⚔️ Բ Ն Ա Գ Ի Ծ ⚔️
149 subscribers
695 photos
214 videos
391 links
«Բնագիծ» - անձնական էջ
Download Telegram
Անկարան ցանկանում է «թուրքական աշխարհ», - քաղաքագետ Բենյամին Պողոսյանը ավստրիական ռադիոյի գերմանական մասնաճյուղին տրված հարցազրույցում։

Սա տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը: Պանթուրքիզմի կամ Թուրանի՝ բոլոր թյուրքալեզու երկրների մեծ կայսրության գլխավոր խոչընդոտը Հայաստանն է։
Forwarded from Азат Адамян
Արևմուտքի կողմից շեփորահարվող ցավոտ զիջումներն են՝ միջանցքը և 300 000-ից ավել ադրբեջանցի փախստականները, որից հետո Նիկոլի տերերը կազատվեն նրանից, և նրա սափրված տարբերակը կբերեն:

Սա ամենից լավ հասկանում է Նիկոլը. «կեցցե հեծանիվը» այս համատեքստում պետք է դիտարկել:
🇩🇪🇺🇦 Ըստ «Berliner Zeitung»-ի՝ ուկրաինական «Ազով» բրիգադը, որը թերթը նույնպես բնութագրում է որպես «ֆաշիստական ​​կապեր ունեցող», ծրագրել էր միջոցառում կազմակերպել Բեռլինում, որի նպատակը Ռուսաստանին դիմակայելու համար մարդկանց հավաքագրելն էր։

Բեռլինի «Ձախերը» կուսակցության քաղաքական գործիչները խիստ վրդովմունք էին հայտնել այս ծրագրի վերաբերյալ և պահանջել, որ Բեռլինի ոստիկանությունը միջամտի:

Սրան ի պատասխան՝ Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ միջոցառման կազմակերպիչներն իրենք են որոշել հրաժարվել իրենց գաղափարից և չեղարկել նախատեսված միջոցառումը։
🇦🇲🇮🇳 «Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի ամենամեծ գնորդը ընթացիկ ֆինանսական տարում», հայտնում են մի քանի լրատվական գործակալություններ։

Իրականում հայկական և ադրբեջանական մամուլի բոլոր հղումները «գնում են» Հնդկաստան։ Եվ այնտեղ բոլորն անդրադառնում են Indian Aerospace Defense News-ի (IADN) լրատվամիջոցին, որն իր «X» հարթակի էջում հայտնում է, որ «Հայաստանի կողմից Հնդկաստանից սպառազինությունների գնման ընդհանուր ծավալը ընթացիկ ֆինանսական տարվա սկզբին հասել է 600 միլիոն դոլարի (2024 թ. 2025)»:

Թե ինչ է գնում Հայկական բանակը, ստույգ հայտնի չէ, և «հողի վրա», ինչպես ռազմամարտավարական, այնպես էլ ռազմաօպերատիվ տեսակետից, դա մեծ նշանակություն չունի, քանի որ Հայկական բանակը 2020 թվականի վերջից ի վեր՝ չի իրականացրել ոչ մի մարտական ​​վարժանք՝ օգտագործելով որևէ քիչ թե շատ լուրջ զենք։

#հայաստան
#տեսակետ #վարկածներ

Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած անձանց զինվորական հաշվառման չկանգնելու համար զրկում են քաղաքացիությունից։ Դեպքեր արդեն կան եւ հրապարակվում են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնական լրահոսում։

Այնպես որ Նիկոլին իշխանության բերած ու հիմա Հայաստանից դեպի Ռուսաստան «ցվրվող» քաղաքացիները պետք է գիտակցեն, որ տեսանելի ապագայում պայմանական ասած Կիեւի գրոհին կամ Մոսկվայի պաշտպանությանը պետք է մասնակցեն։

Իսկ իմ նմաններին, որոնք ՆԱՏՕ անդամ երկրների հպատակություն են ընդունել, մոտավորապես նույն ճակատագրին է սպասվում՝ կամ պայմանական ասած Բեռլինը, Պրահան ու Վարշավան ենք պաշտպանելու։ Եթե հրաժերվենք, վռնդելու են այն երկիր, որտեղից եկել ենք Բեռլին, Փարիզ, Բրյուսել եւ այլն ու լուրջ դեմքերով այսօր խորհուրդներ ենք տալիս ուրիշներին :) Եվ ճիշտ էլ անելու են։
Ռուսաստանն էլ է ճիշտ անում՝ քաղաքացիություը բիզնես պլան չի՝ նստես ու երկրի բարիքներից միայն օգտվես։ Պիտի այդ բարիքները նաեւ պաշտպանես, եթե ինքնական իրա մասնիկն ես դարձել։

Գիտեմ, ընթերցողների 99% դուրը գրածս չեկավ։ Ես «լայք» ստանալու համար ոչ մի գրառում սկի չեմ էլ անում :)

Գերմանիայում (պարտադիր) զինվորական հաշվառումը անխտիր բոլոր արական սեռի քաղաքացիների համար սկսվելու է իմ կարծիքով ամենաուշը մոտակա 2 կամ 3 տարվա ընթացքում։
🇫🇷 Փարիզում օլիմպիական դրոշը ծածանվում էր «գլխի վրա»՝ դեղին և կանաչ օղակներով վերևում։
Forwarded from PARA.TV
Media is too big
VIEW IN TELEGRAM
☝️ «նեռի իշխանությունն անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը». առաջնորդի ուղիղ միացումը Տիգրանաշենից։

☝️Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը Վայոց ձոր է մեկնում
հանդիպելու բնակիչների հետ։
🇷🇺 «Հետամնաց, քանդվող» Ռուսաստանում, որը պատժամիջոցների ներքո «քարե դարում է» հայտնվել, չինացիների հետ համագործակցելով արտադրելու են նմանատիպ մեքենաներ։

Հավանաբար հետագայում «Լադա» բրենդը կհանեն մեքենայի վրայից։

#Ռուսաստան
🇪🇺🇩🇪🇹🇷 Դյոներ (քյաբաբ) - Թուրքական, թե՞ գերմանական, կամ երբ աշխարհի զարգացած երկրներից մեկը բուլկու անունի համար վիճաբանում է:

Թուրքական ասոցիացիան դիմում է ներկայացրել ԵՄ՝ խնդրելով պաշտպանել իրեն որպես «երաշխավորված ավանդական կերակուր»։

Այսպես կոչված «քյաբաբի վեճում» Ռենատե Կյունաստը (Կանաչների խմբակցություն, Բունդեսթագի պարենի և գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ) հստակ դիրքորոշում է ընդունում՝ «Քյաբաբը (դյոները) պատկանում է Գերմանիային»:

Այս իրավիճակը ծագել է Անկարայում գործող Միջազգային Դոներ Ֆեդերացիայի (UDOFED) փորձի պատճառով՝ պաշտպանելու «դյոներ» տերմինը որպես Եվրամիությունում «երաշխավորված ավանդական կերակուր»։

Գերմանիան այս դիմումի դեմ առարկություն է ներկայացրել Հանձնաժողով, քանի որ հակառակ պարագայում այս անունի ներքո մատուցվող քյաբաբի բազմաթիվ տարբերակներն այլևս չեն կարող «Döner» կոչվել։

Գերմանիայի գյուղատնտեսության և պարենի նախարարությունը մտավախություն ունի, որ Գերմանիայի տնտեսության համար շոշափելի հետևանքներ կլինեն, եթե Անկարայի դիմումը ԵՄ-ին հաստատվի։ Նախարարության խոսնակն ասել է, որ Թուրքիայի քայլը «որոշակի անակնկալով է նշվել», և որ իրենք ակնկալում են հսկայական հետևանքներ գերմանական սննդի ոլորտի համար։

ԵՄ հանձնաժողովն այժմ ունի վեց ամիս՝ որոշում կայացնելու համար։

🤔 Հետաքրքիր զուգադիպություն՝ տասնամյակներ շարունակ Բեռլինում քյաբաբն աննկատ մնաց, սակայն դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո հայտ ներկայացվեց ԵՄ։

Իսկ իմ կողմից հավելեմ, որ սննդի, ավելի ճիշտ՝ «ֆաստ-ֆուդի» պատրաստման շուրջ վեճերը, անշուշտ, չեն խոսում քաղաքական գործիչների զարգացման մասին։ Խոսքը, մեծ հաշվով, բուլկիի մասին է, որի մեջ միս են դնում աղցանով և մատուցում հաճախորդին, որպեսզի նա արագ «խժռի»՝ սովորաբար կանգնած վիճակում։

🇩🇪 Ցավալի է, երբ երկիրը, որը մինչև վերջերս կառուցում էր աշխարհի լավագույն մեքենաները, վերելակները և նույնիսկ զենքերը, այժմ պատրաստվում է դատի տալ մսով հացի կտորի անվան համար:

#Գերմանիա #Թուրքիա
🇪🇺🇩🇪 🇭🇺 «Բարի գալուստ Վիկտոր Օրբանի ստի շոու», գրում է գերմանական համար մեկ շաբաթաթերթ «SPIEGEL»-ը

ԵՄ Խորհրդում Հունգարիայի ներկայիս նախագահությունը, ըստ Գերմանիայի կառավարության (ինչպես նաև Spiegel-ի) սարսափելի խնդիր է:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարձակվել է իր կարծիքն ունենալ և ինքնուրույն խաղաղության բանակցություններ վարել Պուտինի և Սի Ցզինպինի հետ։ Սա «խաթարում է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության վստահելիությունը»:

Բեռլինի եւ Բրյուսելի պաշտոնյաների պատասխանը բոյկոտ է։

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարներ Նենսի Ֆեսերը և Առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը ընդգծված կերպով չեն մասնակցել Բուդապեշտում ԵՄ Խորհրդի նախարարական հանդիպումներին։

Իսկ Բրյուսելում փորձում են նաեւ չեղարկել Խորհրդի նախագահի, այսինքն՝ Օրբանի ավանդական ելույթը Եվրախորհրդարանի առջեւ։

#Գերմանիա #Եվրամիություն #Հունգարիա
🇪🇺🇩🇪 🇭🇺 «Բարի գալուստ Վիկտոր Օրբանի ստի շոու», գրում է գերմանական համար մեկ շաբաթաթերթ «SPIEGEL»-ը

ԵՄ Խորհրդում Հունգարիայի ներկայիս նախագահությունը, ըստ Գերմանիայի կառավարության (ինչպես նաև Spiegel-ի) սարսափելի խնդիր է:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարձակվել է իր կարծիքն ունենալ և ինքնուրույն խաղաղության բանակցություններ վարել Պուտինի և Սի Ցզինպինի հետ։ Սա «խաթարում է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության վստահելիությունը»:

Բեռլինի եւ Բրյուսելի պաշտոնյաների պատասխանը բոյկոտ է։

Գերմանիայի ՆԳՆ ղեկավարներ Նենսի Ֆեսերը և Առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը ընդգծված կերպով չեն մասնակցել Բուդապեշտում ԵՄ Խորհրդի նախարարական հանդիպումներին։

Իսկ Բրյուսելում փորձում են նաեւ չեղարկել Խորհրդի նախագահի, այսինքն՝ Օրբանի ավանդական ելույթը Եվրախորհրդարանի առջեւ։

#Գերմանիա #Եվրամիություն #Հունգարիա
🇰🇿 💷 🇺🇸🇬🇧🇲🇫🇩🇪🇮🇹🇨🇦🇯🇵
Յոթ խոշոր արևմտյան արդյունաբերական երկրների խումբը (G7) նախատեսում է առաջիկա տարիներին 200 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել Կենտրոնական Ասիայի երկրներում ենթակառուցվածքային նախագծերում: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Ենթակառուցվածքային ներդրումների գլոբալ գործընկերության հատուկ համակարգողի պաշտոնակատար Հելաինա Մացան։

Միջոցների մեծ մասը կուղարկվի Ղազախստան։

Մացան ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել և դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները, ինչպես նաև ապահովել համաշխարհային էներգետիկ անվտանգությունը՝ խորացնելով առևտրային հարաբերությունները Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքում գլոբալ ներդրումների համար գործընկերությունը և G7-ի ներդրումները մինչև 2027 թվականը 600 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնեն զարգացող երկրներում ենթակառուցվածքային նախագծերին:

Հարկ է նշել, որ Ղազախստանը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում մեծ ներուժ ունի, հատկապես Ակտաու և Կուրիկ նավահանգիստները, որոնք վերջին տարիներին ավելի մեծ նշանակություն են ձեռք բերել՝ այսպես կոչված «Միջին միջանցքի» համար։

Աղբյուրը՝ Deutsche Allgemeine Zeitung շաբաթաթերթն է Ղազախստանում, որը հրատարակվում է գերմաներեն և ռուսերեն լեզուներով։

#G7 #Միջին_միջանցք #Ռուսաստան #ԱՄՆ
🇩🇪 Համբուրգում Գերմանիայի քաղաքացիության համար ռեկորդային թվով դիմումներ են կուտակվում։

Գերմանիայի քաղաքացիության մասին նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 27-ին, էական ազդեցություն է թողնում Համբուրգի վրա՝ Դաշնության այս նահանգում այժմ ավելի շատ մարդիկ են փորձում ստանալ Գերմանիայի քաղաքացիություն, քան երբևէ:

Երկրամասի կարգավիճակ ունեցող քաղաքի միգրացիոն ծառայությունը ներկա պահին ունի գրեթե 30000 դիմում։
Միայն հունիսին Համբուրգում դիմումների թիվը կազմել է 3000, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թիվը։

Մեր կարծիքով, եթե գորընթացն այս տեմպերով շարունակվի, ապա Բունդեսթագի հաջորդ ընտրությունները, որոնք նշանակված են 2025 թվականի աշնանը, երկրում կլինեն մի քանի հարյուր հազար նոր գերմանացի ընտրողներ։

#Գերմանիա
🇦🇲🇮🇷 «Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի միջանցքը համարում է Հայաստանի համար վնասակար և շարունակում է պաշտպանել այդ դիրքորոշումը:»

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը Հայաստանի վարչապետի և նրան ուղեկցող պատվիրակության հետ այսօր առավոտյան կայացած հանդիպմանը։

#Իրան #Հայաստան
🇻🇪 «Reuters» գործունեությունը հայտնում է, որ Լատինական Ամերիկայի առնվազն ինը երկրների կառավարությունները կոչ են արել արտակարգ նիստ հրավիրել Վենեսուելայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Լատինական Ամերիկայի բարդ քաղաքական իրավիճակով հետաքրքրված են ներքին և արտաքին տարբեր ուժեր։ Դիտարկենք դրանցից հիմնականները.

Ա) Ներքին քաղաքական խմբեր և կուսակցությունները։ Յուրաքանչյուր երկրում կան քաղաքական ուժեր, որոնք ձգտում են քայքայել, ամրապնդել կամ պահպանել իշխանությունը: Վենեսուելան բացառություն չէ։

Բ) Տարածաշրջանային կառավարություններ։ Սա հստակորեն ցույց են տալիս Լատինական Ամերիկայի երկրները՝ Արգենտինան, Կոստա-Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Գվատեմալան, Պանաման, Պարագվայը, Պերու և Ուրուգվայը, որոնց կառավարությունները «անհանգստացած են» Վենեսուելայում տիրող իրավիճակով։ Դա կարող է պայմանավորված լինել Վենեսուելայի ճգնաժամից բխող միգրացիոն հոսքերով, տնտեսական անկայունությամբ և անվտանգության սպառնալիքներով, ինչպես նաև «երրորդ երկրի» արտաքին պատվերներով:

Գ) Օտարերկրյա պետությունները՝ արտաքին խաղացողները, առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը, որոնք նաեւ այստեղ ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը: Նրանք կարող են աջակցել տարբեր քաղաքական ուժերի, տնտեսական օգնություն ցուցաբերել կամ դիվանագիտական ​​միջամտություն կատարել:
Պետք է հաշվի առնել, որ Վենեսուելան նավթի հսկայական պաշարներ ունի։

Դ) Տրանսազգային կորպորացիաների և տեղական բիզնես էլիտաների տնտեսական շահերը (եւ շահերի բախումները), որոնք կարող են շահագրգռված լինել կայունությամբ կամ, ընդհակառակը, քաղաքական կուրսի փոփոխությամբ՝ ստեղծելով քաոս՝ բիզնես վարելու համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը Լատինական Ամերիկայում բարդ է և բազմաշերտ, որտեղ տարբեր շահագրգիռ կողմեր ​​կարող են նպաստել իրավիճակի թե՛ սրմանը, թե՛ կայունացմանը՝ կախված իրենց նպատակներից և ռազմավարությունից։

#Վենեսուելա #վերլուծություն
🇪🇺💶 Եվրոմիության ղեկավարությունը չի հրապարակում Covid-19 «պայքարի համար» Ամերիկյան ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, որոնց հետեւանքով Եվրո տարադրամով միլիարդավոր գումարներ են կորել, - հայտնում է գերմանական հեռուստաընկերությունը։

Ըստ մասնագետների, պայմանագրերը Եվրոպայի անունից ստորագրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը նախկինում եղել է նաեեւ Գերմանիայի Պաշտպանության նախարարը։

#Գերմանիա #Եվրամիություն #Corruption
🇷🇺🇺🇦 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը տարածվում է աֆրիկյան Մալի։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարում է «Վագների» դեմ զինված պայքարին իր մասնակցության մասին։
🇨🇳🇵🇸🇮🇱 Չինաստանը հավատարիմ է Պաղեստինին

Պաղեստինյան խմբակցությունները Պեկինի հռչակագիր են ստորագրել բաժանմանը վերջ տալու և պաղեստինյան ազգային միասնության ամրապնդման մասին, հայտնում է Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

Պեկինի հռչակագիրը ամրացնում է այն գաղափարը, որ համաշխարհային հակամարտությունների լուծումն այժմ տեղի է ունենում Չինաստանում, Չինաստանի շուրջ եւ Չինաստանի դեմ: Այսպիսով քյլ առ քայլ գլոբալ քաղաքականությունում Չինաստանը ստանձնում է Ռուսաստանի դերը եւ նշանակությունը։

#Չինաստան #Ռուսաստան #Բժեզինսկի
Հետաքրքիր է կարդալ, թե ինչպես են քրիստոնյա (կամ ավելի ճիշտ իրենց իբրեւ քրիստոնյա հռչակած) երկրները լռում Փարիզում Օլիմպիական խաղերի բացմանը Հիսուսին եւ դրանով իսկ Քրիստոնեությունը պախարակող եւ նսերմացնող «արվեստի» վերաբերյալ, եւ ինչպես են դրա դեմ խոսում որոշ իսլամական երկրները։

Իսկ առաջին քրիստոնյա երկրի ղեկավարությունը կայֆերի մեջ է՝ նամանավանդ «նախնիների» օրոքից աշխատող «հայրենասեր» դեսպանուհին։

#գաղափարական_անապատացում
Համաս խմբավորման ղեկավարին ոչնչացրել են ինքնաթիռից արձակված հրթիռով Իրանի մայրաքաղաք Թեհրանում, հայտնում է գերմանական հանրային Tagesschau-ն։

Դուք հասկանու՞մ եք, ինչ վիճակում է մեր տարածաշրջանը, որտեղ մեր Հայրենիքը՝ Հայաստանը, ղեկավարում է համալսարանից դուրս մնացած կլյաուզնիկ «լրագրողը»: