Sky Labs Crypto Terminal
1.45K subscribers
646 photos
43 videos
75 links
SkyLabs is the first crypto ecosystem in Armenia with it's wallet and terminals.

🌐 Website: https://skylabs.world/
📩 Support: https://t.me/skylabs_support_bot
Download Telegram
Հարգելի օգտատերեր, Կողբացի 16 հասցեում գտնվող Portal Game Zone-ի մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար։


English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Հարգելի օգտատերեր,
ETH ցանցում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ETH, USDC (ERC20) և USDT (ERC20) գործարքները կարող են իրականացվել որոշ ուշացումներով։

Հետևեք թարմացումներին, խնդիրների շտկվելուն պես կտեղեկացնենք:

English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ 🤩

Որպես հատուկ շնորհակալություն մեր բոլոր օգտատերերին՝ մենք այսօր հայտարարում ենք 0% միջնորդավճար կանխիկացման համար 🎁

Այս պահից սկսած մինչև կեսգիշեր 00:00 կարող եք կանխիկացնել գումար մեր ցանկացած տերմինալից և վճարել ԶՐՈՅԱԿԱՆ միջնորդավճար։

Այսպես մենք հայտնում ենք մեր շնորհակալությունը ձեզ՝ մեր հավատարիմ հաճախորդը լինելու համար ❤️

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը
🔥8
🚨 Անվտանգության զգուշացում․ AI խաբեբայություններն ավելի խելացի են դառնում 🤖

Ընկերներ, խնդրում ենք զգոն լինել: Ցանկացած հաղորդագրություն կամ զանգ, որտեղ ձեզանից խնդրում են անձնական տվյալներ կամ գումար՝ նույնիսկ եթե ձայնը նման է ձեր հարազատի կամ ընկերոջ ձայնին, կարող է լինել խաբեություն։

🎭 Խաբեբաները կարող են օգտագործել արհեստական բանականություն՝ ձայներ կեղծելու և որպես հարազատ ներկայանալու համար։

Երբեք մի փոխանցեք.
Գաղտնաբառեր կամ PIN կոդեր
Մեկանգամյա կոդեր / OTP / 2FA կոդեր
Դրամապանակի private key-եր
Տերմինալի QR-կոդեր՝ սկանավորեք միայն դուք ինքներդ
Անձնագրի, ID-ի կամ անձնական փաստաթղթերի պատճեններ

Զգուշացեք՝
🎭 Ձեզ ծանոթ ձայնով զանգերից կամ ձայնայիններից (կարող է լինել արհեստական բանականութուն)
📩 Ֆիշինգային հղումներից և կեղծ կայքերից
🔗 Անսպասելի QR-ներից


Եթե ինչ-որ մեկը գումար է խնդրում կամ հաշվի տվյալներ՝
ՄԻ ՇՏԱՊԵՔ՝
Ստուգեք անձի ինքնությունը անմիջապես նրա հետ, ով տվյալներ է խնդրում ձեզանից նախքան որևէ գործողություն կատարելը։

💙 Ձեր անվտանգությունը միշտ մեր առաջնահերթությունն է
👍31
Հարգելի օգտատերեր,
Mega Mall-ի (Գայի պողոտա 16) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։



English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Հարգելի SkyLabs-ցիներ, Mega mall-ի տերմինալը վերսկսել է իր աշխատանքը
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար🤍
👍1
Հարգելի օգտատերեր,
B Plaza-ի (Ազատության 24/15) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։


English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Հարգելի օգտատերեր,
B Plaza-ի մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար💚
1
🚀 SkyLabs-ն ընդլայնում է իր ցանկը՝ ավելացնելով երկու նոր կրիպտոարժույթ՝ Solana (SOL) և EURC 🇪🇺

Solana (SOL)՝ Solana ցանցի հիմնական կրիպտոարժույթը
EURC՝ կայուն և վստահելի թվային եվրո՝ հարմար անվտանգ գործարքների համար

Երկու կրիպտոարժույթներն էլ աշխատում են Solana ցանցի վրա՝ ապահովելով բարձր արագություն և ցածր միջնորդավճարներ։

Բացահայտիր և փորձիր հիմա՝ SkyWallet հավելվածում 💙
👍7🔥2
Հարգելի օգտատերեր,
Yerevan Mall-ի մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։


English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Հարգելի SkyLabs-ցիներ, Yerevan Mall-ի մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար։
3
Հարգելի՛ SkyLabs համայնք,

Մեր համակարգի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ մենք պարբերաբար վերանայում ենք և թարմացնում աջակցվող կրիպտոարժույթների ցանկը։

Այս թարմացման շրջանակներում FTN-ը այլևս հասանելի չի լինի մեր հարթակում 27.11.2025-ին, ժամը 15:00-ին։

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները․
🔹 Շուկայում ներկայումս տեղի ունեցող փոփոխությունները,
🔹 SkyLabs-ի ներքին քաղաքականության պահանջները:

⚠️ Խնդրում ենք մինչև 27.11.2025թ․, ժամը 15:00-ն անպայման արտաբերել (withdraw) ձեր FTN ակտիվները՝ հետագայում ցանկացած սահմանափակումներից և կորուստներից խուսափելու համար։

Շնորհակալություն վստահության և հասկացողության համար։
SkyLabs-ը կշարունակի բարելավել մեր էկոհամակարգը և ձեզ առաջարկել միայն հուսալի և անվտանգ լուծումներ 💙
🔥3
⚠️ ՀԻՇԵՑՈՒՄ ⚠️

Սիրելի՛ օգտատերեր, ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր՝ ժամը 15:00-ին, FTN-ը դուրս կգա մեր կողմից սպասարկվող կրիպտոարժույթների ցուցակից։

Եթե դեռ ունեք FTN ձեր Սքայ դրամապանակի հաշվեկշռում, խնդրում ենք մինչև ժամը 15:00-ն դուրսբերել այն՝ փոխանցելով մեկ այլ կրիպտո դրամապանակի։

Շնորհակալություն, որ մեզ հետ եք 💙
4👍2
Սև ուրբաթն առանց SkyLabs-ի՞..... Անհնար է 😎

Մենք պատրաստել ենք այնպիսի առաջարկ, որից հրաժարվելն ուղղակի անհնար կլինի: Վաղը մեր տերմինալների մոտ շատ թեժ է լինելու... 🔥

Կռահու՞մ եք, թե ինչի մասին է խոսքը 👀

Միացրե՛ք ծանուցումները 🔔 և բաց մի՛ թողեք մեր հայտարարությունը։
🔥41
💥 ՍԵՎ ՈՒՐԲԱԹԸ ՍԿՍՎԱԾ Է։ -50% ԳՆՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ համար💥

Միայն ԱՅՍՕՐ՝ մինչև կեսգիշեր, մեր բոլոր տերմինալներով կանխիկացման և մուտքագրման գործարքների միջնորդավճարը կկրճատվի 50%-ով 😱

⚡️ 1.4%-ի փոխարեն՝ ընդամենը 0.7% միջնորդավճար։

Սա լավագույն պահն է #ՍքայՏերմինալներից օգտվելու համար։

📍 Մի մոռացեք, որ մենք ունենք 9 տերմինալ Երևանում և 1-ը՝ Գյումրիում (հասցեները՝ մեր հավելվածում և կայքում)

Շտապե՛ք, ժամանակը սուղ է։
4👍2🔥2
🎄Սկսում ենք տոնական անակնկալների մարաթոնը։ Պատրա՞ստ եք առաջին լավ նորությանը 🎁

Սիրելի օգտատերեր, ուրախ ենք տեղեկացնել, որ մեր տերմինալները դեռ շարունակելու են աշխատել և հասանելի լինել ձեզ համար 💙

Սա նշանակում է, որ մենք միասին գնում ենք դեպի կարգավորումների նոր և ավելի հասուն փուլ։

Այո, լինելու են փոփոխություններ՝ կապված KYC (նույնականացման) գործընթացների և գործարքների սահմանաչափերի հետ։ Այս ամենն արվում է մեկ նպատակով՝ ապահովելու առավելագույնս թափանցիկ և անվտանգ միջավայր ձեր բոլոր գործարքների համար 🛡️

Բայց սա դեռ ամենը չէ... 😉 Ինչպես խոստացել էինք, մեր սիրելի տերմինալներին զուգահեռ, մենք ակտիվորեն պատրաստում ենք նաև անկանխիկ (cashless) լուծումներ 💳

Շատ շուտով կհայտարարենք նոր, հետաքրքիր համագործակցության մասին, որը կընդլայնի ձեր հնարավորությունները։

Իսկ առայժմ՝ վայելեք տերմինալների հարմարավետությունը և պատրաստվեք տոնական տրամադրությանը։ Մենք ձեր կողքին ենք 🚀
👏93❤‍🔥31
Նոր կամուրջ SkyWallet-ի և ձեր առօրյա ֆինանսների միջև 🌉

Մենք միշտ փնտրում ենք նոր ուղիներ՝ ձեր կրիպտո գործարքներն ավելի պարզ ու հասանելի դարձնելու համար

Արդեն 4 տարի է մեր տերմինալները եղել և մնում են ձեր վստահելի օգնականը` կանխիկ գործարքների համար։ Այժմ, ձեզ էլ ավելի մեծ հնարավորություններ ընձեռելու նպատակով, մենք ընդլայնում ենք մեր սահմանները՝ հասանելի դարձնելով նաև անկանխիկ գործարքները ցանկացած վայրից` 24/7 ռեժիմով։

Մանրամասները շատ շուտով 🔥
👍641
📢 Կարևոր տեղեկատվություն օրենսդրական փոփոխությունների մասին

Սիրելի՛ օգտատերեր, մինչ մենք կհայտարարենք մեր նոր համագործակցության մասին, ուզում ենք տեղեկացնել սպասվող օրենսդրական փոփոխությունների և կրիպտո ոլորտի վրա դրանց ազդեցության մասին։

Ընդհանուր առմամբ՝ օրենսդրական դաշտի կարգավորումները ուղղված են կրիպտոակտիվներով գործարքներն ավելի անվտանգ և թափանցիկ դարձնելուն։ Իհարկե, խաղի կանոնները փոխվում են բոլոր կողմերի համար՝ թե՛ մեզ համար՝ որպես ծառայություն մատուցող, և թե՛ ձեզ համար, հարգելի օգտատերեր։

📅 Ի՞նչ է փոխվում հունվարի 1-ից.

🔹 Պարտադիր նույնականացում (KYC). Մեր տերմինալներով, ինչպես նաև անկանխիկ եղանակով կրիպտո գնել և վաճառելու համար անհրաժեշտ կլինի անպայման անցնել նույնականացում մեր համակարգում։ Մենք հեշտացրել ենք այս գործընթացը ձեզ համար՝ ինտեգրելով նոր ավտոմատացված եղանակ, որը հասանելի կլինի շատ շուտով 📲

🔹 Սահմանաչափերի փոփոխություն. Տերմինալներով միանվագ գործարքի սահմանաչափը նախկին 400,000 դրամի փոխարեն կդառնա 300,000 դրամ 📉

Այս բոլոր փոփոխությունները ուժի մեջ կմտնեն Հունվարի 1-ից։ Մենք դեռ կուղարկենք հավելյալ ծանուցումներ և հիշեցումներ, որպեսզի դուք պատրաստ լինեք 💙
👎183
🎄 Շնորհավոր Նոր Տարի, սիրելի SkyLabs համայնք
Թող 2026 թվականը ձեզ բերի կայունություն, նոր հնարավորություններ և, իհարկե, կանաչ շուկա:

Ցանկանում ենք տարին սկսել փոքր, բայց հաճելի անակնկալով մեր համայնքի համար 🎁

Մրցույթ՝ «Ամենաջերմ մաղթանքը»
Մեկնաբանություններում գրեք ձեր ամենաանկեղծ մաղթանքը՝
համայնքի անդամներին, ձեր ընկերներին կամ հենց ինքներդ ձեզ այս տարվա համար։

Մեր թիմը կընտրի 3 ամենաջերմ մեկնաբանությունները և կպարգևատրի հեղինակներին՝
🥇 20 USDT
🥈 15 USDT
🥉 10 USDT


Մրցույթը կավարտվի հունվարի 3-ին, իսկ հաղթողներին կհայտարարենք նույն օրը։

Սպասում ենք ձեր մաղթանքներին 💙
6🔥1
Ընկերներ, ուղղակի խոսքեր չունենք 🥹
Շատ շնորհակալ ենք բոլորիդ ձեր բարեմաղթանքների համար՝ դրանք կարդալն իսկապես հաճելի էր Եկեք պահպանենք այս դրական տրամադրությունն ու էներգիան ամբողջ տարի ❤️

Հաղթողներին ընտրելը շատ դժվար էր, բայց ահա մեր հաջողակները՝
🥇 @RayaTaguhi
🥈 @R_H766
🥉 Алексей

Մենք կկապվենք հաղթողների հետ անձնական նամակով՝ մրցանակները փոխանցելու համար 🎁

Շնորհակալություն, որ մեզ հետ եք, և թող 2026 թվականը հրաշալի տարի լինի բոլորիս համար 🥂
10👍3
Հարգելի օգտատերեր,
Ani Plaza-ի (Սայաթ Նովա 19) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։



English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺