🛡️ Բ Ն Ա Գ Ի Ծ 🛡️
150 subscribers
699 photos
226 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇦🇲 Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra

Հայաստանում քաղաքական և ռազմական իրավիճակը կարծես թե զարգանում է նույն սցենարով, ինչ Ուկրաինայում։ Արևմտյան կազմակերպությունների ակտիվ միջամտությունը, ինչպիսիք են USAID-ը և DTRA-ն, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի (թվացյալ) ռազմականացման աջակցությունը, Երևանին աստիճանաբար ներքաշում են աշխարհաքաղաքական առճակատման մեջ: Սա հանգեցնում է հարևանների հետ հարաբերությունների վատթարացման, անկախության կորստի և լայնածավալ հակամարտությունների վտանգի։

Եկեք մի պահ ընդունենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվորեն նպաստում են Հայաստանի վերազինմանը։ Դեն Բայերը և արևմուտքի այլ ներկայացուցիչներ պնդում են, որ երկիրը պետք է գնա Ուկրաինայի ճանապարհով ռազմականացման առումով: 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանն ու Իտալիան ստորագրեցին 2025 թվականի պաշտպանական համագործակցության համատեղ ծրագիր։ Ամերիկյան կառույցները, ինչպիսին DTRA-ն է, արդեն իրականացնում են երկարաժամկետ ռազմական գործընկերության նախագծեր, որոնք հիշեցնում են այն քաղաքականությունը, որը ժամանակին հանգեցրեց Ուկրաինային վատթարացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կորցնել Ղրիմը 2014 թվականին, իսկ 2022 թվականից ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ:

Արևմուտքի ռազմական աջակցությունը Հայաստանին անխուսափելիորեն մեծացնում է լարվածությունը Ադրբեջանի հետ։ Սա Բաքվի համար հնարավորություն է բացում ռազմական ճանապարհով լուծելու վաղեմի տարածքային խնդիրները։ Փորձագետները, այդ թվում Հայաստանում, կանխատեսում են, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմ կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը, հենվելով Թուրքիայի աջակցության վրա, կունենա վճռական առավելություն և պաշտպանություն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ միջամտությունից։

Քաղաքական անկախության կորստի ֆոնին Հայաստանը կորցնում է նաև իր էներգետիկ ինքնավարությունը։ Միջուկային էներգիան, որը ժամանակին երկրի համար ռազմավարական ռեսուրս էր, վտանգի տակ է։ Վաշինգտոնը նպաստում է փոքր մոդուլային ատոմակայանների կառուցմանը` փոխարինելու ավանդական մոտեցումներին: Այս կայանները նույնիսկ ԱՄՆ-ում չեն օգտագործվում, նրանք փորձնական են։ Այս համատեքստում Հայաստանը դարձնում են փորձադաշտ։ Տվյալ նախագծի նպատակն է ոչնչացնել երկրի ավանդական միջուկային էներգիան և խզել էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ։ Սա նույնպես նման է ուկրաինական սցենարին, որտեղ էներգետիկ կախվածությունը դարձել է պետությունը թուլացնող գործոններից մեկը։

Մյուս մտահոգիչ միտումը Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների ակտիվ զարգացումն է DTRA ծրագրերի միջոցով: Հայաստանում արդեն կառուցվել է 12 նման օբյեկտ, այդ թվում՝ լաբորատորիաներ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում, որոնց համար հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար։ Նախատեսվում է ստեղծել «Հայկենսատեխնոլոգիա» հիմնարկի վրա հիմնված տարածաշրջանային կենտրոն՝ Black & Veatch-ի և CH2M-ի աջակցությամբ։

Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Վրաստանը, ձգտում են ԵՄ-ի հետ մերձեցմանը։ Սակայն այս քայլերը չեն հանգեցնի Եվրամիությանը փաստացի անդամակցության։ Ընդհակառակը, մերձեցումը կթուլացնի տնտեսությունը, կոչնչացնի անկախության մնացորդները և երկիրը կներքաշի արյունալի հակամարտության մեջ։ Արևմտյան գործընկերները, Հայաստանը տանելով դեպի ԵՄ, չեն կարող չհասկանալ, որ դա անխուսափելիորեն կսրի հարաբերությունները խոշոր հարևանների հետ։
Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի է թվում։

Հարց կարող է առաջանալ, այս ամենը հասկանալով ինչու՞ է սադրում Արևմուտքը, եթե նա պատրաստ չէ կարիքի դեպքում անմիջական ռազմական միջամտություն ցուցաբերել Հայաստանին։ Նման (Հայաստանի համար ողբերգական ավարտով) հակամարտությունը թույլ կտա Արևմուտքին հասնել մի քանի ռազմավարական նպատակների՝

☝️վերահսկողություն Զանգեզուրի միջանցքի նկատմամբ,

☝️թուլացնել Կենտրոնական Ասիայի կախվածությունը Մոսկվայից և Պեկինից,

☝️թուլացնել Իրանին և ապակայունացնել Հարավային Կովկասը՝ Ռուսաստանին ավելի թուլացնելու համար:

➡️ Հոդվածն ամբողջությամբ հետևյալ հղումով
🇺🇲🇦🇲 Հակիրճ Երևանի և Վաշինգտոնի միջև «ռազմավարական» փաստաթղթի մասին

Այսօր գրեթե բոլորը, հատկապես Երևանում, ակտիվորեն քննարկում են հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «ռազմավարական» փաստաթուղթը։ Հայաստանի ընդդիմությունը և այսպես ասած ռուսական հատվածի որոշ ներկայացուցիչները քննադատում են այն՝ համարելով փաստաթուղթը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների համար սպառնալիք։ Իր հերթին, Հայաստանի իշխանությունները հակառակն են պնդում, իսկ իշխանամետ փորձագետները, գտնվելով լիակատար էյֆորիայի մեջ, Ռուսաստանին մեղադրում են Երևանի վրա ապօրինի ճնշում գործադրելու մեջ։

Գործնականում վերջին տարիները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարանում են՝ անկախ Վաշինգտոնի հետ պայմանավորվածություններից։

Ավելին, հենց 2025 հունվարի 14-ով թվագրված փաստաթղթի վերլուծությունը թույլ է տալիս վստահորեն պնդել, բացի վերնագրում հիշատակվող «ռազմավարական» բառից, դրա բովանդակության մեջ իսկապես ռազմավարական ոչինչ չկա։

Առաջարկում եմ անցնել «ռազմավարական» փաստաթղթի հիմնական ասպեկտների վրայով։

Տնտեսական համագործակցության մասով նշվում է, որ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանում ներդրել է 3,3 մլրդ դոլար, այդ թվում՝ 340 մլն դոլար՝ 2021 թվականից։ Երկրների միջև առևտուրը 2020-2023 թվականներին եռապատկվել է՝ հասնելով 321 միլիոն դոլարի։

Խոսվում է քաղաքացիական ատոմային էներգետիկայի շուրջ բանակցություններ սկսելու մասին երկխոսությունը։ Այստեղ խոսքը Հարավային Կովկասում միակ ատոմակայանի փակման մասին է, որը, ինչպես գիտենք, գտնվում է Երևանից ոչ հեռու և կառուցվել է ԽՍՀՄ տարիներին։ Այս համատեքստում նշվում է նաև «զանգվածային ոչնչացման միջոցների տարածման դեմ պայքարի» և ամերիկյան սահմանապահ ծառայությունների՝ հայ գործընկերներին օգնելու կարողությունների մասին։ Իմ կարծիքով, դա կարող է ենթադրել հայկական ատոմակայանի վերջնական անջատումից հետո այնտեղ գտնվող վառելիքը (ուրանի թափոնները) ամերիկյան ծառայությունների վերահսկողությանն անցնելու մասին։

Բացի այդ, կստեղծվի արտահանման վերահսկողության աշխատանքային խումբ՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի նպատակով։ Սակայն իմ կարծիքով այս խումբն իրականում չի աշխատի, քանի որ պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան Փաշինյանի ռեժիմի տնտեսության եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ այդ ռեժիմը օդի պես (առնվազն դեռևս) անհրաժեշտ է հավաքական Արևմուտքին։

Իսկ անվտանգության և պաշտպանության ասպարեզում խոսվում է 2023-24 թվականներին Eagle Partner համատեղ զորավարժությունների իրականացման, 27 միլիոն դոլար սահմանների անվտանգության բարելավման համար տրամադրման և 18 միլիոն դոլար՝ պաշտպանական կարողությունների արդիականացման համար, ներառյալ կիբերանվտանգության զարգացումը, տրամադրման մասին: Իրականում Հայաստանի անվտանգության մակարդակի էական բարձրացման հետ ոչ մի կապ չունեցող քայլերի մասին։

Հետագա կետերը վերաբերում են «ժողովրդավարության ամրապնդմանը»՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներին աջակցելուն, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ լրատվամիջոցներին և այլն: Ամերիկյան կողմը հիշեցնում է, որ 16 մլն դոլար է հատկացրել Հայաստանում այսպես կոչված ժամանակակից պարեկային ոստիկանություն ստեղծելու համար, որն իրականում ոչ մի օգուտ չի տվել։

Կրթության և մշակութային փոխանակման առումով «գործընկերները» զարգացնում են հարաբերությունները հայկական և ամերիկյան համալսարանների միջև։
Իրականում այս հարաբերությունները «զարգանում են» տասնամյակներ շարունակ և մեկ ուղղությամբ՝ հայ ուսանողները սովորում են անգլերեն, և այդ լեզվով այն ամենը, ինչ ձեռնտու է ԱՄՆ-ին։ Բացի այդ, հայ դիվանագետները տասնամյակներ շարունակ սովորում են ԱՄՆ-ում, իսկ հետո շարունակում են իրենց «հայրենասիրական» գործունեությունը Հայաստանի ԱԳՆ-ում՝ տապալելով հայ ազգային շահերը։

Հետևաբար, չնայած ամպագոռգոռ անվանմանը, հունվարի 14-ի փաստաթուղթը պարունակում է հիմնականում դեկլարատիվ դրույթներ։ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վատանում են՝ անկախ նման պայմանավորվածություններից։

Փաստաթղթի բովանդակությունն ավելի շատ ուղղված է լրատվամիջոցների ազդեցության միջոցով հայ հասարակության վրա ամերիկյան ազդեցության ամրապնդմանը։ Իսկ Վաշինգտոնը տասնամյակներ շարունակ տնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերություններ է վարում՝ ելնելով բացառապես Միացյալ Նահանգների շահերից և ի վնաս հայկական ազգային շահերի, և դրա համար նրան որևէ դեկլարատիվ փաստաթուղթ պետք չէ։

#ԱՄՆ
🇺🇲 Ջո Բայդենի հրաժեշտի ելույթը՝ ժողովրդավարության մարտահրավերների նախազգուշացման մասին

➡️ Ռուսերեն տարբերակն այստեղ


Ջո Բայդենը, հեռանալով ԱՄՆ նախագահի պաշտոնից, սուր քննադատության է ենթարկել երկրում առկա հարստության ու իշխանության աճող կենտրոնացումը։ Նրա խոսքով, «աճող օլիգարխիան» սպառնում է ամերիկյան հասարակության ժողովրդավարական հիմքերին, իսկ ոմանց «անտեղի ազդեցությունը» մեծացնում սոցիալական բաժանումները։

Բայդենը հատուկ ուշադրություն է դարձրել ապատեղեկատվության (կեղծ լուրերի) խնդրին։ Նա մտահոգություն է հայտնել ազատ մամուլի դերի թուլացման կապակցությամբ և մատնանշել սոցիալական մեդիայի դերը շահույթ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու գործում։ Հեռացող Նախագահն ընդգծել է, որ նման հարթակները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն ժողովրդավարության և հասարակության պաշտպանության համար։
Այս համատեքստում Բայդենն անդրադարձել է նաև վերջին իրադարձություններին, ինչպիսիք են Մարկ Ցուկերբերգի՝ Meta հարթակներում փաստերի ստուգման ծրագիրը փակելու որոշումը, ինչպես նաև Իլոն Մասկի օրոք X դարձած (նախկին Twitter) հարթակի քաղաքականության փոփոխությունները, որոնք սահմանափակում են հրապարակվող լուրի բովանդակության չափավորությունը։ Այս քայլերը, ըստ նախագահի, սպառնում են տեղեկատվության թափանցիկությանը և օբյեկտիվությանը։

Բայդենը պատմական զուգահեռ է անցկացրել 1961 թվականի ռազմարդյունաբերական համալիրի մասին Դ. Էյզենհաուերի նախազգուշացման հետ։ Այսօր նա նման վտանգ է տեսնում տեխնոլոգիական-արդյունաբերական համալիրում, որը, ըստ Բայդենի, ունի պետության հիմքերը խարխլելու ներուժ։

☝️Պետք է ընդունել, որ Բայդենի հայտարարությունները հաստատվում են օբյեկտիվ իրադարձություններով։ Որոշ ուսումնասիրություններ մատնանշում են աճող անհավասարության և ապատեղեկատվության աճը, որն իսկապես խաթարում է ժողովրդավարական ինստիտուտները: Բայց պետք է խոստովանենք, որ նրա օրոք իրավիճակն ավելի լավ չէր՝ սահմանափակվել կամ ամբողջությամբ արգելվել են ներքին և արտաքին քաղաքականության առանցքային թեմաներով այլախոհ ԶԼՄ-ների հեռարձակումները։
Բացի այդ, հեռացող նախագահի քննադատությունը կարող է կապված լինել նաև ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի հետ։ Ընտրություններում դեմոկրատների պարտությունից հետո Բայդենը, հավանաբար, ձգտում է ամրապնդել իր կուսակցության դիրքերը և ուրվագծել նրա պայքարի հիմնական ուղղությունները՝ լինելով արդեն ընդդիմադիր դաշտում։

Ստացվում է, որ Բայդենի խոսքերն արտացոլում են և՛ իրական սպառնալիքները, և՛ քաղաքական դրդապատճառները։ Նրանց ընկալումը մեծապես կախված է հանդիսատեսի հայացքներից։

Անկախ Ջո Բայդենի շարժառիթներից, նրա բարձրացրած խնդիրները մնում են արդիական ամերիկյան (և ոչ միայն) պետականության համար։

#ԱՄՆ #Բայդեն
🇺🇲🇹🇷 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ. «Էրդողանը շատ խելացի է։ Սիրիան նրա արածն է։ Ռուսաստանը թուլացել էր, Իրանը թուլացել էր։ Էրդողանը տարբեր ձևերով ու տեղերով իր ժողովրդին ուղարկեց Սիրիա, և նրանք ստանձնեցին (վերահսկողությունը)։ Ինձ դուր է գալիս Էրդողանը։ Նա իմ ընկերն է»։

#ԱՄՆ #Թուրքիա
🇺🇲🇷🇺 Բեռլինի Պատ II

Ստեղծված իրավիճակում ուկրաինական հակամարտության «կարգավորման» Արևմուտքի իդեալական լուծումը «Բեռլինի պատ 2» տարբերակն է, որը նախատեսելու է միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի որոշ տարածքները՝ Ղրիմը և հավելյալ չորս շրջանները, Ռուսաստանի տարածք ճանաչումը։
Սա թույլ է տալու փրկել Ուկրաինայի վերջնական և ամբողջական գահավիժումը։

Դրանից հետո Ուկրաինայի արևմտյան տարածքներում Եվրոմիության, առաջին հերթին՝ Գերմանիայի հաշվին, կառուցվելու է ամբողջովին ռուսաֆոբ հասարակությամբ նոր Ուկրաինա, որը հետագայում քայլ առ քայլ զինվելու է։ Դրան զուգահեռ զինվելու են Լեհաստանը և Սկանդինավյան երկրները, ինչպես նաև ողջ Եվրամիությունը։

Այդ ամենին զուգահեռ Ռուսաստանի դեմ շարունակելու է տեղեկատվական, տնտեսական և լոկալ-ահաբեկչական հիբրիդային պատերազմը, որը քայլ առ քայլ պետք է թուլացնի վերջինիս։
Այս սցենարի իրականացման ավարտին՝ ամենաուշը 21-րդ դարի կեսերին, հնարավոր կլինի լայնածավալ պատերազմի միջոցով ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։

#Ռուսաստան
🇺🇲 Ամերիկյան գյուղատնտեսի ընտանիք, իր տանը դիմացի բակում ցուցադրում է վաճառքի հանված սեփական իրերը։

Նեբրասկա, #ԱՄՆ, 1886 թվական։
Բաքուն և Թեհրանը կխորացնեն համագործակցությունը նոր համաձայնագրի շրջանակներում

Հունվարի 21-22-ը Թեհրանում տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը։

Հանդիպման շրջանակներում նախատեսվում է հստակեցնել տրանսպորտային ուղիների, բանկային, ներդրումների, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր։

Քննարկումների արդյունքը կլինի համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է հունվարի 22-ին։

#Իրան #Ադրբեջան
🇺🇲 Նրանք, ովքեր ասում են. «Թրամփն ամեն ինչ կամ շատ բան կփոխի», նկատի ունենալով դրականը, պետք է հասկանան, որ այն ուժերը, որոնց Թրամփի թիմը կարողացավ հաղթել անցյալ տարվա նոյեմբերին, գոյություն ունեն և իրենց ողջ ուժով շարունակելու են պայքարել Թրամփի և նրա թիմի դեմ։

Բացի այդ, նույնիսկ լավ տեղեկացված և մեծ փորձ ունեցող գրագետ վերլուծաբաններին պարզ չէ, թե ինչ հեռահար խնդիրներ են դրված այն թիմի առջև, որոնք երկրորդ անգամ կարողացան քաղաքական կառավարման «Օլիմպի» վրա կանգնացնել «խայտաբղետ» անցյալ և ներկա ունեցող Թրամփին։

Ես շատ քիչ եմ հասկանում ամերիկյան պետականության ներքին և արտաքին քաղաքականությունից, սակայն, հենվելով առնվազն Օբամայի երկրորդ նախագահությունից սկսված ժամանակահատվածում տեղի ունեցած որոշ զարգացումների (էլ չասած 2016-2020 թթ մասին) ինձ իրավունք եմ վերապահում ենթադրել, որ շատերի, ավելի ճիշտ հարյուրավոր միլիոն մարդկանց համար ճակատագրական անակնկալներ են սպասվելու մոտակա տարիներին։

Ոչ ինչ բացառել չի կարելի, ընդհուպ մինչև ԱՄՆ զորքերի մուտքը Մեքսիկա, և Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներ։ Չեմ բացառում, որ զորք մտցնի Իսլանդիա՝ հայտարարելով այդ կղզին «ժամանակավոր ԱՄՆ տարածք» և կառուցելով այնտեղ (աշխարհի ամենամեծ) ԱՄՆ Նորֆոլկի ռազմածովային բազայի եվրոպական մասնաճյուղ , ընդհուպ մինչև Կանադա։ Ես չեմ բացառում, որ Վաշինգտոնը Բեռլինից պահանջի, օրինակ, «Volkswagen»-ը հանձնել, ասենք, «FORD»-ի կառավարմանը։ Չեմ բացառում, որ Ուկրաինային տրամադրված ԱՄՆ ֆինանսական օգնությունների փոխհատուցում պահանջի Բրյուսելից, և, եթե վերջինս մերժի, ապա Վաշինգտոնը մեծ տուրքեր սահմանի ԵՄ արտադրության բոլոր ապրանքների վրա և/կամ բռնագրավի ԱՄՆ տարածքում ԵՄ կոնցեռների սեփականությունը։

Ոչ ինչ չեմ բացառում, բայց շատ եմ ցանկանում, որ ավանտյուրիստները Թրամփին չհամոզեն մտնել լայնածավալ ռազմական բախումների մեջ, քանզի այդ պարագայում կտուժենք բոլորս։

Այնուամենայնիվ լիցքավորվենք դրականով և հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու։

P.S. Միայն Գրենլանդիայի միացմամբ Թրամփն արդեն իսկ իրեն կմտցնի Ամերիկյան պատմության մեջ «ադամանդե» տառերով։

#ԱՄՆ #Տեսակետ
🇺🇲🇦🇲 Հայաստանն իբրև փորձադաշտ

ՀՀ կառավարությունը որոշել է փակել Մեծամորի ատոմակայանը։ Երևանի իշխանությունների մերձակա շրջապատից ոգևորությամբ հավաստիացրել են, որ ԱՄՆ-ն և Հայաստանն արդեն համաձայնության են եկել կամ համաձայնեցնելու գործընթացում են գտնվում ԽՍՀՄ-ի տարիներին կառուցած ատոմակայանը ամերիկյան մոդուլային ատոմակայանով փոխարինելու հարցում։

Ըստ աղբյուրի, Մեծամորի ատոմակայանը փակելու որոշումն արդեն կայացրել է վարչապետ Փաշինյանը։

Այնուամենայնիվ, բացի նրանից, որ ամմերիկյան մոդուլային ատոմակայանները գործնականում կիրառված չեն, կա ևս մի կարևոր դետալ՝ ԱՄՆ-ն, ի տարբերություն ռուսական «Ռոսատոմի», չի ստանձնում որևէ պարտավորություն՝ հետ վերցնել և վերամշակել սպառված միջուկային վառելիքը (ռադիոակտիվ թափոնը)։ Այսինքն, այդ խնդիրը պետք է մնա Հայաստանի ուսերին։

Բացի այդ ամենից առկա է նաև այլ խնդիր, դա սեյսմիկ ակտիվության պայմաններում նման ատոմակայանի հուսալիությունն է։ Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժից հետո Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվել էր, թեև կայանը բոլոր ցնցումներին դիմակայել էր։ Ինչ վերաբերում է ապագա մոդուլային նախագծին, ապա հայտնի չէ, թե որքանով այն կայուն կլինի էքստրեմալ պայմաններում, քանի որ, կրկնվենք, գործնականում ԱՄՆ-ի մոդուլային ատոմակայանները մինչ օրս որևէ տեղ շահագործման դեռ չեն հանձնվել։
Այս համատեքստում այս պիլոտային-փորձնական ծրագիրը կարող է լուրջ սպառնալիք դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։

#Հայաստան
🇺🇲 Մեքսիկայից ԱՄՆ ճանապարհորդությունն անմիջապես դադարեցվել է

«CBP» (Մաքսային և սահմանային պաշտպանություն) հավելվածն անջատվել է Թրամփի առաջին հրամանների ստորագրումից ընդամենը րոպեներ անց:

Հավելվածը թույլ էր տալիս մեքսիկացիներին և այլ ներգաղթյալներին առցանց կերպով գրանցվել ԱՄՆ սահմանը հատելու համար:

#ԱՄՆ
🇩🇪🇦🇿 Գերմանական «Hellman»-ի աջակցությամբ գործարկվել է «Միջին միջանցքը»

Գերմանական Hellmann Worldwide Logistics ընկերությունը և ադրբեջանական ADY Express օպերատորը հայտարարել են Միջին միջանցքով համատեղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին։ Նոր երթուղին ապահովում է ապրանքների առաքում Վրաստան, Արևելյան Եվրոպա, Թուրքիա և Գերմանիա։

Երթուղին սկսվում է Չինաստանի Չունցին քաղաքից և անցնում Ղազախստանով, Կասպից ծովով և Ադրբեջանով։ Երթուղային գնացքի շրջանակներում ուղարկված բեռների մի մասը նախատեսված է եղել Վրաստանի և Արևելյան Եվրոպայի համար և հասցվել Փոթի նավահանգիստ։ Այնտեղից ապրանքները Սև ծովով ուղղություն են վերցրել դեպի Ռումինիա։

Մնացած բեռնարկղերը շարունակել են շարժվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծով՝ Թուրքիայի և Գերմանիայի ուղղությամբ։

Նախկինում գերմանական Hellmann ընկերությունը հենվում էր Ռուսաստանի տարածքով երթուղիների վրա, սակայն նոր նախագծի մեկնարկը ցույց է տալիս ընկերության ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել լոգիստիկ լուծումները: Այս քայլը հաստատում է Միջին միջանցքի աճող նշանակությունը, առաջին հերթին Գերմանիայի համար, որպես Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների փոխադրման այլընտրանքային ճանապարհի:

☝️ Միջին միջանցքը թույլ է տալիս զգալիորեն կրճատել առաքման ժամկետները՝ շրջանցելով ծանրաբեռնված երթուղիներն ու ավանդական նավահանգիստները։ Սակայն այս երթուղին ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Նրա իրականացումը և նոր տրանսպորտային ուղիների կառուցումը կարող են ռիսկեր ստեղծել Հայաստանի համար՝ փաստացի կտրելով նրան Իրանից։ Նման սցենարը էլ ավելի կուժեղացնի Ադրբեջանի դերը և Հայաստանին դժվարին վիճակում կդնի:

#Հայաստան #Եվրոպա
🇩🇪 1945 Գերմանիա

Լուսանկարում բեռլինցիներն են, ովքեր փորձում են մաքրել քաղաքի ռմբակոծությունից հետո առաջացած ավերակները։

Այսօր գերմանական մայրաքաղաք Բեռլինի հարավ-արևելքում գտնվող Քյոպենիկը մինչև 1920 թվականը առանձին քաղաք էր: Ներկայումս Տրեպտովի հետ միաձուլվելուց հետո հանդիսանում է Բեռլինի Տրեպտով-Կյոպենիկ թաղամասը:


#Գերմանիա #Germany #WW2
🇪🇺🇷🇺 ԵՄ-ն շարունակում է նախապատրաստվել պաշտպանական ծախսերի ավելացմանն արդարացնելուն։ Օպերացիա՝ «Ռուսաստանը թշնամի է»

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քայա Կալլասը նախազգուշացրել է 2028 թվականին ռուսական հարձակման հնարավոր սպառնալիքի մասին, գրում է գերմանական մամուլը։

«Բազմաթիվ ազգային հետախուզական ծառայություններ տրամադրում են տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանը կարող է փորձարկել ԵՄ-ի պաշտպանական պատրաստվածությունը առաջիկա երեք-հինգ տարիների ընթացքում», - հավելել է նա Բրյուսելում Եվրոպական պաշտպանության գործակալության հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է ոչ միայն ներդրումներ կատարի պատերազմը կանխելու համար, այլև ակտիվորեն պատրաստվի հնարավոր ռազմական սցենարներին։

«Եվրոպայի՝ պաշտպանական կարողությունների ամրապնդման համար ներդրումներ չանելը վտանգավոր ազդանշան է ուղարկում ագրեսորին։ Թուլությունն ագրեսիա է հրահրում»,- ընդգծել է Կալլասը։

Ինչ վերաբերում է Ուկրաինային ԵՄ աջակցությանը, նա նշեց, որ ներկայումս մշակվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։

Բացի այդ, աշխատանքներ են տարվում Ուկրաինայի կարիքների համար ռուսական սառեցված ակտիվներն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։ Կալլասի խոսքով՝ ԵՄ երկրների կողմից տրամադրվող ռազմական օգնության արժեքն արդեն հասել է գրեթե 50 միլիարդ եվրոյի։ Նա հավելել է, որ մինչև հաջորդ ամսվա վերջ ուկրաինացի 75.000 զինվորական կանցնի վերապատրաստում։

Միևնույն ժամանակ, Կալլասը մանրամասներ չի հայտնել Ռուսաստանի հնարավոր ծրագրերի մասին։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանական գործողությունները ժամանակ են տալիս Եվրամիությանը իր պատրաստվածությունն ուժեղացնելու համար:

#Ռուսաստան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇺🇲🇷🇺 Ռուսաստանի «գողության» մասին

Ինչու՞ Միացյալ Նահանգները չունեն հիպերձայնային զենք: Որովհետև ռուսներն են այն գողացել...

- Ռուսները հիպերձայնային զենք ունեն, մենք՝ ոչ։
-Որովհետև Օբամայի օրոք նրանք (ռուսները) գողացան... Ռուսաստանը գողացավ գծագրերը...
- Մե՞ր մոտից։
- Այո, մեր մոտից։
...

Սա ինչ որ մի տեղ հիշեցնում է «դեռ Ռոբերտի օրոք էր Արցախը հանձնվել» թեզը։


#ԱՄՆ
🇩🇪🇮🇱 Գերմանացիների մեծ մասը վախենում է Հոլոքոստի կրկնությունից

Օսվենցիմի ազատագրումից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 80 տարի անց Հոլոքոստի ողբերգության հիշատակի խնդիրը մնում է արդիական։

Ըստ «Հրեական պահանջատիրության կոնֆերանսի» պատվիրած ուսումնասիրության՝ գերմանացիների մոտ 61%-ը կարծում է, որ Հոլոքոստի նման ողբերգությունը կարող է նորից կրկնվել:

Այս տվյալները արտացոլում են հասարակության խորը մտահոգությունը և ընդգծում պատմական հիշողության պահպանման անհրաժեշտությունը:

🇺🇳 2005 թվականից վեր Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում պարբերաբար անցկացվում են նացիզմի հերոսացման և ռասայական խտրականության այլ ձևերի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի հարցի շուրջ բանավեճեր, որի նպատակն է կանխել նացիստական գաղափարախոսության տարածումը, նրա հերոսացումը և այլն։
Տվյալ բանաձևը ամեն տարի քննարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում, սակայն ԱՄՆ-ն ու Ուկրաինան միշտ դեմ են քվեարկում։ ԵՄ անդամ որոշ երկրներ ձեռնպահ են մնում քվեարկությունից։

#Holocaust #Israel
🇮🇱🇵🇸 Փխրուն զինադադար Պաղեստինում

Իսրայելի ծայրահեղ աջերը սպառնում են տապալել կառավարությունը, եթե Գազան չօկուպացվի ամբողջությամբ:

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը սպառնում է, որ եթե պատանդներին վերադարձնելուց հետո կառավարությունը պատերազմ չսկսի Գազայում, վիրջինիս ամբողջական օկուպացմամբ, նա կպահանջի տապալել ներկայիս կառավարությունը։

Նրա խոսքով՝ Գազայի հատվածում հրադադարը հավասարազոր է Իսրայելի կապիտուլյացիային ՀԱՄԱՍ-ի դեմ։

Ավելի վաղ այլ ծայրահեղ աջ կուսակցության ներկայացուցիչ, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել էր Գազայում հրադադարից հետո իշխող կոալիցիայից իր կուսակցության դուրս գալու մասին։

Եթե ​​Սմոտրիչի կուսակցությունը նույնպես հեռանա, Նեթանյահուի կառավարական կոալիցիան կկորցնի իր մեծամասնությունը։

Այս իրավիճակում միանգամայն հնարավոր է, որ քաղաքական հավակնությունները և իշխանությունը կորցնելու վախը ստիպի Նեթանյահուին ժամանակից շուտ խախտել գործարքի պայմանները, որը ծանր իմիջային հարված կհասցնի ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին։ Նման սցենարը Սպիտակ տան ղեկավարի համար նոր «գլխացավանք» կլինի։

#Երուսաղեմ #Պաղեստին #Իսրայել #ՀԱՄԱՍ
🇷🇺🇮🇷 «Հյուսիս-Հարավ» կոմունիկացիան առանց Հայաստանի

Մոսկվան և Թեհրանը նախատեսում են համաձայնագիր ստորագրել մինչև այս տարվա մարտի վերջ Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ, որը հանդիսանում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ տարրը։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին կողմերը ստորագրել էին այս նախագիծն իրականացնելու մտադրության համաձայնագիրը։

Ռեշտ-Աստարա երկաթուղային գիծը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու վերջին բացակայող օղակն է, որը պետք է ապահովի Եվրասիայի երկրների միջև ավելի արագ և ծախսարդյունավետ կապեր։

Առաջիկա նոր համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի այս ռազմավարական ենթակառուցվածքի կառուցման մեկնարկի ուղղությամբ, որը կամրապնդի Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև զգալիորեն կընդլայնի տարածաշրջանի տրանսպորտային հնարավորությունները։ Ռաշտ-Աստարա հատվածի շինարարության ավարտով այս տրանսպորտային միջանցքը կդարձնի լիովին գործունակ և ռազմավարական նշանակալից միջազգային առևտրի համար։

#Ռուսաստան #Իրան #Բնագիծ
🇺🇲 Թրամփը սկսեց վերանվանել աշխարհագրական անվանումները

Հետագայում Մեքսիկական ծոցն ԱՄՆ-ում կկոչվի «Ամերիկյան ծոց», իսկ ԱՄՆ-ի ամենաբարձր լեռը, որը գտնվում է անցյալում Ռուսաստանից գնված Ալյասկայում և կոչվում էր Դենալի, կոչվելու է «ՄաքՔինլի լեռ»։

Վերանվանումները սեփական բնակչության համակրանքը գրավելու պոպուլիստական մարտավարության մի մասն են, որն աջակցում է մշակույթի և խորհրդանիշների նկատմամբ ավելի «ամերիկացված» մոտեցմանը:

Աշփարհագրական վայրերի վերանվանումը կարող է նաև կապված լինել այլ մշակույթների «ջնջման», կամ ԱՄՆ ազդեցությունը ընդգծելու հետ: Օրինակ՝ «Մեքսիկական ծոց» անվանումը կապված է հարևան պետության հետ, որը կարող էր քաղաքականապես «անհարմար» ընկալվել։ Ամերիկյան ոձով վերանվանումը կարող է նաև հետագա հնարավոր էքսպանսիայի նպատակով հասարակության հոգեբանական նախապատրաստման ակտը լինել:  

Ամեն դեպքում, նման անվանափոխության նպատակները սովորաբար կապված են գաղափարական, քաղաքական կամ մշակութային նպատակների հետ։

#ԱՄՆ
🇪🇺🇺🇲 Եվրամիությունն այս տարվա աշնանը կանգնելու է գազային դիլեմայի առջև

ԵՄ-ի գազի պահեստները օր օրի դատարկվում են, քանի որ վառելիքի օգտագործման տեմպերը դանդաղելու նշաններ ցույց չեն տալիս:

Ըստ Gas Infrastructure Europe-ի տվյալների՝ ԵՄ գազի պահեստարանները հունվարի 21-ի դրությամբ լցված էին ընդամենը 58,5%-ով, իսկ պաշարների մակարդակը նախորդ երեք օրվա ընթացքում նվազել է 2,5 տոկոսով:

Ցուրտ եղանակը և էլեկտրաէներգիայի ոլորտում գազի մեծ պահանջարկը հանգեցրել է նրան, որ պահեստային պաշարներն ավելի արագ են կրճատվել, քան նախորդ տարիներին:

2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի Եվրոպա մատակարարումների դադարեցումը էլ ավելի է բարդացնում իրավիճակը:

Գազի օգտագործման ներկայիս տեմպերով ԵՄ-ն պահեստները հունվարի ավարտին կլինեն մոտ 50%-ով լի:

Այս ամենը ստիպելու է Եվրամիությանը ընթացիկ տարում ավելացնել ԱՄՆ-ից հեղուկ գազի գնումները բարձր գներով։

#Եվրոպա #գազ #ԱՄՆ
🇺🇲🇮🇱🇵🇸 Հայրենիքի «ազատման» նոր տարբերակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է «ազատել» Գազայի հատվածը՝ պաղեստինցիներին վերաբնակեցնելով Եգիպտոսում և Հորդանանում՝ նպատակ ունենալով հասնել խաղաղության Մերձավոր Արևելքում։ «Մենք խոսում ենք մեկուկես միլիոն մարդու մասին, և մենք պարզապես նրանց դուրս ենք հանում այնտեղից», - երեկ՝ շաբաթ օրը, «Air Force One» առջև լրագրողներին ասաց Թրամփը:

Նա պատերազմից ավերված պաղեստինյան տարածքը որակեց որպես «քանդման գոտի» և նշեց, որ լուծումը կարող է լինել կամ ժամանակավոր կամ երկարաժամկետ։

Թրամփն ասել է, որ այդ ծրագիրը քննարկել է Հորդանանի թագավորի հետ և ծրագրում է այն շուտով քննարկել Եգիպտոսի նախագահի հետ։

«Ես ուզում եմ, որ Եգիպտոսը ընդունի մարդկանց: Եվ ես ուզում եմ, որ Հորդանանն ընդունի մարդկանց»,- շեշտեց ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշեց, որ տարածաշրջանը դարեր շարունակ տուժել է բազմաթիվ հակամարտություններից, և պետք է միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակը փոխելու համար։

«Այնտեղ գրեթե ամեն ինչ ավերվել է, և մարդիկ շարունակում են մահանալ»,- հավելեց Թրամփը՝ մեկնաբանելով Գազայում տիրող իրավիճակը։ «Այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ աշխատել արաբական երկրների հետ՝ բնակարաններ կառուցելու համար, որտեղ նրանք կարող են հանգիստ ապրել»:

Թրամփի առաջարկը հակասական արձագանքների է արժանացել։

Օրինակ, Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը դա անվանեց «հիանալի գաղափար», մինչդեռ ՀԱՄԱՍ-ը կտրականապես մերժել է այդ ծրագիրը։

☝️ Վաշինգտոնի առաջարկն իրականում ենթադրում է ժողովրդի կողմից իրենց պատմական հողի լքումը։ Սա մտահոգություն է առաջացնում, որ նման որոշումը կարող է օրինականացնել զանգվածային հարկադիր վերաբնակեցումը որպես հակամարտությունների կարգավորման միջոց աշխարհի նաև այլ տարածաշրջաններում:

🇦🇲 Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու գաղափարը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները, որտեղ տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները ռազմական հակամարտությունից հետո։

Երկու իրավիճակներն էլ ցույց են տալիս, թե ինչպես է հարկադիր տեղահանումը դառնում քաղաքական ռազմավարության մաս՝ զրկելով մարդկանց իրենց Հայրենիքից։

Լեռնային Ղարաբաղի դեպքում հայ բնակչությունը կորցրեց իր տները, հողերը և մշակութային կապերը, բայց շատերը մինչ օրս շարունակում են հուսալ վերադառնալ Հայրենիք միջազգային աջակցությամբ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների:

Անշուշտ, հայերի համար կարևոր է պահպանել միջազգային ուշադրությունն այս հարցում՝ շեշտը դնելով վերադարձի և ինքնության իրավունքի վրա:
Բայց եթե վերլուծենք Դոնալդ Թրամփի դիրքորոշումը պաղեստինցիների վերաբնակեցման հարցում, ապա Արցախ վերադառնալու հույս ունեցող հայերի համար դժվար է ապավինել նրա աջակցությանը։

#ԱՄՆ #Արցախ #Բնագիծ
Օսվենցիմի ազատագրման 80-ամյակը

80 տարի առաջ՝ 1945 թվականի հունվարի 27-ին, խորհրդային զինվորները ազատագրեցին Օսվենցիմ մահվան ճամբարը՝ Հոլոքոստի սարսափները խորհրդանշող ամենասարսափելի վայրերից մեկը:

Նացիոնալ-սոցիալիստները այս ճամբարում սպանեցին ավելի քան մեկ միլիոն մարդու։

Միլիոնավոր մարդիկ դարձան մարդկային կյանքը, մշակույթն ու կրոնը ոչնչացնող այս բարբարոս ռեժիմի զոհը։ Նրանց թվում հիմնականում հրեաներ էին, բայց նաև բազմաթիվ սլավոններ և հաշմանդամներ ու ռազմագերիներ։ Այս մարդիկ ատելության, անհանդուրժողականության և անզգայության զոհ են դարձել՝ այս օրը դարձնելով հիշատակի և սգի կարևոր խորհրդանիշ։

Այսօր աշխարհը նշում է նացիոնալ-սոցիալիզմի միլիոնավոր զոհերի հիշատակը։

🇩🇪 Ի նշան նրանց տառապանքների նկատմամբ հարգանքի և պատմական հիշողությունը պահպանելու անհրաժեշտության՝ իջեցվել են դրոշները Գերմանիայի բոլոր հասարակական շենքերի վրա և Բունդեսվերի զորանոցների դիմաց:

Սա ոչ միայն հարգանքի տուրք է անցյալի ողբերգություններին, այլ նաև հիշեցում է մեր ընդհանուր պատասխանատվության մասին՝ անել հնարավոր ամեն բան, որպեսզի նման հանցագործություններ երբեք չկրկնվեն:

#Երուսաղեմ #բնագիծ #ցեզասպանություն #հոլոքոստ