Sky Labs Crypto Terminal
1.45K subscribers
646 photos
43 videos
75 links
SkyLabs is the first crypto ecosystem in Armenia with it's wallet and terminals.

🌐 Website: https://skylabs.world/
📩 Support: https://t.me/skylabs_support_bot
Download Telegram
Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Ահա 3 կարևոր խորհուրդ՝ ձեր կրիպտո ակտիվներն ապահով պահելու համար․

🔑 Օգտագործեք յուրահատուկ, բարդ գաղտնաբառ
Բարդ գաղտնաբառը լավագույն պաշտպանությունն է ավտոմատացված հարձակումներից, որոնք փորձում են գուշակել տարածված կամ կրկնվող գաղտնաբառերը։

🤫 Երբեք մի՛ կիսվեք ձեր անձնական բանալիներով
Սա ավելին է, քան պարզապես գաղտնաբառը. սա ձեր թվային ստորագրությունն է։ Ցանկացած մարդ, ով ունի այն, կարող է ձեր անունից կառավարել ձեր միջոցները։

⚠️ Զգուշացեք ֆիշինգային խարդախություններից
Երբեք մի՛ սեղմեք էլեկտրոնային կամ անձնական հաղորդագրությամբ ստացված կասկածելի հղումների վրա։ Դրանք հաճախ տանում են դեպի կեղծ կայքեր, որոնք ստեղծված են ձեր տվյալները գողանալու համար։

Եղեք ապահով 💙
👍5❤‍🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📍 Գիտե՞իք, որ ՍքայԼաբսն ունի 10 տերմինալ Երևանում և Գյումրիում։

Արագ, անվտանգ և միշտ ձեր կողքին՝ կանխիկ գործարքների համար 💙
44
💎 Մեծ կրիպտո գործարքների համար դուք արժանի եք առանձնահատուկ սպասարկման
Սա է հենց այն, ինչ առաջարկում է SkyChange-ը․ արագություն, վստահություն ու անհատական մոտեցում։

Մեր գրասենյակային փոխանակման կետը նախատեսված է մեծածավալ գործարքների համար և ապահովում է մասնագետների անհատական աջակցություն՝ շատ արագ պայմաններում

Պարզապես նախապես ամրագրեք ձեր այցը մեր Տելեգրամ Բոտի միջոցով, որպեսզի ամեն ինչ պատրաստենք ձեզ համար 🚀

Մենք ձեզ սիրով կսպասենք 💙
5
Հարգելի օգտատերեր,
Գյումրիում գտնվող մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով։

Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք:
Հետևեք ալիքի թարմացումներին։
Հարգելի SkyLabs-ցիներ,
Գյումրու մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար։
4
🔒 Անվտանգությունն առաջին տեղում է։

Ձեր գումարն ու փոխանցումներն ավելի անվտանգ դարձնելու համար՝ անկանխիկ գործարքները հասանելի են միայն նույնականացված հաշիվներով՝ SkyLabs-ում և Monet դրամապանակում

Այսպես փոխանցումները կլինեն ավելի հարթ և անվտանգ 💙
1
Հարգելի օգտատերեր,
Ani Plaza-ի (Սայաթ Նովա 19) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։



English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
Հարգելի SkyLabs-ցիներ,Անի Պլազայի տերմինալը վերսկսել է իր աշխատանքը
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար🤍
3
Հարգելի օգտատեր,
FTN շուկայում բարձր անկայունության պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես կասեցնել FTN-ի հետ կապված բոլոր գործողությունները, ներառյալ Մուտքագրում, Դուրսբերում և Փոխանակում, մինչև շուկայի կայունացումը։
Այս քայլը ձեռնարկվում է մեր օգտատերերին անսպասելի կորուստներից պաշտպանելու համար։
Շնորհակալություն ձեր ըմբռնման համար
Հարգելի օգտատերեր, ուրախ ենք տեղեկացնել, որ FTN-ի հետ կապված բոլոր ծառայությունները՝ Համալրումը, Կանխիկացումը և Փոխանակումը այժմ ամբողջությամբ վերականգնված են մեր հարթակում։

Այս ժամանակավոր դադարը անհրաժեշտ քայլ էր՝ մեր օգտատերերին անսպասելի կորսուստներից պաշտպանելու համար, և մենք շնորհակալ ենք ձեր համբերության և ըմբռնման համար 💙

Այժմ, երբ բոլոր ծառայությունները վերականգնված են, ուզում ենք հիշեցնել ձեր ակտիվները կառավարելու գործիքի՝ ներծրագրային փոխանակման (swap) մասին, որը հատկապես օգտակար է շուկայի անկայունության պայմաններում։

Դուք կարող եք ակնթարթորեն փոխանակել FTN ⇄ USDT հենց ձեր SkyWallet հավելվածում։ Սա նշանակում է, որ կարող եք՝

➡️ Փոխանակել FTN-ը USDT-ի՝ անկայունությունը կառավարելու կամ այլ կրիպտոների փոխանակելու համար։

⬅️ Փոխանակել այլ կրիպտոներ USDT-ի, այնուհետև՝ FTN-ի՝ հեշտությամբ ձեր FTN դրամապանակը համալրելու համար։


Ուրախ ենք վերականգնել ամբողջական ֆունկցիոնալությունը և շարունակել աջակցել հայկական կրիպտո էկոհամակարգին 💙
🔥3👍1
🚨 SkyLabs-ի պաշտոնական անվտանգության հայտարարություն 🚨

Ընկերներ, արդեն ավելի քան 4 տարի SkyLabs-ը ձևավորում է ուժեղ և հավատարիմ համայնք՝ ստեղծելով Հայաստանի ամենավստահելի էկոհամակարգերից մեկը։ Ի սկզբանե մեր առաջնային նպատակն է եղել ձեր միջոցների անվտանգ օգտագործումը:

💙 Ձեր վստահության շնորհիվ մենք միասին աճել ենք և ստեղծել օգտատերերի մեծ բազա, և այս ամբողջ ընթացքում SkyLabs-ը մնացել է անվտանգ և հուսալի հարթակ։

Մեր աջակցության թիմը միշտ եղել է ակտիվ և արձագանքող․ յուրաքանչյուր հարց կամ մտահոգություն ստացել է պատասխան։ Այս պարտավորությունը շարունակելու է մնալ անփոփոխ։

⚡️ Խնդրում ենք վստահել միայն մեր պաշտոնական ալիքներին։
• SkyLabs-ի բոլոր նորությունները հրապարակվում են միայն այստեղ՝
🌐 Կայք: https://skylabs.am
🤖 Բոտ: https://t.me/skylabs_support_bot
📢 Telegram և սոցիալական ալիքները տեղակայված են կայքում:

SkyLabs-ը երբեք չի խնդրի ձեր գաղտնաբառերը կամ ուղիղ մուտք ձեր հաշվին։


💙 Մենք միասին կառուցել ենք անվտանգ էկոհամակարգ և այն շարունակելու ենք պահել այդպիսին։
🏆8❤‍🔥11
Հարգելի օգտատերեր,
Ani Plaza-ի (Սայաթ Նովա 19) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։



English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
3
Հարգելի SkyLabs-ցիներ,Անի Պլազայի տերմինալը վերսկսել է իր աշխատանքը
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար🤍
2
Հարգելի օգտատեր,
Համապատասխան ծառայություններում առաջացած որոշ խնդիրների պատճառով ներկայումս կան ուշացումներ ETH և BSC ցանցերում։
Դրա հետևանքով այդ ցանցերով կատարվող մուտքագրումները և դուրսբերումները կարող են իրականացվել որոշ ուշացմամբ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար և խնդրում ենք մեր օգտատերերին սպասել, մինչև իրավիճակը կարգավորվի։
Շնորհակալություն ձեր ըմբռնման համար։
Հարգելի օգտատերեր, ETH եւ BSC ցանցերի հետ կապված խնդիրները կարգավորվել են:

Այս պահին բոլոր գործարքները իրականացվում են առանց ուշացումների
🚀 Վաղը մեկնարկում է DigiTec 2025-ը, և մենք նույնպես այնտեղ կլինենք։

Մեր պատմությունը սկսվեց DigiTec-ում՝ SkyLabs-ի առաջին տերմինալով։ Այդ փոքրիկ քայլից, ձեր շնորհիվ, մենք հասանք 10 սիրված կետերի ողջ Երևանի տարածքում և՝ Գյումրիում։ Մեր տերմինալները դարձան շատերի ամենօրյա կյանքի մասը, որի համար մենք անսահման շնորհակալ ենք ձեզ 💙

Եվ ահա, մենք կրկին DigiTec-ում ենք 🚀
Հոկտեմբերի 10-ից 12-ը գտեք մեր տերմինալը և մեր թիմակիցներին DigiTec-ի տարածքում. մոտեցեք, տվեք ձեզ հուզող բոլոր հարցերը՝ սիրով կզրուցենք բոլորիդ հետ 😉

Եվ իհարկե, մենք ձեզ համար անակնկալ ենք պատրաստել 🎁
Միայն DigiTec-ի օրերին միջոցառման տարածքում գտնվող մեր տերմինալով կարող եք գնել և վաճառել ցանկացած կրիպտոարժույթ 0% միջնորդավճարով 🤩

Անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը 💙
2👍2🎉2
Հարգելի օգտատերեր,
Piazza Grande, Վ. Սարգսյան 10 հասցեում գտնվող մեր տերմինալը վերազինման և սպասարկման աշխատանքների իրականացման պատճառով հասանելի չի լինի 10.10.25-ից։

Մինչ այդ կարող եք օգտվել Կենտրոնի մեր մյուս տերմինալներից՝
Ani Plaza Hotel (24/7)
Սայաթ Նովա 19

Portal Game Zone (24/7)
Կողբացի 16

88 Supermarket (24/7)
Մաշտոցի 42/4

Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք:
Հետևեք ալիքի թարմացումներին։
🔥1