⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
214 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇬🇪 Վրաստանը վերադառնում է իր ակունքներին

ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը հաջողությամբ անցավ Վրաստանի խորհրդարանում, որը քրեականացնում է այս գործունեությունը և առաջին հերթին դրանով զբաղվող արևմտյան հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Վստահաբար կարելի է ասել, որ այս քայլը վերջնական հրաժեշտ է ԵՄ պոտենցիալ անդամակցությանը:

Եթե օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը պարզապես ամերիկյանի պատճենն է (ըստ էության նույն օրենքը), ապա ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքով ամեն ինչ այլ է։

Ի վերջո, ԼԳԲՏ+ խնդիրներն այսօր ժամանակակից Արևմուտքի հիմնական գաղափարախոսություններից են։ Դրա իմաստային աջակցությունը և «փափուկ ուժի» գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Հարկ է նշել, որ օրենքի վրացական տարբերակը շատ ավելի խիստ է, քան, օրինակ, ռուսականը։ ԼԳԲՏ արժեքների քարոզումն այժմ արգելված է հեռուստատեսությամբ, ընտանիքում, դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատություններում։

☝️ Որոշ աղբյուրների համաձայն, «պետական կրոնի» ստեղծման նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Ուղղափառությունը կճանաչվի, որպես պետականություն կազմող արժեք, որը պետք է պաշտպանված լինի սահմանադրությամբ։

Մեր աչքի առաջ Վրաստանն անցնում է վերջին տասնամյակների ամենամեծ աշխարհաքաղաքական և գաղափարական փոփոխություններով, որն իր մասշտաբով նման է ԽՍՀՄ-ի փլուզմանը և Վրաստանի վերակողմնորոշմանը դեպի Արևմուտք:

Այժմ իրավիճակը հակառակ ուղղությամբ է շրջվում։ Վրաստանը վերադառնում է ինքն իրեն։

#Georgia #Վրաստան
👍1
🇦🇲🇪🇺🇺🇦 Հայկական բանակի զենքերը ուկրաինական բանակի համար

Երեկվանից ռուսալեզու լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանը խորհրդային զենք է մատակարարում Ուկրաինային երրորդ երկրների, հնարավոր է Եվրամիության անդամ երկրների միջոցով։

☝️ Հիշենք, թե մինչ այդ ինչ զարգացումներ տեղի ունեցան Հայաստանում։
2021 թվականի ընտրություններից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությունը ստացավ այսպես կոչված. «լեգիտիմություն», երկիրը կարողացավ շարունակել բանակցությունները երրորդ երկրների, այդ թվում՝ Եվրամիության հետ՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի։

Հայաստանը աստիճանաբար սկսեց հեռանալ Ռուսաստանից՝ պատճառաբանելով այն փաստը, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում, որից Հայաստանը հրաժարվել էր առնվազն 2022 թվականից։

Նմանատիպ տեսակետներ հայտնում էին ինչպես պաշտոնյաները, այնպես էլ իշխանամետ փորձագետները։

2022 թվականին այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Վայոց ձորի վրա և օկուպացրեց Հայաստանի տարածքի մի մասը, Երևանը բացահայտ հայտարարեց իր դժգոհությունը Ռուսաստանի գործողություններից։ Դա համընկավ այն դժվարությունների հետ, որոնց բախվել էր Ռուսաստանը Ուկրաինայում, մասնավորապես՝ 2022 թվականի աշնանը Խարկովից և Խերսոնից ռուսական զորքերի նահանջը։

Այս ընթացքում Հայաստանում ակտիվորեն սկսեց քննարկվել արտաքին քաղաքականության վերանայման և նոր՝ առաջին հերթին Արևմտյան գործընկերների որոնման անհրաժեշտությունը։

Աստիճանաբար Հայաստանը սկսեց կապերը խորացնել Կիպրոսի, Հունաստանի և Ֆրանսիայի հետ։ Օրակարգում էր նաև սպառազինության մատակարարման հարցը։

Երևանում, որտեղ ոչ ոք չէր պատրաստվում կռվել, որոշեցին Ռուսաստանին մեղադրել զենք չմատակարարելու մեջ. «քանի որ Ռուսաստանը չի կարող մեզ զենք տրամադրել, մենք պետք է օգնություն խնդրենք եվրոպացի գործընկերներից», բացականչում էին Երևանում:

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամոթալի և ամբողջական հանձնումից հետո Երևանը սկսեց խոսել այն մասին, որ Փարիզը Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաներ է մատակարարում։ Խոստացվել են նաև հեռահար «Կեսար» հրետանային համակարգեր, որոնք պետք է մատակարարվեն մոտակա երկու տարվա ընթացքում։

Սակայն այդ ամենի ֆինանսավորման աղբյուրները հարցեր են առաջացնում։

Հայաստանի կառավարության որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ երկիրը նախատեսում է աննախադեպ՝ մինչև 6 մլրդ ԱՄՆ դոլարի զենքեր ներմուծել «նոր դաշնակիցներից», թեև բյուջեում նման գումարներ չկան։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել նաև Հայաստանի խորհրդարանում, ինչը կասկածի տեղիք է տալիս ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

Զուգահեռաբար Հայաստանում փորձագիտական մակարդակով քննարկումներ ընթացան Ռուսաստանից անցյալում ձեռք բերված հին խորհրդային զինատեսակները եվրոպացի գործընկերներին ավելի ժամանակակից համակարգերի դիմաց փոխանցելու մասին։
Չի կարելի բացառել, որ նման գաղափարները գալիս էին Հայաստանի ռազմական կառույցներից, որոնք փորձում էին փորձագետի միջոցով այդ ամենի մասին տեղեկացնել սեփական հասարակությանը և տեսնել նրա արձագանքը։ Նման հայտարարություններից հետո ողջ հասարակությունն այս հարցում լռեց, ինչը իշխանությունները ընկալեցին որպես զենքի փոխանցման դեմ հասարակական դիմադրություն չցուցաբերելու նշան։

Այսպիսով, Երևանը հասկացավ, որ կարող է Ֆրանսիային փոխանցել Ռուսաստանից արտոնյալ վարկերով և ռուսական ներքին շուկայական գներով ժամանակին գնված զենքերն ու զինամթերքը, իսկ դրա դիմաց Արևմուտքից ստանալ ժամանակակից ռազմամթերք։

♦️ Այս վարքագիծն իհարկե հարցեր է առաջացնում առաջին հերթին բարոյական տեսանկյունից՝ դաշնակից երկրից արտոնյալ գներով սեփական կարիքների համար գնված զենքը տրամադրվում է երրորդ երկրին, որն այն օգտագործելու է այդ նույն դաշնակցի դեմ։
♦️ Առկա են բաց հարցեր նաև ազգային անվտանգության տեսանկյունից,
քանի որ ռուսական զենքը փոխարինվում է ռազմական տեխնիկայով, որը չի կարող արդյունավետ պաշտպանել երկիրն Ադրբեջանի կողմից տեսական ագրեսիայի դեպքում:

Հատուկ ուշադրության է արժանի այն հարցը, թե ինչպես են այդ զենքերը հասնում Եվրոպա և Ուկրաինա։ Այս տարվա օգոստոսի 1-ին ռուսական զորքերը լքեցին Երևանի միակ միջազգային օդանավակայանը՝ Զվարթնոցը, որից հետո ՆԱՏՕ անդամ երկրների տրանսպորտային ինքնաթիռների վայրէջքների քանակը Հայաստան հաճախակիացավ։ Տեսականորեն զենքի մատակարարումները արտերկիր կարող են իրականացվել հայկական նշված օդանավակայանի միջոցով։

P.S. Լուսանկարը արխիվային։ Երևան, մինչև հեղաշրջումը։

#Armenia #EU #Russia #Ukraine
🇹🇷🇺🇸 Թուրքիան երբեք չի ստանա F-35 կործանիչները

Ամերիկյան հեղինակավոր «National Interest»-ը գրում է, որ Թուրքիան դժվար թե կարողանա վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։

Ըստ պարբերականի.
🔻Վաշինգտոնին չի բավարարում թուրքական պահեստներում ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգի առկայությունը, ինչպես նաև F-35 ծրագրին սպառնացող նմանատիպ «այլ «խոչընդոտները», ինչպիսիք են, օրինակ, չինական «Huawei»-ի հետ 5G ցանցերի ենթակառուցվածքների կառուցումը, Հունաստանի հետ հարաբերությունների բարդացումը և Ռուսաստանի հետ մերձեցումը:

Ըստ էության Վաշինգտոնն ակնկալում է Անկարայից անխտիր կատարել իր բոլոր պահանջները, լինել «բացարձակ հնազանդ» (մոտավորապես ինչպես ԵՄ անդամ երկրները) և չի ընդունում որևէ այլ վարքագիծ։

Նշենք նաև, որ Անկարային այս իրադարձությունը պարզ էր, և նա անդեն որոշոլ է մնալ F-16 կործանիչների ծրագրում, բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքել նոր F-16 կործանիչներ գնելու և եղածները արդիականացնելու նպատակով։

Իսկ ապագայում հինգերորդ սերնդի կործանիչներն Անկարան նախատեսում է կառուցել սեփական ուժերով և օգտվելով ոչ ՆԱՏՕ անդամ երկրների աջակցությունից։

👉 Բաժանորդագրվեք «ԲՆԱԳԾԻՆ»
🇩🇪 Ընդդիմության հետապնդում Գերմանիայում

Ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» թեկնածուն հաղթեց Թյուրինգիայի նահանգային խորհրդարանի ընտրություններում, բանկը, որտեղ նա հաշիվներ ուներ, հանկարծակի փակեց նրա բոլոր հաշիվները և չեղարկեց վարկային քարտերը:

Ինքը՝ քաղաքական գործիչը, հավելել է, որ բանկից որևէ պարզաբանում չի ստացել նման կտրուկ քայլի պատճառների վերաբերյալ։

Նորընտիր պատգամավորն հավանաբար այլ հաշիվներ չունի և «X» սոցիալական հարթակի իր էջում ինքն իրեն հռետորական հարց է տալիս՝ «կարո՞ղ է պատգամավորն աշխատավարձը կանխիկ ստանալ»։

Համենայնդեպս, այս գործողությունները կասկածի տեղիք են տալիս, թե արդյոք դրանք համապատասխանում են օրենքի գերակայության սկզբունքներին, որոնք Գերմանիան ակտիվորեն քարոզում է միջազգային ասպարեզում։

Իրավական պետությունում առանցքային սկզբունքներն են օրենքի առջև հավասարությունը և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա քաղաքական հայացքներից։

Եթե բանկի նման քայլերը իսկապես դրդված են ընդդիմադիրի քաղաքական ակտիվությամբ, ապա դա կարող է ընկալվել որպես այս սկզբունքների խախտում, ինչը, իհարկե, խաթարում է վստահությունը ինստիտուտների նկատմամբ և կասկածի տակ է դնում դրանց օբյեկտիվությունը, առնվազն Գերմանիայում։

#Գերմանիա #Deutschland
🤔1
🇮🇷 Իրանը մտադիր է տեղափոխել իր մայրաքաղաքը

Ներկայիս իշխանությունները հայտարարել են մայրաքաղաքը հարավ տեղափոխելու որոշման մասին և դա բացատրում են առաջին հերթին տնտեսական անհրաժեշտությամբ։

Ճիշտ է, Իրանը բավականին երկար ժամանակ քննարկում էր մայրաքաղաքը Թեհրանից դեպի հարավ՝ Պարսից ծոցին ավելի մոտ տեղափոխելու գաղափարը, և դրա համար կան մի քանի պատճառներ՝ կապված տարբեր քաղաքական, տնտեսական և բնապահպանական գործոնների հետ։

🔻Քաղաքական կայունություն և անվտանգություն. Թեհրանը, որպես վարչական և քաղաքական կենտրոն, չափազանց խոցելի է հնարավոր հակամարտությունների կամ բողոքի ցույցերի համար, ուստի մայրաքաղաքի նոր վայրը կարող է առաջարկել ավելի ռազմավարական և պաշտպանական հնարավորություններ:
Այս համատեքստում կարելի է ենթադրել, որ Իրանը իրականում չի վստահում իր հյուսիսային հարևաններին՝ Երևանին և Բաքվին, որտեղ ակտիվորեն աշխատում են արևմտյան ազդեցության գործակալները և՛ Վաշինգտոնից, և՛ Բրյուսելից (Հայաստանում), և՛ Երուսաղեմից (Ադրբեջանում)։ Ընդ որում, Հայաստանում ի դեմս այսպես կոչված. Եվրամիության դիտորդներ, իրականում ՆԱՏՕ-ն մեծացնում է Արևմուտքի ռազմականացված ներկայությունը։ Իսկ Բաքվի կողմից վերահսկվող՝ Իրանին սահմանակից տարածքներում, ըստ բազմաթիվ լրատվամիջոցների, իսրայելական հատուկ նշանակության ստորաբաժանումներ կան։

🔻 Երկրի՝ BRICS+-ին միանալով և Չինաստանի և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ՝ Իրանը ծրագրում է առանցքային դեր խաղալ Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման գլոբալ որոշումներում, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ նախագծում: Դրա համար չափազանց կարևոր է երկրի հարավային շրջանների զարգացումը։ Մայրաքաղաքը դեպի հարավ՝ Պարսից ծոցին ավելի մոտ տեղափոխելը կարող է օգնել երկրին արդյունավետորեն նախապատրաստել այդ ծրագրերի իրականացմանը, որոնք ռազմավարական մեծ նշանակություն կունենան՝ ի թիվս այլ բաների, նավթի և գազի հիմնական ուղիների մոտ լինելու պատճառով։ Սա կարող է բարելավել Իրանի առևտրատնտեսական հնարավորությունները՝ ավելացնելով մուտքը դեպի ծովային ուղիներ և միջազգային գործընկերներ:

🔻Բացի այդ, նոր մայրաքաղաքի ստեղծումը թույլ կտա կառուցել ժամանակակից ենթակառուցվածքային լուծումներով քաղաք, որը կարող է դժվար լինել իրագործել խիտ բնակեցված Թեհրանում։ Սա կարող է ներառել ժամանակակից տրանսպորտային ցանցեր, էներգաարդյունավետ համակարգեր և այլն: Այս համատեքստում լավ օրինակ է Ղազախստանի փորձը։

🔻Ի թիվս այլ հարցերի, կան խնդիրներ՝ կապված գերբնակեցման և շրջակա միջավայրի հետ։ Բնակչության արագ աճը և սահմանափակ ռեսուրսները բարդ պայմաններ են ստեղծում քաղաքի կյանքի և զարգացման համար։ Մայրաքաղաքի տեղափոխումը կարող է օգնել «բեռնաթափել» Թեհրանը և ավելի հավասարակշռված պայմաններ ստեղծել այլ տարածաշրջանների համար:

🔻Կա նաև բարձր սեյսմիկ վտանգի ակտիվություն։ Քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և մեծ է ավերիչ երկրաշարժերի վտանգը, որի դեպքում Թեհրանի ենթակառուցվածքները և բնակչությունը կարող են այնքան տուժել, որ երկիրը կաթվածահար անեն։

☝️ Կարծում ենք, հիմնական պատճառը, ըստ երևույթին, երկրի քաղաքական կայունությունն ու անվտանգությունն է։

#Իրան #Iran
👍1
🇺🇲 Միացյալ Նահանգները «սուզվում են» պարտքերի մեջ

ԱՄՆ-ի պարտքը այժմ կազմում է նոտ 35,3 տրիլիոն դոլար, իսկ նրա սպասարկման տոկոսի ծավալն այժմ միջինը կազմում է օրական 3 միլիարդ դոլար:

2020 թվականից հետո, գնաճը զսպելու նպատակով, Դաշնային Պահուստային Ֆոոնդը սկսեց տոկոսադրույքների բարձրացման արշավ, ինչն իր հերթին Էլ ավելի թանկ դարձրեց ԱՄՆ պարտքի սպասարկումը։

Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դաշնային Պահուստային Ֆոոնդը, սեպտեմբերի վերջին նախատեսում է սկսել տոկոսադրույքների իջեցում, կարող է տեղի ունենալ հակառակը, այն է՝ նվազել պարտքի սպասարկման գինը։
Այնուամենայնիվ, պետության գոյացած պարտքերը չեն նվազի, հակառակը՝ կբարձրանան, քանի որ ավելանում են Դաշնության ծախսերը:

#usa #fed #ամն
🇷🇺🇨🇳 Ռուս-Չինական ատոմակայան Լուսնի վրա

Ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան Չինաստանի հետ համատեղ ծրագրում է Լուսնի վրա ատոմակայան կառուցել։

Ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում՝ Ռոսատոմի ղեկավարն տեղեկացրեց, որ Չինաստանը և Հնդկաստանը ցանկանում են մասնակցել լուսնային էներգիայի ոլորտում այս նորարարական լուծման ստեղծմանը։

Ապագա ատոմակայանի վրա աշխատանքներն արդեն ընթանում են՝ նպատակ ունենալով Լուսնի վրա աշխատող կայան ունենալ մինչև 2036 թվականը:
Ատոմային ռեակտորը սնուցելու է նախագծող լուսնային բազան, որի վրա Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ աշխատում են:

Լուսնային բազա ստեղծելու Հնդկաստանի ցանկությունը համընկնում է նախագծին նրա հնարավոր մասնակցության հետ։

Լուսնի ատոմակայանի կառուցումը դժվար կլինի։ Այն կիրականացվի ինքնավար, առանց մարդկանց անմիջական մասնակցության։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանում կոմպակտ միջուկային ռեակտոր կհավաքվի, իսկ Չինաստանը այն կհասցնի Լուսին։

Ռուսաստանը և Չինաստանը սերտորեն համագործակցում են տիեզերքի հետախուզման և հետազոտման ուղղությամբ: 2021 թվականին նրանք հայտարարեցին Լուսնի միջազգային հետազոտական կայան (ILRS) կոչվող համատեղ լուսնային բազա կառուցելու պլանների մասին, որը կգործի 2035-2045 թվականներին՝ որպես գիտական հետազոտությունների կենտրոն և «բաց կլինի բոլորի համար»: Սակայն կոնկրետ երկրների (առաջին հերթին Հնդկաստանի) հետ համագործակցությունը կարող է սահմանափակվել աշխարհաքաղաքական լարվածության՝ հատկապես ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։


🇺🇲 Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Լուսնի վրա միջուկային էներգիայի օգտագործումը նոր գաղափար չէ։ 1969 թվականին ամերիկյան «Ապոլոն 11» առաքելությունից հետո «Ապոլոն 12»-ի տիեզերագնացներն օգտագործեցին միջուկային գեներատոր՝ լուսնային մակերևույթի վրա գիտական սարքավորումները սնուցելու համար, որը տիեզերական հետազոտության մեջ միջուկային էներգիայի առաջին օգտագործումներից մեկն էր:

#Russia #China #Moon
🇦🇲👉👈🇹🇷 Անդադար հակամարտություն. Երևանի վրիպումները և չգնահատված պատմություն

Երկար տարիներ Երևանի ուշադրությունից վրիպեց, սեփական «հնացած» բանակի դեմ մոտ երկու տասնամյակ շարունակ մղվող Էրդողանի (առնվազն մինչ օրս) հաջողված պայքարը։ Դրա փոխարեն Երևանում և նաև հայկական սփյուռքում էպիզոդիկ կերպով և մամուլում հրապարակվող նյութերի մակարդակով կենտրոնացան 2016 թվականի անհաջող հեղաշրջման և Էրդողանին ֆիզիկապես հեռացնելու անհաջող փորձի վրա։ Երևի Երևանի ոստիկանական գնդի վրա հարձակումը ավելի կարևոր էր Հայաստանի և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության, և՛ «Սասնա Ծռերի» օգտին Արևմուտքի քաղաքներում ցույցեր անող հայկական սփյուռքի համար։

Ինչևէ, Էրդողանի օրոք վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում եղել են ավելին, քան հարյուրավոր գեներալների և բարձրաստիճան սպաների ձերբակալություններն ու պաշտոնանկությունները՝ բանակի զտումները սկսվել են 2016 թվականի ձախողված հեղաշրջումից շատ առաջ. միայն հիշեք «Էրգենեկոն»-ի գործը և այլ իրադարձություններ:

🔻Գլխավորն այն է, որ Էրդողանին հաջողվեց արմատապես բարեփոխել երկրի զինված ուժերի ողջ կառուցվածքը, այդ թվում նաև կադրային կառուցվածքը ոչ միայն բանակի այսպես ասած «դասական», այլ նաև պետական անվտանգության և ռազմական հետախուզական ծառայության ստորաբաժանումներում։

🔻Երկար ավանդույթներ ունեցող բոլոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ դեռևս Օսմանյան կայսրության տարիներին հիմնված Ռազմածովային ակադեմիան (1773) և Ռազմական ակադեմիան (1834) լուծարվեցին։
Այդ ամենի փոխարեն ստեղծվեց Ազգային ռազմական համալսարան, որը ղեկավարում էր քաղաքացիական պատմաբան Էրքան Աֆիոնջուն՝ ռազմական միջավայրից շատ հեռու մարդ։

🤔Հատկանշական է, որ Էրդողանի օրոք այս գլխավոր զինվորական ուսուցիչը ատենախոսություն է գրել Ղրիմի պատմության վերաբերյալ։

🔻 Բարեփոխումների արդյունքում ռազմական ոստիկանությունն ու սահմանապահ ծառայությունները դուրս բերվեցին բանակի վերահսկողությունից և անցան Ներքին Գործերի նախարարության ենթակայությանը։

🔻Ռազմարդյունաբերական համալիրի բոլոր ձեռնարկությունները, որոնք նախկինում գտնվում էին բանակի վերահսկողության տակ, այժմ գտնվում են անմիջականորեն երկրի Կառավարության ենթակայության ներքո։

🔻Առողջապահության նախարարության ենթակայության տակ էին անգամ զինվորական հոսպիտալներն ու Ռազմաբժշկական ակադեմիան։ Արդյունքում, շուրջ չորս հազար ռազմական բժիշկներ ու բուժաշխատողներ հեռացվեցին աշխատանքից։ Սակայն բժիշկների կրճատումները զտումների միայն չնչին մասն էին կազմում։
2016 թվականին Թուրքիայի զինված ուժերից պաշտոնանկ է արվել մոտ 600 գնդապետ, որն այդ պահին կազմում էր բանակի գնդապետների ընդհանուր թվի մոտ 10%-ը։

🔻Զտումները նշանակում են ոչ միայն ձերբակալություններ և աշխատանքից ազատումներ, այլ նաև կարիերայի նոր հնարավորությունների ի հայտ գալ: Հին բարձրաստիճան սպաներին փոխարինեցին այլ հայացքներ ունեցող և «նոր» Թուրքիային համապատասխանող երիտասարդները։
Այս բարդ գործընթացը Թուրքիայի համար ունի իհարկե և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։ Թե ինչ կստացվի սրանից ի վերջո, մնում է սպասել:

☝️ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Էրդողանի լայնածավալ, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ բարեփոխումների (կամ զտումների) արդյունքում, դեռևս Աթաթուրքի տարիներին իշխանության եկած և արմատացած արևմտամետ հետևորդների ստեղծած թուրքական բանակը լիակատար վերափոխվեց։

... Իսկ այդ տարիներին.

🔻Երևանը, համագործակցելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում (և ոչ միայն), շարունակում էր «զարգացնել» ժողովրդավարությունը, և համագործակցելով ՆԱՏՕ անդամ երկրների հետ, «կատարելագործում էր» իր բանակի խաղաղապահ հնարավորությունները,
🔻 Ստեփանակերտը, Արևմտյան երկրներում գործող սփյուռքի հետ համագործակցելով, ավելացնում էր տվյալ երկրներում «բարեկամական խմբերի» քանակը՝ ընդլայնելով «միջազգային կապերը»։

Արդյունքում, 2018 թվականին հայկական «ժողովրդավարությունը», նաև սփյուռքի գերակտիվ աջակցությամբ, իրականացրեց իշխանափոխություն, որին ուղղակիորեն միացան Արևմուտքում դասընթացներ անցած «խաղաղապահների» գնդի զինվորականները։ Իսկ այդ ամենին հետագայում իրենց քաղաքացիական ակտիվությամբ և «թավշյա իշխանության» ցույցերին ակտիվ մասնակցությամբ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերեցին «միջազգային հարաբերությունները զարգացրած» միամիտ շարքային արցախցիները։

👉 Վերջիվերջո անհրաժեշտ.
🔻 ճիշտ ընկալել անցած ճանապարհը,
🔻դասեր քաղել սխալներից,
🔻առաջ շարժվել։

#Armenia #Turkey
Forwarded from PARA.TV
‼️«Այսօրվա իշխանությունները դավաճանական քայլեր են կատարել և՛ արցախահայության նկատմամբ, և՛ ցեղասպանության ճանաչման հետ կապված։

‼️Այսօր մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները տապալված են»։

Վարդան Պողոսյան
Սահմանադրագետ
👍1
🇦🇲 Ու՞մ շահերից է գործում Հայաստանի կառավարությունը

Այս հարցը առանձնահատուկ արդիական է դարձել այն բանից հետո, երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետի գլխավորած Հայաստանի կառավարությունը ՝ Եվրամիության և անձամբ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, դրանով իսկ խախտելով առաջին հերթին 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը և այսօր գործող երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում վերը նշված Անկախության հռչակագիրը։

Դրան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշարումը, տեղի բնակչության սովը։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին՝ հայրենի հողերից այդ բնակչության զանգվածային վտարումը։ Լեռնային Ղարաբաղը, որը Հայաստանի անկախության սկզբից ի վեր «ծածկում էր» իր հարավային տարածքները, այսօր մնացել է առանց հայ բնակչության։

2024 թվականի սկզբին, «սահմանազատում» օպերացիայի շրջանակներում, Հայաստանի սուվերեն տարածքի հյուսիս-արևելքում մի քանի բնակավայրերի սահմանային տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Հարցը, թե ու՞մ շահերն է իրականում ներկայացնում Հայաստանի կառավարությունը, էլ ավելի սրվեց, երբ սկսվեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քննարկումը՝ մի երթուղի, որը Հայաստանի հարավային տարածքով պետք է միացնի Նախիչևանը Ադրբեջանի այսպես ասած մայրցամաքի հետ։

Երևանում փորձում են այս ամենում մեղադրել Ռուսաստանին, որը ժամանակին միջնորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին հայտարարության ստորագրումը։
Հրադադար մի պատերազմի, որը Երևանի կողմից սեփական զորքերի ոչ կոմպետենտ կառավարման պատճառով, սկսել են աղետի վերածվել ողջ հայ ժողովրդի համար։

Այնուամենայնիվ, այս փաստաթուղթը նախատեսում էր ոչ թե «միջանցքի» ստեղծում, այլ «տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը» (կետ 9), ներառյալ Հայաստանի հարավային տարածքներով երթուղիները։ Կրկնում ենք ՝ խոսքը գնում էր ոչ թե միջանցքի, այլ տրանսպորտային հաղորդակցության բացման մասին։

Իսկ Հայաստանի կառավարության բոլոր գործողությունները ակնհայտորեն հակասում են երկրի և նրա քաղաքացիների ազգային շահերին։ Հարց է առաջանում՝ ո՞վ է իրականում կանգնած այս որոշումների թիկունքում և ո՞ւմ շահերն է ներկայացնում վարչապետ Փաշինյանը։

Երբ փորձում ենք լայն նայել իրավիճակին, ակնհայտ է դառնում, որ այս բոլոր քայլերն իրականացվում են արևմտյան երկրների և Թուրքիայի շահերից ելնելով։

Թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքը» իրականում Արևմուտքի «Միջին միջանցքն է», որի անհրաժեշտության մասին վերջերս հրապարակավ և հստակ հայտարարվեց Վաշինգտոնի ներկայացուցիչների կողմից Երևան կատարած այցի ժամանակ։
Արևմտյան խաղացողները «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում են՝ իբրև ռազմավարական երթուղի, որը թույլ կտա նրանց (շրջանցելով Ռուսաստանին և Իրանին) Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Թուրքիայի միջով դեպի Եվրոպա առաքել էներգակիրներ՝ առաջին հերթին նավթ և բնական գազ:

Միջնաժամկետ հեռանկարում դա կարող է թույլ տալ Արևմուտքին մեկուսացնել Իրանին և ստիպել նրան ապագայում զիջումների գնալ՝ ներառյալ արևմտյան պայմաններով տրամադրել իր նավթամթերքի հասանելիությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը քաջատեղյակ է այս ծրագրերին և միակ երկիրն է, որը բացահայտորեն դեմ է Հայաստանի հարավում որևէ միջանցքի ստեղծմանը։

Դեռևս դժվար է ասել, թե Մոսկվան արդյոք և, եթե այո, ապա որքանով է աջակցում Թեհրանին այս հարցում, քանի որ Կրեմլը, մի շարք հանգամանքներից ելնելով, չի ցանկանում բաց կոնֆլիկտ ոչ Բաքվի, ոչ էլ Անկարայի հետ։ Մոսկվան, ըստ երևույթին, հույսը դրել է իր շիա դաշնակցի համառության վրա:

Այնուամենայնիվ, միայն Թեհրանը երկար և արդյունավետորեն չի կարողանա դիմակայել միջանցքի ստեղծմանը, ինչը կենսաբանական վտանգ է ներկայացնում իր համար հյուսիսից։

Հարավային Կովկասում «միջանցքի» և ազդեցության համար պայքարը դեռ երկար է գնալու։

👉 Շարունակելի...

#հայաստան #սյունիք #armenia #iran
👍1
🇨🇿🇦🇿 Սկսել են 155 մմ տրամաչափի չեխական Excalibur Army ընկերությանը DITA ինքնագնաց հաուբիցների մատակարարումները ադրբեջանական բանակին։

Առաջին միավորն արդեն հանձնվել է հաճախորդին, գրում է «Turkiye Today»-ը։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը պատվիրել է 70-ից ավելի նման ինքնագնաց հրացաններ, սակայն գնումների հստակ ծավալը պաշտոնապես չի հաղորդվում։

DITA հաուբիցների ձեռքբերումը հրետանային ստորաբաժանումների կրակային հզորության բարձրացման Բաքվի ռազմավարության մի մասն է, ինչը կարող է նոր մարտահրավերներ ստեղծել Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանում լարվածության և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության համատեքստում։

DITA ինքնագնաց հաուբիցներն ունեն բարձր շարժունակություն, կրակի էֆեկտիվ ճշգրտություն և հեռահարություն (մոտ 40 կմ) ինչը թույլ կտա Ադրբեջանին արդյունավետորեն հրետանային հարվածներ հասցնել Հայաստանի դիրքերին, այդ թվում՝ լավ ամրացված խորքային տարածքներում։
Նշենք, որ Բաքուն արդեն ունի չեխական հաուբիցների կիրառման հարուստ փորձ։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բանակի դեմ նա կիրառում էր նաև 152 մմ. տրամաչափի Dana- M1M հաուբիցներ։

Հաշվի առնելով 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի պատմությունը և երկու երկրների միջև առկա լարվածությունը՝ նման մատակարարումները կարող են մեծացնել Երևանի համար ռիսկերը։

Ըստ արևմտյան որոշ վերլուծական կենտրոնների՝ 2023 թվականի դրությամբ Ադրբեջանն արդեն ուներ 153 ինքնագնաց հաուբից, այդ թվում՝ 68 միավոր ռուսական արտադրության «Գվոզդիկա», 14 միավոր «Ակացիա», 18 ծանր «Մստա-Ս», 12 միավոր «Պիոն», 36 միավոր չեխական Dana- M1M և այլն։

Այս իրողություններում, ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար, Հայաստանը ստիպված կլինի նոր հնարավորություններ փնտրել իր զինված ուժերի արդիականացման համար, ինչը կարող է հանգեցնել պաշտպանական ծախսերի ավելացման և առաջադեմ զենքեր ձեռք բերելու համար դաշնակիցների որոնման:

Սակայն այստեղ ամենակարևոր հարցը Երևանի քաղաքական կամքն է։ «Խաղաղության խաչմերուկ» քարոզող Երևանն արդյոք պատրա՞ստ է տարածաշրջանում աշխարհաքաղաքականության զարգացման նման սցենարի։

#weapon
👍1
Աֆղանստանում թալիբներն արգելել են խառը մենամարտերը (MMA)

Սպորտի նախարար Ահմադուլլահ Վատիկը հաստատել է, որ իրենք վերջերս պաշտոնական նամակ են ստացել Բողոքարկման և արգելքի հարցերով նախարարությունից, որում ասվում է, որ MMA արգելվում է՝ այս մարզաձևում բռնության պատճառով, այդ թվում նաև այն պատճառով, որ այս սպորտաձևը հարվածում է դեմքին, որն իսլամում արգելված է։

#afganistan #orient #islam
🇷🇺🇹🇷 Թուրքական SIM քարտեր են հայտնաբերվել Ռուսաստանի վրա հարձակված Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներում

Ուկրաինայի զինված ուժերի կործանված անօդաչու թռչող սարքում հայտնաբերվել է LTE կառավարման մոդուլ՝ SIM քարտով, որը պատկանում է թուրքական խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր «Turkcell»-ի դուստր ձեռնարկությանը։

Սկզբունքորեն, ռազմական նպատակներով օտարերկրյա օպերատորների SIM քարտերի օգտագործումը կարող է հարցեր առաջացնել միջազգային ասպարեզում:

Իսկ Ռուսաստանի վրա հարձակվող Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ներում թուրքական SIM քարտերի հայտնաբերումը կարող է բարդացնել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Չնայած տնտեսական համագործակցությանը, Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես ռազմական հարվածներին անուղղակի մասնակցություն։ Սա հատկապես զգայուն է դառնում Ղրիմի՝ Ուկրաինային պատկանող Էրդողանի հայտարարությունների ֆոնին, ինչը մեծացնում է քաղաքական լարվածությունը։

Այս առումով կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը վաղուց էր տեղյակ թուրքական օպերատորների օգտագործման մասին, սակայն որոշեց հրապարակել այդ տեղեկությունը՝ ի պատասխան Ղրիմի կարգավիճակի մասին Էրդողանի վերջին հայտարարությունների։

🤔 Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ծրագրեր ունի Մոսկվան. արդյոք նա մտադիր է օգտագործել այս միջադեպը Անկարայի հետ հարաբերությունները սրելու համար, և եթե այո, ապա ինչ մակարդակի և ինչ նպատակների համար:

#Ռուսաստան #Թուրքիա
🇩🇪🇷🇺 Գերմանական հիմնադրամները շարունակում են վերլուծել Ռուսաստանը և նրա քաղաքականության դեմ արդյունավետ պայքարի մեթոդների փնտրտուքը. Զուգահեռներ Հայաստանի հետ

Գերմանական ZOiS «ուղեղային կենտրոնը» զեկույց է հրապարակել տարբեր երկրներում ռուս միգրանտների վերաբերյալ։

ZOiS-ն ինքը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից։

Ուսումնասիրելով Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքականությունը ուսումնասիրող նմանատիպ «ուղեղային կենտրոնների» զեկույցներն ու հրապարակումները՝ հեշտությամբ կարելի է նկատել, որ նրանց հիմնական թիրախը Ռուսաստանն է՝ նրա քաղաքականության վարկաբեկումն է։ Նման հետազոտությունները սովորաբար նպատակ ունեն կամ առնվազն նպաստում են տվյալ երկրում, այս դեպքում՝ Ռուսաստանի և նրա շուրջ գտնվող երկրների ի վնաս Մոսկվայի սոցիալական իրավիճակի ապակայունացմանը։

Մարդասիրական և գիտական նախագծերի քողի տակ տեղեկություններ են հավաքվում պետական մարմինների գործունեության և ներքաղաքական գործընթացների մասին, որոնց հիման վրա պատրաստվում են վերլուծական զեկույցներ, որոնցից իհարկե ոչ բոլորն են հրապարակվում ամբողջովին։ Պատրաստվում են նաև «փակ» զեկույցներ

Իրողությունների իրական վիճակը ժամանակ առ ժամանակ միտումնավոր խեղաթյուրվում է, ինչը, օրինակ, ես անձամբ կարող էի նկատել Երևանի և Բաքվի միջև Ղարաբաղյան հակամարտության օրինակով։ Բաքվում դա սկսեցին ժամանակին հասկանալ և սահմանափակել օտարերկրյա վերլուծական և «մարդու իրավունքներով» զբաղվող հիմնադրամների սեփական երկրի տարածքում։ Որոշներին վտարեցին ամբողջությամբ՝ ելնելով իրականացվող ազգային քաղաքականության շահերից։

👉🇦🇲 Երևանում ամեն ինչ հակառակը եղավ, որի արդյունքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ՝ ընդհուպ մինչև Սահմանադրական փոփոխություններ։ Ժամանակի ընթացքում էապես թուլացավ հասարակության «իմունային համակարգի» և նրա աչքերում տրանսֆորմացիայի ենթարկվեց Ղարաբաղյան հակամարտության էությունը, ավելի ճիշտ՝ հայ հասարակության նախապատրաստումը հսկայական ու միակողմանի տարածքային զիջումների։

Վերադառնալով այսօրվա նյութին նշեմ, որ հատկապես հետաքրքիր են հետազոտության եզրակացությունները Թուրքիա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա արտագաղթած ռուսների տրամադրությունների վերաբերյալ, որոնք համընկնում են արևմտյան մի շարք կառավարությունների և ուղեղային կենտրոնների կողմից արդեն մշակվածների հետ։

Ըստ հեղինակների 2022 թվականի փետրվարից հետո Ռուսաստանից հեռացած միգրանտները տարատեսակ և խայտաբղետ խմբեր են ներկայացնում ինչպես իրենց ընդունած երկրներում, այնպես էլ նրանից դուրս: Նրանք տարբերվում են ռուսական քաղաքականության, քաղաքական վարքագծի և սոցիալական արժեքների վերաբերյալ իրենց հայացքներով։

Ելնելով դրանից՝ արևմտյան վերլուծաբանները եզրակացնում են, որ քիչ հավանական է, որ միգրանտները համախմբվեն «արտերկրում գտնվող ռուսների» նոր համապարփակ գաղափարի շուրջ։ Հատկանշական է, այսինքն, Արևմուտքում փորձ է արվել ստեղծել «ռուսների համապարփակ խումբ», որը կպայքարի Կրեմլի դեմ։ Խոսքը ժողովրդին, պատկերավոր ասած, «սպիտակների» և «կարմիրների» բաժանելու փորձի մասին է, ինչպես արվեց անցյալ դարասկզբին Ռուսական կայսրությունում հեղաշրջումից հետո։

👉🇦🇲 Ի դեպ, այս մեթոդը Հայաստանում բավականին արդյունավետ կիրառվել է 2018 թվականի այսպես ասած «թավշյա հեղափոխությունից» հետո և մինչ օրս տալիս է իր պտուղները։ Հայերին բաժանել են «սևերի ու սպիտակների», «ազատասեր լիբերալների և ռուսամետ թալանչի ստրկամիտների»։

🇷🇺 Ուստի, հոդվածի հեղինակների կարծիքով, անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը՝ կենտրոնանալ ինքնության ընդհանուր զգացողության ձևավորման վրա։ Նրանք առաջարկում են արտասահմանում գտնվող ռուսներին դիտարկել ոչ թե որպես «միասնական» վտարանդի ընդդիմություն, այլ որպես «անհամաչափ համայնք», որին պետք է ստեղծել և առաջարկել «ընդհանուր» պատմություն: Նման մտադրությունները կյանքի կոչելու նպատակով առաջարկվում է հովանավորներին մեծացնել այլընտրանքային ռուսալեզու լրատվամիջոցների ֆինանսավորումը և աջակցել տարբեր երկրներում միգրանտների միջև կապեր հաստատելու նախաձեռնություններին:

☝️Հետևաբար կարելի է ենթադրել նաև վերջերս հայկակալ ԶԼՄ-րի էթերներում ավելացած ռուսալեզու նորությունների դրդապատճառները։

Միևնույն ժամանակ պետք է խոստովանել, որ զեկույցը բաց է թողնում կամ գոնե բավարար չափով չի անդրադառնում որոշ առանցքային ասպեկտների, որոնց մասին մենք կխոսենք այլ հոդվածներում...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

#Ռուսաստան #Գերմանիա
🇰🇵 Կորեան կոշտ միջոցներ է ձեռնարկում ծնելիությունը բարձրացնելու համար, հայտնում է ամերիկյան
Radio Free Asia լրատվամիջոցը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գնահատում է, որ անցյալ տարի ծնելիության մակարդակը Հյուսիսային Կորեայում կազմել է 1,8 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը ցածր է բնակչության կայուն փոխարինման համար պահանջվող 2,1 նվազագույն մակարդակից:

☝️ Հյուսիսային Կորեայի դեմոգրաֆիայով «անհանգստացող» արևմտյան «Free» մամուլը կարծես թե մոռացել է սեփական ազգաբնակչության վերարտադրության խնդիրները։

Ընթերցողին հիշեցնենք, որ արևմտաեվրոպական երկրներում ծնելիությունը շատ ավելի ցածր է, քան մեկ կնոջ հաշվով 1,8 երեխա։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր արևմտյան երկրներում վերջին տասնամյակում միգրանտների աննախադեպ հոսք է նկատվում այն երկրներից, որտեղ կանայք բազմաթիվ երեխաներ են ծնում։ Այսինքն՝ եթե հանենք միգրանտների ծնելիության տեսակարար կշիռը, բնիկ բնակչության ծնելիության պատկերն ավելի վատ կթվա, քան կարելի է պատկերացնել։

#Կորեա #Korea
🇺🇲🇷🇺 Կիևի հեռահար հարվածները համարժեք են  ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմին

Ռուսաստանի Նախագահը երեկ մատնանշեց, որ Ուկրաինան ի վիճակի չէ ինքնուրույն խորքային հրթիռային հարձակումներ իրականացնել։ Դրա համար Կիևը չունի անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսներ։  ՆԱՏՕ-ի երկրներն ունեն արբանյակներ, որոնք անհրաժեշտ են արևմտյան արտադրության զենքերով հարվածներ հասցնելու համար։

Հետևաբար այսօր ՆԱՏՕ երկրներում, որի մասին խոսքը գնում է, այսպես թե այնպես, որոշում են կայացնում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին ռազմական բլոկի անմիջական մասնակցության մասին։ Իսկ դա արդեն փոխում է ներկայիս հակամարտության ողջ էությունն ու բնույթը՝ այն տեղափոխելով այլ հարթություն։
Ռուսաստանը ստիպված է լինելու համապատասխան որոշումներ կայացնել՝ ելնելով այն սպառնալիքներից։

ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և Եվրոպայի անմիջական մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը էապես կփոխի դրա էությունը, դա կնշանակի, որ նրանք պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ 

☝️ Կարդում եմ և հետ եմ գնում հունիս-օգոստոս, երբ շատերին փորձում էի բացատրել, որ «խորքային հարվածները թույլ տալը» դա «թույլ եմ տալիս կամ արգելում եմ» չէ։ Դա ուղղակիորեն հարվածներին մասնակցելն է կամ դրանցից զերծ մնալն է։ Եվ հենց դրա համար էր Գերմանիայի կանցլեր Շոլցը (չնայած իր բազմաթիվ սխալ որոշումների) ճիշտ վարվեց, որ մինչ այսօր Կիևին գերմանական հրթիռներ չտրամադրեց, քանի որ գիտակցում էի դրա հետևանքներր։

#ԱՄՆ #Ռուսաստան #ՆԱՏՕ
🇷🇺🇺🇲🇪🇺 ԿՐԱԿԵԼ, ԹԵ ՈՉ

(Իրանի արտադրության) Ռուսական ԱՔՍ-րով Ռումինիայի օդային տարածքի խախտումներն անհանգստացրել են ողջ ՆԱՏՕ-ին։

Երկու օր առաջ ռուսական անօդաչու սարքերը կրկին ներխուժել են ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածք։ Իսկ Ռումինիան իրավական խոչընդոտներ ունի այդ ՍԽԱԹՍ-ները խոցելու համար: այլ կերպ ասած, նման քայլի գնալուց առաջ Բուխարեստը խնդրում է ՆԱՏՕ-ի, իրականում՝ Վաշինգտոնի թույլտվությունը։

Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ.
🔻ՆԱՏՕ պատրվակ է փնտրում Ռուսաստանի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու համար, թե
🔻Ռուսաստանն է հրահրում ՆԱՏՕ-ին կտրուկ քայլերի՝ նախապես «դառը անակնկալ» նախապատրաստած։

P.S. Լուսանկարում ռուսական ռազմավարական ինքնաթիռը և նրան «ուղևորող» նորվեգական կործանիչը, Հուսիսային օվկիանոի վրա։

#Ռուսաստան #ԱՄՆ #ՆԱՏՕ
🇷🇺🇮🇷 Իրանական «Fath-360» հրթիռներ Ռուսաստանին մատակարարելու մասին լուրերի լույսի ներքո՝ փորձենք ծանոթանալ այդ զինատեսակի հետ

«Fath-360» հրթիռային համակարգը (Ballistic Missile 120) Իրանի պաշտպանական արդյունաբերության վերջին տարիների զարգացման արդյունքն է, որը մեծ ծավալներով մատակարարվում է սեփական երկրի ցամաքային և ռազմածովային ուժերին՝ Իսլամական հեղափոխության պահապաններին և Իրանի բանակի կորպուսին։

Այս համալիրներն իրենք հնարավորություններով գտնվում են օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի և խոշոր տրամաչափի բազմակի արձակման հրթիռային համակարգերի «հանգույցում», այսինքն՝ յուրաքանչյուր «Fath-360» ինքնագնաց արձակման կայանն իր վրա կրում է մինչև վեց 368 մմ հրթիռներ:

«Fath-360» (BM-120) հրթիռի քաշը 787 կգ է, մարտագլխիկի քաշը՝ 150 կգ, որոնք մատակարարվում են երեք տարբեր մարտագլխիկներով՝ հզոր պայթուցիկ, բեկորային և թափանցող։

Նշվում է, որ այս հրթիռներով թիրախների ոչնչացման շառավիղը կազմում է մինչև 120 կմ, իսկ թռիչքի ժամանակ հրթիռի արագությունը մինչև M=4, ինչը տեսականորեն այն դարձնում է շատ դժվար թիրախ ՀՕՊ համակարգերի կողմից որսալու համար։

Համեմատության համար նշենք, որ ամերիկյան ATACMS տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռներն ունեն մոտավորապես M=3 առավելագույն արագություն։

Հրթիռների շրջանաձև հավանական շեղումը կազմում է 30 մետրից պակաս: Հավանաբար, այս հրթիռները կարող են նաև օպտիկա-էլեկտրոնային տանող գլխով տարբերակ ունենալ ամենակարևոր թիրախների բարձր ճշգրտության ոչնչացման համար, ինչպես իրանական մի շարք այլ հրթիռային համակարգեր:

Ամփոփելով կարելի է նկատել, որ «Fath-360»-ը, հաշվի առնելով հրթիռների հեռահարությունը մինչև 120 կմ, վեց հրթիռների առկայությունը մեկ արձակման վրա և տարբեր մարտագլխիկներով հրթիռներ, թույլ է տալիս արագ հարվածել մի շարք թիրախների, որոնք սովորական հրետանու հասանելիությունից դուրս են, օրինակ, հրամանատարական կետեր, զինամթերքի պահեստներ, հակաօդային պաշտպանության դիրքեր, հրթիռային համակարգեր, հակառակորդի անձնակազմի և սարքավորումների ժամանակավոր հավաքատեղիներ և այլն:

Թեհրանը տեղեկացնում է, որ իր արդյունաբերությունն ունակ է մեծ քանակությամբ արտադրել նման հրթիռներ՝ բավարարելով ինչպես սեփական, այնպես էլ արտահանման կարիքները։

P.S. Հայ ընթերցողների մոտ կարող է հարց առաջանալ. «ինչու՞ նման հարվածային զենքեր Իրանից չի գնում Հայաստանը»... Պատասխանի գուշակումը թողնում ենք հարց տվող ընթերցողին։


#Ռուսաստան #Իրան
Մենք նույնիսկ մեզ համար նահատակված հերոսների անունները չգիտենք, իշխանություններ «չկան», մամուլը անունները չգիտի, որ հրապարակի :(
Forwarded from PARA.TV
‼️«Երկու տարի առաջ Ջերմուկում բավականին դաժան մարտեր տեղի ունեցան, տասնյակ զոհերի գնով հաջողվեց կանգնեցնել թշնամուն Ջերմուկի մատույցներում։

☑️Ի շնորհիվ նաև Արցախից արագ ժամանած սպեցնազի տղերքի։

☑️Ի թիվս նաև այլ զորախմբի որոշակի տեղաշարժի։

📌Մի գենշտաբի կլոուն էլ թշնամուն մեկ ժամ թե մեկ օր տվեց որ հեռանան, հետո մեզ ասեցին որ թշնամին սոված կմնա շուտով, դե հետո էլ գիտենք։

‼️Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկը պաշտպանների մասին համարյա ոչ մի տող տեղեկատվություն չկա։

Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք։

📌Մոռանալ ամենը, ինչ կարող է մեր մեջ արթնացնել արժանապատվությունը, միշտ ներկայացնել մեզ թշվառ ու անտեր, սա է նիկոլենց քաղաքականության կորիզը։

🇦🇲Փառք ու պատիվ մեր բոլոր տղերքին, ով հերոսաբար ընկան Ջերմուկ մատույցներում, Սոտքում, Իշխանասարում, Ներքին Հանդում։

📌Կգա ժամանակը և մոռացությունից դուք դուրս կգաք և անուն առ անուն ձեր անունները կգրվեն ՀԱՅՈՑ պատմության ոսկե էջերում»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյան