Sky Labs Crypto Terminal
1.45K subscribers
647 photos
43 videos
75 links
SkyLabs is the first crypto ecosystem in Armenia with it's wallet and terminals.

🌐 Website: https://skylabs.world/
📩 Support: https://t.me/skylabs_support_bot
Download Telegram
Meme coins
Պարզապես զվարճա՞նք, թե՞ կրիպտոյի ապագան🚀


🔥Meme coin-ները կրիպտոարժույթներ են՝ ոգեշնչված ինտերնետ թրենդներից կամ սոցիալական հարթակներում տարածված մեմերից (ինչպես՝ Dogecoin Shiba Inu)։
Դրանք ի սկզբանե ստեղծվել են որպես կատակ, բայց որոշների շուրջ կառուցվել են ամուր համայնքներ և դրանք իրական արժեք են ձեռք բերել: Առաջինը Dogecoin-ն էր:

Ինչու՞ են Meme coin-ները հայտնի:

▪️Վիրուսային մարքեթինգ և ուժեղ օնլայն համայնքներ:
▪️Մեծ շահույթի հնարավորություն (բայց նաև բարձր ռիսկ):
▪️Որոշ Meme coin-ներ այժմ ունեն իրական գործածում կրիպտո շուկայում:

🔥Ի՞նչ եք կարծում՝ Meme coin-ները պարզապես զվարճանքի համա՞ր են, թե՞ ապագա ունեն կրիպտոյի շուկայում:
3👍1
📍 SkyLabs տերմինալները կարող եք գտնել Երևանում և Գյումրիում՝ քաղաքի ամենահարմար հատվածներում։

Ձեզ ամենամոտ տերմինալը հեշտ և արագ գտնելու համար դիմեք մեր Բոտին` @skylabs_support_bot ։ Ընտրեք «Տերմինալներ», այնուհետև «Հասցեներ» բաժինը և կստանաք բոլոր տերմինալների հասցեներն ու դրանց հասնելու առանձին հոլովակները։

🌐 Տերմինալների հասցեների քարտեզը կարող եք տեսնել մեր կայքի և դրամապանակի «Հասցեներ» բաժնում։

💳Մենք շարունակում ենք ընդլայնել տերմինալների ցանկը կրիպտո գործարքներն ավելի հասանելի դարձնելու համար։
👍1
Հարգելի օգտատերեր,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ կատարվում են տեխնիկական աշխատանքներ։ Հնարավոր է լինեն խափանումներ։

Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք։ Հետևեք ալիքին հետագա թարմացումներին ծանոթանալու համար։
Շնորհակալություն
1👍1
Սիրելի SkyLabs-ցիներ,

Ներողություն ենք խնդրում անհարմարության համար:

😎Շտապում ենք Ձեզ տեղեկացնել, որ տեխնիկական աշխատանքներն արդեն ավարտել ենք:
3👍1
🚀 Կրիպտո ուղարկելու գործընթացն արագ ու շատ հեշտ է, բայց գիտե՞ք ինչ ճանապարհ է անցնում կրիպտոն մինչև ձեր դրամապանակ հասնելը։

Եկեք հասկանանք քայլ առ քայլ`
1️⃣ Դուք կատարում եք նոր գործարք` նշում եք ուղարկվող դրամապանակի հասցեն և գումարի չափը։
2️⃣ Ձեր փոխանցումը ուղարկվում է բլոքչեյն ցանցին։
3️⃣ Գործարքն ավելացվում է բլոկին և սպասում հաստատման։
4️⃣ Վալիդատորները ստուգում են գործարքը ծածկագրային ալգորիթմների միջոցով։
5️⃣ Բլոկն ավելացվում է բլոկչեյնին, և կրիպտոն հասնում է ստացողի դրամապանակին։

⚡️ Հետևեք մեզ ավելի շատ ուսուցողական գրառումների համար։
3👍3🔥1😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օգնությո՞ւն է պետք։ Միացե՛ք @skylabs_support_bot -ին հիմա⚡️

Ունեք հարցեր տերմինալի կամ դրամապանակի մասի՞ն, կան գործարքի հետ կապված խնդիրնե՞ր կամ պարզապես տեղեկատվությու՞ն է անհրաժեշտ մեր հասցեների կամ սահմանաչափերի մասին:
Ստացեք ակնթարթային պատասխան ցանկացած պահի, ցանկացած վայրում՝ 24/7, հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

💬 Միացե՛ք մեր բոտին և ստացե՛ք ձեզ անհրաժեշտ աջակցություն վայրկյանների ընթացքում:
2🔥1
Հարգելի օգտատերեր,
Ողջ Հայաստանում այսօր ինտերնետ պրովայդերների հետ կան որոշակի տեխնիկական խնդիրներ։ Ուստի ուզում ենք տեղեկացնել, որ տերմինալներից օգտվելիս կարող եք բախվել որոշակի խնդիրների։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը անհարմարության համար։
Հարգելի օգտատերեր,
ինտերնետային ցանցի հետ կապված խնդիրները կարգավորվել են:

Այս պահին բոլոր տերմինալները հասանելի են
3
Ինչու՞ են կրիպտո փոխանցումներից երբեմն շատ միջնորդավճարներ պահվում։ Պատճառը gas fee կոչվող միջնորդավճարներն են։

⚡️Սրանք այն վճարումներն են, որոնք ուղվում են մայներներին կամ վալիդատորներին ձեր գործարքը բլոքչեյնում գործարկելու համար։
Այս միջնորդավճարները պահվում են Ethereum, BNB Chain, Polygon և այլ ցանցերով գործարքներ կատարելիս։

Ինչու՞ է կարևոր gas fee-ն։
🔐 Անվտանգություն
Վճարները պաշտպանում են ցանցը՝ խրախուսելով վալիդատորներին:
🚀Արագություն
Ավելի բարձր վճարները կարող են արագացնել ձեր գործարքը, մինչդեռ՝ ավելի ցածր վճարները կարող են ուշացումներ առաջացնել:

Մինչ գործարք կատարելը՝ առկա միջնորդավճարին ծանոթանալու համար կարող եք օգտագործել, օրինակ` Etherscan գործիքը։
👍2🔥1
Հարգելի օգտատերեր,
Անի Պլազայի մեր տերմինալով այս պահին կարող եք կատարել միայն մուտքագրման գործարքներ։

Խնդիրը շուտով կկարգավորվի։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը💚