⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
150 subscribers
698 photos
219 videos
397 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇺🇲 ԱՄՆ օդուժի զորավարժության հնարավոր նպատակները

Լուսանկարում պատկերված է այն պահը, երբ Վաշինգտոնի ազգային գվարդիայի «Boeing KC-135» լիցքավորող ինքնաթիռը լիցքավորում է Մալայզիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռուսական արտադրության երեք «Су-30МКМ» կործանիչ:

Այս դեպքն իր տեսակի մեջ առաջինն է և ցույց է տալիս, որ ամերիկյան ինքնաթիռներն ունակ են լիցքավորել նույնիսկ ռուսական արտադրության սարքավորումները, ինչն ընդգծում է ԱՄՆ ավիացիայի բազմակողմանիությունն ու բարձր տեխնոլոգիական հնարավորությունները։

Ամենայն հավանականությամբ, նման գործողությունը փորձնական բնույթ է կրել և ուղղված էր տարբեր ինքնաթիռների հետ փոխգործակցության հնարավորությունների փորձարկմանը։

☝️Այս համատեքստում արժե ուշադրություն դարձնել այլ երկրների վրա, որոնք օգտագործում են «Су» կործանիչներ, քանի որ նրանց ինքնաթիռները տեսականորեն կարող են մասնակցել ԱՄՆ-ի հետ համատեղ օդային հարձակումներին՝ օգտագործելով ամերիկյան տանկեր:

👉 Հիշեցնեմ՝ Հայաստանն ունի 4 «Су-30», որոնք իրեն կարծես թե պետք չեն։


♦️ Բացի այդ, այս մանևրը խորհրդանշում է ԱՄՆ-ի և Մալայզիայի միջև ռազմական համագործակցության խորացումը։ Սա կարևոր է տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցության ֆոնին և ցույց է տալիս ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ, ներառյալ նրանց, որոնք օգտագործում են ռուսական ռազմական տեխնիկա:

Մալայզիան, իր հերթին, շարունակում է մեծ տերությունների միջև հավասարակշռության քաղաքականություն վարել։ Այն ակտիվորեն ռազմական կապեր է պահպանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի ու Չինաստանի հետ, ինչը հաստատում է նրա ուղին դեպի չեզոքություն և բազմակողմ համագործակցություն։

#ԱՄՆ #Ռուսաստան #Չինաստան #Հայաստան
🇸🇦🇹🇯 Պաղեստինի և Լիբանանի հարցերով իսլամական գագաթնաժողովի և Դուշամբեի գործունեության մասին

Անցած երկուշաբթի Էր-Ռիադում տեղի ունեցավ իսլամական արտահերթ գագաթնաժողով, որին մասնակցում էին 50 երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Միջոցառման հիմնական նպատակը Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակելն էր։

Անհետաձգելի պարենային և բժշկական օգնության հարցերի քննարկման ֆոնին հատկապես աչքի ընկան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հայտարարությունները։ Նա արմատական դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, որ պաղեստինյան պետության ստեղծումը հակամարտության միակ հնարավոր լուծումն է։

Այդ հայտարարությունները, սակայն, առանցքային նշանակություն չունեին գագաթնաժողովի համատեքստում։

Հանդիպման ընթացքում Էմոմալի Ռահմոնն առաջարկել է ստեղծել համատեղ հիմնադրամ՝ Տաջիկստանի և Սաուդյան Արաբիայի միջև խոշոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։ Բացի այդ, նա հարցեր է բարձրացրել լոգիստիկ կենտրոնների ստեղծման և Թագավորության հետ ուղիղ չվերթների հաստատման վերաբերյալ։

Այդպիսով, Տաջիկստանի ղեկավարն արդյունավետորեն օգտվել է իր երկրի տնտեսական շահերը առաջ մղելու հնարավորությունից։ Այս նախաձեռնությունների հաջող իրականացումը կարող է շատ անհրաժեշտ ներդրումներ բերել Տաջիկստանին և բարելավել նրա տնտեսական վիճակը:

#Տաջիկստան
🇮🇷🇸🇾 Իրանի Պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն երեկ ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ քննարկելու երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։

Հաշվի առնելով այն առանցքային դերը, որը խաղում է նախարարությունը Զինված ուժերի պաշտպանության և նյութատեխնիկական ապահովման, հավանական է, որ բանակցություններում կանդրադառնան իրանական զենքի նոր մատակարարումներին և ռազմական համագործակցության այլ ասպեկտներին վերաբերող հարցերն։

P.S. Հիշեք, ԱՄՆ նախագահի փոփոխությունը ինքն իրենով խաղաղություն ոչ մի տեղ չի բերելու։

#իրան #սիրիա
🇮🇳 Հիպերձայնային Հնդկաստան

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

#հնդկաստան #BRICS
🇦🇲 «Հերոսների ժամանակը» Ռուսաստանում. նոր հայացք հայկական սփյուռքի դերին

Ռուսաստանի «Հերոսների ժամանակ» ծրագրի երկրորդ հոսքում ընտրվելու համար լրացուցիչ գրանցման առաջին երեք օրերի ընթացքում ստացվել է գրեթե 7.000 հայտ։ Գրանցումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 15-ը։

☝️ Ինչո՞ւ է սա կարևոր

«Հերոսների ժամանակը» ծրագիրն արդեն իսկ զգալի արդյունքներ է ցույց տալիս՝ առաջին հոսքի բազմաթիվ մասնակիցներ նշանակվել են պատասխանատու պաշտոնների պետական կառավարման քաղաքացիական և իրավապահ մարմիններում։ Նրանց թվում են նաև Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայեր՝ ռուսական բանակի սպաներ, որոնք մարտական իրավիճակում ցուցադրել են բարձր պրոֆեսիոնալիզմով և, որ շատ կարևոր է, քաջությամբ և արժանապատվության բարձր զգացումով։

Ժամանակի ընթացքում նրանց թիվը ամենայն հավանականությամբ կավելանա։

Այս մարդիկ ի վիճակի են դառնալու Ռուսաստանում հայկական սփյուռքի նոր, ակտիվ և պատասխանատու մասը, որն իր հերթին կարող է կարևոր դեր խաղալ նաև Հայաստանին աջակցելու գործում։

☝️ Մենք պետք է վերանայենք Սփյուռքում առաջնորդության և ազդեցության հայեցակարգը։

Հարուստ օլիգարխներով հիանալու և կրիտիկական պահերին նրանց ֆինանսական օգնության վրա հույս դնելու փոխարեն արժե ուշադրություն դարձնել «Հերոսների ժամանակ» ծրագրի մասնակից մարդկանց վրա։

🇦🇲 Սփյուռք՝ առաջնորդության նոր մոդել

Պատմությունը ցույց է տալիս, որ ֆինանսական ռեսուրսներն և դրանով պայմանավորված դիրքը հասարակության մեջ միշտ չէ, որ բերում են հայրենիքին աջակցելու այնպես, ինչպես ժամանակն է պահանջում։ Իրական օրինակելի մարդիկ/առաջնորդները պետք է լինեն պարտավորության, արժանապատվության և հայրենասիրության զգացումով մարդիկ: Նրանց քաջությունն ու նվիրվածությունը կձևավորեն արժանապատիվ առաջնորդների հաջորդ սերունդը։ Այնպիսի առաջնորդներ, որոնք կկարողանան ոգեշնչել և իրական փոփոխություն կատարել:

🇦🇲 Հայաստանի և հայկական սփյուռքի հեռանկարները

Կառուցելով ուժեղ, ակտիվ և պատասխանատու համայնք Ռուսաստանում՝ մենք հիմք կդնենք մի այնպիսի փոխգործակցության, որը օգուտ կբերի երկու կողմերին՝ Հայաստանը կստանա իրավասու և նվիրված մարդկանց աջակցություն, իսկ Ռուսաստանը՝ կայուն և պրոֆեսիոնալ քաղաքացիներ։

Ի վերջո, այս համագործակցությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրներում գործող հայկական սփյուռքների համար՝ կառուցելով հարաբերությունների նոր ձևաչափ պատմական հայրենիքի և արտասահմանում նրա ներկայացուցիչների միջև։

#Հայաստան #Սփյուռք #Բնագիծ
🇷🇺 «Ռուսաստանի դեմ ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային տերության աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։
Միջուկային պատասխանի հիմք կհամարվի Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությանը սովորական սպառազինությունների կիրառմամբ կրիտիկական սպառնալիքը։»

Մեջբերումներ Ռուսաստանի միջուկային զինքի նոր դոկտրինան ուժի մեջ մտավ նոյեմբերի 19-ին։

Քայլ առ քայլ աշխարհը մոտենում է միջուկային զենքի կիրառմանը։
Մարդկության պատմության մեջ նման զենք կիրառել է երկու անգամ, երկուսն էլ 1945 թվականի օգոստոսին, երկու անգամն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։

#ռուսաստան #ամն
🇫🇷🇮🇳 «Pinaka» Ֆրանսիայի համար

Ֆրանսիայի բանակի Գլխավոր շտաբի միջազգային կապերի բաժնի պետ, բրիգադային գեներալ Ստեֆան Ռիչուն նոյեմբերի սկզբին այցի ժամանակ հնդկական ANI գործակալությանը հայտնել է, որ Ֆրանսիան քննարկում է ամերիկյան M270 MLRS հրթիռային համակարգերի փոխարինման ծրագրի շրջանակներում հնդկական 214 մմ Pinaka-ի ձեռքբերման հնարավորությունը: Մինչ եվրոպական մի շարք երկրներում MLRS-ի փոխարինման հիմնական թեկնածուն դարձել է իսրայելական PULS հրթիռային համակարգը, Ֆրանսիան, բախվելով Գազայի իրադարձությունների պատճառով Իսրայելի հետ հարաբերություններում բարդությունների հետ, ստիպված է դիտարկել ավելի ոչ ստանդարտ տարբերակներ։

🇦🇲 Հիշեցնենք, որ, ըստ բազմաթիվ լրատվամիջոցների, Pinaka ձեռք է բերել նաև Հայաստանը, որը ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ է։

Հայաստանի կողմից հնդկական զենքի գնումը և Ֆրանսիայի կողմից դրանց հնարավոր ձեռքբերումը կարող է վկայել մի շարք գործոնների մասին։

Ֆրանսիան ակտիվորեն աջակցում է Հայաստանին մի շարք քաղաքական և հումանիտար հարցերում, ինչը կարող է նպաստել ռազմական տեխնոլոգիաների և այս շուկայում Հնդկաստանի հաջողությունների մասին տեղեկատվության փոխանակմանը։

Մյուս կողմից, Ֆրանսիայի կողմից զենքի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ներկայիս քաղաքական իրողություններով, ինչպիսիք են Իսրայելի հետ բարդ հարաբերությունները: Հայաստանի համար հնդկական համակարգերի ձեռքբերումն ավելի հավանական է, որ կապված է ՀԱՊԿ-ից դուրս նոր գործընկերների որոնման հետ՝ հաշվի առնելով Երևանի ցանկությունը՝ լքել ինչպես ՀԱՊԿ-ը, այնպես էլ Ռուսաստանի կողմից նախաձեռնած բոլոր կառույցները։

Եթե Ֆրանսիան իսկապես ընտրի հնդկական զինատեսակը, այն կարող է ամրապնդել Հայաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև եռակողմ կապերը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա:

#Ֆրանսիա #Հնդկաստան #Հայաստան
🇦🇲 Առնվազն վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ մեր ազգն իր ողջ ակտիվ ներուժով, առնվազն այն, ինչ կա Հայաստանի Հանրապետության տարածքում, (սակայն սա չի նշանակում, որ այս առումով սփյուռքի վիճակն ավելի լավ է) պատմական այդ ժամանակահատվածում ի վիճակի չէ պետական ազգի կարգավիճակը ձեռք բերել վերըստին։

Հույսը դնելով բախտի քմահաճույքին և հավատալով այս կամ այն «տեսլականներին» նա շարունակելու է ենթարկվել արտաքին կառավարչին՝ միաժամանակ ինքն իրեն համոզելով, որ ինքը խելոք, իմաստուն և բոլոր արժանիքներով օժտված հասարակություն է։

Գուցե այս իրավիճակում ճիշտն էլ դա է, քանզի մեզ մոտ համատարած է դարձել արժեհամակարգի թյուր ընկալումը, եթե ոչ ամբողջական դեգրադացիան։

Այս իրավիճակում/մթնոլորտում հասարակության շարքերում դեռևս մնացած պարկեշտ մարդկանց մեծ մասը, կորցնելով «ուղեցույցը», ուշադրության կենտրոնից բաց է թողնում կարևորը և կենտրոնանում է լավագույն դեպքում երկրորդականի վրա (Թուրքիայի հիմնը Երևանում վառ օրինակ):

#գաղափարակսն_անապատացում
#բնագիծ #հայաստան
🇺🇲🇦🇲 despan.am կայքի համաձայն Հայաստանի ԱԳ նախկին նախարարներից առնվազն 7-ը այսօր ողջ են։ Նրանցից միայն երկուսն են արմատներով սփյուռքից, այդ երկուսն էլ անցել են ամերիկյան դպրոց (Հովհաննիսյան և Օսկանյան)։ Հիմա միայն այդ երկուսն են հանրային քաղաքականությունում ակտիվ։

Մնացած 5-ը (ինչպես նաև ԱԳ նախկին բազմաթիվ փոխնախարարներ) «ընտանիք են պահում»։

Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարարներից մեկը առևանգված է, մնացածը առնվազն հանրային տիրույթում չկան։ (междусобойчики не в счёт):

Դե Հայաստանի/Արցախի նախկին դեսպաններից/ներկայացուցիչներից չեմ խոսում, իրանք տակ ի տակ չկան, բացառությամբ ՀՀ մեկ նախկին դեսպանի։

Հիմա մտածում եմ, հալալ լինի Ամերիկյան դպրոցի կրթությանը և դաստիարակությանը՝ կարգին հայեր է պատրաստում։

#գաղափարական_անապատացում #բնագիծ
🇦🇲 🇩🇪 Եթե նույնիսկ հավատում ենք Գերմանիայի հանրայինի էջերում հրապարակված «պրոյեկցիային», որը բոլոր պարագաներում նկարված է ի օգուտ իշխանություններին, ապա գործող կոալիցիա կոչեցյալը ունի 26% (Սոցիալ-դեմոկրատներ + Կանաչներ): Լիբերալները կոալիցիան լքել են և իրենց ողորմելի 3% անիմաստ է հաշվել։

☝️Ու՞մ և ի՞նչ եմ ուզում ասել։

Ասել ուզում եմ պոպուլիստական ընդդիմությանը, որ Նիկոլի վարկանիշի նվազման հետ կապված վերլուծական հոդվածներ և ելույթներ մամուլում չհրապարակեն։ Դա անիմաստ է։

Եթե արևմտյան ժողովրդական Եվրոպայում կարելի է իշխել նվազ վարկանիշով, ապա Հայաստանի նման երկրներում յուրաքանչյուր ուժ (այդ թվում ՔՊ-ն) հանգիստ կարող է իշխել մինչև հերթական ընտրություններ։

#հայաստան #գերմանիա #բնագիծ
🇪🇸 Մադրիդը պատրաստվու՞մ է պատերազմի

Իսպանիան մշակում է քաղաքացիական պաշտպանության իր առաջին ազգային ծրագիրը, որը կենտրոնացած է ռազմական ռիսկերի վրա՝ ազդարարելով անվտանգության նկատմամբ երկրի մոտեցումների փոփոխություն: Այս որոշումը ցույց է տալիս, որ Իսպանիան չի բացառում իր տարածքում ռազմական հակամարտության հավանականությունը և ձգտում է պատրաստ լինել նման սպառնալիքներին։

Պլանը մշակելիս իշխանությունները հենվում են Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի փորձի վրա՝ երկրներ, որոնք իրենց քաղաքացիների համար արդեն կատարել են առաջարկություններ ռազմական սպառնալիքների դեպքում գործողությունների վերաբերյալ:
Բայց եթե Եվրոպայի հյուսիս-արևելյան մասի թվարկված երկրները Ռուսաստանին համարում են արտաքին սպառնալիքի հիմնական գործոն, ապա չի կարելի բացառել, որ Իսպանիան նույնպես վտանգ է զգում Աֆրիկայի կողմից։
Աշխարհագրական դիրքից ելնելով երկիրը հանդիսանում է դարպաս Եվրոպայի և Աֆրիկայի միջև, և անկայուն շրջանների մոտ լինելը, ինչպիսին Մաղրիբն է, մեծացնում է ռիսկերը:

Քաղաքական անկայունությունը, ահաբեկչական ակտիվության աճը, միգրացիոն ճգնաժամերը և տարածքային վեճերը, ինչպիսիք են Սեուտայի և Մելիլայի շուրջը, կարող են մարտահրավերներ ստեղծել Իսպանիայի համար:

Բացի այդ, Ալժիրի և Մարոկկոյի միջև հակասությունների սրումը, որտեղ Իսպանիան բնական գազ է ստանում, կարող է ազդել նաև նրա անվտանգության վրա։

Այսպիսով, քաղաքացիական պաշտպանության ազգային ծրագիրը դառնում է ոչ միայն պատասխան Եվրոպայի ընդհանուր ռազմականացմանը, այլ նաև ռազմավարական գործիք՝ ինչպես ավանդական, այնպես էլ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Թե ուր կտանի այս ամենը, ցույց կտա ժամանակը։

#իսպանիա #անվտանգություն
🇩🇪 Ժողովրդավարությունն ըստ եվրոպականի

Եթե անգամ հավատանք գերմանական հանրային մամուլում հրապարակված «կանխատեսմանը», որը հավանաբար կազմված է հօգուտ գործող կառավարության, ներկայիս, այսպես կոչված, կոալիցիան հավաքում է ընդամենը 26% (Սոցիալ-դեմոկրատներ + Կանաչներ): Լիբերալներն արդեն դուրս են եկել կոալիցիայից, եւ նրանց համեստ 3 տոկոսն անգամ չարժե հաշվի առնել։

☝️Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը։

Պոպուլիստ ընդդիմադիր ուժերի համար անիմաստ է հոդվածներ ու վերլուծական նյութեր հրապարակել գործող իշխանության վարկանիշի անկման մասին։ Ոչ մի օգուտ դա չի կարող ունենալ։

Եթե արևմտաեվրոպական երկրում իշխանությունը կարող է շարունակել կառավարել երկիրը նույնիսկ այդքան ցածր վարկանիշով, ապա այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանը և այլն, արևմտյան երկրների կողմից աջակցվող քաղաքական ուժերը կարող են պահպանել իշխանությունը առնվազն մինչև հաջորդ ընտրությունները՝ անկախ դրանց ժողովրդականության աստիճանից։

#եվրոպա #գերմանիա #հայաստան
🇷🇺🇹🇷 Ռուսական Սոչիի և թուրքական Տրապիզոնի միջև վերսկսվում է լաստանավային հաղորդակցությունը։ Նոր երթուղին թույլ կտա տեղափոխել մինչև 450 ուղևոր և 220 ավտոմեքենա։ Լաստանավի վրա ուղևորներին հասանելի կլինեն սրճարաններ և խանութներ, իսկ ճանապարհորդության ժամանակը կկազմի 10-12 ժամ: Գծի բացումը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև շուրջտարյա ծովային երթևեկության վերականգնումը 13 տարվա մեջ առաջին անգամ նշանակալից քայլ է, որը ոչ միայն ապահովում է ճանապարհորդության հոսքերի ավելացում, այլև խորհրդանշում է պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող տարածաշրջանների կապը։

☝️🇦🇲 Սոչին հայտնի է որպես Ռուսաստանի ամենամեծ հայկական սփյուռք ունեցող քաղաքներից մեկը։ Այս առումով Թուրքիայի հետ անմիջական շփումը նոր հնարավորություններ կարող է բացել հայկական սփյուռքի համար՝ հաշվի առնելով տարածաշրջանի պատմական կապերը Հայաստանի և հայկական ժառանգության հետ:

Թուրքիայի և Հայաստանի միջև պատմական բարդ հարաբերությունների համատեքստում այս երթուղին կարելի է համարել նաև երկխոսության և համագործակցության յուրօրինակ կամուրջ։

#թուրքիա #ռուսաստան #հայաստան #բնագիծ
🇺🇲🇷🇺 Արդյո՞ք աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային Արմագեդոնի շեմին է:

👉 Текст на русском

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, որը վերաճեց լայնածավալ զինված հակամարտության, Միացյալ Նահանգների մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ՝ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցություններից, կոչ արեցին նախագահ Ջո Բայդենին թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար հեռահարության հրթիռներ։
Նման կոչեր են
հնչել նաև Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։

Սակայն ամեն անգամ նախագահ Բայդենը մերժում էր այդ նախաձեռնությունները՝ ասելով, որ ԱՄՆ-ը չի ցանկանում ուղիղ առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ նա միշտ ընդգծել է, որ Ուկրաինայի պարտությունը կլինի ժողովրդավարության պարտություն, ուստի Կիևին օգնությունը կշարունակվի։

Այսօր իրավիճակը հատկապես տագնապալի է դարձել։ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտորեն ի հայտ եկան նախագահ Բայդենի առողջական լուրջ խնդիրները։ Սա, շատերի կարծիքով, եղել է մրցավազքին մասնակցելու նրա հրաժարվելու պատճառներից մեկը։ Ընտրություններն ավարտվեցին Դոնալդ Թրամփի հաղթանակով, ով վերընտրվեց երկրորդ ժամկետով։

Հարցը մնում է հրատապ հասարակության մեջ. ո՞վ է իրականում ղեկավարել երկիրը Բայդենի օրոք: Ոմանք ենթադրում են, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և պետքարտուղար Էնտոնի Բլինկենը առանցքային դեր են խաղացել:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն բան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու համար։ Այնուամենայնիվ, վերջին շաբաթներին Բայդենի վարչակազմը փոխել է իր դիրքորոշումը՝ թույլ տալով Ուկրաինային օգտագործել ամերիկյան ATACMS հրթիռները միջազգայնորեն ճանաչված Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելու համար։ Այս որոշումը դարձավ էսկալացիայի նոր փուլ, ինչի մասին բազմիցս մատնանշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից հեռահար հրթիռների կիրառումը դիտարկվելու է որպես ուղղակի մասնակցություն հակամարտությանը։

Ակնհայտ է, որ հեռացող ԱՄՆ կառավարությունը իր իրավահաջորդին թողնում է ծայրահեղ ծանր ու վտանգավոր ժառանգություն։ Բայդենի վերջին ամիսների որոշումները կտրուկ հակասում են նրա նախկին դիրքորոշումներին: Սա նոր հարցեր է առաջացնում, թե ով է որոշում ԱՄՆ ռազմավարությունն այսօր:

Ռուսաստանի նախագահը վերջերս հիշեցրել է, որ երկիրը իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել իր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում։ Կոլեկտիվ Արևմուտքի ներկայիս գործողությունները գնալով ավելի վտանգավոր են թվում, և գլոբալ կայունությունը թեքվում է աղետի եզրին:

Մոտ երկու ամսից Դոնալդ Թրամփն պաշտոնապես կստանձնի պաշտոնը և կսկսի գործել ԱՄՆ նոր կառավարությունը։

#ԱՄՆ #Ռուսաստան
🇷🇺🇦🇫 Մոսկվան փորձում է Քաբուլի օգնությամբ ընդլայնել իր ազդեցությունն Կենտրոնական Ասիայում

Ռուսաստանի Պետդումային է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է «Թալիբան» շարժումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից բացառելու հնարավորությունը։

Բաց է մնում այս համատեքստում ամենակարևոր հարցը. «ինչի՞ դիմաց է այս քայլին գնում Մոսկվան»։

Բոլոր պարագաներում այն շատ կարևոր է նաև Հայաստանի համար։
Մոսկվայի հնարավոր դրդապատճառների և նպատակների վերաբերյալ իմ վերլուծական հոդվածը

👉 գերմաներեն և

👉 ռուսերեն։

#Ռուսաստան #Թուրան #Աֆղանստան #Թուրքիա #Չինաստան #Իրան #բնագիծ
🇺🇲🇺🇦 Եվրոպայում ազգի ցեղասպանության 21-րդ դարի մոդելը

ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է անում նվազեցնել ռազմական գործողություններին մասնակցելու տարիքային շեմը մինչև 18 տարեկան՝ Ռուսաստանի դեմ պայքարում իր բանակն ուժեղացնելու համար։

Ակնհայտ է, որ 18-ամյա երիտասարդներին մոբիլիզացիան էապես չի ազդի մարտադաշտում իրավիճակի վրա։

Միևնույն ժամանակ ավելի քան ակնհայտ է, որ դա լուրջ հարված կհասցնի ուկրաինական գենոֆոնդին՝ փաստացի ոչնչացնելով արդեն երկրի անկախությունից հետո մեծացած սերնդին։

Ուկրաինան ժողովուրդը չունի «փաստաբան», ինչպես հայ ազգը չուներ 1915 թվականին։

#ԱՄՆ #Ուկրաինա #բնագիծ
🇮🇷🇷🇺 Ռուսաստանը և Իրանը միավորում են ուժերը ռոբոտաշինության համար արհեստական ինտելեկտի ալգորիթմներ մշակելու համար, 👉 հայտնում է ТАСС

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտը և Իրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը (IUST) համատեղ կմշակեն ռոբոտային համակարգերի կառավարման առաջադեմ ալգորիթմներ:

Այս համագործակցությունը երկու առաջատար բուհերի միջև կնքված ավելի լայն համաձայնագրի մաս էր։

Իրանցի գիտնականները նախատեսում են նոր ալգորիթմներ փորձարկել Մոսկվայի պետական համալսարանի մասնագետների կողմից ստեղծված հավասարակշռող երկանիվ ռոբոտի և քայլող «Մորսի» վրա։

Ապագայում այս ռոբոտային հարթակները կարող են հիմք դառնալ ռոբոտային հսկիչների, մատուցողների կամ հանքերի, արդյունաբերական օբյեկտների, շինհրապարակների և էլեկտրակայանների մոնիտորինգի սարքերի մշակման համար:

🤔🇦🇲 Պե՞տք է արդյոք Հայաստանը մասնակցի նման նախագծերին։

Նման նախագծերին Հայաստանի մասնակցությունը ոչ միայն օգտակար, այլև ռազմավարական կարևոր քայլ է երկրի համար։

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում արհեստական ինտելեկտի ալգորիթմների և ռոբոտային համակարգերի մշակման նախաձեռնություններին մասնակցելու համար։ Սա կարող է արագացնել տեխնոլոգիական առաջընթացը, ինտեգրվել համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներին և բարձրացնել երկրի մրցունակությունը։

Նման նախագծերի շրջանակներում Մոսկվայի և Թեհրանի հետ Երևանի համագործակցությունը կամրապնդի նաև կապերը հիմնական գործընկերների հետ՝ ապահովելով մուտք դեպի նոր շուկաներ, տեխնոլոգիաներ և գիտական հետազոտություններ։

☝️Բացի այդ, համատեղ նախագծերի իրականացումը կխթանի կրթական հաստատություններին մշակել թվային տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման ժամանակակից ծրագրեր։

Սա իր հերթին կօգնի պահպանել տաղանդավոր երիտասարդներին երկրում, ինչը կարևոր է երկարաժամկետ զարգացման то համար:

Եթե Հայաստանը ձգտում է իր արժանի տեղը զբաղեցնել տեխնոլոգիական ոլորտում, ապա նման նախաձեռնություններին մասնակցելը դառնում է ոչ թե պարզապես հնարավորություն, այլ անհրաժեշտություն։

Նման համագործակցությունը հարևանների հետ կբարձրասնի անվտանգության մակարդակը և հիմք կստեղծի հարևան պետությունների հետ փոխշահավետ համագործակցության համար, ինչը հատկապես կարևոր է քաղաքական անկայունության պայմաններում։

#Հայաստան #Իրան #Ռուսաստան #բնագիծ
🇬🇪🇪🇺 Դեղին քարտ Վրաստանին՝ «ժողովրդավարական արժեքներից հեռանալու» համար

Եվրախորհրդարանը հրաժարվել է ճանաչել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ընդունված բանաձևում պատգամավորները կոչ են արել Վրաստանի իշխանություններին մեկ տարվա ընթացքում անցկացնել նոր ընտրություններ՝ ընդգծելով, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի քվեարկությունը չի համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին։ Փաստաթղթում նշվում է նաև, որ ընտրությունները «երկրում շարունակվող ժողովրդավարական հետընթացի ևս մեկ դրսևորում էին»։

Բանաձևին կողմ է քվեարկել 444, դեմ՝ 72, ձեռնպահ՝ եւս 82 պատգամավոր։

👉 Դրան ի պատասխան Վրաստանը հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի քննարկումները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ-ի հետ բանակցություններն անվանել է «հասարակության ճնշման և պառակտման գործիք»։

Բացի այդ, «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է նշված ժամկետի համար ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու որոշման մասին։

#Վրաստան #առճակատում #բնագիծ
🇬🇪🇦🇲 Վրաստանը թեստավորում է անցկացնում, որոնք հետևանքներ ունեն Հայաստանի համար

Եթե իշխանությունները պարտվեցին, Վրաստանը ամբողջությամբ միանում է ուկրաինական պատերազմին և 2025 թվականի գարնանից/ամառվանից հիբրիդային տարբերակով 👉 գործընթացի մեջ է ներգրավվում Հայաստանը։

Այդ նպատակներից ելնելով Հունաստանը Հայաստանին է տրամադրելու անցյալում Ուկրաինային խոստացած խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգերը (С-300 Тор-М1, ОСА և այլն), որպիսի Հայաստանը պաշտպանվի Ադրբեջանից, քանի որ (և այստեղ ուշադրություն), քանի որ Բաքուն, օգտվելով առիթից կարող է, առնվազն ժամանակավոր, այս հարցում դառնալ Ռուսաստանի և Իրանի դաշնակիցը և կռվել Երևանի դեմ՝ նվաճելով նոր տարածքներ իր համար։
Նմանատիպ զարմանումներ տեղի են ունեցել 1920-1921 և 1990-1991 թվականներին։

Եթե վրացական ընդդիմությունն այնուհետև պարտվի, ապա նրա էներգիան կտեղափոխվի ամբողջությամբ Հայաստան՝ Երևանը կդառնա Հարավային է Կովկասում Արևմուտքի միակ հենարանը, որտեղից կշարունակվի պայքանը Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ։
Այս համատեքստում Թուրքիան կստանձնի Հայաստանի դաշնակցի դերը՝ շարունակելով իր երկակի և «փոխշահավետ» խաղը Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի հետ։

#բնագիծ #վրաստան #հայաստան
🇺🇲 Խաղաղության բանագնացի դերը վստահվել է պաշտոնաթող 80-ամյա «Բազե» գեներալին

Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ բանագնաց է նշանակել 80-ամյա պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին (Keith Kellogg)։ Նրան հանձնարարվել է հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել։

Գեներալի կենսագրությունը նրան ավելի շուտ ներկայացնում է որպես «բազեի»:

Հատկանշական լույս է սփռում «The Washington Post»-ը, ընդգծելով, որ բանագնաց Քելլոգի դուստրը՝ Մեգան Մոբսը, ամերիկյան մի հիմնադրամի նախագահն է, որն աշխատում է Ուկրաինայում։ Ի թիվս այլ բաների, այդ հիմնադրամը զբաղվում է զոհված ամերիկացի կամավորների աճյունների հայրենադարձմամբ։

Հետաքրքիր է, ամերիկյան էսթեբլիշմենթում կա որևէ մի ուժ, որը Ուկրաինայում իր բիզնեսը չունենա։

#ուկրաինա #ամն