| Բ | Ն | Ա | Գ | Ի | Ծ |
141 subscribers
307 photos
36 videos
114 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇩🇪 Գերմանիայի երիտասարդները շրջվում են հիմնական կուսակցություններից

Ըստ «exit poll»-ի՝ փետրվարի 23-ին Բունդեսթագի ընտրություններում երիտասարդ ընտրողների 27%-ը քվեարկել է Ձախերի (Die Linke) կուսակցության օգտին, իսկ 21%-ը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD), - հայտնում է Գերմանիայի հանրային մամուլը։

Տվյալ արդյունքը ցույց է տալիս երիտասարդների շրջանում աճող դժգոհությունը ավանդական կուսակցություններից, որն իր հերթին անշուշտ արևմտյան քաղաքական համակարգերի ավելի լայն ճգնաժամի մի մասն է:

Վերջին տարիներին մենք նկատում ենք քաղաքական վերնախավի նկատմամբ վստահության անկում, որն արտահայտվում է արմատական և պոպուլիստական շարժումների աջակցության աճով, ինչպես նաև քաղաքական բևեռացման աճով:

Երիտասարդները գնալով ավելի ու ավելի են ընկալում ավանդական կուսակցությունները լավագույն պարագայում, որպես ստատուս քվոյի պահպանման գործիքներ, այլ ոչ թե որպես ուժեր, որոնք ի վիճակի են իրական խնդիրներին լուծումներ առաջարկել։

«Ձախերը» և «Աջերը» իրենց հերթին ակտիվորեն շահագործում են այս դժգոհությունը՝ առաջարկելով իրենց այլընտրանքները։ Առաջինը շեշտը դնում են սոցիալական արդարության և ռեսուրսների վերաբաշխման վրա, իսկ երկրորդները՝ միգրացիոն քաղաքականության և գլոբալիզացիայի սուր քննադատությամբ, ինչպես նաև ազգային շահերի կարևորությամբ։

Նմանատիպ երևույթը դուրս է գալիս ներքաղաքական պայքարներից և դառնում է համաշխարհային մի միտում, որն ազդում է ոչ միայն Գերմանիայի, այլև եվրոպական այլ երկրների և ԱՄՆ-ի վրա: Ավանդական կուսակցությունների ճգնաժամը հանգեցնում է քաղաքական ինստիտուտների թուլացման, արմատականության աճի և ժողովրդավարական գործընթացների ապակայունացման սպառնալիքի։

Եթե ավանդական կուսակցությունները չկարողանան վերանայել իրենց քաղաքականությունը և տեսանելի ապագայում վերականգնել ընտրողների վստահությունը, արևմտյան քաղաքական լանդշաֆտը կշարունակի արմատականանալ իր բորլոր բացասական հետևանքներով, որոնք մեզ հայտնի են պատմությունից:

#Գերմանիա
🇷🇺🇹🇷 Սերգեյ Լավրովն Անկարայում՝ «3+3» ձևաչափ։ Մարտահրավերներ և հնարավորություններ Երևանի համար

Հատուկ Ռազմական գործողությունների (ուկրաինական պատերազմի) 3-րդ տարեդարձին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գտնվելով Անկարայում, ➡️📽️անդրադարձել է նաև Հարավային Կովկասում համագործակցության հարցերին՝ ընդգծելով տրանսպորտային հաղորդակցությունների բացման և տարածաշրջանի զարգացման անհրաժեշտությունը 3+3 ձևաչափով, որն ընդգրկում է Հարավային Կովկասի երեք երկրները և Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, և որն առաջարկվել էր 2020 թվականի Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո՝ նպատակ ունենալով նպաստել հակամարտությունների կարգավորմանը, զարգացնել տրանսպորտային և տնտեսական կապերը և ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը։

Հայաստանը պաշտոնապես մասնակցում է 3+3 շրջանակներում հանդիպումներին, սակայն դրան մոտենում է զգուշությամբ։

Երևանին չի գոհացնում գործընթացից Արեւմուտքի բացակայությունը։ Հայաստանը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ 🇪🇺 ԵՄ-ի և 🇺🇲 ԱՄՆ-ի հետ և մտավախություն ունի, որ 3+3 ձևաչափը կուժեղացնի Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ սահմանափակելով այլընտրանքային դիվանագիտական ուղիները։

➡️➡️➡️ Ամբողջական վերլուծական հոդվածը կարելի է կարդալ «Yandex Dzen» կամ «Telegraph» հարթակներում ռուսերեն լեզվով։

#բնագիծ
🇮🇷 Իրանի այլընտրանքը «Միջին միջանցքի» հարավկովկասյան հատվածին և Երևանի անելիքները

Թուրքմենստանը, որն աշխարհում հինգերորդն է բնական գազի ապացուցված պաշարներով, ձգտում է ընդլայնել արտահանման ուղղությունները:
Իսկ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, պոտենցիալ Տրանսկասպյան խողովակաշարով երկրի մուտքը եվրոպական շուկա բարդանում է նավթի և գազի հանքավայրերից մեթանի բարձր արտանետումներով։ ԱՄՆ կառավարության զեկույցում նշվում է, որ այդ գործոնը սպառնում է շրջակա միջավայրին։

Իրականում բոլորը հասկանում են,որ Վաշինգտոնն ամեն կերպ խոչընդոտում է Եվրամիության համար այլընտրանքային շուկայի ձևավորման գործընթացը։

Թուրքմենստանը մեծ հաշվով չի տուժում։ Այսօր նրա գազի հիմնական սպառողը Չինաստանն է։ Միաժամանակ Աշխաբադը ակտիվորեն փնտրում է նոր շուկաներ, այդ թվում՝ դեպի հարավ տրանսաֆղանական երթուղու օգտագործման հեռանկարներով։

Իսկ արդեն ընթացիկ տարվա մարտի 1-ից Թուրքիան կսկսի ստանալ թուրքմենական գազ։ Փետրվարի 10-ին երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ հաջողվել է պայմանավորվել թուրքական պետական «BOTAŞ» ընկերության մասնակցությամբ թուրքմենական գազի տարանցումը Թուրքիա Իրանի տարածքով (SWAP սխեմայով):

‼️Ռուսաստանի շրջանցման նպատակով Կենտրոնական Ասիայից Թուրքիա և Եվրոպա գազի մատակարարման հիմնական ուղին մինչ օրս անցնում էր Ադրբեջանով (Տրանսկասպյան խողովակաշար + Հարավային գազային միջանցք

Իսկ Իրանի տարածքով տարանցման օգտին այս երթուղու շրջանցումը զգալիորեն թուլացնում է Բաքվի դիրքերը՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրանից դուրս, օրինակ՝ Եվրոպական Միության հետ էներգակիրների մատակարարումների վերաբերյալ բանակցություններում։

Միևնույն ժամանակ, այս նախագծի կյանքի կոչմամբ Թուրքիան ստանում է գազի այլընտրանքային աղբյուր՝ նվազեցնելով իր կախվածությունը ադրբեջանական մատակարարումներից։

🇦🇲 Իրավիճակ Հայաստանի համար

Նոր երթուղու ձևավորումը կամրապնդի Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի միջև կապերը, ինչը անխուսափելիորեն կբերի այդ երկրների միջև տնտեսական և քաղաքական փոխգործակցության սերտացմանը: Հայաստանի համար առաջին հերթին դա նշանակում է Իրանի դերի ուժեղացում՝ որպես տարածաշրջանում առանցքային էներգետիկ խաղացողի։

Հայաստանն այսօր գազ է ներկրում հիմնականում Ռուսաստանից, սակայն որոշ ծավալներ ստանում է նաև Իրանից՝ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով։

Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումը կմեծացնի Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանային էներգետիկ ուղիների վրա և տեսականորեն կարող է ազդել նաև Հայաստան գազի մատակարարման պայմանների վրա։

Այս համատեքստում Երևանը կարող է խորացնել համագործակցությունը Իրանի հետ, այդ թվում՝ իրանական գազի մատակարարումների ծավալների ավելացման և նոր էներգետիկ նախագծերում հնարավոր մասնակցության, օրինակ՝ Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումը դեպի Վրաստան։ Այստեղ կշահի նաև Ռուսաստանը, քանի որ.

A) Հայաստանի տարածքում գտնվող խողովակները ռուսական «Գազպրոմ» ընկերության են պատկանում, և, որը նույնպես կարևոր է Մոսկվայի համար,

B) կնվազի Վրաստանի կախվածությունը Ադրբեջանից։

Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակը հավելյալ աշխարհաքաղաքական մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի համար, բայց միաժամանակ բացում է նոր հեռանկարներ՝ առաջին հերթին Իրանի հետ հարաբերություններում։ Սա ձեռնտու է Երևանին, քանի որ եթե զարգանա Անդրկասպյան երթուղին Ադրբեջանով և Թուրքիայով, ապա Բաքվի դիրքերը կամրապնդվեն, ինչը Հայաստանի համար անհամեմատ ավելի վատ է, քան Իրանից էներգետիկ կախվածության աճը։

Այս համատեքստում առավել ակնհայտ է դառնում Սյունիքի մարզի կարևորությունը, որը ռազմավարական կապ է ապահովում Իրանի հետ։ Այս տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանումը չափազանց կարևոր է հայկական պետականության գոյության համար փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում:

#Թուրքմենստան #Իրան #բնագիծ
🇫🇷 Կեղծ հայրենասիրության հերթական օրինակ

Երեք անգամ սեփական երկրի վարչապետ ընտրված (2×2018 և 1×2021) անձին մեծ հաշվով
ՆԵՐՎՈՒՄ Է

➡️ «Ալմաթի հռչակագիր» ասելով երկիրը «շան մսի գնով» վաճառքի հանելը, իսկ նրա Արցախյան հատվածն արդեն վաճառելը,

➡️ 2018 թվականից ի վեր Սահմանադրության ոտնահարումը,

➡️ Պետականության հիմնասյուների քայքայումը,

➡️ Բառիս բուն իմաստով (իր հետ համակեցության հիմունքներով ապրող անձի հետ միասին) պետական բյուջեի թալանունը,

➡️ Առանց որևէ իրավական հիմունքների ՀՀ ակտիվ քաղաքացիների կալանավորումը, դատարանի դահլիճում ուղիղ եթերով սպանությունը,

➡️ Առաջնային մանդատ կրող Ազգային Ժողովի անդամներին հրաժարական տալու պարտադրանքը,

➡️ և այլ և այլ և այլ բազմաթիվ պետական հանցագործությունները։


Սակայն «ՉԻ ՆԵՐՎՈՒՄ», օտար երկրի քաղաքացուն, որը ժամանակավորապես ուղևորվել է Հայաստան, ներկայացնելու ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական երկրի շահերը, չի ներվում «Ալմա-աթայի» հիշատակումը։

Լավ, դուք (ազգային փորձագետ կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ կոչեցյալներ) երբ ձեզ հայելու մեջ նայում եք, չե՞ք նկատում, որ ողորմելիներ եք։

Արժեհամակարգային դեգրադացիա

Գաղափարական անապատացում
🇷🇺🇺🇲 Մի փոքր «Ուկրաինայի շուրջ» ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

🌐 ԱՄՆ ռազմական ներկայությունը Եվրոպայում առանձնահատուկ նշանակություն ունի վերջին դիվանագիտական իրադարձությունների և ամենաբարձր մակարդակով քննարկումների լույսի ներքո։

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալները վերաբերում են ամերիկյան զորքերի տեղակայմանը այնպիսի ռազմավարական կարևոր երկրներում, ինչպիսիք են՝ Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ռումինիան։

Տվյալ պետությունները ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներն են և կարևոր դեր են խաղում Արևմուտքից Ռուսաստանի դեմ հարվածային ուժ տրամադրելու գործում:

Ներկայումս ակտիվ քննարկումներ են ընթանում «ուկրաինական բանակցությունների» շրջանակներում, որոնք վերաբերում են ոչ միայն Եվրոպայում ամերիկյան զորքերի թվի հնարավոր կրճատումը, այլև եվրասիական բովանդակության շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխգործակցության ավելի լայն համատեքստին։

‼️ Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում ռազմական ներկայության վերանայման հետ կապված ցանկացած որոշում ընկալվում է որպես նշանակալի ազդանշան միջազգային ասպարեզում բոլոր մասնակիցների համար։

Եվրոպայում Պենտագոնի ներկայության կրճատումը կարող է դիտվել որպես Վաշինգտոնի զիջումների և լարվածությունը նվազեցնելու ջանքերի մաս, մինչդեռ զորքերի մակարդակի պահպանումը կամ ավելացումը կնշանակի շարունակական ակտիվ աջակցություն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ԱՄՆ վճռականության ցուցադրում միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի վրա Արևմուտքի հնարավոր ռազմական հարձակման հարցում:

Իրադարձությունների այս ընթացքը հատկապես կարևոր է ՆԱՏՕ դաշինքի արևելյան թևում գտնվող երկրների համար (գերմաներեն Ostflanke), որտեղ ռազմական ուժերի քանակի և որակի ցանկացած փոփոխություն կարող է էական ազդեցություն ունենալ ուժերի հավասարակշռության և պետությունների միջև վստահության ընդհանուր մթնոլորտի վրա։

☝️ Հետևաբար, այս ինֆոգրաֆիկան ծառայում է ոչ միայն որպես վիճակագրական տվյալների տեսողական ներկայացում, այլև կարող է գործիք դառնալ ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ բարդ հարաբերությունների խորը վերլուծության և ըմբռնման համար:

☝️Ի վերջո, Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության քննարկումները սերտորեն կապված են Ուկրաինայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունների հետ՝ արտացոլելով արտաքին քաղաքականության որոշումների կայացման վրա ազդող գործոնների բազմազանությունը և ընդգծելով ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերների լուծման համապարփակ մոտեցման անհրաժեշտությունը։

#Ռուսաստան #ԱՄՆ
🇷🇺🇺🇲 🤜🤛 🇺🇦🇬🇧
«Բանակցություններ»

Վաշինգտոն Մոսկվա հրապարակային բանակցություններին գրանցվեց առաջին գնդակը։

Ուկրաինայի հետ «ընկերական» երկու խաղերում Վաշինգտոնի դարպասները գրավեց հարձակվող Վլադիմիր Զելենսկին. և՛ Կիևում՝ հաղթելով ԱՄՆ ֆինանսների նախարարին, և՛ Վաշինգտոնում՝ հաղթելով անձամբ Թրամփին։

Միացյալ Նահանգները խաղն իհարկե շարունակելու են, բայց արդեն այլ մեթոդներով, քանզի Վլադիմիր Զելենսկու մարզիչը Լոնդոնն է։

Մոսկվան դիտորդի կարգավիճակում հայտնվելով գտնվում է համեմատաբար բարենպաստ դիրքերում։

#ԱՄՆ #Բրիտանիա
🇺🇲🇺🇦 ԱՄՆ ողջ պատմության մեջ չէր եղել նման դեպք, երբ մեկ այլ երկրի ղեկավար գար Սպիտակ տուն, և այսպես խոսեր ԱՄՆ նախագահի և փոխնախագահի հետ ու գնար։

Երբեք չէր եղել։

Այն էլ ինչ երկրի ղեկավար՝ տարածքների, մարդկային կյանքերի ահռելի քանակի կորուստներով, պարտքերի մեջ խրված երկրի նախագահ, որի նախագահության ժամկետները սեփական երկրի Սահմանադրության համաձայն սպառվել են 2024 թվականի մայիսին։

Անկախ նրանից թե ինչ կլինի անձամբ Զելենսկու կամ Ուկրաինայի հետ, այս դրվագը մնաց ամերիկյան պատմագրության մեջ։

Հիմա հասկանու՞մ եք, ինչու էի ես գրում, որ Հայաստանի հետ «украинизация» չի կարող լինել։

#Ուկրաինա #ԱՄՆ
🇺🇲 Թրամփի «արկածների» մասին այս օրերին շատ են խոսում և գրում:
Այսօր ես իմ էջին հետևողների ուշադրությանն եմ ցանկանում դարձնել 2022 թվականի փետրվարի 21 👉 Facebook իմ էջում հրապարակած փոքր հոդվածս:

=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=

Հակամարտության (ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական) արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է բաժանել հակառակորդին մի քանի մասի և համապատասխան այդ բաժանման տարանջատել նաև սեփական պայքարի միասնական ճակատը: Այս մարտավարությունը մշակվել էր դեռևս հազարամյակներ առաջ և բավականին արդյունավետ կիրառվում էր մեզ բոլորիս հայտնի կայսրության (և ոչ միայն իր) կողմից:

Ժամանակի ընթացքում անգլո-սաքսոնական (օվկիանոսային) աշխարհաքաղաքական դպրոցի «սենսեյները» այս մարտավարությունը կատարելագործեցին և սկսեցին կիրառել էլ ավելի բարձր արդյունավետությամբ: Նրանք պայքարի նախապատրաստական և ակտիվ փուլերում խմբերի են բաժանում ոչ միայն հակառակորդի ճամբարը, այլ նաև սեփական դաշնակիցներին: Այդ ընթացքում որոշում է կայացվում, ոչ միայն, թե տվյալ դաշնակիցը հակառակորդի որ խմբի դեմ կպայքարի, այլ նաև, թե երբ և ինչ մեթոդներով կսկսի այդ պայքարի ակտիվ փուլը:

Այս ամենից բացի սեփական դաշնակիցներին «խմբավորումների բաժանելու» մարտավարության արվեստը անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից մշակվել և զարգացվել է այն աստիճանի, որ, ելնելով պայքարի ժամանակաշրջանից, աշխարհագրությունից, նրա կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներից, կարող են դաշնակիցները հակադրվել իրար, որի արդյունքում նրանցից մեկը (կամ մի քանիսը) դեռևս պայքարի ակտիվ փուլում դաշնակցի կարգավիճակից դառնում է (կամ դառնում են) հակառակորդ:

Պայքարի շարունակման այս «հատվածում» իրավիճակը բարդանում է բոլորի համար. և՛ դեռևս դաշնակից մնացածների, և՛ հակառակորդ դարձածների, և՛ այս պայքարը կողքից դիտորդ միավորների համար, քանի որ պայքարն ի սկզբանե նախաձեռնած աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից այս փուլում բավականին էլաստիկ և միակողմանի կերպով փոխվում են պայքարի կարճաժամկետ նպատակները (Plan A, B, C, և այլն), որի հետևանքով որպես կանոն (սակայն սա ոչ պարտադիր պայման է) կարող են փոխվել նաև միջնաժամկետ նպատակները:
Լրացում. պայքարի ակտիվ փուլում անգլո-սաքսոնական աշխարհաքաղաքական կենտրոնը կարող է դաշնակից սարքել նաև ի սկզբանե հակառակորդ հանդիսացող գլխավոր կողմին, որի հետևանքով պայքարը կշարունակվի արդեն իսկ հակառակորդի կարգավիճակ ստացած (արդեն նախկին) դաշնակիցների դեմ։

☝️ Ռազմավարական երկարաժամկետ նպատակներն աշխարհաքաղաքական կենտրոնի մոտ անփոփոխ են:

=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=🇺🇲=

P.S. Այս պատերազմում հաղթելու են Միացյալ Նահանգները (ինչպես հաղթեցին 1919 և 1945 թթ), իսկ պարտվելու է նրա վրա ծիծաղողը և հոխորտացողը, ինչպես ծիծաղում և հոխորտում էր 1914 և 1939 թթ:

#ԱՄՆ
🇺🇲🇵🇱 «Միջուկային» Եվրոպա՝ համաշխարհային պատերազմի նախապատրաստման սկիզբ

Լեհաստանը դիտարկում է միջուկային զենքին հասանելիություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև ծրագրում է պարտադիր ռազմական պատրաստություն բոլոր զինվորականների համար՝ ստեղծելով 500,000-անոց բանակ՝ Ռուսաստանի սպառնալիքներին դիմակայելու համար:

Այդ մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանի ակտիվ ռազմական կուտակումը տեղի է ունենում Եվրոպայում աճող մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ռուսամետ» դիրքորոշում որդեգրել։ Վարշավան աշխարհաքաղաքական նման տեղաշարժը դիտարկում է որպես պոտենցիալ էկզիստենցիալ սպառնալիք:

Տուսկը նշել է, որ Լեհաստանը «լրջորեն քննարկում է» Ֆրանսիայի հետ միջուկային հովանու ներքո պաշտպանվելու հարցը։

#պատերազմ
Զոհը և հանցագործը

Ստեփանակերտ 2023 թվական սեպտեմբերի 20 Արցախի ռուսական ռազմաբազան և Լաթակիա 2025 թվականի մարտի 8

Զոհը նույն է՝ անմեղ մարդը, որի մորթում են իր Հայրենիքում և սեփական հավատքի համար։ 2023 թվականին զոհը հայն էր իր հայրենիքում, այսօր՝ ալավի սիրիացի արաբն է իր Հայրենիքում։

Երկու դեպքում էլ հանցագործը նույն է։

Երկու դեպքում էլ անմեղ զոհին սպանդից մի կերպ փրկողը նույն է։

Այսօրվա Սիրիայի կադրերը նայելիս աչքիս գալիս է հայի այն տականքը, որն ասում է «ռուսին լարենք, սահմանը բացենք ու առևտուր անենք»։

#վերջին_հնարավորություն
😡1
Forwarded from Азат Адамян
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի

Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։

Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:

Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոփոխված աշխարհում մարդն իր արժեքը չկորցրեց շնորհիվ Երկրորդ Ադամի: Օրվա խորհրդով պայմանավորված փորձում ենք հիշել և արժևորել Ադամի կորցրածը, բայց նաև՝ գնահատել ու վերապրել այն, ինչ պարգևեց մեզ Երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս:

Ակնկալելով մեր անկեղծ զղջումը՝ Քրիստոս հրավիրում է ամենքիս ապաշխարության ու առաջնորդում դեպի Ճշմարտություն և Կյանք:
🇬🇧 Բրիտանիայի կրթական համակարգի արմատական բարեփոխումների մասին

Սըր Համիդ Պատելը նշանակվել է Ofsted Board-ի ժամանակավոր նախագահ, մինչև տիկին Քրիստին Ռայանի իրավահաջորդը գտնվի, ով նոյեմբերին հայտարարեց, որ այս տարի հեռանալու է պաշտոնից:

Համիդ Պատելը կստուգի Անգլիայի դպրոցներն ու կրթական հաստատությունները՝ համոզվելու, որ դրանք «խրախուսում են բրիտանական արժեքները»:

Հիշեցնեմ, որ Լոնդոնի քաղաքապետն է արմատներով պակիստանցի Սադիկ Խանը։ 2024 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց, որ Լոնդոնին ավելի շատ միգրանտներ են պետք։ Նա պաշտոնապես արգելել է բրիտանացի տաքսու վարորդներին իրենց մեքենաների վրա փակցնել Անգլիայի դրոշը՝ Սուրբ Գեորգի խաչով, որպեսզի «չնեղացնի փոքրամասնություններին»։

P.S. Այս գրառմանս հիմնական նպատակն է լիբերալներին հավատացող հայերին տեղեկացնելը, թե իրենք ուր են տանում իրենց առաջնորդները Հայաստանը։

Իսկ լուսանկարում մեծարգո Sir Hamid Patel-ն է։

#Բրիտանիա
👍1
«I identify as a Prius» 😜
😁1
🇺🇲 ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը դուրս է եկել վերահսկողությունից

Նոր ֆինանսական տարվա առաջին հինգ ամիսներին (2024 թվականի սեպտեմբերից) ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը հասել է 1,15 տրիլիոն դոլարի՝ 38%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Իշխանությունները հայտարարել են, որ տարեկան 150 հազար դոլարից ցածր աշխատավարձ ունեցող քաղաքացիների համար եկամտահարկի վերացումը հնարավոր է միայն «բյուջեի հավասարակշռմամբ»։ Սակայն Սպիտակ տան ծախսերը մնում են բարձր, առաջին հերթին դա վերաբերում Պենտագոնի ծախսերին:

Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ը կհարստանան ներմուծման մաքսատուրքերի միջոցով։ Սակայն «եկամուտների աճը» տվյալ դեպքում նվազեցնում է ներմուծման ծավալները, բարձրացնում ներքին գները և բարդացնում ամերիկյան ապրանքների արտահանումը։

Գուցե Թրամփի քաղաքականությունն ուղղված է Միացյալ Նահանգների ներսում արտադրությունը զարգացնելուն, սակայն ներդրողները չեն շտապում ներդրումներ կատարել՝ իմանալով, որ իրենց կապիտալը կարող է ենթարկվել լրացուցիչ հարկերի։

Ներդրողները հավաքվում են ոսկու շուրջ՝ նրա գինը նոր ռեկորդներ է սահմանում:

Մի բան պարզ է՝ բյուջեն ու իրականությունը հավասարակշռելու խոստումները երկու տարբեր բաներ են։ Իսկ Թրամփի կառավարությունը կարծես թե դեռևս չի հաղթահարում այս խնդիրը։ Սակայն շարունակում է այդ ուղղությամբ իր նպատակասլաց աշխատանքը։

#ԱՄՆ
👍1
«Խաղաղություն»

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները բանակցոււմ են։
Օրակարգում (նաև) Ուկրաինայի ռազմաճակատում գոնե ժամանակավոր զինադադարի քննարկումն է։
Նույն օրը ուկրաինական զորքերը հարձակվում են Ռուսաստանի վրա։ Այսինքն, ոչ թե միջազգային իրավունքի համաձայն սեփական տարածքում են մարտական գործողություններ իրականացնում, այլ ուրիշի տարածք են ներխուժում։ Երևի զինադադար են ցանկանում։

Նմանատիպ վարքագիծ են փորձում դրսևորել նաև սյս գրառումս կարդացող քաղաքացու երկրի իշխանությունները։

#Բրիտանիա
🇺🇦 Ոնց որ թե Ուկրաինայի հյուսիսային հատվածում այսօր ռուսական ՀՕՊ համակարգի կողմից ոչնչացվեց հերթական «Յաստրեբը»։

Իսկ բաց աղբյուրների համաձայն ամիսներ առաջ Կիևի օդային տարածքում F-16 խոցվել էր Կիևի ուղղությամբ սլացող թևավով հրթիռին մոտենալու հետևանքով՝ խոցվել էր կամ սեփական ՀՕՊ-ի կողմից, կամ ռուսական հրթիռին բախվելու հետևանքով։

#Ուկրաինա #F16
🇹🇷 Նոր ԱԹՍ՝ նոր մարտահրավերներ

Բայրաքթար ընկերության կողմից նախագծված նոր սերնդի թուրքական հետախուզական- հարվածային ANKA-III անօդաչու թռչող սարքը հաջողությամբ ավարտել է կրակային փորձարկումները՝ օգտագործելով Aselsan LGK-82 կառավարվող ինքնաթիռի զինամթերքը։

...Իսկ մենք նստած ծառի տակ, նկարում ենք նապաստակ։

#Թուրքիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇸 Boeing-ը շահել է F-47 կործանիչի պայմանագիրը

Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ Պենտագոնը պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին հաջորդ սերնդի կործանիչ մատակարարելու համար, որը հայտնի է որպես NGAD:

Վեցերորդ սերնդի կործանիչը, որը կփոխարինի F-22 Raptor-ին, կստանա F-47 անվանումը, ասել է Թրամփը։

Այն հագեցած կլինի «գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք գործնականում նրան անում են անտեսանելի», ինչպես նաև կկարողանա թռչել բազմաթիվ ինքնավար ԱԹՍ-րին հավասար, որոնք հայտնի են որպես համատեղ մարտական ինքնաթիռներ:

😉 Ի դեպ, ով դեռ չհասկավ, թե ինչպես F-22-ից և F-35-ից հետո միանգամից F-47, հիշեցնեմ, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների 47-րդ նախագահն է։
👍1
🇮🇱 ԵՐՈՒՍԱՂԵՄ՝ դեմ և կողմ

Ակնհայտ է, որ Վաշինգտոնը (ի դեպ ինչպես նաև 20-րդ դարի ընթացքում Երուսաղեմի համար ճակատագրական պահերի դեպքերում) մնում է Երուսաղեմի միակ դաշնակիցը։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Երուսաղեմի դեմ են գործելու Փարիզը, Լոնդոնը և, իհարկե, Բեռլինը։ Սակայն սա չի նշանակում, որ վերջիններս կգործեն Թեհրանի օգտին։

Հայաստանի ճակատագրի վրա համար միջնաժամկետ կտրվածքում մեծ հետք է թողնելու այս հակամարտությունում Ռուսաստանի վարքագիծը։ Ժամանակը ցույց կտա Մոսկվան խելամիտ կգտնվի, թե կկատարի հետ-ստալինյան ԽՍՀՄ-ի սխալները։

#ԵՐՈՒՍԱՂԵՄ #բնագիծ