Sky Labs Crypto Terminal
1.45K subscribers
651 photos
43 videos
75 links
SkyLabs is the first crypto ecosystem in Armenia with it's wallet and terminals.

🌐 Website: https://skylabs.world/
📩 Support: https://t.me/skylabs_support_bot
Download Telegram
Մի տեղում ենք հավաքել ձեր կողմից դեպոզիտների մասին հաճախ տրվող հարցերը։

⚠️ Նախ` խնդրում ենք համոզվել, որ ուղարկել եք կրիպտոարժույթի պաշտոնական թոքենը (կարող եք ստուգել կոնտրակտը) ճիշտ դրամապանակի հասցեի։

▪️Ինչպե՞ս գտնել դրամապանակի հասցեն։
Քո SkyLabs դրամապանակում ընտրեք կրիպտոարժույթը, այնուհետև «Ստանալ» կոճակը և կարող եք պատճենել դրամապանակի հասցեն կամ պարզապես ուղարկել QR կոդը։

▪️Քանի՞ հաստատում են պահանջում դեպոզիտները։
BTC գործարքները պահանջում են 2 բլոկչեյն հաստատում, իսկ LTC գործարքները` 10 բլոկչեյն հաստատում, մինչև Ձեր դրամապանակ հասնելը։ Դա կարող է մի փոքր ժամանակ պահանջել։ Խնդրում ենք համբերատար սպասել։

💳 SkyLabs դրամապանակի և տերմինալների մասին բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել միանալով մեր Բոտին՝ SkyLabs Support Bot.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32🔥1
Հարգելի օգտատերեր,
Piazza Grande-ի (Վ. Սարգսյան 10) մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։
Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք: Հետևեք ալիքի թարմացումներին։

English language below 🇺🇸
На русском языке - ниже в комментариях 🇷🇺
👍3
Հարգելի օգտատերեր,
Piazza Grande-ի մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար💚
👍3
⚡️+ 1 տերմինալ քաղաքի ամենասրտում⚡️

Մենք շարունակում ենք կրիպտոն ավելի մոտ ու հասանելի դարձնել բոլորին։ Այժմ Փոքր Կենտրոնում ունենք ևս մեկ կրիպտո տերմինալ։

📍Տերմինալը գտնվում է Մաշտոցի 42/4 հասցեում, «88 սուպերմարկետի» մուտքի մոտ։ Այն աշխատելու է 24/7 հասանելիությամբ։

Մենք մշակում և բարելավում ենք մեր ծառայությունները, համալրում ենք տերմինալներն ու կրիպտոարժույթները՝ դարձնելով SkyLabs-ը լավագույնը Ձեզ համար։
👍7🔥7🎉2
Ինչպե՞ս գտնել Կենտրոնի մեր նոր տերմինալը։
📍 Տերմինալը գտնվում է Մաշտոց 42/4 հասցեում՝ «88 սուպերմարկետի» մուտքի մոտ։ Այն աշխատում է 24/7 հասանելիությամբ։

Ավելի մանրամասն կարող եք տեսնել հոլովակում՝
https://www.youtube.com/watch?v=1ls3solXqjs
🔥2
❤️ Հատուկ առաջարկ Սիրո տոների կապակցությամբ ❤️

Սիրելի օգտատերեր, այսօր ժամը 22:00-ից SkyLabs տերմինալների միջոցով ցանկացած կրիպտո արժույթ վաճառելու համար գործում է 1% միջնորդավճար:

Առաջարկն ուժի մեջ է Փետրվարի 15, 22:00 - Փետրվարի 17, 22:00:

Բաց մի թողեք ամենացածր տոկոսադրույքով անվտանգ և արագ կրիպտո գործարքներ կատարելու հնարավորությունը:
👍43
Վերջին շրջանի կրիպտո նորությունները, որոնք գուցե բաց եք թողել🤫

▪️ Solana թոքենի գինը վերջին ամսվա ընթացքում նվազել է 40%-ով՝ հասնելով $180։ Անկումը տեղի է ունեցել կտրուկ աճից հետո, որն առաջացել է Դոնալդ Թրամփի (TRUMP) և Մելանյա Թրամփի (MELANIA) պաշտոնական memecoin-ների շուրջ բարձրացված աղմուկից, որոնք գործարկվել են Solana-ի վրա:

▪️ 11 տարի չգործելուց հետո ակտիվացել է BTC հասցեներից մեկը 300 BTC ($29 300 000) բալանսով։

▪️ PYUSD-ն (PayPal stablecoin) ինտեգրվել է DeFi-ի հիմնական հարթակներում՝ բարելավելով կրիպտո վճարումների ոլորտը:

▪️ Անանուն օգտատերերը 500 ETH է ուղարկել այրման հասցեին՝ թողնելով խորհրդավոր հաղորդագրություն։

▪️ Tether-ը համագործակցում է ԱՄՆ օրենսդիրների հետ stablecoin-ների կարգավորող շրջանակ ստեղծելու համար։

⭐️ Հետևեք մեզ կրիպտո աշխարհի նորությունները բաց չթողնելու համար։
👍5🔥2
Հարգելի օգտատերեր,
Գյումրիում գտնվող մեր տերմինալն այս պահին չի գործում տեխնիկական խնդիրների պատճառով։

Տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես կտեղեկացնենք:
Հետևեք ալիքի թարմացումներին։
👍3😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔥 Մենք սպասարկում ենք տասից ավել առաջատար կրիպտո արժույթներ՝ BTC, ETH, USDT, USDC, BNB, LTC,TRX, TON, MATIC (POLYGON), PRI, FTN։

SkyLabs տերմինալների միջոցով կարող եք հեշտությամբ գնել ու վաճառել այս արժույթները, իսկ SkyWallet-ի միջոցով ուղարկել, ստանալ և անվտանգ պահել դրանք Ձեր հաշվին։

🤔Իսկ ի՞նչ նոր կրիպտո արժույթներ կավելացնեիք այս ցանկին։
👍6🔥3
Կրիպտո աշխարհում հաճախ կտեսնեք «Coin» և «Token» տերմինները: Դրանք շփոթելը շատ հեշտ է, քանի որ երկուսն էլ կրիպտոարժույթի տեսակներ են🤔

Բայց կան որոշ տարբերություններ.
▪️Coin-ը գործում է իր անկախ բլոկչեյնով, կարող է օգտագործվել որպես վիրտուալ փող: Օգտագործվում է վճարումներ, սթեյքինգ կատարելու և բլոքչեյնի անվտանգությունն ապահովելու համար։
▪️Token-ը չունի իր սեփական բլոկչեյնը, սակայն առաջարկում է ավելի շատ ֆունկցիոնալություն, քան Coin-ը և ավելի հեշտ է ստեղծել։
Օգտագործվում է DeFi-ի, NFT-ների կառավարման և stablecoin-ների գործարքների համար:

Այս տարբերությունների մասին իմանալը կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել ներդրումներ և կրիպտո գործարքներ կատարելիս։
👍5🔥41
Հարգելի օգտատերեր,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր մասնագետներն արդեն Գյումրիում են և աշխատում են տերմինալի հետ կապված խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

Մենք անկեղծորեն գնահատում ենք Ձեր համբերությունն ու ըմբռնումը այս ընթացքում, դա իսկապես շատ կարևոր է մեզ համար: Ձեր վստահությունն ու աջակցությունը չափազանց կարևոր են:

Շնորհակալություն մեզ հետ լինելու համար: 💙
👍31
Հարգելի SkyLabs-ցիներ,
Գյումրու մեր տերմինալը վերսկսել է իր աշխատանքը։
Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար։
🔥2👍1
Վերջին շաբաթվա նորությունները, որոնք գուցե բաց եք թողել🤫

🔴 Tron-ը հեռացնում է USDT փոխանցումների միջնորդավճարները:
Ջասթին Սանը հայտարարել է Gas Free համակարգի գործարկման մասին — փոխանցումները կդառնան ամբողջովին անվճար։

Հաքերները դուրս են բերել $1.4 միլիարդ ETH և stETH Bybit բիրժայից:
Bybit-ի CEO-ն հաստատել է՝ բիրժայի մեկ դրամապանակ կոտրվել է, բայց հաճախորդների միջոցները ապահով են, և բիրժան շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Ըստ վերջին թարմացումների՝ Bybit-ը վերադարձրել է 100 000 ETH գործընկերներին, որոնք աջակցել էին բորսային հարձակման ժամանակ, ինչպես նաև վերջին 3 օրվա ընթացքում OTC-ի միջոցով գնել է 212 101 ETH ($574 մլն)։

Քանյե Ուեսթը պլանավորում է թողարկել մեմ թոքեն՝ $YZY:
$YZY-ն կդառնա նրա բրենդի պաշտոնական արժույթը և կօգտագործվի վճարումների համար Yeezy-ի կայքում։

⭐️ Հետևեք մեզ կրիպտո աշխարհի նորությունները բաց չթողնելու համար։
🔥5
Կրիպտոարժույթի շուկայի թարմացումներ SkyLabs-ից։
🧐 BTC-ն վերջին օրերին ակտիվ անկում է ապրում։

🇺🇸Crypto rates with SkyLabs.
BTC price has been actively falling in recent days.

🇷🇺курсы криптовалют со SkyLabs.
Стоимость BTC в последние дни активно падает.
🔥4😱1