| Բ | Ն | Ա | Գ | Ի | Ծ |
141 subscribers
309 photos
37 videos
114 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
Քրիստոնեության «մահը» և արևմուտքի փոխակերպումը Գերմանիայի օրինակով

Գերմանական եկեղեցիներում ծխականների պաշտոնական թիվը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է մեկ միլիոնով:

2024 թվականի վերջին 37,8 միլիոն մարդ անդամակցում էր Ավետարանական կամ Կաթոլիկ եկեղեցուն, այն դեպքու, երբ Գերմանիայի բնակչության թիվը կազմում է մոտ 83.5 միլիոն:

Գերմանիայում եկեղեցու անդամության անկումն Արևմուտքի աշխարհիկացման երկարաժամկետ միտումի մի մասն է, որը նկատվում է Եվրոպայում արդեն մի քանի տասնամյակ:

☝️Գերմանիայում եկեղեցիները զգալի եկամուտ են ստանում եկեղեցական հարկի (Kirchensteuer) միջոցով, որը վճարում են նրա պաշտոնական անդամները։ Ծխականների թվի նվազումը նշանակում է եկեղեցու եկամուտների նվազում, որը կարող է հանգեցնել ծխական համայնքների փակման, անձնակազմի կրճատման և սոցիալական նախագծերի ֆինանսավորման կրճատման: Գերմանիայում այսօր հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) եկեղեցիներ նույնիսկ սեփական կոմունալ ծախսերի ապահովման խնդիրներ ունեն։

Բացի այդ.

☝️Քանի որ ավելի շատ մարդիկ հեռանում են եկեղեցուց, նրա ազդեցությունը քաղաքականության, կրթության և հասարակական բարոյականության վրա նվազում է, ինչն իր հերթին ժամանակի ընթացքում հանգեցնում է օրենքների հետագա ազատականացմանը, օրինակ՝ էվթանազիայի, համասեռների ամուսնությանը և ԼԳԲՏ այլ իրավունքների հարցերի վերաբերյալ:

☝️Նախկինում եկեղեցին կարևոր դեր է ունեցել մարդկանց հասարակական կյանքում (մկրտություններ, հարսանիքներ, թաղումներ և այլն): Եկեղեցու դերի թուլացմամբ ավանդական ընտանեկան և սոցիալական ինստիտուտները կարող են փոխվել և փոխարինվել միավորումների աշխարհիկ ձևերով (օրինակ՝ քաղաքացիական ամուսնություններ, հրաժեշտի այլընտրանքային ծեսեր և այլն):

☝️Աշխարհիկացումը ուղեկցվում է նաև աթեիստների, ինչպես նաև այլ կրոնների (օրինակ՝ իսլամի) ներկայացուցիչների թվի աճով, ինչը անկասկած կհանգեցնի Գերմանիայի մշակութային լանդշաֆտի հետագա փոփոխությունների։

☝️Պահպանողական կուսակցությունները, որոնք ավանդաբար հիմնված են քրիստոնեական արժեքների վրա, տարի առ տարի կորցնելու են իրենց աջակիցներին։ Միևնույն ժամանակ, հումանիզմի, էկոլոգիայի և սոցիալական արդարության վրա կենտրոնացած շարժումները կարող են ուժ ստանալ։

☝️Այս պայմաններում գոյատևելու համար եկեղեցիները կարող են սկսել բարեփոխվել, առաջարկել պաշտամունքի ավելի ժամանակակից ձևաչափ, ավելի ակտիվ աշխատել համացանցում և կենտրոնանալ սոցիալական ծրագրերի վրա:

Եթե ​​տվյալ միտումը շարունակվի (և դա, անշուշտ, կշարունակվի), մի քանի տասնամյակից Գերմանիայում եկեղեցին կդառնա փոքրամասնություն՝ սահմանափակ սոցիալական ազդեցություն ունեցող կառույց, իսկ կրոնը կդառնա ավելի շատ անձնական խնդիր, քան սոցիալական նորմ:

#փոխակերպում #Գերմանիա #Արևմուտք
🇷🇺🇺🇸 ՀՕՊ համակարգի արդիականացում

➡️ Ռուսերեն տարբերակը

Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս օդային հարվածների առանցքային դերը։ Գործնականում զգալի հեռավորության վրա ոչնչացվում են ամբողջ զրահախմբեր, իսկ հրթիռների և տարբեր մոդիֆիկացիաների հարվածային ԱԹՍ-ի օգտագործումը անընդհատ ընդլայնվում է։

Դրան զուգահեռաբար մշակվում է նաև օդից սպառնալիքների դեմ պայքարի համակարգ։

☝️Սակայն երկարատև հակամարտությունում կարևոր է ոչ միայն ապահովել թշնամու հարձակումների արդյունավետ ճնշումը, այլև պաշտպանական ծախսերի օպտիմալացումը: Այս համատեքստում ռուսական կողմը կենտրոնանում է ոչ միայն համեմատաբար թանկ հրթիռային համակարգերի արդիականացման վրա, ինչպիսիք են С-400-ը և С-500-ը, այլ նաև շարժական և կոմպակտ համակարգերի մշակումը, ինչպիսին է «Панцирь»-ը:

Այս համակարգերի նոր մոդիֆիկացիաները ստացել են ոչ միայն կատարելագործված սպառազինություն, այլև ուժեղացված պաշտպանություն, այդ թվում՝ անձնակազմի համար նախատեսված զրահապատ խցիկներ։

Վերջերս արդիականացված «Панцирь СМ» համակարգն առաջին անգամ հաջողությամբ ոչնչացրեց ամերիկյան «ATACMS» հրթիռը՝ հաստատելով ամերիկյան «MGM-140B ATACMS Block IA» օպերատիվ-մարտավարական հրթիռն ուղղակիորեն որսալու (hit-to-kill) կարողությունը։

Այդ նպատակով օգտագործվել էր հիպերձայնային և թիրախից անհամեմատ մատչելի զենիթային հրթիռ։

Խոցումը տեղի է ունեցել 850–900 մ/վ թիրախային արագությամբ մոտ 13 կմ բարձրության և 17 կմ հեռավորության վրա։

«Панцирь» ընտանիքի ՀՕՊ համակարգերն ունեն բարձր շարժունակություն, ինչը զգալիորեն մեծացնում է նրանց գոյատևումը մարտի դաշտում։
Նրանք ցուցադրում են իրենց արդյունավետությունը՝ մեծ հավանականությամբ ոչնչացնելով միջին և խոշոր չափերի անօդաչու սարքերը։

Զինված հակամարտության դեպքում այս համակարգերն ի վիճակի են ամբողջությամբ ոչնչացնել բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք պաշտոնապես ծառայում են ադրբեջանական բանակին։

🤔 Պաշտոնական Երևանն անտեսում է այս փաստը՝ շարունակելով այլընտրանքային շուկաներից գնել շատ ավելի թանկ, և ամենակարևորը, Հայաստանի համար ռազմական տեսանկյունից քիչ պահանջարկ ունեցող զենքեր։


#պատերազմ
🔥1
🇩🇰 Դանիական Politiken թերթը համեմատել է սեփական երկրի արտահանման մասնաբաժինը դեպի Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Տաջիկստան և Թուրքիա Ռուսաստանի կնատմամբ պատժամիջոցներ կիրառելուց առաջ և հետո։

#Եվրոպա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 «Ոչ պիտանի» 800 հեկտարից մինչև «դժբախտ» Շուշի։

#գաղափարական_անապատացում
🇹🇷 Հակամարտության դաշտ. Թուրքիա

Իրականում Թուրքիայում կիրառվում է «Ուկրաինա 2013» օպերացիայի սցենարը՝ Էրդողանի ռեժիմը հարվածներ է ստանալու ինչպես թուրքական երիտասարդ հասարակության առաջադիմական շերտերից, այնպես էլ ծայրահեղ ազգայնական ուժերի կողմից։

Ժամանակը ցույց կտա, արդյոք Էրդողանի ռեժիմը կկարողանա դիմակայել այս հարվածներին։

#Թուրքիա
👍1
🇩🇪 Ռուսաստանի և Եվրոպայի միջև աճող լարվածության պայմաններում Գերմանիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Լիտվայում

Այսօրվանից՝ ապրիլի 1-ից, Գերմանիայի 45-րդ տանկային բրիգադը պաշտոնապես սկսեց ծառայել Լիտվայում մշտական հիմունքներով:

Այս քայլը ընդգծում է Գերմանիայի հանձնառությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությանը: Բրիգադի տեղակայման շրջանակներում Բունդեսվերի զինվորները ծառայելու են Լիտվայում՝ ամրապնդելով տարածաշրջանի պաշտպանությունը։

Բացի բրիգադի հիմնական մասից, կստեղծվի բժշկական կենտրոն և շտաբի աջակցության և կապի կենտրոն։ Պաշտոնական արարողությունը նախատեսված է 2025 ամռանը։

Մինչև 2025 թվականի վերջ Լիտվայում կտեղակայվի մոտ 500 զինծառայող, և ժամանակի ընթացքում բրիգադը կհասնի իր ողջ հզորությանը՝ 4.800 զինվոր և 200 քաղաքացիական անձնակազմ։

☝️ Պետք է նշել, որ որոշ գերմանական մասնագետներ՝ նախկին զինվորականներ մտահոգված են նման ծրագրերով, հաշվի առնելով առաջին հերթին որակյալ անձնակազմի սակավաթիվ լինելու հանգամանքը, որն էլ ավելի կբարդանա, եթե Գերմանիայի բանակը ընդլայնի իր զորամասերը Գերմանիայի տարածքից դուրս։

#Գերմանիա
🇦🇲🇩🇪 Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ հայերի հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած այցի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Բ խնդրել էր նրան Բաքվում բարձրացնել Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության և հոգևոր ժառանգության պահպանման հարցերը։

Ստորև Շտայնմայերի հիմնական հայտարարություններից մի քանիսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսի շրջանակներում՝

🛑 Ղարաբաղը Ադրբեջան է։ Սա պաշտոնական Բեռլինի հստակ ու անփոփոխ դիրքորոշումն է։ Մենք միշտ ասել ենք, որ սա ձեր տարածքն է, և այսօր վերահաստատում ենք Գերմանիայի այս դիրքորոշումը։

🛑 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը մեծ նշանակություն ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։ Հիմա լավ ժամանակ է այն ստորագրելու համար: Ես հավատում եմ, որ այն կեզրափակվի։ Մենք չպետք է բաց թողնենք այս հնարավորությունը։ Գործընթացը փոխզիջումների գնալու և ավարտին հասցնելու համար քաղաքական կամք է պետք։

🛑 Ռուսական գազի մատակարարումների ընդհատումների պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի ժամանակ Ադրբեջանը աջակցություն է ցուցաբերել Գերմանիային, ինչի համար Բեռլինը երախտապարտ է։



#Գերմանիա
1
🇹🇷 🪫 Թուրքիա՝ փրկության փորձ, թե՞ Էրդողանի նոր աշխարհաքաղաքական քայլը

Մինչ Սամարղանդում ընթանում էր Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հիշեցրեց իր մասին։ Այս անգամ՝ եվրոպական անվտանգության մեջ առանցքային դերակատարություն հավակնող ուժի դերում։

«Այս անգամ Թուրքիա
վերադառնում է եվրոպական բեմ ոչ թե որպես մուրացկան դերակատար, այլ որպես ինքնավստահ ուժ։
Թուրքիայի հետ մերձենալով՝ Եվրոպան կարող է ամրապնդել հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Սա եզակի հնարավորություն է տարածաշրջանի պետությունների համար, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից»

,- ասել է Էրդողանը։

Թուրքիան նորից խոսում է Եվրոպայի մասին, որտեղ հռետորաբանությունը կառուցված է Անկարայի հզորության, ազդեցության և ԵՄ-ի համար անհրաժեշտության շուրջ: Եվ սա պարզապես քաղաքական կեցվածք չէ, դա ազդանշան է:

Երկար ժամանակ անց առաջին անգամ Թուրքիան ոչ թե խնդրում է, այլ պահանջում։

«Առանց Թուրքիայի մասնակցության անհնար է ապահովել Եվրոպայի անվտանգությունը։ Եվրամիության՝ որպես գլոբալ դերակատարի՝ առանց Թուրքիայի, գնալով անհնար է դառնում»,

- շարունակում է «ճոճվող» աթոռի վրա նստած թուրք առաջնորդը։

Միևնույն ժամանակ այս հայտարարությունը կարող է ընկալվել որպես վերջնագիր. Եվրոպան կա՛մ ընդունում է Թուրքիային՝ իբրև իրավահավասար գործընկեր, կա՛մ կորցնում է Ասիայում և գուցե Աֆրիկայում ազդելու հնարավորությունը։

Էրդողանը փորձում է Անկարային վաճառել որպես կայունության խարիսխ, թեև երկրի ներսում ամեն ինչ հակառակի մասին է խոսում։

🛑 Թուրքիան երկար ժամանակ հավասարակշռում էր Վաշինգտոնի և Բրյուսելի միջև: Սակայն այժմ տնտեսական վեկտորը շատ բան է որոշում։ Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին առևտրաշրջանառությունից, որի մոտ կեսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին: Բացի այդ, վերջին 20-30 տարիների ընթացքում Թուրքիան գործնականում ազատվել է ռազմական տեխնոլոգիաներից ամերիկյան կախվածությունից, ինչն իհարկե չի կարող գոհացնել Վաշինգտոնին։

☝️Այսինքն՝ Թուրքիան ցանկանում է առևտուր անել, բայց չի ենթարկվում։ Իսկ ԵՄ-ն շուկա է, որտեղ Անկարան դեռ ցանկանում է ընդլայնվել։ Միայն, հիմա՝ այլ պայմաններով։

🇺🇲 Վաշինգտոն՝ նախկին դաշնակից, թե՞ նոր թշնամի

ԱՄՆ-ը ոչ միայն դադարել է լինել Թուրքիայի բարեկամը, այլև դարձել է գրգռիչ։ Իսկ նրա արդի քաղաքականության անկանխատեսելի քայլերը տագնապի առիթ են հանդիսանում շատերի, գուցե նաև Անկարայի համար։
Թուրքիայի պարագայում պատճառն առաջին հերթին քրդական խնդիրն է։ Անկարային դեպի Բրյուսել է մղում նաև քրդերի խնդիրը, որոնց աջակցում է Վաշինգտոնը։

Այս համատեքստում Եվրոպայի հետ Թուրքիայի մերձեցումը պարտադրված քայլ է։ Թուրքիան այլևս չի տեսնում ԱՄՆ-ին որպես վստահելի գործընկեր և փորձում է հենվել Եվրամիության վրա՝ որպես իշխանության այլընտրանքային բևեռ:

Արտաքին մարտահրավերին զուգահեռ Էրդողանի ռեժիմի մոտ զարգանում է նաև ներքին խուճապը։ Էրդողանը գործիչ է, ով իր անձնական իշխանությունը կառուցել է խարիզմայի և կոնֆլիկտի վրա: Բայց այդպիսի առաջնորդների պատմությունը հայտնի է՝ Քադաֆի, Սադամ, Ասադ և այլ։
Էրդողանը փայլուն հասկանում է, որ ինքը հաջորդը կարող է լինել։ Եթե Ասադը փախչելու տեղ ուներ, ապա Էրդողան՝ ոչ։
Հետևաբար, նրա կոչը Եվրամիությանը, և գուցե Մեծ Բրիտանիային, ազդանշան է. «Օգնիր ինձ, Բրիտանիայի թագ, ես պատրաստ եմ հավատարմորեն ծառայել քեզ»:

Թուրքիայի համար ամենասարսափելի հարցն այն չէ, թե ինչ է լինելու Էրդողանի հետ, այլ այն, թե ինչ է լինելու նրանից հետո։ Թուլացած Թուրքիան իր բոլոր հարևանների համար համեղ պատառ է: իսկ Իսրայելը չի ​​մոռանա Երուսաղեմը հրեաներից «պաշտպանելու» նրա հռետորաբանությունը։

Էրդողանի ռեժիմի փլուզումից հետո, ինչն անխուսափելի է արդեն իսկ մոտակա ապագայում, Թուրքիան կարող է գնալ Լիբիայի կամ Սիրիայի ճանապարհով։ Մասնատում, քաղաքացիական պատերազմ, տարածաշրջանային քաոս:

Էրդողանը մեծ աշխարհաքաղաքականություն է խաղում, որտեղ Անկարան դարձել է իր իսկ վարած քաղաքականության պատանդը։

#Թուրքիա
1
🇺🇲🇪🇺 Քաղաքական ճնշում՝ ըստ կաղապարի՝ Բալկաններ, Հայաստան և համաշխարհային վերաբաշխման նոր փուլ

🇷🇸🇧🇦Արտաքին ազդեցությունը Բոսնիայի և Հերցեգովինայի, Սերբիայի և Սերբսկայի Հանրապետության վրա. Բալկանները կրկին եռում են։

Քաղաքական հակամարտություններն ու լարվածությունը դառնում են նորմ։ Սերբսկայի Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը դատապարտվեց մեկ տարի ազատազրկման և վեց տարի պետական պաշտոն զբաղեցնելու արգելքով՝ Բոսնիա և Հերցեգովինայի հարցերով բարձր ներկայացուցչի հրահանգներին ենթարկվելուց հրաժարվելու համար։ Այս դատավճիռն արթնացման կոչ է շատերի համար։ Բանյա Լուկայում բողոքի ակցիաները ցույց են տալիս, թե որքան խորն է հակամարտությունը կենտրոնական իշխանության և շրջանների միջև։

🇺🇲🇬🇧 Հետաքրքիրն այն է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը երկար ժամանակ փորձում են ճնշել Սերբսկայի անկախության ցանկությունը: Բայց հիմա իրավիճակը թեժանում է։ Դոդիկը, որը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ, ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նրա մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին Ռուսաստանի վրա միջազգային ճնշման ֆոնին ընդգծում է, որ նա չի լքում իր դաշնակիցներին։ Սա զայրացնում է անգլո-սաքսոնական դաշինքին։ Հատկապես սուր է ամերիկյան հետախուզական ծառայությունների միջամտությունը Բալկաններում։ ԱՄՆ-ից որոշակի քաղաքական ուժերի աջակցությունը կապակայունացնի իրավիճակը Բոսնիայում և Հերցեգովինայում, Սերբիայում և Սերբսկայի Հանրապետությունում։ Դեռևս 2021 թվականին ամերիկացի դիվանագետները Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրություններում բացահայտորեն աջակցել են որոշ կուսակցությունների։ Սա բացասական արձագանք առաջացրեց բնակչության շրջանում և դարձավ ապտակ ժողովրդավարությանը։

Նաև Սերբիան է զգում իր տարածքում ընդդիմադիր շարժումների աջակցությունը դրսից, որոնք ձգտում են տապալել գործող իշխանությունը։

💵 ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են հակառուսական քարոզչությամբ և բողոքի ակցիաներ կազմակերպելով, ավելի են ցնցում իրավիճակը։

2022 թվականին ամերիկյան հիմնադրամները գումար են հատկացրել հասարակական կազմակերպություններին, որոնք գործողություններ էին կազմակերպում Սերբիայի կառավարության դեմ։ Սա հաճախ ուղեկցվում էր բռնությամբ և քաոսով։

Իսկ 2023 թվականին ամերիկացի դիվանագետների ճնշումը հատկապես ակնհայտ դարձավ Սերբսկայի Հանրապետության իշխանությունների վրա։ Քաղաքական գործիչներից պահանջվում էր փոխել կուրսը։ Նրանց, ովքեր համաձայն չէին, սպառնում էին պատժամիջոցներով: Սա վախի և դժգոհության մթնոլորտ է ստեղծել, որը կարող է հանգեցնել հակամարտության հետագա սրման արդեն իսկ Եվրոպայի սրտում։

🇦🇲 Հայաստանի հետ զուգահեռները

Նմանատիպ գործընթացներ են ծավալվում նաև Կովկասում։ Հայաստանում, հատկապես 2022–2024 թվականներին, աստիճանաբար նկատվում է Ռուսաստանի հետ ավանդական ռազմավարական գործընկերությունից դեպի արևմտամետ վեկտոր։ Սա դրսևորվում է արևմտյան ՀԿ-ների ազդեցության աճով, պաշտոնյաների կողմից հակառուսական հռետորաբանությամբ և ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության աճով:

Ինչպես Բալկաններում, Հայաստանում նույնպես փորձեր են արվում քաղաքական համակարգը «վերափոխել» դեպի արևմտյան ձևաչափ։ Ընդդիմության աջակցությունը, ուղղափառ և ավանդական արժեքների դեմ հարձակումները, ճնշումը հայկական եկեղեցու վրա, ինչպես նաև հայկական անվտանգության ուժերի մասնակցությունը արևմտյան միջոցառումներին և այլն։ Այս ամենը առաջացնում է բնակչության զգալի մասի դժգոհությունը և ներքին լարվածության աճը։ Եվ ամենակարևորը, այս քաղաքականությունն իրենից գոյաբանական վտանգ է ներկայացնում Հայաստանի, իբրև պետության, համար։

🛑 Ճնշումների հիմնական մեթոդները

🔺 Ներքին գործերին միջամտություն «ժողովրդավարացման» անվան տակ։
🔺 Պատժամիջոցներ և դիվանագիտական շանտաժ։
🔺 ՀԿ-ների զանգվածային ակտիվացում, տեղեկատվական արշավներ և բողոքի ակցիաներ։
🔺Ռուսաստանի, որպես դաշնակցի և գործընկերոջ դեմոնացումը։

🤔 Եզրակացություններ

Այս համատեքստում Բալկանները, Աֆրիկան և Հայաստանը ընդհանուր բան ունեն։ Նրանք բոլորը մեկ միասնական մեծ ծրագրի երեք տարբեր տեսարաններ են՝ աշխարհի վերաբաժանման գործընթացում:
Նրանք, ովքեր հրաժարվում են ենթարկվել թելադրանքին, հայտնվում են քաղաքական և տնտեսական ճնշման տակ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ արտաքին միջամտությունը հազվադեպ է կայունություն բերում: որպես կանոն՝ միայն քաոս և բաժանման նոր գծեր։

#Ռուսաստան #ԱՄՆ #Եվրոպա #Բալկաններ #Կովկաս #ԲՆԱԳԻԾ
1
🇺🇲🇪🇺 Եվրամիության տնտեսական պաշարման սկիզբը

Թրամփիստների և գլոբալիստների դիմակայությունը վաղուց դուրս է եկել քաղաքականությունից:

Առևտրային պատերազմները դարձել են ճնշման գործիք: Թրամփի վերելքով ԱՄՆ-ը սկսեց մաքսատուրքեր կիրառել Եվրոպայում դաշնակիցների դեմ՝ գլոբալիստներին թուլացնելու համար:

Ապրիլի 2-ից ԱՄՆ-ից դուրս արտադրված եվրոպական շատ ապրանքների վրա գործում է 25% մաքսատուրք։ Արդյունաբերության հիմնական հարվածները ներառում են ավտոմեքենաներ, դեղագործություն, պողպատ, գինի և մթերային ապրանքներ: Վաշինգտոնը խաղադրույք է կատարում ազգային պահպանողականների վրա և մեծացնում է ճնշումը ԵՄ էլիտաների վրա, որոնք հավատարիմ են հակառուսական հռետորաբանությանը և արգելափակում են Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների մերձեցումը:

Էներգետիկ ճգնաժամի և պատժամիջոցների ֆոնին սակագնային հարվածն ավելի է սրում իրավիճակը։

🇩🇪 Գերմանիան կորցնում է շահույթի մինչև 37%-ը ավտոարդյունաբերության ոլորտում, Porsche-ն և VW-ն ակնկալում են միլիարդավոր վնասներ։

🇫🇷🇮🇹🇪🇸 Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան զիջում են դիրքերը սննդի և շքեղության ապրանքների ոլորտներում։

Բրյուսելը պատասխանում է Harley-Davidson-ի և ալկոհոլի մաքսատուրքերով, սակայն դա համեմատելի չէ վնասի հետ։

ԱՄՆ-ը պատրաստ են ալկոհոլի մաքսատուրքերը բարձրացնել մինչև 200%-ով, ինչը սպառնում է ոլորտի փլուզմանը։

Ամփոփելով կարելի է ենթադրել, որ տնտեսական ճգնաժամը բրյուսելյան գլոբալիստների դիրքերի խաթարմանն ուղղված Վաշինգտոնի մեծ խաղի սկիզբն է։ Եվրամիությունը կանգնելու է ընտրության առաջ՝ տրվել Վաշինգտոնի թելադրանքին կամ շարունակել պայքարը՝ խորացնելով իր ներքին խնդիրները, քանի որ առևտրային պատերազմը միայն արագացնում է պառակտումը Եվրամիության ներսում։

🤔 Բրյուսելում կարծում են, որ ունեն պայքարի շարունակման համար պահանջվող ներուժը։
Այդ հավատքը ներշնչում են Բրյուսելին Միացյալ Նահանգներից համապատասխան ուժերը դիտավորյալ՝ ներկայացնելով Թրամփին իբրև «հաշվարկներից զուրկ և կիսագրագետ ամբիցիոզ» անձ։ Դա օգնում է ստերեոտիպային հայացքների արմատացմանը և համարձակություն է ներշնչում Բրյուսելին՝ ԱՄՆ-ի դեմ պայքարը շարունակելու համար։
Սա ձեռնտու է Վաշինգտոնին, քանզի ինչքան երկար շարունակվի պայքարը, այդքան խորը կքայքայվեն Եվրամիության հիմնասյուները։


#Եվրամիություն #ԱՄՆ
2👍1
🇬🇧 Յուրահատուկ և վտանգավոր բողոքի ակցիա

1968 թվականի ապրիլի 5-ին Թագավորական օդուժի օդաչու թռչող լեյտենանտ Ալան Պոլոքը չարտոնված թռիչք կատարեց Լոնդոնի վրայով իր Hawker Hunter կործանիչով՝ ի նշան Թագավորության Ռազմաօդային ուժերի հիմնադրման 50-ամյակի անտեսման դեմ բողոքի։

Նա երեք անգամ պտտեց խորհրդարանի շենքի շուրջ։ Այնուհետ, հարգանքի տուրք մատուցեց Թագավորական օդուժի հուշահամալիրին՝ «թափահարելով» ինքնաթիռի թևերը, իսկ վերջում թռավ Թաուեր Բրիջի վերին և ստորին հատվածների միջև՝ եզակի և աննախադեպ մանևր բրիտանական ավիացիայի պատմության մեջ:

#Բրիտանիա
1
🇺🇲 Գլոբալիստական հակահարձակում Թրամփի դեմ

Առաջին հայացքից արդեն ակնհայտ է մաքսատուրքերի հետ կապված այս գործընթացների իմաստը, որոնք սկսվել են ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։

Ուկրաինայի կամ միասեռականների դրոշները ոչ մի կերպ չեն արտահայտում Միացյալ Նահանգների քաղաքացիների շահերը։

Զարմանալի չէ, որ այս բողոքի ակցիաները տեղի են ունենում միայն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում:

Փաստն այն է, որ մամուլի միջոցով տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը խիստ մտահոգված է և համաձայն չէ ներկայիս վարչակազմի որոշումների հետ։ Սա, ըստ էության, պարտված դեմոկրատների դիմակայության շարունակությունն է։ Թրամփն այդ ամենն շատ լավ հասկանում է, և նա կանգ չի առնի։ Այստեղ միայն երկու լուծում կա՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ:

Այս պահին գլոբալիստներն անում են ամեն ինչ՝ խաթարելու ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականությունը։ Այդ ուժերը ներկա են ոչ միայն երկրի ներսում, այլև նրանից դուրս։

Թրամփի վարչակազմը քաջ գիտակցում է դա, և այս պայքարն անխնա է լինելու։ Բայց մի բան հաստատ է՝ ետդարձ չկա։ Սա միակողմանի ճանապարհորդություն է:

Նյու Յորքի ֆոնդային բորսայում վերջին շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են և կշարունակեն նվազել: Սակայն նույնիսկ այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ ԱՄՆ-ում խուճապ չկա։ Այն, ինչ ներկայումս ցուցադրում են լրատվամիջոցները, քարոզչություն է, որը ոչ մի կապ չունի Միացյալ Նահանգների ազգային շահերի և երկրի սովորական աշխատող քաղաքացիների մեծամասնությամ կարիքների հետ:
Էներգետիկ ռեսուրսների, առողջապահության և սննդի առումով Միացյալ Նահանգները վտանգված չեն։


#ԱՄՆ
👍21
🇺🇲🇩🇪 F-35 Գերմանիան ընտրում է ամենալավը և՝ կախվածությունը

Վաշինգտոնում վստահ են, որ F-35-ն ավելին է, քան պարզապես կործանիչ: Այն ԱՄՆ-ի տեխնոլոգիական և ռազմական գերակայության խորհրդանիշն է։ Ամեն ոք, ով ցանկանում է մաս կազմել Արևմտյան դաշինքին, պատվիրում է այն։ Ինքնաթիռների հետ միասին երկրները մուտք են ստանում առաջադեմ մարտական ​​հնարավորություններ... և դառնում են ռազմավարական ճարտարապետության մի մասը, որտեղ կանոնները թելադրվում են Վաշինգտոնի կողմից:

Նորվեգիան արդեն շահագործում է 49 F-35։ Նիդեռլանդները ընդլայնում է F-35 քանակը։ Իտալիան, Դանիան, Բելգիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Շվեյցարիան նույնպես կիսում են նույն ընդհանուր ընտրությունը:

Գերմանիան 8,3 միլիարդ 💶 արժողությամբ 35 հատ F-35 կործանիչ է պատվիրել՝ հիմնականում ամերիկյան միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին մասնակցելու նպատակով։

Այժմ Բեռլինը կատարում է հաջորդ քայլը։ Rheinmetall-ը այտ տարվա հուլիսից սկսում է F-35 ֆյուզելաժի կենտրոնական հատվածների արտադրությունը Վետցի (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) նոր գործարանում: Գերմանական արդյունաբերությունը դառնում է ամերիկյան մատակարարման շղթայի մի մասը։ Ամբողջ տեխնիկան ԱՄՆ-ից է, ստանդարտները՝ ամերիկյան, վերջնական արտադրանքը գտնվում է Պենտագոնի հսկողության տակ։
Այսպիսով, Գերմանիան ամրապնդում է իր պաշտպանական կապերը ԱՄՆ-ի հետ, բայց նաև մեծացնում է իր տեխնոլոգիական կախվածությունը նրանից։ F-35-ի հետ գալիս է ոչ միայն ուժը, այլև պարտավորությունը:

#Գերմանիա #ԱՄՆ #ՆԱՏՕ #պատերազմ
🇺🇲🇨🇳 Չինաստանը բարձրացնում է Թրամփի նետած «ձեռնոցը», որից կարող է օգտվել... նաև Մոսկվան

Չինաստանը ճիշտ է գնահատել ԱՄՆ ռազմական դոկտրինի վերջին փոփոխությունները, որում նա հռչակված է՝ որպես Վաշինգտոնի գլխավոր հակառակորդ և սպառնալիք։

Հենց այս պահից էլ հնչեցին մի քանի կարևոր հայտարարություններ, որոնք հաստատում էին, որ պաշտոնական Պեկինը չի պատրաստվում նահանջել։

Նախևառաջ, Չինաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռուսական նավթի գնումը, չնայած ԱՄՆ-ի մաքսատուրքերի սպառնալիքներին:

Բացի այդ, Պեկինը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի նախապատրաստումը դադարեցվել է Վաշինգտոնի վերջին սպառնալիքների և հայտարարությունների պատճառով։

☝️ Իսկ ապրիլի 2-ին չինական ապրանքների համար մինչև 34% մաքսատուրքեր մտցնելու Թրամփի որոշմանը Պեկինը արձագանքեց «հայելային» կերպով։
Ապրիլի 10-ից չինական շուկա մուտք գործող ամերիկյան ապրանքների հանդեպ նույնպես կգործեն 34 տոկոս մաքսատուրքեր, - տեղեկացնում է Գերմանիայի հանրային մամուլը:

Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ Չինաստանը չտրվեց Վաշինգտոնի սպառնալիքներին և բարձրացրեց Սպիտակ Տան նետած «ձեռնոցը»։

🇷🇺 Թրամփի կոշտ դիրքորոշմամբ պայմանավորված՝ Չինաստանի գործողությունները Միացյալ Նահանգների դեմ, մեծ հաշվով, ձեռնտու են Մոսկվային։ Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրային կապերի ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական պատժամիջոցները շրջանցելու և այլընտրանքային առևտրային ուղիներ ստեղծելու կարողությունը երկու երկրների համար դառնում են ռազմավարական առավելություններ։
Ի պատասխան Արևմուտքի ճնշման՝ և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը կշարունակեն ընդլայնել երկկողմ տնտեսական փոխգործակցությունները և ամրապնդել իրենց ընդհանուր դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ:

#ԱՄՆ #Չինաստան
🇺🇲 🚀 «Երկիր-Ամրոց» ԱՄՆ հավակնոտ հայեցակարգը

ԱՄՆ-ն ակտիվորեն զարգացնում է հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը կոչվում է «Golden Dome»:

Սպիտակ տունը Պենտագոնին հանձնարարել է չկաշկանդվել նախագծի բյուջեի ծավալներով՝ այն ճանաչելով որպես երկրի նախագահի պաշտպանական գերակայություններից մեկը։

Այս պահին «Ոսկե գմբեթը» գոյություն ունի միայն հայեցակարգի տեսքով և փորձ է ստեղծել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի անալոգը։

Այնուամենայնիվ, այն պետք է զգալիորեն տարբերվի, քանի որ նրա խնդիրն է պաշտպանել ԱՄՆ ողջ տարածքը բալիստիկ և հիպերձայնային հրթիռներից։

Փորձագետները վստահ են, որ նման մակարդակի հակահրթիռային պաշտպանության լիարժեք համակարգ կարող է ստեղծվել լավագույն պարագայում 7-10 տարվա ընթացքում։

Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում նրա հնարավորությունները կսահմանափակվեն միայն առանցքային պետական շենքերի և խոշոր քաղաքների պաշտպանությամբ:

#ԱՄՆ #պատերազմ #պաշտպանություն
🤔 Կյանքն իբրև կարճ ճանապարհորդություն

Դու աշխատում ես օրական 8 ժամ, որպեսզի ապրես ընդամենը 4:

Աշխատում ես շաբաթական հինգ օր, որպեսզի հանգստանաս երկու օր:

Աշխատում ես արեցտարի` հանուն մի քանի շաբաթվա արձակուրդի:

Աշխատում ես ամբողջ կյանքդ՝ հանուն թոշակի, երբ քեզ այլևս ուժ չի մնում ոչ մի բանի համար։

Ինչ-որ պահի հասկանում ես՝ կյանքը դարձել է ինքն իրեն պարոդիա:

Մենք այնքան ենք վարժվել նյութական ու սոցիալական ստրկությանը, որ այլևս չենք նկատում շղթաները...

Բայց կյանքը կարճ ճանապարհ է։ Ապրիր և վայելի այն:

#ոչ_քաղաքական #մտքեր
1
🇷🇺 Ռուսաստանը զարգացնում է Արկտիկայի ուսումնասիրման հնարավորությունները

Միջուկային շարժիչով «Якутия» սառցահատն այս շաբաթ լքեց Սանկտ-Պետերբուրգի Բալթյան գործարանը և ուղևորնշվեց Մուրմանսկի նավահանգիստ։

Սա «Проект 22220»-ի չորրորդ սառցահատն է: Տվյալ նախագիծը նոր սերնդի ռուսական միջուկային սառցահատների շարք է, որը մշակվել է Արկտիկայի շահագործման համար: Ծրագրի հիմնական հաճախորդը «Атомфлот»- ն է (հանդիսանում է «Росатом» ընկերության մաս):

«Проект 22220» շարքի առաջին սառցահատը՝ «Арктика»-ն, հանձնվել է նավատորմին 2020 թվականին: Դրան հաջորդել են «Сибирь» (2021) և «Урал» (2022)։ Այժմ «Якутия», և ապագայում նրան կմիանա «Чукотия»-ն, որի կառուցումն արդեն սկսվել է։

Ծրագիրն առանցքային դեր է խաղում Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում ՝ ամենակարճ ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև:

#Ռուսաստան
🇦🇲🇮🇷 Միգրացիոն ճնշումը որպես անվտանգության թաքնված սպառնալիք

Իրանի Ներքին գործերի նախարարի խորհրդականը հայտնում է.
«Իրանում Աֆղանստանի քաղաքացիների թիվը կազմում է 6,1 միլիոն մարդ, որոնցից միայն 2,1 միլիոնն է օրինական հիմքերով են գտնվում երկրում: Անցյալ տարի ավելի քան 1 միլիոն անօրինական միգրանտ է արտաքսվել»:

Աղբյուր՝ «Entehab» թերթ։

Այս հայտարարությունը լուրջ հարցեր է առաջացնում Իրանում աֆղանական նման մեծ ներկայության իրական նպատակի վերաբերյալ։

Միգրանտների զանգվածային կուտակումը, որոնց մեծամասնությունը երիտասարդ տղամարդիկ են, պոտենցիալ ռեսուրս է անկանոն զինված խմբավորումների ձևավորման համար, որոնք կարող են ակտիվանալ «X ժամին» ներքին բնակչության կամ հարևան երկրների դեմ:

Մարդասիրական կարգավիճակի քողի տակ նրանք կարող են հանդես գալ որպես արտաքին ռազմական օրակարգի մաս՝ որպես հիբրիդային պատերազմի տարր, ներառյալ դիվերսիոն գործողություններ:

Բացի այդ, անօրինական ներգաղթյալների նման մեծ թիվը լուրջ ճնշում է ենթակառուցվածքների վրա՝ կրթական, բժշկական և տրանսպորտային և այլն։

🛑Մարտահրավերներ և պոտենցիալ սպառնալիքներ Հայաստանի համար

Իրանում ներքին իրավիճակի հնարավոր վատթարացման համատեքստում մեծ է հավանականությունը, որ այդ փախստականների անվերահսկելի հոսքերը շարժվեն դեպի Հայաստան, որոնց շարքերում «խաղաղ բնակչության» ներքո կհայտնվեն արմատական ​​տարրեր։

☝️ Այս պայմաններում չափազանց կարևոր է Հայաստանի արտաքին սահմանների վերահսկողության ուժեղացումն ու ռիսկային գոտիներից ժամանող անձանց ստուգման և զտման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Հայաստանը նաև պետք է ակտիվացնի համագործակցությունը դաշնակից հետախուզական ծառայությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի հետ՝ սպառնալիքները ժամանակին բացահայտելու և իր տարածքը թշնամական ուժերի համար տարանցիկ միջանցք կամ ցատկահարթակ դառնալուց կանխելու համար։

➡️➡️➡️ Նմանատիպ վրանգի մասին տեղեկացվում էր նաև 2024 թվականի հոկտեմբերին արված գրառումներից մեկում։

#Իրան #Հայաստան
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇷🇺🇺🇲 «Բանակցություններից» մինչև «հանդիպումներ» և «խորհրդակցություններ». մարտավարության և նպատակների փոփոխություն

🤔 Փորձենք վերլուծել

Հատկանշական է, որ ապրիլի 10-ին Ստամբուլում նախատեսված ռուս-ամերիկյան (որոշ առումներով արդեն նախկին բանակցությունների) նախօրեին ամերիկյան կողմն ուղղակիորեն դա անվանում է «հանդիպում» (բառացիորեն «U.S. and Russian delegations will meet for a second time...»)՝ հայտարարելով «դեսպանատների աշխատանքի նորմալացման գործում առաջընթացի հասնելու» փորձի մասին։ Պետդեպարտամենտն ընդգծվում է, որ օրակարգից բացառված են Ուկրաինայի, անվտանգության և քաղաքականության հարցերը։ Այսինքն՝ դա տեխնիկական երկխոսություն է, բայց ներկայացվում է որպես կայունացման քայլ։

Ռուսաստանը, սակայն, այս հանդիպումն անվանում է բացառապես «խորհրդակցություններ» (բառացիորեն՝ «Второй раунд консультаций»)։

Տերմինաբանության փոփոխությունը «բանակցություններից» դեպի «հանդիպումներ և խորհրդակցություններ» ոչ միայն դիվանագիտական հռետորաբանության նրբերանգ է, այլ ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթի խորը փոփոխությունների ախտանիշ:

🇷🇺 Մոսկվայի կողմից բառերի այս ընտրությունը վկայում է երկխոսությունը որպես համաձայնությունների ձեռքբերման գործիք ընկալելուց հրաժարվելու մասին։ Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ձգտում «բանակցել» ԱՄՆ-ի հետ Թրամփի պայմաններով, այլ գործում է ուժի և անկախ խաղացողի դիրքերից։ Այս ազդանշանը հատկապես կարևոր է Ռուսաստանի դաշնակիցների և մերձավոր գործընկերների համար, առաջին հերթին՝ Իրանի և Չինաստանի. «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հեռու են գործընկերությունից, իսկ փոխգործակցության ձևաչափը՝ չափազանց սահմանափակ։»

«Բանակցությունները» երկխոսություն են՝ արդյունքների ակնկալիքով, ընդ որում՝ փոխզիջումների և հնարավոր պայմանավորվածությունների պատրաստակամությամբ։ Իսկ
«խորհրդակցությունները» կարծիքների փոխանակում է՝ առանց պարտավորությունների և որոշ առումներով առանց մյուս կողմին ամբողջությամբ իրավահավասար գործընկեր ճանաչելու։

🇺🇲 Ինչ վերաբերում է ամերիկյան «հանդիպումներին», ապա այս ձևակերպումը ցույց է տալիս Վաշինգտոնի ցանկությունը՝ պահպանել շփումների և աշխատանքային դիվանագիտության տեսքը, բայց ավելի սահմանափակ, տեխնիկական ձևաչափով։ Այս փուլում Վաշինգտոնի դիվանագիտությունն ինչ-որ չափով կաշկանդված է երկրի նախագահ Թրամփի հայտարարություններով, ով պնդում էր, որ կարող է դադարեցնել հակամարտությունը 24 ժամվա ընթացքում։ Սակայն Ռուսաստանի (ինչպես նաև Կիևի) հետ իրական բանակցությունների մեկնարկից հետո ամերիկյան կողմին ակնհայտ դարձավ, որ խաղաղությունը, մեղմ ասած, շատ դժվար գործ է, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի շրջանակներում, գուցե, նույնիսկ անհնար։

Ուստի ԱՄՆ-ը, փորձելով փրկել իր դեմքը և չընդունել իր «պարզ» ռազմավարության ձախողումը, այս «հանդիպումները» ներկայացնում է որպես կայունացմանն ուղղված տեխնիկական քայլեր, բայց առանց էական առաջընթացի ակնկալիքների։


#Ռուսաստան #ԱՄՆ