⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
214 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇩🇪 Լուսանկարում 2012 - 2018 թվականներին Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզություն) նախագահ, ներկայումս «Արժեքների Դաշինք» (Werte Union WU) քաղաքական ուժի ղեկավար, իրավաբան Հանս-Գեորգ Մասենն է (Hans-Georg Maaßen) աջակողմյան արմատական ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (Alternative für Deutschland AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելի (Alice Weidel) հետ։

Լուսանկարը հրապարակվել է օգոստոսի 23-ին Թյուրինգենում, որտեղ սեպտեմբերի 1-ին տեղի կոինենան երկրամասային խորհրդարանական ընտրությունները։

Վերջին հարցումների համաձայն AfD ունի 36%, WU 11%: Իսկ լիբերալ կուսակցությունները օր օրի կորցնում են իրենց դիրքերը։

#Germany #AfD #WerteUnion

👉 Բաժանորդագրվեք
Բ Ն Ա Գ Ի Ծ
👍2
🇰🇿🇷🇺 Հերթական Սու-30 կործանիչները Աստանայի համար։

Ղազախստանը ստացել է Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների հերթական խմբաքանակը՝ 6 միավոր։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն ղազախներն ունեն 30 Սու-30ՍՄ։

Նոր ինքնաթիռները կփոխարինեն շահագործումից հանված ՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչներին:

#Kazakhstan #Russia
🇷🇺🇲🇫 Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում դարձել է աղմկահարույց իրադարձություն, որը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը։

🗞️ Աղբյուրը՝ SWALLOW

Telegram-ի հիմնադիրը, որը հայտնի է օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու իր հանձնառությամբ, հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել են մոտ 900 միլիոն օգտատեր ունեցող Telegram հարթակի միջոցով անօրինական նյութեր տարածելու մեջ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Դուրովի, այլ նաև հենց մեսենջերի համար։

🤔 Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության փաստն ընդգծում է կառավարությունների կողմից տեխնոլոգիական ընկերությունների վրա աճող ճնշումը, որոնք պահանջում են վերահսկողություն տեղեկատվական հոսքերի և օգտատերերի տվյալների հասանելիության նկատմամբ:

♦️Telegram-ը վաղուց անհանգստության աղբյուր է հանդիսացել տարբեր պետությունների համար, հատկապես, քանի որ հարթակն օգտագործվում է ոչ միայն հաղորդակցության, այլև հանրային կարծիքի վրա ազդող բովանդակություն տարածելու համար:

Դուրովի շահերի պաշտպանության խնդիրն էլ ավելի է բարդանում՝ հաշվի առնելով մի քանի երկրների նրա քաղաքացիության առկայությունը։ Նա ունի առնվազն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների անձնագրեր, ինչը նրան տեսականորեն հնարավորություն է տալիս ընտրելու, թե որ պետությունն է պաշտպանելու իր իրավունքները։

Այնուամենայնիվ, այս բոլոր երկրներից հենց Ռուսաստանն է, որ կարող է ամենաարդյունավետը լինել Դուրովի շահերը պաշտպանելու հարցում՝ հաշվի առնելով նրա անցյալը և Մոսկվայի ներկայիս շահերը։

Մյուս կողմից, Ռուսաստանի ընտրությունը կարող է նաև մեծացնել լարվածությունը Արևմուտքի և Մոսկվայի միջև, հատկապես Ուկրաինայում և նրա շուրջ ռազմական գործողությունների, Ռուսաստանի դեմ շարունակվող պատժամիջոցների և քաղաքական տարաձայնությունների լույսի ներքո: Սա էլ ավելի է բարդացնում իրավիճակը և պոտենցիալ վտանգավոր Դուրովի համար, ով հայտնվել է միջազգային առճակատման կենտրոնում։

♦️Ամեն դեպքում, Պավել Դուրովի շուրջ ստեղծված իրավիճակը հեռահար հետևանքներ կունենա ինչպես իր, այնպես էլ Telegram հարթակի ու դրա օգտատերերի համար ամբողջ աշխարհում։
Բացի այդ, արեւմտյան քաղաքական գործիչները կօգտագործեն այս իրավիճակը իրենց քաղաքական շահերի համար։ Դրա վառ օրինակն է Իլոն Մասկի արձագանքը, ով արդեն մեղադրել է ոչ միայն Ֆրանսիային, այլև գրեթե ողջ լիբերալ Եվրամիությանը։

👉 Շարունակե՛ք հետևել մեզ։
🇨🇳🇺🇸 «BRICS» Չինական յուանով վճարումները 2,5%-ով գերազանցել են ԱՄՆ դոլարը։

Չինաստանը՝ «BRICS»-ի առանցքային անդամներից մեկը, ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը՝ միջազգային առևտրում չինական յուանը խթանելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը վերջերս բացահայտ խոստովանել է, որ արևմտյան պատժամիջոցներն օգնում են ամրապնդել պատժամիջոցների տակ գտնվող երկրների ազգային արժույթները և թուլացնել ԱՄՆ դոլարի դիրքերը։ Նրա խոսքով, հենց պատժամիջոցներն են դրդել «BRICS» երկրներին լրջորեն մտածել ապադոլարիզացիայի և միջազգային վճարումներում տեղական արժույթների օգտագործմանը անցնելու մասին։

Չինաստանն արդեն զգալի առաջընթաց է գրանցել այդ բնագավառում։ Օրինակ Ռուսաստանի հետ առևտրում սեփական յուանը գերազանցել է ԱՄՆ դոլարին: Սա մտահոգություն է ԱՄՆ-ում, քանի որ միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի հետագա կրճատումը կարող է խիստ բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության ամբողջ հատվածների վրա։

Սի Ցզինպինի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանին և այլ երկրներին համոզելու համար ընդունել յուանը որպես փոխանակման արժույթ: Կրեմլն իր հերթին վաղուց էր խոսում ազգային արժույթներին անցնելու կարևորության մասին։

Արդյունքում, Չինաստանի և Ռուսաստանի հետ առևտրի համարշատ զարգացող երկրներ արդեն օգտագործում են յուանը և ռուսական ռուբլին։

Այս իրադարձությունը կարող է լինել միաբևեռ աշխարհի վերջի սկիզբը, սակայն, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, դեռ պարզ չէ։ Երևի մենք սպասում ենք բազմաբևեռ աշխարհի երեք-չորս ուժային կենտրոններով։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։

Մեր կողմից հիմեցնենք, որ օրեր առաջ «BRICS»-ին միանալու հայտ ներկայացրեց նաև Ադրբեջանը։ Իսկ դիտորդի կարգավիճակ ունի արդեն Իրանը։

Այս կազմակերպության շրջանակներում ապադոլարիզացիայի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս համաշխարհային տնտեսական լանդշաֆտի աստիճանական փոփոխություն: Չինաստանը ակտիվորեն քարոզում է յուանը որպես ԱՄՆ դոլարի այլընտրանք՝ օգտվելով պատժամիջոցների պատճառով ստեղծված քաղաքական ու տնտեսական պայմաններից։
Չինաստանի դիրքորոշումը, որին աջակցում են «BRICS»-ի մյուս անդամները, կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը միջազգային տնտեսությունում:

Սակայն դեռ վաղ է խոսել դոլարի ամբողջական հրաժարման կամ նոր երկբևեռ համակարգի ստեղծման մասին։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով են հաջողված «BRICS»-ի ապադոլարացման ջանքերը և ինչպես է դրան արձագանքում մնացած աշխարհը:

Հոդվածի ռուսերեն տարբերակն այստեղ։

👉 Բաժանորդագրվե՛ք
🇷🇺🇹🇷 Գործընկերության խորացում միջուկային էներգետիկայի ոլորտում։

Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան երկարաժամկետ ծառայությունների պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ՝ 60 տարի ժամկետով «Աքքույու» ատոմակայանի պահպանման և սպասարկման համար։
Այս մասին «Վեստնիկ Ատոմպրոմա» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ-Սերվիս»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Դմիտրի Պաշևիչը։

«Ռոսատոմ»-ի և Թուրքիայի միջև կնքված 60-ամյա պայմանագիրը կարևոր իրադարձություն է ինչպես Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ համակարգի զարգացման համար:

«Աքքույու» ԱԷԿ-ը Թուրքիայում առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է «Ռոսատոմ» ընկերության անմիջական մասնակցությամբ։ Նման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանը ոչ միայն շինարարություն է իրականացնում, այլև ստանձնում է կայանի երկարաժամկետ շահագործման ու պահպանման պատասխանատվությունը։
Սա ամրապնդում է ռուս-թուրքական համագործակցությունը էներգետիկ ոլորտում և խոսում է երկրների միջև վստահության բավականին բարձր մակարդակի մասին։

Սա նաև երաշխավորում է Ռոսատոմի կայուն եկամուտը երկարաժամյա կտրվածքով և ամրապնդում է նրա դիրքերը միջուկային էներգիայի միջազգային շուկայում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում։

Հիշենք, որ Մոսկվան հաջողությամբ զարգացնում է նաև Հունգարիայի հետ նման համագործակցությունը։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացմանը, ապա «Ակկույու» ատոմակայանի շահագործումը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ճանապարհ բացել էներգետիկ ոլորտում նոր համատեղ նախագծերի համար, ինչը ելնում է երկու կողմերի շահերից։
Դա կարող է նաև մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ միջուկային էներգիան ռազմավարական կարևոր արդյունաբերություն է:

🇺🇲🇦🇲 Այս համատեքստում անհեթեթ է թվում, որ Անկարան, լինելով հավաքական Արևմուտքի առանցքային գործընկերը և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամ, ատոմակայան է կառուցում Մոսկվայի հետ համագործակցությամբ, իսկ Երևանը՝ լինելով Մոսկվայի դաշնակիցը (համենայն դեպս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տասնյակ պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա) պատրաստվում է կառուցել ատոմակայան մինի ռեակտորներով՝ համագործակցելով Վաշինգտոնի հետ, որը դեռևս դրական փորձ չունի այս ոլորտում։

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակը SWALLOW էջում։

#Russia #Turkey
🇮🇷🇺🇲 Իրանի գերագույն առաջնորդը բացում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների դուռը, հայտնոմ է ամերիկյան APNEWS գործակալությունը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անցած երեքշաբթի օրը հայտարարել է, որ հնարավոր է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ։ Նա նշել է, որ Իրանի քաղաքացիական կառավարությանը «ոչ մի վնաս» չկա իր «թշնամու» հետ համագործակցելուց՝ ենթադրելով հնարավոր երկխոսություն Վաշինգտոնի հետ։

Խամենեին նաև խիստ կարմիր գծեր է գծել ցանկացած բանակցությունների համար՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներին չի կարելի լիովին վստահել և հանձնարարել է նախագահ Մասուդ Պեզեշիանին զգուշությամբ կատարել քայլերը։
Ըստ էության նրա խոսքերն արտացոլում են 2015 թվականին միջուկային համաձայնագրի ստորագրման ժամանակ արված հայտարարությունները, երբ Թեհրանը համաձայնեց կրճատել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Անհասկանալի է մնում, թե նախագահ Պեզեշիանը որքանով կկարողանա մանևրել Մերձավոր Արևելքում առկա լարվածության ֆոնին, որը սրվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմով, և երբ ԱՄՆ-ը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Պատմական այս փուլում Վաշինգտոնը կարող է հայտնվել տհաճ երկընտրանքի առաջ. երկխոսության առաջաարկի մերժումը կարող է բացասական գնահատվել ոչ միայն ԱՄՆ որոշ դաշնակիցների կողմից, այլ նաև սեփական ընտրազանգվածի, որի ներկայացուցիչները պարբերաբար ցույցեր են կազմակերպում Իսրայելի ռազմական գործողությունների և այդ ամենին Սպիտակ Տան աջակցելուն դեմ։
Մյուս կողմից, համաձայնելով երկխոսությանը Վաշինգտոնի գործող վարչակազմին սպառնում է հրեական լոբբիստական խմբեր հետ հակադրումը, որից այս փուլում հիանալի կօգտվի Թրամփը։

Իրանը կարող է ձգտել վերսկսել բանակցությունները՝ մեղմելու տնտեսական պատժամիջոցները և բարելավելու իր միջազգային դիրքը:

Փոփոխվող գլոբալ ամխարհակարգի համատեքստում Իրանը կարող է ձգտել շահեկան դիրք ապահովել նոր գլոբալ կոնֆիգուրացիայի մեջ՝ օգտվելով անկայունության պահից ինչպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Բանակցությունների դռների բացումը կարող է Խամենեիի համար ներքին քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը ամրապնդելու միջոց լինել՝ պահպանելով հավասարակշռությունը բարեփոխիչների և պահպանողականների միջև:

Բացի այդ, Իրանը կարող է բանակցությունները դիտարկել որպես ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառնալիքները նվազագույնի հասցնելու միջոց՝ օգտագործելով դիվանագիտությունը՝ կանխելու ռազմական հակամարտությունը:

Ամեն դեպքում, այս բոլոր քայլերը վկայում են այն մասին, որ Իրանը պատրաստ է համաշխարհային տերությունների հետ փոխգործակցության նոր փուլի, որը կարող է էապես փոխել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզը։

#USA #Iran
🇷🇺🇮🇷 Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել։

Չնայած վերջին ժամանակների բոլոր շրջադարձներին, Իրանի ղեկավարների դեմ սանձարձակ հարձակումներին և Թեհրանին հրթիռային հարվածներին, Ուկրաինայի սանձարձակ ռազմական հարձակումը Ռուսաստանի Կուրսկի շրջանի վրա, որոնք բացահայտ խրախուսվում են Արևմուտքի կողմից, ընթանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ռուս-իրանական նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

♦️Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ ներկայիս հիմնարար համաձայնագիրը կնքվել է դեռևս 2001 թվականին և արդիական մարտահրավերին արդյունավետ դիմակայելու համար հնացած է։ Ուստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիմքը հաստատող նոր հիմնարար համաձայնագրի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։

♦️Արդեն 2020 թվականին այս համաձայնագրի վերջին հինգ տարով երկարաձգման ժամանակ, Սիրիայում և այլնի հաջող համագործակցության ֆոնին, կողմերը նշել էին, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հասել են իրենց ամենաբարձր կետին վերջին տասնամյակների ընթացքում և պայմանավորվել էին մշակել նոր համաձայնագիր, մինչև գործող համաձայնագրի ժամկետի ավարտը, որպեսզի այն ժամանակին ստորագրվի և ներկայացվի խորհրդարանների վավերացմանը։ Իսկ վերջին չորս տարիների ընթացքում Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններն էլ ավելի են սերտացել ու ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ոլորտներում։

♦️Իրանը վերջերս դարձավ Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) անդամ։ Թեհրանը անդամակցում է նաև BRICS կազմակերպությանը և ստորագրել է Եվրասիական Տնտեսական Միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
♦️Բացի վերը նշվածից ուկրաինական պատերազմի ներքո Մոսկվայի և Թեհրանի միջև գերակտիվ զարգանում է
Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։

🤔 Այս պահին բաց աղբյուրներում չկա բովանդակային տեղեկատվություն այն մասին, թե ինչ է ներառված համաձայնագրի տեքստում։ Պաշտոնապես նշվում է միայն, որ նոր համաձայնագիրը պաշտոնական մակարդակով կձևակերպի Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերության համապարփակ ռազմավարական բնույթը։

Համաձայնագիրը վերջնական տեսքի է բերվել այս տարվա հունիսին Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների կողմից։

Հավանաբար համաձայնագիրն արդեն ստորագրված կլիներ, եթե չլիներ մայիսին Իրանում նախագահական ուղղաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Այնուամենայնիվ, հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի առաջին հեռախոսազրույցի ժամանակ իրանցի գործընկերը հաստատեց, որ համապարփակ համագործակցության համաձայնագրի փաստաթղթերի պատրաստումն ավարտվել է, և Իրանը պատրաստ է ստորագրել այն BRICS-ի առաջիկա գագաթնաժողով, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանի Կազան քաղաքում։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի համար, եթե Հյուսիսային Կորեայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր հարաբերություններ հաստատեց և ամրապնդեց իր դիրքերը Հեռավոր Արևելքի տարածաշրջանում, ապա Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը պետք է ամրապնդի Մոսկվայի հարաբերությունները առանցքային պետության հետ, որը գտնվում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի հանգույցում:

🇦🇲 Վերը նշվածը ամբողջությամբ պետք է հետաքրքրի Երևանին և դրդի նրան համապատասխան քայլերի, քանի որ ռուս-իրանական հարաբերությունների հետագա խորացումը ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի ազգային շահերի հետ։ Այն կարող է շոշափելի օգուտ բերել Հայաստանին, բայց կարող է նաև անդառնալի ծանր հետևանքներ թողնել հայկական պետականության վրա՝ կախված Երևանի դիրքորոշումից, գործողություններին և անգործությունից։

👉 Այս համատեքստում գերարդիական է թվում հայ-վրացական դաշինքի ձևավորման հարցն օրակարգ բերելը, որի մասին գրել էինք այստեղ։


=======================

#Iran #Russia #BRICS #SOC #Strategy #Armenia
🇺🇦🇩🇪 Կուրսկի ուրվականը Գերմանիայի կանցլերի գլխում

Շոլցը վստահեցնում է Զելենսկուն Ուկրաինայի հետ «անսասան համերաշխության» մասին, հայտնում է գերմանական «n-tv.de» գործունեությունը։

«Կանցլերը վերահաստատել է իր շարունակական և անսասան համերաշխությունն Ուկրաինայի հետ՝ ի դեմս Ռուսաստանի շարունակական ագրեսիայի», - շարունակում է գերմանական մամուլը:

Այսպիսով Բեռլինը վերահաստատում է իր գոհունակությունը նաև և առնվազն գերմանական զրահատեխնիկայի կիրառմամբ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական սանձարձակ ագրեսիայի վերաբերյալ։

Հենվելով տրամաբանության ընդհանուր կանոնների վրա կարելի է ենթադրել, որ աւյսօր Բեռլինում գործող վարչակազմը ցանկանում է տեսնել ռուսական Կուրսկը բռնազավթած վիճակում։

#Germany
🇺🇲🇺🇦 Ռուսաստանի վրա հնարավոր հրթիռային հարձակումների մասին։

2022 թվականին Ուկրաինայում հակամարտությունը սկսվելուց ի վեր, որն Արևմուտքի համար որակվում է, որպես ռուսական ներխուժում Ուկրաինա, իսկ ինքը՝ Ռուսաստանը՝ որպես Հատուկ ռազմական գործողություն, Միացյալ Նահանգները Կիևին զգալի, բայց սահմանափակ ռազմական օգնություն է տրամադրել: Վաշինգտոնը չի փոխանցում հեռահար հրթիռներ կամ ինքնաթիռներ՝ սահմանափակելով զենքի օգտագործումը՝ կանխելու համար ռազմաճակատի գծից հեռու գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու մտավախությունը, որն անկասկած էլ ավելի կսրի հակամարտությունը: Այդ դիրքորոշումը հակասությունների տեղիք է տալիս։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ուռճացնում է էսկալացիայի ռիսկը՝ Կիևին զրկելով կարևոր հնարավորություններից:

Սակայն խորը հարվածները, թեև դրանք կուժեղացնեին Ուկրաինայի մարտունակությունը, դժվար թե փոխեն պատերազմի ընթացքը։ Նման հարվածները պահանջում են համալիր համակարգում ցամաքային գործողությունների հետ, ինչը Կիևի համար կարծես թե բարդ մարտահրավեր է։

Օրինակ, ըստ ԱՄՆ ռազմական դոկտրինի՝ խորը հարվածները «ձևավորում են մարտադաշտը՝ ժամանակավորապես խաթարելով թշնամու հիմնական ճակատներին աջակցությունը և պայմաններ ստեղծելով հաջող հարձակման համար, նախքան հակառակորդը կվերականգնվի և պատասխան կտա:»

Սակայն նման ծրագիր գործնականում իրականացնելը չափազանց դժվար է։ 2023 թվականի ամառային հարձակումը ցույց տվեց, որ ուկրաինական ուժերը դեռ ի վիճակի չեն համակարգելու գործողությունները այդ մակարդակով։
Ավելի մեծ հեռահարության զենքերը միայն կբարդացնեն այս խնդիրը:

Ամեն դեպքում, պատմական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ լայնածավալ ռմբակոծությունները հազվադեպ են հանգեցնում ակնկալվող արդյունքների։ Նախկինում ռազմավարական ռմբակոծությունների արշավները, ինչպես, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ 1999 թվականին Սերբիայում, հաճախ չեն կարողացել հասնել իրենց նպատակներին:

Ընթացիկ հակամարտությունում ուկրաինական խորը հարվածները կարող են էսկալացիա առաջացնել, բայց դժվար թե փոխեն պատերազմի հետագիծը։

🤔 Նմանատիպ հանրային վերլուծություններում գրեթե երբեք չի բացատրվում, թե ինչ է գործնականում նշանակում «թույլ տալ խոցել հակառակորդի խորքային թիրախները»։ Դա ինչ որ մի թույլտվություն չէ, որը տրվում է բանավոր կամ գրավոր որևէ քաղաքական կամ իրավական որոշմամբ։ Դա առաջին հերթին ակտիվ համագործակցություն է։
Միայն հրթիռներ տրամադրելը և կրակել «թույլ տալը» շատ քիչ է։

♦️Օրինակ, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ միայն «Բայրաքթար» ԱԹՍ Բաքվին տրամադրելը բավարար չէր։ Մարտի դաշտում նրանց արդյունավետ կիրառման համար Թուրքիայից Ադրբեջան էին տեղափոխվել թուրքական օդուժի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք, գտնվելով մարտերի շփման գծի ադրբեջանական թիկունքում, կառավարում էին ԱԹՍ-րի գործողությունները։

Իսկ Ռուսաստանի այլ հատվածների ուղղությամբ հրթիռային խորքային հարվածները էլ ավելի բարդ են և պահանջում են նոր համակարգերի ներգրավում, քանզի Կիևին տրամադրված հրթիռներն արդեն կիրառվում են իրենց մաքսիմուվով։ Օրինակ Օդեսայից մինչև Ղրիմի կամուրջը արդեն իսկ 400 կմ հեռավորություն կա, որին հարվածները կառավարելու համար կիրառվում եմ ամերիկյան ռազմական հետախուզական ԱԹՍ-ներ Սև ծովի միջազգային ջրերի տարածքից։
Այս գործողությունները ճիշտ իրականելու համար միայն ունեցած զենքերը քիչ են։

Այդ զենքերին պետք է կառավարում դեպի թիրախ տիեզերքից կամ ռազմական օդուժի ներգրավմամբ։

Իսկ դա կարող է նշանակել, օրինակ ԱՄՆ ինքնաթիռները պետք է մտնեն առնվազն ուկրաինական օդային տարածք և այնտեղից կառավարեն հարվածները։ Կամ էլ, գտնվելով Ռուսաստանի վրա տիեզերքից իրականացնեն այդ գործողությունները, որը շատ բարդ է։ Բոլոր պարագաներում դա կորակվի ԱՄՆ ուղղակի ներգրավում պատերազմին։

Որոշումն իհարկե Վաշինգտոնինն է, իսկ մինչ այդ կարող եք ընթերցել տվյալ թեմային վերաբերող ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs կայքում հրապարակված վերլուծությունը։

#USA #Russia #Ukraine
1
🇺🇲🇪🇺🇷🇺 Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստում. ՆԱՏՕ-ի երկրներում հրետանու արտադրությունը շարունակում է աճել:

The German version of the article

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, General Dynamics-ը ավելացրել է 155 մմ պարկուճով արկերի արտադրությունը Պենսիլվանիա նահանգում գտնվող երեք գործարաններում՝ տարեկան 432.000 պարկուճ ընդհանուր արտադրությամբ:  Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը 400 միլիոն դոլար է հատկացրել GD's Scranton գործարանում երեք նոր հոսքագծեր կառուցելու համար:

Այս գործընթացում ներգրավված են եղել Ուկրաինայի բոլոր հիմնական կողմնակիցները:

Գերմանական «Rheinmetall Group» կոնցեռնը նախատեսում է 2024 թվականին արտադրել մոտ 700.000 հրետանու արկ, իսկ մինչև 2026 թվականը՝ տարեկան մեկ միլիոն արկ։  Այդ նպատակով ընկերությունը գործարաններ է ձեռք բերում Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում և Լիտվայում, ինչպես նաև ավելացնում է հզորությունը Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և Գերմանիայում:  Համեմատության համար՝ 2022 թվականին «Rheinmetall»-ն արտադրել էր ընդամենը 70.000 արկ։

Նորվեգական-ֆիննական «Nammo» ընկերությունը նույնպես մեծացնում է իր արտադրությունը։  2024 թվականի հուլիսին Նորվեգիայի պաշտպանական գործակալությունը պայմանագիր կնքեց նրա հետ՝ ֆինանսավորելու 155 մմ արկերի, 120 մմ հակատանկային հրթիռների և AMRAAM հրթիռների (NASAMS հակաօդային հրթիռներ) նոր արտադրական գծերի ֆինանսավորումը, որոնք շահագործման կհանձնվեն մինչև 2026 թվականը: Իսկ 2028 թվականից «Nammo»-ն կկարողանա արտադրել տարեկան մինչև 200.000 արկ, ինչը 20 անգամ գերազանցում է 2022 թվականի  մինչպատերազմյան թվականի արտադրությունը։

Ֆրանսիական զենք արտադրող «Nexter» ընկերությունը, որը «KNDS» կոնցեռնի դուստր ձեռնարկությունն է, նախատեսում է մինչև 2027 թվականն ավելացնել իր արտադրությունը տարեկան 50.000-ից մինչև 400.000 155 մմ  պարկուճի ական: Ընկերությունն արդեն ընդլայնել է իր աշխատանքային ժամերը՝ հասցնելով երեք հերթափոխի, այսինքն՝ շուրջօրյա։

Ամփոփելով կարելի է վկայել, որ վերոնշյալ ընկերությունները կկրկնապատկեն իրենց զինամթերքի արտադրությունը՝ տարեկան 814.000 հասնելով 2 միլիոն արկի։ Նախկինում Եվրոպայում 11 ընկերություններ միասին արտադրում էին տարեկան ընդամենը 400.000 արկ։

🤔Արտադրության ավելացման ծրագրերը ուղղակիորեն համընկնում են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հնարավոր պատերազմի սկսվելու մասին արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ ՆԱՏՕ-ի ռազմարդյունաբերական համալիրն արդեն զգալի ձեռքբերումներ է ունենում, և այդ միտումը դժվար թե դադարի:

🇦🇲🇦🇲🇦🇲☝️
Այս համատեքստում հանցավոր անփութություն, եթե ոչ դիտավորություն, կարելի է որակել Հայաստանի Հանրապետության ղեկավարության վարքագիծն առնվազն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգային քաղաքականության ոլորտներում։

👉 Նաև ընդդիմության առաջնորդներից հայ հասարակությունը իրավասու է ակնկալել առավել հստակ դիրքորոշում առնվազն արտաքին անվտանգային քաղաքականության հարցում։

Այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են, օրինակ, «բոլորի հետ հավասար հարաբերություններ» կամ «բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերից» և այլն ներկա իրավիճակում կարող են աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն հայոց պետականության, այլ նաև այնտեղ այսօր բնակվող շուրջ 3 մլն էթնիկ հայերի համար։

===============

#ԱՄՆ #ՆԱՏՕ #Ռուսաստան #Եվրոպա #Պատերազմ #Հայաստան #USA #NATO #Russia #Europa #War #Armenia
👍1
🇹🇼🇺🇸 🇨🇳 Թայվանը վերջերս զորավարժություններ է անցկացրել, որոնց ընթացքում արձակվել են ամերիկյան TOW (BGM-71) ամերիկյան տասնյոթ հրթիռ, սակայն դրանցից միայն յոթն են հաջողությամբ խոցել իրենց թիրախը:

Այս թույլ ճշգրտությունը մտավախություն է առաջացրել զինամթերքի ճշգրտության վերաբերյալ, հայտնում է Defense Post լրատվամիջոցը։

Չինաստանի մաս կազմող այս ինքնահռչակ երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ քննարկում կանցկացնի ամերիկյան արտադրության հրթիռների ցածր արդյունավետության վերաբերյալ:

Թայվանն ԱՄՆ-ից պատվիրել է 1700 նմանատիպ հրթիռ, որոնք նախատեսվում է մատակարարել մինչև տարեվերջ։

#Taiwan #USA #China
🇹🇷 Թուրքական հիմնական բանակները և նրանց պատասխանատվության տարածքները։

Կարմիրով նշված տարածքը թուրքական բանակի կառավարման կենտրոնն է։ Գլխավոր շտաբը գտնվում է Անկարայում։

1-ին բանակն ընդդեմ Բալկանների սպառնալիքների

2-րդ բանակն ընդդեմ սպառնալիքների։

Մերձավոր Արևելք 3-րդ բանակն ընդդեմ Արևելքի սպառնալիքների։

Էգեյան բանակը պաշտպանվում է Էգեյան ծովից եկող սպառնալիքներից։ Հյուսիսային Կիպրոսի զորքերը Էգեյան ծովի բանակի մաս են կազմում։

#Turkey
🇦🇲 Հայ ազգային ընդհանուր մարտահրավերի մասին

Ընդհանուր և բազմազգ պետության փլուզումից և սեփական, ֆորմալ առումով ազգային, անկախություն ձեռք բերելուց հետո, ավելի քան 30 տարի, մեր լիբերալներն ու կեղծ ազգայնականները սիստեմատիկ կերպով ժողովրդին վերածեցին «մուտանտների», որոնց համար նյութական բարեկեցությունը և ուրիշների նկատմամբ իշխանությունը դարձան հիմնական արժեքներ. «դու ամենալավն ես, ամենախելացին ես, ամենագեղեցիկն ես, և դու արժանի ես ավելի լավին, քան դու ունես» կարգախոսներով արմատավորվում էր այսպես կոչված անհատականությունը՝ անսահման էգոն։ Իսկ հասարակական-քաղաքական կյանքում ձևավորում էր անհատի կուռքը առանց բարոյական գաղափարական հենքի՝ լևոնականներից մինչև այսօրվա նիկոլականներ։

Նոր կառավարման այս մեթոդը հանգեցրեց ոչ թե նոր կարողությունների զարգացման, այլ եղածների կորստի: Այն ամենը, ինչ մնացել էր ընդհանուր միութենական պետությունից, գողացկողոպտվեց «լիբերալ սեփականաշնորհման» շղարշի ներքո։ Բիզնեսում ձևավորվեց կայուն հանցավոր համակարգ, որը սկսեց սինխրոն համագործակցել պետական և քաղաքական համակարգի հետ՝ հանուն ազգի և պետության «բարեկեծության և ժողովրդավարության կայուն զարգացման:»

Նման կառավարման շարունակականությունը ապահովելու նպատակով «ականացվեսց» նաև կրթական համակարգը: Ծնողների դիրքը չարաշահելով, կաշառքներ բաժանելով կիսագրագետ կամ առհասարակ անգրագետ բարոյական արժեհամակարգից զուրկ դիպլոմավորված երիտասարդ կադրերը եկան փոխարինելու «նախկին խորհրդային հետադիմական» սերնդին, որպիսի «պահեն և զարգացնեն» անկախության տարիների «հաղթանակները և ձեռքբերեւմները:»

Իրականում հասարակությունը աստիճանաբար «մահացան» խիղճը, բանականությունը, ճաշակը, խոսքի արժեքը, տրամաբանությունը, մշակութային կոդերը, արժանապատվությունը, քաղաքավարությունը, անձնազոհությունը, սերը, երկխոսության և բարեկամության կարողությունը և այլն:
Մարդկային որակներն մարեցին, իրենց տեղը զիջելով պաթոսին, ստին ու կեղծավորությանը, որպես նպատակներին հասնելու միջոց։

Ազգի բռնի այլասերման այս ռազմավարության պատասխանատուների ընտրած ճանապարհը բավականին հստակ ցույց է տալիս, թե ինչ ուժեր են եղել այս ամենին հասնելու համար ամբողջ ընթացքում կուլիսներում։

2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո մեր հասարակությունը պետք է որ գիտակցեր, որ նման կառավարման և կրթության արդյունքում հայտնվել է անդունդի եզրին։ Եկել է վերջապես «արթնանալու» պահը՝ պետք է արմատապես փոխել պետություն կառուցելու և նրա վարած քաղաքականության տրամաբանությունը։

Սակայն դրա փոխարեն հասարակությունը շարունակեց մեղավորներ փնտրել իր անցյալում և դրսում՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էր նախկինում, եթե ոչ ավելի անբարո և նյութապաշտ։

Հիմա, հատկապես 2022 թվականից սկսած համաշխարհային իրադարձություններից հետո, մեր ազգը հավանաբար ունի իր վերջին հնարավորությունը, փրկության իր վերջին «պատմական պատուհանը»։
Սա հավանաբար վերջին հնարավորություն է ինչ-որ կերպ շտկելու իրավիճակը և փրկելու այն, ինչ դեռ կարելի է փրկել։

Եթե հիմա փոփոխություններ սկսվեն, ապա հնարավորություն կա պահպանել մեր գոյությունը որպես ազգ՝ սեփական Հայրենիքով։

Ընտրությունը քոնն է, հայ ազգ։

P.S. Վաղը (վերը նշվածների ձեռքերով կորսված) Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 33-րդ ամյակն է։

👉 Շարունակելի…

#Հայաստան #Армения #Armenia
👍1
🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪🇩🇪
1 սեպտեմբեր, 2024 թվական

Պատմական օր Գերմանիայի համար, որը սկիզբ է դնելու մեծ և արմատական փոփոխությունների համար։ Այսօր սկսվեց փոխվել «Սառը պատերազմի» ավարտին վերամիավորված Գերմանիան։

Այսօր դրվեց նոր մարտահրավերի սկիզբը ոչ Բրյուսելի, այլ նաև Գերմանիայի հեռավոր մոդերատոր Վաշինգտոնի համար, իսկ Բեռլինի այսօրվա «գունավոր» իշխանությունների համաս պաշտոնապես միացավ հետ հաշվարկի ժամացույցը։

Ասպարեզ է մտնում Գերմանիան Այլընտրանքը։ Եվ այստեղ բնավ էական չէ, կհայտնվի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը #Thüringen #Sachsen երկրամասերում իշխանությունում, թե բոլորը կմիանան իրենց դեմ։ Փաստը նա է, որ այսօր Գերմանիան փոխվեց՝ բառիս բուն իմաստով Գերմանական Այլընտրանքը, իբրև ստեղծված իրավիճակին գերմանական ազգի հավաքական բողոք, ձեռնոց նետեց լիբերալ համակարգին և հայտարարեց՝ «ես իշխանություն եմ պահանջում իմ Հայրենիքում։»

Ընդ որում, հատկանշական է բացահայտ ռուսամետ և նախկին կոմունիստներ «Ձախերի» և նրանցից անջատված էլ ավելի ռուսամետ «Սառա Վագնկնեխի Դաշինք» բավակակին տվավորիչ դրական արդյունքները։ Նրանք ջախջախել են «Կանաչներին» և այսօրվա կանցլեր Շոլցի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատներին։

#Germany #Deutschland #Գերմանիա
#AfD
👍2
🇦🇲 Հայաստանի պետականության փրկության հնարավոր ուղիները, մաս II

👉 Թեմայի սկիզբն այստեղ

♦️Հայաստանում ներքաղաքական կյանքը կրկին աշխուժանում է՝ սեպտեմբերին ընդդիմությունը պատրաստվում է փողոցային պայքարի հերթական ալիքին։

♦️Տարեցտարի Նիկոլ Փաշինյանի դիրքերն ավելի ու ավելի են թուլանում, բայց նա դեռ ի վիճակի է պահպանել իշխանությունը։

Ակնհայտ է, որ նրա գլխավորությամբ Հայաստանն ապագա չի ունենա։ Փաշինյանի քաղաքականությունը երկիրը տանում է դեպի խորը ճգնաժամ, մեծացնում հասարակության պառակտումը և զրոյացնում հեռանկարները, ինչն արդեն իսկ կարճաժամկետ ապագայում կարող է հանգեցնել պետականության վերջնական փլուզման։

♦️«Նախկինների» և «ռուսամետների» բաժանված ընդդիմադիր ուժերը մի քանի տարի պայքարում են նրա հրաժարականի համար։ Չնայած բնակչությանը մոբիլիզացնելու և զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու բազմաթիվ փորձերին, ընդդիմությունը մնում է մասնատված և չի կարողանում միավորվել։

♦️Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումը այս տարվա գարնանը և ամռանը հաջողության չհասավ ներքին պառակտումների և ընդդիմադիր ուժերի միասնականության բացակայության պատճառով։

☝️Պետք է գիտակցել, որ նման իրավիճակում Փաշինյանի նույնիսկ վարկանիշի նվազումը չի նպաստում ընդդիմության նկատմամբ վստահության աճին և չի ուժեղացնում նրա իշխանություն փոխելու հնարավորությունները։

Փաշինյանն ակնհայտորեն երկարաժամկետ ռազմավարություն է մշակում իշխանությունը գոնե մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պահպանելու համար։ Առաջիկա տարիներին նա, ամենայն հավանականությամբ, կձգտի թուլացնել ինչպես ընդդիմությանը, այնպես էլ երկրին ամբողջությամբ՝ չկողմնորոշված և վախկոտ ընտրողներին գրավելու համար:

♦️Ներքին ճգնաժամի պայմաններում Փաշինյանը շարունակում է աջակցություն ստանալ արտաքին ուժերից։ Առնվազն 🇺🇲 Վաշինգտոնը և 🇲🇫 Փարիզը հրապարակավ պատրաստակամություն են հայտնել աջակցել նրան։ Հայաստանի Անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Երևան կարող է դառնալ Փաշինյանի աջակցության կարևոր ազդանշան ոչ միայն Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում, այլ նաև նրա ներքին հակառակորդների համար։ Նման արտաքին միջամտությունը միայն ընդգծում է Հայաստանի իշխանության թուլությունը, որը պատրաստ է զոհաբերել ինքնիշխանությունը՝ իշխանությունը պահպանելու համար։

Պաշտոնական Երևանին գործնականում էապես սատարում են նաև 🇩🇪Բեռլինը և 🇹🇷Անկարան։

☝️Այս պայմաններում ընդդիմությունը չի կարող սահմանափակվել իշխանություններին քննադատելով և հույս դնել բնակչության ավտոմատ աջակցության վրա։ Իշխանությունը և քաղաքական կուրսը փոխելու իրական հնարավորություն ստանալու համար նա պետք է ժողովրդին հստակ և համոզիչ բացատրի իր նպատակներն ու դրանց հասնելու մեթոդները։
Բացի այդ, խիստ նպատակահարմար է, որպիսի ընդդիմությունը համախմբվի պայքարի առաջնորդի շուրջ՝ գործելով «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափով։

🇦🇲☝️Հայ ժողովուրդը, իբրև հավաքական կերպար, նույնպես պետք է որոշի՝ 21-րդ դարում պետականության կարիքն ունի՞ և եթե այո, ապա ինչ ձևով։ Արդյո՞ք այն պետք է լինի ԽՍՀՄ փլուզումից հետո հռչակված պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ցանկությամբ, թե՞ հայերը պատրաստ են ապրել «խաղաղության» մեջ՝ հրաժարվելով իրենց պատմության իրավունքից, այն է՝ ազգային արժեքներից և արժանապատվությունից։

Նիկոլ Փաշինյանը և նրա արևմտյան կուրատորներն առաջարկում են երկրորդ տարբերակը՝ տրամադրելով «այլընտրանքային հայի» մոդելը և պահանջելով ամբողջական խզում Ռուսաստանից, ընդհուպ մինչև ռուսերենից հրաժարվելու աստիճան։

Ընտրությունը մնում է հայ ժողովրդին ու ներկայիս ընդդիմությանը, թե ինչպիսի Հայաստան և հայ ազգ նրանք կթողնեն ապագա սերունդներին։

#Armenia #Հայաստան
👍1
🇺🇲🇪🇺🇷🇺 Լայնածավալ պատերազմի նախապատրաստում

👉 Թեմայի սկիզբն այստեղ

Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ն շարունակում է սահմանային տարածքի ռազմականացման ակտիվ միջոցառումները։

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Լատվիայում տեղի են ունենալու «Namejs 2024» համապարփակ ազգային պաշտպանության զորավարժություններ, որին կմասնակցեն ՆԱՏՕ երկրներից մոտ 11.000 լատվիացի զինվորականներ։

Զորավարժությունները կազմակերպվում են ՆԱՏՕ-ի հյուսիսային բազմազգ դիվիզիայի շտաբի կողմից և հանդիսանում են տարիներ շարունակ կազմակերպվող «Namejs» զորավարժությունների բաղկացուցիչ մասը։
Այս տարի ներգրավված զինվորները ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խմբի ցամաքային զորքերի մեքենայացված հետևակային բրիգադն է:

Զորավարժության առաջին փուլում նախատեսվում է անցկացնել եռօրյա զորավարժություն սահմանափակ թվով անձնակազմի համար, որի ընթացքում գործնականում կստուգվի մոբիլիզացիոն մեխանիզմների աշխատանքը՝ դրանց հետագա կատարելագործման նպատակով։

Նախատեսվում է նաև տեղակայել հակաշարժական միջոցներ՝ ճանապարհները փակելու համար, ինչպես նաև ամրացնել սահմանային անցակետերի և սահմանապահ ստորաբաժանումների ենթակառուցվածքը։

Այս զորավարժությունից առաջ՝ օգոստոսի սկզբին, ՆԱՏՕ-ն Լատվիայում անցկացրեց խոշոր «Paladin Strike» զորավարժություն, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի զորքերի կողմից իրականացվեցին համատեղ կրակոցներ, մանևրներ, իսկ ակտիվ փուլի ավարտից հետո իրականացվեց տարբեր կազմավորումների տեղափոխում արևելք ինչպես ճանապարհով, այնպես էլ երկաթուղով։

Նման զորավարժությունների քողի տակ ՆԱՏՕ դաշինքը փորձարկել է նաև մարտական ստորաբաժանումների արագ տեղափոխումը Ռուսաստանի սահման տրանսպորտային ուղիներով։

Իսկ սեպտեմբերի վերջին Լատվիայում սպասվում է ևս մեկ խոշոր զորավարժություն՝ «Silver Arrow», որը կմշակի ՆԱՏՕ-ի մարտական խմբերի ներգրավման սցենարներ լայնամասշտաբ պատերազմի մեջ՝ զրահամեքենաների, ավիացիայի, հրթիռային համակարգերի և ԱԹՍ-ի ներգրավմամբ:

🤔 Փորձենք հասկանալ, թե ո՞րն է «Namejs» զորավարժությունների հիմնական իմաստը։ Ռուսաստանից պաշտպանվելու պատրվակով մերձբալթյան սահմաններն էլ ավելի են ամրապնդվում, և հակամարտությունների դեպքում պատրաստվում են ենթակառուցվածքներ։ Այս ծրագիրը ՆԱՏՕ-ն իրականացնում է ողջ Եվրոպայում՝ Ֆինլանդիայից մինչև Ռումինիա:
Արդյունքում ԱՄՆ կողմից դե-ֆակտո ղեկավարվող ՆԱՏՕ-ն իր ռազմական ենթակառուցվածքները բերում է Ռուսաստանի սահման՝ քայլ առ քայլ մոտենալով լայնածավալ պատերազմի իրագործմանը եվրոպական մայրցամաքում։

👉 Այս ենթատեքստում Կիևի կողմից իրագործվող Կուրսկի օպերացիան կարելի է դիտարկել նաև «Namejs» զորավարժության բաղկացուցիչ պրակտիկ մի մաս։

Երբ, ինչպես և ինչ մեթոդներով է այս ամենին հակազդելու Ռուսաստանը, դեռ պարզ չէ բաց աղբյուրներից։
🇷🇺🇹🇷 BRICS: Անկարայի և Մոսկվայի մերձեցման նոր հնարավորություններ

👉 German Version

Ըստ ԱՄՆ Bloomberg գործակալության, Թուրքիան ցանկություն է հայտնել միանալ BRICS կազմակերպությանը, որը ներառում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, ինչպես նաև այլ երկրներ։

🤔 Փորձենք վերլուծել այս քայլի հնարավոր էական հետևանքները ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրամիության համար։

ԵՄ-ի համար BRICS-ին Թուրքիայի գրավչությունը կարող է ընկալվել որպես Բրյուսելի վրա ճնշումը մեծացնելու փորձ, որը տարբեր պատրվակներով չի շտապում արդարացնել Անկարայի ակնկալիքները։ Այսպիսով, Թուրքիան ցույց է տալիս այլընտրանքային միություններ և գործընկերություններ փնտրելու իր պատրաստակամությունը, եթե ԵՄ-ին իր անդամակցության շուրջ բանակցությունները չառաջանան:

Մյուս կողմից, Անկարայի գործողությունները կարող են ազդարարել երկրի պատրաստակամության մասին ռազմավարական որոշում կայացնելու և դեպի արևելք վերակողմնորոշելու համար:

Այս դեպքում Թուրքիան կարող է սկսել քաղաքական և տնտեսական ուշադրությունը տեղափոխել Եվրոպայից դեպի Ասիա, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և թուլացնել ԵՄ-ի ազդեցությունը ռազմավարական գոտիներում, հիմնականում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Բացի այդ, Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին կարող է ազդանշան լինել այլ երկրների համար, ովքեր ձգտում են ինտեգրվել ԵՄ-ին, որ այս միությունը միակ գրավիչ և խոստումնալից տնտեսական խմբավորումը չէ: Սա հատկապես արդիական է Վրաստանի և Հայաստանի համար, քանի որ երկու երկրներն էլ իրենց ռազմավարական ծրագրերում ստիպված են հաշվի առնել

Թուրքիայի կողմնորոշումը։
Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ամրապնդումը, որն անխուսափելիորեն նոր խթան կստանա BRICS- ին իր միանալով, կարող է Հարավային Կովկասի երկրներին մղել ավելի սերտ համագործակցության Թուրքիայի հետ: Օրինակ, Ադրբեջանը, լինելով Թուրքիայի ռազմավարական գործընկեր, վերջերս դիմել է BRICS-ին միանալու համար, որն ի դեպ համընկավ Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած պետական այցի հետ։

Հարավային Կովկասի հանրապետությունների համար BRICS-ին Թուրքիայի մասնակցությունը կարող է նաև նոր տնտեսական և քաղաքական հնարավորություններ բացել 2021 թվականին Անկարայի առաջարկած 3+3 բանաձևի շրջանակներում (Անկարա-Թեհրան-Մոսկվա + Բաքու-Թբիլիսի-Երևան):

Այս համատեքստում Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, որոնք շատ տարաձայնություններ ունեն ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի հետ, և, ովքեր միջնորդավորված պատերազմ են մղում Մոսկվայի և Թեհրանի դեմ, կարող են գրեթե ամբողջությամբ կորցնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Բայց դա այլ պատմություն է:

Այսպիսով, հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի աշխարհաքաղաքական շահերը, BRICS-ի շրջանակներում Թուրքիայի ամրապնդումը կարող է հանգեցնել խոշոր խաղացողների հարաբերությունների նոր դինամիկայի, ինչը կբարդացնի Հարավային Կովկասի հանրապետությունների իրավիճակը այն իմաստով, որ կսահմանափակի տարբեր ուժերի միջև մանևրելու նրանց կարողությունը:

Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին կարող է նաև կատալիզատոր լինել Եվրոպայի և Հարավային Կովկասի քաղաքական և տնտեսական լանդշաֆտի զգալի փոփոխությունների համար, որոնք անբարենպաստ են ԵՄ-ի համար: Սա Բրյուսելից կպահանջի վերանայել իր ռազմավարություններն ու դիրքերը, որոնցից Թուրքիան, անշուշտ, կօգտվի կարճաժամկետ հեռանկարում:

Եթե պարզվի, որ Անկարան վերջնական որոշում է կայացրել այս ռազմավարական հարցում, ապա ԵՄ բոլոր ջանքերը ժամանակավոր բնույթ են կրելու, ինչպես Գերմանական կայսրության քաղաքականությունը Օսմանյան կայսրության նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. «թուրքերին ամեն գնով պետք է պահեք մեր կողքին, մինչդեռ պատերազմը Ռուսաստանի դեմ շարունակվում է» կարգախոսով: Ինչպես պատմությունից հայտնի է, սա լուրջ ռիսկեր է ստեղծում հատկապես Հայաստանի և Վրաստանի համար:

#BRICS #Russia #Turkey
👍1
1958 թվականի սեպտեմբերի 2-ին 🇺🇲 ԱՄՆ ռազմաօդային ուժերի EC-130A Hercules-ը խոցվեց Հայաստանի օդային տարածքում։

Թռիչքը մեկնարկել էր թուրքական Ինջիրլիք ավիաբազայից։

Խորհրդային-իրանական սահմանով մոտ 10.000 մետր բարձրության վրա թռչող ռադիոհետախուզական ինքնաթիռը Լենինականի (այսօր Գյումրի) տարածքում մտավ Խորհրդային Միության՝ Հայաստանի օդային տարածք, ինչին ի պատասխան երրկու հերթապահ ՄիԳ-17 բարձրացան երկինք և փորձեցին ստիպել ամերիկյան ինքնաթիռին վայրէջք կատարել։

Վերջինս չարձագանքեց տրված ազդանշաններին, ինչի հետևանքով խոցվեց և ընկավ Լենինականից 44 կմ հարավ՝ Սասնաշեն գյուղի մոտ։

Ամերիկյան ինքնաթիռում գտնվող բոլոր 17 զինվորականները զոհվեցին։

Հերկուլեսի վրա գտնվող բոլոր 17 մարդիկ զոհվել են:
👍1
🇬🇪 Վրաստանը վերադառնում է իր ակունքներին

ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը հաջողությամբ անցավ Վրաստանի խորհրդարանում, որը քրեականացնում է այս գործունեությունը և առաջին հերթին դրանով զբաղվող արևմտյան հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

Վստահաբար կարելի է ասել, որ այս քայլը վերջնական հրաժեշտ է ԵՄ պոտենցիալ անդամակցությանը:

Եթե օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը պարզապես ամերիկյանի պատճենն է (ըստ էության նույն օրենքը), ապա ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքով ամեն ինչ այլ է։

Ի վերջո, ԼԳԲՏ+ խնդիրներն այսօր ժամանակակից Արևմուտքի հիմնական գաղափարախոսություններից են։ Դրա իմաստային աջակցությունը և «փափուկ ուժի» գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Հարկ է նշել, որ օրենքի վրացական տարբերակը շատ ավելի խիստ է, քան, օրինակ, ռուսականը։ ԼԳԲՏ արժեքների քարոզումն այժմ արգելված է հեռուստատեսությամբ, ընտանիքում, դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատություններում։

☝️ Որոշ աղբյուրների համաձայն, «պետական կրոնի» ստեղծման նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Ուղղափառությունը կճանաչվի, որպես պետականություն կազմող արժեք, որը պետք է պաշտպանված լինի սահմանադրությամբ։

Մեր աչքի առաջ Վրաստանն անցնում է վերջին տասնամյակների ամենամեծ աշխարհաքաղաքական և գաղափարական փոփոխություններով, որն իր մասշտաբով նման է ԽՍՀՄ-ի փլուզմանը և Վրաստանի վերակողմնորոշմանը դեպի Արևմուտք:

Այժմ իրավիճակը հակառակ ուղղությամբ է շրջվում։ Վրաստանը վերադառնում է ինքն իրեն։

#Georgia #Վրաստան
👍1
🇦🇲🇪🇺🇺🇦 Հայկական բանակի զենքերը ուկրաինական բանակի համար

Երեկվանից ռուսալեզու լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանը խորհրդային զենք է մատակարարում Ուկրաինային երրորդ երկրների, հնարավոր է Եվրամիության անդամ երկրների միջոցով։

☝️ Հիշենք, թե մինչ այդ ինչ զարգացումներ տեղի ունեցան Հայաստանում։
2021 թվականի ընտրություններից հետո, երբ Հայաստանի գործող իշխանությունը ստացավ այսպես կոչված. «լեգիտիմություն», երկիրը կարողացավ շարունակել բանակցությունները երրորդ երկրների, այդ թվում՝ Եվրամիության հետ՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի։

Հայաստանը աստիճանաբար սկսեց հեռանալ Ռուսաստանից՝ պատճառաբանելով այն փաստը, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում, որից Հայաստանը հրաժարվել էր առնվազն 2022 թվականից։

Նմանատիպ տեսակետներ հայտնում էին ինչպես պաշտոնյաները, այնպես էլ իշխանամետ փորձագետները։

2022 թվականին այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Վայոց ձորի վրա և օկուպացրեց Հայաստանի տարածքի մի մասը, Երևանը բացահայտ հայտարարեց իր դժգոհությունը Ռուսաստանի գործողություններից։ Դա համընկավ այն դժվարությունների հետ, որոնց բախվել էր Ռուսաստանը Ուկրաինայում, մասնավորապես՝ 2022 թվականի աշնանը Խարկովից և Խերսոնից ռուսական զորքերի նահանջը։

Այս ընթացքում Հայաստանում ակտիվորեն սկսեց քննարկվել արտաքին քաղաքականության վերանայման և նոր՝ առաջին հերթին Արևմտյան գործընկերների որոնման անհրաժեշտությունը։

Աստիճանաբար Հայաստանը սկսեց կապերը խորացնել Կիպրոսի, Հունաստանի և Ֆրանսիայի հետ։ Օրակարգում էր նաև սպառազինության մատակարարման հարցը։

Երևանում, որտեղ ոչ ոք չէր պատրաստվում կռվել, որոշեցին Ռուսաստանին մեղադրել զենք չմատակարարելու մեջ. «քանի որ Ռուսաստանը չի կարող մեզ զենք տրամադրել, մենք պետք է օգնություն խնդրենք եվրոպացի գործընկերներից», բացականչում էին Երևանում:

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամոթալի և ամբողջական հանձնումից հետո Երևանը սկսեց խոսել այն մասին, որ Փարիզը Հայաստանին «Բաստիոն» զրահամեքենաներ է մատակարարում։ Խոստացվել են նաև հեռահար «Կեսար» հրետանային համակարգեր, որոնք պետք է մատակարարվեն մոտակա երկու տարվա ընթացքում։

Սակայն այդ ամենի ֆինանսավորման աղբյուրները հարցեր են առաջացնում։

Հայաստանի կառավարության որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ երկիրը նախատեսում է աննախադեպ՝ մինչև 6 մլրդ ԱՄՆ դոլարի զենքեր ներմուծել «նոր դաշնակիցներից», թեև բյուջեում նման գումարներ չկան։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել նաև Հայաստանի խորհրդարանում, ինչը կասկածի տեղիք է տալիս ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

Զուգահեռաբար Հայաստանում փորձագիտական մակարդակով քննարկումներ ընթացան Ռուսաստանից անցյալում ձեռք բերված հին խորհրդային զինատեսակները եվրոպացի գործընկերներին ավելի ժամանակակից համակարգերի դիմաց փոխանցելու մասին։
Չի կարելի բացառել, որ նման գաղափարները գալիս էին Հայաստանի ռազմական կառույցներից, որոնք փորձում էին փորձագետի միջոցով այդ ամենի մասին տեղեկացնել սեփական հասարակությանը և տեսնել նրա արձագանքը։ Նման հայտարարություններից հետո ողջ հասարակությունն այս հարցում լռեց, ինչը իշխանությունները ընկալեցին որպես զենքի փոխանցման դեմ հասարակական դիմադրություն չցուցաբերելու նշան։

Այսպիսով, Երևանը հասկացավ, որ կարող է Ֆրանսիային փոխանցել Ռուսաստանից արտոնյալ վարկերով և ռուսական ներքին շուկայական գներով ժամանակին գնված զենքերն ու զինամթերքը, իսկ դրա դիմաց Արևմուտքից ստանալ ժամանակակից ռազմամթերք։

♦️ Այս վարքագիծն իհարկե հարցեր է առաջացնում առաջին հերթին բարոյական տեսանկյունից՝ դաշնակից երկրից արտոնյալ գներով սեփական կարիքների համար գնված զենքը տրամադրվում է երրորդ երկրին, որն այն օգտագործելու է այդ նույն դաշնակցի դեմ։
♦️ Առկա են բաց հարցեր նաև ազգային անվտանգության տեսանկյունից,
քանի որ ռուսական զենքը փոխարինվում է ռազմական տեխնիկայով, որը չի կարող արդյունավետ պաշտպանել երկիրն Ադրբեջանի կողմից տեսական ագրեսիայի դեպքում:

Հատուկ ուշադրության է արժանի այն հարցը, թե ինչպես են այդ զենքերը հասնում Եվրոպա և Ուկրաինա։ Այս տարվա օգոստոսի 1-ին ռուսական զորքերը լքեցին Երևանի միակ միջազգային օդանավակայանը՝ Զվարթնոցը, որից հետո ՆԱՏՕ անդամ երկրների տրանսպորտային ինքնաթիռների վայրէջքների քանակը Հայաստան հաճախակիացավ։ Տեսականորեն զենքի մատակարարումները արտերկիր կարող են իրականացվել հայկական նշված օդանավակայանի միջոցով։

P.S. Լուսանկարը արխիվային։ Երևան, մինչև հեղաշրջումը։

#Armenia #EU #Russia #Ukraine
🇹🇷🇺🇸 Թուրքիան երբեք չի ստանա F-35 կործանիչները

Ամերիկյան հեղինակավոր «National Interest»-ը գրում է, որ Թուրքիան դժվար թե կարողանա վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին աշխարհաքաղաքական գործոնների պատճառով։

Ըստ պարբերականի.
🔻Վաշինգտոնին չի բավարարում թուրքական պահեստներում ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգի առկայությունը, ինչպես նաև F-35 ծրագրին սպառնացող նմանատիպ «այլ «խոչընդոտները», ինչպիսիք են, օրինակ, չինական «Huawei»-ի հետ 5G ցանցերի ենթակառուցվածքների կառուցումը, Հունաստանի հետ հարաբերությունների բարդացումը և Ռուսաստանի հետ մերձեցումը:

Ըստ էության Վաշինգտոնն ակնկալում է Անկարայից անխտիր կատարել իր բոլոր պահանջները, լինել «բացարձակ հնազանդ» (մոտավորապես ինչպես ԵՄ անդամ երկրները) և չի ընդունում որևէ այլ վարքագիծ։

Նշենք նաև, որ Անկարային այս իրադարձությունը պարզ էր, և նա անդեն որոշոլ է մնալ F-16 կործանիչների ծրագրում, բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքել նոր F-16 կործանիչներ գնելու և եղածները արդիականացնելու նպատակով։

Իսկ ապագայում հինգերորդ սերնդի կործանիչներն Անկարան նախատեսում է կառուցել սեփական ուժերով և օգտվելով ոչ ՆԱՏՕ անդամ երկրների աջակցությունից։

👉 Բաժանորդագրվեք «ԲՆԱԳԾԻՆ»