⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
150 subscribers
697 photos
218 videos
396 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🌐 😎 Հաջորդ շաբաթը հետաքրքիր է լինելու

🇷🇺 Նոյեմբերի 4 - «Վալդայ» ֆորումի մեկնարկ։

🇺🇸 Նոյեմբերի 5 - ԱՄՆ նախագահական ընտրություններ։

🇺🇸 Նոյեմբերի 6-ի երեկոյան ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին արդյունքների ամփոփում։

🇷🇺 Նոյեմբերի 7 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ելույթը «Վալդայի» շրջանակներում։

#ԱՄՆ
🇺🇿 🇹🇷 Դեպի Թուրան՝ Ուզբեկստանն ու Թուրքիան ամրապնդում են երկկողմ համագործակցությունը

Հոկտեմբերի վերջին Տաշկենդում կայացավ կարևոր հանդիպում, որի ընթացքում Ուզբեկստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրեցին գործընկերության ամրապնդման «ճանապարհային քարտեզը»։

Բանակցություններին մասնակցում էին արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Ուշադրության կենտրոնում էր պետությունների ղեկավարների կողմից ընդունված որոշումների գործնական իրականացումը։

☝️Հանդիպման առանցքային թեմաները՝

🤝 Քաղաքական երկխոսության ամրապնդում,
🤝 Առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության ակտիվացում,
🤝 Անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համակարգման ուժեղացում,
🤝 Ուզբեկստանի նախագահի հունիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Թուրքական պատվիրակությունը հանդիպմանը փոխանցեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները և ընդգծեց ստորագրված ճանապարհային քարտեզի շրջանակներում կանոնավոր շփումների և համակարգված փոխգործակցության պահպանման կարևորությունը։

Կողմերը ոննարկվել են նաև հանրային դիվանագիտության, ակադեմիական փոխանակման և միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցեր։ Արտաքին քաղաքականության և իրավապահ մարմինների, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության արդի հարցեր, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, սպառնալիքներին արդյունավետ հակազդելու ուղիները և այլ կարևոր թեմաներ։

♦️Այսամենը պետք է մտահոգի Երևանին։


#Ուզբեկստան #Թուրքիա #Թուրան
🇹🇷 Անկարան շարունակում է զարգացնել իր ներկայությունը Սև ծովի հյուսիսային ափին

Թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի օգոստոս ավարտին հասցնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը, որը մտադիր է «Bayraktar» TB2 և TB3 անօդաչու թռչող սարքեր արտադրել, հայտնում է «Reuters» գործակալությունը։

«Մենք ավարտել ենք շինարարության 80%-ը և այժմ սարքավորումներ ենք պատվիրում: Պատերազմի ընթացքը կորոշի արտադրության մեկնարկի ամսաթիվը, սակայն գործարանը պատրաստ կլինի 2025 թվականի օգոստոսին»,- ասել է ընկերության համանում ղեկավար Բայրաքթարը։

«Baykar»-ը 5 տարվա ընթացքում 300 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի իր «Akinci» և «Kizilelma» ԱԹՍ-ի շարժիչների մշակման համար:

🤔🇷🇺🇹🇷 Ուկրաինայում ԱԹՍ-ի գործարանի կառուցումը նշանակալի քայլ է, որն անշուշտ կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Ներկայիս աշխարհաքաղաքական հանգամանքների համատեքստում դա կարող է դիտարկվել, իբրև աջակցություն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը, ինչը բնականաբար անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, քանի որ Ուկրաինայի տարածքում ռազմական արտադրության ի հայտ գալը Կիևի ռազմական ներուժն ուժեղացնող քայլ է։

Նման շրջադարձը, անկասկած, կարող է լարվածություն ստեղծել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ Թուրքիան և Ռուսաստանը սերտ կապեր են պահպանում շատ այլ ոլորտներում, ներառյալ էներգետիկ և տնտեսական համագործակցությունը և այլն:

Մյուս կողմից, նախագիծը կարող է արտացոլել Թուրքիայի փորձը՝ ամրապնդել իր դիրքերը պաշտպանական արդյունաբերության և միջազգային շուկաներում, հատկապես Եվրոպայում, նամանավանդ, անօդաչու համակարգերի աճող պահանջարկի պայմաններում:

☝️ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Թուրքիան օգտագործում է այս իրավիճակը ի օգուտ իրեն՝ հավասարակշռելով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, նամանավանդ՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմի հետագա զարգացման անկանխատեսելիությունը։

Այս ամենը պետք է լինի նաև Երևանի ուշադրության կենտրոնում։

#Ռուսաստան #Թուրքիա #Բնագիծ #Թուրան
🇦🇲🇺🇲 Ռուսաստանի «վտանգավոր ազդեցության» և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՋՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի կեսերին գտնվում էր Վաշինգտոնում՝ անտեղ կազմակերպված ԱՄՆ բանակի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու պատրվակով։

Հոկտեմբերի 15-ին Էդվարդ Ասրյանը հանդիպել էր Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցության հրամանատարության հրամանատար բրիգադային գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գծով տեղակալ Թրեսսա Գենոուի, իսկ հոկտեմբերի 16-ին՝ ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։

Ըստ մամուլի՝ կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական գործընկերության ներկա վիճակը, առաջիկա ծրագրերն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդման և Հայաստանի զինված ուժերի արդիականացման ծրագիրը։

Վաշինգտոնը հաստատել է իր պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին Պետական գործընկերության ծրագրի և լրացուցիչ վերապատրաստման հնարավորությունների միջոցով։

☝️ Մտահոգություններ են արտահայտվել նաև տարածաշրջանում Ռուսաստանի «վտանգավոր ազդեցության» վերաբերյալ և նշվել է դրան հակազդելու անհրաժեշտությունը։

🤔 Հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցել Հայաստանի համար հնարավոր աղետալի հետևանքները, ապա հայ սպաները իսկապե՞ս անտարբեր են սեփական զինվորների և ազգի ապագա սերնդի ճակատագրի նկատմամբ։

#ԱՄՆ #Հայաստան
🇺🇲🇪🇺 ➡️ 🇦🇲 ⬅️ 🇷🇺

Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնների և ռուսական պետականության արտաքին քաղաքականության նպատակներն ու շահերը, ինչպես նաև այդ ամենին «հայկական մարտադաշտում» հասնելու մարտավարության հիմունքները։

https://youtu.be/R_GLs1sxrww?si=nI6FAZSgoLQM7mVq
🇺🇦 Մեկ ու կես միլիարդ զբոսաշրջության համար

Ուկրաինան ներդրումներ է կատարում շքեղ նախագծում, մինչդեռ Եվրոպան միլիարդներ է ծախսում Ուկրաինայից փախստականների վրա, գրում է շվեյցարական մամուլը:

Պատերազմից տուժած Ուկրաինայում մեծ լեռնադահուկային հանգստավայրի կառուցման մասին լուրերը տարակուսանք ու քննադատություն են առաջացնում Եվրոպայում։

Մինչ եվրոպական երկրները, ներառյալ Գերմանիան, Շվեյցարիան և այլ երկրներ, շարունակում են բազմաթիվ միլիարդների հասնող գումարներ հատկացնել ուկրաինացի փախստականների կարիքները հոգալու համար, Ուկրաինայի կառավարությունը մինչև 1,5 միլիարդ դոլար է ուղղում նոր ձմեռային հանգստավայր ստեղծելու համար:

Այս ներդրումը խոշորագույններից մեկն է Ուկրաինայի զբոսաշրջության ոլորտում։ Նախագիծը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին, ներառում է 25 հյուրանոցի կառուցում 5500 համարներով, 2,8 կմ երկարությամբ գոնդոլա վերելակով և երկրի ամենաերկար լեռնադահուկային համալիր։

#Ուկրաինա
🇺🇲🇪🇺 Եվրոպայի վախերը

Գերմանական առաջատար թերթերից մեկի էջերում կարծիք է հայտնվել. Կամալա Հարրիսի հաղթանակի պարագայում, արդյոք Թրամփի կողմնակիցները կընդունեն իրենց թեկնածուի պարտությունը: Հակառակ դեպքում բռնությունը կարող է տևել շաբաթներ։ Եթե ընտրությունները հանգեցնեն ոչ թե հստակության, այլ քաոսի, դա մեզ համար նույնպես հետևանքներ կունենա, քանզի, եթե աշխարհում ամենակարևոր ժողովրդավարությունը դադարի լույս սփռել, ապա ամբողջ ժողովրդավարական Արևմուտքը կդառնա ավելի մութ։

🤔 Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ ընդգծում է լիբերալ եվրոպական Արևմուտքի վերնախավին պատած անհանգստությունը ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի և ընտրությունների հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Նույնիսկ Կամալա Հարիսի հաղթանակը կարող է բռնություն և զանգվածային բողոքի ցույցեր առաջացնել, իսկ ամերիկյան քաղաքականության մեջ երկարատև քաոսի հեռանկարը սպառնում է թուլացնել Միացյալ Նահանգների՝ որպես համաշխարհային առաջնորդի դիրքերը:

Միացյալ Նահանգները, որոնք ընկալվում են, որպես քաղաքական կայունության խորհրդանիշ և մարդու իրավունքների մոդել, կենտրոնական են արևմտյան ժողովրդավարությունների համար:

☝️Ավելին, Վաշինգտոնի, որպես միջազգային կարգի երաշխավորի ներուժի վրա է կառուցված Եվրամիության արտաքին անվտանգության ողջ ճարտարապետությունը։

Եթե ներքին անկայունությունը սկսի թուլացնել այս հեգեմոնին, եվրոպական էլիտաները ստիպված կլինեն վերանայել սեփական խոցելիությունը և քաղաքական կայունությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները: Արևմտյան ժողովրդավարության հիմքերին սպառնացող ցանկացած լուրջ սպառնալիք կարող է տագնապ առաջացնել և խաթարել այն երկրների ոգին, որտեղ ժողովրդավարական կարգը հաճախ ասոցացվում է արևմտյան արժեքների և Ամերիկայի հետ դաշինքի հետ։

Պետք է նաև հաշվի առնել, որ եվրոպական քաղաքական վերնախավերը ԱՄՆ-ի հետ երկար տարիների սերտ հարաբերությունների ընթացքում մեծապես կախված են եղել ամերիկյան ազդեցությունից։

Ավանդական ամերիկյան ժողովրդավարական ուժերի հնարավոր ճգնաժամը կամ պարտությունը նրանց մտավախություններ է առաջացնում, քանի որ արտասահմանում գործընկերոջ կորուստը կարող է ոչնչացնել գոյություն ունեցող միջազգային, տնտեսական և քաղաքական կապերը, որոնց վրա հիմնված է ոչ միայն անվտանգությունը, այլև նրանց շատերի անձնական և ընտանեկան ֆինանսական կայունությունը և բարեկեցությունը։

Այսինքն՝ երկար տարիներ նրանց փող ու կոչումներ էին տրամադրում նրանք, ովքեր հիմա պարտության եզրին են։

#ԱՄՆ #Եվրոպա
1
🇺🇲🇷🇺 ՆԱՏՕ-ի ռազմավարական ավիացիան Ռուսաստանի սահմանների մոտ

Ֆիննական F/A-18 Hornet կործանիչը և ամերիկյան B-52 Stratofortress միջուկային ծանր ռմբակոծիչը ուսումնական թռիչքներ են իրականացրել Ֆինլանդիայի օդային տարածքում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ։

B-52-ը Ֆինլանդիա է ժամանել Նորվեգիայից։

Բացի այդ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing RC-135W Rivet Joint հետախուզական ինքնաթիռը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային բազայից, հատել Ֆինլանդիայի սահմանը և մոտեցել է Ռուսաստանի պետական սահմանով։

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նման ուսումնական առաքելություններն ուղղված են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի փոխգործակցության բարձրացմանն ու համագործակցության ամրապնդմանը։

#Ռուսաստան #ԱՄՆ #ՆԱՏՕ
1
🇩🇪 Գերմանիայի Սահմանադրական կարգի ապահովման պետական ծառայության (հակահետախուզություն, գերմաներեն Verfassungsschutz) նախկին պետը, որին պաշտոնից հեռացրել էին (ոչ միայն, այլ նաև) միգրացիոն քաղաքականության վերաբերյալ իր արմատական անհամաձայնություններ պատճառով, երեկ շնորհավորում էի Թրամփին և հույս հայտնում, որ նաև Գերմանիայում տեղի կունենան համապատասխան փոփոխություններ: #Գերմանիա
🇺🇲 Հարիսի՝ պայքարը շարունակելու կոչերը կամ իրականությունից շեղումը

Չորեքշաբթի օրը Քամալա Հարիսը, հանդիպելով ամերիկացի ընտրողների մեծամասնության անհամաձայնությանը, ճանաչեց Դոնալդ Թրամփի նախագահական հաղթանակը, միաժամանակ հորդորելով իր կողմնակիցներին շարունակել պայքարել իրենց «ընդհանուր արժեքների» համար:

«Երբեմն կռիվը ժամանակ է պահանջում», - ասաց նա՝ ելույթ ունենալով Հավարդի համալսարանում, որտեղ նա դեռևս նոյեմբերի 5-ի առավոտյան ակնկալում էր նշել իր հաղթանակը:

Նրա պարտությունը մեծ հարված էր դեմոկրատական հույսերին, հատկապես, երբ նախագահ Բայդենի վերընտրվելու ջանքերը ձախողվեցին, և նա զբաղեցրեց նրա տեղը ցուցակի վերևում:

Բոլոր «ճոճվող» նահանգներում Հարրիսը զիջեց Թրամփին։

Գործնականում Հարիսի կոչերն արձագանք չեն գտնում նույնիսկ հենց Դեմոկրատական կուսակցությունում, որտեղ նրա վարկանիշը միշտ ցածր է եղել։ Հաշվի առնելով դա՝ Թրամփի երդմնակալությունից հետո դժվար թե նրան դաշնային մակարդակի հարթակ տրվի՝ հանրությանը կրկին որևէ կոչեր անելու համար: Հավանաբար նա կկորի Ամերիկյան քաղաքական պատմության «աղբանոցում», որտեղից նրան Սպիտակ տուն էր բերել ծերունի Բայդենը։

Անկախ ամեն ինչից նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները, որոնցում հանրապետականները ջախջախիչ հաղթանակ տարան՝ շահելով մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում և Սենատում, պարզորոշ ցույց տվեցին, որ դեմոկրատները «տապալվել են» չափազանց հավակնոտ և անիրատեսական ծրագրերի պատճառով։

#ԱՄՆ
👍1
🇷🇺🇩🇪 «Արժեքների» վերակողմնորոշում Գերմանիայում

Գերմանական ավիացիոն հսկա «Lufthansa»-ն ցանկանում է կրկին թռչել Ռուսաստանի վրայով, հաղորդում է գերմանական մամուլը նոյեմբերի 6-ին՝ Թրամփի հաղթանակի ուղիղ հաջորդ օրը։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված սկզբունքների կեղծավորությունը, որոնց մասին անընդհատ խոսում են պոպուլիստները։ Այսպիսով, դրանք ոչ միայն հակամարտություններ են հրահրում, այլև խարխլում են դաշնակիցների և սեփական երկրի տնտեսությունները։

#արժեքներ #բնագիծ #գերմանիա
🇺🇲 Էնվերն ինձ բազմիցս ասել է, որ զգուշացրել է Հայոց պատրիարքին, որ եթե հայերը որևէ հարձակում կատարեն թուրքերի վրա կամ որևէ օգնություն ցույց տան ռուսներին այս պատերազմի ընթացքում, նա ստիպված կլինի ծայրահեղ միջոցներ կիրառել նրանց դեմ։

Բոլորովին վերջերս, երբ ես քննարկում էի Հայկական հարցը նոր արտաքին գործերի նախարար Հալիլ Բեյի հետ, նա ինձ ասաց, որ զգուշացրել է հայ պատգամավոր Վարդգեսին, որ եթե Դաշնակցական կոմիտեն որևէ անկախ քայլ ձեռնարկի և հարձակվի թուրքական զորքերի վրա, ապա ինքնապաշտպանության նպատակով օսմանյան հրամանատարը ոչ միայն կազատվի սահմանամերձ (բնակավայրերում ապրող) հայերից, այլև բոլոր նրանցից, ովքեր գտնվում էին բանակի թիկունքում:

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուն Պետքարտուղարին ուղղված նամակում։

Կոնստանտինոպոլիս, 18 նոյեմբեր, 1915 թվական։

(Հասել է Վաշինգտոն, 1916 թվականի հունվարի 12-ին)

P.S. Պատմությունը պետք է ոչ միայն ընթերցել, այլ նաև ուսումնասիրել և ճիշտ ընկալել։
🇺🇲🇩🇪 Մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը Օլաֆ Շոլցը ներկայացնելու է իր հրաժարականը։

#ԱՄՆ #Գերմանիա #ՆԱՏՕ
Բևեռացման՝ որպես լիբերալ աշխարհում կառավարման գործիքի և դրա «մահացու» վտանգների մասին հակիրճ

Սկսեմ նրանից, որ ժողովրդավարական հասարակությունում բևեռացումը ինքնին խնդիր չէ: Ընդհակառակը, բևեռացման նվազագույն մակարդակն նույնիսկ անհրաժեշտ է:

Լիբերալների տեսանկյունից կարծիքների և խնդիրների լուծման մոտեցումների տարբերությունները խթանում են բանավեճը, ստեղծում այլընտրանքային տեսակետներ և օգնում գտնել ավելի հավասարակշռված լուծումներ, որոնք արտացոլում են սոցիալական տարբեր խմբերի շահերը: Այս առումով բևեռացման նվազագույն մակարդակը նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ այն աջակցում է բազմազանությանը և խթանում է գաղափարների առողջ մրցակցությունը, ինչը հիմք է հանդիսանում հասարակության և ցանկացած ժողովրդավարության կառավարման համար։

Սակայն բևեռացումը վտանգավոր է դառնում, երբ այն դուրս է գալիս հայտարարված սկզբունքներից։ Այս դեպքում հակառակորդները չեն ընկալվում որպես քաղաքական գործընթացների լեգիտիմ մասնակիցներ, այլ դառնում են հասարակության կամ նույնիսկ պետության գոյությանը սպառնացող վտանգի խորհրդանիշ։ Սա հենց այն է, ինչ մենք տեսնում ենք Գերմանիայում՝ կապված «Այլընտրանք Գերմանիայի համար» հետ կամ նկատում ենք ԱՄՆ դեմոկրատների քաղաքականության մեջ 2020-2024 թվականներին և այլն։

Նման կործանարար բևեռացումը ոչնչացնում է հասարակական հաստատությունների կայունության համար անհրաժեշտ փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Կառուցողական քննադատության և երկխոսության փոխարեն հասարակությունները սահուն կերպով շարժվում են դեպի ագրեսիա և արմատականացում:

Քաղաքական կուսակցություններն ու շարժումները սկսում են մրցակիցներին դիտարկել որպես թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարել «մինչև վերջ», ինչը դժվարացնում է փոխզիջումների հասնելը՝ վտանգելով ժողովրդավարական գործընթացի կայունությունը:

Այս պայքարում սկսում են ի հայտ գալ «արտաքին թշնամիներ», որոնք աջակցում են պատերազմող կողմերին՝ նպատակ հետապնդելով թուլացնել ողջ հասարակությունն ու պետությունը։ Այս փուլում իշխանություններն ու նրանց հարող այլ քաղաքական ուժերը ընդդիմությանը որակում են նաև «հինգերորդ շարասյուն»:

Այս երևույթի վտանգը կայանում է նաև նրանում, հասարակության գրեթե բոլոր շերտերի միջև ճեղք է առաջացնում էմոցիոնալ և հոգեբանական մակարդակներում։ Մարդիկ դադարում են վստահել ոչ միայն իրենց հակառակորդներին, այլև այն ինստիտուտներին, որոնք պետք է ապահովեն արդարությունն ու հավասարությունը։

Առճակատման այս փուլից սկսվում է հասարակության՝ որպես պետության հիմքի ոչնչացման գործընթացը։

Իսկ երբ քաղաքական պայքարը դառնում է «կյանքի ու մահվան» խնդիր, մեծանում է նպատակին հասնելու ցանկացած միջոց արդարացնելու միտումը, ինչը կարող է հանգեցնել բռնության, ընդդիմությանը ճնշելու և նույնիսկ կառավարման ավտորիտար մեթոդներին։

Այսպիսով, «չարամիտ» բևեռացումը դեմոկրատական համակարգը վերածում է պայքարի ասպարեզի, խաթարում է հավասարության և հավասարության գաղափարը և հասարակությանը զրկում է առաջացող խնդիրները ռացիոնալ լուծելու կարողությունից։

Ժողովրդավարությունը պահպանելու համար կարևոր է ոչ միայն կանխել բևեռացման նման ձևերը, այլև հարգանք զարգացնել հակառակորդների օրինականության նկատմամբ՝ չնայած համոզմունքների տարբերությանը:

#հայաստան #բնագիծ
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության որոշ զարգացումներ. հնարավորությունները և ռիսկերը

2024 թվականի մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այցը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երևանը, Բաքվի հետ «երկկողմ բանակցությունների» շրջանակներում, որոշեց Ադրբեջանին փոխանցել երկրի հյուսիս-արևմուտքում ռազմավարական նշանակության պաշտպանական դիրքերը։ Ստոլտենբերգը կոչ արեց Հայաստանին Ադրբեջանին հրե կնքել համաձայնագիր, որը «կնպաստի հարաբերությունների կարգավորմանը և կայուն խաղաղության հաստատմանը», ընդգծելով, որ նման քայլը կարևոր է «եվրաատլանտյան անվտանգության» համար։
Հատկապես ուշագրավ է, որ Ստոլտենբերգն ընդգծել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը հենց ՆԱՏՕ-ի շահերի տեսանկյունից, ինչից առաջանում է հարց՝ «արդյո՞ք Հայաստանը պետք է հաշվի առնի այդ դաշինքի շահերը, եթե դա կարող է հակասել իր ազգային առաջնահերթություններին»։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հնարավոր հաղթանակն Ուկրաինայում կարող է ագրեսիայի նոր ակտեր հրահրել այլ ավտորիտար երկրների կողմից։ Նա կոչ արեց ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանը հաջողության չհասնի այս պատերազմում։ Արդյունքում՝ Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ՝ չեզոք մնալ կամ աջակցել իր համար օտար դաշինքի դիրքորոշմանը, ինչը կարող է բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի՝ նրա ռազմավարական գործընկերոջ հետ, որը, ի թիվս այլ բաների, պաշտպանում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը։
2024 թվականի հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 5-ը Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորությամբ։ Դրանից անմիջապես հետո՝ նոյեմբերի 5-6-ին, Երևան այցելեց ՆԱՏՕ-ի մեկ այլ պատվիրակություն՝ փոխծովակալ Գյունշտեյն Բրյուսդալի գլխավորությամբ՝ ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ:
Այս այցերի ընթացքում ՆԱՏՕ-ի պատվիրակությունները հանդիպել են հայ զինվորականների հետ՝ քննարկելով ռազմական համագործակցության, պաշտպանական բարեփոխումների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռազմական կրթությանը, բարեփոխումներին, փոխգործունակությանը և հանրային դիվանագիտությանը։ Երևանի ռազմական ակադեմիայում իր ելույթում Ադամչակը նախանշել է ՆԱՏՕ-ի և Հայաստանի հետագա համագործակցության հնարավոր ոլորտները, ինչպես նաև քննարկել է Ուկրաինայի պատերազմը՝ համերաշխություն հայտնելով Կիևին և դատապարտելով «ռուսական ագրեսիան»։ Հատկանշական է, որ հրապարակային հաղորդագրություններում չի նշվում, թե ինչպես է հայկական կողմն արձագանքել Ռուսաստանի հասցեին հնչող կշտամբանքներին, ինչը կարող է վկայել նրա զգուշավոր դիրքորոշման մասին։
Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը. ՆԱՏՕ-ի հնարավոր մտադրությունները Հարավային Կովկասում...

👉 Հոդվածի շարունակությունը հղումով
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇬🇪 Վրաստանում քայլեր են ձեռնարկվում 2013-2014 թվականներին երկիրը Ուկրաինայի ճանապարհին կանգնեցնելու ուղղությամբ։

Սակայն այս անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների փոխարեն Թբիլիսիում ներկա են ԵՄ պատվիրակները։

Տեսանյութում երևում է, թե ոնց են Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին մասնակցում բազմաթիվ բարձրաստիճան եվրոպացի պատվիրակներ, այդ թվում՝ Բունդեսթագի արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի նախկին փոխարտգործնախարար և այսօր (դեռ) իշխող SPD կուսակցության անդամ Միխայել Ռոթը։

Սա կոչվում է «ժողովրդավարություն», այլ ոչ թե ուղղակի միջամտություն այլ պետության ներքին գործերին և բախումների հրահրում։

#Վրաստան
🇸🇪 Շահերի բախում «կանաչ» ռուսաֆոբների շարքերում

Շվեդիան որոշել է դադարեցնել ծովային հողմակայանների շինարարությունը՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են խոչընդոտել ռուսական հրթիռների վաղ հայտնաբերմանը:

Տեխնիկական խնդիր իրականում կա՝ հողմային տուրբինները խանգարում են ռադարային ՀՕՊ համակարգերին՝ երբեմն խավարելով տեսանելիությունը թևավոր հրթիռներին բնորոշ ցածր բարձրությունների վրա։

Շվեդ զինվորականները պնդում են, որ կայանների կառուցումը նաև ավելի է դժվարացնում բալիստիկ հրթիռների վաղ հայտնաբերումը, քանի որ հողմային տուրբինների կողմից ստեղծված «ստվերը» դանդաղեցնում է դրանց հայտնաբերումը, ինչը նվազեցնում է դրանք որսալու ժամանակը: Բացի այդ, ըստ շվեդների, հողմակայանները «խանգարում են սուզանավերի հայտնաբերմանը», ինչը ավելացնում է սկանդինավյան երկրի ավանդական մտահոգությունները:

Այս պահին շինարարությունից հրաժարվելուց այլ ընդունելի լուծում չկա, ուստի հողմակայաններ տեղադրվում են միայն երկրի արևմտյան ափին։

Այս խնդիրը արդիական է ոչ միայն Շվեդիայի համար։

Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեն ռուսաֆոբիաներով տառապող բնապահպաններն ու «կանաչ» էներգիայի կողմնակիցները։ Նրանք հիմնականում աջակցում են Ռուսաստանին զսպելուն ուղղված միջոցառումներին, բայց նաև աջակցում են մաքուր էներգիայի, այդ թվում՝ հողմակայանների զարգացմանը:

😎 Շահերի այս բախումը կարող է բավականին ուշագրավ զարգացումներ ունենալ։

#Շվեդիա #Ռուսաստան
🇬🇭🇨🇳 Աֆրիկայում չինական տնտեսական էքսպանսիայի արդյունքները զգալի հաջողություններ են ցույց տալիս

Վառ օրինակներից մեկը Գանայի պատմության մեջ ամենամեծ ոսկու հանքի հայտնաբերումն էր:

Ոլորտը մշակում է չինական «Shandong Gold» ընկերությունը իր դուստր ընկերության՝ «Cardinal Namdini Gold Limited»-ի միջոցով։ Հանքավայրը գտնվում է Տալենսի շրջանում՝ երկրի Վերին Արևելյան շրջանում։

Ակնկալվում է, որ 15 տարի տևողությամբ բաց հանքում 150 միլիոն տոննա հանքաքարից կվերցնեն մոտավորապես 5 միլիոն ունցիա ոսկի:

Բացման արարողության ժամանակ Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն ընդգծել է երկրի հյուսիսային շրջաններում լայնածավալ հանքարդյունաբերության կարևորությունը։

#Չինաստան #Աֆրիկա #ԳլոբալՀարավ
Լսեք ինչ են ասում Ֆրանսիայի նախագահը և ՆԱՏՕ-ի պետքարտուղարը

Կարճ ասեմ ոչ դիվանագիտական բառերով՝ Արևմուտքը պատերազմ է հայտարարելու Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Իրանին, որոնք «վտանգ են ներկայացնում եվրոպական անվտանգությանը և համաշխարհային խաղաղությանը»։

Այսինքն, տեսանելի ապագայում Հայաստանի միակ բարեկամ հզոր հարևանը՝ Իրանը, և միակ ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, մտնելու են «կենաց մահու» պատերազմի մեջ։

Այդ համատեքստում Հայաստանին սպառնում է գոյաբանական վտանգ, իսկ Հայաստանի տարածքում ապրող հայությանը՝ լավագույն դեպքում արցախահայության ճակատագիրը (վատագույն դեպքում՝ 1915 2.0)։

🤔 Հայ րնդդիմադիրներ, դուք գոյություն ունե՞ք։