⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
212 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
🇷🇺 Կուրսկի ուղղությամբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների և Կալինինգրադի վրա հարձակման մասին։

👉 Թեմայի սկիզբն այստեղ

Ուկրաինական
Գլխավոր Շտաբի աղբյուրները հայտնում են, որ Կուրսկի շրջանում նոր առաջնագիծը կազմում է գրեթե 130 կմ, մինչդեռ Կիևի զինվորականները պետք է ողջ պարագիծը վերահսկեն սեփական կենդանի ուժի հաշվին, քանի որ պաշտպանական կառույցներ ընդհանրապես չկան։ Այժմ ԳԲ պետ գեներալ Սիրսկին ստիպված է ավելի ու ավելի շատ նոր ռեզերվներ ուղարկել Կուրսկ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից նոր տարածքների նկատմամբ վերասկողությունը և ստորաբաժանումների մատակարարումն ապահովելու նպատակով։

Այդ ընթացքում ռուսական կողմը ուկրաինական ստորաբաժանումների դեմ օգտագործում է ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ Նման իրավիճակի հետագա շարունակման պարագայում ուկրաինական զորքը ունենալու է աննախադեպ կորուստներ, առաջին հերթին անձնակազմի շարքերում։
Ընդ որում, ուկրաինական զորքերի համար իրավիճակը չի լավանա նաև նոր տարածքներ գրավելու պարագայում, քանզի դրանով իսկ էլ ավելի կընդլայնվի ռազմաճակատը։

☝️ Վերլուծելով հրապարակված տեղեկությունը կարելի է եզրահանգել, որ մոտ ապագայում ռուսական տարածքներում թիրախներ խոցելու նպատակով ուկրաինական կողմը կիրառվելու է F-16 բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներ։

Պատերազմական գործողությունները շարունակվելու են այն սցենարով, որպիսի սադրեն Ռուսաստանին էլ ավելի դաժան քայլերի և դրանով իսկ զրոյացնեն պայմանական ասած «մեկ օրում» պատերազմը դադարեցնելու Թրամփի խոստումը, եթե վերջինս հաջողվի այս տարի վերընտրվել։

Կուրսկի վրա հարձակման համատեքստում հարց է առաջանում, թե երբ են «ուկրաինական» (իրականում ՆԱՏՕ հատուկ ջոկատայինները) զորքերը Լեհաստանի տարածքից հարձակվելու ռուսական Կալինինգրադի վրա։

Այստեղ կարևոր է ևս մեկ անգամ կրկնեկ, ոչ թե հարձակվելու են, թե ոչ, այլ երբ են հարձակվելու:

Շարունակելի...

#Ռուսաստան #ՆԱՏՕ
🇷🇺 «Օդ-օդ» դասի Ռուսական միջուկային հրթիռների ներուժը և գործնականում նրանց հնարավոր նպատակը

♦️Մեկնաբանություն

Ռուսաստանում ավարտվեցին «ոչ ռազմավարական միջուկային զենքի» կիրառման ռազմական վարժանքների երրորդ փուլը, որի ընթացքում Ռուսաստանը ՄիԳ -31 կործանիչները համալրում է միջուկային հրթիռներով։

Ռուսաստանի «ոչ ռազմավարական միջուկային ուժերի» վերջին զորավարժությունների ժամանակ ՄիԳ-31 ծանր կործանիչները համալրվել են միջուկային մարտագլխիկ հրթիռներով։ Այնուամենայնիվ, այս մանևրների նպատակները մի շարք ուժային կենտրոնների համար մնում են անհասկանալի:

Խոսքը «Vympel» R-33 հեռահար հրթիռների մասին է, որոնք նախատեսված են թշնամու օդային թիրախներին խոցելու համար։ Այս հրթիռների նախագծումը սկսվել է Խորհրդային Միությունում, և դրանք դարձել են ծանր կործանիչների հիմնական զենքերը (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման ՝ AA-9 AMOS): R-33-ները նախագծված են ոչնչացնելու բարձր արագությամբ թիրախները, ինչպիսիք են ամերիկյան B-1 գերձայնային ռմբակոծիչը կամ SR-71 Blackbird հետախուզական ինքնաթիռը:

Որոշ պարագաներում այս հրթիռները կարող են համալրվել միջուկային մարտագլխիկով, որը կարող է խոցել մի քանի թիրախ միաժամանակ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երրորդ փուլում, հարավային և կենտրոնական ռազմական շրջանների հրթիռային ստորաբաժանումների զինվորականները, ինչպես նաև ռուսական օդատիեզերական ուժերի ավիացիոն ստորաբաժանումները վարժանքներ են իրականացրել վերը նշված հրթիռների կիրառմամբ։

🤔 Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե արդյոք միջուկային հրթիռներն իրականում օգտագործվել են զորավարժություններում:

Սառը պատերազմի սկզբում ծագել է միջուկային մարտագլխիկներով օդ-օդ հրթիռներ օգտագործելու գաղափարը հակառակորդի ռմբակոծիչների մոտեցող խմբերը ոչնչացնելու համար էր։

🇺🇲 Ի պատասխան այս սպառնալիքի ՝ ԱՄՆ-ը մշակեց Douglas MB-1 (հետագայում՝ AIR-2 Genie) չկառավարվող հրթիռ՝ 1,5 կիլոտոնանոց հզորությամբ միջուկային մարտագլխիկով, որը կարող էին տեղադրվել F-89 Fighters Scorpion, F-101 Voodoo և F-106 Delta Dart կործանիչների վրա: Այս հրթիռները հանվեցին ծառայությունից 1980-ականների կեսերին։ Մեկ այլ մոդել էր AIM-26A Falcon կառավարվող հրթիռը, որն ուներ ավելի քիչ հզոր միջուկային մարտագլխիկ (250 տոննա տրոտիլ) և օգտագործվում էր F-102 Delta Dagger Fighters վրա: Թեև մոտ 40 տարի առաջ Միացյալ Նահանգները հրաժարվեց «օդ-օդ» միջուկային զենքի հայեցակարգից, նման հրթիռները շարունակում են մնալ ռուսական զինանոցի մաս:

Պարզ չէ՝ արժե՞ վերջին մանևրները դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դեմ սպառնացող ժեստ, թե՞ դա պարզապես հնարավորությունների ցուցադրում էր։ Նման հրթիռների գործնական նպատակի հարցը նույնպես բաց է մնում։ Հնարավոր է, որ նման հրթիռների առաջադրանքներից մեկը կայանա տիեզերական տարածության մեջ թիրախներ խոցելը, եթե ինքնակառավարվող միջոցները խախտվեն հակառակորդի էլեկտրոնային հակաքայլերի միջոցով:

#Ռուսաստան, #ԱՄՆ
👍1
🇦🇲🇬🇪 Հայկական և վրացական ընդդիմությունների նմանության տարրերի մասին թեև, իհարկե, տարբերությունները շատ են:

Վրաստանում «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը լքած քաղաքական գործիչները, ստեղծում են նոր քաղաքական կազմակերպություն, որը կկոչվի «Ֆեդերալիստներ»:

Նոր կուսակցության առաջնորդներից Թամար Չերգոլեիշվիլիի խոսքով՝ կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերին, և հենց այդ ժամանակ էլ հանրությունը կիմանա, թե ինչպես է նա մտադիր մասնակցել ընտրություններին։

Իհարկե, որքան շատ լինեն ընդդիմադիր կուսակցությունները՝ լավն ու տարբերը, այնքան նրանցից յուրաքանչյուրը քիչ ձայն կհավաքի։

Չնայած Արևմուտքի զգալի ֆինանսական աջակցությանը, վրացական ընդդիմությունը ցույց է տալիս իշխանության իրական այլընտրանք դառնալու լիակատար անկարողություն, քանի որ իշխանության ծարավը խանգարում է նրան միավորվել և հասնել այդ նպատակին։

☝️Ուշադրություն դարձրեք նոր կուսակցության անվանը՝ «Ֆեդերալիստներ» և կարդացեք օրեր առաջ հրապարակված մեր հոդվածը՝ առաջարկը։

👉 Իսկ ռուսերեն տարբերակը Swallow էջում

➡️ Շարունակելի...

#Georgia #Armenia
🇩🇪 Գերմանիայի Դաշնային Վարչական դատարանի որոշումը կարող է ազդել Գերմանիայում կայանալիք ընտրությունների արդյունքների վրա՝ իշխող կուսակցությունը վտանգում է կորցնել ընտրողների աջակցությունը, իսկ ընդդիմությունը, ընդհակառակը, կարող է լրացուցիչ խթան ստանալ։

Օգոստոսի 14ին Դաշնային Վարչական դատարանը մասնակիորեն հանեց «Compact» ամսագրի վրա Ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆայզերի սահմանած արգելքը՝ թույլ տալով ամսագրին շարունակել հրատարակությունը՝ մինչև գործի վերջնական որոշումը։
Գերմանական իշխանությունները ամսագիրը գնահատում են՝ իբրև խիստ ռուսամետ և ծայրահեղական։

Դատավորները լուրջ կասկածներ հայտնեցին, որ «Compact» ամսագրում հրապարակված հոդվածներն իրականում խախտում են խոսքի և մամուլի ազատությունը, ինչպես նշված է Գերմանական Հիմնական օրենքում: Նրանց կարծիքով՝ հոդվածների բովանդակությունը այնպիսի վտանգ չի ներկայացնում, որը կարող է հիմնավորել ամբողջական արգելքը՝ հաշվի առնելով համաչափության սկզբունքը։

👉 Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Գերմանիայի ՆԳ նախարարի հրամանով ոստիկանությունը «դիմակ շոուի» տիպի խուզարկություններ է իրականացրել ընդդիմադիր այս թերթի մի շարք լրագրողների գրասենյակներում և բնակարաններում՝ փաստացի դադարեցնելով նրա գործունեությունը։ Գերմանական ոստիկանության այս մոտեցումը շատերի մոտ վրդովմունքի ալիք է առաջացրել։

#Germany #Deutschland
👍2
🇷🇺Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ուկրաինայի ներխուժման հնարավոր հետևանքներն ու նպատակները։

«Թեհրանից Կուրս» թեմատիկ շարքից։ Նախորդն այստեղ։

🔻Այս քայլը անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության հետագա սրմանը և մարտական ​​գոտու ընդլայնմանը։ Ռուսաստանը կարող է ուկրաինական տարածքում ավելացնել նոր տեսակի զենքերի կիրառումը կամ նույնիսկ հարձակումներ կատարել Ուկրաինայի համար ծայրահեղ ռազմավարական ենթակառուցվածքների վրա:

🔻Երկրորդ՝ նման ներխուժումը կարող է էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա։  Այստեղ կարևոր դեր է խաղում հոգեբանական գործոնը, որը բնակչության և զինվորականների մոտ կարող է տպավորություն առաջացնել, որ երկիրը խոցելի է, ինչը կարող է թուլացնել Ռուսաստանը բարոյահոգեբանական տեսակետից և, ընդհակառակը, հասարակությանը համախմբել կառավարության շուրջ, որն այս միջադեպը կօգտագործի որպես արտաքին սպառնալիքի առկայության հաստատում:

Կրեմլը կարող է օգտագործել այս պահը իշխանության ուղղահայաց ամրապնդման, ռեսուրսների մոբիլիզացման և հասարակությունը վերակառուցելու՝ նրա դիմադրողականությունը բարձրացնելու համար։

🔻Հարկ է նշել, որ մինչ այս հարձակումը «Ռուսաստանի նոր տարածքներում» ռազմական գործողությունները ռուսական բնակչության մեծամասնության կողմից ընկալվում էր՝ որպես «հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում», որտեղ բանալի բառը «Ուկրաինա» է, այսինքն՝ որպես ինչ-որ հեռավոր հակամարտություն, որը տեղի է ունենում երկրի սահմաններից դուրս:  Սակայն այժմ, երբ մարտերը տեղափոխվել են ռուսական տարածք, հակամարտության ընկալումը կփոխվի. «պատերազմը եկել է մեր տները»:

🔻Կուրսկի շրջանում միջազգայնորեն ճանաչված ռուսական տարածքի փաստացի օկուպացիայի դեպքում Մոսկվան ստիպված կլինի վերանայել իր ռազմավարությունը։ 2022 թվականի փետրվարին մեկնարկած «Հատուկ ռազմական  օպերացիան» կարող է վերաճել լիարժեք պատերազմի՝ համապատասխան հետևանքներով ոչ միայն պատերազմող կողմերի, այլև նրանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են հակամարտությունը, առաջին հերթին՝ Եվրամիության երկրների համար։

🔻Այսպիսով, կա բարձր  հավանականություն, որ հակամարտությունն ավելի կընդլայնվի Ուկրաինայի և Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչը կարող է ազդել տարածաշրջանի այլ երկրների վրա և նույնիսկ հանգեցնել ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ներքաշմանը: 

☝️Այս համատեքստում Ուկրաինան գործնականում կորցնելու ոչինչ չունի։ Ավելին, մարտական ​​գոտու ընդլայնումը կարող է որոշակի օգուտներ բերել պաշտոնական Կիևի վերնախավին։

👉 Շարունակելի...

#Russia #Ukraine #USA #NATO #Britain #War
🇷🇺 Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ուկրաինայի ներխուժման հնարավոր հետևանքներն ու նպատակները։

Մաս երկրորդ

👉 Սկիզբն այստեղ

♦️Այստեղ արժե ուշադրություն դարձնել օրերս բրիտանական BBC News-ի նշած կարևոր նրբերանգին՝ «Ռուսաստանի կարմիր գծերը» և ռուսական տարածքների անձեռնմխելիության հնարավոր «բլեֆը»։

Այս համատեքստում ուկրաինական Կուրսկի օպերացիան, որը բարձր հավանականությամբ նախապատրաստվել է ՆԱՏՕ-ի որոշ երկրների մասնակցությամբ, կարող է դիտվել որպես «վարժություն հողի վրա» ավելի մեծ գործողություններից առաջ, ինչպիսիք են Լեհաստանից Կալինինգրադի հնարավոր հարձակումը, Ֆինլանդիայից Կարելիայի ուղղությամբ, կամ Ղազախստանի տարածքից Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների «ազատագրման» գործողությունները։

👉 Ի դեպ, այս նպատակով երկար տարիներ է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում, որտեղ Վրաստանն ու Հայաստանը «անջատվում են» Ռուսաստանից։
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքականության համար իրենց բոլոր բացասական հետևանքներով, Ղազախստանում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու ավելի լայն գործողության մաս են կազմում։ Ղազախստանում քաոսի մթնոլորտ ստեղծելուց հետո համապատասխան գրոհայինները կարող են ներխուժել ռուսական տարածք։
Այս տեսական վտանգը Մոսկվան պարտավոր է արդեն իսկ այսօր լուրջ գնահատել, քանզի Ռուսաստան/Ղազախստան սահմանը անգամներով նվազ պաշտպանված է, քան Կուրսկի ուղղությունը։ Սակայն սա առանձին թեմա է, որին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք...


🔻Բացի վերը նշվածից, կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստան կարող է հանգեցնել Կիևին աջակցող երկրների դիրքորոշման կամ խաղաղության նախաձեռնությունների փոփոխության։
ՆԱՏՕ-ի երկրները և արևմտյան այլ երկրներ կարող են հայտնվել երկընտրանքի մեջ։ Այնուամենայնիվ, դատելով Վարշավայի, Բեռլինի, Լոնդոնի և այլ մայրաքաղաքների սկզբնական արձագանքից, նրանք կշարունակեն աջակցել, քանի որ խաղի կանոնները վաղուց հաստատվել են կոլեկտիվ Արևմուտքի առաջատար խաղացողների կողմից, և հակամարտության ընդլայնելու հավանական հետագա նպատակները նշվեցին վերևի պարբերականում։

🔻Այս համատեքստում դիվանագիտական և քաղաքական տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն կունենա «երրորդ երկրների»՝ Չինաստանի, Իրանի, Արաբական լիգայի անդամ, Գլոբալ հարավի և այլ երկրների արձագանքը։ Եթե անգամ հիմա ամպագոռգոռ հայտարարություններ չլինեն, դա չի նշանակում ապագայում արձագանքի բացակայություն։

♦️☝️Ընդհանուր առմամբ, ուկրաինական ներխուժման հետ կապված ռիսկերը չափազանց մեծ են, և դրա հետևանքները կարող են անկանխատեսելի և ճակատագրական լինել բոլոր կողմերի համար:
Թեև այս քայլի պոտենցիալ օգուտները կարող են գրավիչ թվալ, դրանք էկզիստենցիալ սպառնալիքներ են ներկայացնում տարածաշրջանային և գլոբալ կայունության համար ամբողջ Եվրասիական մայրցամաքում, ինչպես ասում են՝ «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»:

👉 Շարունակելի...

#Russia #Ukraine #USA #NATO
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇩🇪 Այսօր պայթեցվեցին գերմանական Գրաֆենրհայնֆելդ (Grafenrheinfeld) մոտ 100 մետր բարձրությամբ ատոմային էլեկտրակայանի աշտարակները, որոնք ծառայել էին երկրի տնտեսությանը գրեթե 30 տարի։

Գերմանիայի ատոմային էներգետիկան գնում է պատմություն։

#Germany
🇩🇪🇦🇲 «Այնտեղ, որտեղ սկսվում է ֆաշիզմը», կամ ընդդիմության դեմ պայքարում Բեռլինի և Երևանի մեթոդների նմանության մասին

Գերմանական «Spiegel» շաբաթաթերթը հավաքել է եռյակ՝ Դոնալդ Թրամփ, Մարին Լը Պեն և Բյորն Հյոկե (Թյուրինգիայի ընտրությունների գլխավոր աջակողմյան ընդդիմադիր թեկնածուն)։

Ընդդիմության դեմ պայքարի մղման ձեռնարկում, ընտրություններից առաջ հիմնական գաղափարները հետևյալն են՝
- հայտարարել համաճարակ և/կամ արտակարգ դրություն, կամ
- մեղադրել ընդդիմությանը ֆաշիզմի մեջ, կամ, ինչպես Հայաստանում է լայն կիրառվում՝ «ռևանշիստ» ու «Կրեմլի ագենտ» լինելու մեջ։

#Armenia #Germany
👍1
🇺🇸 «The Economist» պարբերականի շապիկին պատկերված է ամերիկյան դրոշից պատրաստված հնամաշ հովանոց, որը խորհրդանշում է Միացյալ Նահանգների՝ դաշնակիցներին պաշտպանելու ձախողումը։

Համաշխարհային աճող անկայունության և միջուկային մրցակցության վերածննդի պայմաններում Ամերիկան պետք է ի վիճակի լինել վստահեցնել իր դաշնակիցներին, որ կարող է ապահովել նրանց անվտանգությունը։

Ցավոք սրտի, դրա համար, ինչպես նշում է պարբերականը, Միացյալ Նահանգները, հավանաբար, ստիպված կլինեն ավելացնել զենքի արտադրությունը։

#USA #ԱՄՆ
👍1
🇩🇪 Գերմանիայի ռազմական ուժերը Նիգերից ամբողջովին դուրս կգան օգոստոսի վերջին։

Գերմանիայում Բունդեսվերի զինվորների տոնական ընդունելություն չի նախատեսվում։

Բեռլինը ժամանակին Փարիզի շահերից ելնելով մտավ այդ անիմաստ գործի մեջ, իսկ այժմ աֆրիկյան այս երկրից հեռանում է առանց դիվիդենտների։

#Germany
🇷🇺🇹🇷 Ռուսաստանը Անկարայում իր դեսպանատան միջոցով նախազգուշացնում է Թուրքիային Ուկրաինային զենք մատակարարելուց, եթե նա ցանկանում է պահպանել գործընկեր երկրի իր կարգավիճակը։ Օգոստոսի 20-ին այս թեման լրացուցիչ բարձրացրել է Ռուսաստսնի փոխարտգործնախարար Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Տանյա Բիլգիչի հետ հանդիպմանը։

Այնուամենայնիվ, Թուրքիան պաշտոնապես զենք չի մատակարարում Ուկրաինային։ Բոլոր մատակարարումներն իրականացվում են մասնավոր պաշտպանական ընկերությունների գործին:
Սա նման է Սերբիայի քաղաքականությանը, որտեղ մասնավոր սեկտորը զենք է վաճառում ցանկացածին, քանի դեռ հաճախորդը պատժամիջոցների ենթարկված երկրների ցանկում չէ։

⚔️ 🇹🇷 Թուրքական զենքի հիմնական ցանկը Ուկրաինայում և նրանց մատակարարման մեթոդների մասին։

Տվյալ ոլորտի թուրքական շատ ընկերություններ արդեն աշխատում էին ուկրաինական արդյունաբերության հետ նույնիսկ մինչև 2022 թվականի փետրվարը։

Օրինակ՝ երկու կորվետների համար պայմանագիրը, որը ներառում է «Հեթման Իվան Մասեպան», կնքվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։

Նման իրավիճակ է նաև Bayraktar TB2 ԱԹՍ-րի դեպքում, որոնց արտադրողը համագործակցել է ուկրաինական արդյունաբերության հետ։

Ինչ վերաբերում է զենքի այլ տեսակներին, ինչպիսիք են փոքր զենքերը, կասետային ռումբերը կամ հրթիռներն ու նրանց արձակողները, դրանք Ուկրաինան կարող է ձեռք բերել միջնորդավորված՝ արևմտյան երկրների որևէ ընկերություններից:

Պատերազմի սկզբնական փուլում Bayraktar TB2 ԱԹՍ-րը հայտնի դարձան Կիև տանող ճանապարհին ռուսական ավտոշարասյունների ռմբակոծմամբ, սակայն հաջորդ ամիսներին նրանց հետքն անհետացավ, քանի որ ուսները սովորեցին նրանց որսալ, ինչը զգալիորեն սահմանափակեց Bayraktar-ի օգտակարությունը առաջնագծում։

Շատ ավելի լավ լուծում է եղել ավելի փոքր և ավելի շատ ԱԹՍ-ի կիրառվումը, որոնք ավելի դժվար է հայտնաբերել թշնամու ռադարների համար:

Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը MALE (միջին բարձրության և երկարատևության) դասի խոշոր կառույցներ են, որոնք կարող են գործել 7,6 կմ բարձրության վրա և մինչև 27 ժամ տևողությամբ: Կախված օգտագործվող կառավարման կայանի տարբերակից՝ նրանց հեռահարությունը 150/300 կմ է, իսկ ծանրաբեռնվածությունը ներառում է դիտակետ՝ ցերեկային լույսի տեսախցիկով, ջերմային պատկերման տեսախցիկ և լազերային թիրախային լուսավորիչ կամ ռադար, ինչպես նաև չորս կոշտ կետերի վրա կախված ռումբեր: Դա ներառում է, օրինակ, թուրքական Roketsan ընկերության MAM-C և MAM-L ռումբերը՝ համապատասխանաբար 7 կգ եւ 22 կգ քաշով։

Մեկ այլ զենք, որը շատ ավելի խնդրահարույց է Ռուսաստանի համար, հակահրթիռային պաշտպանության համակարգերն են, որոնք հիմնված են TRLG-230 հրթիռների վրա։ Սրանք ըստ էության, M142 HIMARS համակարգի թուրքական անալոգն են։ Մարտական հիմնական միջոցներն են 230 մմ տրամաչափի TRG-230 հրթիռները, հեռահարությունը՝ մինչև 70 կմ և 42 կգ կշռող մարտագլխիկ, մոտավորապես ինչպես և ամերիկյան GMLRS-ի դեպքում, ուղեցույցը հիմնված է իներցիայի և արբանյակային նավիգացիայի վրա, որոնք ռուսները սովորել են խցանել, ինչը, հավանաբար, մեծացնում է շրջանաձև սխալը նշված 10 մետրից ավելի:

Այնուամենայնիվ, այս հրթիռի ավելի հետաքրքիր տարբերակը այն մարտագլխիկով է, որն ուղղված է արտացոլված լազերային ճառագայթին: Բայց այստեղ կան նաև թերություններ, այն է՝ թիրախը պետք է լուսավորվի լազերային ճառագայթով մինչև հարվածի պահը, օրինակ՝ օգտագործելով ԱԹՍ կամ ինքնաթիռ։ Սա նաև խնդրահարույց է, քանի որ բավականին շատ ռուսական ժամանակակից սպառազինության համակարգեր ունեն դետեկտորներ, որոնք հայտնաբերում են լազերային լույսը՝ զրոյացնելով հարվածի էֆեկտիվեւթյունը:
Բացի այդ, թուրքական Roketsan ընկերությունն առաջարկում է նաև TRG-300 հրթիռներ՝ 300 մմ տրամաչափով, հեռահարությունը հասցվել է մինչև 120 կմ և ծանր մարտագլխիկ՝ 105 կգ քաշով, կամ KHAN բալիստիկ հրթիռներ։
Վերջիններս արտահանման տարբերակում բնութագրվում են մինչև 280 կմ հեռահարությամբ և կրում են 470 կգ կշռող մարտագլխիկ, սակայն նման զինատեսակներ Ուկրաինայում չեն նկատվել։

Բացի այդ, Ուկրաինայում հայտնաբերվել են թուրքական Kirpi MRAP մեքենաներ, իսկ վերջերս առեղծվածային (անանուն արևմտյան) հաճախորդը պայմանագիր է կնքել KORKUT հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար՝ գերմանական Gepard-ի թուրքական անալոգները:

P.S. Լուսանկարում Ուկրաինային տրամադրված և հետագայում ռուսների կողմից գրավված և սեփական զորախմբերում օգտագործվող թուրքական KIPRI ամենագնացն է։

#Russia #Turkey #Ukraine
🇦🇲🇪🇺🇺🇸 Հաճախ կարելի է լսել, որ պատմության դասագրքերում խեղաթյուրվում է Հայոց պատմությունը, որն ի դեպ Հայաստանի գործող իշխանությունները վերանվանել են «Հայաստանի պատմություն»։

Բացի բազմաթիվ այլ խեղաթյուրումներից Հայաստանում այսօրվա դպրոցական պատմության նոր դասագրքերում նշվում է, որ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսական կայսրությանը 1828 թվականին։ Իրականում տարածքները միացվել են Ռուսական կայսրությանը ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների արդյունքներով, ինչը տեղի հայ բնակչության կողմից այդ ժամանակ գնահատվել է՝ իբրև ազատագրման թուրքական և պարսկական ազդեցություն, քանի որ մինչ այդ հայերը ապրում էին պարսկական և թուրքական լծի տակ։ Այս ամենի ամենահստակ ապացույցներն են ռուս-պարսկական պայմանագրերը՝ Գյուլիստան, 1813 թվական և Թուրքմենչայ, 1828 թվական։
Այդ տարածքներն իհարկե հայկական Հայրենիք էին, սակայն հայկական պետականություն այդ դարաշրջանում գոյություն չի ունեցել։

Պատմությունը վերաշարադրելու միջոցով ռուսաֆոբիա սերմանելը տարածված երևույթ է ԱՊՀ երկրներում, որտեղ այսպես կոչված «հասարակական կազմակերպությունները» խիտ տեղավորված են՝ ազդելով տեղի բնակչության մտքերի վրա և ձևավորելով արհեստական և ապակառուցողական ֆոբիաներ և ապազգային գաղափարախոսություն՝ ի օգուտ լիբերալ արժեհամակարգի։

ՀՀ կրթության և մշակույթի նախարարությունից ավելի ուշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասացին, որ վիճելի ձևակերպումը կհանվի։ Սակայն դժվար թե մեկ տերմինի հեռացումը կտրուկ փոխի դասագրքի բնույթը, որն արդեն հաստատված է դպրոցական ծրագրում։

👉 Փորձենք հասկանալ, թե ո՞վ է ֆինանսավորում Հայաստանի պատմության սկանդալային դասագրքի հեղինակներին։

☝️ Ինչպես պարզվեց, նոր դասագրքի հեղինակները կապված են ԵՄ կազմակերպությունների և Սորոսի հիմնադրամի հետ։

🔻Դասագիրքը գրելու դրամաշնորհ շահել էր «Մասնակցային դպրոց» հայկական հիմնադրամը, որը համագործակցում է գերմանական DVV International կազմակերպության հետ, որն իր հերթին ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Վերջինս ակտիվորեն գումար է ծախսում ԱՊՀ-ում նախագծերի վրա։
Ի դեպ, դեռև 2019 թվականին գերմանական ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի Համար» և «Ձախերը» խմբակցությունների համապատասխան հարցադրումներին ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարարությունը խոստովանել էր, որ նախատեսում է ներազդել Հայաստանի կրթական համակարգի վրա, որպիսի «աջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։ Ընդ որում, այդ ներազդեցությունն իրականացնելու նպատակով պահանջվող գումարները գերմանական գործադիր իշխանությունները պետական բյուջեից ստացել են՝ հիմնվելով 2016 թվականի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա։ Այսինքն, առաջին հայացքից ի օգուտ հայերին ընդունած բանաձևը գործնականում Բեռլինի կողմից կիրառվել և շարունակում է կիրառվել հայ ազգի դեմ։

Արևելյան Հայաստանի «Ռուսաստանին բռնակցելու» մասին հատվածը գրել է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը, ով նաև հեղինակել է 7-րդ դասարանի Հայոց պատմության սկանդալային դասագիրքը, որտեղ հայկական աշխարհագրական անվանումները փոխարինվում են թուրքերենով։

«Պատմաբան» Հովհաննիսյանը դասավանդում է Երևանի Պետական համալսարանում, ինչպես նաև դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։
Հատկանշական է, ինչպես ԱՄՆ կառավարության կողմից հիմնադրված (Հայաստանի) Ամերիկյան համալսարանը, այնպես էլ Հայաստանի մայր բուհը՝ ԵՊՀ-ը, տարիներ շարունակ ստացել են Սորոսի «Բաց հասարակություն» ՀԿ-ի դրամաշնորհները:

🔻Ակնհայտ է և ինչ որ տեղ տրամաբանական, որ Ռուսաստանի դեմ պատերազմող և նրան ռազմավարական պարտության ուղղությամբ աշխատող արևմտյա հիմնադրամները չեն խնայում ֆինանսներտ հետխորհրդային երկրների մշակույթի և կրթության մեջ խեղաթյուրումները արմատացնելու և ազգերին սեփական պատմական արմատներից, ի շահ գլոբալ տնտեսական նպատակների, հեռացնելու համար։

Ներկա փուլում Արևմուտքի գերխնդիրն է հայ ազգին համոզել, որ.
1️⃣ Արցախը իրենը չէր, և նրա նախկին իշխանությունները այն ապօրինի գրավել էին։ Ամենալավ տարբերակը նա է, որ հայ ազգը, նամանավանդ երիտասարդ սերունդը, գիտակցի, որ այդ «զավթումը» տեղի էր ունեցել ռուսնորի օժանդակությանբ։ Ամենադաժանը նա է, որ այս գործընթացի մեջ ակտիվ ներգրավված են նաև Արցախում ծնված բաղզմաթից հայեր։
2️⃣ Ռուսաստանը Հայաստանի և հայ ազգի թշնամին է, ընդ որում, անգամներով ավելի վտանգավոր, քան Թուրքիան։

👉 Շարունակելի...

#Armenia #EU #Germany #USA
👍1
🇺🇸 🇨🇳 Չինաստանը «լուրջ մտահոգություն» է հայտնել ԱՄՆ միջուկային ռազմավարության զեկույցի վերաբերյալ։

👉 Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Swallow

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը խորապես անհանգստացած է այն տեղեկություններով, որ ԱՄՆ-ը մշակում է ռազմավարական միջուկային ծրագիր, որն արագորեն կընդլայնի ԱՄՆ միջուկային զինանոցի ֆինանսավորումը: Ըստ նախարարության խոսնակի.
ԱՄՆ-ը շահարկում է Չինաստանի միջուկային սպառնալիքը՝ արդարացնելու ռազմական գերակայության իր ցանկությունը։

🗞️ Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել խիստ գաղտնի ռազմավարական ծրագրին, որն ուղղված է Չինաստանի աճող միջուկային հնարավորություններին դիմակայելուն, ինչպես նաև ԱՄՆ-ին նախապատրաստել Չինաստանից, Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից բխող հնարավոր միջուկային սպառնալիքներին:

☝️ Չինաստանից իրական միջուկային սպառնալիքի հավանականությունը բարդ է գնահատել։ Այն կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ ռազմական հնարավորություններից, քաղաքական մտադրություններից և Պեկինի ռազմավարական շահերից։

Չինաստանն իսկապես մեծացնում է իր միջուկային ուժերը։ Ըստ որոշ գնահատականների՝ մինչև 2030 թվականը միջուկային զինանոցը կարող է գերազանցել 1000 մարտագլխիկները:

Պեկինը նաև մշակում է նոր հրթիռային համակարգեր և կատարելագործում նրանց տեղ հասցնման համակարգերը՝ որպես ազգային անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներից զսպելու իր ռազմավարության մաս:

Սակայն Չինաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջուկային մարտագլխիկների քանակով հավասարություն չի փնտրում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ, և որ իր միջուկային քաղաքականությունն ուղղված է ագրեսիայի կանխմանը և ռազմավարական կայունության պահպանմանը։

☝️Ամեն դեպքում, պատմությունը ցույց է տալիս, որ Չինաստանը, ի տարբերություն մի շարք արևմտյան երկրների, ավանդաբար հավատարիմ է «նվազագույն զսպման» քաղաքականությանը և, մասամբ, դրա պատճառով, իր սեփական միջուկային ուժերի բացառապես պաշտպանական նպատակների մասին նրա պնդումները հավանական են թվում:

☝️Միացյալ Նահանգները, իրենց հերթին, Չինաստանի միջուկային կուտակումն ընկալում են, որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ռազմավարական առավելությունների և կայունության սպառնալիք:

Այս ընկալումը կարող է կապված լինել ոչ միայն Չինաստանի միջուկային զինանոցի մեծության, այլև տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ազդեցությունն ընդլայնելու նրա ցանկության հետ՝ պոտենցիալ սպառնալով Վաշինգտոնի գլոբալ գերակայությանը:

Հետևաբար, գլոբալ մրցակցության պայմաններում Միացյալ Նահանգները կարող են դիտավորյալ չափազանցնել վտանգները, որպիսի հեշտությամբ հիմնավորել այլ երկրների հետ նոր ռազմական դաշինքների ամրապնդումը և հավելյալ միլիարդների վատնումը:

🤔 Բոլոր պարագաներում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության աճը մեծապես մեծացնում է ոչ միտումնավոր գլոբալ հակամարտության ռիսկը, որը կարող է վերաճել միջուկային առճակատման։ Եվ եթե սպառազինությունների մրցավազքը չդադարեցվի այս փուլում, ապա դա կարող է հանգեցնել համաշխարհային աղետի:

👉 Հետևե՛ք և բաժանորդագրվեք մեր ալիքին։
👍1
🇺🇲 Կամալա Հարիսի ելույթը 2024 թվականի Դեմոկրատների ազգային կոնվենցիայում։

👉Վերլուծություն մեր գործընկերների Swallow էջից։

Քամալա Հարրիսի ելույթը հիշեցնում էր 2016 թվականի Դեմոկրատների ազգային համագումարում հնչեցրած Հիլարի Քլինթոնի ելույթը, սակայն այն շատ ավելի թույլ էր իր բովանդակությամբ և համոզիչությամբ:

Հարրիսը սկսեց իր խոսքը երախտագիտություն հայտնելով իր ամուսնուն և նախագահ Բայդենին, բայց չբացատրեց, թե ինչպես է նա հայտնվել ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու ճանապարհին: Սա կարևոր կետ է, որը նա բաց թողեց, քանի որ ընտրողները պետք է հասկանան, թե ինչն է դրդում և մղում իրենց պոտենցիալ առաջնորդին:

Հարրիսն իր ելույթի ընթացքում մի քանի անգամ հակասեց ինքն իրեն։ Նախ, նա խոսեց այն ծանր պայմանների մասին, որոնցում ապրում էր իր ընտանիքը, և թե ինչպես են բարի մարդիկ օգնել իրենց՝ երբեմն ընտանիքի նման մտերիմ դառնալով նրանց համար: Սակայն հետո նա պնդում էր, որ մեծացել է միջին խավի ընտանիքում։ Սա տարակուսելի է, քանի որ, եթե նրա ընտանիքը պատկանում էր միջին խավին, ապա ինչպե՞ս կարող էր նա նման լուրջ դժվարություններ ունենալ։ Միջին դասը Ամերիկայում ընդհանուր առմամբ նշանակում է ունենալ բավարար եկամուտ՝ հարմարավետ և ինքնաբավ կյանքով ապրելու համար:

Նա անդրադարձավ նաև իր մայրիկին՝ նշելով նրա խորհրդի օրինակը, որ եթե օրենքները անհարմար են, պետք է փոխել, համոզիչ չի թվում։ Հարրիսն ասում է, որ այդ խոսքերը ոգեշնչել են իրեն դատախազ դառնալու համար: Ներգաղթյալի համար, ով անձամբ է զգացել բյուրոկրատական և սոցիալական դժվարություններ, նման հայտարարությունները կարող են պարտադրված և ոչ անկեղծ թվալ: Հարրիսը մեծացել է հարուստ ընտանիքում, որը նրան տվել է ապագա ուղին ընտրելու բոլոր հնարավորությունները։ Նրա փորձը՝ ներկայացնել իրեն որպես մեկը, ով գիտի, թե ինչ է դժվարության դեմ պայքարելը, կարող է թվալ որպես մանիպուլյացիա՝ ուղղված հասարակության համակրանքը գրավելուն:

Բացի այդ, նրա ելույթի զգալի մասը նվիրված էր Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Մոտ տասը րոպեի ընթացքում Հարրիսը բազմիցս մեղադրել է նրան երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրների համար։ Հատկապես հակասական էր նրա պնդումը, որ 2021 թվականի հունվարի 6-ին «զինված ցուցարարները ներխուժեցին Կապիտոլիում»։ Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. հայտնի է, որ ցուցարարները զինված չեն եղել, և կրակոցները սկսվել են անվտանգության կողմից։

Նրա ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հարրիսը մարդ է, ով պատրաստ է ամեն ինչի իր նպատակներին հասնելու համար, նույնիսկ եթե դա պահանջում է փաստերի խեղաթյուրում: Փոխնախագահի պաշտոնավարման ընթացքում անշարժ գույքի, տրանսպորտի և սննդի գները զգալիորեն աճել են: Սա անհանգստություն է առաջացնում. եթե նա դառնա նախագահ, երկրի տնտեսական վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ:

Այս համատեքստում, կորոնավիրուսային համաճարակը կարող է փոքր մարտահրավեր թվալ՝ համեմատած այն բանի հետ, ինչ Ամերիկան և աշխարհը կարող են ակնկալել նրա նախագահության ներքո:

👉 Կամալա Հարիսի ելույթի ձայնագրությունը կարելի է լսել այստեղ։
👍1
🇨🇳 Պեկինը պատրաստվում է Չինաստան-Աֆրիկա առաջիկա գագաթնաժողովին։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Չինաստան-Աֆրիկյան համագործակցության 2024 թվականի ֆորումի (FOCAC) գագաթնաժողովի բացմանը և հանդես կգա հիմնական ելույթով՝ ներկայացնելով Աֆրիկայի օգնության նոր փաթեթը:

Չինաստանի փոխարտգործնախարար Չեն Սյաոդոնգը ուրբաթ օրն ասել է, որ այժմ «ամենահարմար պահն է» Չինաստանի և Աֆրիկայի միջև համագործակցությունը խորացնելու համար։

Հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովից առաջ նա ասաց, որ հանդիպումը պետք է հարթակ լինի Գլոբալ Հարավի երկրների «ուժեղ ձայնը» արտահայտելու համար՝ համաշխարհային կառավարման բարեփոխումների համատեքստում:

«Չինաստանը և Աֆրիկյան երկրները կարևոր դեր են խաղում համաշխարհային հարավում: Աֆրիկան ապրում է վերածննդի շրջան՝ ակտիվորեն նպաստելով միասնությանը, ինքնակատարելագործմանը և ինտեգրմանը»

- ընդգծել է Չենը։

♦️ Չինաստանը, որպես Աֆրիկայի խոշորագույն առևտրային գործընկեր և ներդրումների զգալի աղբյուր, շարունակում է ամրապնդել իր դիրքերը մայրցամաքում:

#China #Africa
🇷🇺🇺🇦 Ուկրաինայում կարգելվի Ռուս Ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

Ուկրաինայի Գերագույն Ռադան օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս երկրում արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին:

Ուկրաինացիները գրեթե ամբողջությամբ ուղղափառ քրիստոնյաներ են, որոնց մեծ մասը մկրտվել է Ռուս Ուղղափառ եկեղեցում, քանի որ մինչ Կիևի «արևմտյան զարգացման ճանապարհի» մեկնարկը, ռուսներն ու ուկրաինացիները ունեին մեկ եկեղեցի, որը հիմնադրվել էր Կիևյան Ռուսիայում։

Փաստորեն Ռուս Ուղղափառ եկեղեցին կարգելվի Կիևում՝ իր «ծննդավայրում»։

🤔 🇦🇲 Այս ամենը կողքւից դիտելով կարելի է եզրակացնել, որ տեսանելի ապագայում նմանատիպ զարգացումներ կարող են տեղի ունենալ նաև Հայաստանում։ Դրա առաջին քայլը կլինի Հայաստանի հաջորդ Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի հեռացումը երկրի մայր օրենքից։

👉 Բ Ն Ա Գ Ի Ծ


#Russia #Ukraine #Armenia
🇩🇪 Լուսանկարում 2012 - 2018 թվականներին Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզություն) նախագահ, ներկայումս «Արժեքների Դաշինք» (Werte Union WU) քաղաքական ուժի ղեկավար, իրավաբան Հանս-Գեորգ Մասենն է (Hans-Georg Maaßen) աջակողմյան արմատական ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (Alternative für Deutschland AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելի (Alice Weidel) հետ։

Լուսանկարը հրապարակվել է օգոստոսի 23-ին Թյուրինգենում, որտեղ սեպտեմբերի 1-ին տեղի կոինենան երկրամասային խորհրդարանական ընտրությունները։

Վերջին հարցումների համաձայն AfD ունի 36%, WU 11%: Իսկ լիբերալ կուսակցությունները օր օրի կորցնում են իրենց դիրքերը։

#Germany #AfD #WerteUnion

👉 Բաժանորդագրվեք
Բ Ն Ա Գ Ի Ծ
👍2
🇰🇿🇷🇺 Հերթական Սու-30 կործանիչները Աստանայի համար։

Ղազախստանը ստացել է Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների հերթական խմբաքանակը՝ 6 միավոր։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն ղազախներն ունեն 30 Սու-30ՍՄ։

Նոր ինքնաթիռները կփոխարինեն շահագործումից հանված ՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչներին:

#Kazakhstan #Russia
🇷🇺🇲🇫 Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում դարձել է աղմկահարույց իրադարձություն, որը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների և քաղաքական գործիչների ուշադրությունը։

🗞️ Աղբյուրը՝ SWALLOW

Telegram-ի հիմնադիրը, որը հայտնի է օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու իր հանձնառությամբ, հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրել են մոտ 900 միլիոն օգտատեր ունեցող Telegram հարթակի միջոցով անօրինական նյութեր տարածելու մեջ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն Դուրովի, այլ նաև հենց մեսենջերի համար։

🤔 Ֆրանսիայում Դուրովի ձերբակալության փաստն ընդգծում է կառավարությունների կողմից տեխնոլոգիական ընկերությունների վրա աճող ճնշումը, որոնք պահանջում են վերահսկողություն տեղեկատվական հոսքերի և օգտատերերի տվյալների հասանելիության նկատմամբ:

♦️Telegram-ը վաղուց անհանգստության աղբյուր է հանդիսացել տարբեր պետությունների համար, հատկապես, քանի որ հարթակն օգտագործվում է ոչ միայն հաղորդակցության, այլև հանրային կարծիքի վրա ազդող բովանդակություն տարածելու համար:

Դուրովի շահերի պաշտպանության խնդիրն էլ ավելի է բարդանում՝ հաշվի առնելով մի քանի երկրների նրա քաղաքացիության առկայությունը։ Նա ունի առնվազն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների անձնագրեր, ինչը նրան տեսականորեն հնարավորություն է տալիս ընտրելու, թե որ պետությունն է պաշտպանելու իր իրավունքները։

Այնուամենայնիվ, այս բոլոր երկրներից հենց Ռուսաստանն է, որ կարող է ամենաարդյունավետը լինել Դուրովի շահերը պաշտպանելու հարցում՝ հաշվի առնելով նրա անցյալը և Մոսկվայի ներկայիս շահերը։

Մյուս կողմից, Ռուսաստանի ընտրությունը կարող է նաև մեծացնել լարվածությունը Արևմուտքի և Մոսկվայի միջև, հատկապես Ուկրաինայում և նրա շուրջ ռազմական գործողությունների, Ռուսաստանի դեմ շարունակվող պատժամիջոցների և քաղաքական տարաձայնությունների լույսի ներքո: Սա էլ ավելի է բարդացնում իրավիճակը և պոտենցիալ վտանգավոր Դուրովի համար, ով հայտնվել է միջազգային առճակատման կենտրոնում։

♦️Ամեն դեպքում, Պավել Դուրովի շուրջ ստեղծված իրավիճակը հեռահար հետևանքներ կունենա ինչպես իր, այնպես էլ Telegram հարթակի ու դրա օգտատերերի համար ամբողջ աշխարհում։
Բացի այդ, արեւմտյան քաղաքական գործիչները կօգտագործեն այս իրավիճակը իրենց քաղաքական շահերի համար։ Դրա վառ օրինակն է Իլոն Մասկի արձագանքը, ով արդեն մեղադրել է ոչ միայն Ֆրանսիային, այլև գրեթե ողջ լիբերալ Եվրամիությանը։

👉 Շարունակե՛ք հետևել մեզ։
🇨🇳🇺🇸 «BRICS» Չինական յուանով վճարումները 2,5%-ով գերազանցել են ԱՄՆ դոլարը։

Չինաստանը՝ «BRICS»-ի առանցքային անդամներից մեկը, ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված իրավիճակը՝ միջազգային առևտրում չինական յուանը խթանելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը վերջերս բացահայտ խոստովանել է, որ արևմտյան պատժամիջոցներն օգնում են ամրապնդել պատժամիջոցների տակ գտնվող երկրների ազգային արժույթները և թուլացնել ԱՄՆ դոլարի դիրքերը։ Նրա խոսքով, հենց պատժամիջոցներն են դրդել «BRICS» երկրներին լրջորեն մտածել ապադոլարիզացիայի և միջազգային վճարումներում տեղական արժույթների օգտագործմանը անցնելու մասին։

Չինաստանն արդեն զգալի առաջընթաց է գրանցել այդ բնագավառում։ Օրինակ Ռուսաստանի հետ առևտրում սեփական յուանը գերազանցել է ԱՄՆ դոլարին: Սա մտահոգություն է ԱՄՆ-ում, քանի որ միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի հետագա կրճատումը կարող է խիստ բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության ամբողջ հատվածների վրա։

Սի Ցզինպինի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանին և այլ երկրներին համոզելու համար ընդունել յուանը որպես փոխանակման արժույթ: Կրեմլն իր հերթին վաղուց էր խոսում ազգային արժույթներին անցնելու կարևորության մասին։

Արդյունքում, Չինաստանի և Ռուսաստանի հետ առևտրի համարշատ զարգացող երկրներ արդեն օգտագործում են յուանը և ռուսական ռուբլին։

Այս իրադարձությունը կարող է լինել միաբևեռ աշխարհի վերջի սկիզբը, սակայն, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, դեռ պարզ չէ։ Երևի մենք սպասում ենք բազմաբևեռ աշխարհի երեք-չորս ուժային կենտրոններով։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։

Մեր կողմից հիմեցնենք, որ օրեր առաջ «BRICS»-ին միանալու հայտ ներկայացրեց նաև Ադրբեջանը։ Իսկ դիտորդի կարգավիճակ ունի արդեն Իրանը։

Այս կազմակերպության շրջանակներում ապադոլարիզացիայի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս համաշխարհային տնտեսական լանդշաֆտի աստիճանական փոփոխություն: Չինաստանը ակտիվորեն քարոզում է յուանը որպես ԱՄՆ դոլարի այլընտրանք՝ օգտվելով պատժամիջոցների պատճառով ստեղծված քաղաքական ու տնտեսական պայմաններից։
Չինաստանի դիրքորոշումը, որին աջակցում են «BRICS»-ի մյուս անդամները, կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը միջազգային տնտեսությունում:

Սակայն դեռ վաղ է խոսել դոլարի ամբողջական հրաժարման կամ նոր երկբևեռ համակարգի ստեղծման մասին։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով են հաջողված «BRICS»-ի ապադոլարացման ջանքերը և ինչպես է դրան արձագանքում մնացած աշխարհը:

Հոդվածի ռուսերեն տարբերակն այստեղ։

👉 Բաժանորդագրվե՛ք
🇷🇺🇹🇷 Գործընկերության խորացում միջուկային էներգետիկայի ոլորտում։

Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան երկարաժամկետ ծառայությունների պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ՝ 60 տարի ժամկետով «Աքքույու» ատոմակայանի պահպանման և սպասարկման համար։
Այս մասին «Վեստնիկ Ատոմպրոմա» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ-Սերվիս»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Դմիտրի Պաշևիչը։

«Ռոսատոմ»-ի և Թուրքիայի միջև կնքված 60-ամյա պայմանագիրը կարևոր իրադարձություն է ինչպես Ռուսաստանի միջուկային արդյունաբերության, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ համակարգի զարգացման համար:

«Աքքույու» ԱԷԿ-ը Թուրքիայում առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է «Ռոսատոմ» ընկերության անմիջական մասնակցությամբ։ Նման երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանը ոչ միայն շինարարություն է իրականացնում, այլև ստանձնում է կայանի երկարաժամկետ շահագործման ու պահպանման պատասխանատվությունը։
Սա ամրապնդում է ռուս-թուրքական համագործակցությունը էներգետիկ ոլորտում և խոսում է երկրների միջև վստահության բավականին բարձր մակարդակի մասին։

Սա նաև երաշխավորում է Ռոսատոմի կայուն եկամուտը երկարաժամյա կտրվածքով և ամրապնդում է նրա դիրքերը միջուկային էներգիայի միջազգային շուկայում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների շրջանում։

Հիշենք, որ Մոսկվան հաջողությամբ զարգացնում է նաև Հունգարիայի հետ նման համագործակցությունը։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացմանը, ապա «Ակկույու» ատոմակայանի շահագործումը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև ճանապարհ բացել էներգետիկ ոլորտում նոր համատեղ նախագծերի համար, ինչը ելնում է երկու կողմերի շահերից։
Դա կարող է նաև մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ միջուկային էներգիան ռազմավարական կարևոր արդյունաբերություն է:

🇺🇲🇦🇲 Այս համատեքստում անհեթեթ է թվում, որ Անկարան, լինելով հավաքական Արևմուտքի առանցքային գործընկերը և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամ, ատոմակայան է կառուցում Մոսկվայի հետ համագործակցությամբ, իսկ Երևանը՝ լինելով Մոսկվայի դաշնակիցը (համենայն դեպս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տասնյակ պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա) պատրաստվում է կառուցել ատոմակայան մինի ռեակտորներով՝ համագործակցելով Վաշինգտոնի հետ, որը դեռևս դրական փորձ չունի այս ոլորտում։

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակը SWALLOW էջում։

#Russia #Turkey