Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն | Road Traffic Safety and Control 🇦🇲🚓
2.35K subscribers
99 photos
2 videos
117 links
Գտիր մեզ facebook-ում
https://www.facebook.com/roadtrafficsafetyandcontrol/

Եղի'ր տեղեկացված ճանապարհային երթևեկությանը վերաբերվող նորություններին:
Be informed to road traffic related news.
Download Telegram
#վերջապեսսսսս #նշաննավելորդէր #երթևեկությանփոփոխություն #Իսակով #Կառգո #ձախշրջադարձ

Տեղի են ունեցել երթևեկության փոփոխություն Իսակով պողոտայի և դեպի «Զվաթնոց» օդանավակայանի բեռնային համալիր՝ կառգո, տանող ճանապարհ խաչմերուկում։

Մանրամասն ծանոթանալու համար Իմանալ ավելին։
#երթևեկությանփոփոխություն #2ամսով #Սիլիկյան #ԳևորգՉաուշ

Տեղի է ունեցել ժամանակավոր՝ 2 ամսով, երթևեկության փոփոխություն Նոր Սիլիկյան խճուղու վրա։ Մեկ ուղղությամբ փակ է լինելու ավտոճանապարհը։

Մանրամասն ծանոթանալու համար Իմանալ ավելին։
Այս հատվածում դեռ լինում են վարորդներ, ովքեր մոլորվում են և տուգանքների են արժանանում։ Եթե ունեք նման ընկերներ, կիսվեք այս հրապարկումով, որպեսզի օգնեք Ձեր ընկերներին և չտուգանվեն 25.000 դրամ և -3 տուգանային միավոր
https://www.facebook.com/roadtrafficsafetyandcontrol/posts/299126534769744
#երթևեկությանանվտանգություն #աղբամաններ #աղբահանություն #լուսաանդրադարձիչ
#չելենջ

2020թ. օգոստոսից Երևան քաղաքի փողոցներում տեղակայված աղբամանների վրա կփակցվեն լ͟ո͟ւ͟յ͟ս͟ը͟ ͟ա͟ն͟դ͟ր͟ա͟դ͟ա͟ր͟ձ͟ո͟ղ͟ ͟ժ͟ա͟պ͟ա͟վ͟ե͟ն͟ն͟ե͟ր͟, որոնք նվիրաբերել է Էդուարդ Հայրումյանը "Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում" համայնքային հիմնարկին։
#երթևեկությանանվտանգություն #ՍոթքՔարվաճառ #Արցած #լուսաանդրադարձիչ
#չելենջ

Այս անգամ էլ Էդուարդ Հայրումյանը Սոթք-Քարվաճառ ճանապարհն է դարձրել ավելի անվտանգ, հատկապես գիշերային ժամերին Արցախ գնալուց կօգնի բոլոր վարորդներին։ Նա կրկին լ͟ո͟ւ͟յ͟ս͟ը͟ ͟ա͟ն͟դ͟ր͟ա͟դ͟ա͟ր͟ձ͟նո͟ղ͟ ͟ժ͟ա͟պ͟ա͟վ͟ե͟ն͟ն͟ե͟ր͟ է փակցրել ճանապարհի վտանգավոր հատվածներում։
#երթևեկությանանվտանգություն #հետիոտնիանվտանգություն #Շահսուվարյան #Արաբկիր

Ճանապարհային անվտանգությունը նաև հետիոտնի անվտանգությունն է։
Արաբկիր վ/շ-ը տեղեկացնում է, որ
Կոմիտասի պողոտայից դեպի Մամիկոնյանց տանող՝ Շահսուվարյան փողոցի մայթն ամբողջ երկարությամբ ազատագրվել է ավտոմեքենաներից։
#ներկրում #աննախադեպթվաքանակ #ներմուծում

2019թ․ Հայաստան է ներկրվել 189 000 մեքենա, որը 3 անգամ ավել էր 2018թ․ և 5 անգամ ավել 2017թ․ ներմուծված մեքենաների քանակից։

գրաֆիկական պատկերի աղբյուրը՝ «Ամփոփ Մեդիա»-ի
#ինչպեսհերթագրվել #հքբ #հերթագրում #վարորդական #հաշվառում #թարմացված

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները գործում եմ հունիսի 15-ից՝ նախնական հերթագրումով։

Քանի որ շատ-շատ են դիմում, թե ինչպես պետք է հերթագրվել, ուստի որոշեցինք ներկայացնել ՀՔԲ-ում գործարք իրականացնելու թարմացված կարգը։
Եթե ցանկանում եք հերթագրվել, ապա անցեք Կարդալ ավելին հղմամբ։
#Ջրվեժ #երթևեկությանփոփոխություն #Ձորաղբյուր #կամուրջ #ապամոնտաժում

Հնարավորության դեպքում փորձեք շրջանցել Ջրվեժ-Ձորաղբյուր հատվածի կամուրջը՝ շինարարության պատճառով
Տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն

Մանրամասն ծանոթանալու համար Կարդալ ավելին։
#ավտովթար #անվտանգություն #ճտպ #զոհեր

Հոդվածագիրը հետաքրքիր դիտարկումներ է արել ՀՀ-ում երթևեկության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն մեկ վերապահումով՝ այս տարի ելնելով մի շարք գործոններից, նախորդ տարվա համեմատ ավելի քիչ զոհեր կլինեն ՃՏՊ-ներից ՀՀ տարածքում։
#վարորդական #վկայական #փոխարինում #վավերականություն #fake

Ցանկանում ենք տեղեկացնել, որ նման հարցերն ու պնդումները կեղծ են և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է։
#օրենք #վիվ #առանցվարորդական

📣 📢 ՀՀ Կառավարությունը 27.08.2020թ. հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

նախագծով նոր փոփոխություններն առավելապես վերաբերվում են այն քաղաքացիներին, ովքեր չունեն վարորդական իրավունք և կատարել են իրավախախտումներ։ Դա վերաբերվում է ոչ բոլոր իրավախախտումներին, այլ մի քանիսին, որոնց հետ ձեզ կծանոթացնենք հետագայում։

ինչպես նաև առաջարկվում է փոփոխություն, Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը։ Քանի որ այդ մեխանիզմը ուժի մեջ պետք է մտներ 2020թ. Սեպտեմբերի 1-ին, սակայն հաշվի առնելով երկրում առաջացած խնդիրները, հետաձգվում է և կներդրվի պարեկային ծառայության գործարկման հետ մեկտեղ՝ 2022թ. Հուլիսի 1-ից։
Մանրամասներին ծանոթանալու համար Կարդալ ավելին։
#ավտոմոբիլայինճանապարհներ #հանրայինքննարկում #ճանապարհայինվճար #12տոննա

Հանրային քննարկման դրված նախագծով առաջարկվում է սահմանել 50 ՀՀ դրամ յուրաքանչյուր կիլոմետրի դիմաց #ճանապարհային #վճար որոշ տրանսպորտային միջոցների համար՝ լինի դա գրանցված ՀՀ-ում, թե ոչ։
#ԴԱՀԿ #հարկադիրկատարում #արգելանք #բռնագանձում
#վարույթ

📣 📢 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ‼️

Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ից, ԴԱՀԿ-ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՃՈ և Երևանի քաղաքապետարանի կողմից կայացված որոշումների հիման վրա վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։
#քննչականկոմիտե #քրեական #առանցվարորդական #կասեցված
#վարույթ

2020թ. Հունվարի 1 - Հունիսի 30 ժամանակահատվածում
243.1 հոդվածով հարուցվել է ընդհանուր առմամբ 137 քրեական գործ, որից
243.1 հոդվածի՝
1-ին մասով 29 քրեական գործ է հարուցված, որից 6 ուղարկված է դատարան։
1.1 մասով 13 քրեական գործ է հարուցված, որից 8 ուղարկված է դատարան։
2-րդ մասով 95 քրեական գործ է հարուցված, որից 70 ուղարկված է դատարան։

Ահա այսքան գործեր են հարուցվել և ուղարկվել դատարաններ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդված կիրարկման հետ։

Մանրամասն տեղեկանալու համար Դիտել տեսանյութը։
#200000ՀՀդրամ #բջջայինհավելված #Երևան #ԱՊՊԱ #ios #android #վթար #համաձայնեցվածհայտարարագիր #ASWA

📢 📣 ԱՊՊԱ ոլորտում դրական փոփոխություն ❗️

Այսուհետ Երևան քաղաքում բջջային հավելվածով համաձայնեցված հայտարարգիրը լրացնելու դեպքում վնաս կարող է կազմել ոչ թե մինչև 100.000 ՀՀ դրամ, այլ մինչև 200.000 ՀՀ դրամ 📣📣📣 և անհրաժեշտություն չի լինի սպասել, մինչև մոտենա ՃՈ կարգախումբը։
Շտապում ենք տեղեկացնել, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց այս հարցը և հավանության արժանացավ։

Սպասենք ԱԺ մոտակա լիագումար նիստին, որտեղ տեղի կունենա այս հարցի առաջին ընթերցումը։
#օրենք #տեղեկատվություն #տեխզննում #տեխնիկականզննություն #զննմանկայան

ՀՀ Կառավարությունը 23.07.2020թ. հավանություն տվեց մի շարք օրենքներում և օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, համաձայն որի նոր կարգավորումներ են առաջադրվելու ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացին։

Նախագծի փաթեթին ծանոթանալու համար սեղմեք Իմանալ ավելին