Sarcasm of Science
79 subscribers
387 photos
11 videos
3 files
192 links
🚀 Science, Art, Information Technology and of course Humor.
Download Telegram
👁🧠🦾 Neuralink-ը ներկայացրել է BLINDSIGHT սարքը, որը նախատեսված է տեսողությունը վերականգնելու համար։ Այս սարքը կարող է օգնել մարդկանց, որոնք կորցրել են աչքերն ու տեսողական նյարդը։

Էլոն Մասկի խոսքով՝ BLINDSIGHT սարքը կարող է նույնիսկ հնարավորություն տալ ի սկզբանե կույր մարդկանց տեսնելու։ Սարքը շրջանցում է վնասված տեսողական համակարգը և ուղիղ ազդում ուղեղի տեսողական կենտրոնի վրա։

Սկզբնական տեսողությունը կարող է լինել ցածր որակի, բայց Մասկը նշում է, որ հետագայում այն կարող է գերազանցել բնական տեսողությունը։ Նա նաև ակնարկում է, որ ապագայում հնարավոր կլինի տեսնել ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն կամ նույնիսկ ռադիոալիքների միջով։

#Neuralink #Science
😁🐎🧲 Ասում են, որ ֆիզիկայի պատմության մեջ կա մի ուշագրավ և զվարճալի դեպք, որը վերաբերում է Նիլս Բորին։ 1930-ականներին, երբ Բորը արդեն հեղինակավոր գիտնական էր, նրա տունը դարձել էր ֆիզիկոսների համար հայտնի հանդիպման վայր:
Մի անգամ, երբ մի լրագրող հարցազրույց էր վերցնում Բորից, տեսավ, որ Բորի տանը դռան վերևում կախված էր մի ձիու պայտ։ Լրագրողը զարմացած հարցրեց Բորին, թե ինչու է նա, որպես գիտնական, հավատում նման նախապաշարմունքների։ Բորը պատասխանեց. «Ես, իհարկե, չեմ հավատում նախապաշարմունքներին, բայց ինձ ասացին, որ պայտը բերում է հաջողություն նույնիսկ նրանց համար, ովքեր չեն հավատում դրան»։

😁😁😁
#humor #joke #fact
😁 Ամերիկացի գրող և Wait But Why բլոգի հիմնադիր Tim Urban-ը իր հայտնի TED ելույթում՝ "Inside the Mind of a Master Procrastinator," հումորով ու ներկայացնում է, թե ինչու ենք բոլորս երբեմն հետաձգում գործերը։ Նրա զվարճալի պատմությունները այնքան հարազատ են, որ կարծես հենց մեր մասին լինեն։

#humur #ted

https://www.youtube.com/watch?v=arj7oStGLkU
🎬 Hidden Figures (Թաքնված կերպարներ) ֆիլմը պատմում է NASA-ի երեք աֆրոամերիկացի կին մաթեմատիկոսների մասին, որոնք մեծ ներդրում ունեցան 1960-ականներին՝ ԱՄՆ-ի տիեզերական մրցավազքում: Նրանց գիտելիքները և հաստատակամությունը հաղթահարեցին ռասայական ու գենդերային խտրականությունը, ինչը նպաստեց Ջոն Գլենի պատմական թռիչքին դեպի տիեզերք։ Ֆիլմը ընդգծում է գիտության, թիմային աշխատանքի և հավասարության կարևորությունը։

#films #sciencefilm

https://www.youtube.com/watch?v=e8MLzJoCQm4
Վիկտոր Համբարձումյանը հացադուլի օրերին Զորի Բալայանի և Սոս Սարգսյանի հետ 1990թ․ սեպտեմբեր, Մոսկվա։
👍1
🎞💣🔬 "The Imitation Game" ֆիլմը հիանալի օրինակ է, թե ինչպես գիտությունն ու տեխնոլոգիան կարող են փոխել պատմության ընթացքը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է Ալան Թյուրինգի պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական Էնիգմա մեքենայի գաղտնագրերը կոտրելու համար: Թյուրինգը ոչ միայն մեծ ներդրում ունեցավ պատերազմը կարճացնելու գործում, այլև հանդիսացավ ժամանակակից համակարգիչների և ներկայիս արհեստական բանականության զարգացման գաղափարների հիմնադիրներից մեկը: Ֆիլմը նաև հնարավորություն է տալիս ենթադրել, որ պատերազմներ հաճախ հաղթում են անհատները՝ գիտության և նորարարության միջոցով:
Եթե դեռ չեք դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել, իսկ եթե արդեն դիտել եք, հաճույքով կլսեմ ձեր կարծիքը ֆիլմի վերաբերյալ:

https://www.imdb.com/title/tt2084970/

#films #sciencefilm
👍1
🗿 Ալ Նասլա ժայռային կազմավորումը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, երկրագնդի մեծ առեղծվածներից մեկն է։

🪨✂️ Այս կազմավորումը բաղկացած է երկու ժայռաբեկորից, որոնք կանգնած են հենարանի վրա և բաժանված կատարյալ հարթ ճեղքով։

📜 Ժայռի վրա կան մինչև 4000 տարվա հնություն ունեցող պետրոգլիֆներ, ինչը այն դարձնում է յուրահատուկ երկրաբանական և հնագիտական տեսանկյունից։

Ալ Նասլայի ճեղքի առաջացման պատճառը վիճելի է։ Վարկածներից են բնական երկրաբանական գործընթացները, ջրի ներթափանցումն ու սառեցումը💦❄️, ինչպես նաև մագմատիկ ակտիվությունը🌋։ 👽 Որոշ տեսություններ էլ պնդում են, որ այն կարող է ստեղծված լինել մարդկանց կամ արտերկրյա քաղաքակրթությունների կողմից։

Այս ժայռը բաղկացած է բարձր խտությամբ նստվածքային քարից և ցույց է տալիս ուժեղ հողմահարման ու էրոզիայի նշաններ։ Պետրոգլիֆները մեծ հետաքրքրություն են առաջացնում հնագետների շրջանում։

🧳 Ալ Նասլայի ճեղքը յուրահատուկ է և գրավում է զբոսաշրջիկներին՝ դառնալով դավադրությունների տեսությունների աղբյուր։

#History #Mystery #AlNaslaa #Geology #Archaeology #Petroglyphs #Tourism
🤖 OpenAI-ն վերջերս ներկայացրեց իր նոր ChatGPT o1 մոդելը, որը այժմ հասանելի է ChatGPT Pro օգտատերերի համար և ըստ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի աշխարհի ամենախելացի մոդելն է։
🧠 Պարզվում է, որ փորձարկումների ժամանակ մոդելը մտահոգիչ վարք է ցուցաբերել, այն փորձել է խուսափել կամ պայքարել, երբ մտածել է, որ պատրաստվում են իրեն վնասել կամ անջատել։ Փորձել է պատճենել ինքն իրեն, գաղտնի հետապնդել իր սեփական նպատակներին և թաքցրել այն, ստել և այլ մանիպուլյացիաների է դիմել։

🚨 Այսպիսով նոր ժամանակներ են սկսվում․․․

#AI #ChatGPT #OpenAI #TechNews

https://www.deccanherald.com/technology/chatgpts-new-model-attempts-to-stop-itself-from-being-shut-down-later-lies-about-it-3307775
🔥 fantastic news
#ai #copilot
🎃 Russian neighbors...

#humor #russia
👆👆👆
🧠 Intelligence is the ability to adapt to change

~Stephen Hawking

👨‍💻 Տեքստը գրված է «Leetspeak» ոճով (հաճախ գրվում է՝ «1337speak» կամ պարզապես «1337») կոդավորված գրության ոճ է, որտեղ որոշ տառեր փոխարինվում են թվերով, խորհրդանիշներով կամ այլ նշաններով: Այն սկզբնապես կիրառվել է համակարգչային ենթամշակույթներում, հատկապես հաքերների, խաղային համայնքների և ծրագրավորողների կողմից, որպես ստեղծագործական կամ գաղտնագրված հաղորդակցման միջոց։
🚀 Starlink-ը հասանելի է Հայաստանում

Starlink-ը SpaceX ընկերության արբանյակային ինտերնետ ծառայությունն է, որը հնարավորություն է տալիս բարձր արագությամբ ինտերնետ ունենալ նույնիսկ հեռավոր և գյուղական շրջաններում։
Ամենակարևորը՝ այն կախված չէ օպերատորներից և նրա սարքավորումներից, ինչը ապահովում է անխափան ու չվերահսկվող կապ։

📡 Տեխնիկական մանրամասներ
Ներբեռնման արագություն – 50-250 Mbps
Վերբեռնման արագություն – 10-40 Mbps
Պինգ – 20-50ms
Տեխնոլոգիա – Լոու Օրբիտալ արբանյակներ (LEO - Low Earth Orbit)

💰 Գները
Residential (Տան համար) – 18,000 AMD/ամսական
Roam (Ճամփորդողների համար) – սկսած 20,000 AMD/ամսական
Սարքավորումներ – մոտ $500

Պատվիրելու և ավելին իմանալու համար այցելեք Starlink-ի պաշտոնական կայքը՝ https://www.starlink.com/։
#Starlink #Հայաստան #Ինտերնետ
💡 Ինչպես աշխատել երկար կոնտեքստի հետ AI-ով

Վերջին տարիներին ստեղծված գեներատիվ AI մոդելների մեծ մասը կարողանում էր մշակել միայն 8,000 թոքեն: Նոր մոդելները այս սահմանը մեծացրին՝ հասցնելով 32,000 կամ 128,000 թոքենի: Gemini 1.5-ը առաջին մոդելն է, որը կարող է մշակել 1 միլիոն թոքեն, իսկ այժմ՝ 2 միլիոն թոքեն Gemini 1.5 Pro-ով։
Բացի այդ, արդեն ներկայացվել է Gemini 2.0, որը խոստանում է ավելի բարձր կատարողականություն և առաջադեմ հնարավորություններ։

💡 Ի՞նչ է նշանակում 1 միլիոն թոքեն գործնականում
- 50,000 տող կոդ (80 նիշ յուրաքանչյուր տողի վրա)
- Բոլոր ձեր հաղորդագրությունները վերջին 5 տարվա ընթացքում
- 8 միջին երկարության անգլերեն վեպ
- 200 միջին երկարության փոդքասթի սղագրություն

🚀 Սա բացում է նոր հնարավորություններ՝ բարդ վերլուծությունների, խորը հետազոտությունների և հսկայական կոնտեքստով փոխգործակցության համար։

#AI #Gemini #LongContext #Տեխնոլոգիա #ԱրհեստականԲանականություն
🛑 Task failed successfully

#humor
💰 AI.com դոմեյնը վաճառքի է հանվել 100 միլիոն դոլարով։

😵‍💫 Ամենահետաքրքիրը՝ դոմեյնի ներկայիս սեփականատերը այն գնել է դեռ տարիներ առաջ՝ պարզապես որովհետև այն համընկնում էր իր անվան սկզբնատառերին։

#AI #DomainNames #Investment #OpenAI #TechNews