🛡️ Բ Ն Ա Գ Ի Ծ 🛡️
150 subscribers
698 photos
224 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇦🇲🇷🇺 Այսօր նկատեցի հայալեզու YouTube տիրույթում տիրող հիստերիան «Ադրբեջանը հարձակվելու է, մենք անտեր ենք մնացել...»

Ինչու մենք շու՞ն ենք, որ տեր պիտի ունենանք։ Ես կարծում եմ, որ մենք, որպես ազգ, ինքներս մեր երկնային կյանքի տերն ենք, իսկ մնացած հարցերով մեր տերը Արարիչն ա։

Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքը», 2021 թվականին վերընտրված և մինչ օրս ակտիվ և պասիվ կերպով սատարվող պետական հանցագործը պաշտոնապես հանձնել 2020 թվականի նոյեմբերին, իսկ հետո իրա արևին քցել է հյուսիսային մարդուն։

Մարդիկ կարծում են, որ ստոր հանցագործին չեստ տալով ու փողեր դիզելով, «նորակառույցներում» տներ առնելով ապագա են ունենալու։

☝️ Մեր պետության էլիտաները այդպես էլ չհասկացան, որ Հայաստանին պետք է Ռուսաստանի կողքին պահեն և ուղղափառ քրիստոնեական արժեհամակարգի ընտանիքի անդամ մնան։ Էլիտաները փողն ավելի շատ սիրեցին, քան Հայրենիքը։

Ռուսերեն մոտ մեկ տարի առաջ հրապարակված հոդվածս կարդացեք։
https://dzen.ru/a/ZRFibPkJdgGscySb

#գաղափարական_անապատացում
🇦🇲 ☝️ Եվս մեկ օրինակ ՀՀ խորհրդարանական ընդդիմության «քաղաքական հանցագործ» լինելու վերաբերյալ։

Ողջ վերլուծական համույթը, ընդ որում բոլոր կողմերից՝ և՛ խիստ արևմտամետները, և՛ ադեկվատ վերլուծաբանները քննարկում են Հայաստանի թշնամի երկրի նախագահի սպառնալիքները, և ամեն մեկն իր մակարդակի համաձայն ինչ որ մի բան առաջարկում է։

Այդ ընթացքում խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ արտահերթ խորհրդարանական լսումներ կազմակերպելու և երկրի գործող կառավարությանը ուղիղ եթերով համապատասխան հարցեր տալու նպատակով։

Արա՛, էն, որ «հակասահմանադրական» պայքարի ընդունակ չեք, քանի որ քաղաքական իմպոտենտներ եք ու վախկոտ նապաստակներ, դա վաղուց է պարզ:

Փաստորեն, դուք նույնիսկ սահմանադրական պայքարի էլ ընդունակ չեք, այս ցռան վերգոներ։

Դուք տարրական ամոթ և քաղաքական պատասխանատվության զգացում չունեք։

☝️ Ինչպես ՀՀԿ և Դաշնակները 2018 թվականին դավաճանեցին 2017 թվականի ապրիլի 2-ին իրենց ձայն տված ՀՀ քաղաքացիներին, այդպես էլ այս նույն քաղաքական ուժերը (գումարած մի քանի «մտավորական և սպա» կոչեցյալ) դավաճանում են 2021 թվականին իրենց վրա հույս դրած և քվեարկած Հայաստանի պարկեշտ քաղաքացիներին։


#գաղափարական_անապատացում
👍2
🇩🇪 Գերմանական ամենաարդի զրահամեքենան Ուկրաինայի համար կամ Գերմանիայի նոր հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ

«Rheinmetal» ընկերությունը Ուկրաինայում հիմնել է «Rheinmetall Ukrainian Defense Industry» համատեղ ձեռնարկությունը, որը, ըստ ընկերության, գործում է 2023 թվականի հոկտեմբերի 18-ից։

Նախնական փուլում ձեռնարկությունը կենտրոնանում է գերմանական արտադրության ռազմատեխնիկանի պահպանման և վերանորոգման վրա: Հետագայում նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել համագործակցությունը և զարգացնել համատեղ կարողությունները ռազմատեխնիկայի արտադրության ոլորտում։

Ի թիվս այլոց, որոշվել է Ուկրաինային մատակարարել հետևակի մարտական ամենաարդիական մեքենան՝ «Lynx KF 41», որը դեռ չի առաքվել նույնիսկ սեփական բանակին:

Ներկայումս տվյալ մեքենան փորձարկվում է Ուկրաինայում, և ապագա պայմանագրի շրջանակներում, որը դեռ պետք է կնքվի, նախատեսվում է մատակարարել մի քանի հարյուր միավոր «Lynx KF 41»։


P.S. Իսկ պատերազմի մոտակա ավարտին սպասող փորձագետներին ես ուղղում եմ իմ ողջույնները ։)


#Գերմանիա #Ռուսաստան #Ուկրաինա
ԵԱՏՄ-ն և Չինաստանը կթարմացնեն առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Առևտրի քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը և Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան առևտրի և տնտեսական հարցերով լիազոր նախարար Լյու Ջինը քննարկել են ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության ճանապարհային քարտեզի թարմացումը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ երկկողմ համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին, ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև տնտեսական համաձայնագրի կատարման համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի որոշումների կատարմանը, ինչպես նաև 2023 թվականին հաստատված ճանապարհային քարտեզի գործնական իրականացմանը։

Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են ակտիվ նախապատրաստվել համատեղ հանձնաժողովի հինգերորդ հանդիպմանը, որը նախատեսված է 2025 թվականին և կանցկացվի ԵԱՏՄ երկրներից մեկում։

ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի թարմացումը կարող է մի շարք էական օգուտներ բերել նաև Հայաստանին և օգնել պարզեցնել արտահանման-ներմուծման ընթացակարգերը և մեծացնել հայկական ապրանքների՝ գյուղատնտեսական ապրանքների, գինիների, կոնյակի, հանքանյութերի և տեքստիլ ապրանքների մատակարարումների ծավալը չինական շուկա։

Չինաստանն ակտիվորեն աջակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը։ Հայաստանը ԵԱՏՄ-ին իր անդամակցության շնորհիվ կարող է ներդրումներ ներգրավել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համար, ինչը կամրապնդի երկրի տարանցիկ ներուժը։

Բացի այդ, Չինաստանի հետ համագործակցությունը բացում է մուտք դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ արդյունաբերության, գյուղատնտեսության, ՏՏ և վերականգնվող էներգիայի ոլորտներում: Սա կարող է նպաստել Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու տեխնոլոգիական զարգացմանը։

Վերը նշվածը, այսինքն՝ Չինաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, կհանգեցնի նոր ձեռնարկությունների և արդյունաբերությունների բացմանը, ինչը կստեղծի աշխատատեղեր Հայաստանի բնակչության համար և կնվազեցնի գործազրկությունը։

ԵԱՏՄ-ի ֆորմատով Պեկինի հետ հարաբերությունների խորացումը կարող է հավելյալ խթան հանդիսանալ չինական ներդրումների համար տարբեր ոլորտների, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և էներգետիկայի, ինչպես նաև ռազմարդյունաբերության։

Ճանապարհային քարտեզը կարող է ներառել մաքսային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցում, ինչը հայկական արտադրանքի արտահանումը Չինաստան կդարձնի ավելի մրցունակ և շահավետ։

Տնտեսական կապերի խորացումն իր հերթին կարող է խթանել մշակութային համագործակցությունը՝ ներգրավելով ավելի շատ չինացի զբոսաշրջիկների և հնարավորություններ ստեղծելով կրթական փոխանակման և զբոսաշրջության զարգացման համար։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի մասնակցությունը նորացված ճանապարհային քարտեզին կարող է օգնել ամրապնդել նրա տնտեսական դիրքերը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, ինչպես նաև արագացնել տնտեսական աճը և բարելավել բնակչության բարեկեցությունը։


#ԵԱՏՄ #Չինաստան #բնագիծ
🇺🇸🇬🇪 Վաշինգտոնը պատրաստվում է Զուրաբիշվիլիին ճանաչել որպես Վրաստանի «լեգիտիմ նախագահ»

ԱՄՆ Կոնգրեսում Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչելու է, իբրև Վրաստանի օրինական ղեկավար ճանաչելու և նոր նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով օրինագիծ է գրանցվել։

Փաստաթղթի նախաձեռնողներն են կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը (հանրապետական) և Սթիվ Քոհենը (դեմոկրատ)։

Թեև նման նախաձեռնությունները դժվար է լուրջ ընդունել, այնուամենայնիվ դրանք ցույց են տալիս որոշակի մոտեցում՝ երկու ամերիկացի քաղաքական գործիչներ կարծում են, որ հնարավոր է իրենց կամքը պարտադրել այլ երկրներին՝ չունենալով որևէ պատկերացում նրա մշակույթի, պատմության մասին։ Ավելին, չի կարելի բացառել,որ նրանք նույնիսկ քարտեզի վրա չեն կարողանա Վրաստանի տեղը գտնել, եթե այն նշված չլինի։

🇦🇲 Հայաստանի ընդդիմության համար դա նշանակում է, որ տեսականորեն ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն նույնպես կարող են ճանաչել հանցագործ Փաշինյանին որպես «լեգիտիմ առաջնորդ», եթե նրա հեռացումն ընկալվի՝ իբրև «ժողովրդավարական նորմերի խախտում»։

#Վրաստան #ԱՄՆ
🇷🇺🇨🇳 Չինաստանի և Ռուսաստանի համագործակցությունը շարունակվում է զարգանալ

Անցած 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Չինաստանի և Ռուսաստանի միջև գազատարի «Արևելյան երթուղին», որն ամենամեծն է Չինաստանում թողունակության առումով, ամբողջությամբ շահագործման է հանձնվել, հայտնում է China Oil & Gas Pipeline Network Corporation-ը։

Գազատարը, որը երկու երկրների էներգետիկ համագործակցության ուղենշային նախագիծ է, ունի 8111 կմ ընդհանուր երկարություն՝ 3000 կմ անցնում է Ռուսաստանի տարածքով, 5111 կմ՝ Չինաստանի։ Գազամուղի թողունակության տարեկան հզորությունը կհասնի մինչև 38 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը կարող է մաքուր էներգիա ապահովել շուրջ 130 միլիոն տնային տնտեսություններին, հավաստիացնում է չինական կողմը։

Գազամուղի չինական հատվածը ձգվում է մինչև Շանհայ՝ Չինաստանի տնտեսական կենտրոնը։

«Արևելյան երթուղու» լիարժեք շահագործումը զգալիորեն մեծացնում է բնական գազի մատակարարումների ծավալը արևելյան Չինաստանի խիտ բնակեցված տարածքներ, օգնում է նվազեցնել վթարային բեռները պիկ ժամանակաշրջաններում և ավարտում է երկրի ռազմավարական էներգետիկ միջանցքի ստեղծումը:

Գազատարի արևելյան երթուղին դարձավ երրորդ խոշոր միջպետական նախագիծը Չինաստան-Կենտրոնական Ասիա և Չինաստան-Մյանմար գազատարներից հետո:

Այս նախագիծն ամրապնդում է Չինաստանի էներգետիկ անվտանգությունը և կարևորում Ռուսաստանի հետ համագործակցությունը կայուն էներգիայի մատակարարման հարցում։

☝️ Մոսկվան ակտիվորեն նվազեցնում է իր կախվածությունը եվրոպական շուկայից՝ վերակողմնորոշելով արտահանումը դեպի Չինաստան, որը դառնում է Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերը էներգետիկ ոլորտում։

«Արևելյան երթուղու» նման նախագծերը ոչ միայն ամրապնդում են Ռուսաստանի դիրքերը ասիական տարածաշրջանում, այլև ցույց են տալիս նրա հարմարվողականությունը Եվրոպայում ռուսական ռեսուրսների պահանջարկի նվազման հետևանքով առաջացած փոփոխություններին:

Միևնույն ժամանակ ստացվում է, որ Արևմուտքի պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան Ուկրաինայի պատերազմի, կարող են երկարաժամկետ հեռանկարում վնասել հենց Եվրոպային: Ռուսական էներգառեսուրսների հասանելիության դադարեցումն արդեն իսկ պատճառ է դարձել գների աճի, ինչը ազդում է եվրոպական արդյունաբերության մրցունակության վրա և մեծացնում է նրա կախվածությունը այլ՝ հաճախ ավելի քիչ հուսալի և թանկ մատակարարներից: Ընդհակառակը, Չինաստանը շահում է այս ամենի արդյունքում շահավետ պայմաններով երկարաժամկետ մատակարարումներ ձեռք բերել, ինչը ամրապնդում է նրա և՛ տնտեսական, և՛ քաղաքական դիրքերը միջազգային հարթակում։

🤔 Հատկանշական է, թե ինչպես են միջազգային էներգետիկ քաղաքականության նման փոփոխություններն արտացոլում գլոբալ ազդեցության կենտրոնների տեղաշարժերը, ինչը հատկապես կարևոր է հաշվի առնել վերլուծության ոլորտի մասնագետների համար, որտեղ աշխարհաքաղաքական միտումների ըմբռնումը հաջող ռազմավարության անբաժանելի մասն է։

🇦🇲 Երևանը այս ամենը պարտավոր է հաշվի առնել և համապատասխան հետևություններ անել:

➡️ Այս ենթատեքստում տեղին է «Բնագծի» նախորդ հոդվածը։

#Ռուսաստան #Չինաստան
🇺🇲 «Հրեշտակների քաղաքի» բնակչության աղետի սկիզբը

Տասնյակ հազարավոր հեկտարներով տարածքներ մոխիր դարձած և հարյուր հազարավոր անտուն, բայց աշխատավոր բնակիչ ունեցող այս հսկայական քաղաքը 2028 թվականի ամռանը պետք է ընդունի ամառային օլիմպիական խաղերը։
Արդյո՞ք կհասցնի քաղաքը վերականգնվել։

Վաշինգտոնում մոտ մեկ շաբաթից թոշակի գնացող ղեկավարը խոստանում է վեց ամսում փոխհատուցում, սակայն այդ խոստումը հունվարի 20-ից մորանալու է առաջին հերթին հենց ինքը։

Ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցելու հարյուր հազարավոր մարդկանց, շատ բարդ հարց է։ Բայց դրանից բացի ավելի բարդ հարց կա, այն է՝ բյուրոկրատիան։ Այսինքն, բավարար չէ փող ունենալը։ Պետք է նաև ժամանակ՝ այրված և ոչնչացված կառույցների վերակառուցման թույլտվությունները ստանալու/վերականգնելու համար։

Այսինքն, շարքային քաղաքացիների համար, որոնց ղեկավարը Գրենլանդիա և Կանադա է պատրաստվում «ազատագրել», իրական աղետը դեռ նոր է սկսվում։

#ԱՄՆ
🇩🇪 Գերմանիան կշարունակի զինել Ուկրաինային Ռուսաստանի դեմ գերժամանակակից զենքերով

Բեռլինը կփոխանցի ամենաժամանակակից ինքնագնաց հրետանային համակարգեր «RCH 155», - հայտնում է շվեյցարական հեղինակավոր NZZ օրաթերթը։

Երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում Կիևը կստանա 54 նման ինքնագնաց համակարգ։

«Սա ազդանշան է Ուկրաինային, որ նա կարող է հույս դնել մեզ վրա, Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Եվրոպայում»,- ընդգծել է Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«RCH 155» ինքնագնաց հրետանային համակարգն այսօր համարվում է աշխարհում ամենաժամանակակից հրետանային համակարգերից մեկը։

Համակարգը գործարկելու համար բավարար է երկու հոգուց բաղկացած անձնակազմ, մինչդեռ ապագայում նախատեսվելու է նաև հեռակառավարման հնարավորությունը։

☝️Տեղեկատվություն՝ «RCH 155» (Remote Controlled Howitzer 155) կառուցված է գերմանա-հոլանդական GTK Boxer անվավոր զրահամեքենայի հիման վրա՝ 8x8 բանաձևով։ Կրակի առավելագույն հեռահարությունը մինչև 30 կմ է ստանդարտ արկերի կիրառման դեպքում և մինչև 56 կմ հեռահար արկերի դեպքում: Կրակի արագությունը հասնում է րոպեում 9 կրակոցի։ Մեքենայի մարտական քաշը 39 տոննա է, որից 12,5 տոննան՝ անմարդաբնակ մոդուլն է։

Առաջին վեց կայանքները կմնան Գերմանիայում՝ ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար:

Այնուամենայնիվ, ուսուցման գործընթացը խոստանում է ժամանակատար լինել, քանի որ նույնիսկ գերմանացի մասնագետների համար այս տեխնիկան նոր և դեռևս անծանոթ է։ Այն դեռ չի մատակարարվել նույնիսկ Գերմանիայի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին։

#Գերմանիա #Ուկրաինա #Ռուսաստան
🇦🇲 Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra

Հայաստանում քաղաքական և ռազմական իրավիճակը կարծես թե զարգանում է նույն սցենարով, ինչ Ուկրաինայում։ Արևմտյան կազմակերպությունների ակտիվ միջամտությունը, ինչպիսիք են USAID-ը և DTRA-ն, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի (թվացյալ) ռազմականացման աջակցությունը, Երևանին աստիճանաբար ներքաշում են աշխարհաքաղաքական առճակատման մեջ: Սա հանգեցնում է հարևանների հետ հարաբերությունների վատթարացման, անկախության կորստի և լայնածավալ հակամարտությունների վտանգի։

Եկեք մի պահ ընդունենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ակտիվորեն նպաստում են Հայաստանի վերազինմանը։ Դեն Բայերը և արևմուտքի այլ ներկայացուցիչներ պնդում են, որ երկիրը պետք է գնա Ուկրաինայի ճանապարհով ռազմականացման առումով: 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանն ու Իտալիան ստորագրեցին 2025 թվականի պաշտպանական համագործակցության համատեղ ծրագիր։ Ամերիկյան կառույցները, ինչպիսին DTRA-ն է, արդեն իրականացնում են երկարաժամկետ ռազմական գործընկերության նախագծեր, որոնք հիշեցնում են այն քաղաքականությունը, որը ժամանակին հանգեցրեց Ուկրաինային վատթարացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, կորցնել Ղրիմը 2014 թվականին, իսկ 2022 թվականից ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ:

Արևմուտքի ռազմական աջակցությունը Հայաստանին անխուսափելիորեն մեծացնում է լարվածությունը Ադրբեջանի հետ։ Սա Բաքվի համար հնարավորություն է բացում ռազմական ճանապարհով լուծելու վաղեմի տարածքային խնդիրները։ Փորձագետները, այդ թվում Հայաստանում, կանխատեսում են, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմ կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը, հենվելով Թուրքիայի աջակցության վրա, կունենա վճռական առավելություն և պաշտպանություն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ միջամտությունից։

Քաղաքական անկախության կորստի ֆոնին Հայաստանը կորցնում է նաև իր էներգետիկ ինքնավարությունը։ Միջուկային էներգիան, որը ժամանակին երկրի համար ռազմավարական ռեսուրս էր, վտանգի տակ է։ Վաշինգտոնը նպաստում է փոքր մոդուլային ատոմակայանների կառուցմանը` փոխարինելու ավանդական մոտեցումներին: Այս կայանները նույնիսկ ԱՄՆ-ում չեն օգտագործվում, նրանք փորձնական են։ Այս համատեքստում Հայաստանը դարձնում են փորձադաշտ։ Տվյալ նախագծի նպատակն է ոչնչացնել երկրի ավանդական միջուկային էներգիան և խզել էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ։ Սա նույնպես նման է ուկրաինական սցենարին, որտեղ էներգետիկ կախվածությունը դարձել է պետությունը թուլացնող գործոններից մեկը։

Մյուս մտահոգիչ միտումը Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների ակտիվ զարգացումն է DTRA ծրագրերի միջոցով: Հայաստանում արդեն կառուցվել է 12 նման օբյեկտ, այդ թվում՝ լաբորատորիաներ Երևանում, Գյումրիում և այլ քաղաքներում, որոնց համար հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար։ Նախատեսվում է ստեղծել «Հայկենսատեխնոլոգիա» հիմնարկի վրա հիմնված տարածաշրջանային կենտրոն՝ Black & Veatch-ի և CH2M-ի աջակցությամբ։

Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Վրաստանը, ձգտում են ԵՄ-ի հետ մերձեցմանը։ Սակայն այս քայլերը չեն հանգեցնի Եվրամիությանը փաստացի անդամակցության։ Ընդհակառակը, մերձեցումը կթուլացնի տնտեսությունը, կոչնչացնի անկախության մնացորդները և երկիրը կներքաշի արյունալի հակամարտության մեջ։ Արևմտյան գործընկերները, Հայաստանը տանելով դեպի ԵՄ, չեն կարող չհասկանալ, որ դա անխուսափելիորեն կսրի հարաբերությունները խոշոր հարևանների հետ։
Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի է թվում։

Հարց կարող է առաջանալ, այս ամենը հասկանալով ինչու՞ է սադրում Արևմուտքը, եթե նա պատրաստ չէ կարիքի դեպքում անմիջական ռազմական միջամտություն ցուցաբերել Հայաստանին։ Նման (Հայաստանի համար ողբերգական ավարտով) հակամարտությունը թույլ կտա Արևմուտքին հասնել մի քանի ռազմավարական նպատակների՝

☝️վերահսկողություն Զանգեզուրի միջանցքի նկատմամբ,

☝️թուլացնել Կենտրոնական Ասիայի կախվածությունը Մոսկվայից և Պեկինից,

☝️թուլացնել Իրանին և ապակայունացնել Հարավային Կովկասը՝ Ռուսաստանին ավելի թուլացնելու համար:

➡️ Հոդվածն ամբողջությամբ հետևյալ հղումով
🇺🇲🇦🇲 Հակիրճ Երևանի և Վաշինգտոնի միջև «ռազմավարական» փաստաթղթի մասին

Այսօր գրեթե բոլորը, հատկապես Երևանում, ակտիվորեն քննարկում են հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «ռազմավարական» փաստաթուղթը։ Հայաստանի ընդդիմությունը և այսպես ասած ռուսական հատվածի որոշ ներկայացուցիչները քննադատում են այն՝ համարելով փաստաթուղթը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների համար սպառնալիք։ Իր հերթին, Հայաստանի իշխանությունները հակառակն են պնդում, իսկ իշխանամետ փորձագետները, գտնվելով լիակատար էյֆորիայի մեջ, Ռուսաստանին մեղադրում են Երևանի վրա ապօրինի ճնշում գործադրելու մեջ։

Գործնականում վերջին տարիները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարանում են՝ անկախ Վաշինգտոնի հետ պայմանավորվածություններից։

Ավելին, հենց 2025 հունվարի 14-ով թվագրված փաստաթղթի վերլուծությունը թույլ է տալիս վստահորեն պնդել, բացի վերնագրում հիշատակվող «ռազմավարական» բառից, դրա բովանդակության մեջ իսկապես ռազմավարական ոչինչ չկա։

Առաջարկում եմ անցնել «ռազմավարական» փաստաթղթի հիմնական ասպեկտների վրայով։

Տնտեսական համագործակցության մասով նշվում է, որ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ը Հայաստանում ներդրել է 3,3 մլրդ դոլար, այդ թվում՝ 340 մլն դոլար՝ 2021 թվականից։ Երկրների միջև առևտուրը 2020-2023 թվականներին եռապատկվել է՝ հասնելով 321 միլիոն դոլարի։

Խոսվում է քաղաքացիական ատոմային էներգետիկայի շուրջ բանակցություններ սկսելու մասին երկխոսությունը։ Այստեղ խոսքը Հարավային Կովկասում միակ ատոմակայանի փակման մասին է, որը, ինչպես գիտենք, գտնվում է Երևանից ոչ հեռու և կառուցվել է ԽՍՀՄ տարիներին։ Այս համատեքստում նշվում է նաև «զանգվածային ոչնչացման միջոցների տարածման դեմ պայքարի» և ամերիկյան սահմանապահ ծառայությունների՝ հայ գործընկերներին օգնելու կարողությունների մասին։ Իմ կարծիքով, դա կարող է ենթադրել հայկական ատոմակայանի վերջնական անջատումից հետո այնտեղ գտնվող վառելիքը (ուրանի թափոնները) ամերիկյան ծառայությունների վերահսկողությանն անցնելու մասին։

Բացի այդ, կստեղծվի արտահանման վերահսկողության աշխատանքային խումբ՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարի նպատակով։ Սակայն իմ կարծիքով այս խումբն իրականում չի աշխատի, քանի որ պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան Փաշինյանի ռեժիմի տնտեսության եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ այդ ռեժիմը օդի պես (առնվազն դեռևս) անհրաժեշտ է հավաքական Արևմուտքին։

Իսկ անվտանգության և պաշտպանության ասպարեզում խոսվում է 2023-24 թվականներին Eagle Partner համատեղ զորավարժությունների իրականացման, 27 միլիոն դոլար սահմանների անվտանգության բարելավման համար տրամադրման և 18 միլիոն դոլար՝ պաշտպանական կարողությունների արդիականացման համար, ներառյալ կիբերանվտանգության զարգացումը, տրամադրման մասին: Իրականում Հայաստանի անվտանգության մակարդակի էական բարձրացման հետ ոչ մի կապ չունեցող քայլերի մասին։

Հետագա կետերը վերաբերում են «ժողովրդավարության ամրապնդմանը»՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներին աջակցելուն, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ լրատվամիջոցներին և այլն: Ամերիկյան կողմը հիշեցնում է, որ 16 մլն դոլար է հատկացրել Հայաստանում այսպես կոչված ժամանակակից պարեկային ոստիկանություն ստեղծելու համար, որն իրականում ոչ մի օգուտ չի տվել։

Կրթության և մշակութային փոխանակման առումով «գործընկերները» զարգացնում են հարաբերությունները հայկական և ամերիկյան համալսարանների միջև։
Իրականում այս հարաբերությունները «զարգանում են» տասնամյակներ շարունակ և մեկ ուղղությամբ՝ հայ ուսանողները սովորում են անգլերեն, և այդ լեզվով այն ամենը, ինչ ձեռնտու է ԱՄՆ-ին։ Բացի այդ, հայ դիվանագետները տասնամյակներ շարունակ սովորում են ԱՄՆ-ում, իսկ հետո շարունակում են իրենց «հայրենասիրական» գործունեությունը Հայաստանի ԱԳՆ-ում՝ տապալելով հայ ազգային շահերը։

Հետևաբար, չնայած ամպագոռգոռ անվանմանը, հունվարի 14-ի փաստաթուղթը պարունակում է հիմնականում դեկլարատիվ դրույթներ։ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վատանում են՝ անկախ նման պայմանավորվածություններից։

Փաստաթղթի բովանդակությունն ավելի շատ ուղղված է լրատվամիջոցների ազդեցության միջոցով հայ հասարակության վրա ամերիկյան ազդեցության ամրապնդմանը։ Իսկ Վաշինգտոնը տասնամյակներ շարունակ տնտեսական, մշակութային և քաղաքական հարաբերություններ է վարում՝ ելնելով բացառապես Միացյալ Նահանգների շահերից և ի վնաս հայկական ազգային շահերի, և դրա համար նրան որևէ դեկլարատիվ փաստաթուղթ պետք չէ։

#ԱՄՆ
🇺🇲 Ջո Բայդենի հրաժեշտի ելույթը՝ ժողովրդավարության մարտահրավերների նախազգուշացման մասին

➡️ Ռուսերեն տարբերակն այստեղ


Ջո Բայդենը, հեռանալով ԱՄՆ նախագահի պաշտոնից, սուր քննադատության է ենթարկել երկրում առկա հարստության ու իշխանության աճող կենտրոնացումը։ Նրա խոսքով, «աճող օլիգարխիան» սպառնում է ամերիկյան հասարակության ժողովրդավարական հիմքերին, իսկ ոմանց «անտեղի ազդեցությունը» մեծացնում սոցիալական բաժանումները։

Բայդենը հատուկ ուշադրություն է դարձրել ապատեղեկատվության (կեղծ լուրերի) խնդրին։ Նա մտահոգություն է հայտնել ազատ մամուլի դերի թուլացման կապակցությամբ և մատնանշել սոցիալական մեդիայի դերը շահույթ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու գործում։ Հեռացող Նախագահն ընդգծել է, որ նման հարթակները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն ժողովրդավարության և հասարակության պաշտպանության համար։
Այս համատեքստում Բայդենն անդրադարձել է նաև վերջին իրադարձություններին, ինչպիսիք են Մարկ Ցուկերբերգի՝ Meta հարթակներում փաստերի ստուգման ծրագիրը փակելու որոշումը, ինչպես նաև Իլոն Մասկի օրոք X դարձած (նախկին Twitter) հարթակի քաղաքականության փոփոխությունները, որոնք սահմանափակում են հրապարակվող լուրի բովանդակության չափավորությունը։ Այս քայլերը, ըստ նախագահի, սպառնում են տեղեկատվության թափանցիկությանը և օբյեկտիվությանը։

Բայդենը պատմական զուգահեռ է անցկացրել 1961 թվականի ռազմարդյունաբերական համալիրի մասին Դ. Էյզենհաուերի նախազգուշացման հետ։ Այսօր նա նման վտանգ է տեսնում տեխնոլոգիական-արդյունաբերական համալիրում, որը, ըստ Բայդենի, ունի պետության հիմքերը խարխլելու ներուժ։

☝️Պետք է ընդունել, որ Բայդենի հայտարարությունները հաստատվում են օբյեկտիվ իրադարձություններով։ Որոշ ուսումնասիրություններ մատնանշում են աճող անհավասարության և ապատեղեկատվության աճը, որն իսկապես խաթարում է ժողովրդավարական ինստիտուտները: Բայց պետք է խոստովանենք, որ նրա օրոք իրավիճակն ավելի լավ չէր՝ սահմանափակվել կամ ամբողջությամբ արգելվել են ներքին և արտաքին քաղաքականության առանցքային թեմաներով այլախոհ ԶԼՄ-ների հեռարձակումները։
Բացի այդ, հեռացող նախագահի քննադատությունը կարող է կապված լինել նաև ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի հետ։ Ընտրություններում դեմոկրատների պարտությունից հետո Բայդենը, հավանաբար, ձգտում է ամրապնդել իր կուսակցության դիրքերը և ուրվագծել նրա պայքարի հիմնական ուղղությունները՝ լինելով արդեն ընդդիմադիր դաշտում։

Ստացվում է, որ Բայդենի խոսքերն արտացոլում են և՛ իրական սպառնալիքները, և՛ քաղաքական դրդապատճառները։ Նրանց ընկալումը մեծապես կախված է հանդիսատեսի հայացքներից։

Անկախ Ջո Բայդենի շարժառիթներից, նրա բարձրացրած խնդիրները մնում են արդիական ամերիկյան (և ոչ միայն) պետականության համար։

#ԱՄՆ #Բայդեն
🇺🇲🇹🇷 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ. «Էրդողանը շատ խելացի է։ Սիրիան նրա արածն է։ Ռուսաստանը թուլացել էր, Իրանը թուլացել էր։ Էրդողանը տարբեր ձևերով ու տեղերով իր ժողովրդին ուղարկեց Սիրիա, և նրանք ստանձնեցին (վերահսկողությունը)։ Ինձ դուր է գալիս Էրդողանը։ Նա իմ ընկերն է»։

#ԱՄՆ #Թուրքիա
🇺🇲🇷🇺 Բեռլինի Պատ II

Ստեղծված իրավիճակում ուկրաինական հակամարտության «կարգավորման» Արևմուտքի իդեալական լուծումը «Բեռլինի պատ 2» տարբերակն է, որը նախատեսելու է միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի որոշ տարածքները՝ Ղրիմը և հավելյալ չորս շրջանները, Ռուսաստանի տարածք ճանաչումը։
Սա թույլ է տալու փրկել Ուկրաինայի վերջնական և ամբողջական գահավիժումը։

Դրանից հետո Ուկրաինայի արևմտյան տարածքներում Եվրոմիության, առաջին հերթին՝ Գերմանիայի հաշվին, կառուցվելու է ամբողջովին ռուսաֆոբ հասարակությամբ նոր Ուկրաինա, որը հետագայում քայլ առ քայլ զինվելու է։ Դրան զուգահեռ զինվելու են Լեհաստանը և Սկանդինավյան երկրները, ինչպես նաև ողջ Եվրամիությունը։

Այդ ամենին զուգահեռ Ռուսաստանի դեմ շարունակելու է տեղեկատվական, տնտեսական և լոկալ-ահաբեկչական հիբրիդային պատերազմը, որը քայլ առ քայլ պետք է թուլացնի վերջինիս։
Այս սցենարի իրականացման ավարտին՝ ամենաուշը 21-րդ դարի կեսերին, հնարավոր կլինի լայնածավալ պատերազմի միջոցով ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին։

#Ռուսաստան
🇺🇲 Ամերիկյան գյուղատնտեսի ընտանիք, իր տանը դիմացի բակում ցուցադրում է վաճառքի հանված սեփական իրերը։

Նեբրասկա, #ԱՄՆ, 1886 թվական։
Բաքուն և Թեհրանը կխորացնեն համագործակցությունը նոր համաձայնագրի շրջանակներում

Հունվարի 21-22-ը Թեհրանում տեղի կունենա Ադրբեջանի և Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը։

Հանդիպման շրջանակներում նախատեսվում է հստակեցնել տրանսպորտային ուղիների, բանկային, ներդրումների, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր։

Քննարկումների արդյունքը կլինի համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է հունվարի 22-ին։

#Իրան #Ադրբեջան
🇺🇲 Նրանք, ովքեր ասում են. «Թրամփն ամեն ինչ կամ շատ բան կփոխի», նկատի ունենալով դրականը, պետք է հասկանան, որ այն ուժերը, որոնց Թրամփի թիմը կարողացավ հաղթել անցյալ տարվա նոյեմբերին, գոյություն ունեն և իրենց ողջ ուժով շարունակելու են պայքարել Թրամփի և նրա թիմի դեմ։

Բացի այդ, նույնիսկ լավ տեղեկացված և մեծ փորձ ունեցող գրագետ վերլուծաբաններին պարզ չէ, թե ինչ հեռահար խնդիրներ են դրված այն թիմի առջև, որոնք երկրորդ անգամ կարողացան քաղաքական կառավարման «Օլիմպի» վրա կանգնացնել «խայտաբղետ» անցյալ և ներկա ունեցող Թրամփին։

Ես շատ քիչ եմ հասկանում ամերիկյան պետականության ներքին և արտաքին քաղաքականությունից, սակայն, հենվելով առնվազն Օբամայի երկրորդ նախագահությունից սկսված ժամանակահատվածում տեղի ունեցած որոշ զարգացումների (էլ չասած 2016-2020 թթ մասին) ինձ իրավունք եմ վերապահում ենթադրել, որ շատերի, ավելի ճիշտ հարյուրավոր միլիոն մարդկանց համար ճակատագրական անակնկալներ են սպասվելու մոտակա տարիներին։

Ոչ ինչ բացառել չի կարելի, ընդհուպ մինչև ԱՄՆ զորքերի մուտքը Մեքսիկա, և Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներ։ Չեմ բացառում, որ զորք մտցնի Իսլանդիա՝ հայտարարելով այդ կղզին «ժամանակավոր ԱՄՆ տարածք» և կառուցելով այնտեղ (աշխարհի ամենամեծ) ԱՄՆ Նորֆոլկի ռազմածովային բազայի եվրոպական մասնաճյուղ , ընդհուպ մինչև Կանադա։ Ես չեմ բացառում, որ Վաշինգտոնը Բեռլինից պահանջի, օրինակ, «Volkswagen»-ը հանձնել, ասենք, «FORD»-ի կառավարմանը։ Չեմ բացառում, որ Ուկրաինային տրամադրված ԱՄՆ ֆինանսական օգնությունների փոխհատուցում պահանջի Բրյուսելից, և, եթե վերջինս մերժի, ապա Վաշինգտոնը մեծ տուրքեր սահմանի ԵՄ արտադրության բոլոր ապրանքների վրա և/կամ բռնագրավի ԱՄՆ տարածքում ԵՄ կոնցեռների սեփականությունը։

Ոչ ինչ չեմ բացառում, բայց շատ եմ ցանկանում, որ ավանտյուրիստները Թրամփին չհամոզեն մտնել լայնածավալ ռազմական բախումների մեջ, քանզի այդ պարագայում կտուժենք բոլորս։

Այնուամենայնիվ լիցքավորվենք դրականով և հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու։

P.S. Միայն Գրենլանդիայի միացմամբ Թրամփն արդեն իսկ իրեն կմտցնի Ամերիկյան պատմության մեջ «ադամանդե» տառերով։

#ԱՄՆ #Տեսակետ
🇺🇲🇦🇲 Հայաստանն իբրև փորձադաշտ

ՀՀ կառավարությունը որոշել է փակել Մեծամորի ատոմակայանը։ Երևանի իշխանությունների մերձակա շրջապատից ոգևորությամբ հավաստիացրել են, որ ԱՄՆ-ն և Հայաստանն արդեն համաձայնության են եկել կամ համաձայնեցնելու գործընթացում են գտնվում ԽՍՀՄ-ի տարիներին կառուցած ատոմակայանը ամերիկյան մոդուլային ատոմակայանով փոխարինելու հարցում։

Ըստ աղբյուրի, Մեծամորի ատոմակայանը փակելու որոշումն արդեն կայացրել է վարչապետ Փաշինյանը։

Այնուամենայնիվ, բացի նրանից, որ ամմերիկյան մոդուլային ատոմակայանները գործնականում կիրառված չեն, կա ևս մի կարևոր դետալ՝ ԱՄՆ-ն, ի տարբերություն ռուսական «Ռոսատոմի», չի ստանձնում որևէ պարտավորություն՝ հետ վերցնել և վերամշակել սպառված միջուկային վառելիքը (ռադիոակտիվ թափոնը)։ Այսինքն, այդ խնդիրը պետք է մնա Հայաստանի ուսերին։

Բացի այդ ամենից առկա է նաև այլ խնդիր, դա սեյսմիկ ակտիվության պայմաններում նման ատոմակայանի հուսալիությունն է։ Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժից հետո Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվել էր, թեև կայանը բոլոր ցնցումներին դիմակայել էր։ Ինչ վերաբերում է ապագա մոդուլային նախագծին, ապա հայտնի չէ, թե որքանով այն կայուն կլինի էքստրեմալ պայմաններում, քանի որ, կրկնվենք, գործնականում ԱՄՆ-ի մոդուլային ատոմակայանները մինչ օրս որևէ տեղ շահագործման դեռ չեն հանձնվել։
Այս համատեքստում այս պիլոտային-փորձնական ծրագիրը կարող է լուրջ սպառնալիք դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։

#Հայաստան
🇺🇲 Մեքսիկայից ԱՄՆ ճանապարհորդությունն անմիջապես դադարեցվել է

«CBP» (Մաքսային և սահմանային պաշտպանություն) հավելվածն անջատվել է Թրամփի առաջին հրամանների ստորագրումից ընդամենը րոպեներ անց:

Հավելվածը թույլ էր տալիս մեքսիկացիներին և այլ ներգաղթյալներին առցանց կերպով գրանցվել ԱՄՆ սահմանը հատելու համար:

#ԱՄՆ
🇩🇪🇦🇿 Գերմանական «Hellman»-ի աջակցությամբ գործարկվել է «Միջին միջանցքը»

Գերմանական Hellmann Worldwide Logistics ընկերությունը և ադրբեջանական ADY Express օպերատորը հայտարարել են Միջին միջանցքով համատեղ բեռնափոխադրումների մեկնարկի մասին։ Նոր երթուղին ապահովում է ապրանքների առաքում Վրաստան, Արևելյան Եվրոպա, Թուրքիա և Գերմանիա։

Երթուղին սկսվում է Չինաստանի Չունցին քաղաքից և անցնում Ղազախստանով, Կասպից ծովով և Ադրբեջանով։ Երթուղային գնացքի շրջանակներում ուղարկված բեռների մի մասը նախատեսված է եղել Վրաստանի և Արևելյան Եվրոպայի համար և հասցվել Փոթի նավահանգիստ։ Այնտեղից ապրանքները Սև ծովով ուղղություն են վերցրել դեպի Ռումինիա։

Մնացած բեռնարկղերը շարունակել են շարժվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծով՝ Թուրքիայի և Գերմանիայի ուղղությամբ։

Նախկինում գերմանական Hellmann ընկերությունը հենվում էր Ռուսաստանի տարածքով երթուղիների վրա, սակայն նոր նախագծի մեկնարկը ցույց է տալիս ընկերության ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել լոգիստիկ լուծումները: Այս քայլը հաստատում է Միջին միջանցքի աճող նշանակությունը, առաջին հերթին Գերմանիայի համար, որպես Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների փոխադրման այլընտրանքային ճանապարհի:

☝️ Միջին միջանցքը թույլ է տալիս զգալիորեն կրճատել առաքման ժամկետները՝ շրջանցելով ծանրաբեռնված երթուղիներն ու ավանդական նավահանգիստները։ Սակայն այս երթուղին ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Նրա իրականացումը և նոր տրանսպորտային ուղիների կառուցումը կարող են ռիսկեր ստեղծել Հայաստանի համար՝ փաստացի կտրելով նրան Իրանից։ Նման սցենարը էլ ավելի կուժեղացնի Ադրբեջանի դերը և Հայաստանին դժվարին վիճակում կդնի:

#Հայաստան #Եվրոպա
🇩🇪 1945 Գերմանիա

Լուսանկարում բեռլինցիներն են, ովքեր փորձում են մաքրել քաղաքի ռմբակոծությունից հետո առաջացած ավերակները։

Այսօր գերմանական մայրաքաղաք Բեռլինի հարավ-արևելքում գտնվող Քյոպենիկը մինչև 1920 թվականը առանձին քաղաք էր: Ներկայումս Տրեպտովի հետ միաձուլվելուց հետո հանդիսանում է Բեռլինի Տրեպտով-Կյոպենիկ թաղամասը:


#Գերմանիա #Germany #WW2