⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
150 subscribers
695 photos
215 videos
393 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇷🇺🇹🇷 Ռուսաստանի և Թուրքիայի նավատորմանին համագործակցության մասին

Ռուսական «Росатомфлот» պետական ընկերության պատվերով Բալթյան նավահանգստի համար թուրքական «Kuzey Star Shipyard» նավաշինական ընկերությունը կառուցել է նավերի լողացող սպասարկման կետ, որը կօգտագործվի ռուսական «Арктика» նախագծի նորագույն միջուկային սառցահատների սպասարկման համար։

Վերը նշված լողացող սպասարկման կետն արդեն լքել է Ստամբուլը և շարժվում է դեպի Ռուսաստան։ Չնայած այն հանգամանքին, որ լողացող կայանը կառուցվել է Բալթյան նավաշինական գործարանի համար, նրա մշտական վայրը կլինի Մուրմանսկը։

♦️ Ռուս-թուրքական այս գործարքը կնքվել էր 2021 թվականի հունիսին, երբ Հայաստանում տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ՝ նպատակ ունենալով «լեգիտիմացնել» 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանություններին։


#ռուսաստան #թուրքիա
🇹🇷🇪🇺🇷🇺 Թուրքիան նախատեսում է դառնալ Եվրոպայի հիմնական գազի մատակարարը կամ Եվրոպայի հերթական ինքնախաբեությունը

🇹🇷🇫🇷 Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, թուրքական պետական «Botas» գազային ընկերությունը տասնամյա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Total» նավթագազային կորպորացիայի հետ՝ 1,2 մլն տոննա հեղուկ բնական գազի (այսուհետ՝ LNG) մատակարարման համար։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2027 թվականին։

🇹🇷🇬🇧 Սեպտեմբերի սկզբին այդ նույն «Botas»-ը բրիտանական «Shell»-ի հետ էր կնքել ևս 10 տարվա պայմանագիր՝ 2,9 մլն տոննա LNG մատակարարելու համար, որը նույնպես կսկսվի 2027 թվականից։

🇹🇷🇺🇲 Ամերիկյան «Exxon» ընկերության հետ բանակցություններ են տարվում տարեկան մինչև 2,5 մլն տոննա LNG մատակարարման շուրջ։

♦️Թուրքիայի նպատակն է միավորել գազի մատակարարումները իր տարածքում տարբեր աղբյուրներից, ինչի համար «Botas»-ը դիտարկում է նաև LNG-ի մատակարարման համար լրացուցիչ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը «Total»-ի հետ գործարքի ֆոնին նշել է, - «այժմ մենք կարող ենք առաջարկել այս գազը եվրոպացի սպառողներին, հատկապես Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, որոնք մատակարարումների խիստ կարիք ունեն»:

Նախկինում Թուրքիայի արտահանման հնարավորությունները դեպի արևմտյան շուկաներ սահմանափակվում էին խողովակաշարերի անբավարար հզորությամբ: Այդ պատճառով Անկարան վերջին տարիների ընթացքում շոշափելի ներդրումներ է կատարել LNG-ի փոխադրման և պահեստավորման ենթակառուցվածքների զարգացման մեջ:

☝️Մինչ այժմ Թուրքիան հիմնականում խաղում էր Անդրանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) խողովակաշարերով Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ հանգույցի դերը՝ գազ Եվրոպական Միություն տեղափոխելով Ադրբեջանից։ Եվրամիությունն իր հերթին նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը մինչև 2027 թվականը։

Իբրև տեղեկատվություն՝ «Botas»-ը մինչ այժմ գազ էր ներկրում բացառապես ներքին սպառման համար՝ այն ստանալով Ադրբեջանից, Իրանից և առաջին հերթին Ռուսաստանից՝ 2023 թվականին Թուրքիան իր կարիքների ավելի քան 40%-ը ծածկում էր ռուսական գազով։ Սակայն Մոսկվայի և Թեհրանի հետ պայմանագրերն ավարտվում են 2025 և 2026 թվականներին։

Իսկ հիմա հռետորական հարց՝ եթե Թեհրանի ու Մոսկվայի հետ համաձայնագրերը 2025-2026 թվականներից չեն երկարացվելու, ապա եվրոպական շուկայի համար որտեղի՞ց է Թուրքիան գազ ձեռք բերելու։

#Թուրքիա #Ռուսաստան
🇷🇺⚔️🇺🇦 Մոսկվայի համար Ուկրաինայում զինադադարի ռազմավարական ռիսկերը

Գիտակցելով, որ Ռուսաստանի և Կիևի միջև ուղիղ բանակցություններն անհնար են, Արևմուտքի գլխավոր ուժային կենտրոնները ժամանակ առ ժամանակ գտնում են «խաղաղարար միջնորդներ»։ Գուցե որոշ առաջնորդներ իրոք անկեղծորեն ցանկանում են հակամարտության դադարեցումը, բայց մեծամասնությունը պարզապես օգտագործում է իրավիճակը՝ մեծացնելու սեփական քաղաքական կապիտալը:

Ցավոք, այս պատերազմը ոմանց համար դարձավ սեփական երկրում բացթողումները կոծկելու և «խաղաղության» մասին խոսելով հայտնի դառնալու հարմար հնարավորություն։

Այս համատեքստում կարելի է նշել Շոլցին, Օրբանին, Էրդողանին և այլն։ Մոսկվային և Կիևին հակամարտությունը վերջ դնելուն «օգնողների» ցանկը ժամանակի ընթացքում կաճի։

Արևմտյան քարոզչության տեսանկյունից հակամարտության խաղաղ ավարտը ձեռնտու է երկու կողմերին։
Սակայն, ռացիոնալ տեսանկյունից, ցանկացած խաղաղ համաձայնագիր, որը չի կնքվել Կրեմլի պայմաններով, ռազմավարական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար։

Ցանկացած խաղաղ բանակցություն պետք է հաշվի առնի մարտի դաշտում առկա իրավիճակը։ Իսկ հակամարտող կողմերը սովորաբար պատրաստ են լինում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, երբ առկա են կա՛մ չափազանց մեծ կորուստներ, կա՛մ երբ հասարակությունը չի կարող ընդունել այդ կորուստները (ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում և Արցախում 2020 թվականին):

Ուկրաինայի զինված ուժերի կորուստները դեռ կրիտիկական մակարդակի չեն հասել, իսկ հասարակությունում կորուստների նկատմամբ զգայունության շեմը շատ բարձր է՝ այնտեղ գնալով ավելի ու ավելի անտարբեր են դառնում կատարվածի նկատմամբ, ինչը միայն ամրապնդում է Կիևի գործող իշխանությունների դիրքերը։

Խաղաղության բանակցությունների մեկ այլ պատճառ կարող է լինել ռազմական աղետը կողմերից մեկի վրա: Հիշենք նացիստական Գերմանիայի անկումը Բեռլինի գրավումից հետո։ Այս համատեքստում ռուսական բանակը դեռ շատ հեռու է Կիևից։
Այսինքն, մի կողմից Ուկրաինայի զինված ուժերը հեռու են պարտությունից, և, նրանց զգալի մասը կարող է պատրաստ չլինել այսօր Ռուսաստանի հետ զինադադար կնքելու հետ, իսկ մյուս կողմից նաև Մոսկվան կարող է դեմ լինել զինադադարին՝ կարծելով որ Կիևն առավելագույն օգուտ կստանա նույնիսկ ժամանակավոր զինադադարից։

Միջադեպերը, ինչպիսիք են ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները գործնականում անհնար են:

Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմավարական դիրքերը զգալիորեն տարբերվում են. Ուկրաինան, չնայած Արևմուտքի օգնությանը, շարունակում է կախված մնալ ռազմական և տնտեսական ոլորտներում։ Նա զուրկ է լիարժեք նավատորմ, խիստ սահմանափակ են օդային ուժերը, իսկ նրա ողջ տարածքը խոցելի է ռուսական հրթիռների և ԱԹՍ-ի համար: Հետևաբար, զինադադարը Կիևին հնարավորություն կտա սեփական ռազմավարական դիրքերը մոտեցնելու Ռուսաստանին, ինչը չափազանց վտանգավոր է Մոսկվայի համար։

Զինադադարը կհանգեցնի նաև ուկրաինացի միգրանտների՝ հատկապես տղամարդկանց վերադարձին Եվրոպայից։ Այդ մարդիկ կարող են նորակոչիկներ դառնալ Ուկրաինայի զինված ուժերի համար՝ ուժեղացնելով ուկրաինական բանակը։

Բացի այդ, խաղաղ բանակցությունների գնալու Ռուսաստանի համաձայնությունը և հակամարտությունը սառեցնելը լրջորեն կխաթարեն նրա միջազգային հեղինակությունը։ Եթե Ռուսաստանը խաղաղություն ընդունի արևմտյան պայմաններով, ապա դա կընկալվի որպես կապիտուլյացիա։

Ըստ Կրեմլի, Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ քննարկումները հնարավոր են միայն վերջինիս կողմից տարածքային լուրջ զիջումների դեպքում, մասնավորապես, Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները պետք է Կիևի կողմից ճանաչվեն՝ իբրև Ռուսաստանի անբաժանելի մաս, իսկ Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն նշված շրջանները։

Կրեմլում այս պայմանները համարում են «փոխզիջումային», քանի որ դրանք (դեռ) չեն ներառվում Ուկրաինայի այլ շրջանները։

Բայց նույնիսկ այս «փոխզիջումային» պայմանները Կիևի գործող իշխանությունների համար մահացու են և անընդունելի։

Հաշվի առնելով այն, ինչ ասվել է, Կիևը նման քայլի, առնվազն այսօր, չի գնա, քանի որ Ուկրաինայի մոբիլիզացիոն ռեսուրսները դեռ չեն սպառվել, Արևմուտքը շարունակում է ապահովել զենքերի առաքման բարձր տեմպերը և ԱՄՆ դոլարի հաշվարկով հարյուրավոր միլիարդների հասնող ֆինանսական հոսքերը, իսկ ռուսական բանակի հարձակողական տեմպերը թույլ են տալիս ուկրաինական ուժերին պահել ճակատը։

Բայց խաղաղությունը, այնուամենայնիվ, մի օր կգա։

#Ուկրաինա #Ռուսաստան
👍1
🇮🇷 Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ունի 4.000 (չորս հազար) կիլոմետր հեռավորության վրա թիրախներ խոցելու ունակ հարվածային ԱԹՍ-րեր։

🇮🇳 Հնդկաստանը վաճառքի է հանում 2.500 T-72 տիպի մոդերնիզացված տանկեր, որոնք կրակում են «80-ական թվականների» 125 մմ ականներ, հավանական գնորդը Ռուսաստանն է։ (ՆԱՏՕ բանակների բոլոր տանկերը կրակում են 120 մմ.):

🇺🇲 ԱՄՆ պաշտոնապես սկսել է 5+ (կամ 6-րդ) սերնդի միջուկային ռազմավարական ռմբակիր B-21 փորձարկումները։

🇷🇺 Ռուսաստանը վերասկսում է իր միջուկային զենքերի տեստավորումը։

🇨🇳 Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել Ամերիկյան ռազմարդյունաբերության 9 ընկերությունների դեմ (առաջին անգամ պատմության մեջ)։

🇩🇪 Գերմանիան մոտ մեկ շաբաթ առաջ կոպտորեն խախտել է Չինաստանի սուվերեն տարածքը, առ այն, որ իր Baden-Württemberg մեծ ռազմանավը անցել է մայնցամաքային Չինաստանի և չինական կղզի Թայվանի միջև ընկած չինական ջրային տարածքով։ Մնան խախտումներ մինչ օրս իրեն կարողացել էին թույլ տալ միայն Ամերիկյան ռազմանավերը։

🇹🇷 Թուրքիան հայտարարել է, որ իր ռազմավարական ծրագրերի թվում է BRICS+ և SOC միանակը...

#NATO #BRICS #SOC
🇦🇲🇦🇿 Բաքվի ռազմավարության մասին

«Արևմտյան որոշ պետությունների ծրագրերը Հայաստանին Ադրբեջանի դեմ հանելու վերաբերյալ ակնհայտ են։ Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու և դրանով իսկ սեփական շահերն ապահովելու համար»,- Ադրբեջանի խորհրդարանում ասել է այսօր Ադրբեջանի ղեկավարը։

Նախագահ Ալիևը Հայաստանին մեղադրել է խաղաղության համաձայնագրի ստորագրումը միտումնավոր ձգձգելու մեջ և հայտարարել է, որ Բաքուն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի իր բանակի հզորացմանը, քանի որ «ռևանշիստական ուժերը» Հայաստանում գնալով ավելի մեծ թափ են բարձրացնում։

🤔 Փորձենք վերլուծել, թե իրականում ինչի է փորձում հասնել Ադրբեջանի ղեկավարը։

🔻Նախ՝ նա առաջ է մղում իր երկրի ռազմավարական շահերը՝ շարունակելով ամրապնդել Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում, հատկապես Լեռնային Ղարաբաղում ռազմական հաջողություններից հետո՝ ձգտելով գրանցել Երևանի նկատմամբ Բաքվի բացարձակ հաղթանակը։

🔻Շարունակելով անհարկի ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Ալիևը հռետորաբանություն է օգտագործում Հայաստանում իբր գոյություն ունեցող «ռևանշիստական ուժերի» մասին՝ արդարացնելու սեփական ռազմական ակտիվության հնարավոր աճը և խուսափում է խաղաղության համաձայնագրի ստորագրումից այն պայմաններով, որոնք նա համարում է ոչ ձեռնտու Ադրբեջանին։ Հավանաբար, բայց նա նաև «անարդար» է համարում խաղաղության ինչ-որ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ներկայիս ղեկավարի հետ, որին ակնհայտորեն չի հարգում և չի համարում իրեն վայել մակարդակի քաղաքական գործիչ։

🔻 Ի թիվս այլ բաների, Ալիևը շարունակում է սեփական բնակչության գաղափարական մոբիլիզացիան։ Նրա ելույթները հաճախ ուղղված են բնակչությանը համախմբելու, բանակն ուժեղացնելու և ցանկացած սցենարի պատրաստ լինելու գաղափարի շուրջ։ Այն նաև թույլ է տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից։

☝️ Բայց կան նաև նրա վարքագծի այլ պատճառներ, որոնցով նա ամրապնդում է իր կապերը Հայաստանի ֆորմալ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի և, չնայած բոլոր տարաձայնություններին, Թեհրանի հետ, որն ավանդաբար բարիդրացիական է տրամադրված Երևանի նկատմամբ։
Հայտարարելով, որ արևմտյան երկրներն իբր օգտագործում են Հայաստանը որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք, Ալիևը ցույց է տալիս իր վճռականությունը դիմակայելու արևմտյան ազդեցությանը Հարավային Կովկասում, որը մեծ գոհունակությամբ է ընդունվում ոչ միայն 🇷🇺 Մոսկվայի և այլև 🇮🇷 Թեհրանի, «մեծ եղբայր» 🇹🇷 Անկարայի և հեռավոր, բայց հսկայական տնտեսական կշիռ ունեցող 🇨🇳 Պեկինի կողմից։

♦️ Հետևաբար, Ալիևի հիմնական նպատակը տարածաշրջանում գերիշխող դիրքի հասնելն է՝ միաժամանակ խուսափելով խաղաղ համաձայնագրի ստորագրումից, որը կարող է սահմանափակել Հայաստանի դեմ հետագա գործողությունների նրա տարբերակները։

#Հայաստան #Ադրբեջան
👍1
🇩🇪 Բրանդենբուրգի օրինակով Գերմանիայի որոշ զարգացումների մասին

Երեկ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը չորս կողմից «շրջապատող» Բրանդենբուրգ երկրամասում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան ընդդիմադիրները էապես բարելավեցին իրենց դիրքերը։ Ընտրությունների արդյունքներից ելնելով «ավանդական» իշխանական կուսակցությունները կոալիցիա կարող են ստեղծել կա՛մ ձախակողմյան, կա՛մ աջակողմյան ուժերի հետ համագործակցելով, ինչն արդեն իսկ վկայում է գերմանական քաղաքական լանդշաֆտի էական փոփոխությունների մեկնարկի մասին։

Սակայն, այս հոդվածում ընթերցողին առաջարկվում է ուշադրությանը սևեռել երեկ քվեարկած 16-24 տարեկան գերմանացիների քաղաքական տրամադրվածության վրա։

Քվեարկածների ավելի քան երեքից մեկն իր ձայնը տվել է գերմանական «Այլընտրանքին», այն է՝ գերմանական ազգային պետականության սուվերենության ամրապնդումը քարոզող արմատական ընդդիմադիր ուժին (Alternative für Deutschland)։ Իսկ հինգից մեկն իր ձայնը տվել է ըստ էության նախնին Արևելյան Գերմանիայի տարիներին գործող գերմանացի կոմունիստների քաղաքական ժառանգներին, որոնք մեծ հաշվով նաև այսօր կոմունիստական անցյալին բնորոշ գաղափարախոսություն և կառավարման մեթոդներ են քարոզում (Die Linke և BSW)։

Մի շարք հարցերում մեկը մյուսից 180 աստիճանով տարբերվող աջակողմյան «Այլընտրանքն» ու «Ձախերը» սակայն ունեն ընդհանրություններ։ Դրանք են, օրինակ՝

🔻 ՆԱՏՕ-ի և ԱՄՆ քաղաքականության նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքը, ընդհուպ մինչև Գերմանիայի տարածքից Ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը, որոնց նրանք որակում են՝ իբրև «օկուպացիոն զորքեր»,

🔻Ուկրաինայի պատերազմում Կիևին տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնության անհապաղ դադարեցումը, և

🔻Ռուսաստանի Դաշնության հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը՝ փոխշահավետության հիման վրա և այլն։

Հատկանշական է նաև այն փաստը, որ ինչպես ազգային պետականության կողմնակից «աջերը», այնպես էլ նրանցից այս հարցում 180 աստիճանով տարբերվող՝ լիբերալ գաղափարներ քարոզող գերմանացի «ձախերը» սեփական կառավարությանն անվանում են «Միացյալ Նահանգների վասալ»։

Գերմանական քաղաքական կյանքի նման զարգացումների շարունակման պարագայում արդեն իսկ մոտակա 10, եթե ոչ ավելի շուտ, տարիների ընթացքում երկրի ղեկին կարող են հայտնվել վերը նշված ուժերի ներկայացուցիչները, ինչը խիստ բացասական կանդրադառնա որոշ մայրաքաղաքների, այն է՝ ուժային կենտրոնների, նպատակների վրա։

Վերլուծելով որոշ իրադարձություններ կարելի է ենթադրել, որ սեփական ազգի տրամադրություններն առանց այս ընտրությունների արդյունքների հայտնի են վերջին տարիներին Գերմանիայում իշխող ուժերի ղեկավարներին։

Հավանաբար այդ իսկ պատճառով հատկապես վերջին տարիներին, «հումանիզմի» շղարշի ներքո իշխանությունները տարբեր ճգնաժամային տարածաշրջաններից և բռնապետական երկրներից ընդունում են միլիոնավոր մարդկանց։ Իսկ բարձրակարգ մասնագետների և սպասարկման ոլորտում «ոչ պատշաճ քանակի» առկայության պատճառաբանությամբ երկիր են հրավիրում հարյուր հազարավոր «կադրեր» այլ մայրցամաքներից։ Դրա վերջին վառ օրինակներից է Կենիայի և Ուզբեկստանի հետ կնքված համապատասխան համաձայնագրերը։

Միլիոնավոր մարդկանց երկրում այս կամ այն կերպ կացության կարգավիճակ տրամադրելուն զուգահեռ Գերմանիայի իշխանությունները պարզեցնում են երկրի քաղաքացիության ձեռքբերման կարգը։

Ամենայն հարգանքով թվարկած մարդկանց նկատմամբ այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ նրանք ըստ էության չունեն ո՛չ պատմական, ո՛չ էմոցիոնալ կապ գերմանական պետականության հետ։ Այսինքն, նրանց համար Գերմանիան «սկսվել է» փախստականի կարգավիճակ և սոցիալական օգնություն կամ աշխատանքի դիմաց աշխատավարձ ստանալով։ Այդ իսկ պատճառով վերպետական (գլոբալիստական) ուժերի շահերով առաջնորդվող գերմանական իշխանություններն իրենց վերարտադրվելու հույսերը կապելու են այս «նոր գերմանացիների» հետ, որոնք հավանաբար կքվեարկեն այն ուժերի օգտին, որոնք իրենց Գերմանիայում ապրելու և այստեղ նոր կյանք սկսելու հնարավորություն են տվել։

Արդյունքում երկիրն ազգային պետական տարրեր (դեռևս) ունեցող պետությունից պետք է կվերածվի գերմաներենով խոսող մարդկանցով բնակեցված մի տարածքի, որը քայ ալ քայլ իր սուվերեն իրավունքները պետք է շարունակի տրամադրել Եվրոպական Միության ղեկավարությանը, ինչպես դա անում են այդ կառույցի այլ անդամ երկրները։

☝️ Նա, ով այս ամենի դեմ խոսի, կպիտակվի «ազգայնական» կամ «հետադիմական ագրեսիվ Ռուսաստանի ջատագող»։

#Germany #Գերմանիա
👍1
🇦🇲 🇬🇪 Հատկանշական պարադոքս

Եթե ազգային սուվերենության ամրապնդումը Երևանում տեսնում են անվերապահորեն Արևմուտքին ենթարկվելով, ապա Թբիլիսիում տեսնում են Արևմուտքին «իր տեղը» ցույց տալով։

Իսկ դեռևս 2007-2008 թթ իրավիճակը 180 աստիճանով այլ էր։ Այն ժամանակ Վրաստանը կորցրեց և՛ Աբխազիան, և՛ Հարավային Օսիան, որից հետո սկսեց մեծ արագությամբ կորցնել ազգաբնակչության քանակը՝ միաժամանակ վերածվելով Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունների «տարանցիկ» պետության։

Վերը նշված դերակատարումը «միլիմետրի» ճշգրտությամբ ստանձնել է Երևանը։

Տխուր է, բայց փաստ։

#հայաստան #վրաստան
🇺🇲🇺🇦🇮🇱 Վաշինգտոնի «time out»-ի մասին

Պետք չէ սպասել, որ ԱՄՆ-ը թույլ կտա Ուկրաինային օգտագործել հեռահար հրթիռներով ռուսական տարածքում թիրախներ խոցել մինչև նախագահական ընտրությունները: Ինչպես նաև չի կարելի ակնկալել Նեթանյահուի օրոք Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության նման վարքագիծ։

Սպիտակ տանը չեն ձգտում ներկա փուլում սրել հակամարտությունները և ընդլայնել նրանց աշխարհագրությունը:

Դեմոկրատների համար իրավիճակի սրումն այս փուլում իր մեջ քաղաքական ռիսկեր է պարունակում, քանի որ անվերահսկելի էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչից կօգտվի Դոնալդ Թրամփը։

Իսկ Կամալա Հարիսի հաղթանակը ընտրություններում կարող է դեմոկրատներին ավելի շատ ազատություն տալ, ավելի ճիշտ՝ «ազատել ձեռքերը» ցանկացած գործողությունների համար ինչպես ուկրաինական ճակատում, այնպես էլ Մերձավոր Արևելքում:

Սա գիտակցում են ինչպես Վաշինգտոնի դաշնակիցները, այնպես էլ նրա հակառակորդները։

#ԱՄՆ
🇮🇷 Իրանի նախագահ Մ.Պեզեշկյանի ՄԱԿ-ում արված առաջին ելույթի հիմնական կետերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասած, որ Իրանը պատերազմի չի ձգտում Իսրայելի հետ և ցանկանում է ապրել խաղաղության մեջ։
«Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում»,
- ասաց նա լրագրողներին։

Պեզեշյանն ընդգծեց, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հաղթողներ չի բերի, և մտահոգություն հայտնեց տարածաշրջանի ապակայունացման կապակցությամբ, և քննադատեց արևմտյան երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, երկակի ստանդարտների համար։

Պատասխանելով միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցին՝ Պեզեշյանն ընդգծեց, որ Իրանը շահագրգռված չէ նոր համաձայնագրով, այլ ձգտում է վերադառնալ 2015 թվականի միջուկային գործարքին, որից ԱՄՆ-ն դուրս եկավ (ըստ Իրանի և մի շարք այլ երկրների անհիմն) 2018 թվականին։ «Եկեք վերադառնանք առաջին քայլին», - հավելել է նա՝ նշելով, որ եթե բոլոր կողմերը կատարեն այս համաձայնագրի պայմանները, Իրանը պատրաստ կլինի քննարկել նոր բանակցություններին վերաբերյալ հարցերը։

Պեզեշյանը նաև մեկնաբանեց հութիների ակտիվությունը Կարմիր ծովում՝ ասելով, որ Իրանը չի վերահսկում նրանց գործողությունները։ Միաժամանակ հավելեց, որ հութիների հարձակումները Գազայում պաղեստինցիների նկատմամբ անարդար վերաբերմունքի արձագանքն են:

🤔 Փորձենք հասկանալ, թե ի՞նչ էր ցանկանում հաղորդել միջազգային հանրությանը Թեհրանը

Իր ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկյանը, ով բարեփոխումների կողմնակցի կերպար ունի, հետապնդում էր մի քանի առանցքային նպատակներ։

Նախ՝ Թեհրանը փորձեց ընդգծել, որ չի ձգտում հակամարտությունների սրացում ոչ առհասարակ Արևմուտքի հետ գլոբալ հարցերում, ոչ էլ Մերձավոր Արևելքում, հատկապես Իսրայելի հետ:

Խաղաղության և կայունության ձգտման մասին հայտարարությունները պետք է ամրապնդեն Իրանի դիրքերը՝ որպես հակամարտությունների խաղաղ լուծմամբ շահագրգիռ երկրի՝ խթանելով նոր, եթե ոչ դաշնակիցների, ապա գոնե համախոհների ձեռք բերման հնարավորությունները։

Այս նպատակներին ծառայեց նաև 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու Թեհրանի պատրաստակամությունը, բայց իր համար ձեռնտու պայմաններով։

☝️Միաժամանակ նախագահ Փեզեշյանը ցույց տվեց, որ որոշ առանցքային հարցերի շուրջ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է։

Մասնավորապես, չնայած «հեռու մնալով» հութիների գործողություններից, նա անուղղակիորեն հավանություն տվել նրանց։
Նորընտիր նախագահը չմոռացավ քննադատել Արևմուտքին երկակի ստանդարտներ կիրառելու համար և կրկին հիշեցրեց Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ։

♦️Պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, Իրանը ձգտում է բարելավել իր միջազգային դիրքերը, նվազեցնել պատժամիջոցների ճնշումը և թուլացնել լարվածությունը Արևմուտքի հետ՝ միաժամանակ կոշտ հռետորաբանություն պահպանելով իր հակառակորդների նկատմամբ:

☝️ Չի կարելի բացառել, որ երկխոսության պատրաստակամության կոչեր անող Թեհրանը պարզապես ժամանակ է շահում, որը նրան ներկա փուլում պետք է «օդի պես»։ Իհարկե նա օրեցօր է ամրապնդում է իր բանակը, սակայն Չինաստանի և Ռուսաստանի աջակցությամբ BRICS+ շրջանակներում (այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային կոմունիկացիաների ամբողջական շահագործմամբ) Իրանին անհրաժեշտ են տարիներ։

#Իրան
🇹🇷 Bayraktar KIZILELMA (PT-3) կորճանիչ ԱԹՍ-ն օդում է

Այսօր տեղի է ունեցել թուրքական Bayraktar KIZILELMA (PT-3) անօդաչու կործանիչի վերջին տարբերակի առաջին հաջող թռիչքը։ Սա կարևոր իրադարձություն է Թուրքիայի ռազմաօդային ուժերի զարգացման գործում և ընդգծում է երկրի շարունակական առաջընթացն անօդաչու տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Bayraktar KIZILELMA-ն լրջորեն կուժեղացնի Թուրքիայի զինված ուժերի մարտունակությունը։

Թուրքական նոր ռազմական տեխնոլոգիաների հաջող փորձարկումը կարող է էապես ազդել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա և անհանգստություն առաջացնել հարևան երկրների, առաջին հերթին Հայաստանի մոտ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների համատեքստում, որտեղ Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, նման տեխնոլոգիական գերազանցությունը կարող է է՛լ ավելի փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, որն արդեն նկատելիորեն խախտվել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետևանքով։

Երևանի համար Թուրքիայում նման զարգացումները պետք է նշանակեն անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն։ Թուրքական անօդաչու թռչող սարքերն արդեն իսկ մեծ դեր են խաղացել 2020 թվականի վերոնշյալ պատերազմում։ Իսկ ավելի առաջադեմ տարբերակների մշակումը միայն կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա՝ ռազմաքաղաքական միակողմանի զիջումների գնալու համար՝ հօգուտ Բաքվի և Անկարայի։

Հետևաբար, Երևանը պետք է օր առաջ ավելի ամրապնդի իր գործնական կապերը միջազգային գործընկերների, առաջին հերթին Ռուսաստանի և/կամ Իրանի հետ, որպիսի ի վիճակի լինի դիմակայել նոր սպառնալիքներին։

Իբրև տեղեկատվություն՝ Baykar Bayraktar Kızılelma (Kızılelma թուրքերեն՝ «կարմիր խնձոր») մարտական անօդաչու կործանիչ է, որը մշակվում է թուրքական «Baykar» արտադրողի կողմից՝ ուկրաինական «Ivchenko Progress» պետական ընկերության գազատուրբինային ռեակտիվ շարժիչով։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ «Bayraktar Kızılelma»-ն կշռում է մոտ 6.000 կգ և կարող է տեղափոխել 1500 կգ օգտակար բեռ։ 

#Թուրքիա #Բայրաքթար
🇨🇳 Չինական Dongfeng-31AG օդում է

Չինաստանը երեկ բարեհաջող փորձարկել է Dongfeng-31AG միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Փորձարկման պատկերները հրապարակել է Չինաստանի բանակը: Մինչև 1.750 կգ մարտագլխիկով հագեցված և 13.000 կմ հեռավորություն ունեցող հրթիռը թույլ է տալիս նրան հասնել Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի մեծ մասերին:

#Չինաստան
🇺🇲 Ջո Բայդենի վերջին այցը Եվրոպա որպես ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերին Գերմանիայում բարձր մակարդակով հանդիպման է հրավիրում Ուկրաինայի 50 դաշնակիցներին։ Սպասվում է, որ հանդիպումը կանցկացվի «Ռամշտայնի» ձևաչափով՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

Ի սկզբանե բանակցությունները նախատեսված էին նեղ շրջանակում` 🇺🇲 🇩🇪 🇫🇷 🇬🇧 մասնակցությամբ։ Սակայն մասնակիցների կազմում փոփոխությունները, հավանաբար, պայմանավորված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական միջուկային դոկտրինի «ճշգրտման» մասին վերջերս արած հայտարարությամբ։

Այս հայտարարությունը կարծես անհանգստացրել է հավաքական Արևմուտքին և փաստացի զրոյացրել է Զելենսկու մտադրությունները, որով նա այս օրերին Միացյալ Նահանգներում է։

Սակայն դա չի նշանակում, որ Արևմուտքը կհրաժարվի Զելենսկիից, թեև Կիևը «հնազանդ կատարողից» վերածվել է նյարդայնացնող դաշնակցի, ինչին ինքը՝ Կիևը, քաջատեղյակ է։

Իրավիճակը փրկելու համար Կիևը կարող է հուսահատ քայլեր ձեռնարկել՝ լայնածավալ սադրանքներ, որոնք կարող են ՆԱՏՕ-ին ներքաշել պատերազմի։

Արդյունքում Արևմուտքը, ուզի, թե չուզի, ստիպված է լինելու նորից միջամտել՝ պաշտպանելով այն «պրոյեկտը», որի հեղինակը նա հանդիսանում է։

Հնարավոր լայնածավալ սադրանքների համատեքստում, հատկապես, եթե ուկրաինական պաշտպանական ճակատը փլուզվի, հարցը, թե կոնկրետ ինչքանով և ումից է կախված Կիևը, Եվրոպայում շատերի համար լիովին պարզ չէ։

Հոկտեմբերն ու նոյեմբերը դժվար ամիսներ են լինելու։ Բայց դա չի նշանակում, որ գալիք ձմեռը ավելի լավն է լինելու։

#Ուկրաինա #ՆԱՏՕ #ԱՄՆ
👍1
🇺🇲 Մոտիկ Արևելքում ԱՄՆ հարվածային խումբը կարևոր նավ է «կորցրել»

Սեպտեմբերի 23-ին Արաբական ծովում ԱՄՆ 5-րդ նավատորմի պատասխանատվության տարածքում անհայտ օբյեկտի հետ բախման հետևանքով ամերիկյան ռազմածովային խմբի համար կարևոր «Big Horn» տանկերը ժամանակավորապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, իսկ ԱՄՆ-ը տարածաշրջանում չունի վառելիքի լիցքավորման պահեստային նավ, ինչը ստիպում է ռազմածովային նավատորմին դիմել առևտրային նավթային տանկերի ծառայություններին։

«Big Horn» աջակցում էր «USS Abraham Lincoln»-ի գլխավորությամբ ավիակիրների աշխատանքային խմբին, որը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նավատորմի հարվածային ներուժի համար:

Վառելիքի լիցքավորման մշտական ներկայության անհրաժեշտությունն ընդգծում է ԱՄՆ նավատորմի բարդ իրավիճակը։ Նման նավերի անբավարար թիվը խոսում է ԱՄՆ-ից հեռու ընկած տարածքներում գործողությունների պահպանման դժվարությունների մասին։

Հատկանշական է, որ միջադեպը համընկնում է Իսրայելի կողմից մղվող լայնածավալ պատերազմի հետ, երբ բարձր է ԱՄՆ ներգրավման հավանականությունը։

#ԱՄՆ #ՆԱՏՕ #Իսրայել
👍1
🇮🇱🇮🇷 Փորձեմ մի քանի մտքեր փոխանցել Լիբանանի հետ Իսրայելի պատերազմի մասին, ինչը կարդալուց հետո շատերը կկարողանան տեսնել «հայելու մեջ» սեփական ժողովրդին և իր նախկին ու ներկա էլիտային։

Նախ, կա հին կանոն. եթե ընտրում ես ամոթը պատերազմի փոխարեն, ապա ստանում ես և՛ պատերազմ, և՛ ամոթ:

Հեզբոլլահի և նրա հետևում կանգնած Իրանի ռազմավարությունը հիմնված էր «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» մոտեցման վրա՝ ձգտելով խուսափել Իսրայելի հետ ուղիղ ռազմական առճակատումից՝ Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումը չուժեղացնելու համար:

Այդ ժամանակ Հեզբոլլահը փաստացիորեն վերահսկում էր Լիբանանը և նրա միջազգային նավահանգիստներից ստացվող միլիարդավոր դոլարների եկամուտները:

Արդյունքում նրա «տնտեսական» թևը կտրուկ ուժեղացավ՝ չցանկանալով պայքարել և փորձելով շարժումը վերածել զուտ քաղաքական ուժի։
Իսկ Իրանը կարծում էր, որ իր մարտավարությունով կարող է դուրս գալ միջազգային մեկուսացումից՝ նույնիսկ ընդունելով ամիսներ առաջ անհաջող «եղանակային պայմանները», որոնք հանգեցրին հայտնի ուղղաթիռի կործանմանը:

Արդյունքում, Հեզբոլլահը և Իրանը հայտնվեցին թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով ավերակների մեջ, որտեղ «թաղվեցին» ոչ միայն նրանց ռազմական և քաղաքական առաջնորդները, այլև ցածր ինտենսիվության հակամարտությունների միջոցով Իսրայելը հյուծելու իրենց ծրագրերը:

Այս ամենին զուգահեռ մենք կարող ենք նաև նկատել իսրայելական հետախուզական ծառայությունների փայլուն, երկարաժամկետ և նպատակասլաց քրտնաջան աշխատանքը։

Հավանաբար տարիներ առաջ էր «Մոսադը» սկսել (փեյջերների միջոցով) Հըզբոլլահի, ինչպես նաև, առնվազն մասամբ, Իրանի վերնախավի գործունեությունների վերահսկողությունը:

Շատ հավանական է, որ Հեզբոլլահի փեյջերը լիցքավորված են եղել ոչ միայն պայթուցիկներով, այլ նաև լսողական սարքերով, որոնք տեղեկատվություն են փոխանցել «Մոսադի» սերվերներին, ինչը բացատրում է Հեզբոլլահի և Իրանի բազմաթիվ առաջնորդների հաջող ֆիզիկական չեզոքացունը:

Ամբողջ կառավարման համակարգը մերկացնելուց հետո «Մոսադը» ցուցադրաբար պայթեցրեց հարյուրավոր փեյջերներ, ինչը հանգեցրեց Հեզբոլլահի շարքերում քաոսի և վերահսկողության կորստի։

Իսկ երբ Երուսաղեմը վերջնականապես հասկացավ, որ Իրանը և Հեզբոլլահը խուսափում են բաց պատերազմից, նույնիսկ մի շարք նշանակալի սպանությունների կապակցությամբ խայտառակ լռության գնով, Իսրայելն անցավ այն ամենին, ինչ անում է լավագույնն աշխարհում, այն է՝ լայնածավալ և արդյունավետ ավիահարվածներ, որոնց դեմ Լիբանանն այսօր ոչինչ չունի։ Իսրայելի հյուսիսային հարևանները չունեն հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր, քանի որ նման համակարգեր ժամանակին չեն գնել։ Նույնիսկ երկրորդ տասնամյակը թևակոխած Սիրիական պատերազմը, որի ընթացքում իսրաելական օդուժը առանց սեփական կորստի հարվածներ է հասցնում, նրանց դաս չեղավ։

Հեզբոլլահի ուղղությամբ երկշաբաթյա ավիահարվածներն ավարտվեցին նրա ողջ ղեկավարության ոչնչացմամբ։

Այսօր Իրանի դիրքերը Լիբանանում զգալիորեն թուլացել են, և այն վերականգնելու համար կարող են ամիսներ և, հնարավոր է, տարիներ պահանջվել, եթե Թեհրանն ընդհանրապես հաջողի դա անել:

☝️ Սա առարկայական դաս է, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չափազանց տարված են շահույթով և սուրը փոխանակում են քսակի հետ:

☝️...Սակայն, վերը նշվածը չի նշանակում, որ Մերձավոր Արևելքում ռազմական առճակատումն ավարտվել է կամ մոտենում է ավարտին։ Հնարավոր է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

#Իսրայել #Իրան
👍4
🇦🇲🇺🇸 USAID-ը հայտարարել է Հայաստանի կիբեր, էներգետիկ և սահմանային անվտանգությունը վերահսկողության տակ առնելու մտադրությունների մասին

Այդ ծրագրերը «դյուրացնելու» համար արդեն իսկ միջոցներ են հատկացվել։ Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարել է նաև Բրյուսել այցի մասին՝ «քննարկելու կոնկրետ քայլեր՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ապագային»։

🤔 Նշանակու՞մ է սա , որ հիմա ռուսների փոխարեն Հայաստանի սահմանները կպահպանեն ամերիկացիները։

Հնարավոր աղետալի հետևանքները Հայաստանի և հայ ժողովրդի համար կարելի է առանձին քննարկել։ Բայց հարկ է համառոտ նշել, որ հայ-թուրքական սահման իրավական առումով գոյություն չունի, որի մասին հայ հասարակության մեծ մասը տեղյակ չէ։
Այն բնգիծը, որն այսօր կոչվում է «հայ-թուրկակսն սահման», իրականում (նախկին) ԽՍՀՄ-ի և Թուրքիայի սահմանն է, ինչը հիշատակվում է նաև հայ-ռուսական համապատասխան պայմանագրերում և այլն:

☝️ 1991 թվականին անկախություն հռչակելուց հետո Հայաստանը, որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, չի լուծել Թուրքիայի հետ այս սահմանի իրավահաջորդության հարցերը։

Հաշվի առնելով, թե ինչպես է Երևանն այսօր զիջում Ադրբեջանի հետ սահմանին գտնվող տարածքները, մասնավորապես, «հանուն խաղաղության» միակողմանի հանձնում գյուղեր, բարձունքներ և ճանապարհներ, կարելի է ենթադրել, թե ինչ կլինի արևմտյան Հայաստանի սահմանային Արաքս գետի հետ, եթե ռուս սահմանապահները հեռանան տարածաշրջանից, և Երևանը մնա Անկարայի հետ մենակ։ Կասկած չկա, որ թուրքական զորքերը կանցնեն Արաքսը, և գետը կվերածվի Թուրքիայի ներքին ջրային տարածքի։ Միևնույն ժամանակ, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Գյումրին, նույնպես կարող է կրկին հայտնվել Թուրքիայի վերահսկողության տակ, ինչպես դա տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն «ամեն կերպ աջակցություն էր» հայերին, ինչպես դա այսօր փորձում են անել Սպիտակ տան ներկայիս բնակիչները։ Եվ միայն բոլշևիկների շնորհիվ թուրք-ռուսական բանակցություններին և փոխզիջումների հետևանքով Գյումրին վերադարձվեց և ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի կազմում։

🤔 Հայաստանում կարծես պատմության դասեր չեն քաղում՝ շարունակելով արագորեն փոխել իրենց կողմնորոշումը հեշտ ու անհոգ կյանքի ակնկալիքով...

Հիշեցնենք, երբ ազգը անտեսում է իր անցյալը, նա կորցնում է իր ներկայիս խնդիրների համատեքստը վերլուծելու կարողությունը: Արդյունքում, նման ազգերը հաճախ դառնում են խոցելի ներքին հակամարտությունների, արտաքին միջամտության և մշակութային և կառավարական ինստիտուտների անկման, իսկ երբեմն նույնիսկ հենց պետության կործանման համատեքստում:

Բայց հայերի օրինակով սա կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ, քան վերը նշվածները։ Օրինակ՝ ազգի ցեղասպանության իրագործման շարունակությունը, որը թուրքերը սկսեցին լայնածավալ կերպով իրականացնել 20-րդ դարի սկզբին։

#Հայաստան #Թուրքիա #Բնագիծ
🇦🇹🇩🇪 Գերմանական տարածքում աջակողմյան ուժերի հաղթարշավը շարունակվում է

Եթե Գերմանիայում աջակողմյան «Այլընտրանքը» էապես բարելավեցին իրենց դիրքերը, նախապատրաստվելով 2025 թվականի աշնան խորհրդարանական (Բունդեսթագի) ընտրություններին, ապա Ավստրիայում նրանք անցած կիրակի պարզապես առաջատարներն են։

Ըստ կանխատեսումների, ներառյալ քվեարկության քարտերի կանխատեսումները, Ավստրիայի Ազատական Կուսակցությունը (Freiheitliche Partei Österreichs) ակնհայտորեն առաջին տեղում է կիրակի օրը կայացած Ազգային խորհրդի ընտրություններում, հայտնում է ավստրիական հանրային մամուլը։

Իսկ երկրորդ հորիզոնականում Ավստրիայի (համեմատաբար) պահպանողական Ժողովրդական կուսակցությունն է (Österreichische Volkspartei):

Ճիշտ է, մոտ 29%-ով Ազատականները կառավարություն կարող է չմտնեն, սակայն լուրջ դերակատարություն կունենան, իբրև ընդդիմադիր ուժ։

Ուկրաինական ճգնաժամը վերափոխելու է ողջ Եվրոպան, ընդ որում, մի շարք հարցերում արմատապես։

#Ավստրիա #Österreich
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇷🇺🇺🇸 Իրական կադրեր ամերիկացի օդաչուի աչքերով

Ուղեկցող խմբի ռուսական Սու-35Ս կործանիչը հնարավորինս մոտ հեռավորությունից «քշում է» ամերիկյան կործանիչին, որն ըստ ռուս օդաչուի չափազանց մոտ էր եկել չեզոք ջրերի վրայով Ալյասկայի արևմտյան ափի մոտ թռչող ռուսական ռազմավարական Տու-95ՄՍ (միջուկային) հրթիռակիրին:

#Ռուսաստան #ԱՄՆ
🇯🇵🇺🇲 Հեռավոր Ասիայում ՆԱՏՕ-ի հեռանկարները

Տոկիոյում երկրի կառավարության հետ միասին այսօր հրաժարական է տվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Նոր վարչապետի պաշտոնը ստանձնել է 67-ամյա Շիգերու Իշիբան, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի հարկի տակ ՆԱՏՕ-ի ասիական անալոգի ստեղծման և Հյուսիսային Կորեային կանխարգելիչ հարվածներ հասցնելու օգտին:

Նախկինում նա ղեկավարել է Ճապոնիայի գյուղատնտեսության և պաշտպանության նախարարությունները։

#ՆԱՏՕ #Ճապոնիա
🇦🇲 Արցախյան հակամարտության պարտության համար միանշանակ մեղավոր են 2018 թվականի մայիսի 8-ից գործող Հայաստանի իշխանությունները՝
♦️որոնց կառավարման 28 ամիսների ընթացքում Ադրբեջանը կարողացավ որոշ ուժային կենտրոններից ռազմական գործողություններ սկսելու փաստացի «թույլտվություն» ստանալ,
♦️որոնց կառավարման արդյունքում Ադրբեջանին հաջողվեց 44 օր հետո ստիպել հայկական կողմին Արցախյան հակամարտության հարցում գնալ ռազմավարական նշանակության զիջումների, առաջին հերթին՝ ռազմական դիրքերը հանձնել Անկայում, Քարվաճառում և Բերձորում, և դուրս բերել հայկական զործերը Արցախից ամբողջությամբ,
♦️ որոնց 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո վարած քաղաքականության արդյունքում ադրբեջանական կողմին հաջողվեց բանակցային սեղանից հանել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո նրա կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքները», իսկ հետո առհասարակ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցը և, ամենավերջում, թույլտվություն ստանալ մեկուսացված Լեռնարին Ղարաբաղի դեմ անպատիժ կիրառել ռազմական ուժ՝ ամբողջությամբ իր օգտին ավարտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված լայնածավալ ռազմական ագրեսիան։

Կրկնում եմ, այս ամենի համար միանշանակ մեղավոր են ՀՀ իշխանությունները, ԲԱՅՑ.
1. նաև Արցախի իշխանությունները, որոնք քաղաքականության «պատմագրական» մի փուլում դիտարկում էին, հետո սատարում էին, հետո համաձայնվում և համագործակցում էին, հետո էլ համակերպվում և համագործակսում էին Երևանի հետ՝ ամբողջությամբ անտեսելով ՀՀ իրական ընդդիմադիր ուժերին,
2. նաև հայկական սփյուռքի «ուժային կենտրոնները» և ազդեցիկ ներկայացուցիչները, որոնք այդ իշխանություններին սկզբից խանդավառությամբ սատարում էին, հետո իրենց հետ ակտիվ համագործակցում էին, հետո նրանց սխալներին մոտենում էին ընբռնումով և փոխանակ գոնե հորդորեին շտկել այդ սխալները, մեղադրում էին դրանցում նախկիններին (բազմաթիվ օրինակներից մեկը՝ «ինչ աներ էս հարիֆը, եթե նախկինները Ղարաբաղը ծախել էին, բանակը թալանել էին և իրա ջեպը դրել») և, ինչպես Արցախի իշխանությունները, ամբողջությամբ անտեսում էին/են են ՀՀ իրական ընդդիմադիր ուժերին։

«ՀՀ իշխանությունների ներքո» առաջին հերթին հասկանում ենք ՀՀ վարչապետին և հաճախ միայն իրեն քննադատում, սակայն իշխանությունն ինքը չէ։ Դե-յուրե ինքն իրականացնում է իշխանության կամքը։ Կրկնում եմ՝ դե-յուրե, քանի որ ՀՀ վարչապետին ազգը չի ընտրում և ՀՀ վարչապետը հաշվելու չէ ուղղակիորեն իր ազգին։ Իշխանությունը ՀՀ վարչապետը ստանում է ՀՀ Ազգային Ժողովից, որին էլ ինքը ուղղակիորեն հաշվետու է։ Այդ Ազգային Ժողովի անդամ հանդիսացող կոնկրետ մարդիկ են ընտրել իրեն 2018 թվականին 2 անգամ և 2021 թվականին 1 անգամ, ընդ որում, 2018 թվականին առաջին անգամ իրեն քվեարկել են Հայաստանի խորհրդարանի առանց բացառությամբ ԲՈԼՈՐ դաշնակները, իսկ այն մեկը, որը չքվեարկեց, հեռացվեց Դաշնակցությունից։ Հիմա ընթերցողը կասի «չգիտեին ում էին ընտրում», իսկ ես կպատասխանեմ, այդ ոնց է, որ ես ունենալով միայն բաց աղբյուրներից խիստ սահմանափակ ինֆորմացիա, 2018 թվականին գիտեի, իսկ ինենք՝ գործելով ԱՄՆ-ից մինչև Մոտիկ Արևելք չգիտեին։ Չգիտեին կամ չէին հասկանում, ուրեմն թող քաղաքականությամբ չզբաղվեն՝ «ինքնալուծարվեն» և աշխարհասփյուռ հայության քաղաքական ներուժը «չուզուրպացնեն»։ Սակայն սա այլ թեմա է, որին կարծում եմ պետք է տեսանելի ապագայում անդրադառնա քաղաքականությունում հայտ ներկայացնող հայկական սփյուռքը։ Անցանք առաջ…

Նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող (անմիջական եղանակով ընտրված) այդ մարմինը (որի անդամակցում են նաև որոշ «պահպանողական-կառուցողական» ընդդիմադիր ուժեր) գեթ մեկ անգամ նույնիսկ հատուկ նիստ չհրավիրեց, որ պաշտոնապես հարցնի իր մանդատով աշխատող ՀՀ կառավարությանը, թե ինչ է նա պարաստվում անել։

Իսկ ընդհանուր առումով մեղավոր ենք բոլորս՝ հայ ազգը, որը դասեր չի կարողանում քաղել իր պատմությունից, քանի որ չի կարդում և չի ուսումնասիրում այն։

Տեսանելի ապագայում կփորձեմ անդրադառնալ այս թեմային վերաբերող հարցերին տարբեր հոդվածների շրջանակներում։

♦️♦️♦️♦️♦️♦️♦️

👉 Տվյալ գրառումն առաջին անգամ հրապարակել էր Ֆեյսբուքյան էջում, մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին։

#Հայաստան #Արցախ
🇷🇺🇩🇪 Կարծես թե Բեռլինում պատմությունից դասեր չեն քաղում։

Ռուսական տարածքներ գրոհած գերմանական «Leopard 2 A6» տանկի անձնակազմը չեզոքացվել է, իսկ մոտ 60 տոննանոց ժամանակակից «գերմանացին», հետազոտությունների նպատակով, ուղարկվել է «Ուրալվագոնզավոդ»։

Փորձագետները կանցկացնեն դրա բաղադրիչների և համակարգերի մանրամասն վերլուծություն և կգնահատեն ինչպես առանձին բաղադրիչների, այնպես էլ գրավված մեքենայի ռազմատեխնիկական մակարդակը՝ որպես ամբողջություն:

«Leopard 2 A6» տանկի մանրամասն զննումը կարևոր է ռուսական ռազմական արդյունաբերության համար մի քանի պատճառով.

🔻 Նախ, «Leopard 2 A6» տանկը ամենաարդիական արևմտյան ծանր մարտական զրահամեքենաներից է։ Նրա համակարգերի վերլուծությունը թույլ կտա ռուս ինժեներներին ծանոթանալ առաջադեմ արևմտյան տեխնոլոգիաներին ու մեխանիզմներին, որոնք կարող են օգնել բարելավել ներքին տանկ արտադրության զարգացումները։

🔻 Երկրորդ, տանկի ուսումնասիրությունը հնարավորություն կտա բացահայտել «Leopard 2 A6»-ի թույլ կողմերը, որոնք կօգնեն ռուսական կողմին համեմատաբար սեղմ ժամկետներում մարտադաշտում առավել արդյունավետ հակաքայլեր մշակելու համար։

🔻 Երրորդ, ստացված տեղեկատվության հիման վրա կարող են մշակվել գոյություն ունեցող ռուսական տանկերի արդիականացման ծրագրեր, ինչը կբարձրացնի նրանց մարտական բնութագրերը, քանի որ գերմանական տանկ արտադրության դպրոցը ավանդաբար համարվում է աշխարհում լավագույններից մեկը:

Գերմանական կողմի համար այս ամենը բացասական հետևանքներ կունենա։
Նախևառաջ, սա տեխնոլոգիաների արտահոսք է. գերմանական ժամանակակից տեխնոլոգիաների հետազոտությունները կարող են հանգեցնել դրանց պատճենման կամ հարմարեցման ռուսական պաշտպանական արդյունաբերության մեջ, ինչը, առնվազն զինված դիմակայության այս պատմական շրջանում, առնվազն մասամբ կնվազեցնի Գերմանիայի տեխնոլոգիական առավելությունը:
Դրանից բացի, «Leopard 2 A6»-ի բացահայտված թույլ կողմերը կվերլուծվեն և հաշվի կառնվեն ռուսական նոր սպառազինության համակարգերի մշակման ժամանակ, ինչը կբարձրացնի ռուսական տանկերի մարտունակությունը։

🤔 Հնարավոր է նաև, որ ռուսական կողմն այս տեղեկություններով կիսվի ուրիշների՝ գերմանական ռազմական արդյունաբերության հետ մրցակիցների կամ Բեռլինի համար ոչ բարեկամական մայրաքաղաքների հետ, ինչը բնականաբար բացասաբար կանդրադառնա գերմանական պաշտպանական արդյունաբերության հեղինակության վրա։

👉 Ընդհանուր առմամբ, «Leopard 2» տանկերի ընտանիքը լավ համբավ ունի։ Այս տանկերը լայնորեն կիրառվում են ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրների բանակներում և գործնականում ապացուցել են իրենց հուսալիությունը և բարձր արդյունավետությունը:
Հատկապես «Leopard 2 A6»-ը հանդիսանում է աշխարհում ամենահարգված և ամենապահանջված մարտական ​​տանկերից մեկը։
Չնայած այն հանգամանքին, որ արդեն գոյություն ունեն «Leopard 2 A7» և նույնիսկ «Leopard 2 A8», «Leopard 2 A6»-ը դեռևս մնում է հիմնական ժամանակակից տանկը ՆԱՏՕ-ի շատ բանակների համար, ներառյալ գերմանականը Բունդեսվերում՝ երկրի Պաշտպանության Բանակում:

👉 Տեղեկատվության համար «Leopard 2 A6» տանկը հայտնի է մի քանի հիմնական հատկանիշներով՝ կրակային գերճշգրիտ համակարգից մինչև արդյունավետ պաշտպանական համակարգ և հզոր շարժիչ, որոնք այն դարձնում են աշխատում ամենաառաջադեմ հիմնական մարտական ​​տանկերից մեկը։


#Գերմանիա #Լեոպարդ
🇮🇱 Երուսաղեմի ռազմական ակտիվության համատեքստում Մոսկվայի և Վաշինգտոնի հնարավոր օգուտները

🤔 Վարկածներ

🇷🇺 Լայնածավալ պատերազմը կամ քաոսը կարող է ձեռնտու լինել Մոսկվային հետևյալ պատճառներով.

🔻 Հավաքական Արևմուտքը չի կարողանա արդյունավետ գործել երկու ճակատով և ժամանակավորապես երկրորդ պլան կարող է մղել Ուկրաինային, ինչը Մոսկվային հնարավորություն կտա օգտվել իրավիճակից, հատկապես ծանր մարտերից հետո սպառված ուկրաինական ուժերի, Կուրսկի գործողության ընթացքում տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստների, ինչպես նաև Դոնբասում Կիևի մարտավարական ձախողումների ֆոնին։ Նման պայմաններում Ուկրաինան դժվար թե կարողանա համարժեք կերպով դիմակայել ռուսական ճնշմանը։

🔻Պատերազմի պատճառով առաջացած քաոսը կարող է հրահրել էներգակիրների, մասնավորապես, նավթի և գազի գների աճ։ Սա բացասաբար կանդրադառնա Եվրոպական Միության տնտեսության վրա, մինչդեռ Ռուսաստանը, ընդհակառակը, տնտեսական օգուտներ կստանա թանկացումներից։

🔻Բացի այդ, Մոսկվան կարող է քաղաքական դիվիդենտներ քաղել։ Իրանը, հայտնվելով մի տեսակ «մահացու փակուղու» մեջ, կախվածության մեջ կմտնի Մոսկվայի դիրքորոշումից և պատրաստ կլինի «հարմարվել» Եվրասիական հարցերի և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում Մոսկվային հաճելի տարբերակների հետ։

🔻Ռուսաստանի համար քաղաքական օգուտների մեկ այլ աղբյուր կլինի նաև Թուրքիան, որը սրում է իր հակաիսրայելական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է Իսրայելի և առհասարակ ողջ Արևմուտքի հետ նրա հարաբերությունների վատթարացման։ Այս համատեքստում, Անկարայի թշնամական հռետորաբանության և Իսրայելի դեմ պատերազմին Իրանի անմիջական մասնակցության ֆոնին, Բաքուն, որը լավ հարաբերություններ է պահպանում Երուսաղեմի հետ, կհայտնվի «աշխարհագրական փակուղում», ինչը նույնպես ձեռնտու է Մոսկվային, քանզի այս իրողությունն Ադրբեջանին կստիպի ավելի շատ լսել Մոսկվային, քանի որ նրա մանևրելու հնարավորությունը զգալիորեն կկրճատվի։

🇺🇲 Այսօր ԱՄՆ-ում և՛ ընդդիմադիր հանրապետականները, և՛ իշխանական դեմոկրատները հոգնել են ուկրաինական թեմայից։ Հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը, որը քվեարկելու է նոյեմբերի սկզբին, այլևս չի ընկալում «Կիևին փրկելու» թեման։ Ուստի 2025 թվականի բյուջեում, որի վերջնական քննարկումը նախատեսված է մոտ ապագայում, դժվար թե նոր միլիարդներ հատկացվեն Կիևում «ժողովրդավարությունը պաշտպանելու համար»։

Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմին անհրաժեշտ են այդ միլիարդները, այն էլ նրանց վատման նկատմամբ առանց որևէ վերահսկողության:

🔻Այս ֆոնին Մերձավոր Արևելքում քաոսն ու առավելագույն էսկալացիան իդեալական են նոր միլիարդներ պետական բյուջեում նախատեսելու և դուրս գրելու համար։
ԱՄՆ Կոնգրեսում ոչ ոք չի համարձակվի կասկածի տակ դնել Իսրայելը պաշտպանելու համար միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունը, քանի որ Իսրայելի անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի համար «սուրբ խնդիր է։» Ե՛վ հանրապետականները, և՛ դեմոկրատները կքվեարկեն ցանկացած ծախսերի օգտին, երբ խոսքը վերաբերի հրեական պետության ապագային:
Եթե Կոնգրեսը հաստատի Իսրայելին ռազմական օգնության բյուջեի կետերը, Բայդենի վարչակազմը ժամանակ կունենա այդ միջոցների զգալի մասը ծախսելու (յուրացնելու) մինչև 2025 թվականի հունվարի կեսերը, նույնիսկ եթե Թրամփը հաղթի նոյեմբերին, քանի որ Բայդենը մնում է լիիրավ նախագահը մինչև նորի երդմնակալությունը:

👉Որպեսզի ոչ ոք կասկածի տակ չդնի Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգի լրջությունը, Թեհրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակեց ընտրյալ ազգի պետության ուղղությամբ։ Նույնիսկ եթե գործնականում էական ավերածություններ և զոհեր չգրանցվեցին, գլխավորն այն է, որ հրթիռները թռան, և սոցիալական ցանցերում մենք բոլորս տեսանք վախեցած անմեղ մարդկանց Իսրայելի քաղաքներում և պայթյունների կադրեր, որոնք «պատահաբար» հայտնվեցին համացանցում:

🔻Վաշինգտոնը նույնպես կշահի, եթե էներգակիրների գները բարձրանան։ ԱՄՆ-ի տնտեսությունը դրանից չի տուժի, ընդհակառակը, Եվրոպայում կաճի ամերիկյան հեղուկ գազի պահանջարկը։

🔻Գների աճը մեծ հարված կհասցնի Եվրամիությանը, ինչը ձեռնտու է Վաշինգտոնին ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական առումով։ Բրյուսելն ու նրան ենթակա եվրոպական մայրաքաղաքներն էլ ավելի մեծ կախվածության մեջ կընկնեն Վաշինգտոնից։

🔻Իսրայելի ռազմական ակտիվությունը Վաշինգտոնին կարող է բերել այլ օգուտներ, ինչպես նաև ռիսկեր, սակայն դրանց մասին մենք կխոսենք ավելի ուշ և միայն նրա անհրաժեշտության դեպքում:
Իսկ հիմա այսքանով եզրափակվենք։


#Իսրայել #ԱՄՆ #Ռուսաստան