🇮🇱🇮🇷 Փորձեմ մի քանի մտքեր փոխանցել Լիբանանի հետ Իսրայելի պատերազմի մասին, ինչը կարդալուց հետո շատերը կկարողանան տեսնել «հայելու մեջ» սեփական ժողովրդին և իր նախկին ու ներկա էլիտային։
Նախ, կա հին կանոն. եթե ընտրում ես ամոթը պատերազմի փոխարեն, ապա ստանում ես և՛ պատերազմ, և՛ ամոթ:
Հեզբոլլահի և նրա հետևում կանգնած Իրանի ռազմավարությունը հիմնված էր «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» մոտեցման վրա՝ ձգտելով խուսափել Իսրայելի հետ ուղիղ ռազմական առճակատումից՝ Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումը չուժեղացնելու համար:
Այդ ժամանակ Հեզբոլլահը փաստացիորեն վերահսկում էր Լիբանանը և նրա միջազգային նավահանգիստներից ստացվող միլիարդավոր դոլարների եկամուտները:
Արդյունքում նրա «տնտեսական» թևը կտրուկ ուժեղացավ՝ չցանկանալով պայքարել և փորձելով շարժումը վերածել զուտ քաղաքական ուժի։
Իսկ Իրանը կարծում էր, որ իր մարտավարությունով կարող է դուրս գալ միջազգային մեկուսացումից՝ նույնիսկ ընդունելով ամիսներ առաջ անհաջող «եղանակային պայմանները», որոնք հանգեցրին հայտնի ուղղաթիռի կործանմանը:
Արդյունքում, Հեզբոլլահը և Իրանը հայտնվեցին թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով ավերակների մեջ, որտեղ «թաղվեցին» ոչ միայն նրանց ռազմական և քաղաքական առաջնորդները, այլև ցածր ինտենսիվության հակամարտությունների միջոցով Իսրայելը հյուծելու իրենց ծրագրերը:
Այս ամենին զուգահեռ մենք կարող ենք նաև նկատել իսրայելական հետախուզական ծառայությունների փայլուն, երկարաժամկետ և նպատակասլաց քրտնաջան աշխատանքը։
Հավանաբար տարիներ առաջ էր «Մոսադը» սկսել (փեյջերների միջոցով) Հըզբոլլահի, ինչպես նաև, առնվազն մասամբ, Իրանի վերնախավի գործունեությունների վերահսկողությունը:
Շատ հավանական է, որ Հեզբոլլահի փեյջերը լիցքավորված են եղել ոչ միայն պայթուցիկներով, այլ նաև լսողական սարքերով, որոնք տեղեկատվություն են փոխանցել «Մոսադի» սերվերներին, ինչը բացատրում է Հեզբոլլահի և Իրանի բազմաթիվ առաջնորդների հաջող ֆիզիկական չեզոքացունը:
Ամբողջ կառավարման համակարգը մերկացնելուց հետո «Մոսադը» ցուցադրաբար պայթեցրեց հարյուրավոր փեյջերներ, ինչը հանգեցրեց Հեզբոլլահի շարքերում քաոսի և վերահսկողության կորստի։
Իսկ երբ Երուսաղեմը վերջնականապես հասկացավ, որ Իրանը և Հեզբոլլահը խուսափում են բաց պատերազմից, նույնիսկ մի շարք նշանակալի սպանությունների կապակցությամբ խայտառակ լռության գնով, Իսրայելն անցավ այն ամենին, ինչ անում է լավագույնն աշխարհում, այն է՝ լայնածավալ և արդյունավետ ավիահարվածներ, որոնց դեմ Լիբանանն այսօր ոչինչ չունի։ Իսրայելի հյուսիսային հարևանները չունեն հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր, քանի որ նման համակարգեր ժամանակին չեն գնել։ Նույնիսկ երկրորդ տասնամյակը թևակոխած Սիրիական պատերազմը, որի ընթացքում իսրաելական օդուժը առանց սեփական կորստի հարվածներ է հասցնում, նրանց դաս չեղավ։
Հեզբոլլահի ուղղությամբ երկշաբաթյա ավիահարվածներն ավարտվեցին նրա ողջ ղեկավարության ոչնչացմամբ։
Այսօր Իրանի դիրքերը Լիբանանում զգալիորեն թուլացել են, և այն վերականգնելու համար կարող են ամիսներ և, հնարավոր է, տարիներ պահանջվել, եթե Թեհրանն ընդհանրապես հաջողի դա անել:
☝️ Սա առարկայական դաս է, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չափազանց տարված են շահույթով և սուրը փոխանակում են քսակի հետ:
☝️...Սակայն, վերը նշվածը չի նշանակում, որ Մերձավոր Արևելքում ռազմական առճակատումն ավարտվել է կամ մոտենում է ավարտին։ Հնարավոր է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։
#Իսրայել #Իրան

👍4
🇦🇲🇺🇸 USAID-ը հայտարարել է Հայաստանի կիբեր, էներգետիկ և սահմանային անվտանգությունը վերահսկողության տակ առնելու մտադրությունների մասին
Այդ ծրագրերը «դյուրացնելու» համար արդեն իսկ միջոցներ են հատկացվել։ Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարել է նաև Բրյուսել այցի մասին՝ «քննարկելու կոնկրետ քայլեր՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ապագային»։
🤔 Նշանակու՞մ է սա , որ հիմա ռուսների փոխարեն Հայաստանի սահմանները կպահպանեն ամերիկացիները։
Հնարավոր աղետալի հետևանքները Հայաստանի և հայ ժողովրդի համար կարելի է առանձին քննարկել։ Բայց հարկ է համառոտ նշել, որ հայ-թուրքական սահման իրավական առումով գոյություն չունի, որի մասին հայ հասարակության մեծ մասը տեղյակ չէ։
Այն բնգիծը, որն այսօր կոչվում է «հայ-թուրկակսն սահման», իրականում (նախկին) ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանն է, ինչը հիշատակվում է նաև հայ-ռուսական համապատասխան պայմանագրերում և այլն:
☝️ 1991 թվականին անկախություն հռչակելուց հետո Հայաստանը, որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, չի լուծել Թուրքիայի հետ այս սահմանի իրավահաջորդության հարցերը։
Հաշվի առնելով, թե ինչպես է Երևանն այսօր զիջում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող տարածքները, մասնավորապես, «հանուն խաղաղության» միակողմանի հանձնում գյուղեր, բարձունքներ և ճանապարհներ, կարելի է ենթադրել, թե ինչ կլինի արևմտյան Հայաստանի սահմանային Արաքս գետի հետ, եթե ռուս սահմանապահները հեռանան տարածաշրջանից, և Երևանը մնա Անկարայի հետ մենակ։ Կասկած չկա, որ թուրքական զորքերը կանցնեն Արաքսը, և գետը կվերածվի Թուրքիայի ներքին ջրային տարածքի։ Միևնույն ժամանակ, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Գյումրին, նույնպես կարող է կրկին հայտնվել Թուրքիայի վերահսկողության տակ, ինչպես դա տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն «ամեն կերպ աջակցություն էր» հայերին, ինչպես դա այսօր փորձում են անել Սպիտակ տան ներկայիս բնակիչները։ Եվ միայն բոլշևիկների շնորհիվ թուրք-ռուսական բանակցություններին և փոխզիջումների հետևանքով Գյումրին վերադարձվեց և ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի կազմում։
🤔 Հայաստանում կարծես պատմության դասեր չեն քաղում՝ շարունակելով արագորեն փոխել իրենց կողմնորոշումը հեշտ ու անհոգ կյանքի ակնկալիքով...
Հիշեցնենք, երբ ազգը անտեսում է իր անցյալը, նա կորցնում է իր ներկայիս խնդիրների համատեքստը վերլուծելու կարողությունը: Արդյունքում, նման ազգերը հաճախ դառնում են խոցելի ներքին հակամարտությունների, արտաքին միջամտության և մշակութային և կառավարական ինստիտուտների անկման, իսկ երբեմն նույնիսկ հենց պետության կործանման համատեքստում:
Բայց հայերի օրինակով սա կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան վերը նշվածները։ Օրինակ՝ ազգի ցեղասպանության իրագործման շարունակությունը, որը թուրքերը սկսեցին լայնածավալ կերպով իրականացնել 20-րդ դարի սկզբին։
#Հայաստան #Թուրքիա #Բնագիծ

🇦🇹🇩🇪 Գերմանական տարածքում աջակողմյան ուժերի հաղթարշավը շարունակվում է
Եթե Գերմանիայում աջակողմյան «Այլընտրանքը» էապես բարելավեցին իրենց դիրքերը, նախապատրաստվելով 2025 թվականի աշնան խորհրդարանական (Բունդեսթագի) ընտրություններին, ապա Ավստրիայում նրանք անցած կիրակի պարզապես առաջատարներն են։
Ըստ կանխատեսումների, ներառյալ քվեարկության քարտերի կանխատեսումները, Ավստրիայի Ազատական Կուսակցությունը (Freiheitliche Partei Österreichs) ակնհայտորեն առաջին տեղում է կիրակի օրը կայացած Ազգային խորհրդի ընտրություններում, հայտնում է ավստրիական հանրային մամուլը։
Իսկ երկրորդ հորիզոնականում Ավստրիայի (համեմատաբար) պահպանողական Ժողովրդական կուսակցությունն է (Österreichische Volkspartei):
Ճիշտ է, մոտ 29%-ով Ազատականները կառավարություն կարող է չմտնեն, սակայն լուրջ դերակատարություն կունենան, իբրև ընդդիմադիր ուժ։
Ուկրաինական ճգնաժամը վերափոխելու է ողջ Եվրոպան, ընդ որում, մի շարք հարցերում արմատապես։
#Ավստրիա #Österreich

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇺🇸 Իրական կադրեր ամերիկացի օդաչուի աչքերով
Ուղեկցող խմբի ռուսական Սու-35Ս կործանիչը հնարավորինս մոտ հեռավորությունից «քշում է» ամերիկյան կործանիչին, որն ըստ ռուս օդաչուի չափազանց մոտ էր եկել չեզոք ջրերի վրայով Ալյասկայի արևմտյան ափի մոտ թռչող ռուսական ռազմավարական Տու-95ՄՍ (միջուկային) հրթիռակիրին:
#Ռուսաստան #ԱՄՆ

🇯🇵🇺🇲 Հեռավոր Ասիայում ՆԱՏՕ-ի հեռանկարները
Տոկիոյում երկրի կառավարության հետ միասին այսօր հրաժարական է տվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Նոր վարչապետի պաշտոնը ստանձնել է 67-ամյա Շիգերու Իշիբան, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի հարկի տակ ՆԱՏՕ-ի ասիական անալոգի ստեղծման և Հյուսիսային Կորեային կանխարգելիչ հարվածներ հասցնելու օգտին:
Նախկինում նա ղեկավարել է Ճապոնիայի գյուղատնտեսության և պաշտպանության նախարարությունները։
#ՆԱՏՕ #Ճապոնիա

🇦🇲 Արցախյան հակամարտության պարտության համար միանշանակ մեղավոր են 2018 թվականի մայիսի 8-ից գործող Հայաստանի իշխանությունները՝
♦️որոնց կառավարման 28 ամիսների ընթացքում Ադրբեջանը կարողացավ որոշ ուժային կենտրոններից ռազմական գործողություններ սկսելու փաստացի «թույլտվություն» ստանալ,
♦️որոնց կառավարման արդյունքում Ադրբեջանին հաջողվեց 44 օր հետո ստիպել հայկական կողմին Արցախյան հակամարտության հարցում գնալ ռազմավարական նշանակության զիջումների, առաջին հերթին՝ ռազմական դիրքերը հանձնել Անկայում, Քարվաճառում և Բերձորում, և դուրս բերել հայկական զործերը Արցախից ամբողջությամբ,
♦️ որոնց 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո վարած քաղաքականության արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվեց բանակցային սեղանից հանել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո նրա կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքները», իսկ հետո առհասարակ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցը և, ամենավերջում, թույլտվություն ստանալ մեկուսացված Լեռնարին Ղարաբաղի դեմ անպատիժ կիրառել ռազմական ուժ՝ ամբողջությամբ իր օգտին ավարտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ ռազմական ագրեսիան։
Կրկնում եմ, այս ամենի համար միանշանակ մեղավոր են ՀՀ իշխանությունները, ԲԱՅՑ.
1. նաև Արցախի իշխանությունները, որոնք քաղաքականության «պատմագրական» մի փուլում դիտարկում էին, հետո սատարում էին, հետո համաձայնվում և համագործակցում էին, հետո էլ համակերպվում և համագործակսում էին Երևանի հետ՝ ամբողջությամբ անտեսելով ՀՀ իրական ընդդիմադիր ուժերին,
2. նաև հայկական սփյուռքի «ուժային կենտրոնները» և ազդեցիկ ներկայացուցիչները, որոնք այդ իշխանություններին սկզբից խանդավառությամբ սատարում էին, հետո իրենց հետ ակտիվ համագործակցում էին, հետո նրանց սխալներին մոտենում էին ընբռնումով և փոխանակ գոնե հորդորեին շտկել այդ սխալները, մեղադրում էին դրանցում նախկիններին (բազմաթիվ օրինակներից մեկը՝ «ինչ աներ էս հարիֆը, եթե նախկինները Ղարաբաղը ծախել էին, բանակը թալանել էին և իրա ջեպը դրել») և, ինչպես Արցախի իշխանությունները, ամբողջությամբ անտեսում էին/են են ՀՀ իրական ընդդիմադիր ուժերին։
«ՀՀ իշխանությունների ներքո» առաջին հերթին հասկանում ենք ՀՀ վարչապետին և հաճախ միայն իրեն քննադատում, սակայն իշխանությունն ինքը չէ։ Դե-յուրե ինքն իրականացնում է իշխանության կամքը։ Կրկնում եմ՝ դե-յուրե, քանի որ ՀՀ վարչապետին ազգը չի ընտրում և ՀՀ վարչապետը հաշվելու չէ ուղղակիորեն իր ազգին։ Իշխանությունը ՀՀ վարչապետը ստանում է ՀՀ Ազգային Ժողովից, որին էլ ինքը ուղղակիորեն հաշվետու է։ Այդ Ազգային Ժողովի անդամ հանդիսացող կոնկրետ մարդիկ են ընտրել իրեն 2018 թվականին 2 անգամ և 2021 թվականին 1 անգամ, ընդ որում, 2018 թվականին առաջին անգամ իրեն քվեարկել են Հայաստանի խորհրդարանի առանց բացառությամբ ԲՈԼՈՐ դաշնակները, իսկ այն մեկը, որը չքվեարկեց, հեռացվեց Դաշնակցությունից։ Հիմա ընթերցողը կասի «չգիտեին ում էին ընտրում», իսկ ես կպատասխանեմ, այդ ոնց է, որ ես ունենալով միայն բաց աղբյուրներից խիստ սահմանափակ ինֆորմացիա, 2018 թվականին գիտեի, իսկ ինենք՝ գործելով ԱՄՆ-ից մինչև Մոտիկ Արևելք չգիտեին։ Չգիտեին կամ չէին հասկանում, ուրեմն թող քաղաքականությամբ չզբաղվեն՝ «ինքնալուծարվեն» և աշխարհասփյուռ հայության քաղաքական ներուժը «չուզուրպացնեն»։ Սակայն սա այլ թեմա է, որին կարծում եմ պետք է տեսանելի ապագայում անդրադառնա քաղաքականությունում հայտ ներկայացնող հայկական սփյուռքը։ Անցանք առաջ…
Նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող (անմիջական եղանակով ընտրված) այդ մարմինը (որի անդամակցում են նաև որոշ «պահպանողական-կառուցողական» ընդդիմադիր ուժեր) գեթ մեկ անգամ նույնիսկ հատուկ նիստ չհրավիրեց, որ պաշտոնապես հարցնի իր մանդատով աշխատող ՀՀ կառավարությանը, թե ինչ է նա պարաստվում անել։
Իսկ ընդհանուր առումով մեղավոր ենք բոլորս՝ հայ ազգը, որը դասեր չի կարողանում քաղել իր պատմությունից, քանի որ չի կարդում և չի ուսումնասիրում այն։
Տեսանելի ապագայում կփորձեմ անդրադառնալ այս թեմային վերաբերող հարցերին տարբեր հոդվածների շրջանակներում։
♦️♦️♦️♦️♦️♦️♦️
👉 Տվյալ գրառումն առաջին անգամ հրապարակել էր Ֆեյսբուքյան էջում, մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին։
#Հայաստան #Արցախ

🇷🇺🇩🇪 Կարծես թե Բեռլինում պատմությունից դասեր չեն քաղում։
Ռուսական տարածքներ գրոհած գերմանական «Leopard 2 A6» տանկի անձնակազմը չեզոքացվել է, իսկ մոտ 60 տոննանոց ժամանակակից «գերմանացին», հետազոտությունների նպատակով, ուղարկվել է «Ուրալվագոնզավոդ»։
Փորձագետները կանցկացնեն դրա բաղադրիչների և համակարգերի մանրամասն վերլուծություն և կգնահատեն ինչպես առանձին բաղադրիչների, այնպես էլ գրավված մեքենայի ռազմատեխնիկական մակարդակը՝ որպես ամբողջություն:
«Leopard 2 A6» տանկի մանրամասն զննումը կարևոր է ռուսական ռազմական արդյունաբերության համար մի քանի պատճառով.
🔻 Նախ, «Leopard 2 A6» տանկը ամենաարդիական արևմտյան ծանր մարտական զրահամեքենաներից է։ Նրա համակարգերի վերլուծությունը թույլ կտա ռուս ինժեներներին ծանոթանալ առաջադեմ արևմտյան տեխնոլոգիաներին ու մեխանիզմներին, որոնք կարող են օգնել բարելավել ներքին տանկ արտադրության զարգացումները։
🔻 Երկրորդ, տանկի ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտել «Leopard 2 A6»-ի թույլ կողմերը, որոնք կօգնեն ռուսական կողմին համեմատաբար սեղմ ժամկետներում մարտադաշտում առավել արդյունավետ հակաքայլեր մշակելու համար։
🔻 Երրորդ, ստացված տեղեկատվության հիման վրա կարող են մշակվել գոյություն ունեցող ռուսական տանկերի արդիականացման ծրագրեր, ինչը կբարձրացնի նրանց մարտական բնութագրերը, քանի որ գերմանական տանկ արտադրության դպրոցը ավանդաբար համարվում է աշխարհում լավագույններից մեկը:
Գերմանական կողմի համար այս ամենը բացասական հետևանքներ կունենա։
Նախևառաջ, սա տեխնոլոգիաների արտահոսք է. գերմանական ժամանակակից տեխնոլոգիաների հետազոտությունները կարող են հանգեցնել դրանց պատճենման կամ հարմարեցման ռուսական պաշտպանական արդյունաբերության մեջ, ինչը, առնվազն զինված դիմակայության այս պատմական շրջանում, առնվազն մասամբ կնվազեցնի Գերմանիայի տեխնոլոգիական առավելությունը:
Դրանից բացի, «Leopard 2 A6»-ի բացահայտված թույլ կողմերը կվերլուծվեն և հաշվի կառնվեն ռուսական նոր սպառազինության համակարգերի մշակման ժամանակ, ինչը կբարձրացնի ռուսական տանկերի մարտունակությունը։
🤔 Հնարավոր է նաև, որ ռուսական կողմն այս տեղեկություններով կիսվի ուրիշների՝ գերմանական ռազմական արդյունաբերության հետ մրցակիցների կամ Բեռլինի համար ոչ բարեկամական մայրաքաղաքների հետ, ինչը բնականաբար բացասաբար կանդրադառնա գերմանական պաշտպանական արդյունաբերության հեղինակության վրա։
👉 Ընդհանուր առմամբ, «Leopard 2» տանկերի ընտանիքը լավ համբավ ունի։ Այս տանկերը լայնորեն կիրառվում են ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրների բանակներում և գործնականում ապացուցել են իրենց հուսալիությունը և բարձր արդյունավետությունը:
Հատկապես «Leopard 2 A6»-ը հանդիսանում է աշխարհում ամենահարգված և ամենապահանջված մարտական տանկերից մեկը։
Չնայած այն հանգամանքին, որ արդեն գոյություն ունեն «Leopard 2 A7» և նույնիսկ «Leopard 2 A8», «Leopard 2 A6»-ը դեռևս մնում է հիմնական ժամանակակից տանկը ՆԱՏՕ-ի շատ բանակների համար, ներառյալ գերմանականը Բունդեսվերում՝ երկրի Պաշտպանության Բանակում:
👉 Տեղեկատվության համար «Leopard 2 A6» տանկը հայտնի է մի քանի հիմնական հատկանիշներով՝ կրակային գերճշգրիտ համակարգից մինչև արդյունավետ պաշտպանական համակարգ և հզոր շարժիչ, որոնք այն դարձնում են աշխատում ամենաառաջադեմ հիմնական մարտական տանկերից մեկը։
#Գերմանիա #Լեոպարդ

🇮🇱 Երուսաղեմի ռազմական ակտիվության համատեքստում Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր օգուտները
🤔 Վարկածներ
🇷🇺 Լայնածավալ պատերազմը կամ քաոսը կարող է ձեռնտու լինել Մոսկվային հետևյալ պատճառներով.
🔻 Հավաքական Արևմուտքը չի կարողանա արդյունավետ գործել երկու ճակատով և ժամանակավորապես երկրորդ պլան կարող է մղել Ուկրաինային, ինչը Մոսկվային հնարավորություն կտա օգտվել իրավիճակից, հատկապես ծանր մարտերից հետո սպառված ուկրաինական ուժերի, Կուրսկի գործողության ընթացքում տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստների, ինչպես նաև Դոնբասում Կիևի մարտավարական ձախողումների ֆոնին։ Նման պայմաններում Ուկրաինան դժվար թե կարողանա համարժեք կերպով դիմակայել ռուսական ճնշմանը։
🔻Պատերազմի պատճառով առաջացած քաոսը կարող է հրահրել էներգակիրների, մասնավորապես, նավթի և գազի գների աճ։ Սա բացասաբար կանդրադառնա Եվրոպական Միության տնտեսության վրա, մինչդեռ Ռուսաստանը, ընդհակառակը, տնտեսական օգուտներ կստանա թանկացումներից։
🔻Բացի այդ, Մոսկվան կարող է քաղաքական դիվիդենտներ քաղել։ Իրանը, հայտնվելով մի տեսակ «մահացու փակուղու» մեջ, կախվածության մեջ կմտնի Մոսկվայի դիրքորոշումից և պատրաստ կլինի «հարմարվել» Եվրասիական հարցերի և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում Մոսկվային հաճելի տարբերակների հետ։
🔻Ռուսաստանի համար քաղաքական օգուտների մեկ այլ աղբյուր կլինի նաև Թուրքիան, որը սրում է իր հակաիսրայելական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է Իսրայելի և առհասարակ ողջ Արևմուտքի հետ նրա հարաբերությունների վատթարացման։ Այս համատեքստում, Անկարայի թշնամական հռետորաբանության և Իսրայելի դեմ պատերազմին Իրանի անմիջական մասնակցության ֆոնին, Բաքուն, որը լավ հարաբերություններ է պահպանում Երուսաղեմի հետ, կհայտնվի «աշխարհագրական փակուղում», ինչը նույնպես ձեռնտու է Մոսկվային, քանզի այս իրողությունն Ադրբեջանին կստիպի ավելի շատ լսել Մոսկվային, քանի որ նրա մանևրելու հնարավորությունը զգալիորեն կկրճատվի։
🇺🇲 Այսօր ԱՄՆ-ում և՛ ընդդիմադիր հանրապետականները, և՛ իշխանական դեմոկրատները հոգնել են ուկրաինական թեմայից։ Հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը, որը քվեարկելու է նոյեմբերի սկզբին, այլևս չի ընկալում «Կիևին փրկելու» թեման։ Ուստի 2025 թվականի բյուջեում, որի վերջնական քննարկումը նախատեսված է մոտ ապագայում, դժվար թե նոր միլիարդներ հատկացվեն Կիևում «ժողովրդավարությունը պաշտպանելու համար»։
Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմին անհրաժեշտ են այդ միլիարդները, այն էլ նրանց վատման նկատմամբ առանց որևէ վերահսկողության:
🔻Այս ֆոնին Մերձավոր Արևելքում քաոսն ու առավելագույն էսկալացիան իդեալական են նոր միլիարդներ պետական բյուջեում նախատեսելու և դուրս գրելու համար։
ԱՄՆ Կոնգրեսում ոչ ոք չի համարձակվի կասկածի տակ դնել Իսրայելը պաշտպանելու համար միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունը, քանի որ Իսրայելի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի համար «սուրբ խնդիր է։» Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները կքվեարկեն ցանկացած ծախսերի օգտին, երբ խոսքը վերաբերի հրեական պետության ապագային:
Եթե Կոնգրեսը հաստատի Իսրայելին ռազմական օգնության բյուջեի կետերը, Բայդենի վարչակազմը ժամանակ կունենա այդ միջոցների զգալի մասը ծախսելու (յուրացնելու) մինչև 2025 թվականի հունվարի կեսերը, նույնիսկ եթե Թրամփը հաղթի նոյեմբերին, քանի որ Բայդենը մնում է լիիրավ նախագահը մինչև նորի երդմնակալությունը:
👉Որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգի լրջությունը, Թեհրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակեց ընտրյալ ազգի պետության ուղղությամբ։ Նույնիսկ եթե գործնականում էական ավերածություններ և զոհեր չգրանցվեցին, գլխավորն այն է, որ հրթիռները թռան, և սոցիալական ցանցերում մենք բոլորս տեսանք վախեցած անմեղ մարդկանց Իսրայելի քաղաքներում և պայթյունների կադրեր, որոնք «պատահաբար» հայտնվեցին համացանցում:
🔻Վաշինգտոնը նույնպես կշահի, եթե էներգակիրների գները բարձրանան։ ԱՄՆ-ի տնտեսությունը դրանից չի տուժի, ընդհակառակը, Եվրոպայում կաճի ամերիկյան հեղուկ գազի պահանջարկը։
🔻Գների աճը մեծ հարված կհասցնի Եվրամիությանը, ինչը ձեռնտու է Վաշինգտոնին ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական առումով։ Բրյուսելն ու նրան ենթակա եվրոպական մայրաքաղաքներն էլ ավելի մեծ կախվածության մեջ կընկնեն Վաշինգտոնից։
🔻Իսրայելի ռազմական ակտիվությունը Վաշինգտոնին կարող է բերել այլ օգուտներ, ինչպես նաև ռիսկեր, սակայն դրանց մասին մենք կխոսենք ավելի ուշ և միայն նրա անհրաժեշտության դեպքում:
Իսկ հիմա այսքանով եզրափակվենք։
#Իսրայել #ԱՄՆ #Ռուսաստան

🇷🇺🇦🇲🇱🇧 Ռուսական մարդասիրական օգնությամբ ինքնաթիռը Բեյրութում
Ընդհանուր առմամբ, իբրև հումանիտար օգնություն, մեկ ինքնաթիռով առաքվել է 33 տոննա բեռ։
Իբրև հիշեցում՝
Լիբանանի հայկական սփյուռքը աշխարհի ամենամեծ և ամենաազդեցիկներից մեկն է: Այս երկրում հայերի պատմությունը սկսվում է Օսմանյան կայսրությունից, սակայն ամենամեծ գաղթը տեղի է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հազարավոր հայ փախստականներ ապաստան գտա Լիբանանում:
Այսօր Լիբանանի հայությունը նշանակալի դեր ունի երկրի մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքում։ Լիբանանում կան բազմաթիվ հայկական դպրոցներ, եկեղեցիներ, հասարակական կազմակերպություններ։ Հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է քաղաքական կյանքում իր կուսակցությունների, օրինակ, Հայ Հեղափոխական Դաշնակցության միջոցով, և ունի ներկայացուցիչներ Լիբանանի խորհրդարանում։
Հատկապես 20-րդ դարում լիբանանահայերը մեծ ավանդ են ունեցել առհասարակ հայկական ազգային գաղափարախոսության կայացման և զարգացման գործում։ Այս արաբական երկրի հայ զավակները շոշափելի դեր են խաղացել նաև Արցախի ազատագրման և հետագայում նրա տնտեսության զարգացման գործում։
Այսօր նրանք, ինչպես նաև ողջ Լիբանանը, կանգնած են գոյաբանական վտանգի առաջ։
#Սփյուռք #Լիբանան

🇷🇺 «Հերոսների ժամանակը» ծրագրի մասին
Մեկ օրինակի վրա փորձենք հասկանալ, թե ինչ Ռուսաստանի հետ մենք կարող է գործ ունենանք ուկրաինական պատերազմից հետո:
Հատուկ ռազմական գործողության մասնակից, Ռուսաստանի հերոս Ամիր Արգամակովը պաշտոնապես նշանակվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդում Ալթայի Հանրապետության ներկայացուցիչ։
Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի շրջանավարտ, այսօր 30 տարեկան գվարդիայի մայոր Ամիր Արգամակովը 2013 թվականից ծառայում է բանակում։ Նա եղել է Սիրիայում ռազմական գործողության մասնակից, մասնակցել է նաև Ուկրաինայում ռազմական գործողություններին։
2023 թվականին Ամիրը նշանակվել է հատուկ մարտական գործողությունների գոտում մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ, երկու անգամ պարգևատրվել է Արիության շքանշանով։ Այս տարվա հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։
Իսկ մարտին նա ստանձնեց Հյուսիսային ռազմական շրջանի վետերանների հանրապետական միության ղեկավարի պարտականությունները։
#Ռուսաստան

🇷🇺🇦🇿🇦🇲 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետի «ուժի մեջ» մնալու մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը ակտիվորեն զարգանում են, հոկտեմբերի 3-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ առանձնացնելով Հյուսիս-Հարավ երկաթուղային միջանցքի և Նախիջևանով Թուրքիա տանող երթուղու զարգացման նախագծերը։
Ռուս դիվանագետը կիսվել է նաև Ղարաբաղ կատարած թվով չորս այցերից իր տպավորություններով։ Նրա խոսքով, իր վրա մեծ տպավորություն են թողել այդ տարածքներում վերականգնողական լայնածավալ աշխատանքները։
🤔 Մի կողմ թողնելով էմոցիաները՝ փորձենք հասկանալ, թե ինչ կարող են նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի նշած նախագծերը Հայաստանի համար 2020 նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համատեքստում, որը Ռուսաստանի միջնորդությամբ վերջ դրեց Արցախում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերին։
Եռակողմ հայտարարության առանցքային կետերից մեկը տարածաշրջանում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հանձնառությունն է։ Այս համատեքստում Հյուսիս-Հարավ երկաթուղային նախագիծը և Նախիջևանով դեպի Թուրքիա երթուղին կարող են դառնալ նոր տրանսպորտային ուղիների ստեղծման ջանքերի մի մասը: Հայաստանի համար դա կարող է նշանակել առևտրի և տարանցման համար մուտք դեպի այդ միջանցքները, ինչը կարող է խթան հանդիսանալ նրա տնտեսական զարգացման և տարածաշրջանային լոգիստիկ ցանցերին ինտեգրվելու համար, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։
👉Հարկ է նշել, որ 2008 թվականից Հայաստանի երկաթուղիները գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ռուսական պետական կորպորացիայի դուստր ձեռնարկության վերահսկողության տակ։
Բացի այդ, եռակողմ համաձայնագրի վերջին կետը նախատեսում է նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծում, որը Նախիջևանը կմիացնի Ադրբեջանի մնացած տարածքների հետ և կվերահսկվի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) կողմից։ Նախիջևանով դեպի Թուրքիա երթուղու զարգացումը, որի մասին խոսել է ռուս դիվանագետը, ուղղակիորեն կապված է վերը նշված հայտարարության 9-րդ կետի կետի հետ։ Հայաստանի համար դա կարող է նշանակել իր տարածքով տարանցման հնարավորությունների բացում, բայց դա նաև ինքնիշխանության և անվտանգության հետ կապված մտահոգություններ է առաջացնում, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։
Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքային նախագծերին ցույց է տալիս ոչ միայն որպես եռակողմ համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորի, այլև որպես տարածաշրջանային առանցքային խաղացողի դերը ամրապնդելու Մոսկվայի ցանկությունը։ Սա Հայաստանի համար կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։ Մի կողմից, Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես Երևանի անվտանգության երաշխավոր (նույնիսկ եթե դա չեն նկատվում կամ չեն ցանկանում նկատել Երևանում), մյուս կողմից՝ նրա տնտեսական մերձեցումը Բաքվի և Անկարայի հետ մտահոգում է Հայաստանին։ Սակայն Հայաստանում այս իրավիճակը պետք է կանխատեսվեր դեռևս 1990-ականների սկզբին, բայց սա մեկ այլ հոդվածի թեմա է։
«Ազատագրված տարածքներում» ընթացող աշխատանքները, որոնց մասին խոսեց ռուս դիվանագետը, կարող են ընկալվել, իբրև խաղաղ գործընթացի մաս, որին Մոսկվան շարունակելու է մասնակցել՝ անկախ Հայաստանի իշխանության և ընդդիմության դիրքորոշումից։ Հայաստանի համար դա նշանակում է, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի կատարումն անխուսափելի է, և այդ ամենը տեղի կունենա առանց Լեռնային Ղարաբաղի հիշատակման։ Սակայն այս ողբերգության համար մեծապես պատասխանատու է հենց հայկական կողմը, քանի որ 2021 թվականին նա կրկին ընտրեց 2020 պատերազմում պարտված իշխանությանը, որն էլ իր հերթին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արևմուտքի հորդորներով և «քավորությամբ», այդ ժամանակահատվածում ուկրաինական ճակատում ռուսական կողմի դժվարությունների պայմաններում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Բայց սա նաև մեկ այլ հոդվածի թեմա է։
☝️ Այսպիսով, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են 2020 նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի կատարման, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման մասին, առաջին հերթին՝ Հայաստանի նկատմամբ։
♦️ Կրկնենք. թեև այս նախագծերը Հայաստանին տալիս են տրանսպորտային նոր հնարավորություններ, սակայն դրանք նաև լուրջ մարտահրավերներ են ներկայացնում նրա համար՝ բարդացնելով մերձեցումը Արևմուտքի հետ, որի մասին այսօր Երևանուն երազում են թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմության մեծ մասը, և՛ գրեթե ողջ հայ հասարակությունը։
#Հայաստան #Ռուսաստան

🇦🇲 Չսովորած և չընկալված պատմություն
Չնայած պատմության հասանելի լինելուն, ազգերը բազմիցս անում են նույն սխալները և չեն կարողանում դասեր քաղել անցյալից, ինչը ցույց է տալիս, որ
եթե պատմությունը տվյալ պահին նույնիսկ ինչ-որ մի բանի սովորեցնում է, ապա միայն այն, ինչը տվյալ ազգը երբեք չէր սովորել։
Մեր դարաշրջանի քաղաքակիրթ կյանքի ամենակարևոր նշաններից մեկն այն է, որ անհատները և հասարակությունները, ձգտելով բավարարել իրենց աճող կարիքները՝ ֆիզիկական և (իրենց թվացյալ) հոգևոր, շարունակաբար հարստացնում են առօրյան անհրաժեշտ ապրանքներով: Նրանք ավելի ու ավելի են կազմակերպում իրենց կյանքը՝ դարձնելով այն ավելի հարմարավետ և գեղեցիկ՝ կենտրոնանալով «արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի» վերաբերյալ մեծամասնության գաղափարների վրա:
Մարդիկ հարմարավետություն են փնտրում ամենուր՝ հարմար աշխատանքային պայմաններ, ժամանակակից և հարմարավետ բնակարաններ, արդյունաբերական և պարենային ապրանքների լայն ընտրանի, անթերի սպասարկում (որը տալիս է նրանց սեփական կարևորության զգացում), զարգացած ենթակառուցվածք և այլն։
Այնուամենայնիվ, եթե բավարարվածության սահմանները հստակեցված չեն, ապա ժամանակի ընթացքում մարդը կարող է վերածվել «ավտոմատ կոնստրուկտի»՝ հոգևոր և բարոյական աճից զուրկ «բիոռոբոտի»:
Նման մարդկանց համար դժվար է հեռանալ իրենց հարմարավետության գոտուց, իսկ սեփական կարիքները բավարարելու ցանկությունը դառնում է կյանքի գլխավոր նպատակը։
Միևնույն ժամանակ, քաղաքակրթական հարմարավետության պայմաններում կյանքը միշտ չէ, որ հանգեցնում է բարձր բարոյականության և մշակույթի։
Երբ տեղի ունեցողը անհասկանալի է թվում, իսկ ապագան անորոշ է, արժե դիմել պատմությանը, միգուցե դա արդեն եղել է նախկինում։
Բայց, ցավոք, մարդկությունը չի քաղում պատմության դասերը։ Պատմական գիտելիքները հաճախ մանիպուլյացիայի են ենթարկվում և օգտագործվում են ոչ թե գլոբալ սոցիալական խնդիրներ լուծելու, այլ տվյալ ժամանակահատվածում իշխող խմբերի շահերը պաշտպանելու համար։
☝️ Պետք է հիշել, որ քաղաքակրթության ապագան ուղղակիորեն կախված է մարդու այսօրվա մտավոր և հոգևոր-մշակութային գործունեության արդյունքներից։
P.S. Լուսանկարում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է՝ Բագրատ Սրբազանը, Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին։
#Հայաստան #պատմություն

🇩🇪 Գերմանիայի ապագա հնարավոր Կանցլերը և Բեռլինի արտաքին քաղաքականությունը
2025 թվականի աշնանը նախատեսված Բունդեսթագի ընտրությունների արդյունքներով Գերմանիայի այսօրվա Կանցլեր Օլաֆ Շոլցի հավանական իրավահաջորդը կլինի Գերմանիայի հիմնական «համակարգային» ընդդիմադիր «Քրիստոնեա-
Դեմոկրատական Միություն» (CDU) կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որը ամենայն հավանականությամբ, արմատապես ոչինչ չի վերանայի Գերմանիայի արտաքին քաղաքականության, մասնավորապես, Ուկրաինայի և Հարավային Կովկասի վերաբերյալ։
Բեռլինն արդեն միլիարդներ է վատնել «Արևելյան ընդլայնման» ուղղությամբ, որի հետ որոշ վերապահումներով, սակայն համամիտ են մինչև Գերմանիայի վերամիավորումը Արևմտյան Գերմանիայում հիմնադրված բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրար մեջ ժամանակ առ ժամանակ բաշխում են «իշխանական» և «ընդդիմադիր» ուժերի դերերը, որպիսի երկրի քաղաքացին համոզված լինի, որ իր քվեն ինչ որ մի բան իրենից ներկայացնում է։
Իսկ 1990 թվականից հետո հիմնադրված և երկրի Դաշնային խորհրդարանում մանդատներ վաստակած քաղաքական ուժերը դուրս են «համակարգային» ընդդիմությունից։ Այսինքն, նրանց ձայնի հետ (առնվազն մինչ օրս) Բեռլինում ոչ մեկը հաշվի նստել չի պատրաստվում։ Խոսքը գնում է նախկին Արևելյան Գերմանիայի կոմունիստների «իրավահաջորդ» «Ձախերը» և 2013 թվականից ի հայ եկած գերմանական աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի Համար» (AfD) կուսակցությունների մասին։
Վերադառնալով Գերմանիայի հավանական հաջորդ Կանցլեր Մերցին հարկ է նշել, որ որոշ փորձագետների որոշակի հույսերն առ այն, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններում CDU-ն հակահամակարգային աջակողմյան AfD-ի հետ դաշինք կկապի, ամբողջովին անհիմն են։
Պետք է միշտ հիշել, որ CDU-ն ժամանակակից Գերմանիայում իշխանության է եկել և գործել է ԱՄՆ Արտաքին հետախուզության վերահսկողության տարածքում, ինչից էլ կարելի է ենթադրել, որ այդ ամենը տեղի է ունեցել վերջինիս թույլտվությամբ։ Հետագայում նրա կառավարման օրոք է Գերմանիան վերամիավորվել այնպես, ինչպես դա համընկնում էր Գերմանիայում և նրա շուրջ Ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի հետ։ Այսինքն, CDU ինտեգրումը համաշխարհային եվրատլանտյան էլիտային բավականին խորը արմատներ ունի։
#Գերմանիա #ՆԱՏՕ

🇮🇷🇬🇧 Նաև Լոնդոնին են ներքաշում պատերազմի մեջ
Լոնդոնը դիտարկում է Իրանի դեմ զանգվածային հարվածին սահմանափակ մասնակցության հնարավորությունը, ինչի համար կօգտագործվեն «Typhoon FGR.4» և «Tornado IDS» կործանիչները՝ Storm Shadow հրթիռներով, ինչպես նաև, հավանաբար, «Astute» դասի բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավերով, որոնք կրում են նաև «Tomahawk» հրթիռներով։
Թեհրանն իր հերթին հաղորդվում է, որ «Shahab-3B», «Fattah-1» և «Soumar» հրթիռային համակարգերի հարյուրավոր արձակման կայաններ կանգնեցվել են մարտական հերթապահության։
#Իրան

🇦🇲 Ինչո՞ւ է Երևանը հեռանում ԱՊՀ-ից։
Հայաստանը երեկ հրաժարվեց միանալ ԱՊՀ արտգործնախարարության խորհրդի՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» հայտարարություններին։
Եվրասիայի անվտանգության ապահովումը Հայաստանին, ըստ երևույթին, չի վերաբերում։ Երևանը վստահ է, որ իր անվտանգությունը կապահովի մեկ ուրիշը, այս անգամ Արևմուտքը: Կամ Երևանում իշխող վերնախավին երկրի անվտանգության փոխարեն հետաքրքրում է միայն սեփական իշխանության անվտանգությունը։
Եվրասիայում անվտանգության վերաբերյալ ԱՊՀ ԱԳՆ խորհրդի հայտարարություններին միանալուց և միակողմանի միջոցների անթույլատրելիության սկզբունքներից Հայաստանի հրաժարումը ևս մեկ անգամ հաստատում են երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու Երևանի որոշումը։
🤔 Փորձենք օբյեկտիվորեն վերլուծել Հայաստանի ղեկավարության որոշումը։
Նախևառաջ, սա հեռանում է ԱՊՀ-ից, մի կառույցից, որտեղ Հայաստանը եղել է հիմնադիրներից մեկը և ավանդաբար համարվել է Ռուսաստանի և հետխորհրդային այլ երկրների հավատարիմ գործընկերն այս կառույցի շրջանակներում։ Սակայն վերջին տարիներին շոշափելի սառեցում է նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություններում, հատկապես Արցախի ամբողջական կորստի և Ադրբեջանի հետ հակամարտության շարունակական սրման ֆոնին, ինչի համար հայկական կողմը Ռուսաստանին մեղադրում էր «անբավարար աջակցության» մեջ։ ԱՊՀ-ի հայտարարությունների ստորագրումից հրաժարվելը կարող է լինել վերը նշվածի ավելի լայն գործընթացի մի մասը, որը ևս մեկ անգամ ակնհայտորեն վկայում է Արևմուտքին մոտենալու և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները վերանայելու Երևանի ցանկության մասին։
Եվրասիայում անվտանգության մասին հայտարարության ստորագրումից հրաժարվելը կարող է վկայել նաև այն մասին, որ Հայաստանն այլևս չի տեսնում ԱՊՀ շրջանակներում սեփական անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմներ։ Սա հատկապես արդիական դարձավ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի լիակատար ֆիասկոյի և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին, երբ Հայաստանը, ինչպես կարծում են Երևանում, իր դաշնակիցների կողմից չստացավ սպասված ռազմական և դիվանագիտական աջակցությունը։ Նման պայմաններում երկիրը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքական և պաշտպանական դաշինքները, այդ թվում՝ խորացնել համագործակցությունն Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։
☝️Եզրակացության փոխարեն
«Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» մասին հայտարարությունը կարող է ուղղված լինել Արևմուտքի պատժամիջոցների և ճնշման քաղաքականության դեմ, որն արտացոլում է Ռուսաստանի և հետխորհրդային այլ երկրների ավանդական դիրքորոշումը։ Այս հայտարարությանը միանալուց Հայաստանի հրաժարումը խոսում է այն մասին, որ Երևանը ցանկանում է չեզոք մնալ կամ բաց լինել Արևմուտքի հետ համագործակցության համար՝ չնայած հնարավոր քաղաքական կամ տնտեսական ռիսկերին:
Հայաստանի այս դիրքորոշումը կարելի է համարել էական քայլ՝ ուղղված երկրի արտաքին քաղաքականության ուղենիշների վերանայմանը։ Հայաստանը ձգտում է խուսափել կախվածությունից Ռուսաստանից և ԱՊՀ-ից և ընդհանրապես եվրասիական տարածքից, միաժամանակ ուսումնասիրելով Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու հնարավորությունները։
Անկախ նրանից, թե ինչպես է ընթերցողը վերաբերվում Երևանի վարած քաղաքականությանը, օբյեկտիվորեն պետք է փաստեմ հարավկովկասյան այս երկրի աննախադեպ բարձր կախվածությունն արտաքին ուժերից, մասնավորապես՝ արևմտյան երկրներից։
Լուսանկարում ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԱՊՀ ԱԳ նախարարների գագաթնաժողովին, հոկտեմբերի 7, 2024։
#հայաստան

🇩🇪🇹🇷 Գերմանական զենքը Թուրքիայի համար։
Ինչպես գրում է «Spiegel» շաբաթաթերթը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային խորհրդի տվյալները, գերմանական զենք արտադրողները թույլտվություն են ստացել զգալիորեն ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք մատակարարել Թուրքիային։
Այս մարմինը գործում է խիստ գաղտնիության պայմաններում։ Ըստ մամուլի, էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է հաստատված պայմանագրերի ցանկը։
Խոսքը գնում է առնվազն 236 մլն եվրոյի սպառազինության մատակարարման մասին, այդ թվում՝ 100 զենիթային հրթիռների և տորպեդոների, ինչպես նաև Թուրքիայի ռազմածովային նավատորմի արդիականացման սարքավորումների մասին։ Այդ պատվերներից օգտվելու են «MBDA» և «Thyssenkrupp» ընկերությունները։
Այս առաքումներն ազդարարում են Անկարայի նկատմամբ քաղաքականության զգալի փոփոխությունների մասին:
#Գերմանիա #Թուրքիա

🇮🇱🇮🇷🇺🇲🇷🇺🇦🇲🇦🇿🇹🇷 Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և դրա զարգացման հնարավոր սցենարների մասին
Մեկնաբանություն
Իսրայելի ռազմավարական նպատակը պարզ է՝ էապես թուլացնել Իրանին և վերացնել նրա միջուկային ծրագրերը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Իրանը զգալիորեն տարբերվում է Իրաքից, ում հարցերը ժամանակին լուծվեցին համեմատաբար արագ: Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները փոխել են տարածաշրջանային հակամարտությունների բնույթը։ Մյուս կողմից Իսրայելն ներկա պահին չի բախվում գոյաբանական սպառնալիքի հետ, ինչպես դա անցյալում էր։ Հակառակը, նա այսօր ավելի շուտ ագրեսորի դիրք է գրավում։
Իրանը գործում է ըստ լավ մտածված ռազմավարության։ Իհարկե, իսրայելական կողմը շատ ինքնավստահ է և դրա համար ունի հիմքեր, բայց պարսիկները ավանդաբար առանձնանում են իրենց գործողությունները մանրակրկիտ պլանավորելու և հակառակորդի ուժերը ճշգրիտ գնահատելու ունակությամբ։
Խնդիրն այն է, որ Իսրայելը հակամարտության մեջ է քայլ առ քայլ ներքաշում ավելի լայն միջազգային ուժերի, և արդյունքում Իրանը ստիպված է զգուշանալ՝ խուսափելով Իսրայելի հարձակումներին ի պատասխան հապճեպ որոշումներից:
Իսրայելում կարծում են, որ արտաքին ճնշման ուժեղացումը կթուլացնի Իրանին ներսից՝ կործանելով նրա տնտեսությունը և ապակայունացնելով հասարակությունը։
Իրանն իր հերթին կարծում է, որ ուկրաինական պատերազմի հետևանքով Արևմուտքի տնտեսական հյուծվածությունը իր օգտին է խաղալու, քանի որ այն ստիպելու է առաջին հերթին Ռուսաստանին և Չինաստանին էլ ավելի ակտիվ իրեն աջակցել՝ ելնելով «իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» սկզբունքից:
Նաև պետք է հաշվի առնել, որ Եվրոպական և ամերիկյան տնտեսությունները թուլացել են, իսկ ՆԱՏՕ-ի զինանոցները զգալիորեն սպառվել են...
👉Ավելի մանրամասն կարդացեք հղումով ԱՅՍՏԵՂ https://telegra.ph

🇦🇲 Արդյո՞ք Հայաստանը անելանելի վիճակում է։ Ո՛չ։ Ելք միշտ էլ կա։ Մեր պարագայում սա ճշմարտությունն է։
Առաջարկում եմ զուգահեռ անցկացնել 1988 թվականի իրադարձությունների և Ռուսաստանից հեռանալու Հայաստանի ժամանակակից փորձերի միջև։
1988 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ և «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» կարգախոսով Խորհրդային Հայաստանը սկսեց Արցախի ազատագրումը և այսպես կոչված բոլշևիկյան Ռուսաստանից (ԽՍՀՄ) անկախանալու գործընթացը։
Հայ ազգն անցավ «կրակի ու ջրի միջով», ազատագրեց, ապա կորցրեց Լեռնային Ղարաբաղը (Արցախը):
Այժմ, ավելի քան 30 տարի անց, Հայաստանը կրկին պայքարում է «Ռուսաստանից անկախանալու» համար, որպեսզի չդառնա «կայսրության ծայրագավառ»։
Այս պայքարի հիմքում ընկած է այն սուտը, որն այնքան երկար է կրկնվել ու տարածվել, որ դրան հավատացել են ոչ միայն հասարակության լայն շերտերը, այլև, կարծես թե, այս կեղծ տեսությունը ստեղծողները։
Այսօր Հայաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կորցրել են ճշմարտությունը ստից տարբերելու ունակությունը, քանի որ քաղաքական գործողությունների հիմքում ընկած շատ գաղափարներ հիմնված են կեղծ տեսությունների վրա։
Արդյունքում ողջ ժողովուրդը իր էլիտաների հետ մեկտեղ ամբողջովին շեղվել է իր ուղուց և հայտնվել է սեփական մոլորությունների փլատակների տակ։
Եթե առկա է կամք դրսևորելու և ճշմարտության հետ առերեսվելու համարձակություն, ապա հնարավոր կլինի ձերբազատվել կեղծ և արհեստածին «գաղափարախոսություններից»։
Առաջին քայլը հիմնական հարցին պատասխանելն է՝ ոչ թե «ումի՞ց կամ ինչի՞ց է պետք անկախանալ», այլ «հանուն ինչի՞ է անհրաժեշտ այդ անկախությունը»։
Միայն իրական նպատակների ըմբռնումը, արժեքների ու առաջնահերթությունների ազնիվ արտացոլումն ու վերագնահատումը կարող են Հայաստանին և ողջ ժողովրդին դուրս բերել ներկա փակուղուց։ Այսինքն՝ ստից ու պատրանքներից ազատվելու դեպքում ելք կլինի։

🇹🇷 Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքեստան
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցի պատմության ուսումնական ծրագրում հիմնարար փոփոխությունների մասին. «Կենտրոնական Ասիա» տերմինը կփոխարինվի «Թուրքեստան» տերմինով։ Սա, ըստ փորձագետների, ուղղված է երիտասարդության շրջանում ազգային ինքնության և հայրենասիրության ամրապնդմանը:
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է թյուրքական աշխարհում միասնության կարևորությունը. «Մենք կողք կողքի կաշխատենք, որպեսզի գալիք ժամանակաշրջանը դառնա թուրքերի դարաշրջան՝ թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով տարածելով «թուրքական դարի» մեր տեսլականը»:
«Թուրքեստան» բառը, որը նշանակում է «թուրքերի հայրենիք», պատմական արմատներ ունի։ Թուրքիայի կրթության նախարարությունը արդարացված է համարում դասագրքերում այս տերմինի ընդգրկումը, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Թուրքեստանը կապված են այն շրջանների հետ, որտեղ հիմնականում թուրքական ժողովուրդներ են ապրում։
19-րդ դարի երկրորդ կեսին, տարածաշրջանում Ռուսական կայսրության ակտիվացումից հետո, ներմուծվեց «Կենտրոնական Ասիա» տերմինը և աստիճանաբար փոխարինեց «Թուրքեստան» անվանումը։
☝️ Հաջորդ հոդվածում խոսվելու է Հայաստանի մարտահրավերների և գոյաբանական ռիսկերի նվազեցմանն ուղղված տեսական քայլերի մասին։
#Թուրքիա

🇦🇲🇹🇷 🇪🇺 Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Թուրքիան նախատեսում է ժամանակակից հսկողության համակարգեր տեղադրել Հայաստանի և Իրանի հետ սահմաններին։
Այդ նպատակով Թուրքիայի արևմտյան սահմանային գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքները՝ զինված ուժերի գլխավոր շտաբի և երկրի ներքին գործերի նախարարության համակարգմամբ։ «Mine Free Türkiye» նախաձեռնության տվյալներով՝ 2009 թվականին երկրի բոլոր ականապատ տարածքներում կար մոտ մեկ միլիոն ական։
Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով.
🔻 Հայաստանին և Իրանին սահմանակից տարածքների ականազերծում (ավելի քան 1.1665.000 քառ. մ).
🔻 Սահմանամերձ բնակավայրերում կառավարման ժամանակակից համակարգերի տեղադրում։
Նախագծի իրականացման համար կպահանջվի ավելի քան 52 մլն եվրո, որի 75%-ը կտրամադրի Եվրամիությունը, մնացածը կհոգա Թուրքիան։
Ուշադրություն դարձնելով Հայաստանին սահմանակից տարածքների ականազերծմանը և Ալիջան անցակետում ճանապարհի ասֆալտապատման և ընդլայնման ուղղությամբ սկսված աշխատանքներին, կարելի է ենթադրել, որ Եվրամիությունը, որը ֆինանսավորում է այս ծրագրի զգալի մասը, մտադիր է դյուրացնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացում։
👉 Այս լուրը կարդացող հայը հավանաբար հիշեց և մեղադրեց Նիկոլ Փաշինյանին։
Սակայն նշենք, որ այն հրապարակվել է «Այսօր» հայկական թերթի կայքում 2014 թվականի փետրվարի 10-ին։
Հղումն այստեղ է