⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
150 subscribers
695 photos
215 videos
393 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
Ինչու՞ է Բաքուն պարբերաբար ստորացնում (իրեն ձեռնտու) Հայաստանի իշխանություններին։

Ձեր վարկածները։
https://youtu.be/Ge0X4m4YIz4?si=P2pNScCm-9h9jS6v
🇲🇫🇪🇺 Ֆրանսիան մտավ ներքաղաքական «կայուն» քաոսի փուլ, ինչը կարող է վարակիչ լինել եւ տարածվել ԵՄ տարածքի այլ երկրներով, նամանավանդ, նոյեմբերին Թրամփի հաղթանակի պարագաայում։

#Ֆրանսիա #Եվրամիություն
🇵🇸🇫🇷 Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ ձախերը հայտարարեցին, որ 2 շաբաթվա ընթացքում կճանաչեն Պաղեստինի անկախությունը, հենց որ ընտրեն իրենց վարչապետին և իրենց ծայրահեղ ձախ կառավարությանը։

Խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան «Ժողովրդական ճակատ» կոալիցիայից ծայրահեղ ձախերը, որում ընդգրկված են կոմունիստներ, սոցիալիստներ, սոցիալ-դեմոկրատներ և այլն, վճռական հաղթանակ տարան ինչպես Մակրոնի, այնպես էլ ծայրահեղ աջերի նկատմամբ։

Հարկ է ասել, որ Ֆրանսիայի հսկա արաբական սփյուռքը բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է հենց Ժողովրդական ճակատի օգտին, քանի որ նրանց արտաքին քաղաքականությունը և ներքին քաղաքական օրակարգը շատ ավելի ավելի արաբամետ էր, քան Մակրոնի օրակարգը, էլ չեմ խոսում Լը Պենի մասին:

#Ֆրանսիա #Պաղեստին #Եվրամիություն
🇩🇪 Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գործակալությունում ներկայումս կուտակված են «կամավոր վերադարձի օգնության» հազարավոր դիմումներ:

Գերմանիայում մնալու իրավունք չունեցող մարդիկ ինքնակամ հեռանալու պարագայում, կարող են պետությունից մինչև 1.000 եվրո՝ որպես «նոր մեկնարկի բոնուս իրենց հին հայրենիքում» + 200 եվրո «ճամփորդական նպաստ» ստանալ։ Իսկ եթե ապաստան տրամադրելու որոշումը մերժվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում հեռանան, կարող են լրացուցիչ 500 եվրո ստանալ։

Արդյունքում, «վերադարձի ծրագրի» շնորհիվ ապաստան հայցածները կարող են իրենց հետ տանել մինչև 1.700 եվրո, իսկ ընտանիքները՝ առավելագույնը 4.000 եվրո։

Հնչում է, թե դա շատ է, բայց Գերմանիայի համար դա ավելի ձեռնտու է, քան ամիսներով կացարանը, երբեմն թանկ բուժումը, գումարած թանկ արտաքսումը:

Ներկայացող դիմումների մեծամասնության մեջ ներկայումս նշված է Թուրքիան՝ իբրեւ վերադարձի ուղղություն։

P.S. Այսինքն, (նաեւ) Թուրքիայից գալիս են, դիմում են ներկայացնում, մերժվում են ու 4.000 եվրո գրպաններում հետ են գնում իրենց տուն։

Իսկ դուք ասում եք՝ Հայիթի, Հայիթի... :)

#Գերմանիա
🇷🇺 🇺🇦 Ռուսաստանը արտադրում է գրեթե ութ անգամ ավելի շատ Х-101 հրթիռներ, քան մինչև պատերազմի մեկնարկը, - գրում է «Financial Times»-ը

Հրատարակությունը նշում է, որ դրանք բոլորը հիմնված են արեւմտյան բաղադրիչների վրա։ X-101-ը կարող է պարունակել ավելի քան 50 տարբեր արտասահմանյան արտադրության մասեր:

Սակայն, ըստ ռուսական աղբյուրների՝ ռազմավարական «օդ-երկիր» թեւավոր հրթիռը, որը թռչում է մինչև 5.500 կիլոմետր (եւ կարող է ունենալ նաեւ միջուկային գլխիկ՝ «X-102»), արտադրվում է բացառապես ռուսական կոմպոնենտներից՝ ի տարբերություն այդ հրթիռների նախորդ սերունդների, որոնց բոլոր մասերը արտադրվում էին նախկին ԽՍՀՄ տարածքում։

Ըստ «Financial Times»-ի՝ Ռուսաստանը 2021 թվականին արտադրել է նման 56 հրթիռ, իսկ 2023 թվականին՝ 420։

Այդ հրթիռներից քանիսն է իրականում Ռուսաստանը արտադրում, կարծում եմ, հնարավոր չէ մամուլին հայտնի լինել։ Թե որքան արժե այն, նույնպես պարզ չէ, քանի որ հիմնավորված աղբյուրներ չկան։ 

Այս հրթիռը, ըստ ուկրաինական աղբյուրների, հաճախ կարելի է խոցել ամերիկյան «Patriot» հակահրթիռային պաշտպանության հրթիռներով, որոնցից յուրաքանչյուրը, ամերիկյան մամուլի համաձայն, արժե մոտավորապես 5 միլիոն դոլար։

Վերջին երկու օրերի ընթացքում արեւմտյան մամուլի էջերում բազմաթիվ հոդվածներ կան ռուսական «X-101» հռթիռների մասին, որը պայմանավորված է հուլիսի 8-ին ուսական կողմի համար հաջողված հարվածներով։

Մտահոգություն առիթը նա է, որ տարբեր աղբյուրների համաձայն ռուսական «X-101» հռթիռները «անցել են» Կիեւի օդը պաշտպանող ամերիկյան «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ խոցել ռազմավարական նշանակության թիրախներ։

Որոշ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն խոցվել է նաեւ Կիեւ քաղաքի եւ շրջանի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետը, որտեղ հավանաբար եղել են նաեւ ոչ ուկրաինացի բարձրակարգ մասնագետներ։

#Ուկրաինա #Ռուսաստան #ՆԱՏՕ
🇷🇺🇺🇦 Ռուսական զորքերը Ուկրաինայում կորցնում են ամսական մոտ 100 տանկ, ըստ վերլուծաբանների, ովքեր զննում են սոցիալական ցանցերում հրապարակվող ոչնչացված մեքենաները, - գրում է «Fobes»-ը։ ➡️➡️➡️➡️➡️

Ընդ որում, ռուսական արդյունաբերությունը ամսական արտադրում է ոչ ավելի, քան 50 նոր տանկ։

Բացը լրացնելու համար ռուսները հնարավորինս երկարաժամկետ պահեստից դուրս են բերում սառը պատերազմի հին տանկերը, վերանորոգում, որոշ դեպքերում արդիականացնում, իսկ հետո նորակառույց տանկերի հետ միասին ուղարկում ռազմաճակատ: Պահված տանկերը տեսանելի են արբանյակային առևտրային պատկերների վրա, ինչը բավականին հեշտացնում է դրանք հաշվելը, - շարունակում է «Fobes»-ը։

Վերականգնված տանկերը ներառում են նաեւ 1950-ականների T-55, 1960-ականների T-62 և հետագա տասնամյակների տարբեր T-72 և T-80 մոդիֆիկացիաները։
🇺🇲🇪🇺➡️🇷🇺 Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Հիշեք, որ այսօր ՆԱՏՕ-ի համար ամենամեծ ռիսկը և ամենամեծ գինը Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի ռիսկն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա:»

🇦🇲 Էլ ո՞նց ասեն (նաեւ մեզ), որ «կամ, կամ» է աշխատում հիմա։ Հայաստանի գործող (օկուպացիոն) իշխանությունները սա հասկացել են եւ նպատակասլաց աշխատում են՝ ունենալով հստակ տեսլական։

Իսկ ընդդիմությունը որեւէ տեսլական ունի՞, թե շարունակոլու է անիմաստ քննադատել, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանին եւ ինչ-որ «լղոզված» տեքստերով խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին։

Հիշե՛ք, Հայաստանում Վրաստանի սցենարը մեղմ ասած խիստ անհավանական է։ Ինչպես մայիսյան «մեկ ժամ հրաժարականի համար» հաշվարկազուրկ օպերացիան տապալվեց, այնպես էլ «Վրաստան 2.0» տապալվելու։

Կրեատիվ եղեք եւ, ամենակարեւորը, խիզախ։ Ձեզնից Հյուսիսում առաջին հերթին տղամարդկություն են ակնկալում, իսկ հետո նաեւ «հայկական սցենարի» առաջարկ։

#Ռուսաստան #հայաստան #ՆԱՏՕ #ԱՄՆ
Forwarded from 5-րդ ալիք / 5 TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇸🇦🇲Հայ ժողովուրդը կկարողանա առևտուր անել, սահմանները կբացվեն. ԱՄՆ-ը կոչ է անում չկորցնել պատմական պահը
#հայ_ամերիկյան

@News_5TV
🇮🇳 🇦🇺 🇬🇧 Հնդկական Su-30 MKI կործանիչները կմասնակցեն Ավստրալիայում կազմակերպվող «Pitch Black 2024» խոշոր միջազգային զորավարժություններին:

ℹ️ «Pich Black 2024» - Ավստրալիայի ամենամեծ միջազգային օդային մարտական ​​ուսումնավարժություն է, որը տեղի կունենա հուլիսի 12-ից օգոստոսի 2-ը:

Միջոցառմանը կմասնակցեն 20 երկրներ մոտ 140 ինքնաթիռներով և ավելի քան 4.000 անձնակազմով:

#Հնդկաստան #ՆԱՏՕ #Ավստրալիա
🇺🇸🇩🇪 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրդոկը ամերիկյան CNN գործակալությանն այսօր հայտնել է, որ չի պատրաստվում առաջադրվել երկրի կանցլերի պաշտոնի համար 2025 թվականին կայանալիք Բունդեսթագի ընտրություններում, սակայն նախատեսում է շարունակել աշխատել՝ որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ի շահ դիվանագիտությանը։

Այսինքն՝ իմ (եւ տասնյակ միլիոնավոր այլ անձանց ) կարծիքով Գերմանիայի պատմության մեջ ամենաանարդյունավետ ԱԳ նախարարը, որի կուսակցությունը, մեղմ ասած, վատ վարկանիշ ունի (գումարած դրան իրավապահները, ըստ մամուլի, դեռ հարցեր ունեն նրա համար), թվում է, թե.

1.) ինքը հնարավորություն ունի 2025 թվականից հետո մնալ իշխանությունում, և

2.) Վաշինգտոնում ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ինչվ է զբաղվելու ինքը հաջորդ ընտրություններից հետո։
🇷🇺 🇩🇪 Ռուսական «ՄիԳ-29» կործանիչները Բալթիկ ծովում գերմանական «Թայֆուն» կործանիչի պատուհանից: 😎

#Ռուսաստան #Գերմանիա
🇩🇪🇺🇸 Գերմանական տնտեսությունը «ամերիկյան ասեղի վրա»

Բեռլինը սահուն կերպով անցնում է մի կախվածությունից մյուսը՝ հենվելով ԱՄՆ-ից հեղ գազի (LNG) մատակարարումների վրա, ինչը նույնպես ռիսկեր է պարունակում։

Եվրոպական գազի ներմուծման գրեթե կեսը մատակարարվում էր Ռուսաստանից։ Իսկ ներկայումս Միացյալ Նահանգները վառելիքի և հումքի երկրորդ մատակարարն են, Նորվեգիայից հետո:

Գերմանիան նույնպես մեծապես ապավինում է ԱՄՆ-ին: Անցյալ տարի գազի ողջ ներկրման 13,5%-ն այդտեղից է եղել։ Սա պարզվել է Գերմանիայի տնտեսագիտական ​​ինստիտուտի (IW) ուսումնասիրությունից, որը հասանելի է բացառապես գերմանական խմբագրական ցանցին (RND):

Հեղուկ բնական գազը (LNG) շատ կարճ ժամանակում դարձել է «գերմանական և եվրոպական գազի մատակարարման կենտրոնական բաղադրիչ» և, հետևաբար, մեծ նշանակություն ունի առաջիկա տարիներին էներգատար արդյունաբերության հեռանկարների համար, վկայակոչում են IW մասնագետները։

Գերմանացի շատ ձեռներեցներ դեռ շոկի մեջ են, քանի որ նրանց ընկերությունները սովոր էին Սիբիրից եկող չափազանց էժան էներգակիրներին։

Արդեն երրորդ տարին է, ինչ արևմտյան մամուլը գրում է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո (Ռուսաստանի համար՝ Հատուկ ռազմական գործողություն) Կրեմլի տիրակալ Վլադիմիր Պուտինը շրջել է գազի ծորակը, որից հետո գները հասել են աստղաբաշխական բարձունքների, եւ գերմանական այսպես կոչված էներգատար արդյունաբերության արտադրությունն անմիջապես փլուզվեց։

Այնուամենայնիվ, IW-ի ուսումնասիրության համաձայն, Գերմանիայում մինչճգնաժամային մակարդակները դեռ չեն հասել:

Միաժամանակ գերմանական շուկայում նկատվում է ոչ տրամաբանական տենդենց, մասնավորապես՝ չնայած բնական գազի պահանջարկը նկատելիորեն նվազմանը գները դեռ զգալիորեն բարձր են, քան 2019 թ.: Ավելին, գազամատակարարումը դրվել է «տարբեր ուղիների վրա»՝ հեղուկ գազի ներմուծումը հսկայական նշանակություն է ձեռք բերել։

Եվրոպական մեծածախ առևտրում մեկ մեգավատ ժամն այսօր արժե մոտ 31 եվրո, մինչդեռ փետրվարին գինը ընդամենը 23 եվրո էր։ Ինչ վերաբերում է հենց Գերմանիային, ապա այն արդեն սավառնում է 40 եվրոյի շուրջ մեկ մեգավատ/ժամի համար։
🇩🇪 🇵🇱 Գերմանա-լեհական սահմանի գծանշման վերաբերյալ մի կարճ եւ օգտակար պատմություն։

Գերմանական քաղաքը, որը հիմնադրվել է 1253 թվականին Vrankenforde անունով, այժմ կոչվում է Ֆրանկֆուրտ Օդեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ավելի ճիշտ՝ 1945 թվականի օգոստոսի Պոտսդամի համաձայնագրով Ֆրանկֆուրտ Օդեր քաղաքը դարձավ սահմանային քաղաք։ Նրա արևելյան հատվածը առանձնացվեց քաղաքից (դրանով իսկ Գերմանիայից), ամբողջությամբ մաքրվեց և մի քանի օրվա ընթացքում տրամադրվեց Լեհաստանին:
1950 թվականի հուլիսի 6-ին ստորագրվեց Գերմանիայի Դեմոկրատական (մեզնից շատերին հայտնի՝ իբրև ГДР) Հանրապետության և Լեհաստանի (այն ժամանակ՝ Ժողովրդական Հանրապետության) միջև սահմանային պայմանագիրը («Գյորլիցի համաձայնագիր»)։

Դրա հիման վրա 1951 թվականին Ֆրանկֆուրտում ստորագրվեց Աևելյան Գերմանիայի և Լեհաստանի միջև պետական սահմանը հստակեցնող պայմանագիրը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (Արևմտյան Գերմանիան՝ մեզնից շատերին հայտնի՝ իբրև ФРГ) չէր ճանաչում այս սահմանը մինչև 1970 թվականը:

1970 թվականի օգոստոսի 12-ին Կրեմլում Արևմտյան Գերմանիայի պատվիրակությունը ստորագրեց պատմությանը հայտնի «Վարշավայի պայմանագրի» այսպես ասած բաղկացուցիչ ռուսական նախապայման հանդիսացող «Մոսկվայի պայմանագիրը», որով այլ բաներից զատ ճանաչվում էր նաև վերը նշված գերմանա-լեհական (խորհրդային) սահմանը:

Ամիսներ անց՝ 1970 թվականի դեկտեմբերի 7-ին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում Արևմտյան Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը ստորագրեց «Վարշավայի պայմանագիրը»: Պետական (1945 թվականից հետո առաջին) այցի արարողական մաս էր կազմում Վարշավայի գետտոյի հերոսների հուշահամալիրի այցելությունը, որտեղ կանցլեր Բրանդտը անսպասելիորեն ծնկի եկավ, որը հասկացվեց որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական հանցագործությունների համար ներման խնդրանք:

Այս ամենից հետո Արևմտյան Գերմանիայի ընդդիմությունը սկսեց մեղադրել կանցլերին «գերմանական ազգային շահերը դավաճանելու» և նմանատիպ այլ ծանր «հանցանքների» մեջ՝ պահանջելով նրա անհապաղ հրաժարականը: Նույնիսկ կանցլերը համակուսակիցներից ոմանք դուրս եկան նրա դեմ և միացան խորհրդարանի կողմից նրան ներկայացված անվստահությանը (այսօրվա հայկական անալոգ՝ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդված), որի համար 1972 թվականի ապրիլի 27-ին նախատեսված քվեարկությունը տապալվեց և կանցլեր Վիլի Բրանդտը մնաց իր պաշտոնում:

Շաբաթներ անց՝ 1972 թվականի մայիսի 17-ին «Վարշավայի պայմանագիրը» վավերացրեց Արևմտյան Գերմանիայի (ФРГ) խորհրդարանը: Շաբաթներ առաջ կանցլեր Վիլի Բրանդտի հրաժարականը պահանջող 518 պատգամավորներից բաղկացած Բունդեսթագում, որտեղ ընդդիմությունն ուներ 250 մանդատ (չհաշված նրա կողմն անցած իշխանական որոշ պատգամավորների) վավերացման դեմ քվեարկեցին ընդհամենը 17 պատգամավորներ:

Իսկ 1972 թվականի հունիսի 3-ին «Վարշավայի պայմանագիրը» վավերացվեց ՍԽՀՄ-ի և Լեհաստանի կողմից, որով և այն առնվազն այդ երկրների համար վերջնականապես մտավ ուժի մեջ:

1990 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած երկու գերմանական Հանրապետությունների վերամիավորմամբ վերը նշված (արևելյա) գերմանա-լեհական պետական սահմանը դարձավ գերմանա-լեհական սահման:
1994 թվականի սեպտեմբերին Խորհրդային (ռուսական) բանակի վերջին զինվորը լքեց Ֆրանկֆուր Օդեր քաղաքը։

Այսօր մոտ 60.000 բնակիչ ունեցող Frankfurt Oder և մոտ 17.000 բնակիչ ունեցող Słubice քաղաքները խաղաղ և երջանիկ ապրում են կողք կողքի:

Գերմանա-լեհական սահմանը ձգվում է մոտ 460,4 կմ։

P.S. Լուսանկարում երևում են երկու քաղաքները: Գետից ձախ կողմում Գերմանիան է, աջ կողում՝ Լեհաստանն է։

#Գերմանիա #Լեհաստան
🇩🇪 Գերմանական զինված ուժերի՝Բունդեսվերի բարձրագույն պարգևներից մեկը համարվում է «Արիության համար» Պատվո Խաչը։

Այն առաջին անգամ շնորհվել է զինվորներին 15 տարի առաջ՝ ուրիշներին (մասնավորապես, աֆղանցի երեխային) պաշտպանելու և փրկելու իրենց քաջության և կյանքին սպառնացող հանձնառության համար:

2008 թվականի հոկտեմբերի 20-ին Աֆղանստանում մի տղամարդ պայթեցրեց ինքն իրեն գերմանական «Mungo» շտապ օգնության մեքենայի դիմաց՝ խլելով երկու գերմանացի զինվորի և հինգ աֆղան երեխաների կյանքել։
Նրանց՝դեռեւս վիրավորների, օգնության շտապեցին չորս գերմանացի դեսանտայիններ, որոնց հաջողվեց փրկել վիրավորված աֆղանցի երեխաներից մեկի կյանքը, ինչի համար նրանք հետագայում դարձան «Արիության համար» Պատվո Խաչի առաջին կրողները։

Photo: @Bundeswehr / Marc Tessensohn

#Գերմանիա
Գերմանիայում արգելվել է «44» համարի շապիկ վաճառել, քանի որ այն կարող է հիշեցնել նացիստական «SS» խորհրդանիշը։

Եթե այսպես շարունակվի, ձեզ (մեզ) կարող են Գերմանիայում արգելել «հայ» կոչվել, քանի որ այն կհիշեցնի «հայլ….» ողջույնը։

Հիմա կարող է ծիծաղում եք, բայց մի 5 տարի առաջ էլ «44» համարի արգելքի մասին եթե գրեի, կծիծաղայիք, չէ՞։ Իսկ «հայ»-ի արգելքը կարող է լինել, երբ թուրքերի թիվը Բեռլինում որոշումներ ընդունողների շարքում ավելանա։ Իսկ դա՝ նրանց ավելացումը, այլևս անխուսափելի է։

#Գերմանիա
🇩🇪🇲🇫 Փարիզի Eurosatory սպառազինությունների ցուցահանդեսում գերմանական Rheinmetall սպառազինության ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է անմարդաբնակ աշտարակով և ավտոմատ բեռնման համակարգով «KF51-U Panther» տանկ:

Այս տարբերակը, որը զգալիորեն կատարելագործված է ի համեմատ 2022-ին ներկայացված «KF51 Panther»-ի համեմատ, դեռևս նախատիպ է, որը Rheinmetall-ը դեռ չի արտադրում, սակայն, օրինակ, Հունգարիան նախատեսում է իր երկրում հիմներ նրա արտադրանքը:

Երբ 2022 թվականի ամռանը «Rheinmetall»-ը անսպասելիորեն ներկայացրեց KF51 Panther բոլորովին նոր հիմնական մարտական տանկը, որը հիմնված էր «Leopard 2» կորպուսի վրա, նրա հիմնական հայեցակարգը դեռևս դասական էր՝ չորս հոգանոց անձնակազմ: Մինչ նոր տանկը լայնորեն հիացմունքի էր արժանանում սոցիալական ցանցերում, գերմանական որոշ մասնագետներ քննադատում էին այն: Նոր տանկն ավելի մեծ է և բարձր՝ կառավարվող աշտարակով, ինչը հեշտացնում է թշնամու կողմից այն հայտնաբերելը: Այն դառնում է ավելի ծանր և ավելի քիչ շարժունակ, քանի որ աշտարակը լուրջ պաշտպանություն է պահանջում։ Անձնակազմն ավելի մեծ վտանգի տակ է գտնվում աշտարակում, քան կորպուսում: Բացի այդ, հաշվի առնելով (նամանավանդ արևմտյան երկրների) բանակներում անձնակազմի պակասը, չորս տեղանոց տանկը ավելի մեծ պահանջներ է ներկայացնում բանակի անձնակազմի համար:

«Rheinmetall»-ում նոր տանկի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2016 թվականին, իսկ 2018 թվականին մեկնարկեց մեքենայի ստեղծման բուն գործընթացը։ Ընդամենը 4 տարի անց՝ 2022 թվականին, շուկա ներկայացվեց տանկի նախատիպը։ Սա աշխատանքի շատ բարձր տեմպ է հատկապես Գերմանիայի համար, որը շատ բան է ասում թե՛ Գերմանիայի կառավարության, թե՛ ընդհանուր առմամբ Եվրամիության ռազմաքաղաքական ծրագրերի մասին։

Այս տանկը մարտի դաշտում կունենա մի շարք այլ, ավելի մեծ թերություններ, քան գերմանական մասնագետների կողմից հրապարակված նրա գաբարիտները և ծանրությունը և այլն: Բացի այդ, այն տեսական վտանգ է ներկայացնում ամերիկյան ստանդարտներով գործող ՆԱՏՕ-ի սպառազինության և դրանով իսկ ամերիկյան տնտեսությանը:

Գերմանական մի շարք աղբյուրներ այս տանկի ստեղծումը ներկայացնում են, իբրև ռուսական «Armata» տանկին «ձեռնոց նետող» մեքենա: Այս համատեքստում կամա թե ակամա վերհիշում ենք պատմությունը և գերմանական «Ցիտադել» օպերացիան (որը ռուսական աղբյուրներում հայտնի է՝ իբրև «Курская Дуга»), երբ տանկային ճակատամարտերը հաղթելու համար գերմանական բանակը մարտի դաշտ էր բերել շատ արագ տեմպերով արտադրված այն ժամանակվա «Panther» տանկերը, որոնց մարտական գլխավոր թիրախը խորհրդային արտադրության ծանր «ИС-2» (Иосиф Сталин) տանկերն էին:
Պատմությանը հայտնի մարդկության ամենամեծ և արյունալի տանկային ճակատամարտի ավարտը բոլորը գիտեն...

Գրեթե մեկ դար անց նորից «Պանտեռա»:

#Գերմանիա
🇩🇪 ՆԱՏՕ-ն Գերմանիայի պաշտպանության ծախսերը գնահատում է ավելի քան 90 միլիարդ եվրո։

Այդպիսով ակնկալվում է, որ Գերմանիան 2024 թվականին կհասնի սեփական ՀՆԱ-ի 2% ռազմական ծախսերի ՆԱՏՕ-ի չափորոշիչին, քանզի նշված գումարը Գերմանիայի կանխատեսվող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 2,12 տոկոսն է։

Ինչպես նշում է գերմանական Handelsblatt-ը.
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ֆոնին Գերմանիան իր առջեւ նպատակ է դրել այս տարի առաջին անգամ կատարել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի նպատակը, որը համաձայնեցվել էր (դեռեւս 10 տարի առաջ) 2014 թվականին»:

Լուսանկարում գերմանական «Panzerhaubitze 2000», որը մատակարարվում է նաեւ Ուկրաինային։

Լուսանկարը ©dpa | Philipp Schulze

#Գերմանիա #Ուկրաինա
🇮🇷🇷🇺 «Իրանը, հավանաբար, առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանից կստանա վերջին սերնդի 24 Սուխոյ «ՍՈւ-35» կործանիչների առաջին խմբաքանակը», - նշում է գերմանական մամուլը:

Որոշ աղբյուրների համաձայն Իրանը Ռուսաստանից գնել է նաև հարձակվողական ուղղաթիռներ, այլ ինքնաթիռներ և ՀՕՊ համակարգերի որոշ տեսակներ: Ավելին, իրանական բանակը ինտենսիվ «ուսումնասիրում և սովորում է» ռուս-ուկրաինական պատերազմը, մասնավորապես, այնտեղ կիրառվող արևմտյան զինատեսակների ուժեղ և թույլ կողմերը, հարձակվողական զենքերի դեմ ռուսական կողմի քայլերի արդյունավետությունը՝ սխալները և այլն:

#Իրան #Ռուսաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
Որպիսի ավելի լավ հասկանաք, թե ինչպես են ձեզ «անխնա» խաբում գրեթե բոլոր հարցերում, ձեր ուշադրությանն եմ հրավիրում (կամ օգնում եմ ձեզ վերհիշել) 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակված նյութը, որտեղ պատերազմի 44-րդ օրը հայկական բանակը Շուշին «արդյունավետ» պաշտպանում էր:

Խնդրում եմ առանձնակի ուշադրություն դարձնել այս հոլովակի 1:43-րդ րոպեից հրապարակվող նորության վրա այն մասին, որ Նախիջևանի սահմանի մոտ խոցվել է ռուսական ուղղաթիռ: Հիշու՞մ եք այդ դեպքը: Այդ ուղղաթիռն ուղեկցում էր Երևանի օդանավակայան վայրէջք կատարած և Հայաստանի տարածքով դեպի Արցախ ուղևորվող ռուսական խաղաղապահ զորքերի առաջին խմբաքանակին:

Այսինքն, այս հոլովակը պատրաստելուց և հրապարակելուց առաջ արդեն ստորագրվել էր տխրահռչակ «եռակողմ» համաձայնագիրը և ռուսական զորքերը մեկնել էին Հայաստան:

Հետևաբար, երբ այս հոլովակում մեզ ասում են «Շուշին մերն է և մարտերը շարունակվում են», «զինադադար» կոչեցյալ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրված էր: Իսկ դրանից առաջ ադրբեջանական զորքերը Շուշիում բարձրացրել էին իրենց դրոշը և իրենց նախագահին զեկուցել, որ քաղաքը գրավված է... և այլն և այլն:

Հասկանու՞մ եք սրանք անբարոյականության աստիճանը, թե պետք է Երևանը Շուշիի օրն ընկնի, որ արթնանաք:
🇦🇲🇺🇸 Կատակլիզմների պիկը հավանաբար կլինի հոկտեմբերի վերջում՝ ամեն գնով Վաշինգտոնում լիբերալների իշխանության պահպանման համար։

Բայց, ամենավտանգավոր փուլը, նաեւ Հարավային Կովկասի (եւ ոչ միայն), կարծում եմ, կլինի այս տարվա նոյեմբերի 3-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի կեսերին, եթե Թրամփը հաղթի։

Այդ ժամանակահատվածում Վաշինգտոնում «քոշակի գնացող» վարչակազմը կարող է ձեռնարկել ամենաննորմալ եւ ոչ ռացիոնալ քայլերը՝ նպատակ հետապնդելով հնարավորինս ծանր Ժառանգություն թողնել Թրամփի իշխանությանը։

#Հայաստան #ԱՄՆ