🛡️ Բ Ն Ա Գ Ի Ծ 🛡️
150 subscribers
700 photos
226 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇮🇱🇵🇸 Փխրուն զինադադար Պաղեստինում

Իսրայելի ծայրահեղ աջերը սպառնում են տապալել կառավարությունը, եթե Գազան չօկուպացվի ամբողջությամբ:

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը սպառնում է, որ եթե պատանդներին վերադարձնելուց հետո կառավարությունը պատերազմ չսկսի Գազայում, վիրջինիս ամբողջական օկուպացմամբ, նա կպահանջի տապալել ներկայիս կառավարությունը։

Նրա խոսքով՝ Գազայի հատվածում հրադադարը հավասարազոր է Իսրայելի կապիտուլյացիային ՀԱՄԱՍ-ի դեմ։

Ավելի վաղ այլ ծայրահեղ աջ կուսակցության ներկայացուցիչ, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել էր Գազայում հրադադարից հետո իշխող կոալիցիայից իր կուսակցության դուրս գալու մասին։

Եթե ​​Սմոտրիչի կուսակցությունը նույնպես հեռանա, Նեթանյահուի կառավարական կոալիցիան կկորցնի իր մեծամասնությունը։

Այս իրավիճակում միանգամայն հնարավոր է, որ քաղաքական հավակնությունները և իշխանությունը կորցնելու վախը ստիպի Նեթանյահուին ժամանակից շուտ խախտել գործարքի պայմանները, որը ծանր իմիջային հարված կհասցնի ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին։ Նման սցենարը Սպիտակ տան ղեկավարի համար նոր «գլխացավանք» կլինի։

#Երուսաղեմ #Պաղեստին #Իսրայել #ՀԱՄԱՍ
🇷🇺🇮🇷 «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիան առանց Հայաստանի

Մոսկվան և Թեհրանը նախատեսում են համաձայնագիր ստորագրել մինչև այս տարվա մարտի վերջ Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ տարրը։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին կողմերը ստորագրել էին այս նախագիծն իրականացնելու մտադրության համաձայնագիրը։

Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու վերջին բացակայող օղակն է, որը պետք է ապահովի Եվրասիայի երկրների միջև ավելի արագ և ծախսարդյունավետ կապեր։

Առաջիկա նոր համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի այս ռազմավարական ենթակառուցվածքի կառուցման մեկնարկի ուղղությամբ, որը կամրապնդի Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև զգալիորեն կընդլայնի տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունները։ Ռաշտ-Աստարա հատվածի շինարարության ավարտով այս տրանսպորտային միջանցքը կդարձնի լիովին գործունակ և ռազմավարական նշանակալից միջազգային առևտրի համար։

#Ռուսաստան #Իրան #Բնագիծ
🇺🇲 Թրամփը սկսեց վերանվանել աշխարհագրական անվանումները

Հետագայում Մեքսիկական ծոցն ԱՄՆ-ում կկոչվի «Ամերիկյան ծոց», իսկ ԱՄՆ-ի ամենաբարձր լեռը, որը գտնվում է անցյալում Ռուսաստանից գնված Ալյասկայում և կոչվում էր Դենալի, կոչվելու է «ՄաքՔինլի լեռ»։

Վերանվանումները սեփական բնակչության համակրանքը գրավելու պոպուլիստական մարտավարության մի մասն են, որն աջակցում է մշակույթի և խորհրդանիշների նկատմամբ ավելի «ամերիկացված» մոտեցմանը:

Աշփարհագրական վայրերի վերանվանումը կարող է նաև կապված լինել այլ մշակույթների «ջնջման», կամ ԱՄՆ ազդեցությունը ընդգծելու հետ: Օրինակ՝ «Մեքսիկական ծոց» անվանումը կապված է հարևան պետության հետ, որը կարող էր քաղաքականապես «անհարմար» ընկալվել։ Ամերիկյան ոձով վերանվանումը կարող է նաև հետագա հնարավոր էքսպանսիայի նպատակով հասարակության հոգեբանական նախապատրաստման ակտը լինել:  

Ամեն դեպքում, նման անվանափոխության նպատակները սովորաբար կապված են գաղափարական, քաղաքական կամ մշակութային նպատակների հետ։

#ԱՄՆ
🇪🇺🇺🇲 Եվրամիությունն այս տարվա աշնանը կանգնելու է գազային դիլեմայի առջև

ԵՄ-ի գազի պահեստները օր օրի դատարկվում են, քանի որ վառելիքի օգտագործման տեմպերը դանդաղելու նշաններ ցույց չեն տալիս:

Ըստ Gas Infrastructure Europe-ի տվյալների՝ ԵՄ գազի պահեստարանները հունվարի 21-ի դրությամբ լցված էին ընդամենը 58,5%-ով, իսկ պաշարների մակարդակը նախորդ երեք օրվա ընթացքում նվազել է 2,5 տոկոսով:

Ցուրտ եղանակը և էլեկտրաէներգիայի ոլորտում գազի մեծ պահանջարկը հանգեցրել է նրան, որ պահեստային պաշարներն ավելի արագ են կրճատվել, քան նախորդ տարիներին:

2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի Եվրոպա մատակարարումների դադարեցումը էլ ավելի է բարդացնում իրավիճակը:

Գազի օգտագործման ներկայիս տեմպերով ԵՄ-ն պահեստները հունվարի ավարտին կլինեն մոտ 50%-ով լի:

Այս ամենը ստիպելու է Եվրամիությանը ընթացիկ տարում ավելացնել ԱՄՆ-ից հեղուկ գազի գնումները բարձր գներով։

#Եվրոպա #գազ #ԱՄՆ
🇺🇲🇮🇱🇵🇸 Հայրենիքի «ազատման» նոր տարբերակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է «ազատել» Գազայի հատվածը՝ պաղեստինցիներին վերաբնակեցնելով Եգիպտոսում և Հորդանանում՝ նպատակ ունենալով հասնել խաղաղության Մերձավոր Արևելքում։ «Մենք խոսում ենք մեկուկես միլիոն մարդու մասին, և մենք պարզապես նրանց դուրս ենք հանում այնտեղից», - երեկ՝ շաբաթ օրը, «Air Force One» առջև լրագրողներին ասաց Թրամփը:

Նա պատերազմից ավերված պաղեստինյան տարածքը որակեց որպես «քանդման գոտի» և նշեց, որ լուծումը կարող է լինել կամ ժամանակավոր կամ երկարաժամկետ։

Թրամփն ասել է, որ այդ ծրագիրը քննարկել է Հորդանանի թագավորի հետ և ծրագրում է այն շուտով քննարկել Եգիպտոսի նախագահի հետ։

«Ես ուզում եմ, որ Եգիպտոսը ընդունի մարդկանց: Եվ ես ուզում եմ, որ Հորդանանն ընդունի մարդկանց»,- շեշտեց ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշեց, որ տարածաշրջանը դարեր շարունակ տուժել է բազմաթիվ հակամարտություններից, և պետք է միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակը փոխելու համար։

«Այնտեղ գրեթե ամեն ինչ ավերվել է, և մարդիկ շարունակում են մահանալ»,- հավելեց Թրամփը՝ մեկնաբանելով Գազայում տիրող իրավիճակը։ «Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ աշխատել արաբական երկրների հետ՝ բնակարաններ կառուցելու համար, որտեղ նրանք կարող են հանգիստ ապրել»:

Թրամփի առաջարկը հակասական արձագանքների է արժանացել։

Օրինակ, Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը դա անվանեց «հիանալի գաղափար», մինչդեռ ՀԱՄԱՍ-ը կտրականապես մերժել է այդ ծրագիրը։

☝️ Վաշինգտոնի առաջարկն իրականում ենթադրում է ժողովրդի կողմից իրենց պատմական հողի լքումը։ Սա մտահոգություն է առաջացնում, որ նման որոշումը կարող է օրինականացնել զանգվածային հարկադիր վերաբնակեցումը որպես հակամարտությունների կարգավորման միջոց աշխարհի նաև այլ տարածաշրջաններում:

🇦🇲 Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու գաղափարը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները, որտեղ տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական հակամարտությունից հետո։

Երկու իրավիճակներն էլ ցույց են տալիս, թե ինչպես է հարկադիր տեղահանումը դառնում քաղաքական ռազմավարության մաս՝ զրկելով մարդկանց իրենց Հայրենիքից։

Լեռնային Ղարաբաղի դեպքում հայ բնակչությունը կորցրեց իր տները, հողերը և մշակութային կապերը, բայց շատերը մինչ օրս շարունակում են հուսալ վերադառնալ Հայրենիք միջազգային աջակցությամբ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների:

Անշուշտ, հայերի համար կարևոր է պահպանել միջազգային ուշադրությունն այս հարցում՝ շեշտը դնելով վերադարձի և ինքնության իրավունքի վրա:
Բայց եթե վերլուծենք Դոնալդ Թրամփի դիրքորոշումը պաղեստինցիների վերաբնակեցման հարցում, ապա Արցախ վերադառնալու հույս ունեցող հայերի համար դժվար է ապավինել նրա աջակցությանը։

#ԱՄՆ #Արցախ #Բնագիծ
Օսվենցիմի ազատագրման 80-ամյակը

80 տարի առաջ՝ 1945 թվականի հունվարի 27-ին, խորհրդային զինվորները ազատագրեցին Օսվենցիմ մահվան ճամբարը՝ Հոլոքոստի սարսափները խորհրդանշող ամենասարսափելի վայրերից մեկը:

Նացիոնալ-սոցիալիստները այս ճամբարում սպանեցին ավելի քան մեկ միլիոն մարդու։

Միլիոնավոր մարդիկ դարձան մարդկային կյանքը, մշակույթն ու կրոնը ոչնչացնող այս բարբարոս ռեժիմի զոհը։ Նրանց թվում հիմնականում հրեաներ էին, բայց նաև բազմաթիվ սլավոններ և հաշմանդամներ ու ռազմագերիներ։ Այս մարդիկ ատելության, անհանդուրժողականության և անզգայության զոհ են դարձել՝ այս օրը դարձնելով հիշատակի և սգի կարևոր խորհրդանիշ։

Այսօր աշխարհը նշում է նացիոնալ-սոցիալիզմի միլիոնավոր զոհերի հիշատակը։

🇩🇪 Ի նշան նրանց տառապանքների նկատմամբ հարգանքի և պատմական հիշողությունը պահպանելու անհրաժեշտության՝ իջեցվել են դրոշները Գերմանիայի բոլոր հասարակական շենքերի վրա և Բունդեսվերի զորանոցների դիմաց:

Սա ոչ միայն հարգանքի տուրք է անցյալի ողբերգություններին, այլ նաև հիշեցում է մեր ընդհանուր պատասխանատվության մասին՝ անել հնարավոր ամեն բան, որպեսզի նման հանցագործություններ երբեք չկրկնվեն:

#Երուսաղեմ #բնագիծ #ցեզասպանություն #հոլոքոստ
Աբխազիայի հայերը վտանգի տակ են

Աբխազիայի հայ համայնքն ուշադրություն է հրավիրում թուրք ազգայնականների հետ տեղի ընդդիմության կապերի վրա։ Համայնքը դիմել է նաև Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով պաշտոնապես դիմել Սուխումիին՝ պահանջելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հայ բնակչության պաշտպանության համար։ 

Ըստ աբխազահայերի, որոնք կազմում են միջազգայնորեն չճանաչված հանրապետության բնակչության մոտ 17%-ը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապեր ունի արմատական թուրք ազգայնականների և թուրքական հետախուզական ծառայությունների հետ։ Արդյունքում, աճող ճնշումների պայմաններում ընդդիմությունը տեղի հայերին դիտարկում է որպես Թուրքիայի աջակցությամբ իշխանությունը զավթելու խոչընդոտ և սադրանքներ է նախապատրաստում նրանց դեմ։

Նման մտավախությունների համար հիմնավորված պատճառներ կան։

#Աբխազիա #բնագիծ
🇺🇲🇷🇺 Վաշինգտոնի հնարավոր մոտիվացիան ուկրաինական ճակատում զինադադար կնքելու համար

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Կիրիլ Բուդանովը ուկրաինական մամուլին վերջերս տված հարցազրույցներից մեկուլ ասել է, որ այս տարվա առաջին կիսամյակում լուրջ բանակցությունների բացակայության և ռազմական գործողությունների շարունակման դեպքում երկիրը կարող է դադարել իր գոյությունը։

Հավանաբար հենց այս ըմբռնումն է ընկած Վաշինգտոնի մոտիվացիայի հիմքում բանակցությունների հետ կապված հարցերում։

Ցանկացած բանակցային գործընթաց ենթադրում է փոխզիջումների և զիջումների որոնում, առաջին հերթին Ռուսաստանի կողմից, քանզի նա ներկայումս հողի վրա հաղթողի կարգավիճակում է գտնվում։

☝️ Այն հայտարարությունները, թե Ուկրաինան ռազմավարական նշանակություն չունի Վաշինգտոնի համար, չեն համապատասխանում իրականությանը։ Ուկրաինական ճակատում պատերազմի արդյունքները չափազանց կարևոր են ԱՄՆ-ի գլոբալ հեգեմոնիան պահպանելու համար: Ուկրաինայի ամբողջականության պահպանումը ներառված է Վաշինգտոնի ռազմավարական նպատակների մեջ՝ որպես Ռուսաստանի հետ երկարաժամկետ առճակատման տարր։

Իսկ Կիևի գոյության պահպանումը թույլ կտա ԱՄՆ-ին խուսափել աշխարհաքաղաքական պարտությունից, մինչդեռ Ռուսաստանը 10-15 տարի հետո, հավանաբար, կբախվի առճակատման նոր փուլի։

Այդ նպատակին հասնելու համար Թրամփը, կփորձի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, գնալով արմատական ​​միջոցների, այդ թվում՝ նավթի շուկայի փլուզմանը, որը կազդի ոչ միայն Ռուսաստանի տնտեսության, այլև հենց ԱՄՆ-ի վրա։


#ուկրաինա
🇺🇦🇷🇺 Ուկրաինայի տարածքի նկատմամբ իրավունքը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է ուկրաինական տարածքների պատմական իրավունքների միջազգային քննարկման անհրաժեշտության մասին՝ այլ երկրների փորձագետների մասնակցությամբ։
«Ես առաջարկել եմ այս թեման քննարկել պատմական տեսանկյունից։ Մենք կփորձենք պատմաբաններ հրավիրել Լեհաստանից, Հունգարիայից և Սլովակիայից»,

- նշել է նա՝ պատասխանելով ուկրաինական հողերի բաժանման հեռանկարների վերաբերյալ «ТАСС» գործակալության հարցին։

Նարիշկինի հայտարարությունը առաջ է բերում ասոցիացիաներ համաշխարհային ասպարեզում հնչած նմանատիպ նախաձեռնությունների հետ։ Օրինակ՝ Դոնալդ Թրամփը ժամանակին սիրիական Գոլանի բարձունքները ճանաչել է որպես «Իսրայելի անբաժանելի մաս», իսկ 2025 թվականին վերընտրվելուց հետո վերջերս հայտարարություններ արեց Գրենլանդիայի գնման մասին, ինչը միջազգային հակասություններ առաջացրեց։ Նախ՝ կարելի է գնել այն, ինչ վաճառվում է, բայց Դանիան դեռ չի պատրաստվում վաճառել Գրենլանդիան...

Թեև նման գաղափարը շատերի համար անհեթեթ է, այն ցույց է տալիս, թե ինչպես կարող են աշխարհաքաղաքական շահերն արտացոլվել պատմական և տնտեսական համատեքստում:

Նման հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչպես են պատմական և աշխարհաքաղաքական ասպեկտները միահյուսվում՝ ձևավորելով լարվածության նոր գծեր, որտեղ սահմանները դառնում են ոչ միայն քաղաքական, այլև գաղափարական վեճերի առարկա։


#Ուկրաինա
Առաջին անգամ խոցվել է թուրքական նորագույն «Akinci» ԱԹՍ-ն

Լիբիայի երկնքում առաջին անգամ խոցվել է թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարք՝ Bayraktar Akinci։

Այն, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է, հաստատվում է նրա անկման տեսագրություններով, որը վկայում է ոչ թե տեխնիկական անսարքության, այլ պարտության մասին։

🤔 Ինչ է իրենց ներկայացնում Akinci ԱԹՍ-ն:

«Bayraktar Akinci» նոր սերնդի ծանր հարվածային անօդաչու թռչող սարք է, որը մշակվել է թուրքական Bayraktar ընկերության կողմից։ Այն ի վիճակի է կրել սպառազինության լայն տեսականի, այդ թվում՝ կառավարվող հրթիռներ և օդային ռումբեր, ինչպես նաև կարող է իրականացնել հեռահար հետախուզական և հարվածային առաջադրանքներ։ «Akinci»-ն դարձել է Թուրքիայի անօդաչու սարքերի ռազմավարության հիմնական տարրը և ակտիվորեն արտահանվում է այլ երկրներ, այդ թվում՝ Լիբիա:

Լիբիայում օդում Անկարայի կողմից գովաբանվող նորագույն ԱԹՍ-ի կործանումը վկայում է հակաօդային պաշտպանության համակարգերի կատարելագործման մասին, այդ թվում՝ աֆրիկյան Լիբիայում գործող հակաթուրքական զինյալների մոտ։

#Թուրքիա
🇺🇲🇩🇰 Գրենլանդիա՝ բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ին միանալուն

Վերջերս «Verian» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ ազգային «Sermitsiaq» թերթի և «Berlingske» լրատվական գործակալության համար, գրենլանդացիների 85%-ը դեմ է արտահայտվել կղզու ԱՄՆ-ին միանալու գաղափարին:

Հետազոտությունն իրականացվել է վեբ հարցազրույցի տեսքով հունվարի 22-ից հունվարի 27-ը։ Դրան մասնակցել է 497 մարդ՝ 18 տարեկանից բարձր Գրենլանդիայի քաղաքացիներ:

Հարցման արդյունքներն արտացոլում են բնակչության տրամադրությունները կղզու քաղաքական կարգավիճակի հնարավոր փոփոխության հարցում։ Չնայած Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ պարբերական քննարկումներին, այդ թվում՝ Արկտիկայի վրա ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի ֆոնին, տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը ակնհայտորեն նախընտրում է շարունակել պահպանել ներկայիս կարգավիճակը, որտեղ կղզին մնում է Դանիայի Թագավորության ինքնավար տարածք:

Հարցման արդյունքները կարող են ազդել ապագա քաղաքական քննարկումների վրա ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում և փոխել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու Թրամփի վարչակազմի մարտավարությունը։ Կարճ ասած, Ղրիմի սցենարը կարող է այս պարագայում չաշխատել։

#Գրենլանդիա
🇩🇪 Գերմանիայի հիվանդանոցներում իրավիճակը հասել է կրիտիկական կետի

Գերմանական Կարմիր խաչի (DRK) վեց հիվանդանոցներից մեկը գտնվում է սնանկացման եզրին, և կլինիկաների 3/4 ակնկալում է կորուստներ, - հայտնում է Գերմանիայի հանրային (ZDF) լրատվամիջոցը:

Ըստ առողջապահական ապահովագրողների, Գերմանիայում հիվանդանոցների իրավիճակը «դրամատիկ է, քան երբևէ»: Գերմանական Կարմիր Խաչն արդեն հայտարարել է իր հիվանդանոցների սնանկության մի քանի դեպք։

Բուժհաստատությունների մեծ մասի ֆինանսական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Անցած տարի մեկական հիվանդանոց փակվեց Բավարիայում և Բադեն-Վյուրտեմբերգում:

Հիվանդանոցային բարեփոխումը, որը հաստատվել է անցյալ տարի Առողջապահության դաշնային նախարար Կառլ Լաուտերբախի (SPD) կողմից, նախատեսում է կլինիկաների ավելի նեղ մասնագիտացում և բուժման համար ֆիքսված վճարումների համակարգի մասնակի հրաժարում: Լաուտերբախը ձգտում է բարելավել առողջապահության որակը և կանխել ֆինանսական խնդիրների պատճառով մահացության աճը: Այնուամենայնիվ, բարեփոխումը միտումնավոր թույլ է տալիս կրճատել հիվանդանոցների թիվը, ինչը նշանակում է, որ որոշ հիվանդներ ստիպված կլինեն ավելի երկար ճանապարհներ անցնել բուժօգնություն ստանալու համար:

Գերմանական հիվանդանոցների ասոցիացիայի (DKG) տվյալներով՝ ճգնաժամը ազդել է ոչ միայն Կարմիր խաչի կլինիկաների վրա։ Կորուստներն աճում են, իսկ բյուրոկրատական բեռը գնալով ծանրանում է: DKG-ի ղեկավար Ջերալդ Գասը «Augsburger Allgemeine» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ հիվանդանոցի աշխատակիցները պետք է ամեն օր ծախսեն մոտ երեք ժամ փաստաթղթերը լրացնելու համար։ Որոշ դեպքերում դա ստիպում է լրացուցիչ աշխատուժ ներգրավել։

«Մասնաճյուղերը փակվում են, հաստիքները կրճատվում են, հիմնարկները դադարում են գործել նույնիսկ սնանկության հայտարարումից առաջ։ Վերջին հաշվով, հետևանքները կզգան հիվանդները»

- ասել է Գասը։ Իրավիճակը հատկապես բարդ է գյուղական բնակավայրերի փոքր հիվանդանոցներում, որտեղ 300 մահճակալից պակաս է:

☝️DKG-ի հաշվարկներով հիվանդանոցների ընդհանուր դեֆիցիտը գերազանցել է 14 միլիարդ եվրոն։

Գերմանական հիվանդանոցային ինստիտուտը հայտնում է, որ կլինիկաների մոտ 80%-ն այժմ վնասով է աշխատում։

Մի շարք բուժհաստատություններին մնում է ինքնուրույն հաղթահարել գնաճի հետևանքով աճող ծախսերը և պայքարել ֆինանսական գոյատևման համար:

Գասը նաև քննադատել է կառավարության քաղաքականությունը, որը խորացնում է ճգնաժամը լրացուցիչ բյուրոկրատական պահանջներով.

Ըստ DKG-ի հաշվարկների, եթե բյուրոկրատական աշխատանքի ծավալը կրճատվեր օրական թեկուզ մեկ ժամով, ապա առողջապահական համակարգը կունենա լրացուցիչ 20.000 բժիշկ և գրեթե 50.000 բուժքույր, որոնք կարող էին ավելի շատ ժամանակ հատկացնել հիվանդներին:

«Մենք անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո բարեփոխումների և առողջապահական քաղաքականության վերաիմաստավորմանը», - ասաց Գասը: «Դա կարող է հասարակ թվալ, բայց մենք շտապ պետք է կրճատենք բյուրոկրատիան»:


P.S. Իմ կարծիքով կա նաև մի քանի այլ հիմնական պատճառներ այս իրավիճակի ստեղծման համար, որոնց մասին լռում է հանրային մամոուլը։


#Գերմանիա
🇦🇲 Հայաստանը փրկության կարիք ունի

Դիտարկելով, թե ինչ է կատարվում Հայաստանում և նրա շուրջը, ես գալիս եմ այն եզրակացության, որ եթե Ռուսաստանը շարունակի մի կողմ մնալ, երկիրը կարող է կրկնել Սիրիայի ճակատագիրը։ Այս դեպքում ռուսական զորքերը հայկական Գյումրիից կհեռանան այնպես, ինչպես հիմա հեռանում են սիրիական Տարտուսից։

Ես պատկերացնում եմ ռուսական բեռնատարների շարասյունները, որոնք ուղղվում են դեպի Տրապիզոն, իսկ հետո նավերը տանում են նրանց Նովոռոսիյսկ կամ Ղրիմ: Այս սցենարը ամեն օր ավելի ու ավելի իրական է թվում, և ես անհանգստանում եմ, որ անգործությունը կարող է հանգեցնել հենց այս արդյունքի:

Եթե Ռուսաստանի համար դա կնշանակի վերջին դաշնակցի կորուստ, որի տարածքում ռուսական զորքերը տեղակայված են ԽՍՀՄ փլուզումից հետո, և կդառնա ռազմական նահանջ, ապա հայկական պետականության համար՝ վերջնական փլուզում։

Իմ մտահոգությունները հիմնված են մի քանի հիմնական գործոնների վրա: Նախ, անկայունությունը տարածաշրջանում շարունակում է աճել, իսկ ռուսական հստակ դիրքորոշման բացակայությունը միայն մեծացնում է Հայաստանի պետականության խոցելիությունը։

Պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական վակուումը երբեք դատարկ չի մնում, եթե Մոսկվան շարունակի թուլացնել իր ներկայությունը, ուժերի հարաբերակցությունն անխուսափելիորեն կփոխվի, և ոչ հօգուտ Հայաստանի։

☝️ Երկրորդ՝ Սիրիայի փորձը հստակ ցույց է տալիս, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։ Ինչպես սիրիական Տարտուսի դեպքում, ռուսական զորքերի դուրսբերումը հայկական Գյումրիից գնալով ավելի հավանական սցենար է դառնում։

Բացի այդ, հայ-ռուսական կապերի թուլացումը Արևմուտքի և Թուրքիայի աճող ազդեցության պայմաններում խաթարում է Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը։ Եթե Ռուսաստանը իսկապես նահանջի, դա պայմաններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշումների մեծացման համար, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի և պոտենցիալ աղետալի հետևանքների, ինչպես մշեցի վերևում՝ հայկական պետականության վերջնական և ամբողջական ոչնչացմանը։

Այս ամենում հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը, կարծես թե, ոչ միայն դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը, այլ նույնիսկ կարող է գիտակցաբար հավանություն տալ դրան, քանզի հայկական պետականության կործանումը թույլ կտա այս քաղաքական գործիչներին խուսափել պատասխանատվությունից 2018 թվականից ի վեր իրենց գործած բազմաթիվ, այդ թվում նաև պետական հանցագործությունների համար։

Վերևում նշված տեսական սցենարը կանխելն ունակ հայկական ընդդիմադիր ուժեր ես չեմ տեսնում ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս։
Կարծես ազգային աղետն անխուսափելի է, եթե Ռուսաստանն ու Իրանը կտրուկ քայլերի չգնան։ Սակայն նաև նրանց կտրուկ քայլերի պարագայում չի բացառվում հայկական անկախ պետականության կործանունը, քանզի վերջիններս նրա տարածքը կարող են կիսել և միացնել իրենց պետականություններին։

#բնագիծ
👍1
🇷🇺🇨🇳 Ռուս-Չինական ՏՏ առանցք

Ռուս-չինական համալսարանը 800 անգամ բարձրացրել է Nvidia պրոցեսորների աշխատանքը։

Շենժենի MSU-PPI համալսարանի մասնագետները մշակել են ալգորիթմ, որը թույլ է տալիս լուծել նյութական դիզայնի բարդ խնդիրներ սովորական Nvidia GPU-ների վրա: Նրանց արտադրողականությունը մի քանի հարյուր անգամ աճել է ավանդական մեթոդների համեմատ։

Նորարարական ալգորիթմը բարելավում է հաշվարկների արդյունավետությունը պերիդինամիկայի մեջ։

Փորձագետների կարծիքով՝ նոր մշակումը թույլ է տալիս ընդլայնել հետազոտությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օդատիեզերական արդյունաբերության և ռազմարդյունաբերական համալիրի: Հաշվարկները կարող են իրականացվել զանգվածային արտադրության չիպերի վրա, որոնք (դեռ) հայտնված չեն ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։

#Չինաստան #Ռուսաստան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Արցախից Սյունիք՝ Հայաստանում արևմտյան զորքեր տեղակայելու ուղղությամբ որոշ նախապատրաստական քայլերի մասին։

«Արցախում անվտանգության երաշխիքներ միջազգային մանդատի ներքո» հեքիաթի հիմնական նպատակի մասին իր վարկածը:

Սկզբնաղբյուրը՝ https://youtu.be/xy23Q3KTgRg?si=UIWnMV1NcwMNYalM

#Արցախ #Արևմուտք #ՆԱՏՕ
👍2
Forwarded from Swallow
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇺🇲 Начало президентства Дональда Трампа: что ожидать?

Сегодня обсудили результаты выборов в США, по итогам которых Дональд Трамп во второй раз занял пост президента.

Долгие годы проживающий в США Арам Мосиян поделился своим взглядом на политику новой администрации.

Затронули как внутреннюю, так и внешнюю политику Трампа, в частности вопросы возможного присоединения Гренландии и Канады, а также ситуацию вокруг украинской войны, кризиса на Ближнем Востоке и в Южном Кавказе, включая возможности мирного решения армяно-азербайджанского конфликта.

#США #Россия #Израиль #Украина #Гренландия #Евросоюз #Канада #Кавказ #Армения #Азербайджан
🇦🇲 Վիլսոնից մինչև Բայդեն. պատմության դասեր Հայաստանի համար

Հայկական քաղաքականության պատմությունը հաճախ պտտվել է Արևմուտքի և Ռուսաստանի ընտրության շուրջ: Երկու ժամանակաշրջանները՝ 1918-1920 թվականները և 2022 թվականից սկսած, զարմանալի զուգահեռներ ունեն։ Երկու դեպքում էլ հայկական վերնախավը, հենվելով ԱՄՆ-ի և Արևմուտքի վրա, հույս ուներ, որ Ռուսաստանն այնքան է թուլացել պատերազմից, որ իրենից այլևս վստահելի գործընկեր չի ներկայացնում: Սակայն երկու անգամ էլ այս հաշվարկը սխալ է ստացվել, իսկ հետևանքները Հայաստանի համար ծանր են եղել, եթե ոչ աղետալի։

ՄԱՍ I. Հայաստան 1918–1920. խաղադրույք արևմուտքի վրա բոլշևիկների դեմ

Օգտվելով Ռուսական կայսրության փլուզումից և հռչակելով անկախություն (Առաջին Հանրապետություն) Հայաստանը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում։ Պատերազմից և ցեղասպանությունից թուլացած երկիրն արտաքին ուժերի աջակցության կարիք ուներ: Այդ պահին հայկական վերնախավի մեջ տարածվեց այն միտքը, որ քաղաքացիական պատերազմից և միջամտություններից թուլացած բոլշևիկյան Ռուսաստանը այնպիսի ճգնաժամի մեջ է, որ շուտով կփլուզվի։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը աջակցություն հայտնեց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի շրջանակներում անկախ Հայաստանի ստեղծմանը։

Վիլսոնի և նրա «հայկական մանդատի» հույսն էր, որ մեծապես որոշեց Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ տարիներին։ Հայաստանի ազգային-ժողովրդավարական կառավարությունը՝ Դաշնակցության գլխավորությամբ, ուղղված էր դեպի Արևմուտք, հրաժարվում էր բոլշևիկների հետ դաշինքից և նույնիսկ աջակցում էր հակախորհրդային, այն է՝ հակառուսական ուժերին։ Սակայն ԱՄՆ-ն, ի վերջո, չտրամադրեց խոստացված օգնությունը, եվրոպական երկրները նույնպես պարզվեց, որ պատրաստ չէին միջամտելու, և բոլշևիկյան Ռուսաստանը վերականգնեց իր իշխանությունն ու վերահսկողությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Արդյունքը դարձավ նա, որ 1920 թվականին Կարմիր բանակը մտավ Հայաստան, և Ռուսական կայսրության ավերակների վրա հռչակված Հայկական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Սկսվեց այսպես կոչված «Երկրորդ» Հանրապետության պատմությունը, բայց արդեն որպես խորհրդային (ռուսական) իշխանության մաս։

ՄԱՍ II. Հայաստան 2022-ից. նոր պատրանքներ, դարեր անց

2022 թվականին Ուկրաինայի հակամարտության բռնկումից հետո Հայաստանը կրկին հույսը դրեց ԱՄՆ-ի և Արևմուտքի վրա՝ համարելով, որ Ռուսաստանն այնքան կթուլանա, որ այլևս չի կարող լինել ռազմավարական գործընկեր։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ակտիվացրեց շփումները Վաշինգտոնի, Բրյուսելի և Փարիզի հետ՝ ակնկալելով նրանց աջակցությունը Ադրբեջանի հետ առճակատման հարցում։ Միևնույն ժամանակ Երևանը սկսեց հեռանալ Մոսկվայից, սաբոտաժի ենթարկել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, արգելափակել ՀԱՊԿ-ը և քայլեր ձեռնարկել, որոնք ակնհայտորեն նյարդայնացնում են աշխարհաքաղաքական ծանր գոյապայքարի մեջ գտնվող Կրեմլին։

Ինչպես 1918-1920թթ., Երևանը հույս ուներ, որ Արեւմուտքը Հայաստանին կտրամադրի անվտանգության հուսալի երաշխիքներ։ Սակայն, երբ 2023 թվականին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն չմիջամտեցին, իսկ Ռուսաստանը, հայտնվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, ձեռնպահ մնաց ակտիվ գործողություններից։ Արդյունքում Արցախը/Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց, այն է՝ ոչնչացվեց, իսկ Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացումը միայն ամրապնդվեց։ իսկ Թրամփի իշխանության գալով Երևանի իրավիճակը էլ ավելի կբարդանա։

Եզրակացություններ՝ դասեր անցյալից և ներկայից

Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի թուլության պահերին ԱՄՆ-ի և Արևմուտքի վրա Հայաստանի խաղադրույքները միշտ հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Վիլսոնը չկարողացավ պաշտպանել Հայաստանը 1920 թ., Բայդենն ու Մակրոնը չկարողացան պաշտպանել այն 2022-2023 թթ.։ Երկու դեպքում էլ Արևմուտքը նախընտրեց սահմանափակվել միայն հայտարարություններով, այլ ոչ թե իրական առճակատման մեջ մտնել հանուն Հայաստանի։

Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է անվերապահորեն գնա ռուսական քաղաքականության հետքերով, բայց պատմության դասն այն է, որ ճգնաժամի պահերին Արևմուտքի օգնության մասին պատրանքները կարող են վերածվել սաստիկ հիասթափության։

Թեկուզ թուլացած և սխալված, բայց դարերի ընթացքում ստուգված Դաշնակցին դավաճանելու գնով կասկածելի օգուտների կույր հետապնդումը, պետք է դառնա անցյալի ողբերգական սխալների կրկնությունը կանխող գլխավոր դասը։

👉 🇷🇺 Հոդվածի ռուսերեն տարբերակը

#Հայաստան #ԱՄՆ #Ռուսաստան
👍1
🇺🇸 USAID վերակերպավորումը

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Պետքարտուղարությանը միացնելու Թրամփի ծրագրերի մասին։

Կազմակերպության համար, որը հանդիսանում է ԱՄՆ «փափուկ ուժի» հիմնական գործիքներից մեկը, դա նշանակում է անկախության կորուստ ի օգուտ պահպանողական հանրապետականների, ովքեր իշխանության են եկել և կառավարելու են առնվազն առաջիկա չորս տարիներին։

Գործակալության նախագծերի ֆինանսավորման ժամանակավոր սառեցումից և ստուգումների կազմակերպումից բացի, որոշվել է չվճարվող արձակուրդ ուղարկել ավագ ղեկավարներին։ Քննարկվում է նաև մի շարք մասնագետներին աշխատանքից հեռացնելու հարցը։ Բացի այդ, կազմակերպության կայքը երեկվանից չի աշխատում։

Նշված կազմակերպությունը տարեկան ավելի քան 50 միլիարդ դոլար բյուջեով սնուցման դաշտ է դեմոկրատների համար, որտեղից նրանք արտաքին քաղաքական լոբբիստական ծրագրեր են իրականացրել՝ ի շահ կուսակցության և նրա հովանավորների, ինչպես նաև «ատկատներ են ստացել բացահայտ կոռուպցիոն նախագծերից», - տեղեկացնում է ամերիկյան լրահոսը:

Դեմոկրատներն արդեն փաստաբաններ են վարձում, նամակներ գրում Սենատին և հրապարակային մեղադրանքներ հնչեցնում սոցիալական ցանցերում։

Դատելով հետխորհրդային տարածքում աշխատանքի արդյունքները, պետք է խոստովանել, որ USAID գործիքն ինքնին, չափազանց արդյունավետ է։ Համեմատաբար քիչ գումարի դիմաց, առանց բիրտ ուժի (ռազմական միջամտության) դիմելու, Միացյալ Նահանգները կարողացան կաշառել մի շարք երկրներ վերնախավին, ներթափանցել բնակչության մտքերը և որպես «բացարձակ ճշմարտություն» պարտադրել զարգացման արևմտյան ուղին։

Ամերիկյան նոր վարչակազմը դժվար թե հրաժարվի այս արդյունավետ գործիքակազմից։ Նոր տերերը հավանաբար կձևավորեն այն և կօգտագործեն՝ իբրև արդեն սեփական նպատակներին հասնելու գործիք։

Օրինակ, Ռուսաստանում կամ Չինաստանում նման գործիք չկա և, ըստ երևույթին, պլաններ չկան նմանատիպ կառույց ստեղծելու։

#ԱՄՆ
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 «Ժող Ջան» օպերացիա կամ ինչպես է դեգրադազվում և հետո ոչնչացվում ազգը

Այսինքն հաղթանակների համար մենք առաջին հերթին պարտական չենք պատերազմի ընթացքում արագ և գրագետ կերպով կողմնորոշված և հրամաններ իջեցրած հրամանատարներին և սխրանքներ գործած շարքային զինվորներին, որոնք իրենց կյանքի կամ առողջության գնով տարբեր մարտերում հաղթել են թշնամուն, այլ «ժողովրդին», այսինքն նաև ստահակներին, հոգեկան հիվանդներին, ջեպկիրներին, երկրի փողերի հաշվին հարստացածներին, շարքային քաղաքացու վրա տոկոս դնող բանկիրներին և ի վերջո ՔՊ-ի նման խմբակին ձայն տվողներին, քանզի «ժողովուրդը» նաև դրանք են։

Ավելին ձեզ ասեմ, հենց դրանք են յուրաքանչյուր ժողովրդի մեծ մասը։

#գաղափարական_անապատացում
🇦🇲 Պարտությունը որպես Հաղթանակ

«Անցնելով 44-օրյա պատերազմում պարտություն՝ մենք հնարավորություն ստացանք ունենալ անկախ, ինքնիշխան պետություն»,- ասել է Փաշինյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտությունը Հայաստանին տվել է «անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն», պարադոքսալ է հնչում և պահանջում է նրա հնարավոր դրդապատճառների ավելի խորը վերլուծություն։

Պատմականորեն, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանը ասոցացվում էր Ղարաբաղի և նրա համար մղվող պայքարի հետ։ Թերևս Փաշինյանը ցանկանում է շեշտը դնել Հայաստանի՝ որպես առանց ղարաբաղյան հակամարտության, պետության զարգացման վրա, ինչը կարող է հեշտացնել նրա համագործակցությունը Արևմուտքի հետ։

Վաշինգտոնում ելույթ ունենալով՝ նա կարող էր միտումնավոր օգտագործել նման թեզ՝ ընդգծելու, որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից և ավանդական աշխարհաքաղաքական սխեմաներից։

Նրա խոսքերը կարելի է մեկնաբանել որպես տարածքային զիջումների փոխարեն արևմտյան կառույցներին ինտեգրվելու Հայաստանի ցանկություն, որպեսզի Ադրբեջանի հետ հակամարտությունը չխանգարի այս գործընթացին, չնայած նրան, որ շատ հայեր Ղարաբաղի կորուստն ընկալում են որպես ողբերգություն։

Փաշինյանը միտումնավոր է դրականորեն ներկայացնում այս աղետալի պարտությունը՝ «արևմտյան սպառողներին», առաջին հերթին՝ հավաքական Արևմուտքի երկրներում ապրող հայերին ցույց տալու, որ «հիմնականում ամեն ինչ լավ է», և որ իրենց պատմական հայրենիքը ապագայի հեռանկար ունի։

Նրա այս խոսքերում կարելի է նկատել նաև հասարակական կարծիքի նախապատրաստումը ապագա փոխզիջումների, այն է՝ տարածքային զիջումների հօգուտ Ադրբեջանի և/կամ Թուրքիայի, այսինքն՝ բրիտանական «Թուրան» նախագծին։

Որպես վերջաբան՝ առաջանում է (հռետորական) հարց՝ հայ ժողովուրդն ունի՞ իր կարծիքը, թե՞ կուրորեն հետևելու է իր պատմական Հայրենիքի վերջին կտորի ինքնաոչնչացման գործընթացին։

#Հայաստան