Գերմանիայի «Կանաչների» նախընտրական պաստառի վրա նախկին ղեկավար, Գերմանիայի ներկայիս ԱԳ նախարարը ասում է «Պաշտպանել Եվրոպայի ազատությունը»։
1. Ի՞նչ է Եվրոպայի ազատությունը և
2. Ումի՞ց է պետք այն այսօր պաշտպանել, և
3. Ինչու՞մ է կայանում Գերմանիայի շարքային աղաքացու դերը այս անհասկանալի առաքելության մեջ։
Իմ կարծիքով կեղծ օրակարգ է սա, որը հասարակ մարդկանց անհիմն սթրեսի մեջ է մտցնում։
Ի դեպ, այս պաշտոնյան մինչ Գերմանիայի պես հսկա երկրի ԱԳՆ ղեկավարումը բացի պատգամավորությունից իր կենսագրականի համաձայն աշխատել է մեկ տարի՝ ԵՄ խորհրդարանում մեկ այլ «Կանաչ» պատգամավորի օգնական։ Իսկ դուք ՀՀ ԱՀԾ նորանշանակ փոխղեկավարից եք բողոքում։

Հայաստանում այսօր ոչ մի կարևոր հարցի շուրջ չկա քաղաքական քննարկում, այլ կա մեկ կուսակցության վերնախավի դիկտատուրա։
Մենք գործ ունենք Հայաստանի առնվազն «քաղաքական մտքի օկուպացիայի» հետ։

🇪🇺🇩🇪 🇦🇲 Գերմանական «Haypress» լրատվական գործակալությունը 2024 թվականի հունիսին հարցում է անցկացրել Գերմանիայում բնակվող հայերի շրջանում՝ նույն թվականի հունիսի 9-ին Գերմանիայում տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցության վերաբերյալ։
Այդ ամենի վերաբերյալ վերլուծությունը կարդացեք PARA TV -ի ֆեյսբուքյան էջում
https://www.facebook.com/share/p/ar1L4eDdJETHpu5w/

Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
🇩🇪 «Մարշալ» պլանի ավարտական փուլը՝ գերմանական տնտեսությունը քայլ առ քայլ տեղափոխվում է Հյուսիսային Ամերիկա, մասնավորապես, Միացյալ Նահանգներ, իսկ Գերմանիայի ապաարդյունաբերականացումը դժվար թե կասեցվի։
Ընդհանուր առմամբ, գերմանացի ձեռներեցների շրջանում անցկացված հարցման համաձայն, ընկերությունների 49%-ը խոստովանել է, որ իրենք արդեն տեղափոխել են իրենց արտադրանքի մի մասը արտասահման և նախատեսում են ապագայում շարունակել արտադրությունը հանել երկրից:
Գերմանացի գործարարների 77%-ը այն կարծիքին է, որ Գերմանիան կորցնում է ոչ միայն տնտեսական գրավչությունը, այլև քաղաքական կայունությունը։
Իսկ 75%-ը դժգոհում է բիզնեսի գործունեության տարբեր կարգավորող սահմանափակումներից (օրինակ՝ աշխատավայրում բնապահպանական տարբեր չափանիշների պահպանումից եւ այլն):
Գործարարների 72%-ը դժգոհ է Գերմանիայի Դաշնային Հանրապետության էներգետիկ քաղաքականությունից։
«Գերմանացի ձեռներեցների տրամադրությունը շարունակում է վատթարանալ», - եզրափակում է հարցումների արդյունքում գերմանական հեղինակավոր «Tagesspiegel» օրաթերթը։
#Գերմանիա
P.S. Իսկ դուք ասում եք «Հայիթի, Հայիթի...»

🇦🇲🇷🇺🇹🇷 Ռուսաստանին Հայաստանում փոխարինելու է գալիս Թուրքիան։
Դրա փոխարեն Ռուսաստանը փոխարինում է Թուրքիային «հայկական իրականության» այլ ոլորտում։
Հայաստանի առաջին թշնամու դերը ստանձնելու է Ռուսաստանը, իսկ հայերի՝ ռուս ազգը։
#ракировка
#Ռուսաստան #Թուրքիա #Տեսակետ

😡1
🇩🇪 «Գերմանական Երկաթուղիներ» (Deutsche Bahn) ընկերությունը խոստովանում է, որ իր ճշտապահությունը հերթական անգամ վատթարացել է։
Այս տարվա մայիս ամսին նրա արագ ընթացող IC և ICE գնացքների միայն 63,1 տոկոսն է հասել իրենց նշանակետին առանց ուշացման:
Իսկ, օրինակ, Իտալիայում արագընթաց գնացքները Միլանից Հռոմ են ուղեւորվում ամեն տասը րոպեն մեկ՝ պիկ ժամերին: Եվրոպական այդ երկրի 572 կիլոմետրանոց տվյալ հատվածում գնացքը գրեթե ամբողջությամբ փոխարինել է ինքնաթիռներին։
#Գերմանիա
Հիշեցնեմ, որ անցյալում Շվեյցարիան են արգելել գերմանական գնացքներին հատել սահմանը, քանի որ իրենց «խրոնիկ ուշացումների պատճառով նրանք խանգարում են շվեյցարական գնացքների շարժին՝ ըստ գրաֆիկի։

🇦🇲 1988 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ «պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսով մենք սկսեցինք պայքարել բոլշեւիկյան Ռուսաստանից (ԽՍՀՄ-ից) անկախանալու համար։
Այդ ընթացթում անցանք «կրակի» միջով, ազատագրեցինք ու հետո կորցրեցինք Արցախը՝ հողին հանձնելով տասնյակ հազարավոր մարդկանց եւ դժբախտացնելով նրանց ընտանիքի անդամներին։
Հիմա՝ ավելի քան 30 տարի անց, պայքարում ենք «Ուսաստանից անկախանալու» համար, որպիսի «ծայրագավառ չլինենք»։
Այս ամենի հիմքում կեղծիքն է, որը մենք ստեղծել ենք ու այնքան ենք կրկնել ու իրար պատմել, որ սկսել ենք նրան անկեղծ հավատալ։ Այսինքն, մենք (եւ՛ իշխանությունները, եւ՜ ընդդիմադիր ուժերը) չենք հասկանում, թե որտեղ է իրականությունը եւ որտեղ՝ կեղծիքը։ Մենք մոլորվել ենք եւ մնացել մեր իսկ կեղծիքների փլատակների տակ։
Եվ ո՞րն է ելքը։
Ելքը ճշմարտությունն է։ Առերեսվեք իրականության հետ, ձերբազատվեք կեղծ եւ շինծու «գաղափարախոսություններից»։
Պատասխանեք ոչ թե այն հարցին, թե «ումից անկախանալ», այլ՝ «ինչու համար անկախանալ»։
Գրածս վերաբերում է նաեւ այսօրվա «Սրբազան պայքարին»։ Ես շատ եմ ցանկանում, որ այն հաջողի, բայց պայքարող եղբայրներ ու քույրեր դուրս եկեք կեղծիքների «փլատակների» տակից, հակառակ պարագայում ձախողելու ենք բոլորս։
Դուրս եկեք եւ իրոք ճշմարիտ ուղու վրա կանգնեք, որպիսի շարքային նամուսով հայը հասկանա, թե.
1. ինչու նա պետք է լռեր, երբ հայ զինվորն առանց փամփուշտի Դադիվանքն էր հանձնում Ադրբեջանին 2020 նոյեմբերին,
2. ինչու էր նա լռում, երբ 10 ամիս շարունակ Արցախը ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ու ՍՈՎԱԾ նստած էր,
3. ինչու պետք է լռեր, երբ Ջերմուկի ուղղությամբ հարձակման արդյունքում հայ կին զինվորների աչքերը հանել էին ու լուսանկարել, եւ այլն եւ այլն, իսկ հիմա պետք է դուրս գա պայքարի, որովհետեւ «Կիրանցի ուղղությամբ կարեւոր բարձրունքներ են հաննձնվել թշնամուն»:

🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪
1️⃣ Գերմանիային պետք է երկրորդ 1989 և 1990 թթ.
2️⃣ Գերմանիայի ազգային և Եվրոպայի շահերից են ելնում, որպիսի Ուկրաինան երբեք չլինի Եվրամիության անդամ,
3️⃣ Մեզ պետք է հարգեն և մեզ հետ հաշվի նստեն՝ իբրև հավասարը հավասարի հետ, քանզի մենք Գերմանիայի Այլընտրանքն ենք....
Սրանք մի քանի կետեր էին հունիսի 29-ին Էսսեն քաղաքում «Այլընտրանք Գերմանիայի Համար» կուսակցության համանախագահի ներածական ելույթից, որից հետո ձայների 80% նա վերընտրվեց կուսակցության համանախագահ։

🇩🇪 2024 թվականի առաջին կիսամյակում գերմանական սպառազինության արդյունաբերությունը արտահանել է գրեթե 7,5 միլիարդ եվրոյի ապրանքներ, ինչը 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է մոտավորապես 30 տոկոսով։
Արտահանման գրեթե երկու երրորդը (65 տոկոսը կամ 4,88 մլրդ եվրո) ուղղվել է Ուկրաինային, որին աջակցում է Գերմանիան։ Այսպիսով, Բեռլինը Վաշինգտոնից հետո Ուկրաինային զենք մատակարարող երկրորդն է։
Գերմանական զենք ստացող երկրների հնգյակում են Սինգապուրը (1,21 մլրդ եվրո) և Հնդկաստանը (153,75 մլն եվրո): Հնդկաստանի համար խոսքը նաև ռուսական զենքի մատակարարումներից երկրի կախվածության նվազեցման մասին է:
Զենքի արտահանման թույլտվությունները Բեռլինի կողմից տրվել են բացառապես ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի այլ գործընկերների հետ համատեղ նախագծերի շրջանակներում արտադրված զենքի համար:

🇺🇸🇺🇦 ՆԱՏՕ-ի երկրները նոր միջոցներ են պատրաստել Ուկրաինային երկարաժամկետ աջակցության համար Ամերիկայում Թրամփի, իսկ Եվրոպայում աջերի հաղթանակի դեպքում, - գրում է ամերիկյան «The Wall Street Journal» օրաթերթը։
Նոր միջոցների մասին կհայտարարվի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որին ի դեպ հրավիրված է նաեւ Հայաստանը 🇦🇲։
Հետեւաբար ՆԱՏՕ-ն, ոչ թե ԱՄՆ-ը, պատասխանատվություն կկրի Ուկրաինային ռազմական օգնության և նրա զինվորների պատրաստման համար։
«Եթե նույնիսկ ԱՄՆ-ը նվազեցնի կամ հետ կանչի այդ ջանքերին աջակցությունը, դրանք չեն անհետանա», - եվրոպացիներիին հանգստացնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Իվո Դաալդերը:
Գերմանիայի Վիսբադենում (ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարությունը) կստեղծվի մոտ 700 արևմտյան զինվորականների նոր հրամանատարական խումբ, որը կհամակարգի Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական տեխնիկայի մատակարարումը և ուսուցումը: Նրանք իրենց վրա կվերցնեն այն առաքելության մեծ մասը, որը մինչ այժմ իրականացրել է ԱՄՆ զինված ուժերը:
Այսինքն՝ «Բայդենը չի անցնի, և չար Թրամփը կգա» կարգախոսի ներքո Վաշինգտոնն իրեն ազատում է առնվազն ՝
1️⃣կազմակերպչական բեռից,
2️⃣ռազմական ծախսերից և
3️⃣քաղաքական պատասխանատվությունից
և այս ամենը տեղափոխում է դեպի ՆԱՏՕ, այսինքն՝ Եվրամիության երկրներ, բացառությամբ Բրիտանական Թագի և նրա ներքո գտնվող Կանադայից ու Թուրքիայից։
Ի՞նչ պետք է ասել։ Ոչինչ , պարզապես հիանալ ամերիկյան դիվանագետներով, ովքեր բոլոր իրավիճակներում (դեռեւս) կարողանում են իրենց համար ընդունելի տարբերակ գտնել:
#ԱՄՆ, #ՆԱՏՕ #Գերմանիա #Ուկրաինա

🤔1
🇩🇪🇺🇦 Զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներր կեղծ են, մենք չենք համաձայնվի Ուկրաինայի կապիտուլյացիային, - Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր՝ 2024 թ. հուլիսի 3-ին, Բունդեսթագում։
🇧🇾 Այսօր Բելառուսում նշում են երկրի անկախության օրը։
1996 թվականի դեկտեմբերի 11-ի կառավարության համապատասխան որոշմամբ (այսինքն՝ ԽՍՀՄ-ից 5 տարի անց) Բելառուսը հուլիսի 3-ին նշում է երկրի անկախության օրը։
Իսկ ինչո՞ւ հենց հուլիսի 3-ին:
1944 թվականի այդ օրը՝ հուլիսի 3-ին, Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Բելառուսի տարածքի 3-ամյա գերմանական օկուպացիան։

Շուրջ երկու տարի ինտենսիվ քննարկվում է Ուկրաինա «F-16» բազմանպատակային կործանիչներ ուղարկելու հարցը։ Սակայն մինչ օրս նրանք դեռ չկան: Որո՞նք են դրա հնարավոր պատճառները եւ ի՞նչ է նախատեսվում Կիեւին տրամադրել իրական «F-16»-ին զուգահեռ։
Այս ամառ Ուկրաինա «F-16»-ների սպասվող մատակարարումից առաջ առաջարկում եմ հիշել Սառը պատերազմի վերջին տարիների «փչովի» մոդելների ծրագրերի մասին։
Անցած դարի 80-ականների վերջին ԱՄՆ ռազմաօդային ուժերը մշակում էին կործանիչները «փչելու» նախագիծ։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն չեղարկվեց։
Ըստ այդ պլանի՝ ԽՍՀՄ-ի հետ պատերազմի բռնկման դեպքում կեղծ թիրախները պետք է շեղեին առաջին զանգվածային օդային և հրթիռային հարձակումը, ինչը կնվազեցներ իրական «F-16»-ների կորուստները։
Ապագայում նման մակետները ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռեին վտանգի ենթարկել թշնամու ինքնաթիռները՝ կբացահայտեին նրա ռմբակոծիչների ԱՄՆ/ՆԱՏՕ թիրախներին մոտենալու ուղիները և հենակետերի գտնվելու վայրը եւ այլն։
Դրան գումարվում էին ինքնարժեքի բաղադրիչը (ինչը շատ կարեւոր է առաջին հերթին Արեւմուտքի համար) ՝ թանկարժեք և բարձր տեխնոլոգիական հրթիռն ընդդեմ ինքնաթիռի մակետի։
«F-16»-ի մակետների գաղափարը բարձրացվել էր արդեն 2022 թվականին «փակ» սենյակում, Ուկրաինա իրական «F-16»-ների առաքման մասին հայտարարությունից շատ առաջ։
Ներկայիս իրողություններում, երբ լավ ապաստարաններ կառուցելու համար ոչ փող է մնում, ոչ էլ ժամանակ, ընդունելի են «փչովի» ինքնաթիռները։
Իսկ հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքի ներկայիս բարձրությունից դժվար կլինի տարբերակել բնօրինակը կեղծից։

🇷🇺 🇮🇷 Շարունակում է զարգանալ Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը։
Թեհրանում հունիսին ռուսական «Գազպրոմ»-ը ռազմավարական հուշագիր ստորագրեց Իրանի պետական «NIGC» գազային ընկերության հետ, որով առաջին հերթին նախատեսվում է ռուսական գազ մատակարարել դեպի Իրան։
Տվյալ համագործակցության հաջորդ կարեւոր նպակակն է հանդիսանում դեպի Հնդկաստան և Պակիստան գազի խողովակաշարի կառուցումը։
=======
Հետաքրքիր է, Հայաստանի քաղաքական գործիչները եւ հայ փորձագետների կարծիքով Ռուսաստանից դեպի Իրան գազի խողովակը ո՞ր երկրով է անցնելու։

Ինչու՞ է Բաքուն պարբերաբար ստորացնում (իրեն ձեռնտու) Հայաստանի իշխանություններին։
Ձեր վարկածները։
https://youtu.be/Ge0X4m4YIz4?si=P2pNScCm-9h9jS6v

YouTube
Ինչու՞ է Բաքուն պարբերաբար ստորացնում (իրեն ձեռնտու) Հայաստանի իշխանություններին։ Ձեր վարկածները։
🇲🇫🇪🇺 Ֆրանսիան մտավ ներքաղաքական «կայուն» քաոսի փուլ, ինչը կարող է վարակիչ լինել եւ տարածվել ԵՄ տարածքի այլ երկրներով, նամանավանդ, նոյեմբերին Թրամփի հաղթանակի պարագաայում։
#Ֆրանսիա #Եվրամիություն
#Ֆրանսիա #Եվրամիություն
🇵🇸🇫🇷 Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ ձախերը հայտարարեցին, որ 2 շաբաթվա ընթացքում կճանաչեն Պաղեստինի անկախությունը, հենց որ ընտրեն իրենց վարչապետին և իրենց ծայրահեղ ձախ կառավարությանը։
Խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան «Ժողովրդական ճակատ» կոալիցիայից ծայրահեղ ձախերը, որում ընդգրկված են կոմունիստներ, սոցիալիստներ, սոցիալ-դեմոկրատներ և այլն, վճռական հաղթանակ տարան ինչպես Մակրոնի, այնպես էլ ծայրահեղ աջերի նկատմամբ։
Հարկ է ասել, որ Ֆրանսիայի հսկա արաբական սփյուռքը բացարձակ մեծամասնությամբ քվեարկել է հենց Ժողովրդական ճակատի օգտին, քանի որ նրանց արտաքին քաղաքականությունը և ներքին քաղաքական օրակարգը շատ ավելի ավելի արաբամետ էր, քան Մակրոնի օրակարգը, էլ չեմ խոսում Լը Պենի մասին:
#Ֆրանսիա #Պաղեստին #Եվրամիություն

🇩🇪 Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գործակալությունում ներկայումս կուտակված են «կամավոր վերադարձի օգնության» հազարավոր դիմումներ:
Գերմանիայում մնալու իրավունք չունեցող մարդիկ ինքնակամ հեռանալու պարագայում, կարող են պետությունից մինչև 1.000 եվրո՝ որպես «նոր մեկնարկի բոնուս իրենց հին հայրենիքում» + 200 եվրո «ճամփորդական նպաստ» ստանալ։ Իսկ եթե ապաստան տրամադրելու որոշումը մերժվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում հեռանան, կարող են լրացուցիչ 500 եվրո ստանալ։
Արդյունքում, «վերադարձի ծրագրի» շնորհիվ ապաստան հայցածները կարող են իրենց հետ տանել մինչև 1.700 եվրո, իսկ ընտանիքները՝ առավելագույնը 4.000 եվրո։
Հնչում է, թե դա շատ է, բայց Գերմանիայի համար դա ավելի ձեռնտու է, քան ամիսներով կացարանը, երբեմն թանկ բուժումը, գումարած թանկ արտաքսումը:
Ներկայացող դիմումների մեծամասնության մեջ ներկայումս նշված է Թուրքիան՝ իբրեւ վերադարձի ուղղություն։
P.S. Այսինքն, (նաեւ) Թուրքիայից գալիս են, դիմում են ներկայացնում, մերժվում են ու 4.000 եվրո գրպաններում հետ են գնում իրենց տուն։
Իսկ դուք ասում եք՝ Հայիթի, Հայիթի... :)