🛡️ Բ Ն Ա Գ Ի Ծ 🛡️
150 subscribers
698 photos
222 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇩🇪 «Խաղաղ» բանակցությունների նախապատրաստում ըստ Բեռլինի

Սուրբ Ծննդից մոտ 20 օր առաջ կանցլեր Օլաֆ Շոլցը հակասական հայտարարություն արեց՝ Կիև կատարած այցի ժամանակ նա խոստացավ 650 միլիոն եվրոյի զենքի նոր մատակարարումներ։

Այս քայլն առաջին հայացքից անտրամաբանական է թվում՝ հաշվի առնելով, որ զենքի մատակարարումները չեն օգնում դադարեցնել արյունահեղությունը, այլ միայն թեժացնում են հակամարտությունը։

Ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը կարծում է, որ այս որոշումը կարող էր ընդունվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմի ճնշման ներքո։ Աջակողմյան ընդդիմադիր գործիչները կարծում են, որ Սպիտակ Տունը կարող է ձգտել սրել հակամարտությունը՝ նպատակ հետապնդելով դժվարին ժառանգություն թողնել Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձին:

‼️ Այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ զենքի մատակարարումները տեղավորվում են նաև Թրամփի ապագա վարչակազմի ռազմավարության տրամաբանության մեջ և համաձայնեցված են նրա թիմի ներկայացուցիչների հետ։ Այս պարագայում նշանակում է, որ Գերմանիայի ներկայիս քայլերը համաձայնեցված են ԱՄՆ նորընտիր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Չնայած աճող ռիսկերին, ոչ Շոլցը, ոչ էլ հնարավոր ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, կարծես, պատրաստ չեն վերանայել աճող էսկալացիայի ընթացքը և անշեղորեն շարունակելու են Ուկրաինայի նկատմամբ իրենց քաղաքականությունը։

#Ուկրաինա #Գերմանիա
🇪🇺🇩🇪 Ուկրաինայի «դեմոկրատական» օկուպացիայի փորձ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ գերմանացի զինվորների տեղակայումն Ուկրաինա հնարավոր է միջազգային խաղաղության ջանքերի շրջանակներում։ Նրա խոսքով՝ նման գործողություններ կարող են ձեռնարկվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի դեպքում։

Բերբոքը, որին հավանաբար հաշված ամիսներ են մնացել ԳԴՀ ԱԳ նախարարի պաշտոնում, նշել է, որ բացի անվտանգության երաշխիքներից, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը, միջազգային ներկայությունը կարող է կարևոր դեր խաղալ խաղաղության պահպանման գործում։

ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հատկապես արդիական է դառնում խաղաղապահ ուժերի հնարավոր ապահովման հարցը, նշվում է Բրյուսելում։

Նաև ԵՄ նոր արտաքին քաղաքականության պատասխանատու Քայա Կալլասն է նշել, որ եվրոպական զորքերը կարող են օգտագործվել նաև հրադադար ապահովելու համար։ Սակայն, Ուկրաինայում խաղաղության ապահովմանը կարող են մասնակցել այն երկրների զինվորները, որոնք նախկինում պատրաստակամություն են հայտնել մասնակցել նմանատիպ առաքելություններին, ինչպիսիք են Ֆրանսիան և Բալթյան երկրները։

#Ուկրաինա #Գերմանիա
🇺🇸🇦🇲 Երևանի ուղին դեպի արևմուտք շարունակվում է

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարությունում։

Լլոյդ Օսթինն ընդգծել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

☝️ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն առաջարկել էր ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն Բաքուն մերժել էր այդ առաջարկը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Բացի այդ, այս շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Երևանն անցել է ՀԱՊԿ-ի հետ կապված «կարմիր գծերը», և այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանն իրականում իրեն համարում է այս կազմակերպությունից դուրս եկած։

☝️Այսպիսով, Երևանը շարունակում է իր ակտիվ ուղին դեպի Արևմուտքի մերձեցում։ Միաժամանակ Բաքուն խորացնում է համագործակցությունը եվրասիական տարածքում՝ ամրապնդելով կապերը նաև BRICS-ի հետ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մտադրություն չունենալով։ Տարածաշրջանի երրորդ երկիրը՝ Վրաստանը, վերանայում է իր առաջնահերթությունները՝ հեռանալով արեւմտյան ազատական կուրսից։

‼️ Փաստորեն Հարավային Կովկասի տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում խորացող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին, Հայաստանը դառնում է իր «ռազմավարական հայացքները» դեպի Արևմուտք ուղղած միակ երկիրը։

#հայաստան #արևմուտք
🇦🇲☝️Հիշեք հետևյալը

Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն իրեք շահագրգռված են խաղաղություն հաստատելու մեջ, սակայն այստեղ կարևոր է ընկալել նաև դրա գլխավոր դրդապատճառը։ Խաղաղությունը «Քաղաքացիական պայմանագրին» անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար, քանզի այն կորցնելու միակ վտանգը ոչ թե ներքին ընդդիմության, այլ արտաքին թշնամու ակտիվությունն է։

Հետևաբար, «խաղաղության դարաշրջանի» ճանապարհին նրանք սկզբունքորեն պատրաստ են յուրաքանչյուր զիջումների, որոնք ժամանակի ընթացքում համապատասխան կերպով կփաթեթավորեն և կներկայացնեն սեփական հանրությանը։ Դրա փորձն ունեն՝ Արցախի անկումը վկա։

Ամփոփեմ, գործող իշխանություններին այլընտրանք, այսինքն՝ իրական մարտահրավեր, կարող է ներկայացնել միայն այն ընդդիմությունը, որը պետք ունենա՝

1. համառ և գաղափարական պայքարի պատրաստակամություն,

2. պետական ռազմավարական քաղաքականության այլընտրանք, որը ընկալելի և ընդունելի կլինի հասարակություն մեծամասնության կողմից։

Իսկ որպիսի ռազմավարական այլընտրանքը ընկալելի լինի հասարակության կողմից, իշխանության հայտ ներկայացրած ընդդիմությունը պետք է հրապարակի նրա իրագործման հստակ մեխանիզմները (դեկորատիվ հայտարարությունները օգուտ չեն):

Բոլոր այլ տիպի զարգացումները որևէ էական փոփոխությունների չեն բերելու և նման են պայմանական ասած «քաղաքական կապիկություն են»։

#հայաստան #բնագիծ
🇨🇵🇪🇺 Նոր հակադրություն Փարիզի և Բրյուսելի միջև

Եվրամիությունը չպետք է միջամտի Ֆրանսիայի ներքին գործերին, այդ թվում՝ ազգային ոստիկանության աշխատանքին, - կոչ է արել Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղարը
Լոուրենս Բուն իր Եվրոպական գործընկերներին։

Նրա կարծիքով՝ Բրյուսելին չպետք է մտահոգի, թե ինչպես են գործում ֆրանսիական ոստիկանությունը անկարգությունների ժամանակ։ Սա նրա պատասխանն էր եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին, ով ավելի վաղ մտահոգություն էր հայտնել բռնության բարձր մակարդակի վերաբերյալ։

Փաստորեն Եվրամիությունը կարող է «քիթը խոթել» ԵՄ անդամ չհանդիսացող այս կամ այն երկրի ներքաղաքական գործերի մեջ, բայց ոչ իր անդամների։

#Ֆրանսիա
🇮🇷 Իրանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Fakhr-1» ռազմական արբանյակը

Արբանյակի արձակումը տեղի է ունեցել Իմամ Խոմեյնի անվան տիեզերակայանից՝ իրանական երկաստիճան «Simorgh» արձակման մեքենայի միջոցով: Արբանյակը նախատեսված է երկրի պաշտպանության նախարարության կարիքների համար, և, ըստ իրանական լրատվամիջոցների, դրա բաղադրիչների մեծ մասը մշակվել և արտադրվել է տեղական ընկերությունների կողմից։

#Իրան
🇩🇪🇸🇾 Գերմանիան «սիրիական գամբիթի» համատեքստում

Անցած հանգստյան օրերին հազարավոր սիրիացիներ հավաքվել էին Գերմանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում՝ տոնելու Սիրիայում իշխանափոխությունը, որտեղ կասկածելի անցյալ ունեցող խմբավորումները, այսպես կոչված, «առաջադեմ ուժերի» աջակցությամբ, վերահսկողություն են վերցրել:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ ասելով. «Ասադի ռեժիմի վերջը լավ նորություն է»։

Կանցլերի լավատեսությունը կիսում են շատ արևմտյան լրատվամիջոցներ, որոնք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ընկալում են որպես նշանակալի հաղթանակ Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում։ Այնուամենայնիվ, Թուրքիան այս «հաղթանակի» կուլիսներում է, և վերջնական արդյունքը ավելի շուտ վկայում է տարածաշրջանում արևմտյան ռազմավարության ձախողման մասին, քան հաղթանակի։
Գերմանիան, ինչպես ամբողջ Եվրոպան, մոտ ապագայում կզգա այս «հաղթանակի» հետևանքները։

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայում նոր քաղաքական իրավիճակը կհրահրի հերթական միգրացիոն ճգնաժամը։

Գերմանիան կրկին կարող է բախվել փախստականների հոսքի, որը համեմատելի է լինելու 2015 թվականի իրադարձությունների հետ, երբ երկիրը ճնշված էր միգրանտների աննախադեպ հոսքով։ Սա էլ ավելի լուրջ ազդեցություն կունենա երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային իրավիճակի վրա։

Սիրիան արդեն Գերմանիայի փախստականների ամենամեծ աղբյուրն է։

2023 թվականի վերջին պաշտոնական տվյալների համաձայն Գերմանիայում ապրում էր մոտավորապես մեկ միլիոն սիրիացի տարբեր իրավական կարգավիճակներով։

Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին նրանց թիվը ընդամենը մոտ 33 հազար էր։

2024 թվականի հունիսի դրությամբ Գերմանիայում փախստականների ընդհանուր թիվը հասել է 3,48 միլիոնի։

#Սիրիա #Գերմանիա
ԵԱՏՄ-ն ընդլայնում է իր տնտեսական կապերը, որից կշահի նաև Հայաստանը

Եվրասիական տնտեսական միության հինգ երկրները և ԱՄԷ-ն հաջողությամբ ավարտեցին համապարփակ տնտեսական գործընկերության շուրջ համաձայնության գալուն ուղղված բանակցությունները։

Ուժի մեջ մտնելուց հետո էմիրաթական ներմուծման մաքսատուրքերը կհանվեն Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ռուսաստանից ապրանքների և ծառայությունների ավելի քան 90%-ից, ինչը կխթանի փոխադարձ առևտրի աճը։

Անհրաժեշտ հաստատումների ավարտը հաստատել են ԱՄԷ արտաքին առևտրի պետնախարար Թանի Ալ-Զեյուդին և ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

«Այս համաձայնագիրը խորացնում է կենսական կապերը Ծոցի և Եվրասիայի տարածաշրջանի միջև, և մենք ակնկալում ենք շոշափելի օգուտներ մեր ավելի խորը կապերից», - ասել է Ալ Զեյուդին:

ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև արտոնյալ առևտրի ռեժիմը կարող է զգալիորեն մեծացնել ռուս-ԱՄԷ ապրանքաշրջանառության ծավալը։

2024 թվականի առաջին կիսամյակում ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ոչ նավթային առևտրի ծավալը հասել է 13,7 միլիարդ դոլարի, ինչը 29 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

#Եվրասիա #ԵԱՏՄ #ԱՄԷ #բնագիծ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վտանգավոր ԱԹՍ-ների մասին

🇨🇳🇦🇺 Ավստրալիայում չինացի զբոսաշրջիկն անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարահանել է ավստրալական ռազմանավերը։ Ըստ տեղեկությունների, ԱԹՍ-ն նույնիսկ վայրէջք է կատարել նավերից մեկի վրա:

Միջադեպն առաջացրել է Ավստրալիայի իշխանությունների մտահոգությունները, որոնք այն համարում են ազգային անվտանգության հնարավոր սպառնալիք։ Այս առումով հետաքննություն է սկսվել ՝ պարզելու, թե զբոսաշրջիկի գործողությունները դժբախտ պատահար են, թե հետախուզական տեղեկատվություն հավաքելու միտումնավոր փորձ:

🇺🇸🇩🇪 Հիշեցնենք, որ վերջերս անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել նաև Գերմանիայում ԱՄՆ ռազմավարական նշանակության ռազմաբազաների, ինչպես նաև գերմանական ռազմական օբյեկտների և գործարանների վրա:

Նման միջադեպերն աճող անհանգստություն են առաջացնում իշխանությունների և անվտանգության փորձագետների շրջանում։ Ենթադրվում է, որ անօդաչու սարքերը կարող են օգտագործվել հետախուզության, լրտեսության կամ նույնիսկ դիվերսիա իրականացնելու համար:

Գերմանական իշխանությունները դաշնակիցների հետ միասին սկսեցին հետաքննություն՝ պարզելու անօդաչու թռչող սարքերի ծագումը և կանխելու հնարավոր սպառնալիքները։ Բացի այդ, քննարկվում են ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումներ, ներառյալ էլեկտրոնային պատերազմի համակարգերի օգտագործումը անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և չեզոքացնելու համար:

Փորձագետները զգուշացնում են, որ նման միջադեպերը ցույց են տալիս անօդաչու թռչող սարքերի աճող օգտագործումը հիբրիդային հակամարտությունների և գաղտնի հետախուզական հսկողություն իրականացնելու համար։

#Չինաստան #ԱՄՆ #Գերմանիա
🇦🇲🇺🇦 Ուկրաինայում (հավանաբար Եվրոպայի փողերի հաշվին) բացվել է բարձրակարգ լեռնադահուկային հանգստի գոտի։

Այս հանգստի գոտու կառուցման մասին ես կարդացել էի անցյալում գերմանական ընդդիմադիր ուժերի կայքերից մեկում։ Անկեղծ, կարծում էի չափազանցություն է։

Հիշեցի Հայաստանի Ծաղկաձորը, երբ ազգ-բանակ կառուցելու փոխարեն, Ծաղկաձորում կայֆերի գոտիներ էինք կառուցում։

#Ուկրաինա #հայաստան
👍1
🇺🇲 Թվային Ամերիկայի նոր տիրակալը

Իլոն Մասկի ազդեցությունը համացանցի վրա խավարում է Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին, գրում է T«he Washington Post» օրաթերթը։

2024 թվականի հուլիսից Իլոն Մասկի հրապարակումները X սոցիալական ցանցում հավաքել են 133 միլիարդ դիտում՝ 15 անգամ ավելի, քան Թրամփինը և 16 անգամ ավելի, քան նոր Կոնգրեսի բոլոր անդամների հաշիվների ընդհանուր հասանելիությունը։

#ԱՄՆ
🇩🇪 Սիրիայի առաջնորդ Ջուլանին Դամասկոսում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ և քննարկել Սիրիայի վերջին զարգացումները։

#Գերմանիա #Սիրիա
🇮🇱🇺🇲 Նոր մարտահրավերներ Հայաստանի համար

Մահմեդական երկրի նախագահին հրեա առաջնորդները. «Ձեր աջակցությունը Իսրայելին կճանաչվի», գրում է Jerusalem Post օրաթերթը:

Այս շաբաթ տեղի ունեցավ «AIPAC» (ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտե) առաջնորդների առաջին այցը Բաքու, որտեղ նրանք հանդիպեցին երկրի նախագահ Իլհամ Ալիևին։

Այն խորհրդանշում է տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ապագա փոփոխությունները:

Դոնալդ Թրամփի քաղաքական պլատֆորմը, որը խստորեն ընդգծում է Իսրայելի դերը որպես առանցքային դաշնակցի ռազմավարական որոշումների և բարձր պաշտոններում նշանակումների միջոցով, Ադրբեջանին նոր հնարավորություն է տալիս՝ հրեական պետության հետ երկարամյա գործընկերության համար: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը առանցքային դեր է խաղացել Իսրայելի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ հանդես գալով, իբրև նավթի խոշոր մատակարար և ամրապնդելով փոխադարձ շահերը տարածաշրջանային կայունության և էներգետիկ անկախության մեջ:

Այս գործընկերությունը, որը արմատավորված է ավելի քան 30 տարվա համագործակցության մեջ, արտացոլում է մուսուլմանական և հրեական մեծամասնություն ունեցող երկրների միջև եզակի կապը՝ առաջարկելով համագործակցության մոդել, որը դուրս է ավանդական աշխարհաքաղաքական տարբերություններից:

Ադրբեջանը երկար ժամանակ եղել է հրեա առաջնորդների և Իսրայել պետության հետ ամուր հարաբերությունների ուժեղ ջատագովը, որն արտացոլում է հանդուրժողականության և միջկրոնական ներդաշնակության խորը ավանդույթը, շարունակում է իր հոդվածը Իսրայելի գլխավոր օրաթերթերից մեկը: Ի տարբերություն տարածաշրջանի շատ այլ երկրների, Ադրբեջանը աչքի էր ընկնում հակաիսրայելական ցույցերի բացակայությամբ, նույնիսկ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ժամանակաշրջաններում։

Իսրայելի հետ ադրբեջանցի ժողովրդի համերաշխությունը հատկապես ակնհայտ էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ողբերգական իրադարձություններից հետո: Այդ հարձակումից հետո աջակցության ինքնաբուխ աճ առաջացավ, երբ մարդիկ ուխտագնացություն կատարեցին Բաքվում Իսրայելի դեսպանատուն՝ ծաղիկներ բերելով։ Երկրի հրեական համայնքը, որը դարեր շարունակ ծաղկել է, օգտվում է լիարժեք իրավունքներից և հարգանքից՝ ունենալով ակտիվ սինագոգներ, մշակութային ինստիտուտներ և պետական ուժեղ աջակցություն։

Իսկ վերջին դիվանագիտական հանդիպումները կրկնում են Ադրբեջանի ակտիվ ջանքերը՝ ամրապնդելու իր հարաբերությունները համաշխարհային հրեական համայնքի և Իսրայելի հիմնական խաղացողների հետ: «AIPAC»-ի ներկայիս և ապագա առաջնորդների ժամանումը Բաքու ցույց է տալիս Ադրբեջանի առանցքային դերի հստակ ճանաչումը տարածաշրջանային կայունության և Իսրայելին նրա անսասան աջակցությունը: Սա նաև արտացոլում է այն գիտակցումը, որ ԱՄՆ նախկին վարչակազմերը լիովին չեն գիտակցել Ադրբեջանի հետ փոխգործակցության արժեքը, նշում է «Jerusalem Post» օրաթերթը:

Հարկ է նշել, որ Իլհամ Ալիևի հանդիպումը «AIPAC»-ի ղեկավարների հետ հաջորդել է իր քաղաքական խորհրդական Հիքմեթ Հաջևի ժամանումին Իսրայել՝ բարձր մակարդակի քննարկումների շարքի համար։ Նա հանդիպել է նախագահ Յիցհակ Դյուկի հետ, իսկ Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հանդիպել է Քնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեի նախագահ Յուլի Էդելշտայնի հետ։ Այս իրադարձությունները արտացոլում են Ադրբեջանի ռազմավարական դիրքավորումը Մերձավոր Արևելքի փոփոխվող լանդշաֆտի ֆոնին և բավարարում են նրա ակնկալիքները՝ կապված Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի և Իսրայելի միջև գործընկերության ամրապնդման հետ: Թրամփի և Իսրայելի համար Ադրբեջանը լրացուցիչ արժեք է կրում։ Հետխորհրդային երկրներից մեկը՝ Ադրբեջանը, կարող է կամուրջ ծառայել դեպի թյուրքական աշխարհ՝ տարածվելով Չինաստանից մինչև Եվրոպա։ Նախագահ Ալիևը, ով արդեն ունի Թուրքիայի և Իսրայելի միջև միջնորդության փորձ, կարող է դա անել այսօր: Հաշվի առնելով Սիրիայում առկա իրավիճակը և տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացումը, Բաքուն կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը, որը Թրամփը չափազանց կարևոր է համարում:

#Իսրայել #Բնագիծ
Մերձավոր Արևելքում նոր աղետի սկիզբը

Շատերին թվում էր, թե Սիրիայի անկումը նշանավորեց Մերձավոր Արևելքի պատմության ևս մեկ գլխի ավարտը: Սակայն, ցավոք, սա միայն սկիզբն է մեծ աղետի, որն, ըստ ամենայնի, սպասում է տարածաշրջանին։

Նախ՝ ովքե՞ր են այսօր Դամասկոսի իշխանությունեւմ։ Մեծ հաշվով ոչ ոք:

Առաջնորդը, ով այժմ թվում է, թե ղեկավարում է այս ամբողջ քաոսը, ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկն է։

Երկրորդը, Թուրքիան, ինչպես նաև Իսրայելը, ակտիվորեն ներգրավված են տեղի ունեցող իրադարձություններում։

Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ Թուրքիան և Իսրայելը տարբեր նպատակներ են հետապնդում։ Թուրքիան ձգտում է վերականգնել իր ազդեցությունը և չի թաքցնում իր կայսերական հավակնությունները, ինչի մասին վկայում են ինչպես հայտարարությունները, այնպես էլ օսմանյան ժամանակների քարտեզների ցուցադրումը։ Իսրայելն իր հերթին ունի իր սեփական շահերը՝ ցանկություն ընդլայնելու իր տարածքը, ներառյալ Սիրիայի մի մասը, Իրաքը և Եփրատ գետի ափերը։

Այս ֆոնին լուրջ հակամարտություն է առաջանում Թուրքիայի և Իսրայելի միջև։ Սակայն ներկայիս իրավիճակում էլ ավելի կարևոր դեր են խաղում, այսպես կոչված, «ոսկե պետությունները»՝ Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս երկրները ոչ մի դեպքում թույլ չեն տա Մերձավոր Արևելքում նոր կայսրություն ստեղծել։

(Հայաստանի համար) ամենավատն այն է, որ հաջորդ թիրախը, ամենայն հավանականությամբ, կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Սա արդեն բացահայտ քննարկվում է Վաշինգտոնում, իսկ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ կտրականապես չի արտահայտվել նման գաղափարի դեմ։

Իրանը դժվար թե հանձնվի առանց պայքարի։ Հարցը միայն այն է, թե որ երկրները կդառնան նրա դաշնակիցները։ Հնարավոր է, որ դա լինի Ռուսաստանը և նույնիսկ Չինաստանը։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները լայնածավալ աղետի միայն սկիզբն են:

#Սիրիա #բնագիծ
🇮🇱🇦🇿 Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հերթական օրինակ

Ադրբեջանական նավթն Ավետյաց երկիր է արտահանվում ընդհանուր ծավալի 40%-ով, որի դիմաց «Silk Way» ավիաընկերությունը Բաքու է մատակարարում բարձրորակ զենք և հատուկ տեխնիկա։

Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնե մոտեցում։

#իսրայել
🇷🇺🇮🇹 Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն իրականացրել է հեղուկ բնական գազի (LNG) առաջին մատակարարումը Իտալիա, - գրում է գերմանական «Deutsche Welle»-ն։

«Cool Rover» տանկերը բեռ է հասցրել FSRU Toscana լողացող տերմինալ, որը գտնվում է Լիվորնո նավահանգստում։

Չնայած միջոցառման նկատմամբ մեծ ուշադրությանը, ռուսական ընկերությունն այս հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:

Ավելի վաղ՝ մարտին, «Գազպրոմը» առաջին անգամ LNG արտահանեց Իսպանիա՝ վկայելով մատակարարումների աշխարհագրության ընդլայնման մասին։ Այնուամենայնիվ, չնայած միջազգային շուկայում ակտիվությանը, ընկերության ֆինանսական ցուցանիշները մտահոգության տեղիք են տալիս։

Այս տարվա դեկտեմբերին Գազպրոմի բաժնետոմսերն իջել են 2009 թվականի հունվարից ի վեր անտեսանելի մակարդակի` հասնելով շուրջ 106 ռուբլու: 2024 թվականի սկզբից ընկերության կապիտալիզացիան նվազել է մեկ երրորդով։

Մինչդեռ ռուսական Հեղուկ գազի արտահանումը զգալի աճ է գրանցում։ Հոկտեմբերին արտահանման ծավալները հասել են 2024 թվականի ռեկորդային մակարդակի՝ կազմելով 3,06 մլն տոննա։

Այս արդյունքը ընդգծում է ռուսական LNG հատվածի արտահանման ներուժի կայունությունը՝ չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերներին:

Այսպիսով, «Գազպրոմը» շարունակում է ընդլայնել իր ներկայությունը հեղուկ գազի շուկայում՝ չնայած ֆինանսական և տնտեսական ոլորտներում Արևմուտքի ճնշման։

#Ռուսաստան #Իտալիա #գազ #բնագիծ
🇷🇺🇦🇲 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կրկնապատկվել է

Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի 10 ամսում հասել է 1,05 տրիլիոն ռուսական ռուբլու (10,2 միլիարդ ԱՄՆ դոլարի), ինչը երկու անգամ գերազանցել են 2023 թվականի ծավալները։

Այս ամենում ուշադրություն է գրավում այն փաստը, որ պետությունները փոխադարձ հաշվարկների համար օգտագործում են ազգային արժույթներ։

#Հայաստան #Ռուսաստան
🇩🇪 Գերմանիայի ապագա առաջնորդ «ՈՉ ՄԵԿԸ»

Գերմանիայի կանցլերի ամենահայտնի թեկնածուն այս պահին «ոչ մեկն է», ով վայելում է ընտրողների 22%-ի աջակցությունը։

Միևնույն ժամանակ, «Այլընտրանք Գերմանիայի համար» (#AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը հասել է աջակցության նույն մակարդակին, ինչ ՔԴՄ (Քրիստոնեա-Դեմոկրատական ​​միություն #CDU) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մեռցը։ Հարցումների արդյունքներում երկուսն էլ հավաքեել են 17%։

#գերմանիա
🇷🇺🇮🇱 Զոհերի հիշատակի «հարգումը» առանց զոհերի և նրանց փրկողների

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվի Լեհաստանում Խորհրդային բանակի կողմից Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի գերիների ազատագրման 80-ամյակին։

Ներկա չի լինի նաև Իսրայելի գործող ղեկավարությունը, քանի որ Լեհաստանի իշխանությունները կարող են ձերբակալել Իսրայելի վարչապետին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ:

🤔 Արդյունքում՝ արարողությանը չեն մասնակցի ո՛չ ճամբարն ազատագրողները, ո՛չ այնտեղ տուժած մարդկանց ներկայացուցիչներ։

Դրա փոխարեն զոհերի հիշատակը «կհարգեն» նրանք, ովքեր կազմակերպեցին և աջակցեցին հրեաների անխնա սպանդը։

Կարդալով այս նորությունը հասկացա, որ ապագայում Ռուսաստանի հետ դաշինքում գտնվող (իսկ դա ապագայում անխուսափելի է) Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին։ Հայաստանի ներկայացուցիչների փոխարեն ներկա կգտնվեն հայկական «գրպանային» սփյուռքի ներկայացուցիչները, որոնք իրենց ելույթներում կխոսեն «ռուս-թուրքական ուժերի կողմից առաջին քրիստոնյա ազգին ցեղասպանելու մասին։»

#Հայաստան #Իսրայել #Ռուսաստան #Երուսաղեմ #Բնագիծ
🇦🇲🇹🇷🇷🇺 «Սիրիական Գամբիթ»՝ Քաթար-Թուրքիա գազամուղը և որոշ խաղացողների ռիսկերն ու օգուտները

2009 թվականին սկզբնապես սառեցված Քաթար-Թուրքիա գազամուղի հավակնոտ նախագիծը կրկին գրավել է համապատասխան խաղացողների ուշադրությունը և հայտնվել միջազգային ուշադրության կենտրոնում:

Նախագիծն ի սկզբանե դիտվում էր որպես ռազմավարական նախաձեռնություն՝ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի միջոցով Եվրոպա մատակարարելու Կատարի բնական գազը: Սակայն իրականացումը կասեցվեց տարածաշրջանում քաղաքական տարաձայնությունների պատճառով, հատկապես կապված Սիրիայի դիրքորոշման հետ, որը հրաժարվեց աջակցել նախագծին։ Սիրիան նախընտրեց զարգացնել էներգետիկ համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչը աշխարհաքաղաքական առճակատման պատճառ դարձավ։

Ասադի իշխանության տապալմամբ «Քաթար-Թուրքիա» գազամուղի նախագիծն այժմ կարող է շահել բազմաթիվ կողմերի՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մասնակից կարող է շահել՝ կախված իր դերից և հետաքրքրություններից:

«Սիրիական Գամբիտ» շարքի իմ հերթական այս հոդվածում ես մակերեսային կերպով ներկայացնում եմ որոշ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տեսական օգուտներն ու ռիսկերը։ Անդրադառնալով Հայաստանին ես կցանկանայի, որ Երևանը չապավինի միայն Արևմուտքի հետ՝ իր աչքի դիմաց ունենալով 20-րդ դարի դասերը։

👉 Ամբողջական հոդվածը հասանելի է իմ կայքում, սակայն միայն
🇷🇺 ՌՈՒՍԵՐԵՆ և
🇩🇪 ԳԵՐՄԱՆԵՐԵՆ։

#հայաստան #թուրքիա #բնագիծ #սիրիական_գամբիթ
🇩🇪🇹🇷 Գերմանա-Թուրքական դաշինքը հանուն ընդհանուր շահերի

Գերմանիան աջակցում է Սիրիայում քուրդ զինյալներին զինաթափելու թուրքական կոչերին, - հայրնում է պաշտոնական Բեռլինը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո Աննալենա Բերբոքը ասել է, որ Գերմանիան ըմբռնումով է մոտենում և հասկանում է Սիրիայում քրդական աշխարհազորայիններին զինաթափելու վերաբերյալ Թուրքիայի պահանջները։

Բերբոքը և Ֆիդանը համաձայնել են, որ Սիրիայի հյուսիսում քուրդ ապստամբներին պետք է զինաթափել և ինտեգրել երկրի ներքին անվտանգության կառույցներին։

Հետագա մամուլի ճեպազրույցում, որին Ֆիդանն ի դեպ չի մասնակցել, Բերբոքն ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսը չպետք է վտանգ ներկայացնի Թուրքիայի անվտանգությանը։

🤔 Մի թե սա ոչինչ չի հիշեցնում մեզ պատմությունից։

#Գերմանիա #Թուրքիա