⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
150 subscribers
697 photos
218 videos
396 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇦🇲🇪🇺 Եվրոպական հանրաքվե Հայաստանում

Հայաստանում արևմտամետ ակտիվիստներն արդեն հավաքել են ԵՄ անդամակցության հանրաքվեի համար անհրաժեշտ 50.000 ստորագրություն։

Եթե երկրի խորհրդարանը հրաժարվի դրա հիման վրա հանրաքվե նշանակել, ապա նրանք պետք է հավաքեն 300.000 հազար ստորագրություն։ Այս դեպքում խորհրդարանի համաձայնությունը չի պահանջվում հանրաքվեի նշանակման համար։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի գաղափարը հայ «արևմտամետների» հաջողությունն է։

Նախ, դա երաշխավորում է նրանց շարունակել եկամուտներ ունենալ դրսից դրամաշնորհների տեսքով, քանի որ անկախ արդյունքից՝ գործընթացն ինքնին վճարվում է և կայուն եկամուտ է բերում։ Եթե անգամ Հայաստանի խորհրդարանը հիմա չաջակցի այդ նախաձեռնությանը, և «արևմտամետները» ստիպված լինեն հավաքել ևս 300.000 ձայն, դա նրանց միայն օգուտ կբերի՝ կերկարաձգվի «աշխատանքային պայմանագրի» ժամկետը՝ ամրագրելով համապատասխանաբար նոր դրամաշնորհային փոխանցումներ։

Այս սցենարը ձեռնտու է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրին», քանի որ, եթե ինչ-որ բան այնպես չգնա, ապա Նիկոլ Փաշինյանը Կրեմլին կտեղեկացնի, որ ինքը հանրաքվեի կողմնակից չի եղել, նույնիսկ արել է այն ամենը, ինչ կախված է իրենից ու խորհրդարանից, բայց ակտիվիստները նույնիսկ 300.000 ստորագրություն են հավաքել։

Բացի այդ, հանրաքվեն ինքնին Արևմուտքի մարտավարական հաղթանակն է։ Այս գործընթացը, նույնիսկ եթե այն թվում է անիմաստ, շեղում է հայ հասարակության ուշադրությունը, մինչ տարածաշրջանում էական (ոչ հայանպաստ) աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։

Բրյուսելին ամենաքիչն է հետաքրքրում հանրաքվեի արդյունքը։ Եվրամիությունը նույնիսկ կշահի, եթե հայ ժողովուրդը դեմ քվեարկի։

Ինչո՞ւ։ Բացատրեմ։ Որովհետև դա ԵՄ-ին «բարոյական իրավունք» կտա հրաժարվել հայաստանյան որոշ ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների հետագա աջակցությունից՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ին դեմ քվեարկելը հայ հասարակության ժողովրդավարական ընտրությունն է: Հանրաքվեի բացասական ելքի դեպքում Բրյուսելը հանգիստ խղճով կարող է ասել. «Մենք հարգում ենք ժողովրդավարությունը, հայ ժողովուրդը ներկա փուլում չի ձգտում դեպի Եվրոպա, ուստի մաղթում ենք ձեզ հաջողություն, ապրեք նախկինի պես»։ Նման արդյունքը ԵՄ-ին կազատի Հայաստանի հետ հետագա մերձեցման պարտավորություններից։
Իսկ եթե հայ հասարակությունը քվեարկի միանալու օգտին, ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանին և լրացուցիչ պատճառներ ու ռեսուրսներ գտնի ինտեգրումից հրաժարվելու համար, ինչը շատ ավելի դժվար և ծախսատար է։

Արդյունքում Արևմուտքն ավելի հեռատես է խաղում, քան թվում է առաջին հայացքից։ Նրա քայլերի թերագնահատումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ինչպես արդեն եղավ 2018 թվականից, երբ հայ ժողովրդին թված, թե ինքը հաղթել է և հեղափոխություն է իրականացրել։ Այնինչ իրականում նա ռազմավարական պարտություն կրեց՝ կորցնելով Արցախը՝ անպաշտպան կանգնելով բազմաթիվ գոյաբանական մարտահրավերների առջև։

#Հայաստան #Եվրամիություն
🇦🇲🇬🇪 Իրականության մեջ ո՛չ Վրաստանում, ո՛չ Հայաստանում չկա ռուսամետություն։ Դա Արևմուտքի կողմից հորինված և վրացական/հայկական հասարակությունների գիտակցության մեջ ներմուծված ֆեյք է, որի հիմնական նպատակն է բարձրացնել ազգային-պահպանողական և կառուցողական շարժումները տապալմանն ուղղված քաղաքականության արդյունավետությունը, քանզի պատշաճ կրթություն չստացած և դրանով իսկ չկողմնորոշված, բայց հանրային կյանքում ակտիվ և սեփական Հայրենիքը/ազգը սիրող վրացին/հայը չեն պայքարի
ազգային-պահպանողականների դեմ, բայց կպայքարեն «ռուսամետների» դեմ։


#հայաստան #վրաստան
🇬🇪🇪🇺🇺🇲 Ընտրությունները Վրաստանում և Արևմուտքի մարտավարական պարտությունը

👉 Թեմայի սկիզբն այստեղ

Արևմուտքն այս փուլում պարտվեց Վրաստանին, սակայն են «ճակատամարտը» շարունակվելու է՝ Արևմուտքը չի հրաժարվի իր նպատակներից։

Հավաքական Արևմուտքը Վրաստանը դիտարկում է որպես «ցատկահարթակ» տարածաշրջանում, ինչպես նաև երկիր, որը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:

Սակայն վրացական իշխանությունների ներկայիս պահվածքը լուրջ կասկածներ է հարուցում Արևմուտքում այդ նպատակներին Վրաստանի համապատասխանության վերաբերյալ։

Ելնելով Վրաստանի կարևորությունից հարավկովկասյան տարածաշրջանում իր նախագծերի իրականացման գործում՝ Արևմուտքը դժվար թե հետ կանգնի և կշարունակի կոշտ ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ ակնկալելով, որ նա կվերադառնա եվրոպամետ կուրսի։

Այդ նպատակներին հասնելու համար կուժեղացվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արտաքին ճնշումը, առաջին հերթին՝ տնտեսական պատժամիջոցների տեսքով, որոնք կամ կարող են Թբիլիսիին մղել փոխզիջումների՝ արյունալի «մայդանից» և հեղաշրջումից խուսափելու համար, կամ հակառակը՝ հանգեցնել հասարակության համախմբմանը իշխանությունների շուրջ, ինչը կամրապնդի հակաարևմտյան տրամադրությունները երկրի ներսում։

Բոլոր պարագաներում ներկայիս իրավիճակը և դրանից բխող զարգացումները վրացական կառավարությանը կդնեն Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու դժվարին խնդրի առջև։ Մի կողմից՝ եվրոպամետ ճանապարհին վերադառնալը պահանջում է արևմտյան չափանիշներին համապատասխանություն և Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության իրականացում՝ ընդհուպ մինչև Կիևի հետ ռազմական դաշինք։ Մյուս կողմից, այս ճանապարհից հրաժարվելը կարող է հանգեցնել Արևմուտքի աջակցության կորստի և այլընտրանքային դաշինքներից կախվածության մեծացմանը, ինչը, իր հերթին, էապես կազդի երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա՝ փոխելով այն «180 աստիճանով»։

Ուստի Թբիլիսին կա՛մ պետք է ընդունի լիբերալ Արևմուտքի պայմանները, այսինքն՝ ներողություն խնդրի և նոր եռանդով շարունակի հակառուսական քաղաքականությունը մինչև երկրորդ ճակատի բացումը՝ «Ուկրաինան փրկելու», իրականում «Ուկրաինա 2» դառնալու հեռանկարով, կա՛մ սկսել սերտ համագործակցել ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն), BRICS+ երկրների հետ և վերջապես միանալ «3+3» ձևաչափին (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա, Իրան, Ռուսաստան):

Եթե Արևմուտքին չհաջողվի իր կողմը գրավել Վրաստանին, ապա արդեն հաջորդ տարի Երևանում կարող է սկսվել «արժեքների վերագնահատման» գործընթաց հօգուտ Մոսկվայի, ինչն այսօր տեղի ունեցող զարգացումներին աշխարհաքաղաքական շատ ավելի լայն մասշտաբներ կտա։

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակն այստեղ

#Վրաստան
🇩🇪 🇦🇹 Իսլամը Գերմանիայում և Ավստրիայում

Գերմանական հանրային մամուլում հրապարակված մի հոդվածի համաձայն՝ երկրում ապրող մուսուլմանների 68%-ը ենթարկվում է խտրականության։ Այս հարցում ԵՄ երկրների շարքում առաջատարն է համարվում Ավստրիան (նույնպես գերմանալեզու երկիր), որտեղ մուսուլմանների 71%-ը ենթարկվում է խտրականության։

Ես չեմ պատրաստվում կասկածի տակ դնել այս տեղեկատվության հավաստիությունը, քանի որ դրա քննարկումն այս դեպքում անիմաստ է։

Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով են նման տվյալներ հրապարակվում մամուլում և ինչ միջոցառումներ են նախապատրաստվում գերմանական և ավստրիական հասարակությունների համար:

#Գերմանիա #Ավստրիա
🇦🇲🇹🇷 «Թյուրքական պետությունների կազմակերպության» զարգացումը և նոր մարտահրավերները Հայաստանի համար

Աստիճանաբար խորանում է Թուրքական պետությունների կազմակերպության (OTS) անդամ երկրների միջև փոխգործակցությունը։ Օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որին մասնակցեցին արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության հարցերով պատասխանատու նախարարները։
Սա այս ձևաչափով առաջին հանդիպումն էր: Արդյունքում ստորագրվեց հռչակագիր՝ ուղղված արդյունաբերության զարգացմանը, առևտրի և ներդրումների խթանմանը, փոքր և միջին բիզնեսին աջակցելուն, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։
Մինչև անցյալ տարի OTS-ը հիմնականում սահմանափակվում էր թյուրքական ժողովուրդների միասնության մասին հայտարարություններով և Էրդողանի՝ ռուսական տարածքները ընդգրկող քարտեզով։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իսկապես սկսել է իրագործել հիմնադրման ժամանակ դրված գաղափարները: Այժմ շեշտը դրվում է արդյունաբերության և գիտության վրա: Այս ակտիվ քայլերը OTS-ի անդամներին մոտեցնում են տարվա առանցքային իրադարձությանը` նոյեմբերին նախատեսված Բիշքեկի գագաթնաժողովին:
Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) շրջանակներում համագործակցության ընդլայնումը զգալի պոտենցիալ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Նախ, Անկարայի և Բաքվի միջև տնտեսական և տեխնոլոգիական կապերի խորացումը ուժեղացնում է ոչ միայն նրանց տնտեսական, այլև քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում՝ ստեղծելով լրացուցիչ լծակներ Հայաստանի վրա։ Եթե թյուրքական պետությունները ընդլայնեն առևտրի և ներդրումների հոսքերը հիմնականում UTC-ների շրջանակներում, Հայաստանը կարող է հայտնվել հարաբերական տնտեսական մեկուսացման մեջ: Այն արդեն իսկ ապրել է մեկուսացման նմանատիպ փորձ, երբ տարածաշրջանի և Եվրամիության միջև առանցքային էներգետիկ նախագծերն իրականացվել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ շրջանցելով իր տարածքը։

Այս համատեքստում առանձնահատուկ արդիական է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, որը կախված է տարածաշրջանային էներգետիկ միջանցքներից։ OTS-անդամ երկրների միջև կապերի ամրապնդումը կարող է Ադրբեջանին լրացուցիչ լծակներ տրամադրել ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային նախագծերի վրա: Սա իր հերթին կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանային էներգետիկ ոլորտում՝ սահմանափակելով Հայաստանի հասանելիությունը կայուն էներգետիկ ռեսուրսներին։ Սա հատկապես վերաբերում է Ռուսաստանից Վրաստանով անցնող էներգետիկ միջանցքներին։

👉 Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ հիշատակել հայ-վրացական համագործակցության դերին վերաբերող իմ առաջարկությունը։

Բացի այդ, OTS-անդամ երկրների միջև ռազմական փոխգործակցության խորացումը վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի պետական անվտանգության համար, հատկապես, եթե դա ուղեկցվի սպառազինությունների մատակարարման ավելացմամբ և Հարավային Կովկասում համատեղ զորավարժությունների մասնակցությամբ։
Հայաստանի համար դա նշանակում է դիվանագիտական ակտիվության ակտիվացման, նոր գործընկերների որոնման և, որ ամենակարևորը, գոյություն ունեցող դաշինքների ամրապնդման անհրաժեշտություն՝ կանխելու տարածաշրջանային փոփոխվող իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները։ Առաջին հերթին կարևոր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, ինչը կարող է բարձրացնել Հայաստանի կայունությունը։
Երևանը նաև պետք է կենտրոնանա տնտեսական կապերի դիվերսիֆիկացման վրա, հատկապես ԵԱՏՄ-ի գործընկերների և BRICS+ որոշ երկրների, այդ թվում՝ OTS-անդամների հետ։ Դա կօգնի նվազեցնել տնտեսական խոցելիությունը Անկարայից և Բաքվից հնարավոր մեկուսացումից:
Հատկապես կարևոր է Իրանի հետ կապերի խորացումը, որը Հայաստանի համար առանցքային գործընկեր է իր ռեսուրսներով, աշխարհաքաղաքական դիրքով և անկախ քաղաքականությամբ։ Իրանի հետ ենթակառուցվածքների, էներգետիկայի և լոգիստիկ նախագծերի զարգացումը, ինչպիսիք են այն Վրաստանին և հետագայում Ռուսաստանին կապող միջանցքները, կարող են այլընտրանքային ուղիներ առաջարկել և հավասարակշռություն ապահովել թյուրքական ազդեցության աճի պայմաններում:
Ոչ պակաս կարևոր է պաշտպանական դաշինքների պահպանումն ու ամրապնդումը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, որը կարող է Հայաստանին ապահովել անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
Ցանկալի է փորձել ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծել տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնք OTS-ի անդամ չեն: Կարևոր է նաև ներդրումներ կատարել սեփական բանակի արդիականացման և պաշտպանական նոր տեխնոլոգիաների որոնման մեջ։

#Թուրքիա #Թուրան
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
Հայկական պետականության կառավարում «ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

Հոդվածի այս տաբերակը վերջին անգամ վերամշակվել էր 2022 թվականի հոկտեմբերի 29-ին: Այսօր՝ ուղիղ 2 տարի անց, այն հրապարակվում եմ կրկին:

Հաշվի առնելով աշխարհագրական (տարածքային), դեմոգրաֆիկ և ֆինանսատնտեսական առումներով Հայաստանի ռեսուրսների խիստ սահմանափակ լինելը, հայկական պետականության առջև ծառացած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերները, 1991 թվականի անկախությունից ի վեր երկրին պարտադրված և շարունակական պատերազմական իրավիճակը, չափազանց բարձր նշանակություն են ստանում գործադիր իշխանության գործունեության արդյունավետությունը, պետական իշխանությունների և երկրի ազգաբնակչության սերտ համագործակցությունը, երկրի ողջ ներուժի կենտրոնացումը:

Օր առաջ անհրաժեշտ է պատասխան գտնել ամենակարևոր հարցերին, դրանք են՝ «որտե՞ղ է կանգնած» հայկական պետականությունը և «ո՞ր ուղղությամբ» պետք է նա շարժվի:

Սկզբնական քայլերի մշակման և նրանց համակարգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ հետախուզական, ներքին և արտաքին անվտանգության, արտաքին քաղաքականության, երկրի տնտեսական զարգացման համար անմիջականորեն պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լավագույն մասնագետներից բաղկացած Հայկական Ազգային Վերլուծական Կենտրոն (այսուհետ՝ ԿԵՆՏՐՈՆ)...

👉 Շարունակությունը grigoryan.info
կամ Telegraph։

#հայաստան #բնագիծ
🇬🇪🇹🇷Թուրքիայի նախագահը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ

«Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն վրաց ժողովրդի հաջողությանը և տարածաշրջանում կայունությանը։ Ուրախ եմ, որ վրաց ժողովրդի կամքն արտացոլող ընտրություններն անցել են հանգիստ և անվտանգ մթնոլորտում», - ասված է շնորհավորհանքում։

Էրդողանի շնորհավորանքը ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս Անկարայի սեփական քաղաքական գծերը և մոտեցումների տարբերությունները եվրոպականի հետ։ Սա լրացուցիչ ազդանշան է Արևմուտքին առ այն, որ Թուրքիան պատրաստ է շարունակել ինքնուրույն աշխատել, հատկապես տարածաշրջանային հարցերում։

#Թուրքին #Վրաստան
🇩🇪 Շարունակում է Գերմանիայի տնտեսության, մասնավորապես, ավտոմոբիլաշինության ոլորտի անկումը։
Մեքենաների արտադրության ծավալների անկմանը զուգահեռներ սկսվում է աշխատողների գործադուլը։

Այսօր «Volkswagen»-ի և «BMW»-ի որոշ գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել։

Օրվա ընթացքում արտադրությունը դադարեցվել է։

Սա նախազգուշացում է։ Ցուցարարների հիմնական պահանջն աշխատավարձերի բարձրացումն է, ինչը, ըստ արհմիության, անհրաժեշտ է աճող գնաճի պատճառով։

#Գերմանիա
Օպերացիա «Ծովային առյուծ» (seelöwe)

Լոնդոնի հետախուզությունը տեղյակ էր, որ դեռևս 1930-ական թվականների երկրորդ կեսերից Բեռլինի ամենակարևոր թիրախներից մեկը հենց ինքը Լոնդոնն է։
Սկսվում է «Լոնդոնի փրկության օպերացիան», որի հիմնական տակտիկան կայանում է ոչ թե Բեռլինին հակահարված հասցնելու, այլ նրա հարվածի ուղղությունը շեղելու մեջ։

Արդյունքում, չնայած նրան, որ 1939 թվականին մշակվում էին Լոնդոնը գրավելու պլաններ, 1940 թվականի մայիսի 10-ին գերմանական բանակը հարվածում է Ֆրանսիային այնպես, որ ուղիղ 1 ամիս անց ֆրանսիական կառավարությունը փախնում է Փարիզից։

Լոնդոնն անում է ամեն հնարավորը, որպիսի ֆրանսիացիներին համոզի կռվել գերմանացիների դեմ, եթե պետք է մինչև վերջին ֆրանսիացին։ Նա խոստանում է ֆինանսական և ռազմական օգնություն, եղբայրական հավատարմություն և այլն։

Ամփոփեմ, Բեռլինի «ֆրանսիական օպերացիան» պաշտոնապես ավարտվում է 1940 թվականի հունիսի 25-ին։ Իսկ Փարիզը, որտեղ (ով չգիտի, իմանա) դեռևս 1871 թվականին հռչակվել էր Գերմանական կայսրությունը, արդեն հունիսի 14-ին լիովին գտնվում էր գերմանացիների վերահսկողության ներքո։

Լոնդոնը «խառնվել է իրար»։ Այնտեղ հասկանում են, որ Փարիզի օրն են ընկնելու։ Բարձրացնում են օդ ամեն ինչ, ինչ կարող է թռնել և ուղարկում Բեռլինի վրա։ Գերմանական ՀՕՊ-ն օդում «սատկացնում է» դրանց մոտ 80 տոկոսը։
Լոնդոնում սկսվում է պանիկա։ Օգնություն են մուրում Վաշինգտոնից։ Այնտեղից էլ մեծ հաշվով «ձեն-ձուն» չկա, քանի որ, պայմանական ասած, միայն «Ժավելիններով» երկար չես կռվի։

Լոնդոնն իր հարավային ափերում մոբիլիզացնում է նավատորմը, սակայն արդեն իսկ առաջին վերլուծությունները ցույց են տալիս, որ գերմանական օդուժը՝ Լուֆտվաֆեն, «սատկացնելու է» թագավորական նավատորմի մեծ մասը, քանի որ Բրիտանական կղզու և եվրոպական մայրցամաքի միջև ջրային տարածքը նավերի մանևրելու համար փոքր է, իսկ օդում գերիշելու են գերմանացիները։ Պանիկան խորանում է։

Բրիտանացիների խուճապը հասնում է իր գագաթնակետին, երբ Բեռլինում 1940 թվականի հուլիսի 16-ից պաշտոնապես մեկնարկում են Բրիտանական կղզին գրավելու օպերացիայի նախապատրաստական քայլերը։ Օպերացիան ստանում է «Ծովային առյուծ» կոդային անվանումը։
Ինչպես սկզբից նշեցի, Լոնդոնին պետք էր «շեղել հարվածի ուղղությունը»։

Եվ այսպես, 1941 թվականի հուլիսի 4-ին մեկնարկում է «Բարբարոսա» օպերացիան։

Հետագայում, երբ Գերմանիան կտապալվի և կօկուպացվի, անգլո-սաքսոնական պատմաբան-վերլուծաբանները կնշեն, որ «Ծովային առյուծը» բացառապես Ստալինին շեղելու նպատակ ուներ, քանի որ Բեռլինը հասկանում էր, որ Լոնդոնոի դեմ նա չի կարող կռվել և հաղթել։ Այս վարկածին կհավատան գրեթե բոլորը, այդ թվում՝ շատերը նաև Մոսկվայում։

#գերմանիա #ww2 #seelöwe
🇷🇺🇺🇲 ԱՌՃԱԿԱՏՈՒՄ. Վաշինգտոնի աշխարհաքաղաքական մարտավարության որոշ դրվագների մասին

Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը Միացյալ Նահանգների մասին՝ քննադատել կամ գովաբանել նրա արտաքին քաղաքականությունը, աջակցել Հարիսին կամ Թրամփին, գնահատել Վաշինգտոնի ուկրաինական քաղաքականությունը և այլն։

Սակայն արդեն այս փուլում ԱՄՆ-ն իր համար լուծում է ռազմավարական խնդիր՝ հիմնովին թուլացնում է եվրոպական տնտեսության հենասյուները, որոնք դեռ մասամբ անկախ են Ամերիկայից, մեծացնում է ԵՄ անդամ երկրների ռազմական արդյունաբերության կախվածությունը ամերիկյան ընկերություններից, արդիականացնում է ԵՄ երկրների օդային հարձակման ուժերը (ինքնաթիռներ, հրթիռներ) և հակաօդային պաշտպանության համակարգերը ամերիկյան արտադրության զենքերի, զինամթերքի և այլ բաղադրիչների օգնությամբ։ Եվրոպական ճակատում ընդլայնում է ՆԱՏՕ-ի կարողությունները և այլն։

Բացի այդ, ԵՄ մի շարք երկրներ նույնպես աննախադեպ քանակությամբ արտադրանք են պատվիրում Իսրայելի ռազմական արդյունաբերությունից։ Այստեղ խոսքը գնում է հիմնականում բարձր տեխնոլոգիական զենքերի մասին։

🇩🇪 Այս ֆոնի վրա ֆորմալ առումով շահում է նաև գերմանական ռազմական արդյունաբերությունը՝ աստիճանաբար գրավելով ԵՄ երկրներում ծանր և միջին զրահատեխնիկայի շուկան (տանկեր և այլն)։
Նշվեց «ֆորմալ առումով», քանի որ Ֆրանսիայում կարտադրվեն գերմանական ծանր զրահատեխնիկայի նոր սերնդի մի շարք առանցքային բաղադրիչները, որոնք այս տանկերն ըստ էության կդարձնեն ֆրանս-գերմանական արտադրանք:

🤔 Այս համատեքստում արժե ուշադրություն դարձնել քաղաքացիական նշանակության գերմանական մեքենաշինության ոլորտի կտրուկ անկման վրա, որը մուլտիպլիկատիվ առումով սպառնում է հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստին։ Այս ոլորտում շատ գործարաններ հակված են աշխատանքի ընդունելու երիտասարդ, ֆիզիկապես պատրաստված, բայց սովորաբար ոչ բարձր կրթությամբ կադրերի: Հասարակության տվյալ խավը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կկանգնի, եթե գործարանները ամբողջությամբ կամ մասնակի փակվեն։
Տրամաբանությունը մեզ կարող է հուշել, որ այս գործընթացը հավանաբար Վաշինգտոնի նախապես ծրագրված ընդհանուր ռազմավարության մի մասն է:

Գործազուրկ աշխատողները տեսականորեն կկարողանան աշխատանքի տեղավորվել աճող պատերազմական արդյունաբերության մեջ: Բացի այդ, գերմանական բանակում ավելանում է անձնակազմի թիվը, և ֆիզիկապես ուժեղ, համեմատաբար երիտասարդ մարդիկ, ովքեր նախկինում աշխատել են գործարաններում, կարող են աշխատանք գտնել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի ամրապնդման ստորաբաժանումներում։

Այս ամենի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Վաշինգտոնը, նույնիսկ այս փուլում զիջելով Ռուսաստանին Ուկրաինայում, Եվրասիական մայրցամաքի արևմտյան մասում հիմք է ստեղծում Ռուսաստանի և նրա եվրասիական մայրցամաքային աշխարհաքաղաքականության դեմ, որի բաղկացուցիչ մաս է կազմում Կենտրոնական Եվրոպայի տարածքում (Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի արևմտյան տարածքներ) «Ռուսական աշխարհի» հայեցակարգի ամրապնդումն ու ընդլայնումը, ռազմավարական պայքարը շարունակելու համար։

Վաշինգտոնի համար միակ իրական սպառնալիքը ԱՄՆ-ի խորացող ներքին պառակտումն է և ժողովրդագրական վերափոխումը, որն արդեն իսկ կարճաժամկետ հեռանկարում կարող է ինստիտուցիոնալ ճգնաժամ առաջացնել ԱՄՆ ներքին անվտանգության համակարգում՝ անկանխատեսելի հետևանքներով։ Սա լավ են հասկանում առնվազն Հանրապետականները։ Ահա թե ինչու նրանց թեկնածու Թրամփն ընդգծում է «ներքին խնդիրների վրա կենտրոնանալու» անհրաժեշտությունը՝ միաժամանակ առաջ մղելով «Ամերիկան առաջին հերթին» հայեցակարգը։ Սա ամենևին չի նշանակում, որ անդր-ատլանտյան դաշինքի հեգեմոնը պետք է հրաժարվի իր արտաքին աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, ինչպես կարծում են որոշ անհեռատես վերլուծաբաններ։

#ԱՄՆ #Ռուսաստան
🇺🇲 Դեմոկրատներն ընդդե՞մ «աղբի»՝ ընտրություններին ընդառաջ դիմակայության նոր սրացում ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում զայրույթի ալիք է բարձրացել Ջո Բայդենի հայտարարությունից հետո, առ այն, որ Պուերտո Ռիկոն «աղբի կղզի է»։

Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Բայդենը։ Կա երկիմաստություն՝ արդյոք նա հանրահավաքի ժամանակ չարաբաստիկ հայտարարություն արած անձին է անվանել «աղբարկղ», թե՞ ընդհանրապես ակնարկում է Թրամփի կողմնակիցներին։

Թրամփի քարոզարշավն արդեն ակտիվորեն օգտագործում է այս իրադարձությունն իր դիրքերն ամրապնդելու համար, մինչդեռ Սպիտակ տան վարչակազմը դժվարությունների է հանդիպում Բայդենի խոսքերը բացատրելու և պաշտպանելու հարցում, ինչը կարող է բացասաբար ազդել Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավի վրա:

Թրամփն ու նրա նախընտրական շտաբն առավելագույնս կօգտագործեն Բայդենի այս հայտարարությունն իրենց օգտին:

Հիմնական նպատակը, ամենայն հավանականությամբ, կլինի զանգվածային աջակցություն ներգրավելը, հատկապես այն ընտրողների շարքերից, ովքեր զգում են, որ թերագնահատված են քաղաքական իշխանության կողմից:
Հանրապետականները կփորձեն լայն հանրությանը փոխանցել ուղերձը, որ Բայդենը և, համապատասխանաբար Հարիսը, չեն հարգում սովորական ամերիկացիների տեսակետները, ինչը պետք է զգացմունքային արձագանք առաջացնի զանգվածների շրջանում և ամրապնդի այն համոզմունքը, որ Թրամփն ավելի մոտ է նրանց շահերին և կարիքներին, քան իրենց «աղբ» անվանողը։

Այս ամենը կօգնի կառուցել Թրամփի, որպես «մոռացված» մեծամասնության պաշտպանի կերպար՝ վերջին ճակատագրական շաբաթվա ընթացքում մոբիլիզացնելով դժգոհությունը Հանրապետականների օգտին։

#ԱՄՆ #elections
🇩🇪🇮🇷 Կտրուկ սրվում են Գերմանիայի և Իրանի հարաբերությունները

Իրանում ահաբեկչության մեջ մեղավոր իրանցի Ջամշիդ Շարմահդի մահապատժից հետո, ով նույնպես Գերմանիայի քաղաքացիություն ուներ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը հայտարարեց նոր պատժամիջոցների մասին, մասնավորապես՝ Իրանի երեք գլխավոր հյուպատոսությունները՝ Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Համբուրգում, կփակվեն, սակայն Բեռլինում Իրանի դեսպանատունը կշարունակի աշխատանքը։

Ըստ Բեռլինի, տվյալ մահապատիժը «սառնարյուն սպանություն է», ինչը ցույց է տալիս, որ Իրանի ռեժիմը շարունակում է դաժանորեն գործել՝ չնայած ղեկավարության վերջին կադրային փոփոխություններին։

Իրանը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի հյուպատոսությունների փակմանը: Ավելի վաղ Շարմախդի դատավճռի հրապարակումից հետո Գերմանիան և Իրանը վտարել էին երկուական դիվանագետի։ Իրանում Գեմանիայի դեսպանը «կոնսուլտացիաների նպատակով» Թեհրանից հետ է կանչվել Բեռլին։

Եվրոպական Միությունն իր հերթին ներկա փուլում դիտարկում է իրանցի պաշտոնյաների դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Թեհրանի հարաբերություններն Արևմուտքի, հատկապես Գերմանիայի հետ, ոչ միայն չունեն բարելավման տենդենց, այլ հակառակը՝ կշարունակեն ավելի վատթարանալ։

👉 Իբրև տեղեկատվություն

Ներկայումս Գերմանիայում ապրում է իրանական արմատներով մոտ 300.000 մարդ։ Իրանի հյուպատոսությունների փակումն առաջին հերթին կհարվածի այդ մարդկանց շահերին։

Ինչ վերաբերում է օտարերկրյա հյուպատոսական ծառայությունների փակմանը, ապա նախկինում Գերմանիայի կառավարությունը նման միջոցի է դիմել միայն մեկ անգամ՝ փակելով Ռուսաստանի չորս գլխավոր հյուպատոսություններ։ Այս որոշումը, որը կայացվել է 2023 թվականի մայիսին՝ 2022 թվականի փետրվարից մոտ 15 ամիս անց։

#Գերմանիա #Իրան
🌐 😎 Հաջորդ շաբաթը հետաքրքիր է լինելու

🇷🇺 Նոյեմբերի 4 - «Վալդայ» ֆորումի մեկնարկ։

🇺🇸 Նոյեմբերի 5 - ԱՄՆ նախագահական ընտրություններ։

🇺🇸 Նոյեմբերի 6-ի երեկոյան ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին արդյունքների ամփոփում։

🇷🇺 Նոյեմբերի 7 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ելույթը «Վալդայի» շրջանակներում։

#ԱՄՆ
🇺🇿 🇹🇷 Դեպի Թուրան՝ Ուզբեկստանն ու Թուրքիան ամրապնդում են երկկողմ համագործակցությունը

Հոկտեմբերի վերջին Տաշկենդում կայացավ կարևոր հանդիպում, որի ընթացքում Ուզբեկստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրեցին գործընկերության ամրապնդման «ճանապարհային քարտեզը»։

Բանակցություններին մասնակցում էին արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Ուշադրության կենտրոնում էր պետությունների ղեկավարների կողմից ընդունված որոշումների գործնական իրականացումը։

☝️Հանդիպման առանցքային թեմաները՝

🤝 Քաղաքական երկխոսության ամրապնդում,
🤝 Առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության ակտիվացում,
🤝 Անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համակարգման ուժեղացում,
🤝 Ուզբեկստանի նախագահի հունիսին Թուրքիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Թուրքական պատվիրակությունը հանդիպմանը փոխանցեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները և ընդգծեց ստորագրված ճանապարհային քարտեզի շրջանակներում կանոնավոր շփումների և համակարգված փոխգործակցության պահպանման կարևորությունը։

Կողմերը ոննարկվել են նաև հանրային դիվանագիտության, ակադեմիական փոխանակման և միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցեր։ Արտաքին քաղաքականության և իրավապահ մարմինների, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության արդի հարցեր, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները, սպառնալիքներին արդյունավետ հակազդելու ուղիները և այլ կարևոր թեմաներ։

♦️Այսամենը պետք է մտահոգի Երևանին։


#Ուզբեկստան #Թուրքիա #Թուրան
🇹🇷 Անկարան շարունակում է զարգացնել իր ներկայությունը Սև ծովի հյուսիսային ափին

Թուրքական «Baykar» ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի օգոստոս ավարտին հասցնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը, որը մտադիր է «Bayraktar» TB2 և TB3 անօդաչու թռչող սարքեր արտադրել, հայտնում է «Reuters» գործակալությունը։

«Մենք ավարտել ենք շինարարության 80%-ը և այժմ սարքավորումներ ենք պատվիրում: Պատերազմի ընթացքը կորոշի արտադրության մեկնարկի ամսաթիվը, սակայն գործարանը պատրաստ կլինի 2025 թվականի օգոստոսին»,- ասել է ընկերության համանում ղեկավար Բայրաքթարը։

«Baykar»-ը 5 տարվա ընթացքում 300 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի իր «Akinci» և «Kizilelma» ԱԹՍ-ի շարժիչների մշակման համար:

🤔🇷🇺🇹🇷 Ուկրաինայում ԱԹՍ-ի գործարանի կառուցումը նշանակալի քայլ է, որն անշուշտ կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Ներկայիս աշխարհաքաղաքական հանգամանքների համատեքստում դա կարող է դիտարկվել, իբրև աջակցություն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը, ինչը բնականաբար անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, քանի որ Ուկրաինայի տարածքում ռազմական արտադրության ի հայտ գալը Կիևի ռազմական ներուժն ուժեղացնող քայլ է։

Նման շրջադարձը, անկասկած, կարող է լարվածություն ստեղծել Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ Թուրքիան և Ռուսաստանը սերտ կապեր են պահպանում շատ այլ ոլորտներում, ներառյալ էներգետիկ և տնտեսական համագործակցությունը և այլն:

Մյուս կողմից, նախագիծը կարող է արտացոլել Թուրքիայի փորձը՝ ամրապնդել իր դիրքերը պաշտպանական արդյունաբերության և միջազգային շուկաներում, հատկապես Եվրոպայում, նամանավանդ, անօդաչու համակարգերի աճող պահանջարկի պայմաններում:

☝️ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Թուրքիան օգտագործում է այս իրավիճակը ի օգուտ իրեն՝ հավասարակշռելով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, նամանավանդ՝ հաշվի առնելով ուկրաինական պատերազմի հետագա զարգացման անկանխատեսելիությունը։

Այս ամենը պետք է լինի նաև Երևանի ուշադրության կենտրոնում։

#Ռուսաստան #Թուրքիա #Բնագիծ #Թուրան
🇦🇲🇺🇲 Ռուսաստանի «վտանգավոր ազդեցության» և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՋՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի կեսերին գտնվում էր Վաշինգտոնում՝ անտեղ կազմակերպված ԱՄՆ բանակի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին մասնակցելու պատրվակով։

Հոկտեմբերի 15-ին Էդվարդ Ասրյանը հանդիպել էր Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցության հրամանատարության հրամանատար բրիգադային գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գծով տեղակալ Թրեսսա Գենոուի, իսկ հոկտեմբերի 16-ին՝ ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։

Ըստ մամուլի՝ կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական գործընկերության ներկա վիճակը, առաջիկա ծրագրերն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդման և Հայաստանի զինված ուժերի արդիականացման ծրագիրը։

Վաշինգտոնը հաստատել է իր պատրաստակամությունն աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին Պետական գործընկերության ծրագրի և լրացուցիչ վերապատրաստման հնարավորությունների միջոցով։

☝️ Մտահոգություններ են արտահայտվել նաև տարածաշրջանում Ռուսաստանի «վտանգավոր ազդեցության» վերաբերյալ և նշվել է դրան հակազդելու անհրաժեշտությունը։

🤔 Հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցել Հայաստանի համար հնարավոր աղետալի հետևանքները, ապա հայ սպաները իսկապե՞ս անտարբեր են սեփական զինվորների և ազգի ապագա սերնդի ճակատագրի նկատմամբ։

#ԱՄՆ #Հայաստան
🇺🇲🇪🇺 ➡️ 🇦🇲 ⬅️ 🇷🇺

Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնների և ռուսական պետականության արտաքին քաղաքականության նպատակներն ու շահերը, ինչպես նաև այդ ամենին «հայկական մարտադաշտում» հասնելու մարտավարության հիմունքները։

https://youtu.be/R_GLs1sxrww?si=nI6FAZSgoLQM7mVq
🇺🇦 Մեկ ու կես միլիարդ զբոսաշրջության համար

Ուկրաինան ներդրումներ է կատարում շքեղ նախագծում, մինչդեռ Եվրոպան միլիարդներ է ծախսում Ուկրաինայից փախստականների վրա, գրում է շվեյցարական մամուլը:

Պատերազմից տուժած Ուկրաինայում մեծ լեռնադահուկային հանգստավայրի կառուցման մասին լուրերը տարակուսանք ու քննադատություն են առաջացնում Եվրոպայում։

Մինչ եվրոպական երկրները, ներառյալ Գերմանիան, Շվեյցարիան և այլ երկրներ, շարունակում են բազմաթիվ միլիարդների հասնող գումարներ հատկացնել ուկրաինացի փախստականների կարիքները հոգալու համար, Ուկրաինայի կառավարությունը մինչև 1,5 միլիարդ դոլար է ուղղում նոր ձմեռային հանգստավայր ստեղծելու համար:

Այս ներդրումը խոշորագույններից մեկն է Ուկրաինայի զբոսաշրջության ոլորտում։ Նախագիծը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին, ներառում է 25 հյուրանոցի կառուցում 5500 համարներով, 2,8 կմ երկարությամբ գոնդոլա վերելակով և երկրի ամենաերկար լեռնադահուկային համալիր։

#Ուկրաինա