⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
150 subscribers
695 photos
215 videos
393 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇦🇲 1988 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ «պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսով մենք սկսեցինք պայքարել բոլշեւիկյան Ռուսաստանից (ԽՍՀՄ-ից) անկախանալու համար։

Այդ ընթացթում անցանք «կրակի» միջով, ազատագրեցինք ու հետո կորցրեցինք Արցախը՝ հողին հանձնելով տասնյակ հազարավոր մարդկանց եւ դժբախտացնելով նրանց ընտանիքի անդամներին։

Հիմա՝ ավելի քան 30 տարի անց, պայքարում ենք «Ուսաստանից անկախանալու» համար, որպիսի «ծայրագավառ չլինենք»։

Այս ամենի հիմքում կեղծիքն է, որը մենք ստեղծել ենք ու այնքան ենք կրկնել ու իրար պատմել, որ սկսել ենք նրան անկեղծ հավատալ։ Այսինքն, մենք (եւ՛ իշխանությունները, եւ՜ ընդդիմադիր ուժերը) չենք հասկանում, թե որտեղ է իրականությունը եւ որտեղ՝ կեղծիքը։ Մենք մոլորվել ենք եւ մնացել մեր իսկ կեղծիքների փլատակների տակ։

Եվ ո՞րն է ելքը։
Ելքը ճշմարտությունն է։ Առերեսվեք իրականության հետ, ձերբազատվեք կեղծ եւ շինծու «գաղափարախոսություններից»։

Պատասխանեք ոչ թե այն հարցին, թե «ումից անկախանալ», այլ՝ «ինչու համար անկախանալ»։

Գրածս վերաբերում է նաեւ այսօրվա «Սրբազան պայքարին»։ Ես շատ եմ ցանկանում, որ այն հաջողի, բայց պայքարող եղբայրներ ու քույրեր դուրս եկեք կեղծիքների «փլատակների» տակից, հակառակ պարագայում ձախողելու ենք բոլորս։

Դուրս եկեք եւ իրոք ճշմարիտ ուղու վրա կանգնեք, որպիսի շարքային նամուսով հայը հասկանա, թե.
1. ինչու նա պետք է լռեր, երբ հայ զինվորն առանց փամփուշտի Դադիվանքն էր հանձնում Ադրբեջանին 2020 նոյեմբերին,
2. ինչու էր նա լռում, երբ 10 ամիս շարունակ Արցախը ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ու ՍՈՎԱԾ նստած էր,
3. ինչու պետք է լռեր, երբ Ջերմուկի ուղղությամբ հարձակման արդյունքում հայ կին զինվորների աչքերը հանել էին ու լուսանկարել, եւ այլն եւ այլն, իսկ հիմա պետք է դուրս գա պայքարի, որովհետեւ «Կիրանցի ուղղությամբ կարեւոր բարձրունքներ են հաննձնվել թշնամուն»:
🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪
1️⃣ Գերմանիային պետք է երկրորդ 1989 և 1990 թթ.
2️⃣ Գերմանիայի ազգային և Եվրոպայի շահերից են ելնում, որպիսի Ուկրաինան երբեք չլինի Եվրամիության անդամ,
3️⃣ Մեզ պետք է հարգեն և մեզ հետ հաշվի նստեն՝ իբրև հավասարը հավասարի հետ, քանզի մենք Գերմանիայի Այլընտրանքն ենք....

Սրանք մի քանի կետեր էին հունիսի 29-ին Էսսեն քաղաքում «Այլընտրանք Գերմանիայի Համար» կուսակցության համանախագահի ներածական ելույթից, որից հետո ձայների 80% նա վերընտրվեց կուսակցության համանախագահ։
🇩🇪 2024 թվականի առաջին կիսամյակում գերմանական սպառազինության արդյունաբերությունը արտահանել է գրեթե 7,5 միլիարդ եվրոյի ապրանքներ, ինչը 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է մոտավորապես 30 տոկոսով։ 
Արտահանման գրեթե երկու երրորդը (65 տոկոսը կամ 4,88 մլրդ եվրո) ուղղվել է Ուկրաինային, որին աջակցում է Գերմանիան։ Այսպիսով, Բեռլինը Վաշինգտոնից հետո Ուկրաինային զենք մատակարարող երկրորդն է։

Գերմանական զենք ստացող երկրների հնգյակում են Սինգապուրը (1,21 մլրդ եվրո) և Հնդկաստանը (153,75 մլն եվրո):  Հնդկաստանի համար խոսքը նաև ռուսական զենքի մատակարարումներից երկրի կախվածության նվազեցման մասին է:

Զենքի արտահանման թույլտվությունները Բեռլինի կողմից տրվել են բացառապես ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի այլ գործընկերների հետ համատեղ նախագծերի շրջանակներում արտադրված զենքի համար:
Channel name was changed to «Բ Ն Ա Գ Ի Ծ»
🇺🇸🇺🇦 ՆԱՏՕ-ի երկրները նոր միջոցներ են պատրաստել Ուկրաինային երկարաժամկետ աջակցության համար Ամերիկայում Թրամփի, իսկ Եվրոպայում աջերի հաղթանակի դեպքում, - գրում է ամերիկյան «The Wall Street Journal» օրաթերթը։

Նոր միջոցների մասին կհայտարարվի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որին ի դեպ հրավիրված է նաեւ Հայաստանը 🇦🇲։

Հետեւաբար ՆԱՏՕ-ն, ոչ թե ԱՄՆ-ը, պատասխանատվություն կկրի Ուկրաինային ռազմական օգնության և նրա զինվորների պատրաստման համար։

«Եթե նույնիսկ ԱՄՆ-ը նվազեցնի կամ հետ կանչի այդ ջանքերին աջակցությունը, դրանք չեն անհետանա», - եվրոպացիներիին հանգստացնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը:

Գերմանիայի Վիսբադենում (ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությունը) կստեղծվի մոտ 700 արևմտյան զինվորականների նոր հրամանատարական խումբ, որը կհամակարգի Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական տեխնիկայի մատակարարումը և ուսուցումը: Նրանք իրենց վրա կվերցնեն այն առաքելության մեծ մասը, որը մինչ այժմ իրականացրել է ԱՄՆ զինված ուժերը:

Այսինքն՝ «Բայդենը չի անցնի, և չար Թրամփը կգա» կարգախոսի ներքո Վաշինգտոնն իրեն ազատում է առնվազն ՝

1️⃣կազմակերպչական բեռից,
2️⃣ռազմական ծախսերից և
3️⃣քաղաքական պատասխանատվությունից

և այս ամենը տեղափոխում է դեպի ՆԱՏՕ, այսինքն՝ Եվրամիության երկրներ, բացառությամբ Բրիտանական Թագի և նրա ներքո գտնվող Կանադայից ու Թուրքիայից։

Ի՞նչ պետք է ասել։ Ոչինչ , պարզապես հիանալ ամերիկյան դիվանագետներով, ովքեր բոլոր իրավիճակներում (դեռեւս) կարողանում են իրենց համար ընդունելի տարբերակ գտնել:

#ԱՄՆ, #ՆԱՏՕ #Գերմանիա #Ուկրաինա
🤔1
🇩🇪🇺🇦 Զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներր կեղծ են, մենք չենք համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային, - Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր՝ 2024 թ. հուլիսի 3-ին, Բունդեսթագում։
🇧🇾 Այսօր Բելառուսում նշում են երկրի անկախության օրը։

1996 թվականի դեկտեմբերի 11-ի կառավարության համապատասխան որոշմամբ (այսինքն՝ ԽՍՀՄ-ից 5 տարի անց) Բելառուսը հուլիսի 3-ին նշում է երկրի անկախության օրը։

Իսկ ինչո՞ւ հենց հուլիսի 3-ին:

1944 թվականի այդ օրը՝ հուլիսի 3-ին, Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Բելառուսի տարածքի 3-ամյա գերմանական օկուպացիան։
Շուրջ երկու տարի ինտենսիվ քննարկվում է Ուկրաինա «F-16» բազմանպատակային կործանիչներ ուղարկելու հարցը։ Սակայն մինչ օրս նրանք դեռ չկան: Որո՞նք են դրա հնարավոր պատճառները եւ ի՞նչ է նախատեսվում Կիեւին տրամադրել իրական «F-16»-ին զուգահեռ։

Այս ամառ Ուկրաինա «F-16»-ների սպասվող մատակարարումից առաջ առաջարկում եմ հիշել Սառը պատերազմի վերջին տարիների «փչովի» մոդելների ծրագրերի մասին։

Անցած դարի 80-ականների վերջին ԱՄՆ ռազմաօդային ուժերը մշակում էին կործանիչները «փչելու» նախագիծ։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն չեղարկվեց։

Ըստ այդ պլանի՝ ԽՍՀՄ-ի հետ պատերազմի բռնկման դեպքում կեղծ թիրախները պետք է շեղեին առաջին զանգվածային օդային և հրթիռային հարձակումը, ինչը կնվազեցներ իրական «F-16»-ների կորուստները։

Ապագայում նման մակետները ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռեին վտանգի ենթարկել թշնամու ինքնաթիռները՝ կբացահայտեին նրա ռմբակոծիչների ԱՄՆ/ՆԱՏՕ թիրախներին մոտենալու ուղիները և հենակետերի գտնվելու վայրը եւ այլն։
Դրան գումարվում էին ինքնարժեքի բաղադրիչը (ինչը շատ կարեւոր է առաջին հերթին Արեւմուտքի համար) ՝ թանկարժեք և բարձր տեխնոլոգիական հրթիռն ընդդեմ ինքնաթիռի մակետի։
 
«F-16»-ի մակետների գաղափարը բարձրացվել էր արդեն 2022 թվականին «փակ» սենյակում, Ուկրաինա իրական «F-16»-ների առաքման մասին հայտարարությունից շատ առաջ։

Ներկայիս իրողություններում, երբ լավ ապաստարաններ կառուցելու համար ոչ փող է մնում, ոչ էլ ժամանակ, ընդունելի են «փչովի» ինքնաթիռները։

Իսկ հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքի ներկայիս բարձրությունից դժվար կլինի տարբերակել բնօրինակը կեղծից։
🇷🇺 🇮🇷 Շարունակում է զարգանալ Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը։

Թեհրանում հունիսին ռուսական «Գազպրոմ»-ը ռազմավարական հուշագիր ստորագրեց Իրանի պետական «NIGC» գազային ընկերության հետ, որով առաջին հերթին նախատեսվում է ռուսական գազ մատակարարել դեպի Իրան։ 

Տվյալ համագործակցության հաջորդ կարեւոր նպակակն է հանդիսանում դեպի Հնդկաստան և Պակիստան գազի խողովակաշարի կառուցումը։

=======

Հետաքրքիր է, Հայաստանի քաղաքական գործիչները եւ հայ փորձագետների կարծիքով Ռուսաստանից դեպի Իրան գազի խողովակը ո՞ր երկրով է անցնելու։
Ինչու՞ է Բաքուն պարբերաբար ստորացնում (իրեն ձեռնտու) Հայաստանի իշխանություններին։

Ձեր վարկածները։
https://youtu.be/Ge0X4m4YIz4?si=P2pNScCm-9h9jS6v
🇲🇫🇪🇺 Ֆրանսիան մտավ ներքաղաքական «կայուն» քաոսի փուլ, ինչը կարող է վարակիչ լինել եւ տարածվել ԵՄ տարածքի այլ երկրներով, նամանավանդ, նոյեմբերին Թրամփի հաղթանակի պարագաայում։

#Ֆրանսիա #Եվրամիություն
🇵🇸🇫🇷 Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ ձախերը հայտարարեցին, որ 2 շաբաթվա ընթացքում կճանաչեն Պաղեստինի անկախությունը, հենց որ ընտրեն իրենց վարչապետին և իրենց ծայրահեղ ձախ կառավարությանը։

Խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան «Ժողովրդական ճակատ» կոալիցիայից ծայրահեղ ձախերը, որում ընդգրկված են կոմունիստներ, սոցիալիստներ, սոցիալ-դեմոկրատներ և այլն, վճռական հաղթանակ տարան ինչպես Մակրոնի, այնպես էլ ծայրահեղ աջերի նկատմամբ։

Հարկ է ասել, որ Ֆրանսիայի հսկա արաբական սփյուռքը բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է հենց Ժողովրդական ճակատի օգտին, քանի որ նրանց արտաքին քաղաքականությունը և ներքին քաղաքական օրակարգը շատ ավելի ավելի արաբամետ էր, քան Մակրոնի օրակարգը, էլ չեմ խոսում Լը Պենի մասին:

#Ֆրանսիա #Պաղեստին #Եվրամիություն
🇩🇪 Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գործակալությունում ներկայումս կուտակված են «կամավոր վերադարձի օգնության» հազարավոր դիմումներ:

Գերմանիայում մնալու իրավունք չունեցող մարդիկ ինքնակամ հեռանալու պարագայում, կարող են պետությունից մինչև 1.000 եվրո՝ որպես «նոր մեկնարկի բոնուս իրենց հին հայրենիքում» + 200 եվրո «ճամփորդական նպաստ» ստանալ։ Իսկ եթե ապաստան տրամադրելու որոշումը մերժվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում հեռանան, կարող են լրացուցիչ 500 եվրո ստանալ։

Արդյունքում, «վերադարձի ծրագրի» շնորհիվ ապաստան հայցածները կարող են իրենց հետ տանել մինչև 1.700 եվրո, իսկ ընտանիքները՝ առավելագույնը 4.000 եվրո։

Հնչում է, թե դա շատ է, բայց Գերմանիայի համար դա ավելի ձեռնտու է, քան ամիսներով կացարանը, երբեմն թանկ բուժումը, գումարած թանկ արտաքսումը:

Ներկայացող դիմումների մեծամասնության մեջ ներկայումս նշված է Թուրքիան՝ իբրեւ վերադարձի ուղղություն։

P.S. Այսինքն, (նաեւ) Թուրքիայից գալիս են, դիմում են ներկայացնում, մերժվում են ու 4.000 եվրո գրպաններում հետ են գնում իրենց տուն։

Իսկ դուք ասում եք՝ Հայիթի, Հայիթի... :)

#Գերմանիա
🇷🇺 🇺🇦 Ռուսաստանը արտադրում է գրեթե ութ անգամ ավելի շատ Х-101 հրթիռներ, քան մինչև պատերազմի մեկնարկը, - գրում է «Financial Times»-ը

Հրատարակությունը նշում է, որ դրանք բոլորը հիմնված են արեւմտյան բաղադրիչների վրա։ X-101-ը կարող է պարունակել ավելի քան 50 տարբեր արտասահմանյան արտադրության մասեր:

Սակայն, ըստ ռուսական աղբյուրների՝ ռազմավարական «օդ-երկիր» թեւավոր հրթիռը, որը թռչում է մինչև 5.500 կիլոմետր (եւ կարող է ունենալ նաեւ միջուկային գլխիկ՝ «X-102»), արտադրվում է բացառապես ռուսական կոմպոնենտներից՝ ի տարբերություն այդ հրթիռների նախորդ սերունդների, որոնց բոլոր մասերը արտադրվում էին նախկին ԽՍՀՄ տարածքում։

Ըստ «Financial Times»-ի՝ Ռուսաստանը 2021 թվականին արտադրել է նման 56 հրթիռ, իսկ 2023 թվականին՝ 420։

Այդ հրթիռներից քանիսն է իրականում Ռուսաստանը արտադրում, կարծում եմ, հնարավոր չէ մամուլին հայտնի լինել։ Թե որքան արժե այն, նույնպես պարզ չէ, քանի որ հիմնավորված աղբյուրներ չկան։ 

Այս հրթիռը, ըստ ուկրաինական աղբյուրների, հաճախ կարելի է խոցել ամերիկյան «Patriot» հակահրթիռային պաշտպանության հրթիռներով, որոնցից յուրաքանչյուրը, ամերիկյան մամուլի համաձայն, արժե մոտավորապես 5 միլիոն դոլար։

Վերջին երկու օրերի ընթացքում արեւմտյան մամուլի էջերում բազմաթիվ հոդվածներ կան ռուսական «X-101» հռթիռների մասին, որը պայմանավորված է հուլիսի 8-ին ուսական կողմի համար հաջողված հարվածներով։

Մտահոգություն առիթը նա է, որ տարբեր աղբյուրների համաձայն ռուսական «X-101» հռթիռները «անցել են» Կիեւի օդը պաշտպանող ամերիկյան «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ խոցել ռազմավարական նշանակության թիրախներ։

Որոշ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն խոցվել է նաեւ Կիեւ քաղաքի եւ շրջանի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետը, որտեղ հավանաբար եղել են նաեւ ոչ ուկրաինացի բարձրակարգ մասնագետներ։

#Ուկրաինա #Ռուսաստան #ՆԱՏՕ
🇷🇺🇺🇦 Ռուսական զորքերը Ուկրաինայում կորցնում են ամսական մոտ 100 տանկ, ըստ վերլուծաբանների, ովքեր զննում են սոցիալական ցանցերում հրապարակվող ոչնչացված մեքենաները, - գրում է «Fobes»-ը։ ➡️➡️➡️➡️➡️

Ընդ որում, ռուսական արդյունաբերությունը ամսական արտադրում է ոչ ավելի, քան 50 նոր տանկ։

Բացը լրացնելու համար ռուսները հնարավորինս երկարաժամկետ պահեստից դուրս են բերում սառը պատերազմի հին տանկերը, վերանորոգում, որոշ դեպքերում արդիականացնում, իսկ հետո նորակառույց տանկերի հետ միասին ուղարկում ռազմաճակատ: Պահված տանկերը տեսանելի են արբանյակային առևտրային պատկերների վրա, ինչը բավականին հեշտացնում է դրանք հաշվելը, - շարունակում է «Fobes»-ը։

Վերականգնված տանկերը ներառում են նաեւ 1950-ականների T-55, 1960-ականների T-62 և հետագա տասնամյակների տարբեր T-72 և T-80 մոդիֆիկացիաները։
🇺🇲🇪🇺➡️🇷🇺 Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Հիշեք, որ այսօր ՆԱՏՕ-ի համար ամենամեծ ռիսկը և ամենամեծ գինը Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի ռիսկն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա:»

🇦🇲 Էլ ո՞նց ասեն (նաեւ մեզ), որ «կամ, կամ» է աշխատում հիմա։ Հայաստանի գործող (օկուպացիոն) իշխանությունները սա հասկացել են եւ նպատակասլաց աշխատում են՝ ունենալով հստակ տեսլական։

Իսկ ընդդիմությունը որեւէ տեսլական ունի՞, թե շարունակոլու է անիմաստ քննադատել, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանին եւ ինչ-որ «լղոզված» տեքստերով խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարեւորության մասին։

Հիշե՛ք, Հայաստանում Վրաստանի սցենարը մեղմ ասած խիստ անհավանական է։ Ինչպես մայիսյան «մեկ ժամ հրաժարականի համար» հաշվարկազուրկ օպերացիան տապալվեց, այնպես էլ «Վրաստան 2.0» տապալվելու։

Կրեատիվ եղեք եւ, ամենակարեւորը, խիզախ։ Ձեզնից Հյուսիսում առաջին հերթին տղամարդկություն են ակնկալում, իսկ հետո նաեւ «հայկական սցենարի» առաջարկ։

#Ռուսաստան #հայաստան #ՆԱՏՕ #ԱՄՆ
Forwarded from 5-րդ ալիք / 5 TV
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇸🇦🇲Հայ ժողովուրդը կկարողանա առևտուր անել, սահմանները կբացվեն. ԱՄՆ-ը կոչ է անում չկորցնել պատմական պահը
#հայ_ամերիկյան

@News_5TV
🇮🇳 🇦🇺 🇬🇧 Հնդկական Su-30 MKI կործանիչները կմասնակցեն Ավստրալիայում կազմակերպվող «Pitch Black 2024» խոշոր միջազգային զորավարժություններին:

ℹ️ «Pich Black 2024» - Ավստրալիայի ամենամեծ միջազգային օդային մարտական ​​ուսումնավարժություն է, որը տեղի կունենա հուլիսի 12-ից օգոստոսի 2-ը:

Միջոցառմանը կմասնակցեն 20 երկրներ մոտ 140 ինքնաթիռներով և ավելի քան 4.000 անձնակազմով:

#Հնդկաստան #ՆԱՏՕ #Ավստրալիա
🇺🇸🇩🇪 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրդոկը ամերիկյան CNN գործակալությանն այսօր հայտնել է, որ չի պատրաստվում առաջադրվել երկրի կանցլերի պաշտոնի համար 2025 թվականին կայանալիք Բունդեսթագի ընտրություններում, սակայն նախատեսում է շարունակել աշխատել՝ որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ի շահ դիվանագիտությանը։

Այսինքն՝ իմ (եւ տասնյակ միլիոնավոր այլ անձանց ) կարծիքով Գերմանիայի պատմության մեջ ամենաանարդյունավետ ԱԳ նախարարը, որի կուսակցությունը, մեղմ ասած, վատ վարկանիշ ունի (գումարած դրան իրավապահները, ըստ մամուլի, դեռ հարցեր ունեն նրա համար), թվում է, թե.

1.) ինքը հնարավորություն ունի 2025 թվականից հետո մնալ իշխանությունում, և

2.) Վաշինգտոնում ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ինչվ է զբաղվելու ինքը հաջորդ ընտրություններից հետո։
🇷🇺 🇩🇪 Ռուսական «ՄիԳ-29» կործանիչները Բալթիկ ծովում գերմանական «Թայֆուն» կործանիչի պատուհանից: 😎

#Ռուսաստան #Գերմանիա
🇩🇪🇺🇸 Գերմանական տնտեսությունը «ամերիկյան ասեղի վրա»

Բեռլինը սահուն կերպով անցնում է մի կախվածությունից մյուսը՝ հենվելով ԱՄՆ-ից հեղ գազի (LNG) մատակարարումների վրա, ինչը նույնպես ռիսկեր է պարունակում։

Եվրոպական գազի ներմուծման գրեթե կեսը մատակարարվում էր Ռուսաստանից։ Իսկ ներկայումս Միացյալ Նահանգները վառելիքի և հումքի երկրորդ մատակարարն են, Նորվեգիայից հետո:

Գերմանիան նույնպես մեծապես ապավինում է ԱՄՆ-ին: Անցյալ տարի գազի ողջ ներկրման 13,5%-ն այդտեղից է եղել։ Սա պարզվել է Գերմանիայի տնտեսագիտական ​​ինստիտուտի (IW) ուսումնասիրությունից, որը հասանելի է բացառապես գերմանական խմբագրական ցանցին (RND):

Հեղուկ բնական գազը (LNG) շատ կարճ ժամանակում դարձել է «գերմանական և եվրոպական գազի մատակարարման կենտրոնական բաղադրիչ» և, հետևաբար, մեծ նշանակություն ունի առաջիկա տարիներին էներգատար արդյունաբերության հեռանկարների համար, վկայակոչում են IW մասնագետները։

Գերմանացի շատ ձեռներեցներ դեռ շոկի մեջ են, քանի որ նրանց ընկերությունները սովոր էին Սիբիրից եկող չափազանց էժան էներգակիրներին։

Արդեն երրորդ տարին է, ինչ արևմտյան մամուլը գրում է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո (Ռուսաստանի համար՝ Հատուկ ռազմական գործողություն) Կրեմլի տիրակալ Վլադիմիր Պուտինը շրջել է գազի ծորակը, որից հետո գները հասել են աստղաբաշխական բարձունքների, եւ գերմանական այսպես կոչված էներգատար արդյունաբերության արտադրությունն անմիջապես փլուզվեց։

Այնուամենայնիվ, IW-ի ուսումնասիրության համաձայն, Գերմանիայում մինչճգնաժամային մակարդակները դեռ չեն հասել:

Միաժամանակ գերմանական շուկայում նկատվում է ոչ տրամաբանական տենդենց, մասնավորապես՝ չնայած բնական գազի պահանջարկը նկատելիորեն նվազմանը գները դեռ զգալիորեն բարձր են, քան 2019 թ.: Ավելին, գազամատակարարումը դրվել է «տարբեր ուղիների վրա»՝ հեղուկ գազի ներմուծումը հսկայական նշանակություն է ձեռք բերել։

Եվրոպական մեծածախ առևտրում մեկ մեգավատ ժամն այսօր արժե մոտ 31 եվրո, մինչդեռ փետրվարին գինը ընդամենը 23 եվրո էր։ Ինչ վերաբերում է հենց Գերմանիային, ապա այն արդեն սավառնում է 40 եվրոյի շուրջ մեկ մեգավատ/ժամի համար։