղ աջակողմյան», այլ կերպ ասած՝ երկրի սահմանադրական կարգին այսպես ասած թշնամաբար տրամադրված, կառույց։ Սա Այլընտրանքը արգելելու սկիզբն է։ Կստացվի իշխանություններին դա անել, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։
Իսկ հիմա վերադառնանք Հայաստան
Հայաստանի համակարգային (այն է՝ իրական) ընդդիմադիրները տեսանելի ապագայում նմանատիպ օրն են ընկնելու։
Բայց քանի որ Հայաստանում իրական ընդդիմադիր ուժ ինստիտուցիոնալ առումով չկա, ՀՀ գործող իշխանությունների «դրբի տակ են ընկնելու» դաշնակները։ «Տփել ա, որ տփելու են» իրանց։
#սկզբունքներից_զուրկ_ընդդիմություն

😁1
🇮🇱 Անկարան «խզում է» Երուսաղեմի կապը Բաքվի հետ
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված էր չեղարկել Ադրբեջան կատարելիք իր նախատեսված այցը ոչ թե տարածաշրջանային իրադարձությունների և «խիտ քաղաքական և անվտանգության գրաֆիկի» պատճառով, ինչպես պնդում է նրա գրասենյակը, այլ այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվեց թույլատրել պետական «Սիոնի թև» ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Երուսաղեմում քննարկվել էր Հունաստանի և Բուլղարիայի միջով անցնող այլընտրանքային երթուղի, սակայն հետագայում այդ գաղափարը մերժվել էր, քանի որ թռիչքի տևողությունը գրեթե կկրկնապատկվեր։
#ԵՐՈՒՍԱՂԵՄ

The Times of Israel
Report: Netanyahu forced to cancel Azerbaijan visit because Turkey barred him from airspace
* * *
🇬🇧 «Բրիտանական Թրամփը» ձգտում է իշխանության. կղզին քաղաքական երկրաշարժի եզրին է
Մեծ Բրիտանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցնցող էին. պահպանողականներն ու լեյբորիստները դուրս մնացին պայքարից։
Աճում է Նայջել Ֆարաժի կուսակցությունը (եվրասկեպտիկ, Brexit-ի առաջնորդներից մեկը)։ Նա ստացավ 677 մանդատ, անցյալում զրոյից։
Լիբերալները երկրորդն են։
☝️ Բուքմեյքերները արդեն կանխատեսում են, որ Ֆարաժը կդառնա վարչապետ։
Նա խոստանում է չեղարկել «կանաչ օրակարգը» և խստորեն սահմանափակել միգրացիան։
🤔 Ո՞վ է Նայժել Ֆարաժը։
Նայժել Ֆարաժը բրիտանացի քաղաքական գործիչ է և Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հիմնական կազմակերպիչներից մեկը։ Նա UKIP-ի առաջնորդն էր, ապա հիմնադրեց Brexit կուսակցությունը (այժմ՝ Reform UK):
Ծնվել է Լոնդոնում 1964 թվականին։ Ֆարաժ ազգանունը ֆրանսիական ծագում ունի. նրա նախնիները հուգենոտներ էին, որոնք 17-րդ դարում փախել էին Անգլիա։
#Բրիտանիա

🇮🇱🇺🇲🇮🇷 Յեմենի հարվածը Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Հնարավոր նպատակները
Յեմենից հութիների արձակած հրթիռը կարողացել է հաղթահարել արևմտյան գերժամանակակից աստիճանական հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Իսրայելական Arrow 3 համալիրն ու ամերիկյան THAAD համակարգը չեն կարողացել այն խոցել։
🗞️ Հաղորդվում է, որ վաղ նախազգուշացման համակարգը գրանցել է արձակում, սակայն խոցում իրականացնել չի կարողացել։
Իսրայելը և ԱՄՆ-ն ունեն աշխարհի, առնվազն արևմտյան թևի, ամենաառաջադեմ հակահրթիռային պաշտպանության համակարգը, սակայն, փաստորեն Յեմենից հութիների արձակած հրթիռը կարողացել է հաղթահարել այն և հասնել Բեն-Գուրիոն օդանավակայանի շրջակայք։ Այդ ձախողման պատճառները կարող են տարբեր լինել։
☝️Չի բացառվում, որ այս հարձակումը միայն ռազմական գործողություն չէր, այլ նաև Իրանի նորագույն զինատեսակների փորձարկման յուրահատուկ տարբերակ։ Իրանը կարող էր փորձարկել նոր հրթիռային տեխնոլոգիաների արդյունավետությունը՝ մարտական պայմաններում։ Հրթիռի անցնելը իսրայելական և ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերով կարող է վկայել, որ նշանակալի առաջընթաց կա աննկատելիության, մանևրելու կամ էլեկտրոնային հակազդեցության համակարգերի ոլորտում, ինչը ցույց է տալիս ոչ միայն Իրանի ռազմական ամբիցիաները, այլ նաև նրա աճող ազդեցությունը տարածաշրջանում։
#Իսրայել #ԱՄՆ #Իրան

🇦🇲🇷🇺 Ռուսաստանի դիվանագիտական բողոքը՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների կապակցությամբ
Հանրային հեռուստաընկերության եթերում Արծրուն Հովհաննիսյանը «միֆ էր» անվանել այն տեսակետը, թե Խորհուրդային Հայաստանը փրկվել է Թուրքիայից՝ Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ հաղթանակի շնորհիվ, նշելով, որ Գերմանիան եղել է ոչ թե ֆաշիստական, այլ միայն նացիստական, և ընդգծել է ԱՄՆ բարձր դերը հաղթանակում։ Դեսպանն այդ հայտարարությունները որակել է պատմականորեն կեղծ և վիրավորական, հատկապես՝ Հաղթանակի օրվա ֆոնին, ու շեշտել է հայ ժողովրդի ներդրումը նացիզմի դեմ պայքարում։
☝️ Տվյալ իրավիճակի ամենաանհանգստացնող կողմը կայանում է նրանում, որ հայկական կողմը՝ բարձրաստիճան զինվորականի շուրթերով, փաստացի թույլ է տվել մի հռետորաբանություն, որտեղ Երրորդ Ռայխի, այսինքն՝ նացիստական Գերմանիայի գործողությունները մասամբ արդարացվում են, իսկ հայերը ներկայացվում են որպես հնարավոր դաշնակիցներ նացիստների համար։
Սա չափազանց վտանգավոր է մի ազգի համար, որը անցել է ցեղասպանության միջով։ Նման հայտարարությունները առնվազն խարխլում են ցեղասպանության ճանաչման համար տարվող պայքարի բարոյական հիմքը։ Բացի այդ, նման զարգացումները հավելյալ դիվանագիտական «զենք են» տրամադրելու Հայաստանի թշնամիներին և էլ ավելի են վաթթարացնելու Երևանի հարաբերությունները Երուսաղեմի հետ, որն իր հերթին միջնաժամկետ հեռանկարում գուցե անուղղակի, սակայն մահացու վտանգներ կարող է իր մեջ պարունակել հայկական պետականության համար։
#Հայաստան #Ռուսաստան #ԲՆԱԳԻԾ

Կենտրոն + դաշնակ + Նիկոլ
«Կլասսիկովսկու», իբրև վարչապետի թեկնածու, ի հայտ գալը ուղղակիորեն կապված է ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հանցավոր քաղաքական անգործության հետ։ Այսինքն, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անգործության (կամ դիտավորյալ քաղաքական սաբոտաժի) հետևանք է։
Եվ ամենացավալին նա է, որ դաշնակները Նիկոլի և արևմտյան համապատասխան մայրաքաղաքի հետ «պասերով» խաղալով և Լևոնին փուռը տալով այս փուլում կկարողանան հաղթել իրական ընդդիմությանը։

🇺🇲 Ինքնասիրության ոտնահարման գնով YouTube-ում դիտում հավաքողների մասին
Տեսնելով, թե ոնց են ռեժիմի ներկայացուցիչները պարբերաբար ստորացնում հայ լրագրողներին, հիշեցի ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի մամլո ասուլիսներից մեկը, երբ պատասխանելով «չինական» արտաքին ունեցող ամերիկացի լրագրողուհու հարցին, նա մեղադրեց Չինաստանին և լրագրողուհուն խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Չինաստանին, այնուհետև Թրամփը հայացքը նետելով հաջորդ հարցի համար արդեն ոտքի կանգնած լրագրոհուղուն, ասած «շարունակեք», այսինքն՝ «հաջորդ հարցը»։
Հարցը տված «չինացի» լրագրոհուղին իրեն թիրախավորված զգաց և շարունակեց հետաքրքրվել, թե ինչու հենց իրեն Թրամփը խորհուրդ տվեց նման հարցադրումներն ուղղել Չինաստանին։
Այդ ընթացքում, երբ Թրամփի և լրագրողուհու միջև փոքր ինչ սուր բանավեճ հիշեցնող երկխոսություն էր ընթանում, ոտքի կանգնած հաջորդ լրագրոհուղին լուռ սպասում էր իր հերթին։
Արդյունքում Թրամփն անտեսելով ոտքի կանգնած և իր հերթին սպասող լրագրոհուղուն, հայացքը նետեց այլ լրագրոհուղու վրա և ասած «շարունակեք»։
Քանի որ արդեն իսկ ոտքի կանգնած լրագրողուհին առհամարվել էր, հաջորը, որ հարցի հնարավորություն էր ստացել, հրաժարվեց հարց տալուց։
Նախագահ Թրամփը հասկացավ, որ հիմա էլ ինքն է առհամարհվում լրագրողների կողմից և արագ կողմնորոշվեց իրավիճակում՝ նա դադարեց մամլո ասուլիսը և հեռացավ։
Նաև այդ ժամանակ ես ինձ համար հերթական անգամ հասկացա, որ ամերիկացիները, որոնց հայերից շատերը (կամ ոմանք) ձեռք են առնում, արժանապատվություն ունեն։
Վաշինգտոնում լրագրողների դիմաց անինքնասեր անհայրենիք մարդ չէր կանգնած, ՔՊ-ական գեղցի պատգամավոր չէր կանգնած։ Նրանց դիմաց կանգնած էր հզորագույն պետության ընտրված նախագահ, մուլտի միլիարդեր «գյոզալմ» Թրամփը։
Ասածս նա է, որ հայ ընդդիմադիր լրագրողներն էլ կարող են վերջապես ինքնասիրություն դրսևորել և ինքնաստորացման գնով YouTube-ում դիտումներ ապահովելու նպատակով չվազեն պետական հանցագործների հետևից։
#ինքնասիրություն

«Իրական» Հայաստանում դոլարային միլիոնատեր դառնալու համար պարզապես պետք է մի «բախտավոր» խաղացողի ID, որը վերջին 15 օրում հասցրել է շահել 24 խոշոր շահում, ընդհանուր՝ 248 միլիոն 166 հազար 600 դրամ։
Բնականաբար խոսքն «ազնիվ ու արդար» խաղի մասին է, որը կազմակերպվում է մի այնպիսի երկրում, որտեղ ըստ իշխանությունների պնդման՝ կոռուպցիա ընդհանրապես չկա:

🇦🇲 ☢️ ԱՏՈՄԱՅԻՆ ՃԱՔԵՐ
2025 թվականի ապրիլին ամերիկյան «Westinghouse» կորպորացիայի պատվիրակությունը ժամանեց Հայաստան՝ առաջարկելով փոխարինել Մեծամորի ԱԷԿ-ի ռուսական միջուկային վառելիքն ամերիկյանով։ Առաջին հայացքից սա էներգետիկ դիվերսիֆիկացիայի ոգով օգնության ակտ է հիշեցնում։ Իրականում՝ բարձր գին ունեցող աշխարհաքաղաքական խաղ փոքր երկրի համար։ 🗞️ Civilnet
Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է խորհրդային նախագծով՝ «ВВЭР-440» տիպի ռեակտորով, որը լիովին հարմարեցված է ռուսական վառելիքի և տեխնիկական սպասարկման համար։ «Անցում» կատարելու ցանկացած փորձ՝ պարզապես մատակարարի փոփոխություն չէ։ Դա տարիներ տևող, ծախսատար և ծայրահեղ ռիսկային գործընթաց է, որի ընթացքում նույնիսկ ամենաչնչին սխալը կարող է հանգեցնել կայանի դադարեցման կամ, ինչը ավելի վատ է, միջադեպի։
«Westinghouse»-ն արդեն փորձել է իր վառելիքային փաթեթները ներդնել Արևելյան Եվրոպայի երկրներում։ Հիշենք Չեխիան, Սլովակիան, Ուկրաինան։ Արդյունքում միշտ առաջանում էին տեխնիկական խնդիրներ, ֆինանսական կորուստներ, ուշացումներ։ Այժմ նույն սխեման ցանկանում են փորձարկել Հայաստանում՝ երկրում, որտեղ նման փորձարկումների համար ո՛չ գումար կա, ո՛չ ժամանակ։
Եվ եթե վառելիքի մատակարարումները դեռ ինչ-որ կերպ կարելի է կարգավորել, ապա օգտագործված վառելիքի վնասազերծման հարցում իրավիճակը ծայրահեղ բարդ է։
Ռուսաստանը ավանդաբար տեղափոխում է այն վերամշակման համար։ ԱՄՆ-ը նման ծառայություն չի առաջարկում։ Այլընտրանքը՝ սեփական տարածքում կառուցել թանկարժեք պահեստարաններ կամ գտնել երրորդ երկիր, որը պատրաստ կլինի ընդունել ռադիոակտիվ թափոնները։ Արդյո՞ք սա իրատեսական տարբերակ է Հայաստանի համար։
Մատակարարի փոփոխությունը կարող է նաև քաղաքական հետևանքներ ունենալ։ Մոսկվան հազիվ թե անտարբեր դիտի, թե ինչպես է կորցնում իր վերջին միջուկային հենակետը Հարավային Կովկասում։ Հետևաբար, տնտեսական ճնշումից մինչև դիվանագիտական ազդեցության տեսքով պատասխան քայլերը գրեթե անխուսափելի են։
Ամերիկացիները շեշտը դնում են «ապագայի» վրա՝ առաջարկելով Հայաստանում կառուցել նոր ռեակտոր՝ արևմտյան տեխնոլոգիայով։ Խոսքը՝ այսպես կոչված փոքր մոդուլային ռեակտորների (Small Modular Reactor) մասին է։ Սակայն այսօր աշխարհում դեռևս ոչ մի նման ռեակտոր կոմերցիոն շահագործման մեջ չէ։ Դա նախագիծ է, ոչ թե լուծում։ Խոստում է, ոչ արդյունք։
🇩🇪 Գերմանիա՝ երբ գաղափարախոսությունն ավելի կարևոր է, քան հաշվարկը
Այս ամենի ֆոնին հատկապես հակադրությամբ է առանձնանում Գերմանիան, որը պաշտոնապես հրաժարվել է միջուկային էներգետիկայից։ 2023 թվականի ապրիլին երկրում վերջնականապես փակվեցին վերջին ԱԷԿ-երը։ 🗞️ Foronnuclear
Իսկ ինչ է տեղի ունենում հիմա՞։ Գերմանիան ներկրում է էլեկտրաէներգիա Ֆրանսիայից և Չեխիայից՝ այդ թվում միջուկային։ Աճում են գները, ավելանում են CO₂ արտանետումները, վերադարձ է լինում ածխի։
Սա ռազմավարություն չէ — սա պարադոքս է: 🗞️ Cleanengywire
🌍 Աֆրիկա՝ միջուկային պրագմատիզմ
Իսկ Աֆրիկայում գործում են այլ կերպ՝ առանց լոզունգների ու պատրանքների։
Հարավային Աֆրիկան ծրագրում է ավելացնել իր միջուկային հզորությունները 2500 ՄՎտ-ով։ Գործընկերների թվում են Ռուսաստանն ու Իրանը։ 🗞️ Reuters
Եգիպտոսը ռուսական «Ռոսատոմ»-ի աջակցությամբ կառուցում է մայրցամաքի պատմության մեջ խոշորագույն ԱԷԿ-ը՝ «Էլ-Դաբա»-ն։ Նիգերիան նախագծում է ԱԷԿ նույն «Ռոսատոմ»-ի հետ։ Մալին ու Ուգանդան ստորագրում են միջուկային համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի հետ։
Հերթում են Գանան և Քենիան։
Աֆրիկյան առաջնորդները գիտակցում են՝ առանց ատոմի՝ ո՛չ կայուն զարգացում կլինի, ո՛չ իրական էներգետիկ անկախություն։
🤔 Փաստորեն աշխարհը մտնում է միջուկային մրցավազքի նոր փուլ։ Բայց այս անգամ խոսքը զինանոցի մասին չէ, այլ իմաստների ու ինքնիշխանության մրցավազքի։
Գերմանիան գնում է դեպի պատրանքային «կանաչ վաղվա օր»։ ԱՄՆ-ը վարում է միջուկային քաղաքականություն՝ արկածախնդրությունների միջոցով ուրիշ երկրների տարածքներում։
Աֆրիկան ընտրում է գործընկերություն Ռուսաստանի հետ և սեփական տեխնոլոգիական զարգացում։
Իսկ Հայաստանին մնում է որոշել՝ լինել խելամի՞տ, թե՞ դառնալ հերթական փորձարարական դաշտ։
Հաշվի առնելով «հեղափոխական» Երևանի անցած ճանապարհը, այն է՝ Արցախյան հիմնախնդրի տապալումը, տնտեսության զարգացման գործընթացի ձախողումն ու արտաքին պարտքի աննախադեպ աճը, քաղաքական վերնախավի անլրջությունը, դժվար չէ կանխագուշակել միջուկային ավանտյուրայի աղետալի հետևանքը ողջ երկրի և՛ տնտեսության, և՛ դեմոգրաֆիայի, և՛ էկոլոգիայի վրա։
#ատոմակայան

🇺🇲 Մայիսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մատ 2 ժամ տևած հեռախոսազրույցից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ասած (նաև), որ ուկրաինական պատերազմը իր պատերազմը չի։
#ԱՄՆ
#ԱՄՆ
🇪🇺 Եվրոպան 150 միլիարդ եվրո վարկ կհատկացնի ռազմական ներուժը ամրապնդելու համար
Եվրոպական Միության երկրները համաձայնության են եկել նոր, լայնածավալ պաշտպանության ամրապնդման գործիքի՝ Security Action for Europe (SAFE) հիմնադրամի ստեղծման շուրջ, որի բյուջեն կազմելու է 150 միլիարդ եվրո։
🔹 Նախաձեռնությունը ներկայացվել էր Եվրահանձնաժողովի կողմից դեռևս այս տարվա մարտին։
🔹 Ֆինանսավորումը կիրականացվի համատեղ վարկային միջոցներով։
🔹 Հիմնադրամը վարկեր կտրամադրի ԵՄ անդամ երկրներին և գործընկերներին, իսկ Ուկրաինան կստանա առաջնահերթություն։
🔹 Միջոցները կուղղվեն պաշտպանության ուժեղացմանը, բանակների արդիականացմանը և եվրոպական ռազմական արդյունաբերության զարգացմանը։
🔹 Հատուկ ուշադրություն կդարձվի սպառազինությունների համատեղ գնումներին, ինչը պետք է խթանի եվրոպական բանակների մարտական պատրաստվածությունն ու համակարգված գործողությունները։
Հիմնադրամի պաշտոնական մեկնարկի հայտարարությունը նախատեսվում է այսօր՝ մայիսի 21-ին։
☝️ Դե ի՞նչ, փաստորեն ԵՄ անդամ երկրները Բրյուսելից վերցնելու են նոր պարտքեր՝ զենքերը արդիականացնելու համար։ Իրականում սա տնտեսության մի ոլորտի զարգացում է, որն իր հերթին, սակայն, էլ ավելի է խորացնելու տնտեսության այլ ոլորտների վաթթարացնան իրավիճակը, որը խորանում է ինչպես գլոբալ լոգիստիկ ցանցերի ճգնաժամով, այնպես էլ տեղում առկա դեմոգրաֆիկ ճգնաժամով, բարձրորակ մասնագետների սակավաթվությամբ, ինչպես նաև հասարակության բևեռացմամբ։
Հետևաբար, տեսանելի հեռանկարին ուղղված ճիշտ հարցադրումը պետք է լինի ոչ թե «կսկսվի արդյոք պատերազմ Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև», այլ «ե՞րբ այն կսկսվի»,քանզի «պատից կախված հազարավոր հրամաններից գոնե մեկը անպայման դիպուկ կկրակի։»
#Եվրոպա