🛡️ Բ Ն Ա Գ Ի Ծ 🛡️
150 subscribers
700 photos
229 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 «Ժող Ջան» օպերացիա կամ ինչպես է դեգրադազվում և հետո ոչնչացվում ազգը

Այսինքն հաղթանակների համար մենք առաջին հերթին պարտական չենք պատերազմի ընթացքում արագ և գրագետ կերպով կողմնորոշված և հրամաններ իջեցրած հրամանատարներին և սխրանքներ գործած շարքային զինվորներին, որոնք իրենց կյանքի կամ առողջության գնով տարբեր մարտերում հաղթել են թշնամուն, այլ «ժողովրդին», այսինքն նաև ստահակներին, հոգեկան հիվանդներին, ջեպկիրներին, երկրի փողերի հաշվին հարստացածներին, շարքային քաղաքացու վրա տոկոս դնող բանկիրներին և ի վերջո ՔՊ-ի նման խմբակին ձայն տվողներին, քանզի «ժողովուրդը» նաև դրանք են։

Ավելին ձեզ ասեմ, հենց դրանք են յուրաքանչյուր ժողովրդի մեծ մասը։

#գաղափարական_անապատացում
🇦🇲 Պարտությունը որպես Հաղթանակ

«Անցնելով 44-օրյա պատերազմում պարտություն՝ մենք հնարավորություն ստացանք ունենալ անկախ, ինքնիշխան պետություն»,- ասել է Փաշինյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտությունը Հայաստանին տվել է «անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն», պարադոքսալ է հնչում և պահանջում է նրա հնարավոր դրդապատճառների ավելի խորը վերլուծություն։

Պատմականորեն, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանը ասոցացվում էր Ղարաբաղի և նրա համար մղվող պայքարի հետ։ Թերևս Փաշինյանը ցանկանում է շեշտը դնել Հայաստանի՝ որպես առանց ղարաբաղյան հակամարտության, պետության զարգացման վրա, ինչը կարող է հեշտացնել նրա համագործակցությունը Արևմուտքի հետ։

Վաշինգտոնում ելույթ ունենալով՝ նա կարող էր միտումնավոր օգտագործել նման թեզ՝ ընդգծելու, որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից և ավանդական աշխարհաքաղաքական սխեմաներից։

Նրա խոսքերը կարելի է մեկնաբանել որպես տարածքային զիջումների փոխարեն արևմտյան կառույցներին ինտեգրվելու Հայաստանի ցանկություն, որպեսզի Ադրբեջանի հետ հակամարտությունը չխանգարի այս գործընթացին, չնայած նրան, որ շատ հայեր Ղարաբաղի կորուստն ընկալում են որպես ողբերգություն։

Փաշինյանը միտումնավոր է դրականորեն ներկայացնում այս աղետալի պարտությունը՝ «արևմտյան սպառողներին», առաջին հերթին՝ հավաքական Արևմուտքի երկրներում ապրող հայերին ցույց տալու, որ «հիմնականում ամեն ինչ լավ է», և որ իրենց պատմական հայրենիքը ապագայի հեռանկար ունի։

Նրա այս խոսքերում կարելի է նկատել նաև հասարակական կարծիքի նախապատրաստումը ապագա փոխզիջումների, այն է՝ տարածքային զիջումների հօգուտ Ադրբեջանի և/կամ Թուրքիայի, այսինքն՝ բրիտանական «Թուրան» նախագծին։

Որպես վերջաբան՝ առաջանում է (հռետորական) հարց՝ հայ ժողովուրդն ունի՞ իր կարծիքը, թե՞ կուրորեն հետևելու է իր պատմական Հայրենիքի վերջին կտորի ինքնաոչնչացման գործընթացին։

#Հայաստան
🇦🇲 Արցախը և հայ-ադրբեջանական սահմանագծումը

☝️ Հոդվածը գրվել էր 2022 թվականի մայիսի 4-ին և հրապարակվում է առանց փոփոխությունների։

2006 թվականի դեկտեմբերի 10-ին և 2017 թվականի փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության տարածքում իրականացվել է երկու հանրաքվե, որոնց արդյունքներով ընդունվել էին Սահմանադրություններ:

2006 թվականի Սահմանադրության 142-րդ հոդվածն ասում է «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո:» Իսկ 2017 թվականի Սահմանադրության 175-րդ հոդվածը՝ «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:»

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված (կամ վերսկսված) պատերազմի ընթացքում վերը նշված Սահմանադրության համաձայն Արցախի Հանրապետության ներքո գտնվող տարածքները քայլ առ քայլ անցնում էին ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 00:00-ից ուժի մեջ մտած բոլորիս հայտնի հայտարարության արդյունքում ադրբեջանական իշխանություններին հանձնվեին նաև Արցախի Հանրապետության այլ տարածքներ, որոնք այդ երկիրը ցամաքային եղանակով միացնում էին Հայաստանի Հանրապետությանը: Արդյունքում Արցախի Հանրապետությունը զրկվեց Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային կապից, չհաշված Բերձորի այսպես կոչված «միջանցքը», որն ըստ էության գտնվում է ռուսական խաղաղապահ զորամիավորումների վերահսկողության ներքո:

Ես հիմա գրեցի Հայաստանի Հանրապետության պայմանական ասած Վարդենիս քաղաքից մինչև Մեղրի քաղաք ընկած տարածքով անցնող սահմանագծի մասին, որի այն կողմում գտնվում են ադրբեջանական զորքերը:

2021 թվականի մարտի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունել էր «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» հայտարարություն, որում նշված է. «1. Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից, 2. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում։»

Այսինքն, Արցախի Հանրապետության իշխանությունները 2020 թվականի աշնան պատերազմի և անմիջապես դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով «գծված» քարտեզը իրավական չեն համարում:

Երկիրը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական հայտնի հանգամանքներից ելնելով կարող է չճանաչել Արցախի Հանրապետությանը՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն ես կարծում եմ, որ 1991 թվականից ի վեր ՀՀ ղեկավարած բոլոր քաղաքական ուժերը, բոլոր մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, հարգում էին և հարգում են (կամ պիտի որ հարգեն) Արցախի տարածքում 1991 թվականից ի վեր ստեղծված և գործող իշխանություններին, նամանավանդ այդ իշխանությունների կողմից հանրաքվեի միջոցով ընդունված որոշումները:

Հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման համաձայնագրի (կամ պայմանագրի կամ հռչակագրի, ինչպես ուզում եք անվանեք այն) կնքմանն ուղղված քայլերը, չպետք է ներառեն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության մոտավորապես Վարդենիսից մինչև Մեղրի ընկած երկայնքով անցնող սահմանը, մինչև Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակին ուղղված բանակցությունների ավարտը:

#Արցախ #բնագիծ
🇺🇲🇮🇱Ամերիկյան Գազան առանց պաղեստինցիների

Նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փետրվարի 4-ին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկողության տակ վերցնեն Գազայի հատվածը և իր երկու միլիոն բնակիչներին վերաբնակեցնեն այլ երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը կվերակառուցեն տարածաշրջանը՝ ներդրումներով և աշխատատեղերով այն վերածելով «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»։

«Միացյալ Նահանգները կկառավարեն Գազայի հատվածը, ականազերծում կիրականացվի և տնտեսական հանգույց կստեղծի», - ասած Թրամփը։ Նա վստահություն է հայտնեց, որ պաղեստինցիները կաջակցեն իր ծրագրին, եթե նրանց առաջարկեն ապրելու «նոր, գեղեցիկ վայրերում»:

Չնայած Թրամփի պնդումներին, նրա գաղափարը սուր քննադատության է արժանացել։ Համասը մերժեց այդ ծրագիրը, իսկ Եգիպտոսն ու Հորդանանը կտրականապես հրաժարվեցին ընդունել պաղեստինցի փախստականներին՝ վախենալով տարածաշրջանի ապակայունացումից:

«Գազայի ժողովուրդը թույլ չի տա, որ այդ ծրագրերն իրականանան», - ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զուհրին:

Թրամփը, սակայն, վստահ է, որ արաբական երկրները կփոխեն իրենց կարծիքը։ «Ասում են, որ չեն ընդունի. Ես ասում եմ՝ կընդունեն»,- ընդգծեց նա։

Նեթանյահուն, բնականաբար, աջակցում է այդ գաղափարին։ Թրամփի հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առաջինն էր Իսրայելի առաջնորդի իշխանության վերադարձից հետո։ Նեթանյահուն աջակցություն է հայտնել Թրամփի առաջարկին և ասել, որ նրա մոտեցումը կարող է «փոխել Մերձավոր Արևելքը և բերել խաղաղություն»։

Այդուհանդերձ, վերլուծաբանները նշում են, որ նրանց միջև առկա են տարաձայնություններ հատկապես Իրանին հակազդելու և Գազայում պատերազմի ավարտի ժամկետների հարցում։

Համարվում է, որ Գազայի բնակիչներից շատերը պաղեստինցիների ժառանգներն են, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները 1948 թվականին Իսրայելի ստեղծման ժամանակ: Ժնևի կոնվենցիաներն արգելում են բնակչության հարկադիր տեղափոխությունները՝ Թրամփի առաջարկը իրավական առումով կասկածելի դարձնելով։

2005 թվականին իսրայելական զորքերի դուրսբերումից ի վեր Գազայի հատվածը վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից: 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա Համասի հարձակումից հետո Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն սկսեց, որը ոչնչացրեց Գազայի ենթակառուցվածքների մեծ մասը: Զինադադարից հետո հարյուր հազարավոր պաղեստինցիներ վերադարձան ավերակների վերածված Գազա։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկովն ասել է, որ վերականգնումը կարող է տևել 10-15 տարի:

Թրամփը կարծում է, որ վերաբնակեցումը լավագույն տարբերակն է. «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են նրանք ցանկանալ մնալ: Սա քանդման վայր է»:

Մինչդեռ ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Իրանը արագացնում է միջուկային զենքի բաղադրիչների մշակումը, ինչը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում։

☝️Թրամփի և Նեթանյահուի մամուլի ասուլիսի արդյունքների մասին մանրամասն կարելի կարդալ.

🇷🇺 ռուսերեն
🇺🇲 անգլերեն

#ԱՄՆ #Իսրայել
🇮🇱 Երուսաղեմը նոր պահանջներ է ներկայացնում ԵՄ որոշ երկրներին

Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան, «իրավաբանորեն պարտավոր են» ընդունել տեղահանված պաղեստինցի փախստականներին: Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ այս երկրները ճանաչել են Պաղեստինը որպես անկախ պետություն։ Կացը պնդում է, որ ճանաչելով Պաղեստինի պետականությունը՝ այս երկրներն ընդունել են իրավական պարտավորություններ Պաղեստինի քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ընդունելով փախստականներ Գազայի հատվածից։

Սակայն նշված երկրների ներկայացուցիչները մերժել են այս պնդումը։ Օրինակ՝ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն ընդգծել է, որ «Գազայից պաղեստինցիների հողը Գազան է», և որ Իսպանիան իր որոշումներն ընդունում է ինքնուրույն՝ առանց արտաքին ճնշման։


Ի դեպ, այս տրամաբանությամբ Իսրայելը նման պահանջ կարող է ներկայացնել նաև Երևանին։

#Երուսաղեմ
👍1
🇺🇲🇩🇪 Բեռլինը մտադիր է Թրամփի հետ բանակցել մաքսատուրքերի շուրջ և դիվերսիֆիկացնել սեփական տնտեսության կախվածությունը

Գերմանիայի ֆինանսների նախարար հայտարարել է, որ մտադիր է բանակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ առևտրային հակամարտությունից խուսափելու համար։ Նա կարծում է, որ ԱՄՆ առաջնորդը ցանկանում է ակտիվացնել համագործակցությունը Եվրոպայի հետ, և դա համահունչ է ԵՄ շահերին։ Այս համատեքստում Բեռլինը մտադիր է հնարավոր առևտրային առճակատումից առաջ առաջարկել փոխզիջում գտնել, ամերիկյան նավթի և գազի մատակարարման հարցում։

Միաժամանակ Բեռլինը ձգտելու է նոր առևտրային համաձայնագրեր կնքել Մերձավոր Արևելքի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, ինչը կարևոր է գերմանական արտադրանքի արտահանման համար։


🤔 Ինչու՞ է ԱՄՆ-ը կարևոր Գերմանիայի համար

ԱՄՆ-ը Գերմանիայի առանցքային առևտրային գործընկերներից մեկն է։ Ամերիկյան շուկան կարևոր դեր է խաղում գերմանական ապրանքների, հատկապես ավտոմեքենաների, մեքենաների և դեղագործական ապրանքների արտահանման գործում։ Բացի այդ, Գերմանիան մեծապես կախված է ամերիկյան ներդրումներից և տեխնոլոգիաներից։ Իսկ ռազմա-քաղաքական առումով ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է, որն ապահովում է Եվրոպայի անվտանգությունը։ Գերմանիայի տարածքում է գտնվում տարբեր հաշվարկներով մոտ 60.000 ամերիկյան կոնտինգենտ, զինված, այդ թվում նաև միջուկային զենքերով։

Ուստի Բեռլինը շահագրգռված է Վաշինգտոնի հետ կայուն առևտրաքաղաքական հարաբերությունների պահպանմամբ։

#ԱՄՆ #Գերմանիա
🇦🇲 Հայաստանից դեպի Էրմենիստան

Ղրիմի և Խերսոնի շրջանի սահմանին այսօր գտնվում է Արմյանսկ անունով փոքրիկ քաղաք։ Ռուսները նրան տվել են այս անունը «Армянск», երբ «իրենց ձեռքերը հասան նրան»: Իսկ մինչ այդ, երբ հայերն այնտեղ են տեղափոխվել Օսմանյան կայսրությունից, թաթարներն այն անվանել են «Էրմենի բազար»՝ հայկական բազար։

Չեմ բացառում, որ նման բան կարող է լինել ժամանակակից Հայաստանի հետ, բայց հակառակ ուղղությամբ։ Եթե ռուսները վերջնականապես հեռանան, անունը կմնա, բայց բովանդակությունը երկրի կփոխվի։

Պատմությունն արդեն գիտի նման օրինակներ։

#բնագիծ
Հարավային Կովկաս՝ «փղերը և շունիկները»

Ալիևը սիոնիստների խաղաքարն է և Իրանի դեմ պայքարում կգործի նրանց շահերից ելնելով, նույնիսկ եթե դա վտանգի ենթարկի հենց Ադրբեջանի ինքնիշխանությունը։

Սիոնիստներն այստեղ ամուր դիրքեր ունեն, քանի որ Իրանի ճակատում կարծես թե մի տեսակ կոնսենսուս է ձևավորվել Վաշինգտոնի և Լոնդոնի միջև։

🇺🇲 Վաշինգտոնը շահագրգռված է Իրանի թուլացմամբ՝ փորձելով այն վերածել Իրաքի կամ Սիրիայի անալոգի, սակայն հավանաբար չի ցանկանում ապակայունացում Հարավային Կովկասում, քանի որ դա լրացուցիչ խնդիրներ կստեղծի իր աշխարհաքաղաքական շահերի համար։

🇬🇧 Լոնդոնը, ընդհակառակը, շահագրգռված է քաոսով ինչպես Իրանում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Նրա նպատակն է Վաշինգտոնին ներքաշել Մերձավոր Արևելքի նոր ճգնաժամերի մեջ՝ նրա ուշադրությունը Կանադայից և Գրենլանդիայից շեղելու համար։ Ի վերջո, այս տարածքների նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը կարող է վերջնականապես տեղափոխել անգլո-սաքսոնական աշխարհի կենտրոնը Լոնդոնից Վաշինգտոն:

Այս ֆոնին Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը, որտեղ Ադրբեջանը պարբերաբար հոխորտում է, իսկ Ռուսաստանը համբերատար սպասում է, հիշեցնում է Կռիլովի «Փիղն ու մոսկան» առակը։ Բաքուն ցուցադրական լկտիություն է դրսեւորում՝ հուսալով, որ Մոսկվան զուսպ կարձագանքի։
Սակայն, ինչպես առակում, առանցքային հարցն այն է, թե դեռ ինչքա՞ն կդիմանա փիղը, և ինչպես կավարտվի շունիկի «քաջության» այս դրսևորումը։

Ի դեպ, ադրբեջանական ինքնաթիռի կործանումը կարող է հարմար պատճառ դառնալ անկայունության հերթական փուլի համար։ Եվ չի բացառվում, որ այս միջադեպը միտումնավոր է եղել։

☝️ Կարևոր է նշել, որ սիոնիստներին այս համատեքստում չպետք է ընկալել որպես հրեականություն կամ հուդայականություն:

🇦🇲🤔 Հարցը բաց է մնում՝ ի՞նչ պետք է անի Երևանը, որտեղ ըստ էության իրական իշխանություն չկա։

#բնագիծ #Երուսաղեմ
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Հարավային Կովկասը կառավարվում է դրսի կենտրոնից, որի հիմնական թշնամին Ռուսաստանն է

Այս երևույթին ես նույն օրը երեկոյան անդրադարձա էմոցիոնալ տարբերակով՝ ուշադրությունը սևեռելով համապատասխան դրվագների վրա։

Իսկ այսօր Ազատ Ադամյանը, անդրադառնալով նույն երևույթին, խոսեց այլ կարևոր նրբությունների մասին։
Շատ կարևոր է լսելը

P.S. Աբբողջական նյութը «Politik.am» YouTube-յան կայքում։

#բնագիծ #video
👍1
🇺🇲🇨🇳 Կկարողանա՞ Չինաստանը շարունակել հակադրվել Միացյալ Նահանգներին

Չինական ապրանքների ներմուծման համար Վաշինգտոնը սահմանեց 10% մաքսատուրք, ի տարբերություն Կանադայի և Մեքսիկայի, որոնք զանգեցին Թրամփին և մի կերպ պայմանավորվեցին։

Իսկ Սի Ցզինպինը անտեսեց Թրամփի «երկօրյա վերջնագիրը» և չզանգահարեց Վաշինգտոն։

Ոմանք կարծում են, որ Չինաստանի առաջնորդը պետք է դիվանագիտական ​​լիներ, զանգեր, խնդրեր... Բայց ինչո՞ւ։

Չինաստանի կախվածությունը դեպի ԱՄՆ արտահանումից կազմում է նրա ՀՆԱ-ի ընդամենը 2,8%, և այդ տեսակարար կշիռը շարունակում է նվազել։ Այլ երկրների, առաջին հերթին՝ BRICS+ անդամների հետ աճող առևտրի ֆոնին Պեկինը գուցե կարողանա իրեն թույլ տալ առհամարել գռեհիկ և անդաստիարակ վարքագիծ ցուցաբերողին։

Ավելին, Չինաստանը ոչ միայն անտեսում է Թրամփին, այլև պատասխանում է Վաշինգտոնի մարտահրավերին, մասնավորապես ուժեղացնելով արտահանման վերահսկողությունը: Սահմանափակումների ցանկում արդեն ներառված են էներգառեսուրսները, գյուղատնտեսական ապրանքներն ու սարքավորումները ԱՄՆ-ից։

🇷🇺 Ռուսաստանը (և ոչ միայն) կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և ավելացնել իր արտահանումը։

🗞️🇺🇲 «Financial Times» օրաթերթը գրում է Վաշինգտոն-Պեկին առևտրային պատերազմի ռիսկի մասին, բայց իրականում ամեն ինչ ավելի պարզ է. Պեկինը պարզապես հեռանում է Վաշինգտոնից, ինչին կարող են հետևել նաև այլ երկրներ:

#ԱՄՆ #Չինաստան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս ինքնախոստովանական ելույթում ընդդիմադիր դաշնակ Գեղամ Մանուկյանը հպարտությամբ հիշում է ԱՄՆ միլիոնավոր դոլարները, որոնք անցյալում, այսինքն իրենք իշխանության տարիներին, ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԷԻՆ Հայաստանի սահմանապահ զորքերին։

Լավ «զարգացան» և հիանալի կերպով մաս կազմեցին «թավշյա հեղափոխություն» բեմադրությանը՝ կոալիցիա կազմելով «ժող ջանի ծոցից ծնված» առաջնորդի հետ մինչև 2018 աշուն։

#գաղափարական_անապատացում #video
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, իբրև «քաղաքական հանցագործ»

#Հայաստան #Աղետ #video
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Վերհիշում ենք մեր պատմությունը #բնագիծ

Հեքիաթ «Ժողովրդի կողմից իշխանության բերված և ընտրված վարչապետի մասին»


#video
1👍1
🇺🇲🤜🤛🇬🇧 Գլոբալ առճակատում անգլո-սաքսոնական աշխարհում՝ պայքար ուժի կենտրոնի համար

Դոնալդ Թրամփի իշխանության գալը նոր փուլ նշանավորեց անգլո-սաքսոնական աշխարհի գլոբալ առճակատման մեջ: ԱՄՆ-ում սկսվել է ազդեցության կենտրոնը Լոնդոնից Վաշինգտոն տեղափոխելու վերջին փուլը՝ մի գործընթաց, որն ուղեկցվելու է ամբողջ աշխարհում ճգնաժամերով ու արյունալի հակամարտություններով։

Լոնդոնը, գիտակցելով այս փոփոխությունների պատմական նշանակությունը, պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել իր ազդեցությունը պահպանելու համար։

☝️Այս առճակատումը կարող է ազդել ոչ միայն Մեծ Բրիտանիայի ավանդական աշխարհաքաղաքական մրցակիցների, առաջին հերթին Ռուսաստանի,այլև նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների վրա:

Պատմական փորձը ցույց է տալիս, որ XIX-րդ դարի վերջի և XX-րդ դարի սկզբի բրիտանական քաղաքականությունը մեծապես նպաստել է մերձավորարևելյան հիմնախնդրի սրմանը, ինչը հետագայում հանգեցրել է հրեա ժողովրդի ողբերգությանը, այն է՝ ցեղասպանությանը Եվրոպայում, և Մերձավոր Արևելքում մինչ օրս ձգձգվող արյունալի հակամարտությունների:

Նմանապես, XX-րդ դարի առաջին կեսին եվրոպական քաղաքականության բրիտանական մանիպուլյացիաները հանգեցրին երկու համաշխարհային պատերազմի, որոնք սպանեցին տասնյակ միլիոնավոր գերմանացիների և ռուսների՝ Եվրասիայում բրիտանական հեգեմոնիայի հիմնական մրցակիցներին:

Բրիտանիան կարող է նաև քայլեր ձեռնարկել հենց ԱՄՆ-ի դեմ, ինչպես նա դա արեց XVIII-րդ դարի վերջին և XIX-րդ դարի սկզբին, երբ Լոնդոնի հետ հակամարտությունը հանգեցրեց արյունալի պատերազմների: Չնայած Միացյալ Նահանգների տարածքից բրիտանական ազդեցության վերջնական վտարմանը, նրա հետքերը մնացին Կանադայում, իսկ հենց Միացյալ Նահանգների ներսում, հաղթանակից հետո, գերմանական համայնքները, որոնք նախկինում առանցքային դեր էին խաղում ամերիկյան նոր հասարակության ձևավորման գործում, աստիճանաբար թուլացան և ձուլվեցին:

Այսօր Վաշինգտոնի ակտիվ արտաքին քաղաքական գործունեության ֆոնին Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Եվրոպայում, հատկապես ուկրաինական հակամարտության համատեքստում, ինչպես նաև Մոսկվայի հետ երկխոսության ցանկության ֆոնին, Լոնդոնը կարող է արմատական քայլեր ձեռնարկել։ Պոտենցիալ սպառնալիքներ կարող են հայտնվել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում։

☝️Այս իրավիճակում բոլոր երկրների, հատկապես պոտենցիալ հակամարտությունների գոտիներում գտնվող վերնախավերը, պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերեն և չտրվեն սադրանքներին։

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակը #SWALLOW

#ԱՄՆ
🇧🇾🇦🇲 Օպերացիա. «Փրկել հայուհուն»

«Մինսկում Ադրբեջանի իշխանությունների պահանջով ձերբակալվել է «У Беллы» մականունով հայտնի հայ բլոգերը», - տեղեկացնում է հիստերիկ իսրայելցի թափառական-բլոգեր Ալեքսանդր Լապշինը YouTube-ի ուղիղ եթերում՝ միևնույն ժամանակ նախագահ Լուկաշենկոյին մեղադրելով «հակահայկական քաղաքականության մեջ»։

Հայ հասարակությունը զգացմունքային արձագանքեց այս սադրանքին։

🤔 Հիմա առանց էմոցիաների նայենք իրավիճակին։

Բան այն է, որ «հայուհի Բելլան» Բելառուսի քաղաքացի է, նրա արտահանձնումն Ադրբեջանին անհնար է՝ երկրի Սահմանադրությունը (հոդված 10) արգելում է սեփական քաղաքացիների արտահանձնումը օտար երկրներ։ Սակայն թափառական բլոգեր Լապշինը միտումնավոր է սկանդալը հրահրում` վկայակոչելով սեփական փորձը. 2016-ին նա ձերբակալվել է Մինսկում և արտահանձնվել Ադրբեջան, որտեղ նա 9 ամիս անցկացրել է բանտում։ Այդ ժամանակվանից նա ակտիվորեն քննադատում է Բելառուսի իշխանություններին Բաքվի հետ համագործակցության համար։

Հիմա նա օգտագործում է Բելլայի ձերբակալությունը Հայաստանի և Բելառուսի միջև լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Նա սա ներկայացնում է որպես քաղաքական հետապնդում, թեև արտահանձնման համար իրավական հիմքեր չկան:

Թափառականի համար սա հասարակական կարծիքի դասական մանիպուլյացիա է՝ Բելառուսը ներկայացնել որպես հայերին սպառնացող երկիր՝ Ադրբեջանի շահերից ելնելով։

Բացի քաղաքական շահից, թափառական Լապշինը հետապնդում է նաև նյութական մեդիա նպատակներ։ Նա պարբերաբար օգտագործում է հայկական թեմաներ՝ հանդիսատես ներգրավելու և իր հրապարակումները մոնետիզացնելու համար։ Որքան բարձր է սկանդալը, այնքան ավելի շատ դիտումներ, բաժանորդներ ու ֆինանսական աջակցություն։

Այս իրավիճակին մեծ հաճույքով արձագանքեցին նաև հայ քաղաքական գործիչները՝ թե՛ իշխանամետ, թե՛ ֆորմալ ընդդիմադիր:

Նրանց համար սա հարմար առիթ է հակաբելառուսական տրամադրություններ բորբոքելու և Բելառուսին որպես Ադրբեջանի դաշնակից ներկայացնելու համար։ Նման հռետորաբանությունը վաղուց օգտագործվում է մեկուսացման մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ Հայաստանը, իբր, շրջապատված է միայն թշնամական երկրներով, այդ թվում՝ նույնիսկ ֆորմալ դաշնակիցներով։

Իշխանամետ ուժերն օգտագործում են այս միջադեպը ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար՝ պնդելով, որ սպառնալիքները գալիս են ոչ միայն Ադրբեջանից և Թուրքիայից, այլ նաև ՀԱՊԿ գործընկերներից, այդ թվում՝ Բելառուսից։ Ընդդիմությունը, հատկապես՝ արևմտամետը, սրում է իրավիճակը՝ վերջնականապես վարկաբեկելու Հայաստանի կապերը հետխորհրդային երկրների հետ և արդարացնելու ավանդական գործընկերների հետ հարաբերությունների խզման ընթացքը։

Արդյունքում տեղեկատվական դաշտ են նետվում էմոցիոնալ հայտարարություններ և շտապ միջոցներ ձեռնարկելու կոչեր, թեև խուճապի իրական հիմքեր չկան։ Բելլայի արտահանձնումը չափազանց քիչ հավանական է, և նրա ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, կապված է բելառուսական ներքին օրենքների հետ, այլ ոչ թե Ադրբեջանի ճնշման հետ: Սակայն թեման արդեն սկսել է ինքնուրույն կյանք ստանալ՝ սնուցելով տարբեր խմբերի քաղաքական շահերը։



#բնագիծ

#բելառուս
Forwarded from 🇦🇲 «ԲՆԱԳԻԾ» Video 🇦🇲
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսկ ի՞նչն է խանգարում
այս «мозг»-ին, առանց
«ԵՄ անդամակցության մասին» օրենքի Հայաստանում «ճիշտ Բրենդի» արտադրությունը սահմանող օրենք հաստատել
ՀԵՆՑ ԱՅՍՕՐ։

#կրկես
🇪🇺🇦🇲 «Լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտի ընդլայնում և արդիականացում» Հարավային Կովկասում և Հայաստանի հեռանկարները

2025 թվականի փետրվարի 24-ից 28-ը Վրաստանում տեղի կունենան միջոցառումներ՝ նվիրված Հարավային Կովկասում լոգիստիկայի և տրանսպորտի զարգացմանը դեպի Եվրամիություն, մասնավորապես՝ Գերմանիա, որոնց կազմակերպվում է Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության դաշնային նախարարության (BMWK) անունից՝ Գերմանիայի տնտեսական ասոցիացիայի (DWV), Շարժունակության և լոգիստիկայի կլաստերի, Խորհրդատու ինժեներների ասոցիացիայի (VBI) և Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի (OA) հետ համագործակցությամբ։

Ծրագիրը ներառում է փորձի ինտենսիվ փոխանակում և ցանցային կապ տեղական ընկերությունների և ոլորտի փորձագետների հետ: Գերմանացի մասնակիցները նաև համակողմանի պատկերացում կունենան վրացական շինարարության ոլորտի մասին:

Բացի այդ, հունվարի 21-ին Մյունխենում կայացել է գերմանա-ադրբեջանական տնտեսական համաժողովը, որին մասնակցել են երկու երկրների գործարար շրջանակները։

Ադրբեջանն ակտիվորեն ներդրումներ է կատարում տրանսպորտում և նավահանգիստներում՝ դառնալով Միջին միջանցքի հարավկովկասյան հատվածում ռազմավարական կարևոր հանգույց։

Չնայած գերմանական բիզնեսի աճող հետաքրքրությանը, գործունեությունը դեռևս հետ է մնում պոտենցիալից, հավանաբար հարկային և իրավական միջավայրի պատճառով, ասում են գերմանացի փորձագետները:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը դառնում է վերականգնվող էներգիայի, ենթակառուցվածքների, մեքենաշինության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում տեխնոլոգիաների արտահանման հեռանկարային շուկա։

👉 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Telegraph-ում (ռուսերեն լեզվով):

#բնագիծ #Հայաստան #ԵՄ
Forwarded from 🇦🇲 «ԲՆԱԳԻԾ» Video 🇦🇲
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Հայրենիքի կործանում
(նաև YouTube և TikTok)

Հատվածներ Գեղամ Մանուկյանի («Դաշնակցություն» կուսակցություն) մեկ ելույթից, որի ընթացքում նա հպարտությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահի իշխանավարության տարիներին Հայաստանի կործանարար ճանապարհից մի քանի դրվագ։

Այս Նախագահին նրա քաղաքական ուժը միաձայն, կրկնում եմ՝ ՄԻԱՁԱՅՆ (- Աղվան Վարդանյան) դավաճանեց։

☝️ Ավելին՝ 2018 թվականի մայիսի 8-ին նրա քաղաքական ուժը դավաճանեց նաև պետականությանը՝ «հանձնվելով» Արևմուտքի կողմից կառավարվող հայ (անմեղ) ամբոխին, ինչպես նաև այդ ամբոխին միտումնավոր միացած ՀՀ ԶՈՒ «խաղաղապահ» գումարտակին և Հայ Առաքելական եկեղեցու որոշ սպասավորներին։

2025 թվականի փետրվարին նա ոչ միայն հպարտությամբ է հիշում (նաև իր քաղաքական ուժի կողմից) դավաճանված Սերժ Սարգսյանի արևմտյան (առաջին հերթին Արցախի համար իմ համոզմամբ կործանարար) քաղաքականությունը, ներառյալ ՆԱՏՕ-ի «կարմիր գորգերը», այլ նաև ափսոսանք է հայտնում, որ այդ «փայլուն» ծրագրերը, այդ թվում՝ այսպես կոչված Եվրամիության հետ կնքված CEPA-ի համաձայնագրի կետերը, մինչ օրս կյանքի չեն կոչվել։

#գաղափարական_անապատացում #հայաստան #բնագիծ
👍1
🇺🇲🇨🇺 Գուանտանամո

122 տարի առաջ՝ 1903 թվականի փետրվարի 23-ին, Կուբան ԱՄՆ-ին վարձակալեց Գուանտանամոյի երկու կողմերում գտնվող իր տարածքի մի մասը, ներառյալ ջրային տարածքը: Այդ նպատակով կնքվեց անժամկետ պայմանագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն տարեկան վճարում էր 2000 դոլար (1938 թվականից՝ 4085 դոլար)։

Արդյունքում ամերիկացիները ստացել են իրենց տրամադրության տակ 120 քառակուսի կիլոմետր տարածք։

1959 թվականի հեղափոխությունից հետո Կուբայի նոր կառավարությունը դեմ էր ամերիկյան բազայի առկայությանը։ Սակայն դրանից ազատվելու փորձերն անհաջող էին, քանի որ 1903 թվականի համաձայնագիրը նախատեսում էր դրա դադարեցման հնարավորությունը միայն փոխադարձ համաձայնությամբ։ 1961-ին Կուբայի զինվորականները բազայի տարագծի երկայնքով տեղադրեցին կակտուսներից պատրաստված փշոտ պատնեշ, որը, ի նմանություն երկաթե վարագույրի, կոչվում էր «Կակտուսի վարագույր»:

#ԱՄՆ
🇦🇲 Գուցե վերջին հնարավորություն

Գարշելի է հետևել այն իրավիճակին, երբ Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող ուժերը քննադատելով
➡️ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին վերաբերող ՀՀ կառավարության օրինագիծը կամ
➡️ ԱՄՆ հետ ստորագրած խարտիան, կամ
➡️ Ռուսաստանից հեռացմանն ուղղված նրա քաղաքականությունը և այլն և այլն

☝️Գովաբանում են ՀՀ-ԵՄ CEPA պայմանագիրը և ՀՀ-ՆԱՏՕ «կառուցողական» համագործակցությունը։

Այդ ամենն է սկիզբ եղել Արցախի կորստին և Հայաստանի քայքայմանը։

Եթե սա չգիտակցի հայ ժողովուրդը և հնարավորինս սեղմ ժամկետներում չձևավորի կառուցողական և հայ ազգային շահը հետապնդող էլիտա, ապա Հայաստանը տեսանելի ապագայում անխուսափելիորեն կկիսի Արցախի ճակատագիրը մեկ տարբերությամբ, այն է՝ ոչ բոլոր հայերին կստիպեն լքել Հայաստանը, ինչպես դա եղավ Արցախի և դրանից առաջ Արևմտյան Հայաստանի տարբերակներում։

#բնագիծ

#վերջին_հնարավորություն