⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
214 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇺🇸 «The Economist» պարբերականի շապիկին պատկերված է ամերիկյան դրոշից պատրաստված հնամաշ հովանոց, որը խորհրդանշում է Միացյալ Նահանգների՝ դաշնակիցներին պաշտպանելու ձախողումը։

Համաշխարհային աճող անկայունության և միջուկային մրցակցության վերածննդի պայմաններում Ամերիկան պետք է ի վիճակի լինել վստահեցնել իր դաշնակիցներին, որ կարող է ապահովել նրանց անվտանգությունը։

Ցավոք սրտի, դրա համար, ինչպես նշում է պարբերականը, Միացյալ Նահանգները, հավանաբար, ստիպված կլինեն ավելացնել զենքի արտադրությունը։

#USA #ԱՄՆ
👍1
🇩🇪 Գերմանիայի ռազմական ուժերը Նիգերից ամբողջովին դուրս կգան օգոստոսի վերջին։

Գերմանիայում Բունդեսվերի զինվորների տոնական ընդունելություն չի նախատեսվում։

Բեռլինը ժամանակին Փարիզի շահերից ելնելով մտավ այդ անիմաստ գործի մեջ, իսկ այժմ աֆրիկյան այս երկրից հեռանում է առանց դիվիդենտների։

#Germany
🇷🇺🇹🇷 Ռուսաստանը Անկարայում իր դեսպանատան միջոցով նախազգուշացնում է Թուրքիային Ուկրաինային զենք մատակարարելուց, եթե նա ցանկանում է պահպանել գործընկեր երկրի իր կարգավիճակը։ Օգոստոսի 20-ին այս թեման լրացուցիչ բարձրացրել է Ռուսաստսնի փոխարտգործնախարար Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանյա Բիլգիչի հետ հանդիպմանը։

Այնուամենայնիվ, Թուրքիան պաշտոնապես զենք չի մատակարարում Ուկրաինային։ Բոլոր մատակարարումներն իրականացվում են մասնավոր պաշտպանական ընկերությունների գործին:
Սա նման է Սերբիայի քաղաքականությանը, որտեղ մասնավոր սեկտորը զենք է վաճառում ցանկացածին, քանի դեռ հաճախորդը պատժամիջոցների ենթարկված երկրների ցանկում չէ։

⚔️ 🇹🇷 Թուրքական զենքի հիմնական ցանկը Ուկրաինայում և նրանց մատակարարման մեթոդների մասին։

Տվյալ ոլորտի թուրքական շատ ընկերություններ արդեն աշխատում էին ուկրաինական արդյունաբերության հետ նույնիսկ մինչև 2022 թվականի փետրվարը։

Օրինակ՝ երկու կորվետների համար պայմանագիրը, որը ներառում է «Հեթման Իվան Մասեպան», կնքվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։

Նման իրավիճակ է նաև Bayraktar TB2 ԱԹՍ-րի դեպքում, որոնց արտադրողը համագործակցել է ուկրաինական արդյունաբերության հետ։

Ինչ վերաբերում է զենքի այլ տեսակներին, ինչպիսիք են փոքր զենքերը, կասետային ռումբերը կամ հրթիռներն ու նրանց արձակողները, դրանք Ուկրաինան կարող է ձեռք բերել միջնորդավորված՝ արևմտյան երկրների որևէ ընկերություններից:

Պատերազմի սկզբնական փուլում Bayraktar TB2 ԱԹՍ-րը հայտնի դարձան Կիև տանող ճանապարհին ռուսական ավտոշարասյունների ռմբակոծմամբ, սակայն հաջորդ ամիսներին նրանց հետքն անհետացավ, քանի որ ուսները սովորեցին նրանց որսալ, ինչը զգալիորեն սահմանափակեց Bayraktar-ի օգտակարությունը առաջնագծում։

Շատ ավելի լավ լուծում է եղել ավելի փոքր և ավելի շատ ԱԹՍ-ի կիրառվումը, որոնք ավելի դժվար է հայտնաբերել թշնամու ռադարների համար:

Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը MALE (միջին բարձրության և երկարատևության) դասի խոշոր կառույցներ են, որոնք կարող են գործել 7,6 կմ բարձրության վրա և մինչև 27 ժամ տևողությամբ: Կախված օգտագործվող կառավարման կայանի տարբերակից՝ նրանց հեռահարությունը 150/300 կմ է, իսկ ծանրաբեռնվածությունը ներառում է դիտակետ՝ ցերեկային լույսի տեսախցիկով, ջերմային պատկերման տեսախցիկ և լազերային թիրախային լուսավորիչ կամ ռադար, ինչպես նաև չորս կոշտ կետերի վրա կախված ռումբեր: Դա ներառում է, օրինակ, թուրքական Roketsan ընկերության MAM-C և MAM-L ռումբերը՝ համապատասխանաբար 7 կգ եւ 22 կգ քաշով։

Մեկ այլ զենք, որը շատ ավելի խնդրահարույց է Ռուսաստանի համար, հակահրթիռային պաշտպանության համակարգերն են, որոնք հիմնված են TRLG-230 հրթիռների վրա։ Սրանք ըստ էության, M142 HIMARS համակարգի թուրքական անալոգն են։ Մարտական հիմնական միջոցներն են 230 մմ տրամաչափի TRG-230 հրթիռները, հեռահարությունը՝ մինչև 70 կմ և 42 կգ կշռող մարտագլխիկ, մոտավորապես ինչպես և ամերիկյան GMLRS-ի դեպքում, ուղեցույցը հիմնված է իներցիայի և արբանյակային նավիգացիայի վրա, որոնք ռուսները սովորել են խցանել, ինչը, հավանաբար, մեծացնում է շրջանաձև սխալը նշված 10 մետրից ավելի:

Այնուամենայնիվ, այս հրթիռի ավելի հետաքրքիր տարբերակը այն մարտագլխիկով է, որն ուղղված է արտացոլված լազերային ճառագայթին: Բայց այստեղ կան նաև թերություններ, այն է՝ թիրախը պետք է լուսավորվի լազերային ճառագայթով մինչև հարվածի պահը, օրինակ՝ օգտագործելով ԱԹՍ կամ ինքնաթիռ։ Սա նաև խնդրահարույց է, քանի որ բավականին շատ ռուսական ժամանակակից սպառազինության համակարգեր ունեն դետեկտորներ, որոնք հայտնաբերում են լազերային լույսը՝ զրոյացնելով հարվածի էֆեկտիվեւթյունը:
Բացի այդ, թուրքական Roketsan ընկերությունն առաջարկում է նաև TRG-300 հրթիռներ՝ 300 մմ տրամաչափով, հեռահարությունը հասցվել է մինչև 120 կմ և ծանր մարտագլխիկ՝ 105 կգ քաշով, կամ KHAN բալիստիկ հրթիռներ։
Վերջիններս արտահանման տարբերակում բնութագրվում են մինչև 280 կմ հեռահարությամբ և կրում են 470 կգ կշռող մարտագլխիկ, սակայն նման զինատեսակներ Ուկրաինայում չեն նկատվել։

Բացի այդ, Ուկրաինայում հայտնաբերվել են թուրքական Kirpi MRAP մեքենաներ, իսկ վերջերս առեղծվածային (անանուն արևմտյան) հաճախորդը պայմանագիր է կնքել KORKUT հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար՝ գերմանական Gepard-ի թուրքական անալոգները:

P.S. Լուսանկարում Ուկրաինային տրամադրված և հետագայում ռուսների կողմից գրավված և սեփական զորախմբերում օգտագործվող թուրքական KIPRI ամենագնացն է։

#Russia #Turkey #Ukraine
🇦🇲🇪🇺🇺🇸 Հաճախ կարելի է լսել, որ պատմության դասագրքերում խեղաթյուրվում է Հայոց պատմությունը, որն ի դեպ Հայաստանի գործող իշխանությունները վերանվանել են «Հայաստանի պատմություն»։

Բացի բազմաթիվ այլ խեղաթյուրումներից Հայաստանում այսօրվա դպրոցական պատմության նոր դասագրքերում նշվում է, որ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսական կայսրությանը 1828 թվականին։ Իրականում տարածքները միացվել են Ռուսական կայսրությանը ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների արդյունքներով, ինչը տեղի հայ բնակչության կողմից այդ ժամանակ գնահատվել է՝ իբրև ազատագրման թուրքական և պարսկական ազդեցություն, քանի որ մինչ այդ հայերը ապրում էին պարսկական և թուրքական լծի տակ։ Այս ամենի ամենահստակ ապացույցներն են ռուս-պարսկական պայմանագրերը՝ Գյուլիստան, 1813 թվական և Թուրքմենչայ, 1828 թվական։
Այդ տարածքներն իհարկե հայկական Հայրենիք էին, սակայն հայկական պետականություն այդ դարաշրջանում գոյություն չի ունեցել։

Պատմությունը վերաշարադրելու միջոցով ռուսաֆոբիա սերմանելը տարածված երևույթ է ԱՊՀ երկրներում, որտեղ այսպես կոչված «հասարակական կազմակերպությունները» խիտ տեղավորված են՝ ազդելով տեղի բնակչության մտքերի վրա և ձևավորելով արհեստական և ապակառուցողական ֆոբիաներ և ապազգային գաղափարախոսություն՝ ի օգուտ լիբերալ արժեհամակարգի։

ՀՀ կրթության և մշակույթի նախարարությունից ավելի ուշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասացին, որ վիճելի ձևակերպումը կհանվի։ Սակայն դժվար թե մեկ տերմինի հեռացումը կտրուկ փոխի դասագրքի բնույթը, որն արդեն հաստատված է դպրոցական ծրագրում։

👉 Փորձենք հասկանալ, թե ո՞վ է ֆինանսավորում Հայաստանի պատմության սկանդալային դասագրքի հեղինակներին։

☝️ Ինչպես պարզվեց, նոր դասագրքի հեղինակները կապված են ԵՄ կազմակերպությունների և Սորոսի հիմնադրամի հետ։

🔻Դասագիրքը գրելու դրամաշնորհ շահել էր «Մասնակցային դպրոց» հայկական հիմնադրամը, որը համագործակցում է գերմանական DVV International կազմակերպության հետ, որն իր հերթին ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Վերջինս ակտիվորեն գումար է ծախսում ԱՊՀ-ում նախագծերի վրա։
Ի դեպ, դեռև 2019 թվականին գերմանական ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի Համար» և «Ձախերը» խմբակցությունների համապատասխան հարցադրումներին ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարարությունը խոստովանել էր, որ նախատեսում է ներազդել Հայաստանի կրթական համակարգի վրա, որպիսի «աջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։ Ընդ որում, այդ ներազդեցությունն իրականացնելու նպատակով պահանջվող գումարները գերմանական գործադիր իշխանությունները պետական բյուջեից ստացել են՝ հիմնվելով 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա։ Այսինքն, առաջին հայացքից ի օգուտ հայերին ընդունած բանաձևը գործնականում Բեռլինի կողմից կիրառվել և շարունակում է կիրառվել հայ ազգի դեմ։

Արևելյան Հայաստանի «Ռուսաստանին բռնակցելու» մասին հատվածը գրել է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը, ով նաև հեղինակել է 7-րդ դասարանի Հայոց պատմության սկանդալային դասագիրքը, որտեղ հայկական աշխարհագրական անվանումները փոխարինվում են թուրքերենով։

«Պատմաբան» Հովհաննիսյանը դասավանդում է Երևանի Պետական համալսարանում, ինչպես նաև դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Հատկանշական է, ինչպես ԱՄՆ կառավարության կողմից հիմնադրված (Հայաստանի) Ամերիկյան համալսարանը, այնպես էլ Հայաստանի մայր բուհը՝ ԵՊՀ-ը, տարիներ շարունակ ստացել են Սորոսի «Բաց հասարակություն» ՀԿ-ի դրամաշնորհները:

🔻Ակնհայտ է և ինչ որ տեղ տրամաբանական, որ Ռուսաստանի դեմ պատերազմող և նրան ռազմավարական պարտության ուղղությամբ աշխատող արևմտյա հիմնադրամները չեն խնայում ֆինանսներտ հետխորհրդային երկրների մշակույթի և կրթության մեջ խեղաթյուրումները արմատացնելու և ազգերին սեփական պատմական արմատներից, ի շահ գլոբալ տնտեսական նպատակների, հեռացնելու համար։

Ներկա փուլում Արևմուտքի գերխնդիրն է հայ ազգին համոզել, որ.
1️⃣ Արցախը իրենը չէր, և նրա նախկին իշխանությունները այն ապօրինի գրավել էին։ Ամենալավ տարբերակը նա է, որ հայ ազգը, նամանավանդ երիտասարդ սերունդը, գիտակցի, որ այդ «զավթումը» տեղի էր ունեցել ռուսնորի օժանդակությանբ։ Ամենադաժանը նա է, որ այս գործընթացի մեջ ակտիվ ներգրավված են նաև Արցախում ծնված բաղզմաթից հայեր։
2️⃣ Ռուսաստանը Հայաստանի և հայ ազգի թշնամին է, ընդ որում, անգամներով ավելի վտանգավոր, քան Թուրքիան։

👉 Շարունակելի...

#Armenia #EU #Germany #USA
👍1
🇺🇸 🇨🇳 Չինաստանը «լուրջ մտահոգություն» է հայտնել ԱՄՆ միջուկային ռազմավարության զեկույցի վերաբերյալ։

👉 Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Swallow

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը խորապես անհանգստացած է այն տեղեկություններով, որ ԱՄՆ-ը մշակում է ռազմավարական միջուկային ծրագիր, որն արագորեն կընդլայնի ԱՄՆ միջուկային զինանոցի ֆինանսավորումը: Ըստ նախարարության խոսնակի.
ԱՄՆ-ը շահարկում է Չինաստանի միջուկային սպառնալիքը՝ արդարացնելու ռազմական գերակայության իր ցանկությունը։

🗞️ Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել խիստ գաղտնի ռազմավարական ծրագրին, որն ուղղված է Չինաստանի աճող միջուկային հնարավորություններին դիմակայելուն, ինչպես նաև ԱՄՆ-ին նախապատրաստել Չինաստանից, Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից բխող հնարավոր միջուկային սպառնալիքներին:

☝️ Չինաստանից իրական միջուկային սպառնալիքի հավանականությունը բարդ է գնահատել։ Այն կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ ռազմական հնարավորություններից, քաղաքական մտադրություններից և Պեկինի ռազմավարական շահերից։

Չինաստանն իսկապես մեծացնում է իր միջուկային ուժերը։ Ըստ որոշ գնահատականների՝ մինչև 2030 թվականը միջուկային զինանոցը կարող է գերազանցել 1000 մարտագլխիկները:

Պեկինը նաև մշակում է նոր հրթիռային համակարգեր և կատարելագործում նրանց տեղ հասցնման համակարգերը՝ որպես ազգային անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներից զսպելու իր ռազմավարության մաս:

Սակայն Չինաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկների քանակով հավասարություն չի փնտրում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ, և որ իր միջուկային քաղաքականությունն ուղղված է ագրեսիայի կանխմանը և ռազմավարական կայունության պահպանմանը։

☝️Ամեն դեպքում, պատմությունը ցույց է տալիս, որ Չինաստանը, ի տարբերություն մի շարք արևմտյան երկրների, ավանդաբար հավատարիմ է «նվազագույն զսպման» քաղաքականությանը և, մասամբ, դրա պատճառով, իր սեփական միջուկային ուժերի բացառապես պաշտպանական նպատակների մասին նրա պնդումները հավանական են թվում:

☝️Միացյալ Նահանգները, իրենց հերթին, Չինաստանի միջուկային կուտակումն ընկալում են, որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմավարական առավելությունների և կայունության սպառնալիք:

Այս ընկալումը կարող է կապված լինել ոչ միայն Չինաստանի միջուկային զինանոցի մեծության, այլև տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ազդեցությունն ընդլայնելու նրա ցանկության հետ՝ պոտենցիալ սպառնալով Վաշինգտոնի գլոբալ գերակայությանը:

Հետևաբար, գլոբալ մրցակցության պայմաններում Միացյալ Նահանգները կարող են դիտավորյալ չափազանցնել վտանգները, որպիսի հեշտությամբ հիմնավորել այլ երկրների հետ նոր ռազմական դաշինքների ամրապնդումը և հավելյալ միլիարդների վատնումը:

🤔 Բոլոր պարագաներում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության աճը մեծապես մեծացնում է ոչ միտումնավոր գլոբալ հակամարտության ռիսկը, որը կարող է վերաճել միջուկային առճակատման։ Եվ եթե սպառազինությունների մրցավազքը չդադարեցվի այս փուլում, ապա դա կարող է հանգեցնել համաշխարհային աղետի:

👉 Հետևե՛ք և բաժանորդագրվեք մեր ալիքին։
👍1
🇺🇲 Կամալա Հարիսի ելույթը 2024 թվականի Դեմոկրատների ազգային կոնվենցիայում։

👉Վերլուծություն մեր գործընկերների Swallow էջից։

Քամալա Հարրիսի ելույթը հիշեցնում էր 2016 թվականի Դեմոկրատների ազգային համագումարում հնչեցրած Հիլարի Քլինթոնի ելույթը, սակայն այն շատ ավելի թույլ էր իր բովանդակությամբ և համոզիչությամբ:

Հարրիսը սկսեց իր խոսքը երախտագիտություն հայտնելով իր ամուսնուն և նախագահ Բայդենին, բայց չբացատրեց, թե ինչպես է նա հայտնվել ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու ճանապարհին: Սա կարևոր կետ է, որը նա բաց թողեց, քանի որ ընտրողները պետք է հասկանան, թե ինչն է դրդում և մղում իրենց պոտենցիալ առաջնորդին:

Հարրիսն իր ելույթի ընթացքում մի քանի անգամ հակասեց ինքն իրեն։ Նախ, նա խոսեց այն ծանր պայմանների մասին, որոնցում ապրում էր իր ընտանիքը, և թե ինչպես են բարի մարդիկ օգնել իրենց՝ երբեմն ընտանիքի նման մտերիմ դառնալով նրանց համար: Սակայն հետո նա պնդում էր, որ մեծացել է միջին խավի ընտանիքում։ Սա տարակուսելի է, քանի որ, եթե նրա ընտանիքը պատկանում էր միջին խավին, ապա ինչպե՞ս կարող էր նա նման լուրջ դժվարություններ ունենալ։ Միջին դասը Ամերիկայում ընդհանուր առմամբ նշանակում է ունենալ բավարար եկամուտ՝ հարմարավետ և ինքնաբավ կյանքով ապրելու համար:

Նա անդրադարձավ նաև իր մայրիկին՝ նշելով նրա խորհրդի օրինակը, որ եթե օրենքները անհարմար են, պետք է փոխել, համոզիչ չի թվում։ Հարրիսն ասում է, որ այդ խոսքերը ոգեշնչել են իրեն դատախազ դառնալու համար: Ներգաղթյալի համար, ով անձամբ է զգացել բյուրոկրատական և սոցիալական դժվարություններ, նման հայտարարությունները կարող են պարտադրված և ոչ անկեղծ թվալ: Հարրիսը մեծացել է հարուստ ընտանիքում, որը նրան տվել է ապագա ուղին ընտրելու բոլոր հնարավորությունները։ Նրա փորձը՝ ներկայացնել իրեն որպես մեկը, ով գիտի, թե ինչ է դժվարության դեմ պայքարելը, կարող է թվալ որպես մանիպուլյացիա՝ ուղղված հասարակության համակրանքը գրավելուն:

Բացի այդ, նրա ելույթի զգալի մասը նվիրված էր Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Մոտ տասը րոպեի ընթացքում Հարրիսը բազմիցս մեղադրել է նրան երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրների համար։ Հատկապես հակասական էր նրա պնդումը, որ 2021 թվականի հունվարի 6-ին «զինված ցուցարարները ներխուժեցին Կապիտոլիում»։ Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. հայտնի է, որ ցուցարարները զինված չեն եղել, և կրակոցները սկսվել են անվտանգության կողմից։

Նրա ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հարրիսը մարդ է, ով պատրաստ է ամեն ինչի իր նպատակներին հասնելու համար, նույնիսկ եթե դա պահանջում է փաստերի խեղաթյուրում: Փոխնախագահի պաշտոնավարման ընթացքում անշարժ գույքի, տրանսպորտի և սննդի գները զգալիորեն աճել են: Սա անհանգստություն է առաջացնում. եթե նա դառնա նախագահ, երկրի տնտեսական վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ:

Այս համատեքստում, կորոնավիրուսային համաճարակը կարող է փոքր մարտահրավեր թվալ՝ համեմատած այն բանի հետ, ինչ Ամերիկան և աշխարհը կարող են ակնկալել նրա նախագահության ներքո:

👉 Կամալա Հարիսի ելույթի ձայնագրությունը կարելի է լսել այստեղ։
👍1
🇨🇳 Պեկինը պատրաստվում է Չինաստան-Աֆրիկա առաջիկա գագաթնաժողովին։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Չինաստան-Աֆրիկյան համագործակցության 2024 թվականի ֆորումի (FOCAC) գագաթնաժողովի բացմանը և հանդես կգա հիմնական ելույթով՝ ներկայացնելով Աֆրիկայի օգնության նոր փաթեթը:

Չինաստանի փոխարտգործնախարար Չեն Սյաոդոնգը ուրբաթ օրն ասել է, որ այժմ «ամենահարմար պահն է» Չինաստանի և Աֆրիկայի միջև համագործակցությունը խորացնելու համար։

Հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովից առաջ նա ասաց, որ հանդիպումը պետք է հարթակ լինի Գլոբալ Հարավի երկրների «ուժեղ ձայնը» արտահայտելու համար՝ համաշխարհային կառավարման բարեփոխումների համատեքստում:

«Չինաստանը և Աֆրիկյան երկրները կարևոր դեր են խաղում համաշխարհային հարավում: Աֆրիկան ապրում է վերածննդի շրջան՝ ակտիվորեն նպաստելով միասնությանը, ինքնակատարելագործմանը և ինտեգրմանը»

- ընդգծել է Չենը։

♦️ Չինաստանը, որպես Աֆրիկայի խոշորագույն առևտրային գործընկեր և ներդրումների զգալի աղբյուր, շարունակում է ամրապնդել իր դիրքերը մայրցամաքում:

#China #Africa
🇷🇺🇺🇦 Ուկրաինայում կարգելվի Ռուս Ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

Ուկրաինայի Գերագույն Ռադան օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս երկրում արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին:

Ուկրաինացիները գրեթե ամբողջությամբ ուղղափառ քրիստոնյաներ են, որոնց մեծ մասը մկրտվել է Ռուս Ուղղափառ եկեղեցում, քանի որ մինչ Կիևի «արևմտյան զարգացման ճանապարհի» մեկնարկը, ռուսներն ու ուկրաինացիները ունեին մեկ եկեղեցի, որը հիմնադրվել էր Կիևյան Ռուսիայում։

Փաստորեն Ռուս Ուղղափառ եկեղեցին կարգելվի Կիևում՝ իր «ծննդավայրում»։

🤔 🇦🇲 Այս ամենը կողքւից դիտելով կարելի է եզրակացնել, որ տեսանելի ապագայում նմանատիպ զարգացումներ կարող են տեղի ունենալ նաև Հայաստանում։ Դրա առաջին քայլը կլինի Հայաստանի հաջորդ Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի հեռացումը երկրի մայր օրենքից։

👉 Բ Ն Ա Գ Ի Ծ


#Russia #Ukraine #Armenia
🇩🇪 Լուսանկարում 2012 - 2018 թվականներին Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզություն) նախագահ, ներկայումս «Արժեքների Դաշինք» (Werte Union WU) քաղաքական ուժի ղեկավար, իրավաբան Հանս-Գեորգ Մասենն է (Hans-Georg Maaßen) աջակողմյան արմատական ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (Alternative für Deutschland AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելի (Alice Weidel) հետ։

Լուսանկարը հրապարակվել է օգոստոսի 23-ին Թյուրինգենում, որտեղ սեպտեմբերի 1-ին տեղի կոինենան երկրամասային խորհրդարանական ընտրությունները։

Վերջին հարցումների համաձայն AfD ունի 36%, WU 11%: Իսկ լիբերալ կուսակցությունները օր օրի կորցնում են իրենց դիրքերը։

#Germany #AfD #WerteUnion

👉 Բաժանորդագրվեք
Բ Ն Ա Գ Ի Ծ
👍2
🇰🇿🇷🇺 Հերթական Սու-30 կործանիչները Աստանայի համար։

Ղազախստանը ստացել է Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների հերթական խմբաքանակը՝ 6 միավոր։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն ղազախներն ունեն 30 Սու-30ՍՄ։

Նոր ինքնաթիռները կփոխարինեն շահագործումից հանված ՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչներին:

#Kazakhstan #Russia
🇷🇺🇲🇫 Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում դարձել է աղմկահարույց իրադարձություն, որը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը։

🗞️ Աղբյուրը՝ SWALLOW

Telegram-ի հիմնադիրը, որը հայտնի է օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու իր հանձնառությամբ, հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել են մոտ 900 միլիոն օգտատեր ունեցող Telegram հարթակի միջոցով անօրինական նյութեր տարածելու մեջ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Դուրովի, այլ նաև հենց մեսենջերի համար։

🤔 Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության փաստն ընդգծում է կառավարությունների կողմից տեխնոլոգիական ընկերությունների վրա աճող ճնշումը, որոնք պահանջում են վերահսկողություն տեղեկատվական հոսքերի և օգտատերերի տվյալների հասանելիության նկատմամբ:

♦️Telegram-ը վաղուց անհանգստության աղբյուր է հանդիսացել տարբեր պետությունների համար, հատկապես, քանի որ հարթակն օգտագործվում է ոչ միայն հաղորդակցության, այլև հանրային կարծիքի վրա ազդող բովանդակություն տարածելու համար:

Դուրովի շահերի պաշտպանության խնդիրն էլ ավելի է բարդանում՝ հաշվի առնելով մի քանի երկրների նրա քաղաքացիության առկայությունը։ Նա ունի առնվազն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների անձնագրեր, ինչը նրան տեսականորեն հնարավորություն է տալիս ընտրելու, թե որ պետությունն է պաշտպանելու իր իրավունքները։

Այնուամենայնիվ, այս բոլոր երկրներից հենց Ռուսաստանն է, որ կարող է ամենաարդյունավետը լինել Դուրովի շահերը պաշտպանելու հարցում՝ հաշվի առնելով նրա անցյալը և Մոսկվայի ներկայիս շահերը։

Մյուս կողմից, Ռուսաստանի ընտրությունը կարող է նաև մեծացնել լարվածությունը Արևմուտքի և Մոսկվայի միջև, հատկապես Ուկրաինայում և նրա շուրջ ռազմական գործողությունների, Ռուսաստանի դեմ շարունակվող պատժամիջոցների և քաղաքական տարաձայնությունների լույսի ներքո: Սա էլ ավելի է բարդացնում իրավիճակը և պոտենցիալ վտանգավոր Դուրովի համար, ով հայտնվել է միջազգային առճակատման կենտրոնում։

♦️Ամեն դեպքում, Պավել Դուրովի շուրջ ստեղծված իրավիճակը հեռահար հետևանքներ կունենա ինչպես իր, այնպես էլ Telegram հարթակի ու դրա օգտատերերի համար ամբողջ աշխարհում։
Բացի այդ, արեւմտյան քաղաքական գործիչները կօգտագործեն այս իրավիճակը իրենց քաղաքական շահերի համար։ Դրա վառ օրինակն է Իլոն Մասկի արձագանքը, ով արդեն մեղադրել է ոչ միայն Ֆրանսիային, այլև գրեթե ողջ լիբերալ Եվրամիությանը։

👉 Շարունակե՛ք հետևել մեզ։
🇨🇳🇺🇸 «BRICS» Չինական յուանով վճարումները 2,5%-ով գերազանցել են ԱՄՆ դոլարը։

Չինաստանը՝ «BRICS»-ի առանցքային անդամներից մեկը, ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը՝ միջազգային առևտրում չինական յուանը խթանելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը վերջերս բացահայտ խոստովանել է, որ արևմտյան պատժամիջոցներն օգնում են ամրապնդել պատժամիջոցների տակ գտնվող երկրների ազգային արժույթները և թուլացնել ԱՄՆ դոլարի դիրքերը։ Նրա խոսքով, հենց պատժամիջոցներն են դրդել «BRICS» երկրներին լրջորեն մտածել ապադոլարիզացիայի և միջազգային վճարումներում տեղական արժույթների օգտագործմանը անցնելու մասին։

Չինաստանն արդեն զգալի առաջընթաց է գրանցել այդ բնագավառում։ Օրինակ Ռուսաստանի հետ առևտրում սեփական յուանը գերազանցել է ԱՄՆ դոլարին: Սա մտահոգություն է ԱՄՆ-ում, քանի որ միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի հետագա կրճատումը կարող է խիստ բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության ամբողջ հատվածների վրա։

Սի Ցզինպինի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանին և այլ երկրներին համոզելու համար ընդունել յուանը որպես փոխանակման արժույթ: Կրեմլն իր հերթին վաղուց էր խոսում ազգային արժույթներին անցնելու կարևորության մասին։

Արդյունքում, Չինաստանի և Ռուսաստանի հետ առևտրի համարշատ զարգացող երկրներ արդեն օգտագործում են յուանը և ռուսական ռուբլին։

Այս իրադարձությունը կարող է լինել միաբևեռ աշխարհի վերջի սկիզբը, սակայն, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, դեռ պարզ չէ։ Երևի մենք սպասում ենք բազմաբևեռ աշխարհի երեք-չորս ուժային կենտրոններով։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։

Մեր կողմից հիմեցնենք, որ օրեր առաջ «BRICS»-ին միանալու հայտ ներկայացրեց նաև Ադրբեջանը։ Իսկ դիտորդի կարգավիճակ ունի արդեն Իրանը։

Այս կազմակերպության շրջանակներում ապադոլարիզացիայի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս համաշխարհային տնտեսական լանդշաֆտի աստիճանական փոփոխություն: Չինաստանը ակտիվորեն քարոզում է յուանը որպես ԱՄՆ դոլարի այլընտրանք՝ օգտվելով պատժամիջոցների պատճառով ստեղծված քաղաքական ու տնտեսական պայմաններից։
Չինաստանի դիրքորոշումը, որին աջակցում են «BRICS»-ի մյուս անդամները, կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը միջազգային տնտեսությունում:

Սակայն դեռ վաղ է խոսել դոլարի ամբողջական հրաժարման կամ նոր երկբևեռ համակարգի ստեղծման մասին։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով են հաջողված «BRICS»-ի ապադոլարացման ջանքերը և ինչպես է դրան արձագանքում մնացած աշխարհը:

Հոդվածի ռուսերեն տարբերակն այստեղ։

👉 Բաժանորդագրվե՛ք
🇷🇺🇹🇷 Գործընկերության խորացում միջուկային էներգետիկայի ոլորտում։

Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան երկարաժամկետ ծառայությունների պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ՝ 60 տարի ժամկետով «Աքքույու» ատոմակայանի պահպանման և սպասարկման համար։
Այս մասին «Վեստնիկ Ատոմպրոմա» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ-Սերվիս»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Դմիտրի Պաշևիչը։

«Ռոսատոմ»-ի և Թուրքիայի միջև կնքված 60-ամյա պայմանագիրը կարևոր իրադարձություն է ինչպես Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ համակարգի զարգացման համար:

«Աքքույու» ԱԷԿ-ը Թուրքիայում առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է «Ռոսատոմ» ընկերության անմիջական մասնակցությամբ։ Նման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանը ոչ միայն շինարարություն է իրականացնում, այլև ստանձնում է կայանի երկարաժամկետ շահագործման ու պահպանման պատասխանատվությունը։
Սա ամրապնդում է ռուս-թուրքական համագործակցությունը էներգետիկ ոլորտում և խոսում է երկրների միջև վստահության բավականին բարձր մակարդակի մասին։

Սա նաև երաշխավորում է Ռոսատոմի կայուն եկամուտը երկարաժամյա կտրվածքով և ամրապնդում է նրա դիրքերը միջուկային էներգիայի միջազգային շուկայում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում։

Հիշենք, որ Մոսկվան հաջողությամբ զարգացնում է նաև Հունգարիայի հետ նման համագործակցությունը։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացմանը, ապա «Ակկույու» ատոմակայանի շահագործումը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ճանապարհ բացել էներգետիկ ոլորտում նոր համատեղ նախագծերի համար, ինչը ելնում է երկու կողմերի շահերից։
Դա կարող է նաև մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ միջուկային էներգիան ռազմավարական կարևոր արդյունաբերություն է:

🇺🇲🇦🇲 Այս համատեքստում անհեթեթ է թվում, որ Անկարան, լինելով հավաքական Արևմուտքի առանցքային գործընկերը և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամ, ատոմակայան է կառուցում Մոսկվայի հետ համագործակցությամբ, իսկ Երևանը՝ լինելով Մոսկվայի դաշնակիցը (համենայն դեպս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տասնյակ պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա) պատրաստվում է կառուցել ատոմակայան մինի ռեակտորներով՝ համագործակցելով Վաշինգտոնի հետ, որը դեռևս դրական փորձ չունի այս ոլորտում։

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակը SWALLOW էջում։

#Russia #Turkey
🇮🇷🇺🇲 Իրանի գերագույն առաջնորդը բացում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների դուռը, հայտնոմ է ամերիկյան APNEWS գործակալությունը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անցած երեքշաբթի օրը հայտարարել է, որ հնարավոր է վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ։ Նա նշել է, որ Իրանի քաղաքացիական կառավարությանը «ոչ մի վնաս» չկա իր «թշնամու» հետ համագործակցելուց՝ ենթադրելով հնարավոր երկխոսություն Վաշինգտոնի հետ։

Խամենեին նաև խիստ կարմիր գծեր է գծել ցանկացած բանակցությունների համար՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներին չի կարելի լիովին վստահել և հանձնարարել է նախագահ Մասուդ Պեզեշիանին զգուշությամբ կատարել քայլերը։
Ըստ էության նրա խոսքերն արտացոլում են 2015 թվականին միջուկային համաձայնագրի ստորագրման ժամանակ արված հայտարարությունները, երբ Թեհրանը համաձայնեց կրճատել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Անհասկանալի է մնում, թե նախագահ Պեզեշիանը որքանով կկարողանա մանևրել Մերձավոր Արևելքում առկա լարվածության ֆոնին, որը սրվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմով, և երբ ԱՄՆ-ը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Պատմական այս փուլում Վաշինգտոնը կարող է հայտնվել տհաճ երկընտրանքի առաջ. երկխոսության առաջաարկի մերժումը կարող է բացասական գնահատվել ոչ միայն ԱՄՆ որոշ դաշնակիցների կողմից, այլ նաև սեփական ընտրազանգվածի, որի ներկայացուցիչները պարբերաբար ցույցեր են կազմակերպում Իսրայելի ռազմական գործողությունների և այդ ամենին Սպիտակ Տան աջակցելուն դեմ։
Մյուս կողմից, համաձայնելով երկխոսությանը Վաշինգտոնի գործող վարչակազմին սպառնում է հրեական լոբբիստական խմբեր հետ հակադրումը, որից այս փուլում հիանալի կօգտվի Թրամփը։

Իրանը կարող է ձգտել վերսկսել բանակցությունները՝ մեղմելու տնտեսական պատժամիջոցները և բարելավելու իր միջազգային դիրքը:

Փոփոխվող գլոբալ ամխարհակարգի համատեքստում Իրանը կարող է ձգտել շահեկան դիրք ապահովել նոր գլոբալ կոնֆիգուրացիայի մեջ՝ օգտվելով անկայունության պահից ինչպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Բանակցությունների դռների բացումը կարող է Խամենեիի համար ներքին քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը ամրապնդելու միջոց լինել՝ պահպանելով հավասարակշռությունը բարեփոխիչների և պահպանողականների միջև:

Բացի այդ, Իրանը կարող է բանակցությունները դիտարկել որպես ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառնալիքները նվազագույնի հասցնելու միջոց՝ օգտագործելով դիվանագիտությունը՝ կանխելու ռազմական հակամարտությունը:

Ամեն դեպքում, այս բոլոր քայլերը վկայում են այն մասին, որ Իրանը պատրաստ է համաշխարհային տերությունների հետ փոխգործակցության նոր փուլի, որը կարող է էապես փոխել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզը։

#USA #Iran
🇷🇺🇮🇷 Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել։

Չնայած վերջին ժամանակների բոլոր շրջադարձներին, Իրանի ղեկավարների դեմ սանձարձակ հարձակումներին և Թեհրանին հրթիռային հարվածներին, Ուկրաինայի սանձարձակ ռազմական հարձակումը Ռուսաստանի Կուրսկի շրջանի վրա, որոնք բացահայտ խրախուսվում են Արևմուտքի կողմից, ընթանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ռուս-իրանական նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:

♦️Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների վերաբերյալ ներկայիս հիմնարար համաձայնագիրը կնքվել է դեռևս 2001 թվականին և արդիական մարտահրավերին արդյունավետ դիմակայելու համար հնացած է։ Ուստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիմքը հաստատող նոր հիմնարար համաձայնագրի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։

♦️Արդեն 2020 թվականին այս համաձայնագրի վերջին հինգ տարով երկարաձգման ժամանակ, Սիրիայում և այլնի հաջող համագործակցության ֆոնին, կողմերը նշել էին, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հասել են իրենց ամենաբարձր կետին վերջին տասնամյակների ընթացքում և պայմանավորվել էին մշակել նոր համաձայնագիր, մինչև գործող համաձայնագրի ժամկետի ավարտը, որպեսզի այն ժամանակին ստորագրվի և ներկայացվի խորհրդարանների վավերացմանը։ Իսկ վերջին չորս տարիների ընթացքում Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններն էլ ավելի են սերտացել ու ամրապնդվել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ոլորտներում։

♦️Իրանը վերջերս դարձավ Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) անդամ։ Թեհրանը անդամակցում է նաև BRICS կազմակերպությանը և ստորագրել է Եվրասիական Տնտեսական Միության միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
♦️Բացի վերը նշվածից ուկրաինական պատերազմի ներքո Մոսկվայի և Թեհրանի միջև գերակտիվ զարգանում է
Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։

🤔 Այս պահին բաց աղբյուրներում չկա բովանդակային տեղեկատվություն այն մասին, թե ինչ է ներառված համաձայնագրի տեքստում։ Պաշտոնապես նշվում է միայն, որ նոր համաձայնագիրը պաշտոնական մակարդակով կձևակերպի Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերության համապարփակ ռազմավարական բնույթը։

Համաձայնագիրը վերջնական տեսքի է բերվել այս տարվա հունիսին Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների կողմից։

Հավանաբար համաձայնագիրն արդեն ստորագրված կլիներ, եթե չլիներ մայիսին Իրանում նախագահական ուղղաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Այնուամենայնիվ, հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի առաջին հեռախոսազրույցի ժամանակ իրանցի գործընկերը հաստատեց, որ համապարփակ համագործակցության համաձայնագրի փաստաթղթերի պատրաստումն ավարտվել է, և Իրանը պատրաստ է ստորագրել այն BRICS-ի առաջիկա գագաթնաժողով, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանի Կազան քաղաքում։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի համար, եթե Հյուսիսային Կորեայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր հարաբերություններ հաստատեց և ամրապնդեց իր դիրքերը Հեռավոր Արևելքի տարածաշրջանում, ապա Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը պետք է ամրապնդի Մոսկվայի հարաբերությունները առանցքային պետության հետ, որը գտնվում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավային Ասիայի հանգույցում:

🇦🇲 Վերը նշվածը ամբողջությամբ պետք է հետաքրքրի Երևանին և դրդի նրան համապատասխան քայլերի, քանի որ ռուս-իրանական հարաբերությունների հետագա խորացումը ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի ազգային շահերի հետ։ Այն կարող է շոշափելի օգուտ բերել Հայաստանին, բայց կարող է նաև անդառնալի ծանր հետևանքներ թողնել հայկական պետականության վրա՝ կախված Երևանի դիրքորոշումից, գործողություններին և անգործությունից։

👉 Այս համատեքստում գերարդիական է թվում հայ-վրացական դաշինքի ձևավորման հարցն օրակարգ բերելը, որի մասին գրել էինք այստեղ։


=======================

#Iran #Russia #BRICS #SOC #Strategy #Armenia
🇺🇦🇩🇪 Կուրսկի ուրվականը Գերմանիայի կանցլերի գլխում

Շոլցը վստահեցնում է Զելենսկուն Ուկրաինայի հետ «անսասան համերաշխության» մասին, հայտնում է գերմանական «n-tv.de» գործունեությունը։

«Կանցլերը վերահաստատել է իր շարունակական և անսասան համերաշխությունն Ուկրաինայի հետ՝ ի դեմս Ռուսաստանի շարունակական ագրեսիայի», - շարունակում է գերմանական մամուլը:

Այսպիսով Բեռլինը վերահաստատում է իր գոհունակությունը նաև և առնվազն գերմանական զրահատեխնիկայի կիրառմամբ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական սանձարձակ ագրեսիայի վերաբերյալ։

Հենվելով տրամաբանության ընդհանուր կանոնների վրա կարելի է ենթադրել, որ աւյսօր Բեռլինում գործող վարչակազմը ցանկանում է տեսնել ռուսական Կուրսկը բռնազավթած վիճակում։

#Germany
🇺🇲🇺🇦 Ռուսաստանի վրա հնարավոր հրթիռային հարձակումների մասին։

2022 թվականին Ուկրաինայում հակամարտությունը սկսվելուց ի վեր, որն Արևմուտքի համար որակվում է, որպես ռուսական ներխուժում Ուկրաինա, իսկ ինքը՝ Ռուսաստանը՝ որպես Հատուկ ռազմական գործողություն, Միացյալ Նահանգները Կիևին զգալի, բայց սահմանափակ ռազմական օգնություն է տրամադրել: Վաշինգտոնը չի փոխանցում հեռահար հրթիռներ կամ ինքնաթիռներ՝ սահմանափակելով զենքի օգտագործումը՝ կանխելու համար ռազմաճակատի գծից հեռու գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու մտավախությունը, որն անկասկած էլ ավելի կսրի հակամարտությունը: Այդ դիրքորոշումը հակասությունների տեղիք է տալիս։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ուռճացնում է էսկալացիայի ռիսկը՝ Կիևին զրկելով կարևոր հնարավորություններից:

Սակայն խորը հարվածները, թեև դրանք կուժեղացնեին Ուկրաինայի մարտունակությունը, դժվար թե փոխեն պատերազմի ընթացքը։ Նման հարվածները պահանջում են համալիր համակարգում ցամաքային գործողությունների հետ, ինչը Կիևի համար կարծես թե բարդ մարտահրավեր է։

Օրինակ, ըստ ԱՄՆ ռազմական դոկտրինի՝ խորը հարվածները «ձևավորում են մարտադաշտը՝ ժամանակավորապես խաթարելով թշնամու հիմնական ճակատներին աջակցությունը և պայմաններ ստեղծելով հաջող հարձակման համար, նախքան հակառակորդը կվերականգնվի և պատասխան կտա:»

Սակայն նման ծրագիր գործնականում իրականացնելը չափազանց դժվար է։ 2023 թվականի ամառային հարձակումը ցույց տվեց, որ ուկրաինական ուժերը դեռ ի վիճակի չեն համակարգելու գործողությունները այդ մակարդակով։
Ավելի մեծ հեռահարության զենքերը միայն կբարդացնեն այս խնդիրը:

Ամեն դեպքում, պատմական փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ լայնածավալ ռմբակոծությունները հազվադեպ են հանգեցնում ակնկալվող արդյունքների։ Նախկինում ռազմավարական ռմբակոծությունների արշավները, ինչպես, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ 1999 թվականին Սերբիայում, հաճախ չեն կարողացել հասնել իրենց նպատակներին:

Ընթացիկ հակամարտությունում ուկրաինական խորը հարվածները կարող են էսկալացիա առաջացնել, բայց դժվար թե փոխեն պատերազմի հետագիծը։

🤔 Նմանատիպ հանրային վերլուծություններում գրեթե երբեք չի բացատրվում, թե ինչ է գործնականում նշանակում «թույլ տալ խոցել հակառակորդի խորքային թիրախները»։ Դա ինչ որ մի թույլտվություն չէ, որը տրվում է բանավոր կամ գրավոր որևէ քաղաքական կամ իրավական որոշմամբ։ Դա առաջին հերթին ակտիվ համագործակցություն է։
Միայն հրթիռներ տրամադրելը և կրակել «թույլ տալը» շատ քիչ է։

♦️Օրինակ, 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ միայն «Բայրաքթար» ԱԹՍ Բաքվին տրամադրելը բավարար չէր։ Մարտի դաշտում նրանց արդյունավետ կիրառման համար Թուրքիայից Ադրբեջան էին տեղափոխվել թուրքական օդուժի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք, գտնվելով մարտերի շփման գծի ադրբեջանական թիկունքում, կառավարում էին ԱԹՍ-րի գործողությունները։

Իսկ Ռուսաստանի այլ հատվածների ուղղությամբ հրթիռային խորքային հարվածները էլ ավելի բարդ են և պահանջում են նոր համակարգերի ներգրավում, քանզի Կիևին տրամադրված հրթիռներն արդեն կիրառվում են իրենց մաքսիմուվով։ Օրինակ Օդեսայից մինչև Ղրիմի կամուրջը արդեն իսկ 400 կմ հեռավորություն կա, որին հարվածները կառավարելու համար կիրառվում եմ ամերիկյան ռազմական հետախուզական ԱԹՍ-ներ Սև ծովի միջազգային ջրերի տարածքից։
Այս գործողությունները ճիշտ իրականելու համար միայն ունեցած զենքերը քիչ են։

Այդ զենքերին պետք է կառավարում դեպի թիրախ տիեզերքից կամ ռազմական օդուժի ներգրավմամբ։

Իսկ դա կարող է նշանակել, օրինակ ԱՄՆ ինքնաթիռները պետք է մտնեն առնվազն ուկրաինական օդային տարածք և այնտեղից կառավարեն հարվածները։ Կամ էլ, գտնվելով Ռուսաստանի վրա տիեզերքից իրականացնեն այդ գործողությունները, որը շատ բարդ է։ Բոլոր պարագաներում դա կորակվի ԱՄՆ ուղղակի ներգրավում պատերազմին։

Որոշումն իհարկե Վաշինգտոնինն է, իսկ մինչ այդ կարող եք ընթերցել տվյալ թեմային վերաբերող ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs կայքում հրապարակված վերլուծությունը։

#USA #Russia #Ukraine
1
🇺🇲🇪🇺🇷🇺 Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստում. ՆԱՏՕ-ի երկրներում հրետանու արտադրությունը շարունակում է աճել:

The German version of the article

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, General Dynamics-ը ավելացրել է 155 մմ պարկուճով արկերի արտադրությունը Պենսիլվանիա նահանգում գտնվող երեք գործարաններում՝ տարեկան 432.000 պարկուճ ընդհանուր արտադրությամբ:  Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը 400 միլիոն դոլար է հատկացրել GD's Scranton գործարանում երեք նոր հոսքագծեր կառուցելու համար:

Այս գործընթացում ներգրավված են եղել Ուկրաինայի բոլոր հիմնական կողմնակիցները:

Գերմանական «Rheinmetall Group» կոնցեռնը նախատեսում է 2024 թվականին արտադրել մոտ 700.000 հրետանու արկ, իսկ մինչև 2026 թվականը՝ տարեկան մեկ միլիոն արկ։  Այդ նպատակով ընկերությունը գործարաններ է ձեռք բերում Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում և Լիտվայում, ինչպես նաև ավելացնում է հզորությունը Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և Գերմանիայում:  Համեմատության համար՝ 2022 թվականին «Rheinmetall»-ն արտադրել էր ընդամենը 70.000 արկ։

Նորվեգական-ֆիննական «Nammo» ընկերությունը նույնպես մեծացնում է իր արտադրությունը։  2024 թվականի հուլիսին Նորվեգիայի պաշտպանական գործակալությունը պայմանագիր կնքեց նրա հետ՝ ֆինանսավորելու 155 մմ արկերի, 120 մմ հակատանկային հրթիռների և AMRAAM հրթիռների (NASAMS հակաօդային հրթիռներ) նոր արտադրական գծերի ֆինանսավորումը, որոնք շահագործման կհանձնվեն մինչև 2026 թվականը: Իսկ 2028 թվականից «Nammo»-ն կկարողանա արտադրել տարեկան մինչև 200.000 արկ, ինչը 20 անգամ գերազանցում է 2022 թվականի  մինչպատերազմյան թվականի արտադրությունը։

Ֆրանսիական զենք արտադրող «Nexter» ընկերությունը, որը «KNDS» կոնցեռնի դուստր ձեռնարկությունն է, նախատեսում է մինչև 2027 թվականն ավելացնել իր արտադրությունը տարեկան 50.000-ից մինչև 400.000 155 մմ  պարկուճի ական: Ընկերությունն արդեն ընդլայնել է իր աշխատանքային ժամերը՝ հասցնելով երեք հերթափոխի, այսինքն՝ շուրջօրյա։

Ամփոփելով կարելի է վկայել, որ վերոնշյալ ընկերությունները կկրկնապատկեն իրենց զինամթերքի արտադրությունը՝ տարեկան 814.000 հասնելով 2 միլիոն արկի։ Նախկինում Եվրոպայում 11 ընկերություններ միասին արտադրում էին տարեկան ընդամենը 400.000 արկ։

🤔Արտադրության ավելացման ծրագրերը ուղղակիորեն համընկնում են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հնարավոր պատերազմի սկսվելու մասին արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ ՆԱՏՕ-ի ռազմարդյունաբերական համալիրն արդեն զգալի ձեռքբերումներ է ունենում, և այդ միտումը դժվար թե դադարի:

🇦🇲🇦🇲🇦🇲☝️
Այս համատեքստում հանցավոր անփութություն, եթե ոչ դիտավորություն, կարելի է որակել Հայաստանի Հանրապետության ղեկավարության վարքագիծն առնվազն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգային քաղաքականության ոլորտներում։

👉 Նաև ընդդիմության առաջնորդներից հայ հասարակությունը իրավասու է ակնկալել առավել հստակ դիրքորոշում առնվազն արտաքին անվտանգային քաղաքականության հարցում։

Այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են, օրինակ, «բոլորի հետ հավասար հարաբերություններ» կամ «բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերից» և այլն ներկա իրավիճակում կարող են աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն հայոց պետականության, այլ նաև այնտեղ այսօր բնակվող շուրջ 3 մլն էթնիկ հայերի համար։

===============

#ԱՄՆ #ՆԱՏՕ #Ռուսաստան #Եվրոպա #Պատերազմ #Հայաստան #USA #NATO #Russia #Europa #War #Armenia
👍1
🇹🇼🇺🇸 🇨🇳 Թայվանը վերջերս զորավարժություններ է անցկացրել, որոնց ընթացքում արձակվել են ամերիկյան TOW (BGM-71) ամերիկյան տասնյոթ հրթիռ, սակայն դրանցից միայն յոթն են հաջողությամբ խոցել իրենց թիրախը:

Այս թույլ ճշգրտությունը մտավախություն է առաջացրել զինամթերքի ճշգրտության վերաբերյալ, հայտնում է Defense Post լրատվամիջոցը։

Չինաստանի մաս կազմող այս ինքնահռչակ երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ քննարկում կանցկացնի ամերիկյան արտադրության հրթիռների ցածր արդյունավետության վերաբերյալ:

Թայվանն ԱՄՆ-ից պատվիրել է 1700 նմանատիպ հրթիռ, որոնք նախատեսվում է մատակարարել մինչև տարեվերջ։

#Taiwan #USA #China
🇹🇷 Թուրքական հիմնական բանակները և նրանց պատասխանատվության տարածքները։

Կարմիրով նշված տարածքը թուրքական բանակի կառավարման կենտրոնն է։ Գլխավոր շտաբը գտնվում է Անկարայում։

1-ին բանակն ընդդեմ Բալկանների սպառնալիքների

2-րդ բանակն ընդդեմ սպառնալիքների։

Մերձավոր Արևելք 3-րդ բանակն ընդդեմ Արևելքի սպառնալիքների։

Էգեյան բանակը պաշտպանվում է Էգեյան ծովից եկող սպառնալիքներից։ Հյուսիսային Կիպրոսի զորքերը Էգեյան ծովի բանակի մաս են կազմում։

#Turkey
🇦🇲 Հայ ազգային ընդհանուր մարտահրավերի մասին

Ընդհանուր և բազմազգ պետության փլուզումից և սեփական, ֆորմալ առումով ազգային, անկախություն ձեռք բերելուց հետո, ավելի քան 30 տարի, մեր լիբերալներն ու կեղծ ազգայնականները սիստեմատիկ կերպով ժողովրդին վերածեցին «մուտանտների», որոնց համար նյութական բարեկեցությունը և ուրիշների նկատմամբ իշխանությունը դարձան հիմնական արժեքներ. «դու ամենալավն ես, ամենախելացին ես, ամենագեղեցիկն ես, և դու արժանի ես ավելի լավին, քան դու ունես» կարգախոսներով արմատավորվում էր այսպես կոչված անհատականությունը՝ անսահման էգոն։ Իսկ հասարակական-քաղաքական կյանքում ձևավորում էր անհատի կուռքը առանց բարոյական գաղափարական հենքի՝ լևոնականներից մինչև այսօրվա նիկոլականներ։

Նոր կառավարման այս մեթոդը հանգեցրեց ոչ թե նոր կարողությունների զարգացման, այլ եղածների կորստի: Այն ամենը, ինչ մնացել էր ընդհանուր միութենական պետությունից, գողացկողոպտվեց «լիբերալ սեփականաշնորհման» շղարշի ներքո։ Բիզնեսում ձևավորվեց կայուն հանցավոր համակարգ, որը սկսեց սինխրոն համագործակցել պետական և քաղաքական համակարգի հետ՝ հանուն ազգի և պետության «բարեկեծության և ժողովրդավարության կայուն զարգացման:»

Նման կառավարման շարունակականությունը ապահովելու նպատակով «ականացվեսց» նաև կրթական համակարգը: Ծնողների դիրքը չարաշահելով, կաշառքներ բաժանելով կիսագրագետ կամ առհասարակ անգրագետ բարոյական արժեհամակարգից զուրկ դիպլոմավորված երիտասարդ կադրերը եկան փոխարինելու «նախկին խորհրդային հետադիմական» սերնդին, որպիսի «պահեն և զարգացնեն» անկախության տարիների «հաղթանակները և ձեռքբերեւմները:»

Իրականում հասարակությունը աստիճանաբար «մահացան» խիղճը, բանականությունը, ճաշակը, խոսքի արժեքը, տրամաբանությունը, մշակութային կոդերը, արժանապատվությունը, քաղաքավարությունը, անձնազոհությունը, սերը, երկխոսության և բարեկամության կարողությունը և այլն:
Մարդկային որակներն մարեցին, իրենց տեղը զիջելով պաթոսին, ստին ու կեղծավորությանը, որպես նպատակներին հասնելու միջոց։

Ազգի բռնի այլասերման այս ռազմավարության պատասխանատուների ընտրած ճանապարհը բավականին հստակ ցույց է տալիս, թե ինչ ուժեր են եղել այս ամենին հասնելու համար ամբողջ ընթացքում կուլիսներում։

2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո մեր հասարակությունը պետք է որ գիտակցեր, որ նման կառավարման և կրթության արդյունքում հայտնվել է անդունդի եզրին։ Եկել է վերջապես «արթնանալու» պահը՝ պետք է արմատապես փոխել պետություն կառուցելու և նրա վարած քաղաքականության տրամաբանությունը։

Սակայն դրա փոխարեն հասարակությունը շարունակեց մեղավորներ փնտրել իր անցյալում և դրսում՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էր նախկինում, եթե ոչ ավելի անբարո և նյութապաշտ։

Հիմա, հատկապես 2022 թվականից սկսած համաշխարհային իրադարձություններից հետո, մեր ազգը հավանաբար ունի իր վերջին հնարավորությունը, փրկության իր վերջին «պատմական պատուհանը»։
Սա հավանաբար վերջին հնարավորություն է ինչ-որ կերպ շտկելու իրավիճակը և փրկելու այն, ինչ դեռ կարելի է փրկել։

Եթե հիմա փոփոխություններ սկսվեն, ապա հնարավորություն կա պահպանել մեր գոյությունը որպես ազգ՝ սեփական Հայրենիքով։

Ընտրությունը քոնն է, հայ ազգ։

P.S. Վաղը (վերը նշվածների ձեռքերով կորսված) Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 33-րդ ամյակն է։

👉 Շարունակելի…

#Հայաստան #Армения #Armenia
👍1