Sarcasm of Science
79 subscribers
387 photos
11 videos
3 files
192 links
🚀 Science, Art, Information Technology and of course Humor.
Download Telegram
🙃😀🫢 Արհեստական բանականության նոր տարբերակին՝ ChatGPT-4o-ին, հայերեն լեզվով խնդրեցի Ալբերտ Էյնշտեյնի տեսանկյունից մի հումոր ստեղծի։ Ֆանտաստիկ արագությամբ պատրաստեց.

Ալբերտ Էյնշտեյնը մի անգամ ասաց. «Իմ տեսության համաձայն՝ ժամանակի հարաբերականությունը բավականին պարզ է։ Աշխատավայրում մեկ ժամը թվում է հավերժություն, իսկ ֆիզիկայի կոնֆերանսում մեկ ժամն անցնում է ակնթարթորեն։»

🏷 #AI_Armenia #AI_Fun #AI_Science
👍1
🚶‍♂️ բանականություն VS արհեստական բանականություն 🤖

🏷️ #AI_Science #AI_Fun #AI_Armenia
We are your new neighbors...

#humor #russia
👁🧠🦾 Neuralink-ը ներկայացրել է BLINDSIGHT սարքը, որը նախատեսված է տեսողությունը վերականգնելու համար։ Այս սարքը կարող է օգնել մարդկանց, որոնք կորցրել են աչքերն ու տեսողական նյարդը։

Էլոն Մասկի խոսքով՝ BLINDSIGHT սարքը կարող է նույնիսկ հնարավորություն տալ ի սկզբանե կույր մարդկանց տեսնելու։ Սարքը շրջանցում է վնասված տեսողական համակարգը և ուղիղ ազդում ուղեղի տեսողական կենտրոնի վրա։

Սկզբնական տեսողությունը կարող է լինել ցածր որակի, բայց Մասկը նշում է, որ հետագայում այն կարող է գերազանցել բնական տեսողությունը։ Նա նաև ակնարկում է, որ ապագայում հնարավոր կլինի տեսնել ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն կամ նույնիսկ ռադիոալիքների միջով։

#Neuralink #Science
😁🐎🧲 Ասում են, որ ֆիզիկայի պատմության մեջ կա մի ուշագրավ և զվարճալի դեպք, որը վերաբերում է Նիլս Բորին։ 1930-ականներին, երբ Բորը արդեն հեղինակավոր գիտնական էր, նրա տունը դարձել էր ֆիզիկոսների համար հայտնի հանդիպման վայր:
Մի անգամ, երբ մի լրագրող հարցազրույց էր վերցնում Բորից, տեսավ, որ Բորի տանը դռան վերևում կախված էր մի ձիու պայտ։ Լրագրողը զարմացած հարցրեց Բորին, թե ինչու է նա, որպես գիտնական, հավատում նման նախապաշարմունքների։ Բորը պատասխանեց. «Ես, իհարկե, չեմ հավատում նախապաշարմունքներին, բայց ինձ ասացին, որ պայտը բերում է հաջողություն նույնիսկ նրանց համար, ովքեր չեն հավատում դրան»։

😁😁😁
#humor #joke #fact
😁 Ամերիկացի գրող և Wait But Why բլոգի հիմնադիր Tim Urban-ը իր հայտնի TED ելույթում՝ "Inside the Mind of a Master Procrastinator," հումորով ու ներկայացնում է, թե ինչու ենք բոլորս երբեմն հետաձգում գործերը։ Նրա զվարճալի պատմությունները այնքան հարազատ են, որ կարծես հենց մեր մասին լինեն։

#humur #ted

https://www.youtube.com/watch?v=arj7oStGLkU
🎬 Hidden Figures (Թաքնված կերպարներ) ֆիլմը պատմում է NASA-ի երեք աֆրոամերիկացի կին մաթեմատիկոսների մասին, որոնք մեծ ներդրում ունեցան 1960-ականներին՝ ԱՄՆ-ի տիեզերական մրցավազքում: Նրանց գիտելիքները և հաստատակամությունը հաղթահարեցին ռասայական ու գենդերային խտրականությունը, ինչը նպաստեց Ջոն Գլենի պատմական թռիչքին դեպի տիեզերք։ Ֆիլմը ընդգծում է գիտության, թիմային աշխատանքի և հավասարության կարևորությունը։

#films #sciencefilm

https://www.youtube.com/watch?v=e8MLzJoCQm4
Վիկտոր Համբարձումյանը հացադուլի օրերին Զորի Բալայանի և Սոս Սարգսյանի հետ 1990թ․ սեպտեմբեր, Մոսկվա։
👍1
🎞💣🔬 "The Imitation Game" ֆիլմը հիանալի օրինակ է, թե ինչպես գիտությունն ու տեխնոլոգիան կարող են փոխել պատմության ընթացքը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է Ալան Թյուրինգի պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական Էնիգմա մեքենայի գաղտնագրերը կոտրելու համար: Թյուրինգը ոչ միայն մեծ ներդրում ունեցավ պատերազմը կարճացնելու գործում, այլև հանդիսացավ ժամանակակից համակարգիչների և ներկայիս արհեստական բանականության զարգացման գաղափարների հիմնադիրներից մեկը: Ֆիլմը նաև հնարավորություն է տալիս ենթադրել, որ պատերազմներ հաճախ հաղթում են անհատները՝ գիտության և նորարարության միջոցով:
Եթե դեռ չեք դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել, իսկ եթե արդեն դիտել եք, հաճույքով կլսեմ ձեր կարծիքը ֆիլմի վերաբերյալ:

https://www.imdb.com/title/tt2084970/

#films #sciencefilm
👍1
🗿 Ալ Նասլա ժայռային կազմավորումը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, երկրագնդի մեծ առեղծվածներից մեկն է։

🪨✂️ Այս կազմավորումը բաղկացած է երկու ժայռաբեկորից, որոնք կանգնած են հենարանի վրա և բաժանված կատարյալ հարթ ճեղքով։

📜 Ժայռի վրա կան մինչև 4000 տարվա հնություն ունեցող պետրոգլիֆներ, ինչը այն դարձնում է յուրահատուկ երկրաբանական և հնագիտական տեսանկյունից։

Ալ Նասլայի ճեղքի առաջացման պատճառը վիճելի է։ Վարկածներից են բնական երկրաբանական գործընթացները, ջրի ներթափանցումն ու սառեցումը💦❄️, ինչպես նաև մագմատիկ ակտիվությունը🌋։ 👽 Որոշ տեսություններ էլ պնդում են, որ այն կարող է ստեղծված լինել մարդկանց կամ արտերկրյա քաղաքակրթությունների կողմից։

Այս ժայռը բաղկացած է բարձր խտությամբ նստվածքային քարից և ցույց է տալիս ուժեղ հողմահարման ու էրոզիայի նշաններ։ Պետրոգլիֆները մեծ հետաքրքրություն են առաջացնում հնագետների շրջանում։

🧳 Ալ Նասլայի ճեղքը յուրահատուկ է և գրավում է զբոսաշրջիկներին՝ դառնալով դավադրությունների տեսությունների աղբյուր։

#History #Mystery #AlNaslaa #Geology #Archaeology #Petroglyphs #Tourism
🤖 OpenAI-ն վերջերս ներկայացրեց իր նոր ChatGPT o1 մոդելը, որը այժմ հասանելի է ChatGPT Pro օգտատերերի համար և ըստ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի աշխարհի ամենախելացի մոդելն է։
🧠 Պարզվում է, որ փորձարկումների ժամանակ մոդելը մտահոգիչ վարք է ցուցաբերել, այն փորձել է խուսափել կամ պայքարել, երբ մտածել է, որ պատրաստվում են իրեն վնասել կամ անջատել։ Փորձել է պատճենել ինքն իրեն, գաղտնի հետապնդել իր սեփական նպատակներին և թաքցրել այն, ստել և այլ մանիպուլյացիաների է դիմել։

🚨 Այսպիսով նոր ժամանակներ են սկսվում․․․

#AI #ChatGPT #OpenAI #TechNews

https://www.deccanherald.com/technology/chatgpts-new-model-attempts-to-stop-itself-from-being-shut-down-later-lies-about-it-3307775
🔥 fantastic news
#ai #copilot
🎃 Russian neighbors...

#humor #russia
👆👆👆
🧠 Intelligence is the ability to adapt to change

~Stephen Hawking

👨‍💻 Տեքստը գրված է «Leetspeak» ոճով (հաճախ գրվում է՝ «1337speak» կամ պարզապես «1337») կոդավորված գրության ոճ է, որտեղ որոշ տառեր փոխարինվում են թվերով, խորհրդանիշներով կամ այլ նշաններով: Այն սկզբնապես կիրառվել է համակարգչային ենթամշակույթներում, հատկապես հաքերների, խաղային համայնքների և ծրագրավորողների կողմից, որպես ստեղծագործական կամ գաղտնագրված հաղորդակցման միջոց։