🇺🇲 🚀 «Երկիր-Ամրոց» ԱՄՆ հավակնոտ հայեցակարգը
ԱՄՆ-ն ակտիվորեն զարգացնում է հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը կոչվում է «Golden Dome»:
Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է չկաշկանդվել նախագծի բյուջեի ծավալներով՝ այն ճանաչելով որպես երկրի նախագահի պաշտպանական գերակայություններից մեկը։
Այս պահին «Ոսկե գմբեթը» գոյություն ունի միայն հայեցակարգի տեսքով և փորձ է ստեղծել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի անալոգը։
Այնուամենայնիվ, այն պետք է զգալիորեն տարբերվի, քանի որ նրա խնդիրն է պաշտպանել ԱՄՆ ողջ տարածքը բալիստիկ և հիպերձայնային հրթիռներից։
Փորձագետները վստահ են, որ նման մակարդակի հակահրթիռային պաշտպանության լիարժեք համակարգ կարող է ստեղծվել լավագույն պարագայում 7-10 տարվա ընթացքում։
Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում նրա հնարավորությունները կսահմանափակվեն միայն առանցքային պետական շենքերի և խոշոր քաղաքների պաշտպանությամբ:
#ԱՄՆ #պատերազմ #պաշտպանություն

🤔 Կյանքն իբրև կարճ ճանապարհորդություն
Դու աշխատում ես օրական 8 ժամ, որպեսզի ապրես ընդամենը 4:
Աշխատում ես շաբաթական հինգ օր, որպեսզի հանգստանաս երկու օր:
Աշխատում ես արեցտարի` հանուն մի քանի շաբաթվա արձակուրդի:
Աշխատում ես ամբողջ կյանքդ՝ հանուն թոշակի, երբ քեզ այլևս ուժ չի մնում ոչ մի բանի համար։
Ինչ-որ պահի հասկանում ես՝ կյանքը դարձել է ինքն իրեն պարոդիա:
Մենք այնքան ենք վարժվել նյութական ու սոցիալական ստրկությանը, որ այլևս չենք նկատում շղթաները...
Բայց կյանքը կարճ ճանապարհ է։ Ապրիր և վայելի այն:
#ոչ_քաղաքական #մտքեր

❤1
🇷🇺 Ռուսաստանը զարգացնում է Արկտիկայի ուսումնասիրման հնարավորությունները
Միջուկային շարժիչով «Якутия» սառցահատն այս շաբաթ լքեց Սանկտ-Պետերբուրգի Բալթյան գործարանը և ուղևորնշվեց Մուրմանսկի նավահանգիստ։
Սա «Проект 22220»-ի չորրորդ սառցահատն է: Տվյալ նախագիծը նոր սերնդի ռուսական միջուկային սառցահատների շարք է, որը մշակվել է Արկտիկայի շահագործման համար: Ծրագրի հիմնական հաճախորդը «Атомфлот»- ն է (հանդիսանում է «Росатом» ընկերության մաս):
«Проект 22220» շարքի առաջին սառցահատը՝ «Арктика»-ն, հանձնվել է նավատորմին 2020 թվականին: Դրան հաջորդել են «Сибирь» (2021) և «Урал» (2022)։ Այժմ «Якутия», և ապագայում նրան կմիանա «Чукотия»-ն, որի կառուցումն արդեն սկսվել է։
Ծրագիրն առանցքային դեր է խաղում Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում ՝ ամենակարճ ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև:
#Ռուսաստան

🇦🇲🇮🇷 Միգրացիոն ճնշումը որպես անվտանգության թաքնված սպառնալիք
Իրանի Ներքին գործերի նախարարի խորհրդականը հայտնում է.
Աղբյուր՝ «Entehab» թերթ։
Այս հայտարարությունը լուրջ հարցեր է առաջացնում Իրանում աֆղանական նման մեծ ներկայության իրական նպատակի վերաբերյալ։
Միգրանտների զանգվածային կուտակումը, որոնց մեծամասնությունը երիտասարդ տղամարդիկ են, պոտենցիալ ռեսուրս է անկանոն զինված խմբավորումների ձևավորման համար, որոնք կարող են ակտիվանալ «X ժամին» ներքին բնակչության կամ հարևան երկրների դեմ:
Մարդասիրական կարգավիճակի քողի տակ նրանք կարող են հանդես գալ որպես արտաքին ռազմական օրակարգի մաս՝ որպես հիբրիդային պատերազմի տարր, ներառյալ դիվերսիոն գործողություններ:
Բացի այդ, անօրինական ներգաղթյալների նման մեծ թիվը լուրջ ճնշում է ենթակառուցվածքների վրա՝ կրթական, բժշկական և տրանսպորտային և այլն։
🛑 Մարտահրավերներ և պոտենցիալ սպառնալիքներ Հայաստանի համար
Իրանում ներքին իրավիճակի հնարավոր վատթարացման համատեքստում մեծ է հավանականությունը, որ այդ փախստականների անվերահսկելի հոսքերը շարժվեն դեպի Հայաստան, որոնց շարքերում «խաղաղ բնակչության» ներքո կհայտնվեն արմատական տարրեր։
☝️ Այս պայմաններում չափազանց կարևոր է Հայաստանի արտաքին սահմանների վերահսկողության ուժեղացումն ու ռիսկային գոտիներից ժամանող անձանց ստուգման և զտման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։
Հայաստանը նաև պետք է ակտիվացնի համագործակցությունը դաշնակից հետախուզական ծառայությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի հետ՝ սպառնալիքները ժամանակին բացահայտելու և իր տարածքը թշնամական ուժերի համար տարանցիկ միջանցք կամ ցատկահարթակ դառնալուց կանխելու համար։
➡️➡️➡️ Նմանատիպ վրանգի մասին տեղեկացվում էր նաև 2024 թվականի հոկտեմբերին արված գրառումներից մեկում։
#Իրան #Հայաստան
Իրանի Ներքին գործերի նախարարի խորհրդականը հայտնում է.
«Իրանում Աֆղանստանի քաղաքացիների թիվը կազմում է 6,1 միլիոն մարդ, որոնցից միայն 2,1 միլիոնն է օրինական հիմքերով են գտնվում երկրում: Անցյալ տարի ավելի քան 1 միլիոն անօրինական միգրանտ է արտաքսվել»:
Աղբյուր՝ «Entehab» թերթ։
Այս հայտարարությունը լուրջ հարցեր է առաջացնում Իրանում աֆղանական նման մեծ ներկայության իրական նպատակի վերաբերյալ։
Միգրանտների զանգվածային կուտակումը, որոնց մեծամասնությունը երիտասարդ տղամարդիկ են, պոտենցիալ ռեսուրս է անկանոն զինված խմբավորումների ձևավորման համար, որոնք կարող են ակտիվանալ «X ժամին» ներքին բնակչության կամ հարևան երկրների դեմ:
Մարդասիրական կարգավիճակի քողի տակ նրանք կարող են հանդես գալ որպես արտաքին ռազմական օրակարգի մաս՝ որպես հիբրիդային պատերազմի տարր, ներառյալ դիվերսիոն գործողություններ:
Բացի այդ, անօրինական ներգաղթյալների նման մեծ թիվը լուրջ ճնշում է ենթակառուցվածքների վրա՝ կրթական, բժշկական և տրանսպորտային և այլն։
Իրանում ներքին իրավիճակի հնարավոր վատթարացման համատեքստում մեծ է հավանականությունը, որ այդ փախստականների անվերահսկելի հոսքերը շարժվեն դեպի Հայաստան, որոնց շարքերում «խաղաղ բնակչության» ներքո կհայտնվեն արմատական տարրեր։
☝️ Այս պայմաններում չափազանց կարևոր է Հայաստանի արտաքին սահմանների վերահսկողության ուժեղացումն ու ռիսկային գոտիներից ժամանող անձանց ստուգման և զտման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։
Հայաստանը նաև պետք է ակտիվացնի համագործակցությունը դաշնակից հետախուզական ծառայությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի հետ՝ սպառնալիքները ժամանակին բացահայտելու և իր տարածքը թշնամական ուժերի համար տարանցիկ միջանցք կամ ցատկահարթակ դառնալուց կանխելու համար։
➡️➡️➡️ Նմանատիպ վրանգի մասին տեղեկացվում էր նաև 2024 թվականի հոկտեմբերին արված գրառումներից մեկում։
#Իրան #Հայաստան
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇷🇺🇺🇲 «Բանակցություններից» մինչև «հանդիպումներ» և «խորհրդակցություններ». մարտավարության և նպատակների փոփոխություն
🤔 Փորձենք վերլուծել
Հատկանշական է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում նախատեսված ռուս-ամերիկյան (որոշ առումներով արդեն նախկին բանակցությունների) նախօրեին ամերիկյան կողմն ուղղակիորեն դա անվանում է «հանդիպում» (բառացիորեն «U.S. and Russian delegations will meet for a second time...»)՝ հայտարարելով «դեսպանատների աշխատանքի նորմալացման գործում առաջընթացի հասնելու» փորձի մասին։ Պետդեպարտամենտն ընդգծվում է, որ օրակարգից բացառված են Ուկրաինայի, անվտանգության և քաղաքականության հարցերը։ Այսինքն՝ դա տեխնիկական երկխոսություն է, բայց ներկայացվում է որպես կայունացման քայլ։
Ռուսաստանը, սակայն, այս հանդիպումն անվանում է բացառապես «խորհրդակցություններ» (բառացիորեն՝ «Второй раунд консультаций»)։
Տերմինաբանության փոփոխությունը «բանակցություններից» դեպի «հանդիպումներ և խորհրդակցություններ» ոչ միայն դիվանագիտական հռետորաբանության նրբերանգ է, այլ ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթի խորը փոփոխությունների ախտանիշ:
🇷🇺 Մոսկվայի կողմից բառերի այս ընտրությունը վկայում է երկխոսությունը որպես համաձայնությունների ձեռքբերման գործիք ընկալելուց հրաժարվելու մասին։ Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ձգտում «բանակցել» ԱՄՆ-ի հետ Թրամփի պայմաններով, այլ գործում է ուժի և անկախ խաղացողի դիրքերից։ Այս ազդանշանը հատկապես կարևոր է Ռուսաստանի դաշնակիցների և մերձավոր գործընկերների համար, առաջին հերթին՝ Իրանի և Չինաստանի. «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հեռու են գործընկերությունից, իսկ փոխգործակցության ձևաչափը՝ չափազանց սահմանափակ։»
«Բանակցությունները» երկխոսություն են՝ արդյունքների ակնկալիքով, ընդ որում՝ փոխզիջումների և հնարավոր պայմանավորվածությունների պատրաստակամությամբ։ Իսկ
«խորհրդակցությունները» կարծիքների փոխանակում է՝ առանց պարտավորությունների և որոշ առումներով առանց մյուս կողմին ամբողջությամբ իրավահավասար գործընկեր ճանաչելու։
🇺🇲 Ինչ վերաբերում է ամերիկյան «հանդիպումներին», ապա այս ձևակերպումը ցույց է տալիս Վաշինգտոնի ցանկությունը՝ պահպանել շփումների և աշխատանքային դիվանագիտության տեսքը, բայց ավելի սահմանափակ, տեխնիկական ձևաչափով։ Այս փուլում Վաշինգտոնի դիվանագիտությունն ինչ-որ չափով կաշկանդված է երկրի նախագահ Թրամփի հայտարարություններով, ով պնդում էր, որ կարող է դադարեցնել հակամարտությունը 24 ժամվա ընթացքում։ Սակայն Ռուսաստանի (ինչպես նաև Կիևի) հետ իրական բանակցությունների մեկնարկից հետո ամերիկյան կողմին ակնհայտ դարձավ, որ խաղաղությունը, մեղմ ասած, շատ դժվար գործ է, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի շրջանակներում, գուցե, նույնիսկ անհնար։
Ուստի ԱՄՆ-ը, փորձելով փրկել իր դեմքը և չընդունել իր «պարզ» ռազմավարության ձախողումը, այս «հանդիպումները» ներկայացնում է որպես կայունացմանն ուղղված տեխնիկական քայլեր, բայց առանց էական առաջընթացի ակնկալիքների։
#Ռուսաստան #ԱՄՆ

Բաքվում էլ հացադուլ անող փաստորեն չկա։
Երևանում «իրան կոտորողը» Նիկոլի նետած ՏԻՄ ոսկորը գյուղում բռնեց և հանգստացավ։
Իսկ սփյուռքին ցույցեր անելու խնդրանքով կդիմեն «հացադուլ անողները» ևս մեկ անգամ, երբ Հայաստանի միակ «հյուսիսային» քաղաքական գործիչը որոշի ևս մեկ անգամ մամլո ասուլիսի կամ մեկ այլ տարբերակով իշխանության գալու մտադրության մասին խոսել։
Իսկ մինչ այդ՝ «Գյումրի շոու» և համապատասխան Սրբազանի քաղաքական (և ոչ միայն) իմաստով զրոյական ԱյՔու ունեցող անթիվ-անհամար հարցազրույցներ կհրապարակվեն, վրաններ կդրվեն անձրևի տակ և այլն և այլն և այլն... Միայն թե «Մեղրին հանձնած թալանչին» լռի։
Հենց նորից խոսեց, մի անգամից կսկսեն՝ հացադուլներ, Բաքու-Երևան «փիլիսոփայական» ուղերձներ, ՏԻՄ արտահերթ ընտրություններ, որտեղ իհարկե «կհաղթի ընդդիմությունը», «Մոնիկա Բելուչի» ոճի ԱԺ կրկեսներ և այլն և այլն և այլն։
Այս ամենում ամենածանր վիճակն այսօր Հայաստանում ապրող պարկեշտ, դաստիարակություն ստացած և արժանապատվություն ունեցող հայի վիճակն է։ Անելանելի վիճակում է գտնվում այդ հայը 🙁
#գաղափարական_անապատացում

🇬🇧Բրիտանական փափուկ ուժը. ինչպես են ՀԿ-ը վերագրում Մոլդովան
🇦🇲 Այս մեթոդը կիրառվեց նաև Հայաստանում 2008-2018 թվականներին, որի վերջնական փուլում Հայաստանի նախագահ ընտրվեց Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը, իսկ Հայաստանում և Սփյուռքում գործող «քաղաքացիական ակտիվիստների» կողմից արդեն Երևանի հրապարակում իրականացվեց «ոչ բռնի» օկուպացիա, որը անվանվեց «ոչ բռնի թավշյա հեղափոխություն», որին ուղղակի և անուղղակի մասնակցեցին Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցություններ, մտավորականներ և բազմաթիվ հոգևորականներ ու սպայական անձնակազմը:
Արդյունքում հայկական պետականությունը կորցրեց Արցախը (Լեռնային Ղարաբաղը), ըստ էության բանակը և հիմա օր օրի վերագրում է սեփական պատմությունը, որպիսի «անկախանա Ռուսաստանից»: Այս գործընթացի ավարտին հայ ազգը կորցնելու է իր պետությունը և ինքնությունը:
#Բնագիծ #Բրիտանիա

👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Չինգիզ Խանի ոտքը»...
Սա կրկես է և կարելի էր ծիծաղել։ Սակայն տխուրը նա է, որ այս կրկեսում հայտնվել է հազարամյակների պատմություն ունեցող սեփական ազգը...
#գաղափարական_անապատացում
Սա կրկես է և կարելի էր ծիծաղել։ Սակայն տխուրը նա է, որ այս կրկեսում հայտնվել է հազարամյակների պատմություն ունեցող սեփական ազգը...
#գաղափարական_անապատացում
👍1
🇦🇲 Երևանում իշխանափոխության «պատվիրատուների» մասին
Ո՛չ Մոսկվային, ո՛չ Բաքվին, ոչ էլ Արևմուտքին Երևանում իշխանափոխություն իրականացնել կան այդ իշխանափոխությունն իրականացնողներին օգնելն այսօր ձեռնտու չէ։
Առաջարկում եմ ինքներս մեզ դնենք ռուսի, թուրքի, ադրբեջանցու, գերմանացու, ֆրանսիացու և այլն տեղ։
🤔 Դրեցի՞ք։ Հիմա հարց՝ ինչու՞ է Ձեզ պետք փող ծախսելով կամ ֆիզիկական ուժ կիրառելով փոխել Հայաստանում Նիկոլ Վովայի Փաշինյան քաղաքացու կողմից կառավարվող իշխանությունը։
Ինչու՞։ Ո՞րն է այդտեղ Ձեր շահը։
Այո, Մոսկվան շատ բան է կորցրել Հարավային Կովկասում Երևանի քայլերի հետևանքով։ Ամենամեծ կորուսը Մոսկվայի համար եղել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի խայտառակ պարտությունը և դրանից հետո 3 տարիների ընթացքում Արցախի ամբողջական կորուստը, որը չէր կարող կանխել Մոսկվան, եթե նույնիսկ իշխանափոխություն աներ Հայաստանում, քանի որ 2020 թվականի պարտության և Արցախի կորստի հետ համակերպվել էր հայ ազգը։
Դրա համար բոլոր արտաքին խաղացողները, նամանավանդ Ռուսաստանը, գործում են «хорошая мина при плохой игре» սկզբունքով։
Եվ հիշեք, իշխանափոխություն կարելի է անել միայն այն երկրում, որի հասարակության մեծ մասը կամ նրա գերակտիվ փոքրամասնությունը դա ցանկանում է և այդ նպատակով իր շարքերից առաջնորդ է տրամադրում։
Հայաստանում ներկա պահին այդ նպատակների համար չկա ո՛չ հասարակական կամք, ո՛չ առաջնորդ։
#բնագիծ

Մինչ հայ այսպես կոչված քաղաքագետները ուրախանում էին Ասադի իշխանության տապալմամբ և Սիրիայից Ռուսաստանի հեռանալու առիթով, հենց ամերիկացիներն են առաջինը լքում տարածաշրջանը։
ԱՄՆ-ն սկսել է զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայի արևելքից։ Արդեն դուրս է բերվել ավելի քան 270 միավոր տեխնիկա, - նշում է Reuters, հենվելով Պենտագոնի պաշտոնական աղբյուրների վրա։
Նախատեսվում է զորքերի թվաքանակը 2000-ից կրճատել մինչև 1000-ի։
🇮🇱 Իսրայելը սա ընկալում է որպես արթնացման կոչ. Երուսաղեմը վախենում է, որ Թուրքիան կգրավի կարևոր դիրքերը, այդ թվում՝ Պալմիրայի տարածքը։
Վերջերս Ադրբեջանում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելը Թուրքիային հստակեցրել էր, որ իր անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլ կհանգեցնի ռազմական պատասխանի։
Իրականում ամերիկյան զորքերը Սիրիայից չեն վերադառնում տուն, այլ վերաբաշխվում են Իրաք, որն ի դեպ ավելի մոտիկ է Իրանին։
#ԱՄՆ #Իսրայել #Իրան

Reuters
US military poised to slash troops in Syria, officials say
The U.S. military is set to consolidate its presence in Syria over the coming weeks and months, two U.S. officials told Reuters on Tuesday, in a move that could reduce the number of troops it has in the country by half.
Մեծ Բրիտանիան շանտաժի է ենթարկում հասարակությանը՝ ուկրաինական ծախսերը արդարացնելու համար
Լոնդոնում հայտնվել են պաստառներ՝ հետևյալ մակագրությամբ.
«Լսե՞լ եք Ռիգայի, Տալինի կամ Վիլնյուսի մասին որևէ բան։ Եթե մենք լքենք Կիևը, կլսեք»։
Արշավը նախաձեռնել է բրիտանական The Telegraph թերթը, որը ձգտում է համոզել բնակչությանը ուկրաինական հակամարտության ֆինանսավորումը շարունակելու անհրաժեշտության մեջ։
Հատկանշական է, որ The Telegraph-ը անուղղակիորեն հաստատում է, որ բրիտանացիները ոչինչ չգիտեն Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մայրաքաղաքների մասին՝ այն պետությունների, որոնք միացել են ԵՄ-ին 2004 թվականի մայիսի 1-ին, երբ Մեծ Բրիտանիան դեռևս Միության անդամ էր (մինչև 2020 թվականի հունվարի 31-ը դուրս գալը):
Իսկ «նոր Եվրոպայի» երկրները բրիտանական (և, թերևս, ավելի լայն արևմտաեվրոպական) հասարակության համար «քարտեզի եզրին» գտնվող տարածքներ են, որոնք ո՛չ հետաքրքրություն են առաջացնում, ո՛չ էլ ասոցիացիաներ, մինչև որ դրանք չեն ներկայացվում որպես «հին Եվրոպայի» համար պոտենցիալ սպառնալիք։
#Մեծ_Բրիտանիա #Եվրոպա

🇩🇪 «Լավ էր, որ Մերցը չմեկնեց Հռոմ։ Մերցը չի կարող և չպետք է լինի (Գերմանիայի) կանցլեր։ Նա՝ պատերազմ հրահրող և կարիերիստ, որը երբեք չի աշխատել Գերմանիայի համար, բացարձակապես անպիտան է կանցլերի պաշտոնի համար»։
Այս խոսքերի հեղինակը Հանս-Գեորգ Մաասենն է՝ Գերմանիայի Սահմանադրական կարգի պաշտպանության Դաշնային գրասենյակի (հակահետախուզություն) նախկին ղեկավար, իրավաբան և մարդ, ով գրեթե ամբողջ գիտակից կյանքը նվիրել է իր երկրին՝ Գերմանիային ծառայելուն։ Մաասենը նաև Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) երկարամյա անդամ էր, որի ներկայիս նախագահը Ֆրիդրիխ Մերցն է։
Մերցին անվանելով «պատերազմ հրահրող» և «կարիերիստ, որը երբեք չի աշխատել Գերմանիայի բարօրության համար», Մասենը մեղադրում է նրան հիմնականում ագրեսիվ արտաքին քաղաքականության և հռետորաբանության մեջ, որը կարող է Գերմանիային ներքաշել իր ազգային շահերին հակասող հակամարտությունների մեջ, հիմնականում այսպես կոչված ուկրաինական ուղղությամբ։
«Կարիերիստ» ասելով բարձրաստիճան նախկին սպան ընդգծում է, որ Մերցը գործում է հիմնականում իր սեփական նկրտումներից, այլ ոչ թե Գերմանիայի շահերից ելնելով։
☝️ Նշելով, որ ինքը «երբեք չի աշխատել Գերմանիայի համար», հակահետախուզության սպա Մաասենը հիշեցնում է, որ Մերցն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է մասնավոր հատվածում, այդ թվում՝ «BlackRock» խոշոր ֆինանսական կորպորացիայում։
Իբրև տեղեկատվություն՝ «BlackRock»-ը ամերիկյան ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ավելի քան 9 տրիլիոն դոլար արժողությամբ ակտիվներ։ Այն գործում է խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների, ինչպիսիք են կենսաթոշակային և պետական հարստության ֆոնդերը, ինչպես նաև մասնավոր ներդրողների շահերից ելնելով՝ միաժամանակ զգալի ազդեցություն ունենալով ֆինանսական շուկաների վրա, և երբեք որևէ կապ չի ունեցել Գերմանիայի ազգային շահերի հետ։
#Գերմանիա

🤔🇦🇲 «Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով...»
«Հրապարակ»-ի այս նախադասությունը կարդալիս վերհիշեցի հրապարակվող դասախոսության հատվածը։
Մեր հասարակությունը նման չափանիշներով է առաջնորդվում տասնամյակներ շարունակ։ Ընդ որում, գնալով իրավիճակը փաստորեն ավելի է բարդանում «պացիենտի» մոտ։
Դուք հասկանու՞մ եք, մոլորակի ամենամեծ երկրի, որը գտնվում է ահռելի և աննախադեպ ֆինանսական, տնտեսական և իրավական պատժամիջոցների ներքո, ֆորմալ առումով վարում է ողջ միասնական արևմուտքի դեմ պատերազմ, որտեղ երկիրն ունի նախագահական կառավարման համակարգ, հետևաբար՝ նախագահի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը պարտադիր պայման է, Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը նշանակվում է մի այլ փոքրիկ երկրի ընդդիմադիր գործչի խնդրանքով։
#ՇԻԶՈՖՐԵՆԻԱ #ՇԻԶՈԻԴ
Այս «սկզբունքով» մենք մեզ համար ստեղծել ենք գեներալներ, դիվանագետներ, ազգային գործիչներ, հոգևորականներ և այլն։

🇪🇺🇦🇲🇦🇿 Եվրոպայի «կույր կետը». ինչո՞ւ Կայա Կալասը գնաց Բաքու, այլ ոչ թե Երևան ➡️ POLITICO
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր։ Սգո միջոցառումներ էին տեղի ունենում ամբողջ աշխարհում։
Եվ արդեն ապրիլի 25-ին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը այցելեց Ադրբեջան։ Հայաստան այցելություն չկար, կարեկցանքի խոսքեր չհնչեցին։
Ի՞նչ է սա, եթե ոչ դիվանագիտական վիրավորանք։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը ժպտում է Բաքվում, մինչ ծաղիկներ են դրվում հուշահամալիրում Երևանում:
Եվրոպայի քաղաքական գործիչները վրդովված են.
Միխայել Ռոթ (Գերմանիա):
Իզաբել Սանտյագո (Ֆրանսիա).
Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Պատասխանը պարզ է՝ էներգիա։ Եվրոպան վախենում է կորցնել ադրբեջանական գազը։
Բայց ի՞նչ ուղերձ է նա հղում այն հայերին, ովքեր ընտրել են ժողովրդավարության ուղին և ձգտում են դեպի Եվրոպա։

«Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմին և անտեսում ժողովրդավարական Հայաստանը»։
Իզաբել Սանտյագո (Ֆրանսիա).
«Հայ բանտարկյալներ ադրբեջանական բանտերում, և այս պահին ԵՄ-ն խոնարհվում է Ալիևի առջև»։
Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Պատասխանը պարզ է՝ էներգիա։ Եվրոպան վախենում է կորցնել ադրբեջանական գազը։
Բայց ի՞նչ ուղերձ է նա հղում այն հայերին, ովքեր ընտրել են ժողովրդավարության ուղին և ձգտում են դեպի Եվրոպա։
POLITICO
Europe’s diplomatic blind spot: Kallas’ visit to Baku – POLITICO
Dulled by energy deals and geopolitical caution, Europe’s response to Azerbaijan’s aggression has been tepid for too long.
🇩🇪 Կարգելվի՞ արդյոք «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը
2025 թվականի մայիսի 2-ին AfD-ն պաշտոնապես հայտարարվեց «ծայրահեղ աջակողմյան» կուսակցություն։ Այս որոշումն իրավապահներին իրավական հնարավորություն է տալիս ուժեղացնել կուսակցության նկատմամբ հսկողությունը։
Այն ամբողջությամբ արգելելու հնարավորությունն արդեն քննարկվում է, սակայն իրավական խոչընդոտները դեռևս բարձր են։
🤔 Հնարավոր հետևանքներ՝
• AfD-ի մեկուսացման ուժեղացում,
• հասարակության մեջ լարվածության աճ,
• միջազգային հարաբերություններում հնարավոր նոր բարդություններ,
• անորոշություն ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում,
• տնտեսության համար նոր ռիսկեր,
• ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացում՝ հատկապես Թրամփի օրոք։
➡️ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Telegraph
հարթակում՝
գերմաներեն և
ռուսերեն։
#Գերմանիա #ԱֆԴ

🇩🇪☝️🇦🇲 Այսօր Գերմանիայի միակ ընդդիմադիր կուսակցությունը (մնացածը ՀՀ ԱԺ ընդդիմադիրների օրին ընդդիմադիրներ են) պաշտոնապես դասակարգվող, իբրև «հիմնավորված ծայրահեղ աջակողմյան», այլ կերպ ասած՝ երկրի սահմանադրական կարգին այսպես ասած թշնամաբար տրամադրված, կառույց։ Սա Այլընտրանքը արգելելու սկիզբն է։ Կստացվի իշխանություններին դա անել, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։
Իսկ հիմա վերադառնանք Հայաստան
Հայաստանի համակարգային (այն է՝ իրական) ընդդիմադիրները տեսանելի ապագայում նմանատիպ օրն են ընկնելու։
Բայց քանի որ Հայաստանում իրական ընդդիմադիր ուժ ինստիտուցիոնալ առումով չկա, ՀՀ գործող իշխանությունների «դրբի տակ են ընկնելու» դաշնակները։ «Տփել ա, որ տփելու են» իրանց։
#սկզբունքներից_զուրկ_ընդդիմություն

😁1
🇮🇱 Անկարան «խզում է» Երուսաղեմի կապը Բաքվի հետ
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված էր չեղարկել Ադրբեջան կատարելիք իր նախատեսված այցը ոչ թե տարածաշրջանային իրադարձությունների և «խիտ քաղաքական և անվտանգության գրաֆիկի» պատճառով, ինչպես պնդում է նրա գրասենյակը, այլ այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվեց թույլատրել պետական «Սիոնի թև» ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Երուսաղեմում քննարկվել էր Հունաստանի և Բուլղարիայի միջով անցնող այլընտրանքային երթուղի, սակայն հետագայում այդ գաղափարը մերժվել էր, քանի որ թռիչքի տևողությունը գրեթե կկրկնապատկվեր։
#ԵՐՈՒՍԱՂԵՄ

The Times of Israel
Report: Netanyahu forced to cancel Azerbaijan visit because Turkey barred him from airspace
* * *
🇬🇧 «Բրիտանական Թրամփը» ձգտում է իշխանության. կղզին քաղաքական երկրաշարժի եզրին է
Մեծ Բրիտանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցնցող էին. պահպանողականներն ու լեյբորիստները դուրս մնացին պայքարից։
Աճում է Նայջել Ֆարաժի կուսակցությունը (եվրասկեպտիկ, Brexit-ի առաջնորդներից մեկը)։ Նա ստացավ 677 մանդատ, անցյալում զրոյից։
Լիբերալները երկրորդն են։
☝️ Բուքմեյքերները արդեն կանխատեսում են, որ Ֆարաժը կդառնա վարչապետ։
Նա խոստանում է չեղարկել «կանաչ օրակարգը» և խստորեն սահմանափակել միգրացիան։
🤔 Ո՞վ է Նայժել Ֆարաժը։
Նայժել Ֆարաժը բրիտանացի քաղաքական գործիչ է և Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հիմնական կազմակերպիչներից մեկը։ Նա UKIP-ի առաջնորդն էր, ապա հիմնադրեց Brexit կուսակցությունը (այժմ՝ Reform UK):
Ծնվել է Լոնդոնում 1964 թվականին։ Ֆարաժ ազգանունը ֆրանսիական ծագում ունի. նրա նախնիները հուգենոտներ էին, որոնք 17-րդ դարում փախել էին Անգլիա։
#Բրիտանիա