Radio Sputnik Armenia
589 subscribers
367 photos
3.59K videos
2.56K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Абовян Time: Россия не даст Армении преференций при сближении с ЕС

Дмитрий Суслов - замглавы исследовательских программ российского Совета по внешней и оборонной политике считает, что переформатирование внешнего вектора Армении в сторону членства в ЕС вызывает массу вопросов, которые необходимо прояснить. Об этом он поделился в авторском подкасте политического аналитика Армана Абовяна.

«Позиция России предельно честная и понятная. Если Армения идёт в ЕС, то это её суверенное право и Россия к этому относится спокойно, однако армянская сторона должна учитывать, что Россия не будет финансировать этот процесс путем предоставления преференций армянской экономике», - говорит Суслов.


Он особо отметил, что ЕС - враждебная для России структура, которая поставила своей целью нанести России стратегическое поражение. В такой ситуации Еревану нужно определиться в отношениях с Москвой: мы союзники или нет?

Что касается событий 2022 года, то Суслов убеждён, что Россия и ОДКБ приложили все усилия для остановки эскалации со стороны Азербайджана — это факт.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կրծքագեղձը «շնորհակալ օրգան է». քաղցկեղի՝ վաղ փուլում հայտնաբերման դեպքում բուժման հավանականությունը հասնում է 95-98%-ի»,- ասում է «Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար, ռադիոլոգ Նունե Մաշուրյանը։

Չնայած հիվանդության երիտասարդացմանը` 40 տարեկանից հետո կանոնավոր մամոգրաֆիան մնում է ոսկե ստանդարտ, իսկ ավելի վաղ տարիքում անհրաժեշտ է ուլտրաձայնային հետազոտություն:

Մաշուրյանը շեշտում է, որ Հայաստանում այսօր կան միջազգային բոլոր մեթոդները, ուստի արտերկիր մեկնելու կարիք չկա։ Մասնագետը հորդորում է զերծ մնալ «ժողովրդական» մեթոդներից («ավիակեռասին» խմել, կաղամբի տերև դնել և այլն) և պարբերաբար ստուգվել, չսպասել ցավին, քանի որ քաղցկեղը սկզբնական փուլում չի ցավում:

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🛰 Ես նպատակ ունեմ, որին մինչև չհասնեմ, չեմ հեռանա սպորտից․ Եվրոպայի քառակի չեմպիոն

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ փայլեց ոչ միայն դիպուկ կրակոցներով, այլ իր մեդալային հավաքածուով։ Ցավոք, վազող թիրախ մարզաձևը օլիմպիական չէ, քանի որ ժամանակին այն կոչվել է «վազող վարազ» և այդ կենդանիների պահպանման հետ կապված մարզաձևը հեռացվել է օլիմպիական խաղերից։ Հետո իհարկե մրցաձևի անունը փոխվել է ու դարձել «վազող թիրախ», սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն օլիմպիական ընտանիք չի վերադարձրել․ ահա թե ինչու Լիլիթի մեդալը չի համալրի Հայաստանի օլիմպիական հավաքածուն։

Եվրոպայի քառակի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ հարցարզրույցում նշել է, որ իր մարզական կարիերան չի ավարտի մինչև չհասնի իր նպատակին՝ գերազանցի համաշխարհին ռեկորդը, որը հավասար է 575 միավորի։ Այս արդյունքը Լիլիթը գերազանցել է մարզումների ժամանակ, իսկ պաշտոանական մրցումներում Լիլիթի լավագույն արդյունքը առայժմ 567 միավորն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Երկրաշարժը չինովնիկի բազկաթոռը չի շրջանցելու»․ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը «Ուրիշ նորություններում» խոսել է Հայաստանի սեյսմիկ անվտանգությանը սպառնացող իրական վտանգների ու շինարարական ոլորտի համակարգային խնդիրների մասին։

Ակադեմիկոսը փաստում է՝ Հայաստանը զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը Ճապոնիայից հետո՝ մեկ շնչին ընկնող սեյսմամեկուսացված շենքերի քանակով, սակայն այս առաջադեմ տեխնոլոգիայի լայն տարածմանը խոչընդոտում է կոռուպցիան։ Շեշտում է, որ խուճապից խուսափելու լավագույն միջոցը ժողովրդին ճշմարտությունն ասելն ու պատրաստ լինելն է․

«Հայաստանում կա տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է շենքերն ամրացնել առանց բնակիչներին դուրս հանելու»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2🤝2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՔՊ-ի նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է և ոչ լեգիտիմ. հենց միայն այն պատճառով, որ անտեսելով եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը, դրանում Վեհափառի փոփոխության հարցն է առաջ մղվում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը վերլուծել է շաբաթ օրը ՔՊ–ի համաժողովում ներկայացված ծրագրին։ ՔՊ–ի 2026թ–ի նախընտրական ծրագիրը 2021թ–ի հետ համեմատելով՝ Սուրենյանցը նկատում է, որ նոր ծրագրում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերն, ուստի առաջիկա 5 տարիների համար ՔՊ–ն Ղարաբաղյան շարժումը չշարունակելու պարտավորություն է ստանձնում, մինչդեռ 2021-ին կարողացան պահպանել իշխանությունը նաև Արցախի հարցը շահարկելով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու թեզին, համաժողովի իր ելույթում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը խաղաղության է հասել «դժոխքի միջով անցնելով»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը՝ Հայաստանը։ Սուրենյանցը ընդգծում է՝ խաղաղության ու պատերազմի կեղծ երկընտրանքը քաղաքական օրակարգ բերելով` Փաշինյանը փորձում է ասոցացվել խաղաղության հետ, իսկ ընդդիմադիրներին ներկայացնել իբրև պատերազմի ուժեր՝ շահելով հանրային վստահությունը։

«Սա շատ խոցելի թեզ է, որովհետև, ըստ էության, հաստատված խաղաղություն չունենք, և այդ իմատով Փաշինյանն առնվազն ինքն իրեն հակասում է` հաստատված խաղաղության մասին խոսելով ու հետո այդ նույն խաղաղության գոյությունը կամ չգոյությունը առաջիկա ընտրություններով պայմանավորելով»,– ասում է նա։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան Time»․ Հայկական, ռուսական և եվրոպական լրահոսը բուռն քննարկում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնտեղ տեղի ունեցած բանակցությունները։

Հայկական կողմը բանակցությունները գնահատել էր որպես դրական և բովանդակալից, այդուհանդերձ արձագանքը ավելի շատ հետցնցումներ է հիշեցնում։ Առանցքում, դե իհարկե, «ԵԱՏՄ, թե ԵՄ» թեման էր: Այս երկու հակոտնյա մաքսային միությունների անհամատեղելիության մասին ՌԴ-ից հաճախ ենք լսել․ այս անգամ էլ, ևս մեկ անգամ, անձամբ՝ ՌԴ նախագահից։ Ընդ որում, անգամ անառողջ միտքը չի կարող դա վերագրել շանտաժի, քանի որ խոսքը կանոնակարգ անհամատեղելիության մասին է։ Եթե հակիճ վերապատմենք բանակցությունները, ապա Հայաստանն ասում է՝ ԵԱՏՄ-ում կմնանք այնքան, մինչև համապատասխանենք ԵՄ չափորոշիչներին և գնանք ԵՄ, իսկ Ռուսաստանն ասում է՝ գնացեք, միայն թե ո՛չ Ռուսաստանի Դաշնության տրամադրած արտոնությունների՝ պրեֆերենցիաների հաշվին։ Սա մանիպուլացնելու կամ նենգափոխելու բոլոր փորձերը բանական բանավեճում արդյունավետ չեն կարող լինել։

Իսկ ինչ «բանակցություններ» են հայաստանցիների՞ մտքում՝ արդյո՞ք մի քանի հազար հայաստանցու համար գայթակղիչ ԵՄ առանց վիզայի մուտքի արտոնությունն ավելին է, քան ՌԴ-ում աշխատանքային ու տնտեսական մեծ ու շահավետ շուկան՝ մի քանի միլիոն մարդու համար։

Եվ ի վերջո՝ Հայաստանի Հանրապետությունը ունի՞ Եվրամիություն առանց վիզայի մուտքի արտոնություն․․․․ կամ թեկուզ մուտքի վիզա։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Տոն օրերին թանկացող ծաղիկները կոմպենսացնում են ձմռան ամիսների պարապուրդն ու ջերմատների պարտքերը․ Sputnik Արմենիայի հետ զրույց պարզաբանում է ծաղկի մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող Մելիքսեթ Պողոսյանը։

«Հայաստանում տոն օրերին ծաղիկները թանկանում են, բայց ծաղկավաճառները կամ ջերմոցատերերը գերշահույթ չեն ստանում․ երբ երկար ժամանակ, օրինակ՝ ձմռան ամիսներին, ջերմատունը չի կարողանում ռեալիզացնել իր ծաղիկները և կուտակում է պարտքեր, ջերմատան սեփականատերը տոն օրերից առաջ փորձում է ծաղիկների գները բարձրացնելով մի քանի օրվա ընթացքում իր կուտակած պարտքերը մարել։ Երբ ծաղկավաճառը կամ ջերմատան սեփականատերը գերշահույթ են ստանում երկու օր, բայց ամսվա մյուս օրերին առևտուր չեն ունենում, դա գերշահույթ չի համարվում»,– բացատրում է Պողոսյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Կրկնակի քվեարկությունը կբացառվի տեխնիկական սարքերով, որոնք բացառում են տվյալ անձի 1-ից ավելի հասցեներում ցուցակում ընդգրկվելու հանգամանքը»․ ԿԸՀ նախագահի տեղակալ

Հունիսի 7-ին Հայաստանում նախանշված խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցով քաղաքական ուժերի առաջադրումները կսկսվեն ապրիլի 13-ից, գրանցումը կավարտվի մայիսի 3-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 18-ին և կավարտվի ընտրություններից 2 օր առաջ՝ հունիսի 5-ին։ Հայաստանյան քաղաքական ուժերը, սակայն, արդեն ակտիվ քարոզարշավի փուլում են։


Ժամանակացույցից դուրս իրականացվող քարոզարշավի, դրա համար քաղաքական ուժերի ծախսած գումարների, օրենքով նախատեսված ընտրական գործընթացների մասին Sputnik Արմենիայի «De Jure» հաղորդաշարի հեղինակ Նելլի Դանիելյանը զրուցել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի հետ։

❗️Կարևորը՝ կետերով․

• Ուղիղ հեռարձակում կլինի ավելի շատ տեղամասերից, քան նախկինում։
• Հոսանքի անջատման դեպքում 1996 տեղամաս ապահովել սնուցման լրացուցիչ սարքերով շատ մեծ ծախս է։
• Լրագրողներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան տեղամասային հանձնաժողովի անդամները։ Իրավունք չունեն խախտել քվեարկության գաղտնիության սկզբունքը։
• ԱԺ ընտրություններում ընտրողների ցուցակում կլինեն 18 տարին լրացած (այդ թվում` ում 18 տարին լրանում է հենց հունիսի 7-ին) ՀՀ քաղաքացիները։
• Համամասնական քվեակարգի դեպքում, երբ մասնակից քաղաքական ուժերի համար առանձին քվեաթերթիկներ են, քվեախցիկներում գրիչ չպիտի լինի։
• Եթե ըտնրողը գրառում է անում քվեաթերթիկի վրա (ծաղիկ, սրտիկ, խոստովանություն), քվեաթերթիկը դառնում է անվավեր։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊 Կոմիտասից մինչև TikTok-յան հիթեր. ինչպե՞ս է փոխվել հայկական երգը

«Ինձ թվում է՝ երաժշտական խոսույթն ավելի պրիմիտիվ է դարձել»․ «Ուրիշ նորություններում» ասում է «Իմ Ռադիոյի» հաղորդավարուհի և երաժշտասեր բլոգեր Զառա Տոնիկյանը։

«Հաճախ հիմքը ռիթմերն ու կրկնվող բառերն են, որոնք դառնում են տիկտոկյան հիթեր, այլ ոչ թե խորը բովանդակություն փոխանցում»։


Այդուհանդերձ, երաժշտասեր բլոգերի կարծիքով, հայկական երաժշտական ժառանգության պահպանման և ժամանակակից միտումներն անհերքելի են։

«Մարդիկ սիրում են հին երգերը, նույնիսկ եթե չգիտեն դրանց պատմությունը։ Եթե կարողանում ես ճիշտ ու հետաքրքիր մատուցել, երիտասարդությունը սկսում է փնտրել ու լսել այն։ Հայկական երաժշտական ժառանգությունը պետք է մատուցել նոր ու որակյալ ձևաչափով»։


Հաղորդավարուհին իր «Հին ջահելություն» և «Երկխոսություն» պոդքաստների փորձով հաստատեց, որ երիտասարդությունը հետաքրքրված է նաև որակյալ «ռետրո» երաժշտությամբ, եթե այն մատուցվում է մատչելի, բայց չկորցնելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Սայաթ-Նովայի և մեր մյուս երգահանների թողած հիմքը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
На Южном Кавказе идет Большая Игра, устанавливается новый миропорядок. И Армении придется выбирать одну из сторон. Если выбор руководства в пользу вилайета Великого Турана, то придется об этом четко сказать. А попытка усидеть на двух стульях является подлостью по отношению к армянскому народу, говорит американист Рафаэль Ордуханян.
 
Что касается иранского кризиса, то политическое поражение США уже понесли, военное – не за горами. Впрочем, им к поражению не привыкать. Вьетнам, Афганистан, Ирак – в этом смысле для них ничего нового, утверждает политолог.
 
Слова о импичменте в США оставим политическим спекулянтам. Но пора говорить о расколе в обществе – он проходит в жизни абсолютно всех американцев. Социальная, экономическая, расовая, этническая – жесткий кризис поразил все сферы в США, уверен американист Ордуханян.


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Փաշինյանը ասում է, որ եթե սահմանադրական մեծամասնություն չստանան, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ՝ պատերազմ սեպտեմբերին․ հարց է առաջանում՝ սա արտաքին ներգործություն չէ՞։ Առավել ևս, երբ վերջին ամիսներին Փաշինյանը մշտապես խոսում է «խաղաղության» մասին՝ շեշտելով, որ իրենք բերել են խաղաղություն։ Բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե ընտրությունների արդյունքում այլ ուժի հաղթանակի դեպքում այդ «խաղաղությունը» կարող է վերանալ»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Հայաստանի ներքին քաղաքականության և երկրի ղեկավարի ընտրությունը պետք է կատարի բացառապես Հայաստանի քաղաքացին։ Վերջակետ։ Սա քննարկման ենթակա չէ։ Հայաստանի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի ոչ մի երկիր՝ անկախ նրանից՝ բարեկամ է մեզ համար, թե ոչ։ Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք հակառակը. ԱՄՆ փոխնախագահից մինչև Թուրքիայի արտգործնախարար բացահայտ հայտարարում են իրենց նախապատվությունների մասին, իսկ երկրի ներսում դա մատուցվում է որպես խաղաղության միակ երաշխիք»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Համոզված եմ՝ մեր բոլոր մարզիկները պայքարելու են մեդալների համար»․ Դավիթ Հովհաննիսյան

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցելու ապրիլի 17–26-ը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, սակայն ներկա է լինելու մրցումներին: Հայ ծանրորդը համոզված է՝ մեր հավաքականի բոլոր մարզիկները իրենց քաշային կարգերում պայքարելու են մեդալների համար։ Ընդ որում Եվրոպայի առաջնությունը անցնելու է նոր քաշային կարգերում։

«Քաշային կարգերի փոփոխությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Ծանրամարտում կարևոր է նույնիսկ 100 գրամը, էլ չեմ ասում երկու կիլոգրամը։ Նկատի ունեմ իմ քաշային կարգը, որը նախկինում մինչև 96կգ–ն էր, իսկ հիմա 94կգ։ Շատ կարևոր է իրացնել առաջին մոտեցումը, որում հաջողությունը թեթևացնում է մարզիկի գործողությունները, ու թուլացնում լարվածությունը։ Ժամանակին ես էլ եմ զրո ստացել ու գիտեմ, թե դա ինչ է նշանակում։ Այնպես որ, հուսով եմ մեր բոլոր մարզիկները կիրացնեն իրենց առաջին մոտեցումն ու կհասնեն իրենց նպատակին», – նշել է Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ընդդիմադիր ուժերը մի շարք առանցքային հարցերում հասել են կոնսենսուսի՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները սովորական քաղաքական գործընթաց չեն, այլ պետության ու պետականության լինելիության որոշիչ փուլ, որտեղ վճռորոշ է թե՛ միասնականությունը, թե՛ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն է։

«Հաջորդ կոնսենսուսը, որ կարելի է դիտարկել այսօր ընդդիմադիր դաշտում այն է, որ բոլորը համաձայն են, որ պետք է մեր ընտրողներին համոզել, խնդրել, չգիտեմ՝ էլ ինչ բառով ասեմ, որ գնան ընտրությունների, որովհետև ընտրություններին մասնակցության աստիճանից է կախված նաև մեր պետության և պետականության լինելությունը։ Մյուս հարցում, որ էլի կոնսենսուս կա, միահամուռ պայքարել բոլոր քաղաքական հետապնդումների դեմ, և հետևաբար սա դրական պրոցես է։ Որոշակի հարցերում, այո, կա միասնականություն, և դա կարող է որոշիչ լինել։ Եթե կա որևէ ուժ, որ պատրաստվում է մասնակցել այն ակնկալիքով, որ ինքը, այսպես ասած, «տաքուկ տեղավորվելու է» այսօրվա իշխանության համար աշխատող ընդդիմության շարքերում, ուրեմն դա ամենամեծ վատությունն է, որ իրենք անում են մեր պետությանը և մեր հասարակությանը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իրականում թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն առաջ է տանում իր քարոզչությունը․ յուրաքանչյունը ներկայացնում է, թե լիակատար հաղթանակի է հասել կամ հասել է իր առջև դրված նպատակներին։ Իրանը հայտարարում է, որ Նահանգները ընդունել է Իրանի ներկայացրած 10 դրույթները, ԱՄՆ-ն ներկայացնում է, որ Իրանն է ընդունել իրենց ներկայացրած 15 դրույթների մի մասը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Իրան-ԱՄՆ նախաբանակցային պաշտոնական լրահոսը՝ իրանագետ Ժաննա Վարդանյանն ընդգծում է՝ իրականությունը, իհարկե, բոլորովին այլ տեղում է։

«Գետնի վրա իրականությունը մեզ համար կարող է պարզ լինել միայն այն դեպքում, եթե իսկապես լինի համաձայնություն և հրապարակվի համաձայնության տեքստը, ու այնտեղ մենք կարող ենք բոլորովին այլ պատկեր տեսնել։ Այս պահին կողմերի հայտարարություններն ու դիրքորոշումները շատ հարցերում հակադիր են, ու որպեսզի լինի համաձայնություն, իրենք պետք է հասնեն ինչ-որ կոնսենսուսային տարբերակի։ Օրինակ՝ Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ճանաչում է ուրան հարստացնելու Իրանի իրավունքը, ԱՄՆ-ն հայտարարում է՝ Իրանը այլևս ուրան չի հարստացնի․ այստեղ, օրինակ, կոնսենսուսային տարբերակը այն կարող է լինել, որ իրականում Իրանը հարստացնի ուրան, բայց Իրանից դուրս, օրինակ, տարածաշրջանային կոնսորցիումի շրջանակներում։ Բայց կողմեր յուրաքանչյուրը իրավիճակը դեռ ներկայացնում է իրեն ձեռնտու և իր ներքին լսարանին մատուցելու դիտանկյունից։ Իսկ իրական պատկերը կարող է այլ լինել»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանուն իր ներքաղաքական օրակարգի, ցավոք, կարող է, պատրաստ է զոհաբերել ոչ միայն Հայաստանի, մեր հասարակության համար կարևոր արժեքներ՝ խոսքի ազատություն, ժողովրդավարություն և այլն, այլև Հայաստանի արտաքին քաղաքական, պետական շահերը»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը, մեկնաբանելով նախընտրականին նախորդող շրջանում իշխանությունների խոսույթը, կարծում է՝ Փաշինյանը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, քանի որ իր համար առաջիկա ընտրությունների արդյունքը էքիստենցիալ հարց է։

Արմեն Բաղդասարյանը իշխանությունների խոսույթում վտանգավոր թեզեր էլ է նկատում․ օրինակ՝ գեներացվող կեղծ այլընտրանքը՝ «ռուսամետ, թե արևմտամետ»․ ըստ քաղաքագետի, այս տիրույթում ավելի իրական է «ռուսամետ, թե թուրքամետ» ընտրանքը, որովհետև մեր բաժին Արևմուտքը Թուրքիան է։ Վտանգավոր հայտարարություններից հերթականը պատերազմով սպառնալն է․

«Եթե Փաշինյանը այդպիսի բան է ասում, պիտի բարի լինի բացատրել նաև, թե Ադրբեջանը ի՞նչ հիմնավորմամբ է պատերազմը սկսելու, եթե, ըստ իրեն, խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է․ ինքը ինչու՞ է դա ասում։ Եթե իշխանությունները այդպիսի բան են ասում, ապա խոստովանում են կամ ընդունում են, որ ոչ մի խաղաղություն չկա՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը պայմանավորելու է ըստ ներքաղաքական իրավիճակի, և դա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Բայց իրականում՝ չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Եթե Ադրբեջանում հասկանան, որ կարող են ագրեսիա իրականացնել առանց պատժվելու, նրանք վստահաբար դա կանեն ցանկացած իրավիճակում»։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ծնողներից շատերին թվում է, որ երեխային պետք է առավոտյան տանել դպրոց, իսկ երեկոյան վերցնել մաքուր, կուշտ և կրթված, իսկ իրենք ոչինչ չունեն անելու»,- «Ուրիշ նորություններում», խոսելով կրթության հիմնախնդիրների և ուսուցչի հեղինակության մասին, «Կորիզ» կրթական ծրագրերի հիմնադիր Սուրեն Ալոյանը հավելում է՝ ծնողի ներգրավվածությունն անփոխարինելի է, քանի որ երեխան ուսուցչին սկսում է հարգել հենց տանը ստացած օրինակով.

«Հաջողակ սերունդ կարողանում են մեծացնել միայն հաջողակ մարդիկ. ուսուցիչը պետք է լինի հասարակության ամենագնահատված անձը։ Երբ դու երեխայի աչքերում նվաստացնում ես ուսուցչի ինստիտուտը, ամենամեծ վնասը հասցնում ես քո երեխային, որովհետև նա այլևս չի ուզում սովորել այդ մարդուց»։


Որպես կրթության փորձագետ՝ Սուրեն Ալոյանը շեշտում է՝ ոլորտին անհրաժեշտ է ոչ թե կարճաժամկետ ծրագրեր, այլ 20-30 տարվա կայուն ռազմավարություն։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32
Media is too big
VIEW IN TELEGRAM
🍲 Պաշտպանված սրտի քաղաք․ ինչ է թաքնված Երևանի տարբեր հատվածներում տեղակայված կարմիր արկղերում, և ինչպես է առաջին օգնությունը վերածվում հանրային պատասխանատվության

Փրկել մարդկանց փողոցում, այգում և նույնիսկ մետրոյի կայարանում․ ժամանակակից քաղաքային միջավայրը պետք է ապահովի նաև իր բնակիչների անվտանգությունը։ Երևանյան մշտական խցանումների պատճառով շտապօգնության բժիշկներին սպասելը կարող է ճակատագրական դառնալ, եթե հենց այդ պահին վերակենդանացման անհետաձգելի միջոցառումների կարիք լինի։ Այդ դեպքում բացվում են «Պաշտպանված սրտի քաղաքի» դեֆիբրիլյատորները։

🍲 Ծրագիրն հեղինակ «ՀԵՆԱՐ» հիմնադրամն արդեն 5 տարի է գործում է Հայաստանում։ Հիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Արման Ոսկերչյանն ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Եվ մինչ հայտնի բարերարն այսօր Բաքվի բանտում է, նաև նրա նախաձեռնություններից մեկը կյանքեր է փրկում Երևանում։

Sputnik Արմենիա ռադիոկայանի DiGiMed հաղորդաշարի հեղինակ Տաթևիկ Բաղդասարյանը զրուցել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանի հետ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👏2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Гуманитарные проекты России будут продолжены в Армении

Реализация в Армении масштабного гуманитарного проекта по поддержке вынужденных переселенцев из Нагорного Карабаха завершена. За 8,5 месяцев волонтеры "Русской гуманитарной миссии" и АНО "Евразия" посетили 45 населённых пунктов и передали помощь 9 310 семьям. На этапе планировании акции разрабатывались гуманитарные наборы, необходимые в том или ином конкретном регионе, сообщил заместитель гендиректора "Русской гуманитарной миссии" Евгений Федишев.

Депутат Госдумы, председатель Совета АНО "Евразия" Алена Аршинова подчеркнула, что организаторам акции действительно очень важно быть рядом с вынужденными переселенцами из Нагорного Карабаха в тяжелейший период их жизни.

🎦 ПК полностью

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤝2😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Դաշինքը հայտագիր ստանալու համար, ինչպես գիտենք, արդեն դիմել էր ԿԸՀ, և հենց դրանից հետո խորհրդարանը կայծակնային արագությամբ ընդունեց օրենսգրքի փոփոխությունները։ Սա միջազգային ստանդարտների ակնհայտ խախտում է և ընտրական գործընթացի վրա ազդելու փորձ»։


Sputnik Արմենիան զրուցել է գործող Սահմանադրության հեղինակներից մեկի` սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ։ Իրավագետը անհիմն է անվանում իշխող թիմի այն պնդումները, թե օրենսգրքում կատարված փոփոխությունը զուտ «տեխնիկական վրիպակ» է, որը շտկելու կարիք ունի։ Նրա խոսքով՝ եթե խոսքն իսկապես վրիպակի մասին լիներ, այն կարելի էր ուղղել ավելի վաղ, ոչ թե ընտրություններից երկու ամիս առաջ։ Պողոսյանը համամիտ է, որ փոփոխություններն ուղղված են Սամվել Կարապետյանի դաշինքի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելուն։ Իսկ ինչո՞ւ է լռում Վենետիկի հանձնաժողովը։

Վենետիկի հանձնաժողովի լռությունը փորձագետը կապում է նաև Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին աջակցելու ընդհանուր գծի հետ։ Հիշելով հանձնաժողովում աշխատելու սեփական փորձը՝ նա նշեց, որ կառույցը կարող է քաղաքական նկատառումներով աչք փակել նման դեպքերի վրա։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Экономическую, гуманитарную связанность России с Арменией никуда не денешь.

Активность США на Южном Кавказе связана с их стратегическими интересами. Активность эта сохранится, как бы ни закончился иранский кризис, уверен российский политолог и востоковед Василий Кузнецов.

Происходящее вокруг Ирана и Южного Кавказа в целом связана с образованием нового полицентричного миропорядка. Будь внутри региона стабильная система безопасности, внешним игрокам было бы нечего тут делать. А пока кризис будет продолжаться, говорит востоковед.


Иранский кризис уже привел к тому, что для членов НАТО обязанность по обеспечению безопасности друг друга стала тяжким бременем. Это не значит, что Альянс развалится, но кризис серьезный, уверен Кузнецов.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թրամփը իրավունք չուներ պատերազմի․ ԱՄՆ-ում, ըստ օրենքների, դա անօրինական պատերազմ է, որովհետև պետք է պառլամենտի համաձայնությունը լիներ, բայց նա դա արել է ինքնուրույն։ Հիմա պառլամենտը լռում է, սակայն հետո, եթե դեմոկրատները ուժեղացնեն իրենց դիրքերը, նույնիսկ հնարավոր է՝ նրան ենթարկեն պատասխանատվության՝ իմպիչմենտի միջոցով»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանն է։

«Ամենամեծ խոչընդոտներից մեկը այն է, որ Իրանը շատ կտրուկ ասում է՝ եթե Լիբանանի ուղղությամբ ռմբակոծությունները Իսրայելի կողմից շարունակվեն, իրենք պատասխան կտան։ Բացի դրանից, հակադրություն կա նաև հենց Միացյալ Նահանգների ներսում։ Շատ դժգոհություն կա Թրամփի քաղաքականությունից, որը ազդել է մարդկանց առօրյա ծախսերի վրա։ Ավելացել են այն ծախսերը, որոնք Ամերիկան անում է այս պատերազմների վրա։ Վերջիվերջո, նման ռազմական գործողությունները շատ թանկ են։ Տրամպը իրավունք չուներ դա անելու»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😁1💯1🤝1