Radio Sputnik Armenia
593 subscribers
367 photos
3.6K videos
2.56K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երեխան հենց ծնվում է, գտնվում է պետության հովանավորության ներքո։ Եթե ընտանիքում հնարավոր չէ երեխայի խնամքը պատշաճ իրականացնել, ապա պետությունը դա պետք է վերցնի իր վրա, տեղափոխվի, օրինակ, խնամակալ ընտանիք, որտեղ ընտանեկան ջերմություն կստանա»։


Ինչ պետք է անի պետությունը երեխաներին պաշտպանելու համար, անգամ եթե պաշտպանել է պետք սեփական ծնողներից, ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի ՔԿՀ-ներում վերջին տարիների մահերի ամենաբարձր թիվը գրանցվեց։ Այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Իրավապաշտպանը խոսել է նաև վերջին տարիներին անչափահասների մասնակցությամբ աճող հանցագործությունների դեպքերի կանխման համար անհրաժեշտ միջոցների մասին։ Նրա տեղեկություններով՝ տարեկան 5-7 անչափահաս քրեական պատասխանատվության է ենթարկվում թմրաշրջանառության համար, կա նաև անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման աճ, ու խոսքը դեռ միայն բացահայտված դեպքերի մասին է։

Զարուհի Հովհաննիսյանը անդրադարձել է նաև ինքնավնասումների, ինքնասպանությունների վիճակագրությանը․ ասում է՝ վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Խոսել է ՔԿՀ-ներում բուժսպասարկման ու դեղորայքի հասանելիության շարունակական խնդրի մասին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանը, որ ասում է՝ ձեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղում չպիտի լինի, ու էդ հղումը հանվում է, դա հիբրիդային պատերա՞զմ է, թե ինչ է։ Կամ Ջերմուկից զորքերը չեն հանում, դա՞ ինչ է։ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ինչու՞ է շարունակում ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, ինչո՞ւ, եթե խաղաղություն է»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։ Քաղաքագետն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին․

«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի վերջին գրեթե բոլոր հանդիպումների արդյունքում մի բացասական զարգացում է տեղի ունենում՝ ռուսական զորքերը, սահմանապահ ստորաբաժանումները այս կամ այն ուղեկալից դուրս են գալիս, դուրս են բերվում Հայաստանի այս կամ այն տարածքից։ Թեև դա ներկայացվում է որպես ինքնիշխանության հաղթանակ, իրականությունը, մեղմ ասած, ամբողջությամբ չի համապատասխանում այդ ներկայացմանը։ Եթե այստեղ՝ Հայաստանում, ասում են, որ «ԿԳԲ-ի գործակալները» Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, ապա նույնը կկրկնե՞ն Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայությամբ, թե՞ ոչ։ Նա, ի դեպ, նույնպես ԿԳԲ-ի կադրային սպա է։ Այս գնահատականները կրկնելո՞ւ են»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն կա և կասկածի տակ էր դրել ԱՄՆ-ՆԱՏՕ փոխգործակցության ներկա ձևաչափի նպատակահարմարությունը։ Հետո Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն էր հայտարարել, որ ՆԱՏՕ-ի ապագան կորոշի Դոնալդ Թրամփը Իրանի հետ հակամարտության ավարտից հետո: Նրա խոսքով ՝ ներկա իրավիճակը ցույց է տվել դաշնակիցների իրական վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:

Որքա՞ն խորն են ԱՄՆ-ՆԱՏՕ տարաձայնության արմատները․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

📌Ավելի վաղ Իսպանիան հրաժարվել էր իր օդային տարածքը տրամադրել ԱՄՆ-ի ինքնաթիռներին՝ Իրանի դեմ գործողության իրականացման համար, Ֆրանսիան հրաժարվել էր Թրամփի կոչով իրենց նավերն ուղարկել Հորմուզի նեղուց, Իտալիան թույլ չի տալիս, որ Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ռմբակոծիչները վայրէջք կատարեն Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայում։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Ազգային հավաքականում փորձարարական կազմ չի կարող լինել․ հրավիրվում են լավագույնները»․ Արթուր Ոսկանյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Բելառուսի հետ ընկերական խաղում պարտությունից հետո շատերը հերթական անգամ սկսեցին քննադատել՝ ոմանք ֆուտբոլիստներին, ոմանք մարզիչներին։ Ի՞նչ է հարկավոր Հայաստանի գլխավոր թիմին արդյունքները կտրուկ փոխելու ու հաղթանակների համար։ Մեր ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ու Մ19 ու երիտասարդական հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կարծում է՝ ժամանակ է հարկավոր։ Բայց որքա՞ն։

«Ես սխալ եմ համարում, երբ ասում են, որ ազգային հավաքականը ներկայացել է փորձարարական կազմում։ Ազգային հավաքական չեն հրավիրում ֆուտբոլիստներին ինչ-որ փորձեր կատարելու համար։ Եթե ֆուտբոլիստը հրավիրվել է, ուրեմն նա արժանի է․ մնում է խաղալ և խաղալ անգամ հնարավորությունից ավելի բարձր։ Մեր թիմը առաջխաղացում կունենա, երբ մարզիչը խաղային յուրաքանչյուր դիրքի վրա կունենա երեք ֆուտբոլիստ, որոնք կապահովել մրցակցություն, իսկ որևէ մեկի վնասվածքի դեպքում արդեն խնդիրներ չեն առաջանա։ Թե ինչքան ժամանակ դա կպահանջի՝ դժվարանում եմ ասել»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Լավ հումորը մտածելու տեղիք է տալիս. ծիծաղում ես, բայց զգում ես, որ այն իր ասելիքն ուներ, փորձում էր քո մեջ ինչ-որ բան փոխել»։


Դերասան, սցենարիստ և բովանդակություն (կոնտենտ) ստեղծող Արմեն Զաքարյանն ասում է՝ TikTok-ի էֆեկտը կամ արագ սպառման կոնտենտը հումորի ժամանակակից ճգնաժամի պատճառն են․ կատակերգու–դերասանները դադարում են մտածել բարդ, քանի որ ալգորիթմները պահանջում են «արագ ծիծաղ»:

Դերասանը խոստովանում է՝ իր հեռախոսում նոթագրում է փողոցում, տրասպորտում լսած պատահական ու անկեղծ երկխոսությունները, քանի որ լավ կատակերգուի համար կարևոր է իրականությունից չկտրվելը.

«Փորձում եմ քաղաքում շատ քայլել, տրանսպորտից ու մետրոյից օգտվել, որովհետև այնտեղ է մարդկանց ամենաանկեղծ վիճակը»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Ինչպես գտնել սեփական տեղը աշխատաշուկայում՝ տեսնել իրական հեռանկարները կարիերայում․ օգնելու է Career City Fest-ը, որի կազմակերպիչ Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը «Ուրիշ նորություններում» խոսել է սպասվող մեծ փառատոնի մասին, որն արդեն 5-րդ տարին փոխում է պատկերացումները կարիերայի մասին․

«Երբեմն մենք երկար տարիներ մնում ենք մեր «կոմֆորտ զոնայում» և չենք զգում, թե ինչ է կատարվում դրսում, իսկ փառատոնը թույլ է տալիս երկու օրում հավաքել աշխատաշուկայի այդ փազլը և տեսնել իրական հեռանկարները, ոչ ֆորմալ միջավայրում շփվել լավագույն գործատուների հետ, հասկանալ շուկայի իրական վիճակը և լսել ավելի քան 100 փորձառու խոսնակների»,- ասում է Սերգեյը՝ հավելելով, որ հայկական ընկերություններն այսօր իրենց մշակույթով և մակարդակով չեն զիջում միջազգային հսկաներին։


Այս տարվա խորագիրը պատահական չէ՝ «5 սերունդ՝ 1 ռիթմ». ժամանակակից աշխատաշուկայում կողք կողքի աշխատում են տարբեր տարիքի ու հայացքների մարդիկ, և փառատոնի նպատակն է միավորել նրանց սպասելիքներն ու հնարավորությունները։ Այս տարի փառատոնին խոսնակներից է լինելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող միջազգային փորձագետ Դանիել Սիբերգը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Forwarded from Sputnik Արմենիա
Թքելը շարունակում է մնալ քրիստոնյաների դեմ թշնամանքի ամենատարածված դրսևորումներից մեկը. այն, ինչ նախկինում կատարվում էր գաղտնի, այժմ հաճախ տեղի է ունենում բացահայտ՝ ցերեկով, երբեմն մարդկանց բազմության և անգամ ոստիկանների ներկայությամբ. այս մասին ասվում է «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։

Ըստ զեկույցի` Իսրայելում 2025 թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում։ Ի՞նչ բնույթի են դրանք եղել։ Մանրամասները` 👉այստեղ։

@ArmeniaSputnik
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Патмадаран»: Гарик Мартиросян, Петя и Волк в Филармонии

Известный скрипач Карен Шахгалдян в авторском подкасте «Патмадаран» главы представительства Россотрудничества в Армении Вадима Фефилова рассказал, как вскоре в Ереване состоится уникальный показ  музыкального произведения «Петя и Волк». Изюминкой премьеры станет то, что текст со сцены прочтёт признанный классик комического жанра Гарик Мартиросян, а музыку исполнит Государсивенный Симфонический Оркестр Армении под руководством Сергея Смбатяна.

Представление приурочено к 135-ию великого советского композитора Сергея Прокофьева и пройдет по творческой инициативе Россотрудничества в Ереване: «Великие имена России». Полную версию беседы можно посмотреть тут.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եթե Հայաստանը ԵՄ-ի գնով գնի գազը, այսինքն $600-ով՝ այսօրվա $177,5-ի փոխարեն, ապա ազդեցությունները, անգամ մոտավոր հաշվարկով, ուղղակի կարող են լինել աղետալի, որը հավասարազոր է ճգնաժամի, մոտավորապես այնպիսի իրավիճակի, ինչպիսին էր 1990-ական թվականների սկզբներին։


Ինչ կարժենա ԵՄ անդամակցության ճանապարհը Հայաստանի համար։ Նախ՝ գազի գնի եռապատկում․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը թվերով է նկարագրել ճգնաժամի կարճաժամկետ ու միջնաժամկետ ազդեցությունները Հայաստանի տնտեսության ու յուրաքանչյուր քաղաքացու վրա։

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ մինչև 60%-ով։ Երկրորդային ազդեցությունների մասին էլ չեմ խոսում։ Գազի եռապատիկ թանկացումը նշանակում է ինքնարժեքի բազմապատիկ աճ, հատկապես գազից կախված ոլորտների համար՝ ցեմենտ, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, սննդարդյունաբերություն․ կփակվեն, կկրճատվեն բիզնեսներ, արտահանումը կարող է մինչև 30% անկում ունենալ։ Ազդեցությունները աշխատաշուկայի վրա ևս կարող են լինել բազմավեկտոր՝ գործազրկության աճ, իրական աշխատավարձերի անկում մինչև 20-30%։ Սա հավասարազոր է ճգնաժամի։


📌Ապրիլի 1-ին Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպումանը ՌԴ նախագահը Փաշինյանին դարձյալ հիշեցրել է, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի մաքսային ռեժիմներն անհամատեղելի են։ Բացի այդ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին անհամեմատ ավելի ցածր գնով է գազ վաճառում, քան Եվրոպային։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեր երկրի հեղինակության հարցն է․ բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն իրականում կարիք ունեն պատշաճ պետական վերահսկողության։ Բոլորը պետք է հասկանան, որ անվտանգ արտադրանքը և վերահսկողության բարձր մակարդակը հատկապես կարևորվում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի նպատակով»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը անդրադարձել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարություններին։

«Ամբողջ աշխարհում պետական վերահսկողության, ազգային մոնիթորինգային ծրագրերի շնորհիվ երկիրն իմանում է իր ապրանքների խնդիրները և, օրինակ, արտահանման ժամանակ չի բախվում դրանց հետ։ Մեր երկրում տարբեր մոնիթորինգային ծրագրեր այսօր դադարեցվել են։ Եթե 10 տարվա կտրվածքով նայենք, վերջին մեկ–երկու մոնիթորինգն իրականացվել է կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի ոլորտներում։ Եթե անգամ իրականացվում է մոնիթորինգ, ապա միայն միջազգային գործընկերների բողոքների հիման վրա, իսկ մեր ներքին սպառողներն այդպես էլ սպասումով են մնում, թե պետությունը կամ համապատասխան մարմինները ե՛րբ կորոշեն մեր երկրում ևս ապահովեն անվտանգության մակարդակ»։


📌Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ ուժեղացված վերահսկողության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են «հոգեվարքի» մեջ, իսկ դրանից դուրս գալու ճանապարհները ենթադրում են կտրուկ ընտրություն՝ Մոլդովայի օրինակով թշնամացումից մինչև վրացական մոդելի սառը գործընկերություն»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։ Վերլուծելով ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան՝ Խալաթյանը կարծում է՝ Մոսկվայում Փաշինյանին առաջարկել են հստակեցնել, թե նա ինչպես է տեսնում ՌԴ-ի հետ ապագա հարաբերությունները, առաջարկել են ընտրություն կատարել՝ կա՛մ մոլդովական սցենար՝ իր բոլոր հետևանքներով, կա՛մ որոշ չափով հաշվի նստել Ռուսաստանի մտահոգությունների հետ։

«Եթե հաշվի է նստում Ռուսատսանի մտահոգությունների հետ, ապա ժամանակը ցույց կտա, թե հայ-ռուսական հարաբերությունները ուր կհասնեն։ Իմ կարծիքով ներկա փուլում այդ հարաբերությունները հոգեվարքի մեջ են, որից դուրս գալու երեք ճանապարհ կա։ Առաջին՝ Հայաստանն ու Ռուսաստանը դառնում են ոչ բարեկամ երկրներ՝ Մոլդովայի նման, ինչը շատ ռեալ սցենար է։ Երկրորդ՝ վերադարձ նախկին դաշնակցային սերտ գործընկերային հարաբերություններին։ Եվ երրորդ՝ «ռուս-վրացական մոդելը»՝ որոշ չափով գործընկերային, բայց առանց դաշնակցային կամ բարեկամական կապերի։ Տարբերությունն այն կլինի, որ մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ, բայց տնտեսական բոնուսներ այլևս չեն լինի. կլինեն շուկայական հարաբերություններ՝ ոչ թշնամի - ոչ բարեկամ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
🧠 Առողջապահության նոր բանականությունը․ կարելի՞ է արդյոք կանխատեսել հաջորդ համավարակը, կարող է արդյոք արհեստական բանականությունը օգնել վաղ ախտորոշմանն ու արագացնել պատվաստանյութերի ստեղծումը՝ մարդուց ավելի ուշադիր, ճշգրիտ, բազմակողմանի։

Բայց որտե՞ղ է ավարտվում «մեքենայի» հանդեպ կույր վստայությունն ու գալիս է մարդու որոշում կայացնելու ժամանակը․ կօգնի պարզել Կենսաբանական գիտությունների թեկնածու, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Абовян Time: Россия не даст Армении преференций при сближении с ЕС

Дмитрий Суслов - замглавы исследовательских программ российского Совета по внешней и оборонной политике считает, что переформатирование внешнего вектора Армении в сторону членства в ЕС вызывает массу вопросов, которые необходимо прояснить. Об этом он поделился в авторском подкасте политического аналитика Армана Абовяна.

«Позиция России предельно честная и понятная. Если Армения идёт в ЕС, то это её суверенное право и Россия к этому относится спокойно, однако армянская сторона должна учитывать, что Россия не будет финансировать этот процесс путем предоставления преференций армянской экономике», - говорит Суслов.


Он особо отметил, что ЕС - враждебная для России структура, которая поставила своей целью нанести России стратегическое поражение. В такой ситуации Еревану нужно определиться в отношениях с Москвой: мы союзники или нет?

Что касается событий 2022 года, то Суслов убеждён, что Россия и ОДКБ приложили все усилия для остановки эскалации со стороны Азербайджана — это факт.

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կրծքագեղձը «շնորհակալ օրգան է». քաղցկեղի՝ վաղ փուլում հայտնաբերման դեպքում բուժման հավանականությունը հասնում է 95-98%-ի»,- ասում է «Աստղիկ» ԲԿ-ի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար, ռադիոլոգ Նունե Մաշուրյանը։

Չնայած հիվանդության երիտասարդացմանը` 40 տարեկանից հետո կանոնավոր մամոգրաֆիան մնում է ոսկե ստանդարտ, իսկ ավելի վաղ տարիքում անհրաժեշտ է ուլտրաձայնային հետազոտություն:

Մաշուրյանը շեշտում է, որ Հայաստանում այսօր կան միջազգային բոլոր մեթոդները, ուստի արտերկիր մեկնելու կարիք չկա։ Մասնագետը հորդորում է զերծ մնալ «ժողովրդական» մեթոդներից («ավիակեռասին» խմել, կաղամբի տերև դնել և այլն) և պարբերաբար ստուգվել, չսպասել ցավին, քանի որ քաղցկեղը սկզբնական փուլում չի ցավում:

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🛰 Ես նպատակ ունեմ, որին մինչև չհասնեմ, չեմ հեռանա սպորտից․ Եվրոպայի քառակի չեմպիոն

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ փայլեց ոչ միայն դիպուկ կրակոցներով, այլ իր մեդալային հավաքածուով։ Ցավոք, վազող թիրախ մարզաձևը օլիմպիական չէ, քանի որ ժամանակին այն կոչվել է «վազող վարազ» և այդ կենդանիների պահպանման հետ կապված մարզաձևը հեռացվել է օլիմպիական խաղերից։ Հետո իհարկե մրցաձևի անունը փոխվել է ու դարձել «վազող թիրախ», սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեն օլիմպիական ընտանիք չի վերադարձրել․ ահա թե ինչու Լիլիթի մեդալը չի համալրի Հայաստանի օլիմպիական հավաքածուն։

Եվրոպայի քառակի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ հարցարզրույցում նշել է, որ իր մարզական կարիերան չի ավարտի մինչև չհասնի իր նպատակին՝ գերազանցի համաշխարհին ռեկորդը, որը հավասար է 575 միավորի։ Այս արդյունքը Լիլիթը գերազանցել է մարզումների ժամանակ, իսկ պաշտոանական մրցումներում Լիլիթի լավագույն արդյունքը առայժմ 567 միավորն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Երկրաշարժը չինովնիկի բազկաթոռը չի շրջանցելու»․ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը «Ուրիշ նորություններում» խոսել է Հայաստանի սեյսմիկ անվտանգությանը սպառնացող իրական վտանգների ու շինարարական ոլորտի համակարգային խնդիրների մասին։

Ակադեմիկոսը փաստում է՝ Հայաստանը զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը Ճապոնիայից հետո՝ մեկ շնչին ընկնող սեյսմամեկուսացված շենքերի քանակով, սակայն այս առաջադեմ տեխնոլոգիայի լայն տարածմանը խոչընդոտում է կոռուպցիան։ Շեշտում է, որ խուճապից խուսափելու լավագույն միջոցը ժողովրդին ճշմարտությունն ասելն ու պատրաստ լինելն է․

«Հայաստանում կա տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է շենքերն ամրացնել առանց բնակիչներին դուրս հանելու»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2🤝2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«ՔՊ-ի նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է և ոչ լեգիտիմ. հենց միայն այն պատճառով, որ անտեսելով եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը, դրանում Վեհափառի փոփոխության հարցն է առաջ մղվում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը վերլուծել է շաբաթ օրը ՔՊ–ի համաժողովում ներկայացված ծրագրին։ ՔՊ–ի 2026թ–ի նախընտրական ծրագիրը 2021թ–ի հետ համեմատելով՝ Սուրենյանցը նկատում է, որ նոր ծրագրում տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի թեզերն, ուստի առաջիկա 5 տարիների համար ՔՊ–ն Ղարաբաղյան շարժումը չշարունակելու պարտավորություն է ստանձնում, մինչդեռ 2021-ին կարողացան պահպանել իշխանությունը նաև Արցախի հարցը շահարկելով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու թեզին, համաժողովի իր ելույթում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը խաղաղության է հասել «դժոխքի միջով անցնելով»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը՝ Հայաստանը։ Սուրենյանցը ընդգծում է՝ խաղաղության ու պատերազմի կեղծ երկընտրանքը քաղաքական օրակարգ բերելով` Փաշինյանը փորձում է ասոցացվել խաղաղության հետ, իսկ ընդդիմադիրներին ներկայացնել իբրև պատերազմի ուժեր՝ շահելով հանրային վստահությունը։

«Սա շատ խոցելի թեզ է, որովհետև, ըստ էության, հաստատված խաղաղություն չունենք, և այդ իմատով Փաշինյանն առնվազն ինքն իրեն հակասում է` հաստատված խաղաղության մասին խոսելով ու հետո այդ նույն խաղաղության գոյությունը կամ չգոյությունը առաջիկա ընտրություններով պայմանավորելով»,– ասում է նա։


♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան Time»․ Հայկական, ռուսական և եվրոպական լրահոսը բուռն քննարկում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնտեղ տեղի ունեցած բանակցությունները։

Հայկական կողմը բանակցությունները գնահատել էր որպես դրական և բովանդակալից, այդուհանդերձ արձագանքը ավելի շատ հետցնցումներ է հիշեցնում։ Առանցքում, դե իհարկե, «ԵԱՏՄ, թե ԵՄ» թեման էր: Այս երկու հակոտնյա մաքսային միությունների անհամատեղելիության մասին ՌԴ-ից հաճախ ենք լսել․ այս անգամ էլ, ևս մեկ անգամ, անձամբ՝ ՌԴ նախագահից։ Ընդ որում, անգամ անառողջ միտքը չի կարող դա վերագրել շանտաժի, քանի որ խոսքը կանոնակարգ անհամատեղելիության մասին է։ Եթե հակիճ վերապատմենք բանակցությունները, ապա Հայաստանն ասում է՝ ԵԱՏՄ-ում կմնանք այնքան, մինչև համապատասխանենք ԵՄ չափորոշիչներին և գնանք ԵՄ, իսկ Ռուսաստանն ասում է՝ գնացեք, միայն թե ո՛չ Ռուսաստանի Դաշնության տրամադրած արտոնությունների՝ պրեֆերենցիաների հաշվին։ Սա մանիպուլացնելու կամ նենգափոխելու բոլոր փորձերը բանական բանավեճում արդյունավետ չեն կարող լինել։

Իսկ ինչ «բանակցություններ» են հայաստանցիների՞ մտքում՝ արդյո՞ք մի քանի հազար հայաստանցու համար գայթակղիչ ԵՄ առանց վիզայի մուտքի արտոնությունն ավելին է, քան ՌԴ-ում աշխատանքային ու տնտեսական մեծ ու շահավետ շուկան՝ մի քանի միլիոն մարդու համար։

Եվ ի վերջո՝ Հայաստանի Հանրապետությունը ունի՞ Եվրամիություն առանց վիզայի մուտքի արտոնություն․․․․ կամ թեկուզ մուտքի վիզա։

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2💯2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊Տոն օրերին թանկացող ծաղիկները կոմպենսացնում են ձմռան ամիսների պարապուրդն ու ջերմատների պարտքերը․ Sputnik Արմենիայի հետ զրույց պարզաբանում է ծաղկի մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող Մելիքսեթ Պողոսյանը։

«Հայաստանում տոն օրերին ծաղիկները թանկանում են, բայց ծաղկավաճառները կամ ջերմոցատերերը գերշահույթ չեն ստանում․ երբ երկար ժամանակ, օրինակ՝ ձմռան ամիսներին, ջերմատունը չի կարողանում ռեալիզացնել իր ծաղիկները և կուտակում է պարտքեր, ջերմատան սեփականատերը տոն օրերից առաջ փորձում է ծաղիկների գները բարձրացնելով մի քանի օրվա ընթացքում իր կուտակած պարտքերը մարել։ Երբ ծաղկավաճառը կամ ջերմատան սեփականատերը գերշահույթ են ստանում երկու օր, բայց ամսվա մյուս օրերին առևտուր չեն ունենում, դա գերշահույթ չի համարվում»,– բացատրում է Պողոսյանը։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊«Կրկնակի քվեարկությունը կբացառվի տեխնիկական սարքերով, որոնք բացառում են տվյալ անձի 1-ից ավելի հասցեներում ցուցակում ընդգրկվելու հանգամանքը»․ ԿԸՀ նախագահի տեղակալ

Հունիսի 7-ին Հայաստանում նախանշված խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցով քաղաքական ուժերի առաջադրումները կսկսվեն ապրիլի 13-ից, գրանցումը կավարտվի մայիսի 3-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 18-ին և կավարտվի ընտրություններից 2 օր առաջ՝ հունիսի 5-ին։ Հայաստանյան քաղաքական ուժերը, սակայն, արդեն ակտիվ քարոզարշավի փուլում են։


Ժամանակացույցից դուրս իրականացվող քարոզարշավի, դրա համար քաղաքական ուժերի ծախսած գումարների, օրենքով նախատեսված ընտրական գործընթացների մասին Sputnik Արմենիայի «De Jure» հաղորդաշարի հեղինակ Նելլի Դանիելյանը զրուցել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի հետ։

❗️Կարևորը՝ կետերով․

• Ուղիղ հեռարձակում կլինի ավելի շատ տեղամասերից, քան նախկինում։
• Հոսանքի անջատման դեպքում 1996 տեղամաս ապահովել սնուցման լրացուցիչ սարքերով շատ մեծ ծախս է։
• Լրագրողներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան տեղամասային հանձնաժողովի անդամները։ Իրավունք չունեն խախտել քվեարկության գաղտնիության սկզբունքը։
• ԱԺ ընտրություններում ընտրողների ցուցակում կլինեն 18 տարին լրացած (այդ թվում` ում 18 տարին լրանում է հենց հունիսի 7-ին) ՀՀ քաղաքացիները։
• Համամասնական քվեակարգի դեպքում, երբ մասնակից քաղաքական ուժերի համար առանձին քվեաթերթիկներ են, քվեախցիկներում գրիչ չպիտի լինի։
• Եթե ըտնրողը գրառում է անում քվեաթերթիկի վրա (ծաղիկ, սրտիկ, խոստովանություն), քվեաթերթիկը դառնում է անվավեր։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔊 Կոմիտասից մինչև TikTok-յան հիթեր. ինչպե՞ս է փոխվել հայկական երգը

«Ինձ թվում է՝ երաժշտական խոսույթն ավելի պրիմիտիվ է դարձել»․ «Ուրիշ նորություններում» ասում է «Իմ Ռադիոյի» հաղորդավարուհի և երաժշտասեր բլոգեր Զառա Տոնիկյանը։

«Հաճախ հիմքը ռիթմերն ու կրկնվող բառերն են, որոնք դառնում են տիկտոկյան հիթեր, այլ ոչ թե խորը բովանդակություն փոխանցում»։


Այդուհանդերձ, երաժշտասեր բլոգերի կարծիքով, հայկական երաժշտական ժառանգության պահպանման և ժամանակակից միտումներն անհերքելի են։

«Մարդիկ սիրում են հին երգերը, նույնիսկ եթե չգիտեն դրանց պատմությունը։ Եթե կարողանում ես ճիշտ ու հետաքրքիր մատուցել, երիտասարդությունը սկսում է փնտրել ու լսել այն։ Հայկական երաժշտական ժառանգությունը պետք է մատուցել նոր ու որակյալ ձևաչափով»։


Հաղորդավարուհին իր «Հին ջահելություն» և «Երկխոսություն» պոդքաստների փորձով հաստատեց, որ երիտասարդությունը հետաքրքրված է նաև որակյալ «ռետրո» երաժշտությամբ, եթե այն մատուցվում է մատչելի, բայց չկորցնելով Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Սայաթ-Նովայի և մեր մյուս երգահանների թողած հիմքը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍2