🛡️ Բ Ն Ա Գ Ի Ծ 🛡️
150 subscribers
698 photos
224 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇷🇺🇦🇲 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կրկնապատկվել է

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամսում հասել է 1,05 տրիլիոն ռուսական ռուբլու (10,2 միլիարդ ԱՄՆ դոլարի), ինչը երկու անգամ գերազանցել են 2023 թվականի ծավալները։

Այս ամենում ուշադրություն է գրավում այն փաստը, որ պետությունները փոխադարձ հաշվարկների համար օգտագործում են ազգային արժույթներ։

#Հայաստան #Ռուսաստան
🇩🇪 Գերմանիայի ապագա առաջնորդ «ՈՉ ՄԵԿԸ»

Գերմանիայի կանցլերի ամենահայտնի թեկնածուն այս պահին «ոչ մեկն է», ով վայելում է ընտրողների 22%-ի աջակցությունը։

Միևնույն ժամանակ, «Այլընտրանք Գերմանիայի համար» (#AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հասել է աջակցության նույն մակարդակին, ինչ ՔԴՄ (Քրիստոնեա-Դեմոկրատական ​​միություն #CDU) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մեռցը։ Հարցումների արդյունքներում երկուսն էլ հավաքեել են 17%։

#գերմանիա
🇷🇺🇮🇱 Զոհերի հիշատակի «հարգումը» առանց զոհերի և նրանց փրկողների

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվի Լեհաստանում Խորհրդային բանակի կողմից Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման 80-ամյակին։

Ներկա չի լինի նաև Իսրայելի գործող ղեկավարությունը, քանի որ Լեհաստանի իշխանությունները կարող են ձերբակալել Իսրայելի վարչապետին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ:

🤔 Արդյունքում՝ արարողությանը չեն մասնակցի ո՛չ ճամբարն ազատագրողները, ո՛չ այնտեղ տուժած մարդկանց ներկայացուցիչներ։

Դրա փոխարեն զոհերի հիշատակը «կհարգեն» նրանք, ովքեր կազմակերպեցին և աջակցեցին հրեաների անխնա սպանդը։

Կարդալով այս նորությունը հասկացա, որ ապագայում Ռուսաստանի հետ դաշինքում գտնվող (իսկ դա ապագայում անխուսափելի է) Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։ Հայաստանի ներկայացուցիչների փոխարեն ներկա կգտնվեն հայկական «գրպանային» սփյուռքի ներկայացուցիչները, որոնք իրենց ելույթներում կխոսեն «ռուս-թուրքական ուժերի կողմից առաջին քրիստոնյա ազգին ցեղասպանելու մասին։»

#Հայաստան #Իսրայել #Ռուսաստան #Երուսաղեմ #Բնագիծ
🇦🇲🇹🇷🇷🇺 «Սիրիական Գամբիթ»՝ Քաթար-Թուրքիա գազամուղը և որոշ խաղացողների ռիսկերն ու օգուտները

2009 թվականին սկզբնապես սառեցված Քաթար-Թուրքիա գազամուղի հավակնոտ նախագիծը կրկին գրավել է համապատասխան խաղացողների ուշադրությունը և հայտնվել միջազգային ուշադրության կենտրոնում:

Նախագիծն ի սկզբանե դիտվում էր որպես ռազմավարական նախաձեռնություն՝ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի միջոցով Եվրոպա մատակարարելու Կատարի բնական գազը: Սակայն իրականացումը կասեցվեց տարածաշրջանում քաղաքական տարաձայնությունների պատճառով, հատկապես կապված Սիրիայի դիրքորոշման հետ, որը հրաժարվեց աջակցել նախագծին։ Սիրիան նախընտրեց զարգացնել էներգետիկ համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը աշխարհաքաղաքական առճակատման պատճառ դարձավ։

Ասադի իշխանության տապալմամբ «Քաթար-Թուրքիա» գազամուղի նախագիծն այժմ կարող է շահել բազմաթիվ կողմերի՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մասնակից կարող է շահել՝ կախված իր դերից և հետաքրքրություններից:

«Սիրիական Գամբիտ» շարքի իմ հերթական այս հոդվածում ես մակերեսային կերպով ներկայացնում եմ որոշ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տեսական օգուտներն ու ռիսկերը։ Անդրադառնալով Հայաստանին ես կցանկանայի, որ Երևանը չապավինի միայն Արևմուտքի հետ՝ իր աչքի դիմաց ունենալով 20-րդ դարի դասերը։

👉 Ամբողջական հոդվածը հասանելի է իմ կայքում, սակայն միայն
🇷🇺 ՌՈՒՍԵՐԵՆ և
🇩🇪 ԳԵՐՄԱՆԵՐԵՆ։

#հայաստան #թուրքիա #բնագիծ #սիրիական_գամբիթ
🇩🇪🇹🇷 Գերմանա-Թուրքական դաշինքը հանուն ընդհանուր շահերի

Գերմանիան աջակցում է Սիրիայում քուրդ զինյալներին զինաթափելու թուրքական կոչերին, - հայրնում է պաշտոնական Բեռլինը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո Աննալենա Բերբոքը ասել է, որ Գերմանիան ըմբռնումով է մոտենում և հասկանում է Սիրիայում քրդական աշխարհազորայիններին զինաթափելու վերաբերյալ Թուրքիայի պահանջները։

Բերբոքը և Ֆիդանը համաձայնել են, որ Սիրիայի հյուսիսում քուրդ ապստամբներին պետք է զինաթափել և ինտեգրել երկրի ներքին անվտանգության կառույցներին։

Հետագա մամուլի ճեպազրույցում, որին Ֆիդանն ի դեպ չի մասնակցել, Բերբոքն ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսը չպետք է վտանգ ներկայացնի Թուրքիայի անվտանգությանը։

🤔 Մի թե սա ոչինչ չի հիշեցնում մեզ պատմությունից։

#Գերմանիա #Թուրքիա
🇶🇦🇪🇺 Քաթարը բարձրացնում է խաղադրույքները

Քաթարը կդադարեցնի հեղուկ գազի մատակարարումը Եվրամիությանը, եթե վերջինս հետ չկանգնի իր համապատասխան որոշումից։

Բանն այն է, որ 2024 թվականի մայիսին ընդունված համապատասխան որոշման համաձայն՝ ԵՄ երկրները պետք է տուգանքներ սահմանեն ածխաթթու գազի արտանետումների, մարդու հիմնական և աշխատանքային իրավունքների հետ կապված չափանիշներին չհամապատասխանելու համար՝ ընկերությունների տարեկան եկամուտների առնվազն 5%-ի չափով։

Այս միջոցները ուժի մեջ կմտնեն 2027 թվականից։ Սա ԵՄ քաղաքականության մի մասն է՝ մինչև 2050 թվականը զուտ զրոյական արտանետումների հասնելու համար:

#գազ #էներգիա
ԵԱՏՄ շարունակում է ընդլայնել

Արաբական Միացյալ Էմիրությունները և Ինդոնեզիան 2025 թվականին կմիանան ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն։

Ներկայումս ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն միանալու շուրջ բանակցություններ են վարում հինգ երկրներ։ Դրանք են՝ Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Ինդոնեզիան և Մոնղոլիան։

Բացի կազմակերպության հիմնադիր հետխորհրդային անդամներից, որոնց թվին է դասվում նաև Հայաստանը 🇦🇲, այսօր ԵԱՏՄ ազատ առևտրի գոտում են գտնվում արդեն Իրանը, Վիետնամը, Սերբիան և Սինգապուրը։

#ԵԱՏՄ #բնագիծ
🇷🇺🇹🇷 «Սիրիական գամբիտ». երեկվա թշնամին այսօրվա հնարավոր նոր գործընկերը

Այսօրվա Սիրիայի դե-ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես ալ-Ջուլանի), որը գլխավորում է Ռուսաստանում արգելված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը, մի շարք հայտարարություններ է արել BBC-ին տրված իր հարցազրույցում, որտեղ որոշ հայտարարություններ արժանի են ուշադրության։

☝️Նախ, ալ-Շարաան հայտարարեց, որ նոր Սիրիան մտադիր չէ պատերազմ մղել Իսրայելի դեմ, ինչը նշանակում է հռետորաբանության փոփոխություն և հեռացում ավանդական հակադրությունից:
☝️Երկրորդ, և գուցե շատերի համար տագնապալի է Արևմուտքում, Սիրիայի նոր դե-ֆակտո առաջնորդը ցանկություն հայտնել հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ փոխըմբռնման հիման վրա, որի շրջանակներում ռուսական ռազմաբազաները կարող են շարունակել գոյություն ունենալ սիրիական տարածքում:

Փորձենք վերլուծել Ահմեդ ալ-Շարաայի հայտարարությունները, ով նախկինում կռվել է Ռուսաստանի դաշնակիցների՝ Բաշար ալ-Ասադի և Իրանի դեմ, իսկ հիմա խոսում է Մոսկվայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է grigoryan.info կայքում՝

🇩🇪 ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
և
🇷🇺 ՌՈՒՍԵՐԵՆ

#Սիրիա #Ռուսաստան #Թուրքիա
🇺🇲🇷🇺 Ուկրաինացիներին սպանող զենքերի մասին

Ուկրաինական կողմը որոշել էր հետազոտել Ռուսաստանի կողմից իր դեմ օգտագործվող զենքի բաղադրիչների ծագումնաբանությունը։ Այդ նպատակով հետազոտվել են 4.231 բաղադրիչներ։

Արդյունքում պարզվել է, որ դրանցից 3.073 բաղադրիչների ծագման երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ում Արևմուտքը օր ու գիշեր քննադատում է Ռուսաստանին օգնելու մեջ, ապա նրա մահաբեր բաղադրիչների չափաբաժինը կազմել է 172:

Առավել հուշագրավ է Հյուսիսային Կորեայի ներգրավվածությունը։ Ուկրաինական կողմը գտել է զրո բաղադրիչ, այն դեպքում, երբ հայտնաբերվել են 41 հարավ-կորեական արտադրության բաղադրիչներ։

ԱՄՆ-ից հետո ուկրաինացիներին սպանելու գործընդացի մեծ ակտին ներգրավվածություն ունեն նաև արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսությունները, օրինակ՝ Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի։

Կարճ ասած nothing personal, just business

#Ռուսաստան #ԱՄՆ #Ուկրաինա
🇷🇺🇦🇿 Ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին

Երեկ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, որը թռչում էր Բաքու-Գրոզնի երթուղով, խոցվել է օդային տարածքում։ Նախնական հետաքննության տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական զենիթահրթիռով կամ դրա բեկորներով։ Այս վարկածը, ըստ որոշ աղբյուրների, դիտարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, գրում է ամերիկյան «Washington Post» օրաթերթը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհերին և հայտարարել, որ պատրաստ է աջակցել միջադեպի պատճառների բացահայտմանը։

Այս համատեքստում ուշագրավ է մնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լռությունը, ով չեղարկեց իր Մոսկվա կատարած այցը և վերադարձավ Բաքու։

Ստեղծված իրավիճակին արձագանքել են նաև Ղազախստանի իշխանությունները, որոնց տարածքում կոշտ վայրէջք կատարեց, ավելի ճիշտ՝ կործանվեց ինքնաթիռը։

Գերմանական «Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, ով գլխավորում էր կառավարական հետաքննող հանձնաժողովը, դեկտեմբերի 26-ին ասել է, որ երկիրը մինչ այժմ ձեռնպահ է մնացել պաշտոնական եզրակացություններ անելուց.
«Այսօրվա դրությամբ մենք չենք կարող հաստատել կամ հերքել վարկածներից որևէ մեկը։ Նախաքննությունը շարունակվում է։»


Բոզումբաևն ընդգծել է նաև, որ Ղազախստանը չունի կատարվածի պաշտոնական վարկածը։ Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունները նույնպես դեռ չեն ներկայացրել իրենց պաշտոնեական գնահատականները։

Ադրբեջանը ռազմավարական կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում՝ հավասարակշռելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Այս հավասարակշռությունը գնալով ավելի փխրուն է դառնում՝ հաշվի առնելով գլոբալ առճակատման սրումը: Բաքուն պատմականորեն եղել է Թուրքիայի առանցքային գործընկերը և, միևնույն ժամանակ, պահպանել է տնտեսական և տրանսպորտային կապերը Ռուսաստանի հետ։

Սակայն ինքնաթիռի միջադեպը կարող է ստիպել Ադրբեջանին ավելի հստակ սահմանել իր դիրքորոշումը։

☝️ Նոր մարտահրավերներ տարածաշրջանի համար

Մինչդեռ Իսրայելն իր ջանքերը կենտրոնացնում է Իրանին հակազդելու վրա, որը սպառնում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին։ Իսկ Իրանի և Հարավային Կովկասի վրա ազդեցության կորուստը Մոսկվային սպառնում է Կենտրոնական Ասիայում նրա դերի լուրջ թուլացմամբ։

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ինքնաթիռի միջադեպն «արթնացման» կոչ է դառնում Հարավային Կովկասի բոլոր խաղացողների համար։ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կանգնած են ռազմավարական ընտրության առաջ, քանի որ ավարտվում է չեզոքության և երկակի խաղի դարաշրջանը։

#Հայաստան #Ադրբեջան #Ռուսաստան #Բնագիծ
🇦🇲🇩🇪 Հայկական խայտառակությունը գերմանական եթերում

Սրբազան Արմաշ Նալբանդյանը Դամասկոսից Գերմանիայի հանրային հեռուստաընկերության եթերում։
Ինձ, իբրև էթնիկ հայի և Հայ Առաքելական եկեղեցու զավակի, շատ հաճելի է, որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը (որը տիրապետում է գերմաներեն լեզվին) հրավիրվել է Գերմանիայի հանրային հեռուստաընկերության եթեր և հնարավորություն ունի տեսակետ ներկայացնել գերմանական լայն հանրությանը։

Բայց լսելով իմ հոգևորականին ես խոստովանեմ, ափսոսանք հայտնեցի, որ իրեն հրավիրել էին։ Ավելի լավ էր մի հատ ալեի արաբի կամ քրդի հրավիրեին՝ նրանք հավանաբար ավելի արժանավայել իրենց կպահեին։

Կարճ ասեմ գերմաներեն չհասկացողներին. Ասադին քլնգեց, ուրացավ և պրո-թուրքական զինյալների մասին բացի դրականից ոչ մի այլ բան չասեց։ Ամեն ինչ փաստորեն հիանալի է՝ ռեժիմը տապալվել է, իսկ իշխանությունը գրաված նոր զինյալներն էր մի հիանալի մարդիկ են։ Փառք քեզ Տեր Աստված...

Այս հոգևորականի հետ ես անձամբ ծանոթացել էի Բեռլինում՝ Վեհափառ հայրապետի այցի շրջանակներում։ Ինձ ասել էին, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու լավագույն հոգևորականներից մեկն է։ Բա...

Ես ներողություն եմ խնդրում իմ խոսքերի համար, բայց նեուժելի մեր ազգի նաև բարձրաստիճան հոգևորականների շարքերում են այսքան շատ պայմանական ասած «Նիկոլներ»։

Հիմա ընթերցողը կասի «բա ի՞նչ ասեր խեղճ մարդը»։ Հասկացա։
Պատասխանեմ, նա կարող էր ոչինչ չասել, եթե վախենում է այդ զինյալներից։ Եթե ֆանտազիա չունի, կարող էր Նիկոլի պես «Քովիդ հիվանդանալ» և բարձր ջերմության պատճառով ներողություն խնդրել գերմանացի լրագրողից հարցազրույցի հրավերը մերժելու համար։

👉 Հարցազրույցի տեսագրությունը Գերմանիայի ZDF հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում։

https://www.facebook.com/share/v/15i4wsXYCC/

#գաղափարական_անապատացում

#բնագիծ #հայաստան #սիրիա
Արցախի կորստի օրը պօրինաբար ընտրված Երևանի այսօրվա քաղաքապետի ամենածանր հանցագործությունների մասին, որոնց վերաբերյալ լռում է ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաև հասարակության լայն զանգվածը։

https://youtu.be/sRMRhH4Frp8?si=ycntGIbSzvB63avQ
🇷🇺🇺🇲 Տիեզերական առճակատումը մտնում է նոր փուլ

Այս տարվա առաջին օրերին «Roscosmos»-ն իրականացրել է «Geoton-L1» սարքավորման առաջին ակտիվացումը՝ Երկիր մոլորակի մակերեսը բարձր տարածական լուծաչափով դիտարկելու հիմնական գործիքը։

Իբրև տեղեկատվություն, «Resurs-P No 5» տիեզերանավը ուղեծիր է դուրս բերվել անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին։

Հրապարակված լուսանկարը ցույց է տալիս ԱՄՆ տարածքներով թռիչքի առաջին պատկերներից մեկը՝ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը։

#ԱՄՆ #Ռուսաստան
Ինչքա՞ն պետք է ատել Ուղղափառ քրիստոնեությունը, որ գրպանային նախագահ կոչեցյալին հրահանգել մեծ հաշվով ուղղափառ զորքին այս Սուրբ օրով հրամայել սկսել լայնամասշտաբ հարձակում, որի արդեն իսկ առաջին ժամերի ընթացքում վայրի խոզերի կեր են դարձել հազարավոր հարձակվողներ՝ այրվելով տանկերի մեջ և պայթելով ականներից և արկերից (ծանր վիրավորների մասին լռում եմ):

Սուրբ ծննդյան օրը հարգվում էր նույնիսկ Առաջին աշխարհամարտի «մսաղացում»։

Սա այն է, ինչ պետք է իմանան նաև հայ ուղղափառները, որոնցից շատերը ցավոք սրտի նյութապաշտությամբ կուրացած են և արհեստական ճանապարհով նույնիսկ Սուրբ ծննդյան օրն են փոխել։

P. S. Վերջում ասելու է «ես կարող էի Կիևն էլ հանձնել, բա մեզ պե՞տք է դժբախտ-դժգույն ուղղափառ Կիևը, պարզապես, եթե հանձնեի առանց ձեր ցեղասպանությանը, ինձ դավաճան կանվանեիք:»

#ԵՐՈՒՍԱՂԵՄ #Ուղղափառ_Քրիստոնեություն
🇹🇷 ՆԵՈ-ՕՍՄԱՆԻԶՄ, Մաս I.

Տնտեսական միության ստեղծման շղարշի ներքո Թուրքիան նախատեսում է ընդլայնել իր պետականության սուվերեն տարածքը։

#Թուրքիա #Օսմանիզմ
🇩🇪🇹🇷 Անկարան, սիրիական թուրքամետ իշխանությունների ձեռքով, շարունակում է արհամարհական վերաբերմունք ցուցաբերել Բեռլինի նկատմամբ

Վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ Սիրիայի նոր առաջնորդը հրաժարվեց սեղմել Գերմանիայի արտգործնախարարի ձեռքը, այս միտումի ևս մեկ խորհրդանիշ էր:

Թուրքամետ սիրիական իշխանությունները դրանով չեն սահմանափակվել և ավելի հեռուն են գնացել՝ բացասական լույսի ներքո ներկայացնելով գերմանացի ԱԳ նախարարին՝ ներկայացնելով նրա կերպարը «մշուշի մեջ»։

Ահա թե ի՞նչ է լինում, երբ նույնիսկ կրթված ժողովուրդն է ընտրում այդքան թույլ ու անհամոզիչ առաջնորդների։

Ամերիկյան Bloomberg հրատարակությունը հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքն այցելել է Դամասկոս՝ տարածաշրջանում «ռուսական ազդեցությունը նվազեցնելու» նպատակով։

Այս ֆոնին երեկ ռուս-թուրքական զրահամեքենաները համատեղ պարեկություն են իրականացրել սիրիական մի շարք բնակավայրերում՝ ցույց տալով, թե Ասադի փլուզումից հետո էլ ոչինչ տեղի չի ունեցել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում։

#Թուրքիա #Գերմանիա
🇹🇷 ՆԵՈ-ՕՍՄԱՆԻԶՄ - ԿՈՍՈՎՈ

Կոսովոյում Թուրքիան ստեղծվում է լիարժեք բանակ։ Թուրքիայի զինված ուժերն ակտիվացրել են Կոսովոյի անվտանգության ուժերի (KSF) անդամներին պատրաստելու ջանքերը՝ ցույց տալով երկու երկրների միջև աճող ռազմական գործընկերությունը, որն ուղղված է Սերբիայից ՆԱՏՕ-ի ջանքերով խլված տարածաշրջանի պաշտպանունակության ամրապնդմանը տարածաշրջանային անվտանգության աճող խնդիրների և Բելգրադի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում։

Զգալիորեն աճում է նաև Անկարայի և Պրիշտինայի միջև փոխայցելությունների թիվը։

Կոսովոն ձգտում է ստեղծել ինքնաբավ պաշտպանական ուժեր։ Իսկ Թուրքիայի մասնակցությունը Կոսովոյի պաշտպանական ջանքերին դուրս է գալիս ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներից։ 2023 թվականին Պրիշտինան ձեռք բերեց թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, որոնք զգալիորեն ընդլայնեցին նրա հսկողության և մարտավարական հնարավորությունները։

Թուրքիա-Կոսովո գործընկերությունը, ներառյալ սպառազինության առաջադեմ համակարգերի, ինչպես նաև մարտավարական գործողությունների և սահմանային անվտանգության կառավարման ուսուցումը, կարևոր դեր խաղացին այս գործում:

Բացի ռազմական նախաձեռնություններից զարգանում են քաղաքական և տնտեսական կապերը։
2024 թվականի սեպտեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այցելեց Կոսովո, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի նախագահի և վարչապետի հետ։ Այցի ընթացքում թուրքական դիվանագիտության ղեկավարը հանդիպել էր նաև զինվորականներին, այդ թվում՝ թուրք «խաղաղապահներին»։

Ավելի վաղ Անկարան և Պրիշտինան ստորագրել էին ռազմական համագործակցության հուշագիր, որը հիմք է ստեղծել ռազմական համագործակցության խորացման համար՝ ներառյալ Թուրքիայից Կոսովոյին զենքի մատակարարումների ավելացումը, համատեղ զորավարժությունները և Կոսովոյի զինվորականների համար ընդլայնված վերապատրաստման ծրագրերը:

Թուրքական «Mechanical Engineering and Chemical Industry» (Makine ve Kimia Endüstrisi) ընկերության հետ պայմանագիր է կնքվել 5,56 մմ և 7,62 մմ տրամաչափի զինամթերքի արտադրության գործարանի կառուցման համար։
Պայմանագիրը կտարածվի նաև անօդաչու սարքերի մշակման վրա։

Երկկողմ կապերի առաջնահերթությունը հաստատվում է 2024 թվականին (ինչպես նախորդ երկու տարիներին) Կոսովո ներմուծման մեջ Թուրքիայի առաջին տեղում է՝ կազմելով ավելի քան 900 միլիոն եվրո ընդհանուր ներմուծման 6,3 միլիարդ եվրոյից։ (Ի դեպ, երկրորդ տեղերում է Գերմանիան)։

Կոսովոյի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, որն ուժի մեջ է մտել 2019 թվականին, բյուջեն հավաքագրել է մոտ 1,8 միլիարդ եվրո մաքսատուրք, որը հարկերի հետ միասին կազմում է Կոսովոյի բյուջեի մոտավորապես 90 տոկոսը։

Ալբանիայի, Կոսովոյի, Բոսնիայի և Հերցեգովինայի զինված ուժերի արդիականացումը Բալկաններ ներթափանցելու թուրքական նախագծի մի մասն է, որն իրականացվում է զենքի, ռազմական տեխնիկայի մատակարարման և Բալկաններում գործընկերների հետ ինտենսիվ վերապատրաստման միջոցով։

Եթե ​​անցյալում Անկարան առաջնորդվում էր զուտ կոմերցիոն նկատառումներով, ապա այժմ առաջնորդվում է բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով։

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակն այստեղ

#օսմանիզմ #նեո_օսմանիզմ #Թուրքիա
🇦🇫 Պակիստանը երկար տարիներ Թալիբներին պահում էր ու քսի էր տալիս (նաև) ռուսների վրա։ Ռուսները գնացին, եկան «բազեները»։ Հետո իրանք էլ գնացին։ Արդյունքում Աֆղանստանը վերադարձավ տղերքին, այսինքն՝ Թալիբներին։

Հիմա Պակիստանը մեղմ ասած լուրջ խնդիրներ ունի Թալիբանի հետ։ Օր ու գիշեր «ռնդում են» դրանք պակիստանի զինվորներին։ Բաց առճակատման Թալիբանի հետ Պակիստանը դեռևս վախենում է մտնել, քանզի դա շատ թանգ կարող է արժենալ, ընդհանուր մինչև Պակիստանի սիրիականացմանը։

Ինչու՞ հիշեցի Թալիբներին։ Քանի որ գրեթե բոլորն ասում են հիմա Թուրքիան հաղթեց Սիրիայում։ :) ...Ճտերին աշնան են հաշվում։

P.S. (Նաև) Սիրիայի և առհասարակ Մերձավոր Արևելքի գծով զբաղվողների համար շատ օգտակար է Թալիբանը հետազոտել։ Լուրջ տղերք են դրանք։

#թալիբան #բնագիծ
🇦🇲 «Ով է բերել Նիկոլին իշխանության» ՄԱՍ 1՝ «2018 ընտրություններ»։

Անմիջական զրույցի ֆորմատով, փոքր ինչ էմոցիոնալ անմիջական զրույցի ֆորմատով ներկայացնում եմ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողներին։

Մոտ օրերս իմ YouTube-յան ալիքում կներկայացնեմ երկրորդ մասը՝ «2018 թվականի ընտրությունների, այն է՝ հեղաշրջման նախապատրաստումը»

#բնագիծ #հայաստան
👍1
🇦🇲🇷🇺 Այսօր նկատեցի հայալեզու YouTube տիրույթում տիրող հիստերիան «Ադրբեջանը հարձակվելու է, մենք անտեր ենք մնացել...»

Ինչու մենք շու՞ն ենք, որ տեր պիտի ունենանք։ Ես կարծում եմ, որ մենք, որպես ազգ, ինքներս մեր երկնային կյանքի տերն ենք, իսկ մնացած հարցերով մեր տերը Արարիչն ա։

Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքը», 2021 թվականին վերընտրված և մինչ օրս ակտիվ և պասիվ կերպով սատարվող պետական հանցագործը պաշտոնապես հանձնել 2020 թվականի նոյեմբերին, իսկ հետո իրա արևին քցել է հյուսիսային մարդուն։

Մարդիկ կարծում են, որ ստոր հանցագործին չեստ տալով ու փողեր դիզելով, «նորակառույցներում» տներ առնելով ապագա են ունենալու։

☝️ Մեր պետության էլիտաները այդպես էլ չհասկացան, որ Հայաստանին պետք է Ռուսաստանի կողքին պահեն և ուղղափառ քրիստոնեական արժեհամակարգի ընտանիքի անդամ մնան։ Էլիտաները փողն ավելի շատ սիրեցին, քան Հայրենիքը։

Ռուսերեն մոտ մեկ տարի առաջ հրապարակված հոդվածս կարդացեք։
https://dzen.ru/a/ZRFibPkJdgGscySb

#գաղափարական_անապատացում