🇷🇺🇹🇷 Թուրքական SIM քարտեր են հայտնաբերվել Ռուսաստանի վրա հարձակված Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներում
Ուկրաինայի զինված ուժերի կործանված անօդաչու թռչող սարքում հայտնաբերվել է LTE կառավարման մոդուլ՝ SIM քարտով, որը պատկանում է թուրքական խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր «Turkcell»-ի դուստր ձեռնարկությանը։
Սկզբունքորեն, ռազմական նպատակներով օտարերկրյա օպերատորների SIM քարտերի օգտագործումը կարող է հարցեր առաջացնել միջազգային ասպարեզում:
Իսկ Ռուսաստանի վրա հարձակվող Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներում թուրքական SIM քարտերի հայտնաբերումը կարող է բարդացնել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Չնայած տնտեսական համագործակցությանը, Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես ռազմական հարվածներին անուղղակի մասնակցություն։ Սա հատկապես զգայուն է դառնում Ղրիմի՝ Ուկրաինային պատկանող Էրդողանի հայտարարությունների ֆոնին, ինչը մեծացնում է քաղաքական լարվածությունը։
Այս առումով կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը վաղուց էր տեղյակ թուրքական օպերատորների օգտագործման մասին, սակայն որոշեց հրապարակել այդ տեղեկությունը՝ ի պատասխան Ղրիմի կարգավիճակի մասին Էրդողանի վերջին հայտարարությունների։
🤔 Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ծրագրեր ունի Մոսկվան. արդյոք նա մտադիր է օգտագործել այս միջադեպը Անկարայի հետ հարաբերությունները սրելու համար, և եթե այո, ապա ինչ մակարդակի և ինչ նպատակների համար:
#Ռուսաստան #Թուրքիա

🇩🇪🇷🇺 Գերմանական հիմնադրամները շարունակում են վերլուծել Ռուսաստանը և նրա քաղաքականության դեմ արդյունավետ պայքարի մեթոդների փնտրտուքը. Զուգահեռներ Հայաստանի հետ
Գերմանական ZOiS «ուղեղային կենտրոնը» զեկույց է հրապարակել տարբեր երկրներում ռուս միգրանտների վերաբերյալ։
ZOiS-ն ինքը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից։
Ուսումնասիրելով Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքականությունը ուսումնասիրող նմանատիպ «ուղեղային կենտրոնների» զեկույցներն ու հրապարակումները՝ հեշտությամբ կարելի է նկատել, որ նրանց հիմնական թիրախը Ռուսաստանն է՝ նրա քաղաքականության վարկաբեկումն է։ Նման հետազոտությունները սովորաբար նպատակ ունեն կամ առնվազն նպաստում են տվյալ երկրում, այս դեպքում՝ Ռուսաստանի և նրա շուրջ գտնվող երկրների ի վնաս Մոսկվայի սոցիալական իրավիճակի ապակայունացմանը։
Մարդասիրական և գիտական նախագծերի քողի տակ տեղեկություններ են հավաքվում պետական մարմինների գործունեության և ներքաղաքական գործընթացների մասին, որոնց հիման վրա պատրաստվում են վերլուծական զեկույցներ, որոնցից իհարկե ոչ բոլորն են հրապարակվում ամբողջովին։ Պատրաստվում են նաև «փակ» զեկույցներ
Իրողությունների իրական վիճակը ժամանակ առ ժամանակ միտումնավոր խեղաթյուրվում է, ինչը, օրինակ, ես անձամբ կարող էի նկատել Երևանի և Բաքվի միջև Ղարաբաղյան հակամարտության օրինակով։ Բաքվում դա սկսեցին ժամանակին հասկանալ և սահմանափակել օտարերկրյա վերլուծական և «մարդու իրավունքներով» զբաղվող հիմնադրամների սեփական երկրի տարածքում։ Որոշներին վտարեցին ամբողջությամբ՝ ելնելով իրականացվող ազգային քաղաքականության շահերից։
👉🇦🇲 Երևանում ամեն ինչ հակառակը եղավ, որի արդյունքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ՝ ընդհուպ մինչև Սահմանադրական փոփոխություններ։ Ժամանակի ընթացքում էապես թուլացավ հասարակության «իմունային համակարգի» և նրա աչքերում տրանսֆորմացիայի ենթարկվեց Ղարաբաղյան հակամարտության էությունը, ավելի ճիշտ՝ հայ հասարակության նախապատրաստումը հսկայական ու միակողմանի տարածքային զիջումների։
Վերադառնալով այսօրվա նյութին նշեմ, որ հատկապես հետաքրքիր են հետազոտության եզրակացությունները Թուրքիա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա արտագաղթած ռուսների տրամադրությունների վերաբերյալ, որոնք համընկնում են արևմտյան մի շարք կառավարությունների և ուղեղային կենտրոնների կողմից արդեն մշակվածների հետ։
Ըստ հեղինակների 2022 թվականի փետրվարից հետո Ռուսաստանից հեռացած միգրանտները տարատեսակ և խայտաբղետ խմբեր են ներկայացնում ինչպես իրենց ընդունած երկրներում, այնպես էլ նրանից դուրս: Նրանք տարբերվում են ռուսական քաղաքականության, քաղաքական վարքագծի և սոցիալական արժեքների վերաբերյալ իրենց հայացքներով։
Ելնելով դրանից՝ արևմտյան վերլուծաբանները եզրակացնում են, որ քիչ հավանական է, որ միգրանտները համախմբվեն «արտերկրում գտնվող ռուսների» նոր համապարփակ գաղափարի շուրջ։ Հատկանշական է, այսինքն, Արևմուտքում փորձ է արվել ստեղծել «ռուսների համապարփակ խումբ», որը կպայքարի Կրեմլի դեմ։ Խոսքը ժողովրդին, պատկերավոր ասած, «սպիտակների» և «կարմիրների» բաժանելու փորձի մասին է, ինչպես արվեց անցյալ դարասկզբին Ռուսական կայսրությունում հեղաշրջումից հետո։
👉🇦🇲 Ի դեպ, այս մեթոդը Հայաստանում բավականին արդյունավետ կիրառվել է 2018 թվականի այսպես ասած «թավշյա հեղափոխությունից» հետո և մինչ օրս տալիս է իր պտուղները։ Հայերին բաժանել են «սևերի ու սպիտակների», «ազատասեր լիբերալների և ռուսամետ թալանչի ստրկամիտների»։
🇷🇺 Ուստի, հոդվածի հեղինակների կարծիքով, անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը՝ կենտրոնանալ ինքնության ընդհանուր զգացողության ձևավորման վրա։ Նրանք առաջարկում են արտասահմանում գտնվող ռուսներին դիտարկել ոչ թե որպես «միասնական» վտարանդի ընդդիմություն, այլ որպես «անհամաչափ համայնք», որին պետք է ստեղծել և առաջարկել «ընդհանուր» պատմություն: Նման մտադրությունները կյանքի կոչելու նպատակով առաջարկվում է հովանավորներին մեծացնել այլընտրանքային ռուսալեզու լրատվամիջոցների ֆինանսավորումը և աջակցել տարբեր երկրներում միգրանտների միջև կապեր հաստատելու նախաձեռնություններին:
☝️Հետևաբար կարելի է ենթադրել նաև վերջերս հայկակալ ԶԼՄ-րի էթերներում ավելացած ռուսալեզու նորությունների դրդապատճառները։
Միևնույն ժամանակ պետք է խոստովանել, որ զեկույցը բաց է թողնում կամ գոնե բավարար չափով չի անդրադառնում որոշ առանցքային ասպեկտների, որոնց մասին մենք կխոսենք այլ հոդվածներում...
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
#Ռուսաստան #Գերմանիա

🇰🇵 Կորեան կոշտ միջոցներ է ձեռնարկում ծնելիությունը բարձրացնելու համար, հայտնում է ամերիկյան
Radio Free Asia լրատվամիջոցը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գնահատում է, որ անցյալ տարի ծնելիության մակարդակը Հյուսիսային Կորեայում կազմել է 1,8 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը ցածր է բնակչության կայուն փոխարինման համար պահանջվող 2,1 նվազագույն մակարդակից:
☝️ Հյուսիսային Կորեայի դեմոգրաֆիայով «անհանգստացող» արևմտյան «Free» մամուլը կարծես թե մոռացել է սեփական ազգաբնակչության վերարտադրության խնդիրները։
Ընթերցողին հիշեցնենք, որ արևմտաեվրոպական երկրներում ծնելիությունը շատ ավելի ցածր է, քան մեկ կնոջ հաշվով 1,8 երեխա։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր արևմտյան երկրներում վերջին տասնամյակում միգրանտների աննախադեպ հոսք է նկատվում այն երկրներից, որտեղ կանայք բազմաթիվ երեխաներ են ծնում։ Այսինքն՝ եթե հանենք միգրանտների ծնելիության տեսակարար կշիռը, բնիկ բնակչության ծնելիության պատկերն ավելի վատ կթվա, քան կարելի է պատկերացնել։
#Կորեա #Korea

🇺🇲🇷🇺 Կիևի հեռահար հարվածները համարժեք են ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմին
Ռուսաստանի Նախագահը երեկ մատնանշեց, որ Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն խորքային հրթիռային հարձակումներ իրականացնել։ Դրա համար Կիևը չունի անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսներ։ ՆԱՏՕ-ի երկրներն ունեն արբանյակներ, որոնք անհրաժեշտ են արևմտյան արտադրության զենքերով հարվածներ հասցնելու համար։
Հետևաբար այսօր ՆԱՏՕ երկրներում, որի մասին խոսքը գնում է, այսպես թե այնպես, որոշում են կայացնում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին ռազմական բլոկի անմիջական մասնակցության մասին։ Իսկ դա արդեն փոխում է ներկայիս հակամարտության ողջ էությունն ու բնույթը՝ այն տեղափոխելով այլ հարթություն։
Ռուսաստանը ստիպված է լինելու համապատասխան որոշումներ կայացնել՝ ելնելով այն սպառնալիքներից։
ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և Եվրոպայի անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը էապես կփոխի դրա էությունը, դա կնշանակի, որ նրանք պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։
☝️ Կարդում եմ և հետ եմ գնում հունիս-օգոստոս, երբ շատերին փորձում էի բացատրել, որ «խորքային հարվածները թույլ տալը» դա «թույլ եմ տալիս կամ արգելում եմ» չէ։ Դա ուղղակիորեն հարվածներին մասնակցելն է կամ դրանցից զերծ մնալն է։ Եվ հենց դրա համար էր Գերմանիայի կանցլեր Շոլցը (չնայած իր բազմաթիվ սխալ որոշումների) ճիշտ վարվեց, որ մինչ այսօր Կիևին գերմանական հրթիռներ չտրամադրեց, քանի որ գիտակցում էի դրա հետևանքներր։
#ԱՄՆ #Ռուսաստան #ՆԱՏՕ

🇷🇺🇺🇲🇪🇺 ԿՐԱԿԵԼ, ԹԵ ՈՉ
(Իրանի արտադրության) Ռուսական ԱՔՍ-րով Ռումինիայի օդային տարածքի խախտումներն անհանգստացրել են ողջ ՆԱՏՕ-ին։
Երկու օր առաջ ռուսական անօդաչու սարքերը կրկին ներխուժել են ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածք։ Իսկ Ռումինիան իրավական խոչընդոտներ ունի այդ ՍԽԱԹՍ-ները խոցելու համար: այլ կերպ ասած, նման քայլի գնալուց առաջ Բուխարեստը խնդրում է ՆԱՏՕ-ի, իրականում՝ Վաշինգտոնի թույլտվությունը։
Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ.
🔻ՆԱՏՕ պատրվակ է փնտրում Ռուսաստանի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու համար, թե
🔻Ռուսաստանն է հրահրում ՆԱՏՕ-ին կտրուկ քայլերի՝ նախապես «դառը անակնկալ» նախապատրաստած։
P.S. Լուսանկարում ռուսական ռազմավարական ինքնաթիռը և նրան «ուղևորող» նորվեգական կործանիչը, Հուսիսային օվկիանոի վրա։
#Ռուսաստան #ԱՄՆ #ՆԱՏՕ

🇷🇺🇮🇷 Իրանական «Fath-360» հրթիռներ Ռուսաստանին մատակարարելու մասին լուրերի լույսի ներքո՝ փորձենք ծանոթանալ այդ զինատեսակի հետ
«Fath-360» հրթիռային համակարգը (Ballistic Missile 120) Իրանի պաշտպանական արդյունաբերության վերջին տարիների զարգացման արդյունքն է, որը մեծ ծավալներով մատակարարվում է սեփական երկրի ցամաքային և ռազմածովային ուժերին՝ Իսլամական հեղափոխության պահապաններին և Իրանի բանակի կորպուսին։
Այս համալիրներն իրենք հնարավորություններով գտնվում են օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի և խոշոր տրամաչափի բազմակի արձակման հրթիռային համակարգերի «հանգույցում», այսինքն՝ յուրաքանչյուր «Fath-360» ինքնագնաց արձակման կայանն իր վրա կրում է մինչև վեց 368 մմ հրթիռներ:
«Fath-360» (BM-120) հրթիռի քաշը 787 կգ է, մարտագլխիկի քաշը՝ 150 կգ, որոնք մատակարարվում են երեք տարբեր մարտագլխիկներով՝ հզոր պայթուցիկ, բեկորային և թափանցող։
Նշվում է, որ այս հրթիռներով թիրախների ոչնչացման շառավիղը կազմում է մինչև 120 կմ, իսկ թռիչքի ժամանակ հրթիռի արագությունը մինչև M=4, ինչը տեսականորեն այն դարձնում է շատ դժվար թիրախ ՀՕՊ համակարգերի կողմից որսալու համար։
Համեմատության համար նշենք, որ ամերիկյան ATACMS տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռներն ունեն մոտավորապես M=3 առավելագույն արագություն։
Հրթիռների շրջանաձև հավանական շեղումը կազմում է 30 մետրից պակաս: Հավանաբար, այս հրթիռները կարող են նաև օպտիկա-էլեկտրոնային տանող գլխով տարբերակ ունենալ ամենակարևոր թիրախների բարձր ճշգրտության ոչնչացման համար, ինչպես իրանական մի շարք այլ հրթիռային համակարգեր:
Ամփոփելով կարելի է նկատել, որ «Fath-360»-ը, հաշվի առնելով հրթիռների հեռահարությունը մինչև 120 կմ, վեց հրթիռների առկայությունը մեկ արձակման վրա և տարբեր մարտագլխիկներով հրթիռներ, թույլ է տալիս արագ հարվածել մի շարք թիրախների, որոնք սովորական հրետանու հասանելիությունից դուրս են, օրինակ, հրամանատարական կետեր, զինամթերքի պահեստներ, հակաօդային պաշտպանության դիրքեր, հրթիռային համակարգեր, հակառակորդի անձնակազմի և սարքավորումների ժամանակավոր հավաքատեղիներ և այլն:
Թեհրանը տեղեկացնում է, որ իր արդյունաբերությունն ունակ է մեծ քանակությամբ արտադրել նման հրթիռներ՝ բավարարելով ինչպես սեփական, այնպես էլ արտահանման կարիքները։
P.S. Հայ ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ. «ինչու՞ նման հարվածային զենքեր Իրանից չի գնում Հայաստանը»... Պատասխանի գուշակումը թողնում ենք հարց տվող ընթերցողին։
#Ռուսաստան #Իրան

Մենք նույնիսկ մեզ համար նահատակված հերոսների անունները չգիտենք, իշխանություններ «չկան», մամուլը անունները չգիտի, որ հրապարակի :(
Forwarded from PARA.TV
‼️«Երկու տարի առաջ Ջերմուկում բավականին դաժան մարտեր տեղի ունեցան, տասնյակ զոհերի գնով հաջողվեց կանգնեցնել թշնամուն Ջերմուկի մատույցներում։
☑️Ի շնորհիվ նաև Արցախից արագ ժամանած սպեցնազի տղերքի։
☑️Ի թիվս նաև այլ զորախմբի որոշակի տեղաշարժի։
📌Մի գենշտաբի կլոուն էլ թշնամուն մեկ ժամ թե մեկ օր տվեց որ հեռանան, հետո մեզ ասեցին որ թշնամին սոված կմնա շուտով, դե հետո էլ գիտենք։
‼️Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկը պաշտպանների մասին համարյա ոչ մի տող տեղեկատվություն չկա։
❓Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք։
📌Մոռանալ ամենը, ինչ կարող է մեր մեջ արթնացնել արժանապատվությունը, միշտ ներկայացնել մեզ թշվառ ու անտեր, սա է նիկոլենց քաղաքականության կորիզը։
🇦🇲Փառք ու պատիվ մեր բոլոր տղերքին, ով հերոսաբար ընկան Ջերմուկ մատույցներում, Սոտքում, Իշխանասարում, Ներքին Հանդում։
📌Կգա ժամանակը և մոռացությունից դուք դուրս կգաք և անուն առ անուն ձեր անունները կգրվեն ՀԱՅՈՑ պատմության ոսկե էջերում»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյան

🇷🇺🇨🇳🇰🇵 Արդյոք պատրաստվում է գլոբալ զինված հակամարտություն
Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան համատեղ կարգով ռազմավարություն են մշակում՝ խոշոր ռազմական հակամարտության դեպքում միասնական ճակատով գործելու համար։
Ռուսական կողմից այս գործընթացի համակարգումը գլխավորում է Պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։
Այսպիսով Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ստեղծում են «հակաարևմտյան» դաշինք՝ նախապատրաստվելով հնարավոր մեծ պատերազմին։
Սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն իրականացնում են «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքներ, որի հիմնական նպատակն է ստուգել Ռուսաստանի ռազմածովային և օդատիեզերական ուժերի հրամանատարական և վերահսկիչ ստորաբաժանումների և կազմավորումների մարտական պատրաստվածության հիմնական տարրերը, ինչպես նաև գնահատել նրանց փոխգործակցությունը, միջուկային զենքի օգտագործմամբ պատերազմ վարելու անհրաժեշտության պարագայում։
Զորավարժություններ են իրականացվում Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների, Միջերկրական, Կասպից և Բալթիկ ծովերի ջրերում։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցության ամրապնդմանը, որոնք նույնպես հրավիրված են զորավարժություններին մասնակցելու։ Չինաստանն ակտիվորեն մասնակցում է ուսումնական զորավարժություններին։
Հյուսիսային Կորեան զուգահեռներ (բավականին դրական արդյունքներ ցուցաբերելով) փորձարկում է իր գերժամանակակից և աշխարհում դեռևս նմանը չունեցող հրթիռա-հրետանային համակարգերը։ Մասնավորապես, խոսքը գնում է 600 մմ տրամաչափի հսկայական հեռահար հրետանային համակարգի մասին, որը փորձարկումների ժամանակ ճշգրիտ խոցել է Ճապոնական ծովում գտնվող պայմանական թիրախները։
♦️Մոսկվայի, Պեկինի և Փհենյանի տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգները ձգտում են ամեն գնով պահպանել իր համաշխարհային ռազմաքաղաքական գերակայությունը։ Օգտագործելով Ուկրաինան՝ ԱՄՆ-ը փորձում են ռազմավարական պարտություն հասցնել Ռուսաստանին։
Դաշնակիցները վստահ են, որ մտածածին գոյություն ունեցող ռուսական սպառնալիքին դիմակայելու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը զսպելու պատրվակով ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պլանավորում են ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի արևմտյան սահմաններում՝ Արկտիկայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչը ծայրահեղ անընդունելի է առաջին հերթին Մոսկվայի և Պեկինի համար։
☝️Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն ամռանը Չինաստանի ռազմական գերատեսչության բարձրաստիճան սպայական պատվիրակությունների մի քանի այցեր են տեղի ունեցել Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ։ Այցերի բուն նպատակների և բովանդակությունների վերաբերյալ մալուլը սահմանափակվել է պետական հաղորդագրություններով։
Իսկ հուլիսին Բելառուսի տարածքում տեղի ունեցան բելառուսա-չինական ցամաքային զորքերի զորավարժություններ։
#Ռուսաստան #Չինաստան #Կորեա

👍2
🇬🇪🇷🇺 Թբիլիսիի հաշտեցումը Ցխինվալի և Սուխումի հետ և հոկտեմբերին նախատեսված Վրաստանի խորհրդարանական ընտրությունները
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունները 2008 թվականի պատերազմի համար Հարավային Օսիայից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին առաջացրել են ընդդիմության սուր արձագանքը, որտեղ նրանք Իվանիշվիլիի հայտարարությունը անվանել են «ամոթալի»՝ նրան մեղադրելով Ռուսաստանի շահերի սպասարկման մեջ։
Օսերի և աբխազների հետ բանակցությունների պատրաստակամություն դրսևորելու Իվանիշվիլիի փորձը, ամենայն հավանականությամբ, կբախվի վրաց հասարակության որոշ հատվածների ուժեղ դիմադրությանը:
Վերջին տասնամյակների ընթացքում Վրաստանում հասարակական կարծիքը ձևավորվել է այն գաղափարի շուրջ, որ Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ են: Առանց քաղաքականության հիմքերը վերանայելու այս պատմությունը փոխելու փորձը կարող է ներքաղաքական մեծ ցնցումներ առաջացնել, ինչպես եղավ Ուկրաինայում 2013 թվականի աշնանը, երբ Վիկտոր Յանուկովիչը կասեցրեց եվրաինտեգրման գործընթացը:
Իրավիճակը հստակություն է պահանջում՝ Վրաստանի իշխանությունները պետք է կողմնորոշվեն և պատասխանատու որոշումներ ընդունեն։
Մի քանի հակաարևմտյան օրենքներ ընդունելով և հակառուսական պատժամիժոցներին չմիանալով ու Կիևի հետ հարաբերությունները սրելով ցանկանալ բարելավել կապերը Մոսկվայի հետ և ակնկալել, որ Ռուսաստանը կհրաժարվի Սուխումի և Ցխինվալիի անկախությունը ճանաչելուց, միամտություն է, եթե ոչ անպատասխանատու վարքագիծ։
Ռուսաստանը դժվար թե գնա նման քայլի, քանի որ տվյալ տարածաշրջանների անկախության ճանաչումը դարձել է հետխորհրդային տարածքում Մոսկվայի արտաքին քաղաքականության ռազմավարության առանցքային տարրերից մեկը։
#Վրաստան #Ռուսաստան

🇩🇪🇪🇺🇦🇲 Եվրամիության, այս անգամ ի դեմս Գերմանիայի, ակտիվությունը Կենտրոնական Ասիայում և ռիսկերը Հայաստանի համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 15-17-ը կայցելի Ուզբեկստան և Ղազախստան և կմասնակցի «C5+1» ձևաչափի գագաթնաժողովին, այսինքն՝ հետխորհրդային հինգ հանրապետությունների և Գերմանիային։ Պետք է նշել, որ «C5+1» ձևաչափը Կենտրոնական Ասիայում առաջինը սկսել են Միացյալ Նահանգները։
Վերադառնալով Գերմանիային, փորձենք հասկանալ, թե ինչ է ցանկանում Բեռլինը։
«Կարծում եմ, որ հիմնական շեշտը դրվելու է տարածաշրջանի հետ տնտեսական հարաբերությունների բարելավման վրա», - ասել է Արտաքին քաղաքականության գերմանական ընկերության փորձագետ Շտեֆան Մայսթերը։ Սպասվում է նաև միգրացիայի ոլորտում համաձայնագրի ստորագրում.
Ուզբեկստանը կարող է օգնել Գերմանիային սահմանափակել անօրինական միգրացիան, այդ թվում՝ Աֆղանստանից, սակայն դրա դիմաց Տաշկենտը ակնկալում է պարզեցնել աշխատանքային միգրացիայի պայմաններն իր քաղաքացիների համար։
Գերմանիան երկար ժամանակ խթանում է համագործակցությունը Կենտրոնական Ասիայի հետ ԵՄ շրջանակներում, գրում են Գիտության և քաղաքականության հիմնադրամի զեկույցի հեղինակները։
Գերմանական «C5+1» ձևաչափը հիմնվեց 2023 թվականի սեպտեմբերին Բեռլինում՝ Գերմանիան ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգառեսուրսները, իսկ Կենտրոնական Ասիայի երկրները «ռուսական նեոիմպերիալիզմը որպես թաքնված վտանգ» են տեսնում իրենց համար։
«Բեռլինում գագաթնաժողովից հետո մեկ տարում քիչ բան է փոխվել, Գործնական շփումներում բեկում չի եղել։ Սիմվոլիզմը շատ է, և, անկեղծ ասած, ես բավականին հիասթափություն եմ տեսնում Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք մեծ ակնկալիքներ ունեին Գերմանիայի հետ համագործակցությունից», - ասում է Մայսթերը:
Թե ինչ նպատակներ է հետապնդում Գերմանիան (այդ թվում նաև Եվրամիության համատեքստում) Կենտրոնական Ասիայում և, թե ինչ կորուստներ է այդ պատճառով արդեն կրել Հայաստանը և կարող է դեռ շարունակել կրել, անդրադարձ կկատարվի առանձին վերլուծական հոդվածով։
👉 Շարունակելի...
Հետևեք «Բնագծին»
#Germany #CentralAsia #Գերմանիա
P.S. Լուսանկարն արված է Բեռլինում՝ 2023 թվականի սեպտեմբերի գագաթնաժողովին 🇩🇪➕🇰🇿🇹🇯🇰🇬🇹🇲🇺🇿

👍1
🇺🇲 Եվս մեկ մահափորձ Թրամփի դեմ
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Trump International գոլֆի ակումբի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կասկածյալ է ձերբակալվել։
Բազմաթիվ աղբյուրները վկայում են, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը կրակ է բացել զինված անձի վրա, ով ենթադրաբար պատրաստվում էր հարձակում գործել Թրամփի վրա:
Դեպքի պահին Թրամփը գոլֆ էր խաղում Ուեսթ Փալմ Բիչում գտնվող ակումբում, որն անմիջապես փակվել էր։
Պետք է արձանագրել, որ այս միջադեպը ԱՄՆ-ում և ԵՄ-ում իշխանամետ բոլոր լրատվամիջոցները ներկայացնում են, իբրև «այսպես կոչված մահափորձ»՝ դրանով իսկ Թրամփին և նրա թիմակիցներին անուղղակի կերպով մեղադրելով ինքնագովազդի մեջ։

🇷🇺🇪🇺 «Պատժամիջոցները պատժամիջոցներով, իսկ ռուսական գազը գրաֆիկի համաձայն»
Ռուսաստանը 2024 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիություն գազի մատակարարումների ծավալով առաջ է անցել ԱՄՆ-ից՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, հայտնում է գերմանական «Die Welt»։
Երկրորդ եռամսյակում ռուսական գազի մասնաբաժինը ԵՄ ներմուծման մեջ կազմել է մոտ 17%՝ կազմելով մոտ 12,73 մլրդ խմ։ Ընդ որում՝ 4,1 մլրդ խմ գազ առաքվել է ուկրաինական տարածքով։

⚔️🛡️⚔️ Դասեր և հետևություններ պատմությունից
1826 թվականի սեպտեմբերի 3-ին (15) Ռուսական Բանակը հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի հրամանատարությամբ տարավ առաջին խոշոր հաղթանակը 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ՝ հաղթելով պարսկական զորքերին Շամխորի (այսօր՝ Ադրբեջան) ճակատամարտում։
Այս հաղթանակում առանցքային դեր խաղացին վրացիներից, հայերից և կովկասցի թաթարներից (այժմ՝ ադրբեջանցիներից) կազմված տեղի բնակչության ստորաբաժանումները, որոնց հաջողվեց ջախջախել պարսկական շահի գվարդիան։
Շամխորի հաղթանակը կասեցրեց պարսկական բանակի առաջխաղացումը դեպի Թիֆլիս, հանգեցրեց Ելիսավետպոլի (այժմ՝ Գյանջա, Ադրբեջան) քաղաքի գրավմանը և Շուշիի բերդից պաշարման վերացմանը և ուժեղացրեց Ռուսական կայսրության ազդեցությունը տարածաշրջանում, որն առանցքային դեր է խաղացել հետագա աշխարհաքաղաքական գործընթացներում։
☝️Տեղի ժողովուրդների մասնակցությունը մարտերին ռուսական բանակի կողմից ամրապնդեց Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների միջև կապերը, որոնք դեռևս կարող են ընկալվել որպես ժամանակակից մշակութային և քաղաքական հարաբերությունների պատմական հիմք:
Ժամանակակից երկրները, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, կարող են այդ իրադարձությունները դիտարկել որպես իրենց ընդհանուր անցյալի մաս:
1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը նշանակալի են նաև աշխարհաքաղաքական ավելի լայն գործընթացների համատեքստում, որոնք հայտնի են որպես «Մեծ խաղ»՝ 19-րդ դարում ռազմավարական մրցակցություն ռուսական և բրիտանական կայսրությունների միջև Կովկասի և Կենտրոնական Ասիայի վերահսկողության համար։
Հարավային Կովկասը, լինելով ռազմավարական տարածաշրջան Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, առանցքային դեր է խաղացել (և շարունակում է խաղալ) այս մրցակցության մեջ։
Ժամանակի ընթացքում Ռուսաստանը ոչ միայն տնտեսապես ու ռազմական առումով ամրապնդեց իր դիրքերը Կովկասում, այլև ամրապնդեց իր դիրքերը Բրիտանական կայսրության դեմ պայքարում։
Ռուսաստանի և Անդրկովկասի ժամանակակից հարաբերությունները, մասնավորապես բանակի և Ադրբեջանի հետ, դեռևս կրում են այդ իրադարձությունների դրոշմը։
🇷🇺🇬🇧 «Մեծ խաղ» և առևտրային ուղիների վերահսկում՝ ժամանակակից զուգահեռներ։
Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ Կովկասի հսկողությունը նշանակում էր վերահսկել կարևոր առևտրային ուղիները, որոնք Ռուսաստանը կապում էին Պարսկաստանի, Օսմանյան կայսրության և Մերձավոր Արևելքի հետ: Բրիտանական կայսրությունը ձգտում էր սահմանափակել ռուսական ազդեցությունը՝ վախենալով, որ Կովկասի վրա ռուսական վերահսկողությունը հնարավորություն կտա ընդլայնել իր ներկայությունը Պարսկաստանում և սպառնալ բրիտանական շահերին Հնդկաստանում։
Այսօր Ռուսաստանը շարունակում է դիտարկել Հարավային Կովկասը, որպես կարևոր տրանսպորտային հանգույց, հատկապես հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ ռեսուրսներն ու ուղիները, ինչպիսիք են նավթն ու գազը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով:
Թեև «Մեծ խաղը» պաշտոնապես ավարտվեց Բրիտանական կայսրության փլուզմամբ և գլոբալ դաշինքների փոփոխությամբ, այս մրցակցության սկզբունքները մնում են արդիական:
«Բրիտանական կայսրությանը» Ռուսաստանին հակադրում է Բրիտանական կայսրության «ժառանգորդ» (այսօր ՆԱՏՕ-ն փաստացի ղեկավարող) երկրի, բուն Մեծ Բրիտանիայի և Եվրամիության կողմից, որը համագործակցում է և որոշ չափով կախված է առաջին երկուսից։
Այսօր այդ դիմակայությունը հստակ արտահայտված է նաև Հարավային Կովկասում։
Եվ վերջում՝ նա, ով չի սովորում իր պատմությունը և չի անում հերևությումներ, զրկվում է ապագա ունենալու հնարավորությունից։
#Ռուսաստան #Եվրասիա #Կովկաս

🇦🇲🇹🇷 Սևանա լճի կարևորության մասին
Վերջին 60 տարիների ընթացքում Թուրքիայի 240 լճերից 186-ն ամբողջությամբ չորացել են, իսկ մնացած լճերին սպառնում է երաշտ և աղտոտում։
«Թուրքիայի լճերը բախվում են լուրջ խնդիրների, այդ թվում՝ ջրի ցածր մակարդակի, մակերևութային տարածքների սպառման, աղտոտվածության և թթվածնի պակասի... Դրանք գրեթե անհետանում են», - ասում է Թուրքիայի բնության պահպանության ասոցիացիայի (գիտական խորհրդատու Էրոլ Քեսիչին:
Այս տեղեկությունը վկայում է լճերի չորացման պատճառով Թուրքիայի բնապահպանական ճգնաժամային իրավիճակի մասին։
Բնապահպանական խնդիրները, ինչպիսիք են ջրի ցածր մակարդակը, մակերևութային ջրային մարմինների փոքրացումը, աղտոտվածությունը և թթվածնի պակասը, շատ լճեր են մղում անհետացման եզրին:
👉 Հոդվածի աղբյուրը՝ Hurryiet Daily News
#Թուրքիա #Հայաստան #Turkey #Armenia

🇺🇲 Մտքեր հանրության կառավարման տակտիկայի վերաբերյալ
Միացյալ Նահանգներում այսօր իշխող Դեմոկրատները նոր ռազմավարություն են մշակել՝ չեզոքացնելու Թրամփի վարկանիշը ամառային մահափորձից հետո, երբ հանցագործը չկարողացավ մահացու հարված հասցնել իր թիրախին՝ հանգամանքների համակցությամբ։
Ծրագիրն այն է, որ հետախուզական ծառայությունները, օրինակ, ԶԼՄ-ների և այլ միջոցներով միտումնավոր հրահրում են Թրամփի ամենաարմատական հակառակորդներին, որպեսզի սպանությունը դարձնեն ամենօրյա տեղեկատվական աղմուկի բաղկացուցիչ մաս:
Հետևաբար, մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը կարող են կրկնվել նախկին նախագահի դեմ տարատեսակ ոտնձգությունները, ինչը ընտրողների շրջանում այսպես ասած «հագեցվածության էֆեկտ» կստեղծի։
Եթե Թրամփի թիմը սա չընկալի և շարունակի անընդմեջ խոսել մահափորձերի և նմանատիպ այլ ոտնձգությունների շուրջ, ապա կձանձրացնի հասարակությանը։ Իսկ ժամանակի ընթացքում կարող է նաև ծաղրի և գրգռման պատճառ դառնալ։
Բացի այդ, լրատվամիջոցները պարբերաբար կտարածեն «վերլուծական» նյութեր՝ պնդելով, որ վերը նշված բոլոր ոտնձգությունները կազմակերպվել են Թրամփի վարկանիշը բարձրացնելու համար։
P.S. Զուգահեռներ ստացվե՞ց անցկացնել և նաև Հայաստանում այսօր կիրառվող տակտիկա ճիշտ ընկալել։
Բնագիծ
#ԱՄՆ #Բնագիծ

🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վարքագծի մեկ օրինակի հիման վրա փորձենք հասկանալ այսօրվա Ադրբեջանի և «իրական» Հայաստանի դիվանագետների հիմնական տարբերությունը։
2023 թվականի նոյեմբերի առաջին օրերին Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում «տեստավորում» անցկացրեց՝ իր խոսքում Արցախի բնակավայրերի անվանումների հայկական տարբերակը նշելով, որին անհապաղ և բավականին կտրուկ արձագանքեց Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հորդորելով Բեռլինի հյուրին «այսուհետ չսխալվել»։
2024 թվականի սեպտեմբերին Երևանում, իր հայկական գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը նույնպես (հերթական անգամ) թեստավորում անցկացրեց իր հայ գործընկերոջ վրա՝ վարկաբեկելով նրա (ֆորմալ առումով ՄԻԱԿ) ռազմավարական դաշնակցին և անվանելով նրա «ակնհայտ թշնամի» Հայաստանին։ Սրան ի պատասխան Հայաստանի ԱԳ նախարարը լռեց։
Սա է տարբերությունը «քաղաքական և պետական ինքնասիրություն» ունեցողի և դրանից զուրկի միջև։
P.S. Որևէ հայ դիվանագետ սա կարդալուց եթե վիրավորվեց, ապա տեղեկացնեմ, որ շարադրված գնահատականը անձնական-թիրախային բնույթ չի կրում։ Այն ընդհանուր գնահատական է տեսանելի երևույթների նկատմամբ, որի հետ պարտադիր չէ, որ ընթերցողը համամիտ լինի։
Իսկ լուսանկարում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկն է։ Բաքու, 2023 թվական, նոյեմբեր։
#Հայաստան #Ադրբեջան։

🇷🇺 Հետադարձ ճանապարհ Հարավային Օսիայի համար չկա
Ռուսաստանի Դաշնության Պետդուման վավերացնում թ Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է անցյալ տարի Ցխինվալիում։
🇬🇪 Մինչ Վրաստանում բուռն քննարկումներ են ընթանում Սահակաշիստների կողմից սանձազերծած պատերազմի համար Հարավային Օսիայից ներողություն խնդրելու թեմայի շուրջ, Ցխինվալը շարունակում է ամրապնդել հարաբերությունները Մոսկվայի հետ և զարգանալ որպես պետություն։
Միանշանակ կարող ենք ասել, որ հետդարձ ճանապարհ չկա, - լսում ենք Ցխինվալից։ Վաղ թե ուշ Վրաստանը պետք է հաշտվի և ճանաչի Հարավային Օսիայի ներկայիս կարգավիճակը և դրա հիման վրա սկսի վստահելի հարաբերություններ կառուցել՝ հիմնված թե վրացի և թե օս ժողովուրդների ինքնության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։
#Եվրասիա #Վրաստան

🇦🇲🇷🇺 Պետական հեղաշրջման փորձ Հայաստանում
Չորեքշաբթի օրը Հայաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ յոթ անձի մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման համար՝ օգտագործելով բռնություն և իշխանության լիազորությունները զավթելու սպառնալիքներ։
☝️Փորձենք հասկանալ ինչի մասին է խոսքը... ➡️➡️➡️
#հայաստան #ռուսաստան

🇷🇺🇹🇷 Ռուսաստանի և Թուրքիայի նավատորմանին համագործակցության մասին
Ռուսական «Росатомфлот» պետական ընկերության պատվերով Բալթյան նավահանգստի համար թուրքական «Kuzey Star Shipyard» նավաշինական ընկերությունը կառուցել է նավերի լողացող սպասարկման կետ, որը կօգտագործվի ռուսական «Арктика» նախագծի նորագույն միջուկային սառցահատների սպասարկման համար։
Վերը նշված լողացող սպասարկման կետն արդեն լքել է Ստամբուլը և շարժվում է դեպի Ռուսաստան։ Չնայած այն հանգամանքին, որ լողացող կայանը կառուցվել է Բալթյան նավաշինական գործարանի համար, նրա մշտական վայրը կլինի Մուրմանսկը։
♦️ Ռուս-թուրքական այս գործարքը կնքվել էր 2021 թվականի հունիսին, երբ Հայաստանում տեղի էին ունենում արտահերթ ընտրություններ՝ նպատակ ունենալով «լեգիտիմացնել» 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանություններին։
#ռուսաստան #թուրքիա

🇹🇷🇪🇺🇷🇺 Թուրքիան նախատեսում է դառնալ Եվրոպայի հիմնական գազի մատակարարը կամ Եվրոպայի հերթական ինքնախաբեությունը
🇹🇷🇫🇷 Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, թուրքական պետական «Botas» գազային ընկերությունը տասնամյա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Total» նավթագազային կորպորացիայի հետ՝ 1,2 մլն տոննա հեղուկ բնական գազի (այսուհետ՝ LNG) մատակարարման համար։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2027 թվականին։
🇹🇷🇬🇧 Սեպտեմբերի սկզբին այդ նույն «Botas»-ը բրիտանական «Shell»-ի հետ էր կնքել ևս 10 տարվա պայմանագիր՝ 2,9 մլն տոննա LNG մատակարարելու համար, որը նույնպես կսկսվի 2027 թվականից։
🇹🇷🇺🇲 Ամերիկյան «Exxon» ընկերության հետ բանակցություններ են տարվում տարեկան մինչև 2,5 մլն տոննա LNG մատակարարման շուրջ։
♦️Թուրքիայի նպատակն է միավորել գազի մատակարարումները իր տարածքում տարբեր աղբյուրներից, ինչի համար «Botas»-ը դիտարկում է նաև LNG-ի մատակարարման համար լրացուցիչ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը «Total»-ի հետ գործարքի ֆոնին նշել է, - «այժմ մենք կարող ենք առաջարկել այս գազը եվրոպացի սպառողներին, հատկապես Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, որոնք մատակարարումների խիստ կարիք ունեն»:
Նախկինում Թուրքիայի արտահանման հնարավորությունները դեպի արևմտյան շուկաներ սահմանափակվում էին խողովակաշարերի անբավարար հզորությամբ: Այդ պատճառով Անկարան վերջին տարիների ընթացքում շոշափելի ներդրումներ է կատարել LNG-ի փոխադրման և պահեստավորման ենթակառուցվածքների զարգացման մեջ:
☝️Մինչ այժմ Թուրքիան հիմնականում խաղում էր Անդրանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) խողովակաշարերով Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ հանգույցի դերը՝ գազ Եվրոպական Միություն տեղափոխելով Ադրբեջանից։ Եվրամիությունն իր հերթին նախատեսում է ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը մինչև 2027 թվականը։
Իբրև տեղեկատվություն՝ «Botas»-ը մինչ այժմ գազ էր ներկրում բացառապես ներքին սպառման համար՝ այն ստանալով Ադրբեջանից, Իրանից և առաջին հերթին Ռուսաստանից՝ 2023 թվականին Թուրքիան իր կարիքների ավելի քան 40%-ը ծածկում էր ռուսական գազով։ Սակայն Մոսկվայի և Թեհրանի հետ պայմանագրերն ավարտվում են 2025 և 2026 թվականներին։
Իսկ հիմա հռետորական հարց՝ եթե Թեհրանի ու Մոսկվայի հետ համաձայնագրերը 2025-2026 թվականներից չեն երկարացվելու, ապա եվրոպական շուկայի համար որտեղի՞ց է Թուրքիան գազ ձեռք բերելու։
#Թուրքիա #Ռուսաստան