🇷🇺🇺🇲 🤜🤛 🇺🇦🇬🇧
«Բանակցություններ»
Վաշինգտոն Մոսկվա հրապարակային բանակցություններին գրանցվեց առաջին գնդակը։
Ուկրաինայի հետ «ընկերական» երկու խաղերում Վաշինգտոնի դարպասները գրավեց հարձակվող Վլադիմիր Զելենսկին. և՛ Կիևում՝ հաղթելով ԱՄՆ ֆինանսների նախարարին, և՛ Վաշինգտոնում՝ հաղթելով անձամբ Թրամփին։
Միացյալ Նահանգները խաղն իհարկե շարունակելու են, բայց արդեն այլ մեթոդներով, քանզի Վլադիմիր Զելենսկու մարզիչը Լոնդոնն է։
Մոսկվան դիտորդի կարգավիճակում հայտնվելով գտնվում է համեմատաբար բարենպաստ դիրքերում։
#ԱՄՆ #Բրիտանիա

🇺🇲🇺🇦 ԱՄՆ ողջ պատմության մեջ չէր եղել նման դեպք, երբ մեկ այլ երկրի ղեկավար գար Սպիտակ տուն, և այսպես խոսեր ԱՄՆ նախագահի և փոխնախագահի հետ ու գնար։
Երբեք չէր եղել։
Այն էլ ինչ երկրի ղեկավար՝ տարածքների, մարդկային կյանքերի ահռելի քանակի կորուստներով, պարտքերի մեջ խրված երկրի նախագահ, որի նախագահության ժամկետները սեփական երկրի Սահմանադրության համաձայն սպառվել են 2024 թվականի մայիսին։
Անկախ նրանից թե ինչ կլինի անձամբ Զելենսկու կամ Ուկրաինայի հետ, այս դրվագը մնաց ամերիկյան պատմագրության մեջ։
Հիմա հասկանու՞մ եք, ինչու էի ես գրում, որ Հայաստանի հետ «украинизация» չի կարող լինել։
#Ուկրաինա #ԱՄՆ

🇺🇲 Թրամփի «արկածների» մասին այս օրերին շատ են խոսում և գրում:
Այսօր ես իմ էջին հետևողների ուշադրությանն եմ ցանկանում դարձնել 2022 թվականի փետրվարի 21 👉 Facebook իմ էջում հրապարակած փոքր հոդվածս:
=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=
Հակամարտության (ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական) արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է բաժանել հակառակորդին մի քանի մասի և համապատասխան այդ բաժանման տարանջատել նաև սեփական պայքարի միասնական ճակատը: Այս մարտավարությունը մշակվել էր դեռևս հազարամյակներ առաջ և բավականին արդյունավետ կիրառվում էր մեզ բոլորիս հայտնի կայսրության (և ոչ միայն իր) կողմից:
Ժամանակի ընթացքում անգլո-սաքսոնական (օվկիանոսային) աշխարհաքաղաքական դպրոցի «սենսեյները» այս մարտավարությունը կատարելագործեցին և սկսեցին կիրառել էլ ավելի բարձր արդյունավետությամբ: Նրանք պայքարի նախապատրաստական և ակտիվ փուլերում խմբերի են բաժանում ոչ միայն հակառակորդի ճամբարը, այլ նաև սեփական դաշնակիցներին: Այդ ընթացքում որոշում է կայացվում, ոչ միայն, թե տվյալ դաշնակիցը հակառակորդի որ խմբի դեմ կպայքարի, այլ նաև, թե երբ և ինչ մեթոդներով կսկսի այդ պայքարի ակտիվ փուլը:
Այս ամենից բացի սեփական դաշնակիցներին «խմբավորումների բաժանելու» մարտավարության արվեստը անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից մշակվել և զարգացվել է այն աստիճանի, որ, ելնելով պայքարի ժամանակաշրջանից, աշխարհագրությունից, նրա կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներից, կարող են դաշնակիցները հակադրվել իրար, որի արդյունքում նրանցից մեկը (կամ մի քանիսը) դեռևս պայքարի ակտիվ փուլում դաշնակցի կարգավիճակից դառնում է (կամ դառնում են) հակառակորդ:
Պայքարի շարունակման այս «հատվածում» իրավիճակը բարդանում է բոլորի համար. և՛ դեռևս դաշնակից մնացածների, և՛ հակառակորդ դարձածների, և՛ այս պայքարը կողքից դիտորդ միավորների համար, քանի որ պայքարն ի սկզբանե նախաձեռնած աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից այս փուլում բավականին էլաստիկ և միակողմանի կերպով փոխվում են պայքարի կարճաժամկետ նպատակները (Plan A, B, C, և այլն), որի հետևանքով որպես կանոն (սակայն սա ոչ պարտադիր պայման է) կարող են փոխվել նաև միջնաժամկետ նպատակները:
Լրացում. պայքարի ակտիվ փուլում անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական կենտրոնը կարող է դաշնակից սարքել նաև ի սկզբանե հակառակորդ հանդիսացող գլխավոր կողմին, որի հետևանքով պայքարը կշարունակվի արդեն իսկ հակառակորդի կարգավիճակ ստացած (արդեն նախկին) դաշնակիցների դեմ։
☝️ Ռազմավարական երկարաժամկետ նպատակներն աշխարհաքաղաքական կենտրոնի մոտ անփոփոխ են:
=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=
P.S. Այս պատերազմում հաղթելու են Միացյալ Նահանգները (ինչպես հաղթեցին 1919 և 1945 թթ), իսկ պարտվելու է նրա վրա ծիծաղողը և հոխորտացողը, ինչպես ծիծաղում և հոխորտում էր 1914 և 1939 թթ:
#ԱՄՆ

🇺🇲🇵🇱 «Միջուկային» Եվրոպա՝ համաշխարհային պատերազմի նախապատրաստման սկիզբ
Լեհաստանը դիտարկում է միջուկային զենքին հասանելիություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև ծրագրում է պարտադիր ռազմական պատրաստություն բոլոր զինվորականների համար՝ ստեղծելով 500,000-անոց բանակ՝ Ռուսաստանի սպառնալիքներին դիմակայելու համար:
Այդ մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
Լեհաստանի ակտիվ ռազմական կուտակումը տեղի է ունենում Եվրոպայում աճող մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ռուսամետ» դիրքորոշում որդեգրել։ Վարշավան աշխարհաքաղաքական նման տեղաշարժը դիտարկում է որպես պոտենցիալ էկզիստենցիալ սպառնալիք:
Տուսկը նշել է, որ Լեհաստանը «լրջորեն քննարկում է» Ֆրանսիայի հետ միջուկային հովանու ներքո պաշտպանվելու հարցը։
#պատերազմ

Զոհը և հանցագործը
Ստեփանակերտ 2023 թվական սեպտեմբերի 20 Արցախի ռուսական ռազմաբազան և Լաթակիա 2025 թվականի մարտի 8
Զոհը նույն է՝ անմեղ մարդը, որի մորթում են իր Հայրենիքում և սեփական հավատքի համար։ 2023 թվականին զոհը հայն էր իր հայրենիքում, այսօր՝ ալավի սիրիացի արաբն է իր Հայրենիքում։
Երկու դեպքում էլ հանցագործը նույն է։
Երկու դեպքում էլ անմեղ զոհին սպանդից մի կերպ փրկողը նույն է։
Այսօրվա Սիրիայի կադրերը նայելիս աչքիս գալիս է հայի այն տականքը, որն ասում է «ռուսին լարենք, սահմանը բացենք ու առևտուր անենք»։
#վերջին_հնարավորություն

😡1
Forwarded from Азат Адамян
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի
Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։
Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:
Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոփոխված աշխարհում մարդն իր արժեքը չկորցրեց շնորհիվ Երկրորդ Ադամի: Օրվա խորհրդով պայմանավորված փորձում ենք հիշել և արժևորել Ադամի կորցրածը, բայց նաև՝ գնահատել ու վերապրել այն, ինչ պարգևեց մեզ Երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս:
Ակնկալելով մեր անկեղծ զղջումը՝ Քրիստոս հրավիրում է ամենքիս ապաշխարության ու առաջնորդում դեպի Ճշմարտություն և Կյանք:

🇬🇧 Բրիտանիայի կրթական համակարգի արմատական բարեփոխումների մասին
Սըր Համիդ Պատելը նշանակվել է Ofsted Board-ի ժամանակավոր նախագահ, մինչև տիկին Քրիստին Ռայանի իրավահաջորդը գտնվի, ով նոյեմբերին հայտարարեց, որ այս տարի հեռանալու է պաշտոնից:
Համիդ Պատելը կստուգի Անգլիայի դպրոցներն ու կրթական հաստատությունները՝ համոզվելու, որ դրանք «խրախուսում են բրիտանական արժեքները»:
Հիշեցնեմ, որ Լոնդոնի քաղաքապետն է արմատներով պակիստանցի Սադիկ Խանը։ 2024 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց, որ Լոնդոնին ավելի շատ միգրանտներ են պետք։ Նա պաշտոնապես արգելել է բրիտանացի տաքսու վարորդներին իրենց մեքենաների վրա փակցնել Անգլիայի դրոշը՝ Սուրբ Գեորգի խաչով, որպեսզի «չնեղացնի փոքրամասնություններին»։
P.S. Այս գրառմանս հիմնական նպատակն է լիբերալներին հավատացող հայերին տեղեկացնելը, թե իրենք ուր են տանում իրենց առաջնորդները Հայաստանը։
Իսկ լուսանկարում մեծարգո Sir Hamid Patel-ն է։
#Բրիտանիա

👍1
🇺🇲 ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը դուրս է եկել վերահսկողությունից
Նոր ֆինանսական տարվա առաջին հինգ ամիսներին (2024 թվականի սեպտեմբերից) ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է 1,15 տրիլիոն դոլարի՝ 38%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Իշխանությունները հայտարարել են, որ տարեկան 150 հազար դոլարից ցածր աշխատավարձ ունեցող քաղաքացիների համար եկամտահարկի վերացումը հնարավոր է միայն «բյուջեի հավասարակշռմամբ»։ Սակայն Սպիտակ տան ծախսերը մնում են բարձր, առաջին հերթին դա վերաբերում Պենտագոնի ծախսերին:
Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ը կհարստանան ներմուծման մաքսատուրքերի միջոցով։ Սակայն «եկամուտների աճը» տվյալ դեպքում նվազեցնում է ներմուծման ծավալները, բարձրացնում ներքին գները և բարդացնում ամերիկյան ապրանքների արտահանումը։
Գուցե Թրամփի քաղաքականությունն ուղղված է Միացյալ Նահանգների ներսում արտադրությունը զարգացնելուն, սակայն ներդրողները չեն շտապում ներդրումներ կատարել՝ իմանալով, որ իրենց կապիտալը կարող է ենթարկվել լրացուցիչ հարկերի։
Ներդրողները հավաքվում են ոսկու շուրջ՝ նրա գինը նոր ռեկորդներ է սահմանում:
Մի բան պարզ է՝ բյուջեն ու իրականությունը հավասարակշռելու խոստումները երկու տարբեր բաներ են։ Իսկ Թրամփի կառավարությունը կարծես թե դեռևս չի հաղթահարում այս խնդիրը։ Սակայն շարունակում է այդ ուղղությամբ իր նպատակասլաց աշխատանքը։

«Խաղաղություն»
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները բանակցոււմ են։
Օրակարգում (նաև) Ուկրաինայի ռազմաճակատում գոնե ժամանակավոր զինադադարի քննարկումն է։
Նույն օրը ուկրաինական զորքերը հարձակվում են Ռուսաստանի վրա։ Այսինքն, ոչ թե միջազգային իրավունքի համաձայն սեփական տարածքում են մարտական գործողություններ իրականացնում, այլ ուրիշի տարածք են ներխուժում։ Երևի զինադադար են ցանկանում։
Նմանատիպ վարքագիծ են փորձում դրսևորել նաև սյս գրառումս կարդացող քաղաքացու երկրի իշխանությունները։

🇺🇦 Ոնց որ թե Ուկրաինայի հյուսիսային հատվածում այսօր ռուսական ՀՕՊ համակարգի կողմից ոչնչացվեց հերթական «Յաստրեբը»։
Իսկ բաց աղբյուրների համաձայն ամիսներ առաջ Կիևի օդային տարածքում F-16 խոցվել էր Կիևի ուղղությամբ սլացող թևավով հրթիռին մոտենալու հետևանքով՝ խոցվել էր կամ սեփական ՀՕՊ-ի կողմից, կամ ռուսական հրթիռին բախվելու հետևանքով։
#Ուկրաինա #F16

🇹🇷 Նոր ԱԹՍ՝ նոր մարտահրավերներ
Բայրաքթար ընկերության կողմից նախագծված նոր սերնդի թուրքական հետախուզական- հարվածային ANKA-III անօդաչու թռչող սարքը հաջողությամբ ավարտել է կրակային փորձարկումները՝ օգտագործելով Aselsan LGK-82 կառավարվող ինքնաթիռի զինամթերքը։
...Իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ։
#Թուրքիա

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇸 Boeing-ը շահել է F-47 կործանիչի պայմանագիրը
Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ Պենտագոնը պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին հաջորդ սերնդի կործանիչ մատակարարելու համար, որը հայտնի է որպես NGAD:
Վեցերորդ սերնդի կործանիչը, որը կփոխարինի F-22 Raptor-ին, կստանա F-47 անվանումը, ասել է Թրամփը։
Այն հագեցած կլինի «գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք գործնականում նրան անում են անտեսանելի», ինչպես նաև կկարողանա թռչել բազմաթիվ ինքնավար ԱԹՍ-րին հավասար, որոնք հայտնի են որպես համատեղ մարտական ինքնաթիռներ:
😉 Ի դեպ, ով դեռ չհասկավ, թե ինչպես F-22-ից և F-35-ից հետո միանգամից F-47, հիշեցնեմ, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է։

🇮🇱 ԵՐՈՒՍԱՂԵՄ՝ դեմ և կողմ
Ակնհայտ է, որ Վաշինգտոնը (ի դեպ ինչպես նաև 20-րդ դարի ընթացքում Երուսաղեմի համար ճակատագրական պահերի դեպքերում) մնում է Երուսաղեմի միակ դաշնակիցը։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Երուսաղեմի դեմ են գործելու Փարիզը, Լոնդոնը և, իհարկե, Բեռլինը։ Սակայն սա չի նշանակում, որ վերջիններս կգործեն Թեհրանի օգտին։
Հայաստանի ճակատագրի վրա համար միջնաժամկետ կտրվածքում մեծ հետք է թողնելու այս հակամարտությունում Ռուսաստանի վարքագիծը։ Ժամանակը ցույց կտա Մոսկվան խելամիտ կգտնվի, թե կկատարի հետ-ստալինյան ԽՍՀՄ-ի սխալները։
#ԵՐՈՒՍԱՂԵՄ #բնագիծ

🇷🇺🇪🇺 Եվրոպան քայլ առ քայլ պատրաստվում է Արկտիկայի համար Ռուսաստանի հետ կռվի։ Բաց է մնում հարցը՝ ԱՄՆ-ն ապագայում Ռուսաստանի դաշնակիցը կլինի՞ Եվրոպայի դեմ, թե՞՝ հակառակը։
2025 թվականի մարտի 19-ին Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Լապլանդիայի Rovajärvi ուսումնական հրապարակում Patria ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց հետագծվող հարթակի աշխատանքային իր նոր նախագիծը, որը մշակվում է FAMOUS (Future Highly Mobile Augmented Armored Systems) համատեղ եվրոպական ծրագրի շրջանակներում:
Մեքենան դեռ պաշտոնական անվանում չունի, սակայն օգտագործվում է FAMOUS ATV (All-Terrain Vehicle) աշխատանքային անվանումը։
Ըստ Patria-ի՝ վերջնական տարբերակը որպես պատրաստի արտադրանք պաշտոնապես կներկայացվի DSEI 2025-ին, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի 2027 թվականին:

🇦🇲 Կեղծավոր Հայաստան
🔼 Երկրորդ Նախագահի թիմը ընկել է Երրորդ Նախագահի հետևից։
🔼 Երրորդ Նախագահի թիմը ընկել է Երկրորդ Նախագահի հետևից։
🔼 Սփյուռքն անճարությունից մնացել է «Cloud ☁️» ռեժիմում (Cloud = режим невесомости).
🔼 Ազգային ուժերը աննախադեպ թույլ են և ստիպված լուռ սպասում են Երրորդ երկրի ողորմությանը։
🔼 Իսկ եկեղեցին... դե եկեղեցին «քաղաքական մարմին չէ», որ խառնվի։
🔼 Նիկոլական լիբերալ արեմուտքն էր այս ամեն ինչին զուգահեռ Հայաստանը քայլ առ քայլ ոչնչացնում է։
Պարզապես «հիանալի» պատկեր է։ Սա նույնիսկ «գաղափարական անապատացումից» բեթար իրավիճակ է։
#ամեն_ինչ_արդար_է
#գաղափարական_անապատացում

🇺🇲🇺🇦 Ուկրաինան՝ որպես «գնված և վճարված վասալ պետություն»
🤔 Կարդալ և համեմատականներ անցկացնելն օգտակար է
CNN-ի էջերում հրապարակված «Վլադիմիր Պուտինի համար Ռուսաստանի դիրքն աշխարհում (անձնական) խնդիր է…» վերլուծական հոդվածի հեղինակը վերջում մեջբերում է հեղինակավոր վերլուծաբան Գալեոտտիի կարծիքն առ այն, որ «Թրամփի տեսանկյունից Ուկրաինան վասալ պետություն է, որը պետք է իմանա իր տեղը և ընդունի այն փաստը, որ Ամերիկան համաձայնության կգա Ռուսաստանի հետ:»
Նրա կարծիքով՝ ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ առանց Կիևի մասնակցության, իսկ հետո պարզապես Ուկրաինային ներկայացնել այն՝ իբրև կատարված փաստ։

CNN
For Vladimir Putin, Russia’s position in the world is personal. Here’s what he really wants
US President Donald Trump said he thinks Vladimir Putin wants peace. Ukraine and its European allies don’t believe he does. More than anything, Putin wants to see a new global order — with Russia playing a starring role.
🇦🇲🇦🇿 Հարավային Կովկասում հնարավոր պատերազմի և պետքարտուղար Ռուբիոյի Երևանին ուղղված կոչի մասին
Իրանական վերլուծական կենտրոնները հաղորդում են ադրբեջանական զորքերի տեղաշարժի մասին, ինչը, ըստ նրանց, ցույց է տալիս ռազմական հակամարտության նախապատրաստության մասին։
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում Ադրբեջանը, ըստ այդ աղբյուրների, նախատեսում է սկսել Հայաստանի հարավային տարածքների օկուպացումը։
Այս սցենարը հիմնված է Բաքվի և նրա դաշնակիցների, առաջին հերթին՝ Թուրքիայի, տարածաշրջանում սերտ համակարգման ենթադրության վրա։
Այնուամենայնիվ, չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններին, բացահայտ ռազմական էքսպանսիան կպահանջի զգալի ռեսուրսներ և կարող է հանգեցնել անկանխատեսելի միջազգային հետևանքների։
Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել հայկական Ջերմուկ քաղաքի ուղղությամբ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի հարձակմանը նման լոկալ ռազմական գործողության հնարավորությունը, որը կարող է ուղղված լինել ստրատեգիական կարևոր դիրքերի վերահսկողությանը՝ նպատակ ունենալով հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ միաժամանակ խուսափելով լայնածավալ հակամարտությունից։
☝️Թեհրանի նախազգուշացումներին զուգահեռ մարտի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և ընդհանուր շահերը։
Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ կայուն և կայուն խաղաղությունը առանցքային է տարածաշրջանում հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգության և բարգավաճման ապահովման համար։
#Իրան

🇷🇺🇺🇲 Ամերիկյան բիզնեսը կարող է վերադառնալ Ռուսաստան, սակայն...
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը անցած շաբաթ տեղի ունեցած Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության տարեկան համագումարում ընդգծել է, որ ամերիկյան ընկերությունների վերադարձը ռուսական շուկա հնարավոր է, սակայն լուրջ դժվարությունների հետ է կապված։ Ներկա պայմաններում նրանց համար օպտիմալ ռազմավարությունը կլինի ռուս գործընկերների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։
Նա նշել է, որ չնայած պատժամիջոցների սահմանափակումներին, ավելի քան 150 ամերիկյան ընկերություններ շարունակում են գործել Ռուսաստանում, որոնց 75%-ը շուկայում է արդեն քառորդ դար։ Սա ցույց է տալիս բիզնեսի երկարաժամկետ հետաքրքրությունը ռուսական շուկայի նկատմամբ:
Մոսկվայում կարծում են, որ արտադրության տեղայնացման և ռուսական ընկերությունների հետ գործընկերության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կարող է դառնալ օտարերկրյա ներդրողների համար հարմարվողականության առանցքային մեխանիզմ։ Այս ձևաչափը ամերիկյան ձեռնարկություններին թույլ կտա նվազագույնի հասցնել աշխարհաքաղաքական անկայունության հետ կապված ռիսկերը և պահպանել մուտքը դեպի ռուս սպառողներ և ռեսուրսներ։
#Ռուսաստան #ԱՄՆ