🇦🇲 Մարդիկ, որոնք.
A. 2022-2023 թթ. սադրում էին Ռուսաստանի խաղաղապահներին և Արցախում «գյուղ առ գյուղ» մարդկանց աչքերում նսերմացնում էին ռուսներին,
B. այսօրվա Հայաստանի իշխանությունների ՀԱՆՑԱՎՈՐ քաղաքականությունը, մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը հավասարեցնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի ստորագրումը,
C. ասում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչել է միայն Ռուսաստանը, իսկ «միջազգային հանրությունը» (հավանաբար նկատի ունենալով «պեչենի» տվողներին)քննարկում են Արցախի կարգավիճակը,
D. 2018 թվականին «երկու ձեռքով» սատարել են Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջմանը և մինչև 2020 թվականը ակտիվ կերպով և ունեցած բոլոր հնարավորություններով շարունակել են ապակայունացնել Արցախի ներքաղաքական վիճակը,
E. և այլ, և այլն...
Այսօր Երևանում ՀՀ ԱԳՆ-ի դիմաց «փրկում են» Արցախը։
Ի՞նչ ասեմ։
#գաղափարական_անապատացում
#բնագիծ

BRICS+ և Ռուսաստանի «մեկուսացումը»
Այսօր Կազանում մեկնարկում է «BRICS»-ի գագաթնաժողովը, որն ակնկալվում է նշանակալից միջազգային իրադարձություն։ Այս գագաթնաժողովում նախատեսվում է հայտարարել հավասարության, արդարության և ընդհանուր շահերի սկզբունքների վրա հիմնված նոր աշխարհակարգի ձևավորման մասին։ Սա այլընտրանք կդառնա արևմուտքակենտրոն նախագծերին, որտեղ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնահերթությունները վեր են դասվում այլ երկրների շահերից։
Գագաթնաժողովը միավորելու է այն պետությունները, որոնց բնակչությունը գերազանցում է աշխարհի կեսը, և որոնց միացյալ տնտեսությունը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 50%-ը: Այս երկրները կքննարկեն իրենց ապագան առանց հավաքական Արևմուտքի մասնակցության։
#BRICS

🇹🇷🇦🇲 Թուրքիայի ռազմավարության մասին
Տարիներ առաջ Բեռլինում տեղի ունեցած զբոսաշրջիկության միջազգային հերթական ցուցահանդեսին (ITB Berlin, որի համամասնակիցն է նաև Գերմանիայի դաշնային կառավարությունը) մի հատված Թուրքիայի հսկայական տաղավարից։
Մեկնաբանություններն ավելորդ են այստեղ, սակայն ես մեկ բան գրեմ՝ Թուրքիան վաղուց էր նախապատրաստվում 2018 թվականի ապրիլի 23-ին և մայիսի 8-ին, ինչպես նաև դրան հաջորդող բազմաթիվ օրերին, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, 2021 թվականի «արտահերթ խորհրդարանական ընտրություններին», որի համար նպատակասլած իրականացվում էին բազմապիսի ծրագրեր, ուղղված այդ թվում՝ հայկական սփյուռքի և դիվանագիտության միջնորդավորված, սակայն համակարգային կառավարմանը և եկեղեցու հիմնասյուների թուլացմանը։
Հետադարձ հայացք նետելով պետք է խոստովանել, որ Թուրքիան բարձր արդյունքներ է գրանցել, ընդ որում ոչ միայն մեր ուղղությամբ։ Իրեն դա հաջողվեց հատկապես Էրդողան-Դավուդողլու տանդեմի իշխանության գալով։ Հետագայում վերջինս հեռացավ իհարկե, բայց ընդհանուր առմամբ որդեգրած ծրագիրն իրականացվում է մինչ օրս։
#Քուրքիա

Forwarded from Boris Murazi🇦🇲 (B M)
Արևմուտքը ֆանտաստիկ ընտրություն է կատարել։ Հավաքել է սկզբունքներ ու սրբություն չունեցողների աշխարհի հավաքականը։ Սրանցից մեկը հոր գերեզմանն է վաճառել, մեզ համար օրենք գրողներից մեկը փորձել է մորը բռնաբարել, մեկ այլ առաջնային դեմք մոր դեմ կեղծ ցուցմունք է տվել, նախարարներից մեկը հրաժարվել է հորից հանուն պաշտոնը, գործ կարող առաջին դեմքերից մեկը թաքցնում է հոր ով լինելը, չնայած բոլորը գիտեն ով է իր հայրը, օրենսդիրներից մեկը Ստամբուլում պու*անկա է աշխատել ու էլի բոլորը գիտեն դրա մասին, մյուսը ալֆոնս է, շատերը թմրամոլ են։ Ու սրանք միայն այն է ինչ մենք գիտենք, պատկերարցեք, թե ինչերի մասին մենք չգիտենք։ Իհարկե հոր գերեզման վաճառողները հանգիստ նաև Արցախ ու Հայաստան կհանձնեն։ Ֆանտաստիկ ընտրություն է կատարված։ Ու սրա մասին իմացողներ են եղել, որ սրան իշխանություն են տվել։
👍1
🇵🇸 Գազայի հատվածի համար կանխատեսվում է, որ մարդկային զարգացման ինդեքսը (HDI) կնվազի 1955 թվականի համար հաշվարկված մակարդակին:
HDI-ն ցույց է տալիս երկրի միջին միավորները մարդկային զարգացման հիմնարար ոլորտներում, օրինակ, կյանքի սպասվող տևողությունը և մեկ շնչին ընկնող եկամուտը:
#Պաղեստին #Իսրայել
P. S. Սա երբ կարդում ենք, հասկանու՞մ ենք, ում պետք է մենք շնորհակալ լինենք։

«Գունավոր հեղափոխության» փորձ Հունգարիայում՝ Օռբանին Բրյուսելից (Բայդեն/Հարիս վարչակազմի աջակցությամբ) ցանկանում են փոխել։
Մոտ օրերս ձեզ տեսաուղերձով (YouTube) կպատմեմ ԵՄ-ի դրդապատճառների և Հունգարիայի ղեկավարի պայքարի մեթոդների մասին որոշ դրվագներ։ Դա կարևոր է վաղվա Հայաստանի համար։
#օսմանիզմ և #թուրան

🇷🇺🇺🇦 Զուգադիպություններ և զուգահեռներ
2014 թվականին, ուկրաինական հեղաշրջումից հետո, երկրի բանակի «Գեպարդ» հատուկ նշանակության գնդի բազայի վրա ստեղծվեց Ուկրաինայի ազգային գվարդիայի հատուկ նշանակության օպերատիվ գունդ, որը սկսեց զենքի ուժով ոչնչացնել երկրի արևելքում ապրող և սահմանադրական կարգը վերականգնել ցանկացող համաքաղաքացիներին Լուգանսկում, Դոնեցկում, Մարիուպոլում և այլ բնակավայրերում։
2022 թվականի փետրվարի 24-ից գունդը մասնակցում է Զապորոժիեի բնակավայրերի «պաշտպանությանը»։ Նրանց հաջողվեց կանգնեցնել ռուսական զորքերին այս ուղղություններով։
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Ուկրաինայի նախագահը գնդին պարգևատրեց «Արիության համար» պատվավոր կրծքանշանով։
2022 թվականի նոյեմբերի 9-ին, ՆԱՏՕ-ի ստանդարտների համաձայն, այս գունդը վերաֆորմատավորվեց հատուկ նշանակության 15-րդ օպերատիվ բրիգադի։ Եվ արդեն 2023 թվականի ամռանը «Մեծ հակահարձակման» արշավի շրջանակներում բրիգադը «Բարձրացրեք դրոշը Ղրիմի վրա» կարգախոսով, մասնակցեց ՆԱՏՕ-ի ուժերի նախապատրաստած հակահարձակմանը և ստացավ «Կարա-Դագ» անվանումը։
2023 թվականի վերջին բրիգադի մեծ մասը ֆիզիկապես ոչնչացվեց, և անձնակազմը նորից հավաքագրվեց, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներում պատրաստված զինվորներից։ Ռուսական բանակի հետ ձգձգված մարտերում այս տղաները նույնպես սիստեմատիկորեն զոհվեցին, բայց ամբողջ ժամանակ նրանք շարունակում էին համալրվել ՆԱՏՕ-ի չափանիշներով պատրաստված թարմ ուժերով:
Իսկ 2024 թվականի օգոստոսի վերջին բրիգադը տեղափոխվեց Դոնեցկի հյուսիս-արևելյան ճակատ՝ ուկրաինական բանակի «պաշտպանական անցքերը» փակելու համար, որը նախկինում մեկ այլ էլիտար, այսինքն՝ ուկրաինական բանակի ՆԱՏՕ-ի չափանիշներով ձևավորված ստորաբաժանման՝ 47-րդ բրիգադի առաքելությունն էր, որն իր հերթին 2024 թվականի օգոստոսի սկզբից տեղափոխվել է Կուրսկ՝ Կուրսկի շրջանի Կուրչատովի ատոմակայանը գրավելու նպատակով, և ամենայն հավանականությամբ այնտեղ էլ «կհուղարկավորվի», իսկ ընտանիքները կստանան «պարգևավճարներ»։
Սակայն այժմ 15-րդ հատուկ նշանակության «Կարա-Դագ» բրիգադը, որպես մարտական ստորաբաժանում, իրականում գոյություն չունի՝ լավագույններից լավագույնները ոչնչացվել են 2023 թվականի «Մեծ հակահարձակման» անտառներում, իսկ մնացորդները կոչնչացվեն Դոնբասի ուղղությամբ, որից հետո ոչ ոք իրենց փոխարեն չի կարողա արդյունավետ պաշտպանել Զապորոժիեի ճակատը 2025 թվականից սկսվսծ։
🤔 Ինչու՞ գրեցի այս ամենը», կհարցնեք դուք։
Ուշադրություն դարձրեք իրադարձությունների ամսաթվերին և բրիգադի անվանմանը: Այս ամենը, իհարկե, պատահականություն է, սակայն փորձեք ուշադրություն դարձնեք այս բոլոր զուգադիպություններին և զուգահեռներ անցկացրեք։
Եվ մեկ զուգադիպություն, այսօր Ռուսաստանում նշվում է հատուկ ջոկատայինների օրը։
#Ռուսաստան #Ուկրաինա #Հայաստան

🇦🇲🇦🇿🇷🇺 Ահա թե որտեղ կարող է Հայաստանի ղեկավարը հանդիպել Ադրբեջանի ղեկավարին՝ Ռուսաստանում։
Իհարկե կա նաև այլ երկիր՝ Թուրքիա, որը հայ ժողովրդին գռանտակեր ստահակները փաթեթավորում են, իբրև «ԱՄՆ/Եվրոպա»։
#Հայաստան #Ադրբեջան #Ռուսաստան

🇮🇱🇷🇺 Ռուսական դիվանագիտական «դեսանտը» Իսրայելում
Ռուսական բարձրաստիճան դիվանագիտական պատվիրակությունը ժամանել է Իսրայել՝ բանակցելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր գերիների փոխանակման շուրջ։
Բացի այդ, Մոսկվայից ժամանած հյուրերը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին են փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակը՝ Գազայում և Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով:
🤔 Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման բանակցություններին մասնակցելու հարցում մի շարք պատճառներով:
🔻 Նախևառաջ՝ այն ամրապնդում է Մոսկվայի դիվանագիտական դերը՝ թույլ տալով նրան միջնորդել միջազգային հակամարտություններում և հաստատել իր կարգավիճակը՝ որպես առանցքային խաղացողի Մերձավոր Արևելքում։
🔻 Բացի այդ, նման բանակցություններին մասնակցելն օգնում է Ռուսաստանին պահպանել և ընդլայնել ազդեցությունը տարածաշրջանում՝ պահպանելով կապերը ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինյան խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի հետ, ինչը նպաստում է կայունությանը այն վայրերում, որտեղ Ռուսաստանը ռազմավարական շահեր ունի, առաջին հերթին՝ Սիրիան:
🔻Կարևոր է նաև Իսրայելի հետ հարաբերությունների պահպանումը, որը Ռուսաստանի գործընկերն է անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև Երուսաղեմը կարող է լինել «միջնորդ» այլ գերտերության հետ հարաբերություններում։
🔻Վերջապես, Ռուսաստանը հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը։ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում անկայունությունը կարող է ներքաշել Իրանին և Հարավային Կովկասի առնվազն երկու երկրներին՝ խիստ բացասաբար անդրադառնալով Մոսկվայի անվտանգության և տնտեսական շահերի վրա։
☝️Հետևաբար միջնորդությունն օգնում է Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը և նպաստել իրավիճակի կայունացմանը։
#Ռուսաստան #Իսրայել

🇮🇱🇱🇧🇵🇸 Իսրայելն այսօր պայթեցրել է ևս մեկ մզկիթ հարավային Լիբանանում
Գերմանական վերլուծական մամուլում հրապարակվող նյութերի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 7-ից առայսօր Իսրայելն ավերել է ավելի քան 600 (վեց հարյուր) մզկիթ, ութ գերեզմանոց և երեք եկեղեցի, մեծ մասը Գազայի հատվածում:
#Իսրայել #Պաղեստին #Լիբանան #Երուսաղեմ

🇦🇲🇪🇺 Եվրոպական հանրաքվե Հայաստանում
Հայաստանում արևմտամետ ակտիվիստներն արդեն հավաքել են ԵՄ անդամակցության հանրաքվեի համար անհրաժեշտ 50.000 ստորագրություն։
Եթե երկրի խորհրդարանը հրաժարվի դրա հիման վրա հանրաքվե նշանակել, ապա նրանք պետք է հավաքեն 300.000 հազար ստորագրություն։ Այս դեպքում խորհրդարանի համաձայնությունը չի պահանջվում հանրաքվեի նշանակման համար։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի գաղափարը հայ «արևմտամետների» հաջողությունն է։
Նախ, դա երաշխավորում է նրանց շարունակել եկամուտներ ունենալ դրսից դրամաշնորհների տեսքով, քանի որ անկախ արդյունքից՝ գործընթացն ինքնին վճարվում է և կայուն եկամուտ է բերում։ Եթե անգամ Հայաստանի խորհրդարանը հիմա չաջակցի այդ նախաձեռնությանը, և «արևմտամետները» ստիպված լինեն հավաքել ևս 300.000 ձայն, դա նրանց միայն օգուտ կբերի՝ կերկարաձգվի «աշխատանքային պայմանագրի» ժամկետը՝ ամրագրելով համապատասխանաբար նոր դրամաշնորհային փոխանցումներ։
Այս սցենարը ձեռնտու է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրին», քանի որ, եթե ինչ-որ բան այնպես չգնա, ապա Նիկոլ Փաշինյանը Կրեմլին կտեղեկացնի, որ ինքը հանրաքվեի կողմնակից չի եղել, նույնիսկ արել է այն ամենը, ինչ կախված է իրենից ու խորհրդարանից, բայց ակտիվիստները նույնիսկ 300.000 ստորագրություն են հավաքել։
Բացի այդ, հանրաքվեն ինքնին Արևմուտքի մարտավարական հաղթանակն է։ Այս գործընթացը, նույնիսկ եթե այն թվում է անիմաստ, շեղում է հայ հասարակության ուշադրությունը, մինչ տարածաշրջանում էական (ոչ հայանպաստ) աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։
Բրյուսելին ամենաքիչն է հետաքրքրում հանրաքվեի արդյունքը։ Եվրամիությունը նույնիսկ կշահի, եթե հայ ժողովուրդը դեմ քվեարկի։
Ինչո՞ւ։ Բացատրեմ։ Որովհետև դա ԵՄ-ին «բարոյական իրավունք» կտա հրաժարվել հայաստանյան որոշ ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների հետագա աջակցությունից՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ին դեմ քվեարկելը հայ հասարակության ժողովրդավարական ընտրությունն է: Հանրաքվեի բացասական ելքի դեպքում Բրյուսելը հանգիստ խղճով կարող է ասել. «Մենք հարգում ենք ժողովրդավարությունը, հայ ժողովուրդը ներկա փուլում չի ձգտում դեպի Եվրոպա, ուստի մաղթում ենք ձեզ հաջողություն, ապրեք նախկինի պես»։ Նման արդյունքը ԵՄ-ին կազատի Հայաստանի հետ հետագա մերձեցման պարտավորություններից։
Իսկ եթե հայ հասարակությունը քվեարկի միանալու օգտին, ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանին և լրացուցիչ պատճառներ ու ռեսուրսներ գտնի ինտեգրումից հրաժարվելու համար, ինչը շատ ավելի դժվար և ծախսատար է։
Արդյունքում Արևմուտքն ավելի հեռատես է խաղում, քան թվում է առաջին հայացքից։ Նրա քայլերի թերագնահատումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ինչպես արդեն եղավ 2018 թվականից, երբ հայ ժողովրդին թված, թե ինքը հաղթել է և հեղափոխություն է իրականացրել։ Այնինչ իրականում նա ռազմավարական պարտություն կրեց՝ կորցնելով Արցախը՝ անպաշտպան կանգնելով բազմաթիվ գոյաբանական մարտահրավերների առջև։
#Հայաստան #Եվրամիություն

🇦🇲🇬🇪 Իրականության մեջ ո՛չ Վրաստանում, ո՛չ Հայաստանում չկա ռուսամետություն։ Դա Արևմուտքի կողմից հորինված և վրացական/հայկական հասարակությունների գիտակցության մեջ ներմուծված ֆեյք է, որի հիմնական նպատակն է բարձրացնել ազգային-պահպանողական և կառուցողական շարժումները տապալմանն ուղղված քաղաքականության արդյունավետությունը, քանզի պատշաճ կրթություն չստացած և դրանով իսկ չկողմնորոշված, բայց հանրային կյանքում ակտիվ և սեփական Հայրենիքը/ազգը սիրող վրացին/հայը չեն պայքարի
ազգային-պահպանողականների դեմ, բայց կպայքարեն «ռուսամետների» դեմ։
#հայաստան #վրաստան

🇬🇪🇪🇺🇺🇲 Ընտրությունները Վրաստանում և Արևմուտքի մարտավարական պարտությունը
👉 Թեմայի սկիզբն այստեղ
Արևմուտքն այս փուլում պարտվեց Վրաստանին, սակայն են «ճակատամարտը» շարունակվելու է՝ Արևմուտքը չի հրաժարվի իր նպատակներից։
Հավաքական Արևմուտքը Վրաստանը դիտարկում է որպես «ցատկահարթակ» տարածաշրջանում, ինչպես նաև երկիր, որը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:
Սակայն վրացական իշխանությունների ներկայիս պահվածքը լուրջ կասկածներ է հարուցում Արևմուտքում այդ նպատակներին Վրաստանի համապատասխանության վերաբերյալ։
Ելնելով Վրաստանի կարևորությունից հարավկովկասյան տարածաշրջանում իր նախագծերի իրականացման գործում՝ Արևմուտքը դժվար թե հետ կանգնի և կշարունակի կոշտ ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ ակնկալելով, որ նա կվերադառնա եվրոպամետ կուրսի։
Այդ նպատակներին հասնելու համար կուժեղացվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի արտաքին ճնշումը, առաջին հերթին՝ տնտեսական պատժամիջոցների տեսքով, որոնք կամ կարող են Թբիլիսիին մղել փոխզիջումների՝ արյունալի «մայդանից» և հեղաշրջումից խուսափելու համար, կամ հակառակը՝ հանգեցնել հասարակության համախմբմանը իշխանությունների շուրջ, ինչը կամրապնդի հակաարևմտյան տրամադրությունները երկրի ներսում։
Բոլոր պարագաներում ներկայիս իրավիճակը և դրանից բխող զարգացումները վրացական կառավարությանը կդնեն Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու դժվարին խնդրի առջև։ Մի կողմից՝ եվրոպամետ ճանապարհին վերադառնալը պահանջում է արևմտյան չափանիշներին համապատասխանություն և Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության իրականացում՝ ընդհուպ մինչև Կիևի հետ ռազմական դաշինք։ Մյուս կողմից, այս ճանապարհից հրաժարվելը կարող է հանգեցնել Արևմուտքի աջակցության կորստի և այլընտրանքային դաշինքներից կախվածության մեծացմանը, ինչը, իր հերթին, էապես կազդի երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա՝ փոխելով այն «180 աստիճանով»։
Ուստի Թբիլիսին կա՛մ պետք է ընդունի լիբերալ Արևմուտքի պայմանները, այսինքն՝ ներողություն խնդրի և նոր եռանդով շարունակի հակառուսական քաղաքականությունը մինչև երկրորդ ճակատի բացումը՝ «Ուկրաինան փրկելու», իրականում «Ուկրաինա 2» դառնալու հեռանկարով, կա՛մ սկսել սերտ համագործակցել ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միություն), BRICS+ երկրների հետ և վերջապես միանալ «3+3» ձևաչափին (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա, Իրան, Ռուսաստան):
Եթե Արևմուտքին չհաջողվի իր կողմը գրավել Վրաստանին, ապա արդեն հաջորդ տարի Երևանում կարող է սկսվել «արժեքների վերագնահատման» գործընթաց հօգուտ Մոսկվայի, ինչն այսօր տեղի ունեցող զարգացումներին աշխարհաքաղաքական շատ ավելի լայն մասշտաբներ կտա։
👉 Հոդվածի ռուսերեն տարբերակն այստեղ
#Վրաստան

🇩🇪 🇦🇹 Իսլամը Գերմանիայում և Ավստրիայում
Գերմանական հանրային մամուլում հրապարակված մի հոդվածի համաձայն՝ երկրում ապրող մուսուլմանների 68%-ը ենթարկվում է խտրականության։ Այս հարցում ԵՄ երկրների շարքում առաջատարն է համարվում Ավստրիան (նույնպես գերմանալեզու երկիր), որտեղ մուսուլմանների 71%-ը ենթարկվում է խտրականության։
Ես չեմ պատրաստվում կասկածի տակ դնել այս տեղեկատվության հավաստիությունը, քանի որ դրա քննարկումն այս դեպքում անիմաստ է։
Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով են նման տվյալներ հրապարակվում մամուլում և ինչ միջոցառումներ են նախապատրաստվում գերմանական և ավստրիական հասարակությունների համար:
#Գերմանիա #Ավստրիա

🇦🇲🇹🇷 «Թյուրքական պետությունների կազմակերպության» զարգացումը և նոր մարտահրավերները Հայաստանի համար
Աստիճանաբար խորանում է Թուրքական պետությունների կազմակերպության (OTS) անդամ երկրների միջև փոխգործակցությունը։ Օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որին մասնակցեցին արդյունաբերության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության հարցերով պատասխանատու նախարարները։
Սա այս ձևաչափով առաջին հանդիպումն էր: Արդյունքում ստորագրվեց հռչակագիր՝ ուղղված արդյունաբերության զարգացմանը, առևտրի և ներդրումների խթանմանը, փոքր և միջին բիզնեսին աջակցելուն, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը։
Մինչև անցյալ տարի OTS-ը հիմնականում սահմանափակվում էր թյուրքական ժողովուրդների միասնության մասին հայտարարություններով և Էրդողանի՝ ռուսական տարածքները ընդգրկող քարտեզով։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իսկապես սկսել է իրագործել հիմնադրման ժամանակ դրված գաղափարները: Այժմ շեշտը դրվում է արդյունաբերության և գիտության վրա: Այս ակտիվ քայլերը OTS-ի անդամներին մոտեցնում են տարվա առանցքային իրադարձությանը` նոյեմբերին նախատեսված Բիշքեկի գագաթնաժողովին:
Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) շրջանակներում համագործակցության ընդլայնումը զգալի պոտենցիալ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Նախ, Անկարայի և Բաքվի միջև տնտեսական և տեխնոլոգիական կապերի խորացումը ուժեղացնում է ոչ միայն նրանց տնտեսական, այլև քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում՝ ստեղծելով լրացուցիչ լծակներ Հայաստանի վրա։ Եթե թյուրքական պետությունները ընդլայնեն առևտրի և ներդրումների հոսքերը հիմնականում UTC-ների շրջանակներում, Հայաստանը կարող է հայտնվել հարաբերական տնտեսական մեկուսացման մեջ: Այն արդեն իսկ ապրել է մեկուսացման նմանատիպ փորձ, երբ տարածաշրջանի և Եվրամիության միջև առանցքային էներգետիկ նախագծերն իրականացվել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ շրջանցելով իր տարածքը։
Այս համատեքստում առանձնահատուկ արդիական է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, որը կախված է տարածաշրջանային էներգետիկ միջանցքներից։ OTS-անդամ երկրների միջև կապերի ամրապնդումը կարող է Ադրբեջանին լրացուցիչ լծակներ տրամադրել ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային նախագծերի վրա: Սա իր հերթին կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանային էներգետիկ ոլորտում՝ սահմանափակելով Հայաստանի հասանելիությունը կայուն էներգետիկ ռեսուրսներին։ Սա հատկապես վերաբերում է Ռուսաստանից Վրաստանով անցնող էներգետիկ միջանցքներին։
👉 Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ հիշատակել հայ-վրացական համագործակցության դերին վերաբերող իմ առաջարկությունը։
Բացի այդ, OTS-անդամ երկրների միջև ռազմական փոխգործակցության խորացումը վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի պետական անվտանգության համար, հատկապես, եթե դա ուղեկցվի սպառազինությունների մատակարարման ավելացմամբ և Հարավային Կովկասում համատեղ զորավարժությունների մասնակցությամբ։
Հայաստանի համար դա նշանակում է դիվանագիտական ակտիվության ակտիվացման, նոր գործընկերների որոնման և, որ ամենակարևորը, գոյություն ունեցող դաշինքների ամրապնդման անհրաժեշտություն՝ կանխելու տարածաշրջանային փոփոխվող իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները։ Առաջին հերթին կարևոր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, ինչը կարող է բարձրացնել Հայաստանի կայունությունը։
Երևանը նաև պետք է կենտրոնանա տնտեսական կապերի դիվերսիֆիկացման վրա, հատկապես ԵԱՏՄ-ի գործընկերների և BRICS+ որոշ երկրների, այդ թվում՝ OTS-անդամների հետ։ Դա կօգնի նվազեցնել տնտեսական խոցելիությունը Անկարայից և Բաքվից հնարավոր մեկուսացումից:
Հատկապես կարևոր է Իրանի հետ կապերի խորացումը, որը Հայաստանի համար առանցքային գործընկեր է իր ռեսուրսներով, աշխարհաքաղաքական դիրքով և անկախ քաղաքականությամբ։ Իրանի հետ ենթակառուցվածքների, էներգետիկայի և լոգիստիկ նախագծերի զարգացումը, ինչպիսիք են այն Վրաստանին և հետագայում Ռուսաստանին կապող միջանցքները, կարող են այլընտրանքային ուղիներ առաջարկել և հավասարակշռություն ապահովել թյուրքական ազդեցության աճի պայմաններում:
Ոչ պակաս կարևոր է պաշտպանական դաշինքների պահպանումն ու ամրապնդումը, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, որը կարող է Հայաստանին ապահովել անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
Ցանկալի է փորձել ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծել տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնք OTS-ի անդամ չեն: Կարևոր է նաև ներդրումներ կատարել սեփական բանակի արդիականացման և պաշտպանական նոր տեխնոլոգիաների որոնման մեջ։
#Թուրքիա #Թուրան

🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
Հայկական պետականության կառավարում «ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
Հոդվածի այս տաբերակը վերջին անգամ վերամշակվել էր 2022 թվականի հոկտեմբերի 29-ին: Այսօր՝ ուղիղ 2 տարի անց, այն հրապարակվում եմ կրկին:
Հաշվի առնելով աշխարհագրական (տարածքային), դեմոգրաֆիկ և ֆինանսատնտեսական առումներով Հայաստանի ռեսուրսների խիստ սահմանափակ լինելը, հայկական պետականության առջև ծառացած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերները, 1991 թվականի անկախությունից ի վեր երկրին պարտադրված և շարունակական պատերազմական իրավիճակը, չափազանց բարձր նշանակություն են ստանում գործադիր իշխանության գործունեության արդյունավետությունը, պետական իշխանությունների և երկրի ազգաբնակչության սերտ համագործակցությունը, երկրի ողջ ներուժի կենտրոնացումը:
Օր առաջ անհրաժեշտ է պատասխան գտնել ամենակարևոր հարցերին, դրանք են՝ «որտե՞ղ է կանգնած» հայկական պետականությունը և «ո՞ր ուղղությամբ» պետք է նա շարժվի:
Սկզբնական քայլերի մշակման և նրանց համակարգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ՀՀ հետախուզական, ներքին և արտաքին անվտանգության, արտաքին քաղաքականության, երկրի տնտեսական զարգացման համար անմիջականորեն պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լավագույն մասնագետներից բաղկացած Հայկական Ազգային Վերլուծական Կենտրոն (այսուհետ՝ ԿԵՆՏՐՈՆ)...
👉 Շարունակությունը grigoryan.info
կամ Telegraph։
#հայաստան #բնագիծ

🇬🇪🇹🇷Թուրքիայի նախագահը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ
«Հուսով եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն վրաց ժողովրդի հաջողությանը և տարածաշրջանում կայունությանը։ Ուրախ եմ, որ վրաց ժողովրդի կամքն արտացոլող ընտրություններն անցել են հանգիստ և անվտանգ մթնոլորտում», - ասված է շնորհավորհանքում։
Էրդողանի շնորհավորանքը ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ ևս մեկ անգամ ցույց է տալիս Անկարայի սեփական քաղաքական գծերը և մոտեցումների տարբերությունները եվրոպականի հետ։ Սա լրացուցիչ ազդանշան է Արևմուտքին առ այն, որ Թուրքիան պատրաստ է շարունակել ինքնուրույն աշխատել, հատկապես տարածաշրջանային հարցերում։
#Թուրքին #Վրաստան

🇩🇪 Շարունակում է Գերմանիայի տնտեսության, մասնավորապես, ավտոմոբիլաշինության ոլորտի անկումը։
Մեքենաների արտադրության ծավալների անկմանը զուգահեռներ սկսվում է աշխատողների գործադուլը։
Այսօր «Volkswagen»-ի և «BMW»-ի որոշ գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել։
Օրվա ընթացքում արտադրությունը դադարեցվել է։
Սա նախազգուշացում է։ Ցուցարարների հիմնական պահանջն աշխատավարձերի բարձրացումն է, ինչը, ըստ արհմիության, անհրաժեշտ է աճող գնաճի պատճառով։
#Գերմանիա

Օպերացիա «Ծովային առյուծ» (seelöwe)
Լոնդոնի հետախուզությունը տեղյակ էր, որ դեռևս 1930-ական թվականների երկրորդ կեսերից Բեռլինի ամենակարևոր թիրախներից մեկը հենց ինքը Լոնդոնն է։
Սկսվում է «Լոնդոնի փրկության օպերացիան», որի հիմնական տակտիկան կայանում է ոչ թե Բեռլինին հակահարված հասցնելու, այլ նրա հարվածի ուղղությունը շեղելու մեջ։
Արդյունքում, չնայած նրան, որ 1939 թվականին մշակվում էին Լոնդոնը գրավելու պլաններ, 1940 թվականի մայիսի 10-ին գերմանական բանակը հարվածում է Ֆրանսիային այնպես, որ ուղիղ 1 ամիս անց ֆրանսիական կառավարությունը փախնում է Փարիզից։
Լոնդոնն անում է ամեն հնարավորը, որպիսի ֆրանսիացիներին համոզի կռվել գերմանացիների դեմ, եթե պետք է մինչև վերջին ֆրանսիացին։ Նա խոստանում է ֆինանսական և ռազմական օգնություն, եղբայրական հավատարմություն և այլն։
Ամփոփեմ, Բեռլինի «ֆրանսիական օպերացիան» պաշտոնապես ավարտվում է 1940 թվականի հունիսի 25-ին։ Իսկ Փարիզը, որտեղ (ով չգիտի, իմանա) դեռևս 1871 թվականին հռչակվել էր Գերմանական կայսրությունը, արդեն հունիսի 14-ին լիովին գտնվում էր գերմանացիների վերահսկողության ներքո։
Լոնդոնը «խառնվել է իրար»։ Այնտեղ հասկանում են, որ Փարիզի օրն են ընկնելու։ Բարձրացնում են օդ ամեն ինչ, ինչ կարող է թռնել և ուղարկում Բեռլինի վրա։ Գերմանական ՀՕՊ-ն օդում «սատկացնում է» դրանց մոտ 80 տոկոսը։
Լոնդոնում սկսվում է պանիկա։ Օգնություն են մուրում Վաշինգտոնից։ Այնտեղից էլ մեծ հաշվով «ձեն-ձուն» չկա, քանի որ, պայմանական ասած, միայն «Ժավելիններով» երկար չես կռվի։
Լոնդոնն իր հարավային ափերում մոբիլիզացնում է նավատորմը, սակայն արդեն իսկ առաջին վերլուծությունները ցույց են տալիս, որ գերմանական օդուժը՝ Լուֆտվաֆեն, «սատկացնելու է» թագավորական նավատորմի մեծ մասը, քանի որ Բրիտանական կղզու և եվրոպական մայրցամաքի միջև ջրային տարածքը նավերի մանևրելու համար փոքր է, իսկ օդում գերիշելու են գերմանացիները։ Պանիկան խորանում է։
Բրիտանացիների խուճապը հասնում է իր գագաթնակետին, երբ Բեռլինում 1940 թվականի հուլիսի 16-ից պաշտոնապես մեկնարկում են Բրիտանական կղզին գրավելու օպերացիայի նախապատրաստական քայլերը։ Օպերացիան ստանում է «Ծովային առյուծ» կոդային անվանումը։
Ինչպես սկզբից նշեցի, Լոնդոնին պետք էր «շեղել հարվածի ուղղությունը»։
Եվ այսպես, 1941 թվականի հուլիսի 4-ին մեկնարկում է «Բարբարոսա» օպերացիան։
Հետագայում, երբ Գերմանիան կտապալվի և կօկուպացվի, անգլո-սաքսոնական պատմաբան-վերլուծաբանները կնշեն, որ «Ծովային առյուծը» բացառապես Ստալինին շեղելու նպատակ ուներ, քանի որ Բեռլինը հասկանում էր, որ Լոնդոնոի դեմ նա չի կարող կռվել և հաղթել։ Այս վարկածին կհավատան գրեթե բոլորը, այդ թվում՝ շատերը նաև Մոսկվայում։
#գերմանիա #ww2 #seelöwe