Sky Labs Crypto Terminal
1.45K subscribers
646 photos
43 videos
75 links
SkyLabs is the first crypto ecosystem in Armenia with it's wallet and terminals.

🌐 Website: https://skylabs.world/
📩 Support: https://t.me/skylabs_support_bot
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչպե՞ս համալրել հաշիվը easywallet-ի միջոցով ⚡️

Ահա պարզ քայլերը, թե ինչպես ակնթարթորեն գումար փոխանցել easywallet-ից ձեր SkyWallet հաշվին 🚀

1️⃣ SkyWallet-ում բացեք ձեր AMD հաշվեկշիռը կամ անցեք «easywallet» բաժին
2️⃣ Ընտրեք «Համալրել» և պատճենեք ձեր Սոցիալական քարտի համարը՝ (ՀԾՀ)
3️⃣ easywallet հավելվածում ծառայություններ բաժնից ընտրեք «Կրիպտո դրամապանակ»
4️⃣ Սեղմեք «ՍքայԼաբս» և տեղադրեք պատճենված համարը
5️⃣ Ընտրեք վճարման եղանակը, գրեք գումարի չափը և սեղմեք «Վճարել»

Վերջ։ Գումարը շուտով կհայտնվի ձեր SkyWallet-ի AMD հաշվեկշռին

Հ.Գ. Հիշեցնենք, որ գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է երկու դրամապանակներում էլ նույնականացված լինել։
Սիրելի համայնք, ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ դուք կարող եք փոխարկել կրիպտոարժույթը դրամի և հակառակը՝ գումարը ստանալով անմիջապես ձեր բանկային հաշվին (կամ փոխանցելով հաշվից) մեր նոր՝ SkyLabs Cashless Exchange-ի միջոցով 💸

Սա սկզբնական փուլն է, և մենք որոշեցինք այս հնարավորությունը առաջինը կիսել մեր տելեգրամյան համայնքի հետ 💙

Ինչպե՞ս՝
1️⃣ Անցեք մեր պաշտոնական բոտի հղումով և ուղարկեք ձեր հայտը՝ լրացնելով բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք կպահանջվեն։
2️⃣ Մեր թիմի մասնագետները կարճ ժամանակում կուսումնասիրեն այն և կապ կհաստատեն ձեզ հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։

Ունենք նաև ձեզ համար ԱՆԱԿՆԿԱԼ 🎁
Գալիք շաբաթվա ընթացքում՝ 10.03.2026 - 17.03.2026, SkyChange-ի միջոցով 100,000 դրամ և ավել crypto ➡️ դրամ փոխանակման գործարք իրականացնելու դեպքում միջնորդավճարը կկազմի 1.5%։

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Անկանխիկ փոխարկում իրականացնելու համար պարտադիր է անցնել նույնականացում SkyLabs էկոհամակարգում:

Պատրա՞ստ եք փորձարկել։ Անցեք հղումով, ծանոթացեք պայմաններին և ուղարկեք ձեր առաջին հայտը հենց հիմա 👇
SkyChangebySkyLabs_bot
🔥8😁1
Հարգելի օգտատերեր,
B Plaza-ի (Ազատության 24/15) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։


English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Հարգելի օգտատերեր,
B Plaza-ի մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար💚
👍1👏1
Հարգելի օգտատերեր,
Մաշտոց 42/4 հասցեում՝ «88 սուպերմարկետի» մուտքի մոտ գտնվող մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։

English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
2
Հարգելի օգտատերեր,
Տեխնիկական աշխատանքներն ավարտվել են եւ «88 սուպերմարկետի» մուտքի մոտ գտնվող տերմինալն աշխատում է բնականոն հունով։
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար💚

English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչպե՞ս կատարել փոխանցում կրիպտոյից անմիջապես բանկային հաշվին ⚡️

Ահա պարզ քայլերը, թե ինչպես մեր նոր՝ SkyLabs Cashless Exchange-ի միջոցով փոխարկել կրիպտոարժույթը ՀՀ դրամի և ստանալ գումարն անմիջապես բանկային հաշվին 💸

1️⃣ Թարմացրեք SkyWallet հավելվածը, մուտք գործեք և ընտրեք «Բանկային փոխանցում» բաժինը
2️⃣ Անցեք մեր պաշտոնական տելեգրամյան Բոտով և սեղմեք «Start»
3️⃣ Ընտրեք ձեզ հարմար լեզուն
4️⃣ Ընտրեք փոխանցման տեսակը
5️⃣ Մուտքագրեք անհրաժեշտ տվյալները (էլ. հասցե, կրիպտոարժույթ, գումարի չափ, բանկ և բանկային հաշվեհամար)
6️⃣ Վերջ, կարող եք հաստատել ձեր հայտը

Մեր թիմի մասնագետները կարճ ժամանակում կուսումնասիրեն հայտը և կապ կհաստատեն ձեզ հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար

🔄 Նշենք նաև, որ հակառակ գործընթացը՝ բանկային փոխանցումով կրիպտոարժույթ գնելը, ևս հասանելի է նույն բոտի միջոցով։

❗️Անկանխիկ փոխարկում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացված հաշիվ SkyLabs էկոհամակարգում։

Դիտեք տեսանյութը, հետևեք քայլերին և կառավարեք ձեր ֆինանսներն ավելի ազատ 💙
🔥61
💸 0% միջնորդավճար SkyChange-ում՝ գնման գործարքների համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր և վաղը SkyLabs Cashless Exchange ծառայության միջոցով կատարվող bank → crypto (cash-in) գործարքների միջնորդավճարը կկազմի 0% 🎉

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։
Անցեք մեր պաշտոնական բոտ և կատարեք ձեր շահավետ գործարքը հենց հիմա 👇
Հարգելի օգտատերեր,
Գյումրիում գտնվող մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով։

Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք:
Հետևեք ալիքի թարմացումներին։
⚙️ Տեխնիկական աշխատանքներ

Հարգելի օգտատերեր, այս պահին ETH ցանցի հետ կապված իրականացվում են տեխնիկական աշխատանքներ:

Մոտակա 30 րոպեից մինչև 1 ժամ ETH փոխանցումները կարող են մի փոքր ավելի երկար մշակվել:

Խնդրում ենք փորձել ավելի ուշ։ Մենք կտեղեկացնենք աշխատանքների ավարտի մասին:
1
Ողջույն

Այս պահին TON ցանցի հետ առկա են որոշ տեխնիկական խնդիրներ։ Մեր մասնագետներն աշխատում են, որպեսզի հնարավորինս արագ կարգավորվի խնդիրը։

Խնդրի արդյունքում փոխանցումները կարող են իրականացվել ուշացումներով։

Խնդրում ենք մի փոքր համբերատարությամբ սպասել — մենք անում ենք ամեն բան խնդիրը շուտ լուծելու համար 💙
👎31
📢 Սիրելի՛ օգտատերեր, ցանկանում ենք տեղեկացնել, որ վերջին օրերին easywallet դուրսբերման (withdraw) հետ կապված տեխնիկական ստուգումներն ու կարգավորումներն ամբողջությամբ ավարտվել են

Կարող եք կրկին իրականացնել ձեր փոխանցումներն արագ և անխափան:

Շնորհակալ ենք ըմբռնման համար, մաղթում ենք հաջողված գործարքներ 💙
Հարգելի SkyLabs-ցիներ,
Գյումրու մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության և ըմբռնման համար 💙
👍1
🛡️ KYC. Ինչպե՞ս խուսափել հայտի մերժումից և խնայել ժամանակը

Որպեսզի նույնականացման գործընթացը տևի հաշված րոպեներ, խիստ կարևոր է փաստաթղթի ճիշտ լուսանկարը:

Նախքան փաստաթուղթը վերբեռնելը, խնդրում ենք համոզվել, որ պահպանված են այս կանոնները 👇

1️⃣ Բոլոր 4 անկյունները պետք է երևան. Լուսանկարեք անձնագրի ամբողջական բացվածքը (երկու էջը միասին)՝ առանց կտրված հատվածների:
2️⃣ Անգլերեն էջը պարտադիր է. Նույնականացում անցնելու համար տեղական լեզուն բավարար չէ: Անպայման լուսանկարեք այն հատվածը, որտեղ ձեր տվյալները գրված են նաև անգլերենով:
3️⃣ Ոչ մի փակված տվյալ. Համոզվեք, որ ձեր մատները չեն ծածկում նկարը, թվերը կամ տեքստը:
4️⃣ Պարզ լուսավորություն. Խուսափեք ստվերներից և ուժեղ լույսի անդրադարձից: Տեքստը պետք է լինի հստակ և հեշտ ընթեռնելի:
5️⃣ Հստակ սելֆի. Լուսանկարվեք միատոն ֆոնի դիմաց: Համոզվեք, որ չեք կրում արևային ակնոց, և որևէ առարկա կամ ձեռք չի ծածկում ձեր դեմքը:

Հետևելով այս պարզ քայլերին՝ արագ կստանաք վերիֆիկացված կարգավիճակ և կկարողանաք լիարժեք օգտվել SkyLabs-ի բոլոր հնարավորություններից