⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
214 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🛰 🇨🇳 Չինաստանը սկսել է ,«Starlink»-ի անալոգի ստեղծումը՝ առաջին 18 արբանյակներն արդեն ուղեծրում են:

«Long March 6A» հրթիռն ուղեծիր է հասցրել կապի արբանյակների առաջին խմբաքանակը ապագա G60 Starlink «համաստեղության» համար:

Հրթիռը թռչել է LC-9A արձակման հարթակից՝ հյուսիսային Շանսի նահանգի «Տայյուան» արբանյակային արձակման կենտրոնում:

Մոտ ապագայում նախատեսվում է արբանյակների «համաստեղության» խմբի չափը հասցնել 15.000 միավոր արբանյակի։
🤷🇦🇲 Հայաստանում կեղծ օրակարգերի մասին

👉 Версия статьи на русском

Անհանգիստ ու փոփոխություններ ցանկացող ժողովրդին ճշմարտությունը չհասկանալու և դրան չմոտենալու համար քաղաքական դաշտ են նետվում ընթացիկ իրադարձությունների երկու հիմնական վարկած, որոնք պետք է արմատապես տարբերվեն միմյանցից։ Սա ընտրության պատրանք է ստեղծում և մարդկանց հնարավորություն է տալիս այլընտրանքներ փնտրել այդ երկու տարբերակների միջև, ինչը ավելի է շփոթեցնում և պառակտում հասարակությունը: Այսպիսով, ավելի հեշտ և արդյունավետ է դառնում նրա ղեկավարումը:

Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ այս երկու հիմնական վարկածներն էլ իրենց էությամբ կեղծ են, և նրանց միջև ստեղծված բոլոր այլընտրանքները նույնպես կեղծ են, քանի որ տարբեր տեսակի ստի «տարածքում» ճշմարտություն լինել չի կարող։

☝️ Հետեւաբար, հայտարարություններն այն մասին, որ իշխանություններն արևմտամետ են, իսկ փողոց դուրս եկած ընդդիմությունը կրեմլամետ է, արհեստականորեն ստեղծված և կեղծ օրակարգեր են՝ քաղաքական գործընթացների արդյունավետ վերահսկման համար։

Լիակատար ստի, ազգային շահերի համար կործանարար այս մթնոլորտը ոչնչացնելու համար ընդդիմությունը, այսինքն՝ քաղաքական ուժերը, որոնք իսկապես ուզում են էապես փոխել իրավիճակը, պետք է դուրս գան այս վարկածներից՝ արհեստական այլընտրանքների տարածքից, և ժողովրդին ներկայացնեն հստակ ու հասկանալի օրակարգ, որոնք ելնում են հայ ժողովրդի ազգային շահերից։ Այս օրակարգը պետք է ներառի Հայաստանի տարածքում, այլ ոչ թե պայմանական ասած Մոսկվայում կամ Բրյուսելում իրականացման ենթակա մեխանիզմներ։

♦️Բացի այդ կարեւոր է հասկանալ, «պետականությունը սուրբ է» կամ «ամեն ինչ հանուն պետության» կարգախոսները նույնպես կեղծ այլընտրանք են։

Շարունակելի...

#Հայաստան
🇮🇱🇹🇷Թուրքիայի նոր «գլխացավերը»

Թուրքիան միջնորդություն է ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան՝ միանալու Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանության մեջ մեղադրելու համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես մեղադրել է Իսրայելին ցեղասպանության մեջ՝ կոչ անելով նրան պատժել միջազգային դատարաններում, ինչպես նաև քննադատել է արևմտյան երկրներին Իսրայելին աջակցելու համար։

Ընթացիկ տարվա մայիսին Իսրայելի հետ առևտրի դադարեցումը, պատճառաբանելով նրա հարձակումը Գազայի վրա, ամրապնդում է այս հակադրությունը և ցույց է տալիս, որ Թուրքիան պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել իր անհամաձայնությունն արտահայտելու համար:

Ակտիվացնելով իր դիրքորոշումը՝ Անկարան փորձում է աջակցություն հավաքել այլ երկրներից Իսրայելի դեմ և նպաստել հակաիսրայելական կոալիցիայի ստեղծմանը։

Պետք է հասկանալ, որ այս պատմական ժամանակաշրջանում Թուրքիան ծայրահեղ անբարենպաստ վիճակում է գտնվում Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ, հատկապես Իրանի անմիջական մասնակցությամբ։ Սա կարող է շատ վտանգավոր զարգացում ունենալ, այդ թվում՝ Թուրքիայի արտաքին անվտանգության համար։
Բացի այդ, տնտեսական դժվարությունները Թուրքիային դարձնում են խոցելի, իսկ ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելը կարող է սրել այս իրավիճակը։ Միաժամանակ Թուրքիան ձգտում է պահպանել իր դերը տարածաշրջանում՝ հավասարակշռելով պաղեստինցիներին աջակցելու և Իսրայելի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից խուսափելու միջև։

👆🚨 Կա նաև մեկ այլ ասպեկտ, որը չափազանց վտանգավոր է Անկարայի համար, այն է՝ իրավիճակի անկանխատեսելիությունն Ադրբեջանում, որտեղ առկա է ուժեղ իսրայելական լոբբի և գրեթե ամբողջությամբ շիա բնիկ բնակչություն է։
Իսկ իրավիճակի հետագա սրումը և Իրանի անմիջական միջամտությունը ռազմական հակամարտությունում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների Ադրբեջանի ներսում:

Էթնիկական և կրոնական գործոնները, ինչպես նաև սեփական շահերն ու նպատակները հետապնդող իսրայելական լոբբին կարող են բարդացնել ներքին կայունությունը՝ դժվարացնելով Թուրքիայի համար իրավիճակը կառավարելը և վերահսկելը։ Նման պայմաններում կայունության և վերահսկողության պահպանումը կպահանջի զգալի ռեսուրսներ և ռազմավարական ճկունություն, ինչը Անկարան չունի։

Իսկ Ադրբեջանում ազդեցության կորուստը աշխարհաքաղաքական զգալի պարտություն կլինի Անկարայի համար, քանի որ Ադրբեջանն առանցքային նշանակություն ունի Թուրքիայի համար Հարավային Կովկասում։

Թուրքիայի մասնակցությունը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին, որը վերջերս խոստովանեց անձամբ Էրդողանը, և նրա հաղթանակը աննախադեպ ուժեղացրեցին Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում։ Այս պատերազմը Թուրքիային թույլ տվեց ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը և ընդլայնել իր ազդեցությունը՝ օգտագործելով Ադրբեջանը որպես «ցատկահարթակ»։

Ադրբեջանում ազդեցության պահպանումը Թուրքիայի համար հնարավորություններ է բացում ավելի ընդլայնելու իր ազդեցությունը Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

♦️Ամփոփելով՝ կարող ենք գալ այն եզրակացության, որ այս փուլում Թուրքիայի ռազմավարությունն է օգտագործել միջազգային իրավական և դիվանագիտական գործիքներ Իսրայելի վրա ճնշում գործադրելու և իր սեփական դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու համար, ԲԱՅՑ՝ խուսափելով ուղղակի ռազմական առճակատումից։

Այս մոտեցումը թույլ է տալիս Էրդողանին պահպանել պաղեստինցիների պաշտպանի կերպարը՝ առանց ուղղակի ռազմական միջամտության դիմելու։ Անկարան փորձում է, եթե ոչ բացառել, ապա գոնե տարիներով հետաձգել լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը տարածաշրջանում։

#Իսրայել #Թուրքիա

P.S. Լուսանկարը արխիվային է, New York Times օրաթերթի էջից։ 2022 թվականին Իսրայելի նախագահի այցը Թուրքիա։
Ռուսաստանի Կուրսկի շրջանում (բացի մնացած զենքերից) ռուսական գյուղեր են մտել գերմանական Murder զրահամեքենաները։
Հետաքրքիր պատմական «զուգադիպություն է»:

#курская_дуга կամ #zitadelle 1943-2024
🇦🇲 🇬🇪 Հայ-Վրացական ռազմավարական դաշինքի եւ միասնական պետականության հեռանկարների մասին

Ռուս-վրացական մերձեցումը և տարածաշրջանի զարգացման հնարավոր հեռանկարները։

Արտաքին խոշոր դերակատարների համար Հարավային Կովկասը դիտարկվում է՝ իբրև մեկ միասնական աշխարհաքաղաքական տարածք, որտեղ «տեղի» պետությունների միջև սահմանների ոչ էական տեղաշարժումները ռազմավարական նշանակություն չեն խաղում։ Նրանց բոլորի հիմնական խնդիրը տարածաշրջանի, առաջին հերթին՝ նրա տրանսպորտային ուղիների նկատմամբ վերահսկողություն և հնարավորինս լայն իրավասություն ունենալն է։

Խաղի այս կանոնները հասկացել էին Բաքվում վաղուց: Այդ իսկ պատճառով ադրբեջանական իշխանությունները ձգտում էին ստանալ տարածաշրջանի հեգեմոնի կարգավիճակ, որպիսի արտաքին բոլոր ուժերը Հարավային Կովկասում իրականացման ենթակա ծրագրերը քննարկեն և համաձայնեցնեն իր հետ:

Սակայն, այս կարգավիճակը լիակատար ձեռք բերելու համար Բաքվի հիմնական խոչընդոտը Հայաստանն էր, ավելի ճիշտ նրա հետ Արցախի շուրջ եղած տարածքային խնդիրը:
Այդ նպատակին հասնելու համար սկզբից պետք է թուլացվեր Հայաստանը։ Այդ նպատակով Բաքուն երկար տարիներ «խեղդում էր» Երևանին ընդհանուր շահեր ունեցող Վրաստանի օգնությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեհան գազամուղ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի և այլ նախագծերը կյանքի կոչելով։
Թբիլիսիի և Բաքվի ընդհանուր շահը «օկուպացված տարածքները ազատագրումն էր»։

Բաքուն այդ խնդիրն իր համար լուծեց ռազմական ճանապարհով։ Վրաստանը նման բան իրեն թույլ տալ չի կարող, այդ իսկ պատճառով փորձում է իր բոլոր խնդիրները լուծել Մոսկվայի հետ բանակցելով:

Վերլուծելիս գաղտնի ընթացող ռուս-վրացական բանակցությունները կարելի է հանգել այն եզրակացության, որ, իբրև փոխզիջում, Մոսկվան կարող է դրական գնահատել Աբխազիայի և Վրաստանի կոնֆեդերացիայի գաղափարը։

Ռուսաստանի համար դա շահեկան է, քանզի այդ միասնական պետականությունը Վրաստանին կարող է մոտեցնել ռուսական ուղեծրին։

Վրաստանի համար այն շահեկան է, քանի որ հնարավոր կլինի ծրագրեր մշակել հետագայում Աբխազիայի նկատմամբ վրացական սուվերենության լիակատար վերականգման ուղղությամբ։ Իսկ սեփական ժողովրդին արդեն իսկ կոնֆեդերացիայի ստեղծման պահից այն կարելի է ներկայացնել՝ իբրև վրացական դիվանագիտության «բացարձակ հաղթանակ»։

Բացի զուտ դիվանագիտական, մեդիա- և բարոյահոգեբանական էֆեկտներից էապես կշահի բոլոր կողմերի տնտեսությունը՝ առաջին հերթին Աբխազիայի տարածքով կբացվի Ռուսաստան - Վրաստան երկաթուղին, որը կփոխի տարածաշրջանային բալանսը նաև Հայաստանի համար, քանզի ռուսական գնացքները կկարողանան հասնել մինչև Երևան։ Հայկական գնացքները՝ Ռուսաստան։ Իսկ սա կհանգեցնի տնտեսության օրգանական շոշափելի աճի։

Միանալով վրաց-աբխազական կոնֆեդերացիային Երեւանի միացումով կստեղծվի
հարավ-հյուսիս առանց՝ կապելով Իրանին Ռուսաստանի հետ, եւ կբալանսավորվի Հարավային Կովկասում ուժերի համադրությունը։
Միասնական սերտ դաշինքի ընդհանուր տարածքը համաչափ կլինի Ադրբեջանի ներկայիս տարածքին, իսկ բնակչությունը կհասնի ավելի քան 6 միլիոնի, որտեղ էթնիկ հայերը ներկայացված կլինեն կոնֆեդերացիայի բոլոր միավորներում։

Սերտ դաշինքը էապես կամրապնդի հայ եւ վրաց եկեղեցիների կապը, ինչն իր հերթին կխթանի ուղղափառ քրիստոնեական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված երկու ազգերի ներդաշնակ զարգացումը մշակութային եւ գաղափարական հենքի վրա։

Բացի այդ հայ-վրացական սերտ դաշինքը ամուր հակակշիռ կհանդիսանա տարածաշրջանում Անկարա-Բաքու դաշինքին, որը գոյաբանական խնդիր է եւ՛ Հայաստանի, եւ՛ Վրաստանի համար։
Այս տեսակետից Հայաստանի, իբրեւ դաշնակցի,  նշանակությունը կբարձրանա ոչ միայն Մոսկվայի եւ Թեհրանի, այլ նաեւ «հարավ-հյուսիս» բեռնափոխադրումներով խիստ շահագրգռված Պեկինի եւ Դելի համար։

👉 Շարունակելի...

Հասկանում եմ, որ «սուվերենությունը սուրբ է» եւ նմանատիպ անիմաստ հայտարարություններ սնող, բայց Արցախի հանձնումն Ադրբեջանին հանդուրժող մարդկանց գրածս միտքը դուր չի գա։
Իսկ մնացած ադեկվատ մարդկանց հիշեցնեմ, որ Հյուսիսային Ամերիկայի Պետությունները կարողացան միջազգային հզոր խաղացող դառնալ միայն իրար միանալուց հետո, իբրեւ Ամերիկայի Միացյալ Պետություններ (սխալ թարգմանության հետեւանքով այդ երկիրը մեզ ծանոթ է ԱՄՆ անվան ներքո): Ասեմ, որ միասնական պետականության ճանապարհին է նաեւ Եվրոպական Միությունը։


#Georgia #Armenia
Անկարգություններ Բրիտանիայում. համաշխարհային սպառնալիք։

Մեկնաբանություն 

Բրիտանիայում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները դուրս են գալիս ազգային ճգնաժամի շրջանակներից։ Սա մի խնդիր է, որը խորը արմատներ ունի և ազդում է ողջ Եվրոպայի վրա։

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ դրանք ընդամենը տեղական մակարդակի ազգամիջյան բախումներ են։ Սակայն, եթե փորձենք ավելի ուշադիր հետեւել իրավիճակին, ապա պարզ է դառնում, որ նույն խնդիրն առկա է Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և այլ երկրներում։

Այս ճգնաժամը կարող է տարածվել ամբողջ Արևմտյան Եվրոպայում, այնուհետև՝ Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայում և այլն։ Սա համաշխարհային երևույթ է, և դրա նշաններն արդեն տեսանելի են ամենուր։

Հատկապես մտահոգիչ է այն, թե ինչպես է այս խնդիրը արտացոլվելու օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մի երկրում, որտեղ բնակչությունն ունի հսկայական քանակությամբ օրինական հրազեն, ազգամիջյան հակամարտությունների բռնկումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։

Այստեղ արժե հիշել ԱՄՆ նախագահի ներկայիս թեկնածու և գործող փոխնախագահ Քամալա Հարիսի խոսքերը՝ արված Եվրոպայի գագաթնաժողովներից մեկում։ Նրա ելույթը սկսվեց սովորական պոպուլիստական կարգախոսներով՝ «կանաչ էներգիա», «մաքուր ջուր», «երջանիկ երեխաներ» և այլն։  Բայց հետո նա սկսեց խոսել մոլորակի բնակչության թիվը կրճատելու անհրաժեշտության մասին։

Ինչո՞ւ է կարևոր կենտրոնանալ այս արտահայտության վրա:  Որովհետև Հարիսը պատկանում է մարդկանց այն խմբին, ովքեր աշխարհը տանում են դեպի գլոբալացում։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է բնակչության թիվը կրճատել։ Առաջին բանը, որ գալիս է մտքին, պատերազմն է։

Բայց պատերազմը ոչ միայն ողբերգություն ու աղետ է, այլև շրջակա միջավայրի լուրջ աղտոտում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած պատերազմ հսկայական վնաս է հասցնում շրջակա միջավայրին։  Պայթյունները ոչնչացնում են անտառները և աղտոտում ջուրն ու օդը։ Իսկ եթե խոսքը միջուկային պատերազմի մասին է, ապա շրջակա միջավայրի համար հետևանքները աղետալի կլինեն։

Ուստի դասական միջպետական պատերազմները չեն համապատասխանում նրանց՝ գլոբալիստների իրական մտադրություններին։

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք հասնել բնակչության կրճատման՝ առանց մոլորակին վնասելու, այսպես ասած «էկոլոգիապես մաքուր ճանապարհով»: Այս հարցի պատասխանը կարող է սկսվել Անգլիայի իրադարձություններից:

Ինչպես նշում է պատմաբան Դեյվիդ Սթարքին, Բրիտանիայում այսօր պատերազմ է սպիտակամորթների դեմ, որոնք նախկինում մեծամասնություն էին կազմում, բայց ժամանակի ընթացքում մարդու իրավունքները սկսեցին պաշտպանել փոքրամասնությունների շահերը:  Այժմ, նրա կարծիքով, կսկսվի հակադարձ պայքարը՝ մեծամասնությունն ընդդեմ փոքրամասնությունների։ Այսպես կսկսվեն «զտումները», և դրանով իսկ՝ բնակչության կրճատումը։

Ահա հարցի պատասխանը՝ ինչպե՞ս կարող ենք մոլորակի համար անվնաս և «էկոլոգիապես մաքուր» մեթոդներով կրճատել բնակչության թիվը։

Տվյալ գործընթացը այս ամենը կազմակերպողների համար, իհարկե, անվտանգ կլինի։ Նրանք կնստեն իրենց հսկվող ամրոցներում, մաքուր ջուր կխմեն և մաքուր օդ կշնչեն՝ սպասելով, որ աշխարհի բնակչությունը կնվազեցվի մինչև իրենց անհրաժեշտ մակարդակին, որից  հետո նրանք կներկայացնեն իրենց օրենքները՝ կյանքի և համակեցության նոր ողջ մնացածների համար։ Սակայն մինչ այդ ամբողջ աշխարհում քաղաքացիական պատերազմներ հիշեցնող ազգամիջյան արյունալի բախումներ պետք է տեղի ունենան։

Ցավոք, այս գործընթացն արդեն սկսվել է և դժվար թե հնարավոր լինի դադարեցնել։  Համենայնդեպս, ներկայումս մարդկության ինքնաոչնչացման այս գործընթացը կասեցնելու ճանապարհը տեսանելի չէ։

Գլոբալիստները վերջին տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք են կատարել այս նախագծի վրա և շատ բանի են հասել:

👉 Հոդվածի ռուսերեն սկզբնաղբյուրի հղումը։
Հայոց պատմություն առարկայի «Հայաստանի պատմություն» վերանվանման հիմնական նպատակը հայ ազգի անցյալի խեղաթյուրումն է հենց հայ դպրոցականների ուղեղներում, որպիսի նրանք հետագայում ամբողջովին չհասկանան իրենց ինքնությունը և էլ ավելի հեշտ տրվեն արտաքին կառավարմանը։
🇪🇺🇺🇦 Վերջին ամիսներին եվրոպական մամուլում հրապարակվող համապատասխան նյութերի վերլուծությունների արդյունքներով կարելի է գալ այն եզրակացության, որ ուկրաինական պատերազմը տեղափոխվում է առնվազն ԵՄ արևելյան և կենտրոնական երկրների տարածք։ Հաճախակի են դառնում ռազմական արդյունաբերության հետ կապ ունեցող օբյեկտներում վթարները, հաճախակի են տեղի ունենում նաև վթարներ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում։

Գուցե այս ամենը զուգադիպություններ են։ Բոլոր պարագաներում ենթադրություններ անել կարո՞ղ ենք, նամանավանդ, որ նրանք հիմնավորված են։
🇷🇺🇮🇷 Թեհրանից մինչև Կուրսկ. նմանություններն ու տարբերությունները։

🇮🇱 Իսրայելի թիրախներն ավանդաբար հանդիսանում են Իրանի օբյեկտները։ Բայց ամենից հաճախ հարվածները հասցվում են նրա տարածքից դուրս ՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան և այլն: Այս հարձակումները ցավալի են Իրանի համար, բայց ոչ անտանելի և ստորացուցիչ:

Այնուամենայնիվ, 2024 թվականի հուլիսի 31-ին Թեհրանում տեղի ունեցած իրադարձությունը լուրջ հարված հասցրեց Իրանի հեղինակությանը։ Թեև հարձակման թիրախը ոչ թե պաշտոնապես իրանական օբյեկտն էր, այլ մեկ այլ երկրի քաղաքական կամ, եթե կուզեք, ռազմական-քաղաքական կուսակցության ղեկավարը։

Վիրավորանքը հենց Իրանի մայրաքաղաքում նման սանձարձակ հարձակման փաստն էր։ Սա խաթարեց Թեհրանի՝ որպես ամուր ամրոցի գաղափարը և ցույց տվեց երկրի խոցելիությունը արտաքին հարձակումների նկատմամբ:

Քաղաքականության և պատմության չգրված օրենքների համաձայն՝ Իրանի նման պետությունը պետք է կոշտ արձագանքի՝ դեմքը փրկելու համար։ Սակայն Իրանը դեռ պատասխան քայլեր չի ձեռնարկել։

👉 Ավելի վաղ մենք նշել էինք, որ եթե Իրանը վրեժխնդիր լինելու հապճեպ որոշում կայացնի, կարող է կրկնել 1914-1917 թվականների Ռուսական կայսրության ճակատագիրը։

Այնուամենայնիվ, Թեհրանը գիտի պատմության դասերը և խուսափում է չմտածված քայլերից: Իրանը կպատասխանի, երբ պատրաստ լինի, և երբ հասկանա, որ դա ձեռնտու է իր համար։ Իսկ մոտ ապագայում Թեհրանը կամրապնդի իր դիրքերը և կշարունակի տեղեկատվական պատերազմը։

🇺🇦 Մյուս կողմից, Ուկրաինան, լինելով ճակատում ծանր իրավիճակում և չուներ զգալի պաշարներ, համարձակ քայլ արեց ՝ սկսելով լայնածավալ հողային գործողություն նահանգի տարածքում, որը զգալիորեն գերազանցում է նրան ուժով և կարող է ոչնչացնել այն ի պատասխան քաղաքների։ Սա հայտնի էր նաև նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել հարձակումը, ինչպես նաև նրանց, ովքեր աջակցում էին Իսրայելին իր համարձակ ձեռնարկումներում: Լայնածավալ հարձակման դեպքում Իրանը կարող է ոչնչացնել շատ, եթե ոչ բոլոր իսրայելական քաղաքները, բայց, ինչպես Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված, դեռ դա չի արել: Կարելի է վստահորեն ասել, որ Ուկրաինայի ղեկավարությունը գիտեր Կուրսկի, ինչպես նաև Իսրայելի ղեկավարության վրա գալիք հարձակման մասին, և նրանց աջակցող արևմտյան ուժերը գիտեին, որ օգոստոսի 6-ի իրադարձությունները կհետևեն հուլիսի 31-ին: Կուրսկի վրա հարձակումը դարձավ ռազմական ռազմավարության տեսության գործնական կիրառություն, որը մշակվել է դաշնակից երկրները, և պարզվեց, որ շատ հաջողակ են: Իհարկե, սա լուրջ հարված էր Ռուսաստանի համար, որը նման է 2022 թվականի աշնան իրադարձություններին Խարկովի շրջանում։ Այնուամենայնիվ, այս երկու իրադարձությունների միջև շատ տարբերություններ կան ՝ ինչպես իրավական, այնպես էլ ռազմական, և՛ հոգեբանական տեսանկյունից: Բայց սա մեկ այլ հոդվածի թեմա է։

Օգոստոսի 6-ից Ռուսաստանը տեսականորեն հզոր ռազմական պետությունից իրական պետության վերածելու աննախադեպ հնարավորություն է ստացել՝ գործնականում ցույց տալով իր ռազմավարական ներուժը։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք Ռուսաստանը կօգտվի այս հնարավորությունից, թե ոչ։ Նույնը վերաբերում է Իրանին։ Ռուսաստանի համաչափ հակահարվածը կարող է հանգեցնել կորուստների Ուկրաինայի համար՝ սկզբւց Սումի և Չերնիգովի շրջանները հետո Կիևը։

Այսպիսով, 2024 թվականի հուլիսի 31-ին Թեհրանում և 2024 թվականի օգոստոսի 6-ին Կուրսկում տեղի ունեցած իրադարձությունները հայտնի Ալյանսի սանձարձակ ռազմական գործողությունների միայն սկիզբն են։ Առջևում կարող են լինել խոշոր ռազմական գործողություններ այլ երկրների տարածքներում, ինչպիսիք են Չինաստանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև, հավանաբար, հենց դաշինքի անդամ երկրների դեմ:

Շարունակելի...

👉 Հոդվածի ռուսերեն տարբերակը Swallow էջում։


#Իրան #Ռուսաստան
🇷🇺🇦🇿 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգոստոսի 19-ին այցելել Բաքու

Քննարկման ենթակա հարցերից մեկը կլինի Ադրբեջան ռուսական բնական գազի մատակարարումը։

Որոշ աղբյուրների համաձայն, Մոսկվան և Բաքուն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկում են այդ հարցը, իսկ գործարքի երաշխավորը Թուրքիան է:

Եթե նայենք քարտեզին, կհասկանանք, որ «ադրբեջանական» գազը դեպի Եվրոպա գնալու է Վրաստանով։ Հետևաբար, նաև Արցախը հանձնելուց հետո, վարելով ապիկար քաղաքականություն, Երևանը շարունակելու է մնալ կույրաղիք և շրջապատման մեջ։

Իսհ «Խաղաղության խաչմերուկ» խորագրով Հայաստանի իշխանությունների հրապարակված հեքիաթը կընթերցվի միայն իր իսկ ընտրազանգվածի կողմից։

Բացի այդ դեռևս հուլիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Կիևը կարող է քննարկել հաջորդ տարվանից իր տարածքով ադրբեջանական գազը ԵՄ մատակարարման հնարավորությունը։

Հետաքրքիր է, ինչպե՞ս է դա պատկերացնում պաշտոնական Կիևը։ Ինչպե՞ս պետք է Վրաստանից «ադրբեջանական» գազը հայտնվի Ուկրաինայում, որի սահմանները անհասկանալի են և ոչ մի կապ չունեն Վրաստանի հետ։
Վրաստանից դեպի Եվրոպա արդեն գոյություն ունի Թուրքիայի տարածքով անցնող «TAP» գազամուղը։ Իսկ Եվրոպա ուղարկվող «ադրբեջանական» գազի մեծ մասը հավանաբար ռուսական կլինի։


#Ռուսաստան #Ադրբեջան #Հայաստան
👍1
🇮🇷🇷🇺 Թեհրանից Կուրսկ.
պաշտոնական Երևանի հնարավոր քայլերը։


👉 Թեմայի սկիզբն այստեղ

2022 թվականի աշնանը ուկրաինական բանակն ունեցավ շոշափելի տակտիկական հաղթանակ Խարկովի ուղղությամբ՝ ստիպելով ռուսական զորքերին մոտ 40 կիլոմետր նահանջել։

🇦🇲 Երևանն այդ ժամանակ Փարիզի և Բրյուսելի քավորությամբ և Բեռլինի «պասիվ» համաձայնությամբ պաշտոնապես հրաժարվեց Արցախից՝ Պրահայի հռչակագիր։

2024 թվականի Կուրսկի օպերացիայի օրերին, որը կարող է տևել ընդհուպ մինչև սեպտեմբերի վերջ - հոկտեմբերի կեսեր, ավարտվելու է «Ցիտադել 2.0» ճակատագրով և մի քանի տասնյակ հազարավոր երիտասարդ տղաների դիակներով, Երևանին համոզելու են հրաժարվել որոշ տարածքներից։

🇦🇲 Երևանի ֆորմալ իշխանություններն անկասկած գնալու են այդ զիջումներին, քանզի իրենց համար կարևորը տիրոջ կամքն է, որից էլ և կախված է իշխանության ղեկին իրենց մնալու ժամկետը։

Այս իրավիճակում Հայաստանի ընդդիմադիր դաշտը պետք է զգոն լինի և վերջապես սկսի գործել համարձակ և հստակ ծրագրով, որը դեռևս ընկալելի չէ հայ հասարակության ընդդիմադիր զանգվածին։

☝️Շարունակելի...
☝️🇹🇷 Քանի դեռ արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կենտրոնանում են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների վրա, Թուրքիան ակտիվորեն մեծացնում է իր ազդեցությունը Հարավային Ամերիկայի երկրներում։

Թուրքական «Yilport» հոլդինգը մտադիր է մոտ 1,62 միլիարդ դոլար ներդնել Էլ Սալվադորում երկու նավահանգիստների ընդլայնման և համատեղ շահագործման համար, հայտնել են կենտրոնամերիկյան երկրի կառավարությունը։

«Yilport»-ը, որն արդեն շահագործում է նավահանգիստները Գվատեմալայում, Էկվադորում, Պերուում և Եվրոպայում, նախատեսում է եռապատկել Սալվադորի ամենամեծ նավահանգստի հզորությունը:

#Թուրքիա
🇺🇲🇦🇲 ԱՄՆ կանանց ֆուտբոլի հավաքականից հայկական «սև արջ։»

Համեմատական զուգահեռներ

2019 թվականին կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթեց ԱՄՆ հավաքականը: Այդ կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հրավիրեց թիմին Սպիտակ տուն։

Թիմի ներսում տեղի ունեցած ներքին քննարկումների արդյունքում կանայք մերժեցին այդ հրավերը, քանի որ դեմ էին Թրամփի կեցվածքին։ Ինչևէ։

Հիշեցնեմ, որ Թրամփը ԱՄՆ հողեր չէր հանձնել, ամերիկական բանակն իր իշխանության օրոք չէր ջախջախվել ու պարտվել։ Պարզապես նա (այդ թվում տվյալ կանանց համար) անթույլատրելի արտահայտություններ էր արել հասարակության համապատասխան խմբերի նկատմամբ։

Իսկ մեկ այլ մայրցամաքում Հայրենիքի մի հատվածը հանձնած և այնտեղ ապրող մարդկանց «արմատախիլ» արած, տասնյակ հազարավոր զինվորներ սպանած և ծանր վիրավորած, սահմանամերձ գյուղերը «դիվանագիտական ճանապարհով» թշնամուն հանձնած ու դեռ հանձնող, պետական սահմանները ավերող և դրանով իսկ թշնամու դեմ երկիրն անօգնական վիճակին հասցնող ղեկավարին հանդիպում, հետը լուսանկարվում է հաղթանդամ արտաքինով աշխարհի չեմպիոն «սպիտակ արջը:»

Լավ, ինքն ու իրա հայրիկը մի կողմ, որ դրել ու օլիմպիական ոսկու կռիվ են տալիս։ Բա ազգի մնացած հատվածը ինչի՞ է խառնվել իրար, ընդդիմադիր լրատվամիջոցներն ինչու՞ են իրար հերթ չտալով Զվարթնոց օդանավակայանից հեռարձակումներ ապահովում...

Փաստորեն, 2020 թվականից Հայրենիք կործանած, բանակն ավիրած, հարյուր հազարավոր մարդկանց կյանքը «դժողք» սարքած գերության մեջ գտնվող զինվորներով չհետապնդող, Արցախի հողում հազարավոր զինվորների գերեզմաններ և քրիստոնեական սրբավայրեր թողած և նման այլ բազմաթիվ խայտառակություններ ազգին պարգևած իշխանություններին հանդուրժող և հետները համագործակցող հասարակության համար «պատվի խնդիր է» վերևում նշվածս իշխանությունների հետ ժպիտը երեսին լուսանկարվող «արջի» օլիմպիական ոսկին։

Ի՞նչ ասեմ։ Այս համատեքստում, կներեք ինձ, բայց «սպիտակ արջերը» ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի կանայք են, մնացածը... Իսկ մնացածն ինքներդ գնահատեք, թե ովքեր են։

#Հայաստան
#գաղափարական_անապատացում
👍2
🇷🇺 Կուրսկի ուղղությամբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների և Կալինինգրադի վրա հարձակման մասին։

👉 Թեմայի սկիզբն այստեղ

Ուկրաինական
Գլխավոր Շտաբի աղբյուրները հայտնում են, որ Կուրսկի շրջանում նոր առաջնագիծը կազմում է գրեթե 130 կմ, մինչդեռ Կիևի զինվորականները պետք է ողջ պարագիծը վերահսկեն սեփական կենդանի ուժի հաշվին, քանի որ պաշտպանական կառույցներ ընդհանրապես չկան։ Այժմ ԳԲ պետ գեներալ Սիրսկին ստիպված է ավելի ու ավելի շատ նոր ռեզերվներ ուղարկել Կուրսկ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից նոր տարածքների նկատմամբ վերասկողությունը և ստորաբաժանումների մատակարարումն ապահովելու նպատակով։

Այդ ընթացքում ռուսական կողմը ուկրաինական ստորաբաժանումների դեմ օգտագործում է ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։ Նման իրավիճակի հետագա շարունակման պարագայում ուկրաինական զորքը ունենալու է աննախադեպ կորուստներ, առաջին հերթին անձնակազմի շարքերում։
Ընդ որում, ուկրաինական զորքերի համար իրավիճակը չի լավանա նաև նոր տարածքներ գրավելու պարագայում, քանզի դրանով իսկ էլ ավելի կընդլայնվի ռազմաճակատը։

☝️ Վերլուծելով հրապարակված տեղեկությունը կարելի է եզրահանգել, որ մոտ ապագայում ռուսական տարածքներում թիրախներ խոցելու նպատակով ուկրաինական կողմը կիրառվելու է F-16 բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներ։

Պատերազմական գործողությունները շարունակվելու են այն սցենարով, որպիսի սադրեն Ռուսաստանին էլ ավելի դաժան քայլերի և դրանով իսկ զրոյացնեն պայմանական ասած «մեկ օրում» պատերազմը դադարեցնելու Թրամփի խոստումը, եթե վերջինս հաջողվի այս տարի վերընտրվել։

Կուրսկի վրա հարձակման համատեքստում հարց է առաջանում, թե երբ են «ուկրաինական» (իրականում ՆԱՏՕ հատուկ ջոկատայինները) զորքերը Լեհաստանի տարածքից հարձակվելու ռուսական Կալինինգրադի վրա։

Այստեղ կարևոր է ևս մեկ անգամ կրկնեկ, ոչ թե հարձակվելու են, թե ոչ, այլ երբ են հարձակվելու:

Շարունակելի...

#Ռուսաստան #ՆԱՏՕ
🇷🇺 «Օդ-օդ» դասի Ռուսական միջուկային հրթիռների ներուժը և գործնականում նրանց հնարավոր նպատակը

♦️Մեկնաբանություն

Ռուսաստանում ավարտվեցին «ոչ ռազմավարական միջուկային զենքի» կիրառման ռազմական վարժանքների երրորդ փուլը, որի ընթացքում Ռուսաստանը ՄիԳ -31 կործանիչները համալրում է միջուկային հրթիռներով։

Ռուսաստանի «ոչ ռազմավարական միջուկային ուժերի» վերջին զորավարժությունների ժամանակ ՄիԳ-31 ծանր կործանիչները համալրվել են միջուկային մարտագլխիկ հրթիռներով։ Այնուամենայնիվ, այս մանևրների նպատակները մի շարք ուժային կենտրոնների համար մնում են անհասկանալի:

Խոսքը «Vympel» R-33 հեռահար հրթիռների մասին է, որոնք նախատեսված են թշնամու օդային թիրախներին խոցելու համար։ Այս հրթիռների նախագծումը սկսվել է Խորհրդային Միությունում, և դրանք դարձել են ծանր կործանիչների հիմնական զենքերը (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման ՝ AA-9 AMOS): R-33-ները նախագծված են ոչնչացնելու բարձր արագությամբ թիրախները, ինչպիսիք են ամերիկյան B-1 գերձայնային ռմբակոծիչը կամ SR-71 Blackbird հետախուզական ինքնաթիռը:

Որոշ պարագաներում այս հրթիռները կարող են համալրվել միջուկային մարտագլխիկով, որը կարող է խոցել մի քանի թիրախ միաժամանակ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երրորդ փուլում, հարավային և կենտրոնական ռազմական շրջանների հրթիռային ստորաբաժանումների զինվորականները, ինչպես նաև ռուսական օդատիեզերական ուժերի ավիացիոն ստորաբաժանումները վարժանքներ են իրականացրել վերը նշված հրթիռների կիրառմամբ։

🤔 Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե արդյոք միջուկային հրթիռներն իրականում օգտագործվել են զորավարժություններում:

Սառը պատերազմի սկզբում ծագել է միջուկային մարտագլխիկներով օդ-օդ հրթիռներ օգտագործելու գաղափարը հակառակորդի ռմբակոծիչների մոտեցող խմբերը ոչնչացնելու համար էր։

🇺🇲 Ի պատասխան այս սպառնալիքի ՝ ԱՄՆ-ը մշակեց Douglas MB-1 (հետագայում՝ AIR-2 Genie) չկառավարվող հրթիռ՝ 1,5 կիլոտոնանոց հզորությամբ միջուկային մարտագլխիկով, որը կարող էին տեղադրվել F-89 Fighters Scorpion, F-101 Voodoo և F-106 Delta Dart կործանիչների վրա: Այս հրթիռները հանվեցին ծառայությունից 1980-ականների կեսերին։ Մեկ այլ մոդել էր AIM-26A Falcon կառավարվող հրթիռը, որն ուներ ավելի քիչ հզոր միջուկային մարտագլխիկ (250 տոննա տրոտիլ) և օգտագործվում էր F-102 Delta Dagger Fighters վրա: Թեև մոտ 40 տարի առաջ Միացյալ Նահանգները հրաժարվեց «օդ-օդ» միջուկային զենքի հայեցակարգից, նման հրթիռները շարունակում են մնալ ռուսական զինանոցի մաս:

Պարզ չէ՝ արժե՞ վերջին մանևրները դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դեմ սպառնացող ժեստ, թե՞ դա պարզապես հնարավորությունների ցուցադրում էր։ Նման հրթիռների գործնական նպատակի հարցը նույնպես բաց է մնում։ Հնարավոր է, որ նման հրթիռների առաջադրանքներից մեկը կայանա տիեզերական տարածության մեջ թիրախներ խոցելը, եթե ինքնակառավարվող միջոցները խախտվեն հակառակորդի էլեկտրոնային հակաքայլերի միջոցով:

#Ռուսաստան, #ԱՄՆ
👍1
🇦🇲🇬🇪 Հայկական և վրացական ընդդիմությունների նմանության տարրերի մասին թեև, իհարկե, տարբերությունները շատ են:

Վրաստանում «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը լքած քաղաքական գործիչները, ստեղծում են նոր քաղաքական կազմակերպություն, որը կկոչվի «Ֆեդերալիստներ»:

Նոր կուսակցության առաջնորդներից Թամար Չերգոլեիշվիլիի խոսքով՝ կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերին, և հենց այդ ժամանակ էլ հանրությունը կիմանա, թե ինչպես է նա մտադիր մասնակցել ընտրություններին։

Իհարկե, որքան շատ լինեն ընդդիմադիր կուսակցությունները՝ լավն ու տարբերը, այնքան նրանցից յուրաքանչյուրը քիչ ձայն կհավաքի։

Չնայած Արևմուտքի զգալի ֆինանսական աջակցությանը, վրացական ընդդիմությունը ցույց է տալիս իշխանության իրական այլընտրանք դառնալու լիակատար անկարողություն, քանի որ իշխանության ծարավը խանգարում է նրան միավորվել և հասնել այդ նպատակին։

☝️Ուշադրություն դարձրեք նոր կուսակցության անվանը՝ «Ֆեդերալիստներ» և կարդացեք օրեր առաջ հրապարակված մեր հոդվածը՝ առաջարկը։

👉 Իսկ ռուսերեն տարբերակը Swallow էջում

➡️ Շարունակելի...

#Georgia #Armenia
🇩🇪 Գերմանիայի Դաշնային Վարչական դատարանի որոշումը կարող է ազդել Գերմանիայում կայանալիք ընտրությունների արդյունքների վրա՝ իշխող կուսակցությունը վտանգում է կորցնել ընտրողների աջակցությունը, իսկ ընդդիմությունը, ընդհակառակը, կարող է լրացուցիչ խթան ստանալ։

Օգոստոսի 14ին Դաշնային Վարչական դատարանը մասնակիորեն հանեց «Compact» ամսագրի վրա Ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆայզերի սահմանած արգելքը՝ թույլ տալով ամսագրին շարունակել հրատարակությունը՝ մինչև գործի վերջնական որոշումը։
Գերմանական իշխանությունները ամսագիրը գնահատում են՝ իբրև խիստ ռուսամետ և ծայրահեղական։

Դատավորները լուրջ կասկածներ հայտնեցին, որ «Compact» ամսագրում հրապարակված հոդվածներն իրականում խախտում են խոսքի և մամուլի ազատությունը, ինչպես նշված է Գերմանական Հիմնական օրենքում: Նրանց կարծիքով՝ հոդվածների բովանդակությունը այնպիսի վտանգ չի ներկայացնում, որը կարող է հիմնավորել ամբողջական արգելքը՝ հաշվի առնելով համաչափության սկզբունքը։

👉 Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Գերմանիայի ՆԳ նախարարի հրամանով ոստիկանությունը «դիմակ շոուի» տիպի խուզարկություններ է իրականացրել ընդդիմադիր այս թերթի մի շարք լրագրողների գրասենյակներում և բնակարաններում՝ փաստացի դադարեցնելով նրա գործունեությունը։ Գերմանական ոստիկանության այս մոտեցումը շատերի մոտ վրդովմունքի ալիք է առաջացրել։

#Germany #Deutschland
👍2
🇷🇺Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ուկրաինայի ներխուժման հնարավոր հետևանքներն ու նպատակները։

«Թեհրանից Կուրս» թեմատիկ շարքից։ Նախորդն այստեղ։

🔻Այս քայլը անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտության հետագա սրմանը և մարտական ​​գոտու ընդլայնմանը։ Ռուսաստանը կարող է ուկրաինական տարածքում ավելացնել նոր տեսակի զենքերի կիրառումը կամ նույնիսկ հարձակումներ կատարել Ուկրաինայի համար ծայրահեղ ռազմավարական ենթակառուցվածքների վրա:

🔻Երկրորդ՝ նման ներխուժումը կարող է էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա։  Այստեղ կարևոր դեր է խաղում հոգեբանական գործոնը, որը բնակչության և զինվորականների մոտ կարող է տպավորություն առաջացնել, որ երկիրը խոցելի է, ինչը կարող է թուլացնել Ռուսաստանը բարոյահոգեբանական տեսակետից և, ընդհակառակը, հասարակությանը համախմբել կառավարության շուրջ, որն այս միջադեպը կօգտագործի որպես արտաքին սպառնալիքի առկայության հաստատում:

Կրեմլը կարող է օգտագործել այս պահը իշխանության ուղղահայաց ամրապնդման, ռեսուրսների մոբիլիզացման և հասարակությունը վերակառուցելու՝ նրա դիմադրողականությունը բարձրացնելու համար։

🔻Հարկ է նշել, որ մինչ այս հարձակումը «Ռուսաստանի նոր տարածքներում» ռազմական գործողությունները ռուսական բնակչության մեծամասնության կողմից ընկալվում էր՝ որպես «հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում», որտեղ բանալի բառը «Ուկրաինա» է, այսինքն՝ որպես ինչ-որ հեռավոր հակամարտություն, որը տեղի է ունենում երկրի սահմաններից դուրս:  Սակայն այժմ, երբ մարտերը տեղափոխվել են ռուսական տարածք, հակամարտության ընկալումը կփոխվի. «պատերազմը եկել է մեր տները»:

🔻Կուրսկի շրջանում միջազգայնորեն ճանաչված ռուսական տարածքի փաստացի օկուպացիայի դեպքում Մոսկվան ստիպված կլինի վերանայել իր ռազմավարությունը։ 2022 թվականի փետրվարին մեկնարկած «Հատուկ ռազմական  օպերացիան» կարող է վերաճել լիարժեք պատերազմի՝ համապատասխան հետևանքներով ոչ միայն պատերազմող կողմերի, այլև նրանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են հակամարտությունը, առաջին հերթին՝ Եվրամիության երկրների համար։

🔻Այսպիսով, կա բարձր  հավանականություն, որ հակամարտությունն ավելի կընդլայնվի Ուկրաինայի և Ռուսաստանի սահմաններից դուրս, ինչը կարող է ազդել տարածաշրջանի այլ երկրների վրա և նույնիսկ հանգեցնել ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների ներքաշմանը: 

☝️Այս համատեքստում Ուկրաինան գործնականում կորցնելու ոչինչ չունի։ Ավելին, մարտական ​​գոտու ընդլայնումը կարող է որոշակի օգուտներ բերել պաշտոնական Կիևի վերնախավին։

👉 Շարունակելի...

#Russia #Ukraine #USA #NATO #Britain #War
🇷🇺 Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ուկրաինայի ներխուժման հնարավոր հետևանքներն ու նպատակները։

Մաս երկրորդ

👉 Սկիզբն այստեղ

♦️Այստեղ արժե ուշադրություն դարձնել օրերս բրիտանական BBC News-ի նշած կարևոր նրբերանգին՝ «Ռուսաստանի կարմիր գծերը» և ռուսական տարածքների անձեռնմխելիության հնարավոր «բլեֆը»։

Այս համատեքստում ուկրաինական Կուրսկի օպերացիան, որը բարձր հավանականությամբ նախապատրաստվել է ՆԱՏՕ-ի որոշ երկրների մասնակցությամբ, կարող է դիտվել որպես «վարժություն հողի վրա» ավելի մեծ գործողություններից առաջ, ինչպիսիք են Լեհաստանից Կալինինգրադի հնարավոր հարձակումը, Ֆինլանդիայից Կարելիայի ուղղությամբ, կամ Ղազախստանի տարածքից Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների «ազատագրման» գործողությունները։

👉 Ի դեպ, այս նպատակով երկար տարիներ է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում, որտեղ Վրաստանն ու Հայաստանը «անջատվում են» Ռուսաստանից։
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքականության համար իրենց բոլոր բացասական հետևանքներով, Ղազախստանում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու ավելի լայն գործողության մաս են կազմում։ Ղազախստանում քաոսի մթնոլորտ ստեղծելուց հետո համապատասխան գրոհայինները կարող են ներխուժել ռուսական տարածք։
Այս տեսական վտանգը Մոսկվան պարտավոր է արդեն իսկ այսօր լուրջ գնահատել, քանզի Ռուսաստան/Ղազախստան սահմանը անգամներով նվազ պաշտպանված է, քան Կուրսկի ուղղությունը։ Սակայն սա առանձին թեմա է, որին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք...


🔻Բացի վերը նշվածից, կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստան կարող է հանգեցնել Կիևին աջակցող երկրների դիրքորոշման կամ խաղաղության նախաձեռնությունների փոփոխության։
ՆԱՏՕ-ի երկրները և արևմտյան այլ երկրներ կարող են հայտնվել երկընտրանքի մեջ։ Այնուամենայնիվ, դատելով Վարշավայի, Բեռլինի, Լոնդոնի և այլ մայրաքաղաքների սկզբնական արձագանքից, նրանք կշարունակեն աջակցել, քանի որ խաղի կանոնները վաղուց հաստատվել են կոլեկտիվ Արևմուտքի առաջատար խաղացողների կողմից, և հակամարտության ընդլայնելու հավանական հետագա նպատակները նշվեցին վերևի պարբերականում։

🔻Այս համատեքստում դիվանագիտական և քաղաքական տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն կունենա «երրորդ երկրների»՝ Չինաստանի, Իրանի, Արաբական լիգայի անդամ, Գլոբալ հարավի և այլ երկրների արձագանքը։ Եթե անգամ հիմա ամպագոռգոռ հայտարարություններ չլինեն, դա չի նշանակում ապագայում արձագանքի բացակայություն։

♦️☝️Ընդհանուր առմամբ, ուկրաինական ներխուժման հետ կապված ռիսկերը չափազանց մեծ են, և դրա հետևանքները կարող են անկանխատեսելի և ճակատագրական լինել բոլոր կողմերի համար:
Թեև այս քայլի պոտենցիալ օգուտները կարող են գրավիչ թվալ, դրանք էկզիստենցիալ սպառնալիքներ են ներկայացնում տարածաշրջանային և գլոբալ կայունության համար ամբողջ Եվրասիական մայրցամաքում, ինչպես ասում են՝ «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»:

👉 Շարունակելի...

#Russia #Ukraine #USA #NATO
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇩🇪 Այսօր պայթեցվեցին գերմանական Գրաֆենրհայնֆելդ (Grafenrheinfeld) մոտ 100 մետր բարձրությամբ ատոմային էլեկտրակայանի աշտարակները, որոնք ծառայել էին երկրի տնտեսությանը գրեթե 30 տարի։

Գերմանիայի ատոմային էներգետիկան գնում է պատմություն։

#Germany
🇩🇪🇦🇲 «Այնտեղ, որտեղ սկսվում է ֆաշիզմը», կամ ընդդիմության դեմ պայքարում Բեռլինի և Երևանի մեթոդների նմանության մասին

Գերմանական «Spiegel» շաբաթաթերթը հավաքել է եռյակ՝ Դոնալդ Թրամփ, Մարին Լը Պեն և Բյորն Հյոկե (Թյուրինգիայի ընտրությունների գլխավոր աջակողմյան ընդդիմադիր թեկնածուն)։

Ընդդիմության դեմ պայքարի մղման ձեռնարկում, ընտրություններից առաջ հիմնական գաղափարները հետևյալն են՝
- հայտարարել համաճարակ և/կամ արտակարգ դրություն, կամ
- մեղադրել ընդդիմությանը ֆաշիզմի մեջ, կամ, ինչպես Հայաստանում է լայն կիրառվում՝ «ռևանշիստ» ու «Կրեմլի ագենտ» լինելու մեջ։

#Armenia #Germany
👍1