Media is too big
VIEW IN TELEGRAM
Абовян TIME: Армении важно просчитывать риски
То что происходит в регионе , а частности в Иране напрямую воздействует на Армению, подчеркивает в своем авторском подкасте политический аналитик Арман Абовян.
Иран стал жертвой агрессии со стороны США и Израиля - это армянская общественность должна однозначно зафиксировать, если не на государственном уровне, то как минимум подсознательно и медийно.
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
То что происходит в регионе , а частности в Иране напрямую воздействует на Армению, подчеркивает в своем авторском подкасте политический аналитик Арман Абовян.
«Нужно принять и понять, что помимо того, что Иран является нам братской и дружественной страной, есть ещё и прагматичный аспект который диктует Армении очень гибко реагировать и просчитывать риски», - говорит он.
Иран стал жертвой агрессии со стороны США и Израиля - это армянская общественность должна однозначно зафиксировать, если не на государственном уровне, то как минимум подсознательно и медийно.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անշարժ գույքի փոխանցման ո՞ր տարբերակն է ավելի ապահով ու անվտանգ սեփականատիրոջ համար. «Վ. Ալեքսանյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Վերերոնիկա Ալեքսանյանը ներկայացրել է գույքային իրավունքների փոխանցման երկու տարբերակների առանձնահատկություններն ու իրավական ծուղակները։
🔺Պարզվում է՝ կտակի դեպքում կտակարարը մինչև կյանքի վերջ երաշխավորված է, որ իր անշարժ գույքը մնալու է իրենը և ինքն ապրելու է իր բնակարանում, պահպանելու է գույքի նկատմամբ իր իրավունքը, կարող է վաճառել, գրավադրել, նվիրատվություն անել։ Եթե փոշմանել է, կարող է կտակը լրացնել, փոփոխել, նոր կտակ կազմել։
🔺Նվիրատվության դեպքում ճիշտ հակառակն է. այն օրվանից, երբ գործարքը նոտարական կարգով կատարվի և պայմանագիրը գրանցվի Կադաստրի կոմիտեում, նվիրատուն այլևս գույքի սեփականատերը չէ` դրանից բխող հնարավոր հետևանքներով։
Անշարժ գույքի առքուվաճառքը որպես նվիրատվություն ձևակերպելն էլ իր վտանգներն ունի։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤2🤝1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական գինեգործության մեջ ևս իր ուրույն տեղն է զբաղեցնում «գարաժային» մշակույթը, որի նուրբ կողմերը «Ուրիշ նորություններում» բացահայտում է գինեգործ Տաթև Խաչատուրյանը։ 1990-ականներին Բորդոյում ծնված այս ուղղությունը նշանակում է բացառիկ որակ և խիստ սահմանափակ քանակ։
«Սա էքսկլյուզիվ արտադրություն է, որտեղ գարաժիստը երբեք որակի հանդեպ կոմպրոմիս չունի․ որակը ամեն ինչից վեր է»,- բացատրում է գինեգործը։
Խոսելով հումքի կարևորության մասին՝ Տաթև Խաչատուրյանը փաստում է՝ նույնիսկ հրաշագործ գինեգործը վատ որակի խաղողից լավ գինի չի կարող ստանալ, և հակառակը՝ ապաշնորհ գինեգործը նույնիսկ ամենալավ խաղողը կարող է վերածել քացախի։ Իսկ ինչպես դառնալ գինուց հասկացող․
«Միմիայն գինի փորձելով, և էդ ճանապարհը սկսվում է ու չի վերջանում»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤2😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի շուրջ ձևավորվող տարածաշրջանային զարգացումները երկարաժամկետ լուրջ ռիսկեր են պարունակում»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն է։
«Ադրբեջանին սկզբնական փուլում փորձում էին ներգրավվել գործընթացի մեջ։ Ադրբեջանը շատ լավ հասկացավ այդ հանգամանքը և, բնականաբար, այդ փուլում չմտավ խաղի մեջ։ Սակայն պետք է նշել, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ակտիվանալ, հատկապես այն դեպքում, երբ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զգալիորեն թուլանա։ Այդ սցենարի պարագայում մենք, ցավոք, կտեսնենք շատ ավելի ուժեղ Ադրբեջան, քան ներկայում է»:
Դերզյանը մեկնաբանում է՝ «թուլացած Իրան» ասելով պետք է հասկանալ նաև հնարավոր մասնատված Իրան։ Նրա խոսքով՝ այդպիսի զարգացումների պարագայում հնարավոր է Քուրդիստանի ձևավորում, ինչը նոր լարվածություն կբերի տարածաշրջան։ Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում են նաև հնարավոր նոր դաշինքներ։
«Մասնավորապես, որոշ շրջանակներում քննարկվում է հակաիրանական առանցքի ձևավորում, որտեղ կարող են ներգրավվել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4❤🔥1😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Սուրճը միայն ըմպելիք չէ, այն գաղափարախոսություն և հաղորդակցության միջոց է, որի շուրջ լուծվում են ամենակարևոր հարցերը»։
Սուրճի մշակույթի, համաշխարհային շուկայի մարտահրավերների և իրական որակը տարբերելու նրբությունների մասին «Ուրիշ նորություններում» խոսել է «Փարիզյան սուրճի» հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը․
«Սուրճը աշխարհում դասվում է ռազմավարական ապրանքների շարքին, ինչպես նավթը և ոսկին, համարվում է բորսայական ապրանք։ Այն աշխարհի ամենավաճառվող հումքերից մեկն է, և գների ցանկացած տատանում կախված է համաշխարհային ֆորսմաժորներից»,- բացատրում է մասնագետը։
Չնայած նորաձև լատտեների ու կապուչինոների առատությանը՝ նա հավատացած է, որ ավանդական ջազվեով պատրաստված սուրճը մնում է համն ու բույրը առավելագույնս զգալու լավագույն տարբերակը։ Իսկ թե ինչպես որոշել՝ ինչ եփել ջազվեում՝ մասնագետը խորհուրդ է տալիս նախընտրել «կյաժ» սուրճ․ այդ գույնը վկայում է միջին բովվածության և հատիկի բնական հատկությունների պահպանման մասին։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Արարատը պետք է մնա զինանշանին․ այն մեր ինքնության խորհրդանիշն է ու պետք է լինի։ Մեր ներկայիս զինանշանի վրա կա մի էլեմենտ, որն ավելի լավ է չլիներ՝ շղթան։ Գոյություն ունի զինանշանի մի քանի տարբերակ, և մեկը մյուսից վատն է»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանն է։ Նա հիշեցնում է՝ ՀՀ առաջին զինանշանը ստեղծվել է 1920-ի հունիսին, շատ հապճեպ. ինչ-որ դելեգացիա պետք է մեկներ Եվրոպա, և անձնագրերի ու կնիքների վրա պետք էր դրոշմել երկրի խորհրդանիշը։ Ալեքսանդր Քաջազնունին այդ ժամանակ ասել էր, որ դա ժամանակավոր է, հետո կմշակվի․ բայց այդպես էլ չհասցրեցին, և ընդամենը ամիսներ անց պետությունը վերացավ։
«Սիմվոլների մեջ կան շատ հզոր ազդակներ։ Դեռ 2500 տարի առաջ Կոնֆուցիոսն էր ասել՝ աշխարհը ղեկավարում են ոչ թե մարդիկ և օրենքները, այլ նշանները և զինանշանները։ Սրա մեջ ճշմարտություն կա։ Օրինակ՝ Ռուսաստանի պատմության մեջ․ ունեցել են 38 տարբերակ զինանշաններ, երբ երկգլխանի արծվի ձեռքի թուրը կամ գավազանը պատկերված են եղել թևից դուրս, երկիրը հաղթանակներ է ունեցել ու տարածքներ մեծացրել։ Իսկ երբ թուրը եղել է թևի ֆոնի վրա, ներքին խժդժություններ են եղել։ Զարմանալի է, բայց փաստ է»։
🎦 զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հոգնածություն, ոտքերի ցավ, այտուցվածություն․ երբ են դրանք դադարում լինել «սովորական գանգատ» և դառնում ազդանշան, որ պետք է դիմել բժշկի: Ո՞ր մարդիկ են առավել ռիսկային խմբում, ինչպես են ժամանակակից սարքերն ու ներանոթային միջամտությունները փոխել անոթաբուժության հնարավորությունները․ այս և շատ այլ հարցերի մասին DiGiMed հաղորդաշարի հեղինակ Տաթևիկ Բաղդասարյանը զրուցել է անոթային և ներանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ դոցենտ Արամ Խաչատրյանի հետ։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աշխարհի գլոբալ խաղացողները ամենաքիչն են հետաքրքրված Իրանի սովորական ժողովրդի, անձի, անհատի իրավունքներով կամ խնդիրներով, ես վստահ եմ։ Այստեղ խնդիրը Իրանի տնտեսական դերակատարությունն է, որը գնալով աճում է»։
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի տնտեսական բաղադրիչների մասին Sputnik Արմենիան զրուցել է Manassian Group բիզնես կրթական խորհրդատվական կենտրոնի հիմնադիր, բիզնեսի փորձագետ և խորհրդատու Հայկ Մանասյանի հետ։
«Եթե հակամարտությունը շատ արագ չավարտվի, արդեն ի հայտ են գալիս ճգնաժամի նշաններ, որոնք միայն նավթի, գազի ճգնաժամը չեն, այլ ավելի ընդգրկուն բնույթ կարող են կրել»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ժողովուրդը չափից շատ է քաղաքականացված, դրա համար հումորը չեն հասկանում։ Մարդկանց տարբեր բևեռների են բաժանել, թիմերի են բաժանել, որոնք իրար ատում են»։
Ապրիլի 1-ին՝ Հումորի և երգիծանքի միջազգային օրը «Ուրիշ նորությունների հյուրը հումորիստ և դերասան Արամ Մանուկյանն է։
«Մարդիկ լավը չեն լսում, շատերը հումոր չեն հասկանում։ Ես փորձում եմ նմանակելիս սահմանը չանցնել ու չվիրավորել, բայց այսօր մեր ժողովուրդը շատ է քաղաքականացված։ Հումոր չունեցող մարդը կյանք չունի, մեջը կրակ չունի. Աստված ժպիտ է տվել մարդուն, ու եթե ժպտալ գիտես, բայց հումոր չունես՝ դա արդեն աննորմալ է»։
Դերասանն ասում է՝ ուզում է մարդկանց կտրել հեռախոսներից և նորից թատրոն բերել, որովհետև հեռախոսով նայելը բլոգինգ է, իսկ թատրոնը՝ կենդանի արվեստ։
Մանուկյանը նաև հայտնել է, որ նոր ներկայացում է պատասրատում՝ «4-րդ հանրապետություն» անունով։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երեխան հենց ծնվում է, գտնվում է պետության հովանավորության ներքո։ Եթե ընտանիքում հնարավոր չէ երեխայի խնամքը պատշաճ իրականացնել, ապա պետությունը դա պետք է վերցնի իր վրա, տեղափոխվի, օրինակ, խնամակալ ընտանիք, որտեղ ընտանեկան ջերմություն կստանա»։
Ինչ պետք է անի պետությունը երեխաներին պաշտպանելու համար, անգամ եթե պաշտպանել է պետք սեփական ծնողներից, ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի ՔԿՀ-ներում վերջին տարիների մահերի ամենաբարձր թիվը գրանցվեց։ Այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։
Իրավապաշտպանը խոսել է նաև վերջին տարիներին անչափահասների մասնակցությամբ աճող հանցագործությունների դեպքերի կանխման համար անհրաժեշտ միջոցների մասին։ Նրա տեղեկություններով՝ տարեկան 5-7 անչափահաս քրեական պատասխանատվության է ենթարկվում թմրաշրջանառության համար, կա նաև անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման աճ, ու խոսքը դեռ միայն բացահայտված դեպքերի մասին է։
Զարուհի Հովհաննիսյանը անդրադարձել է նաև ինքնավնասումների, ինքնասպանությունների վիճակագրությանը․ ասում է՝ վերջին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Խոսել է ՔԿՀ-ներում բուժսպասարկման ու դեղորայքի հասանելիության շարունակական խնդրի մասին։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ադրբեջանը, որ ասում է՝ ձեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղում չպիտի լինի, ու էդ հղումը հանվում է, դա հիբրիդային պատերա՞զմ է, թե ինչ է։ Կամ Ջերմուկից զորքերը չեն հանում, դա՞ ինչ է։ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ինչու՞ է շարունակում ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, ինչո՞ւ, եթե խաղաղություն է»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։ Քաղաքագետն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին․
«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի վերջին գրեթե բոլոր հանդիպումների արդյունքում մի բացասական զարգացում է տեղի ունենում՝ ռուսական զորքերը, սահմանապահ ստորաբաժանումները այս կամ այն ուղեկալից դուրս են գալիս, դուրս են բերվում Հայաստանի այս կամ այն տարածքից։ Թեև դա ներկայացվում է որպես ինքնիշխանության հաղթանակ, իրականությունը, մեղմ ասած, ամբողջությամբ չի համապատասխանում այդ ներկայացմանը։ Եթե այստեղ՝ Հայաստանում, ասում են, որ «ԿԳԲ-ի գործակալները» Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում, ապա նույնը կկրկնե՞ն Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայությամբ, թե՞ ոչ։ Նա, ի դեպ, նույնպես ԿԳԲ-ի կադրային սպա է։ Այս գնահատականները կրկնելո՞ւ են»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն կա և կասկածի տակ էր դրել ԱՄՆ-ՆԱՏՕ փոխգործակցության ներկա ձևաչափի նպատակահարմարությունը։ Հետո Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն էր հայտարարել, որ ՆԱՏՕ-ի ապագան կորոշի Դոնալդ Թրամփը Իրանի հետ հակամարտության ավարտից հետո: Նրա խոսքով ՝ ներկա իրավիճակը ցույց է տվել դաշնակիցների իրական վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:
Որքա՞ն խորն են ԱՄՆ-ՆԱՏՕ տարաձայնության արմատները․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
📌Ավելի վաղ Իսպանիան հրաժարվել էր իր օդային տարածքը տրամադրել ԱՄՆ-ի ինքնաթիռներին՝ Իրանի դեմ գործողության իրականացման համար, Ֆրանսիան հրաժարվել էր Թրամփի կոչով իրենց նավերն ուղարկել Հորմուզի նեղուց, Իտալիան թույլ չի տալիս, որ Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ռմբակոծիչները վայրէջք կատարեն Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայում։
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM
Որքա՞ն խորն են ԱՄՆ-ՆԱՏՕ տարաձայնության արմատները․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
📌Ավելի վաղ Իսպանիան հրաժարվել էր իր օդային տարածքը տրամադրել ԱՄՆ-ի ինքնաթիռներին՝ Իրանի դեմ գործողության իրականացման համար, Ֆրանսիան հրաժարվել էր Թրամփի կոչով իրենց նավերն ուղարկել Հորմուզի նեղուց, Իտալիան թույլ չի տալիս, որ Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ռմբակոծիչները վայրէջք կատարեն Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Բելառուսի հետ ընկերական խաղում պարտությունից հետո շատերը հերթական անգամ սկսեցին քննադատել՝ ոմանք ֆուտբոլիստներին, ոմանք մարզիչներին։ Ի՞նչ է հարկավոր Հայաստանի գլխավոր թիմին արդյունքները կտրուկ փոխելու ու հաղթանակների համար։ Մեր ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ու Մ19 ու երիտասարդական հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կարծում է՝ ժամանակ է հարկավոր։ Բայց որքա՞ն։
«Ես սխալ եմ համարում, երբ ասում են, որ ազգային հավաքականը ներկայացել է փորձարարական կազմում։ Ազգային հավաքական չեն հրավիրում ֆուտբոլիստներին ինչ-որ փորձեր կատարելու համար։ Եթե ֆուտբոլիստը հրավիրվել է, ուրեմն նա արժանի է․ մնում է խաղալ և խաղալ անգամ հնարավորությունից ավելի բարձր։ Մեր թիմը առաջխաղացում կունենա, երբ մարզիչը խաղային յուրաքանչյուր դիրքի վրա կունենա երեք ֆուտբոլիստ, որոնք կապահովել մրցակցություն, իսկ որևէ մեկի վնասվածքի դեպքում արդեն խնդիրներ չեն առաջանա։ Թե ինչքան ժամանակ դա կպահանջի՝ դժվարանում եմ ասել»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Լավ հումորը մտածելու տեղիք է տալիս. ծիծաղում ես, բայց զգում ես, որ այն իր ասելիքն ուներ, փորձում էր քո մեջ ինչ-որ բան փոխել»։
Դերասան, սցենարիստ և բովանդակություն (կոնտենտ) ստեղծող Արմեն Զաքարյանն ասում է՝ TikTok-ի էֆեկտը կամ արագ սպառման կոնտենտը հումորի ժամանակակից ճգնաժամի պատճառն են․ կատակերգու–դերասանները դադարում են մտածել բարդ, քանի որ ալգորիթմները պահանջում են «արագ ծիծաղ»:
Դերասանը խոստովանում է՝ իր հեռախոսում նոթագրում է փողոցում, տրասպորտում լսած պատահական ու անկեղծ երկխոսությունները, քանի որ լավ կատակերգուի համար կարևոր է իրականությունից չկտրվելը.
«Փորձում եմ քաղաքում շատ քայլել, տրանսպորտից ու մետրոյից օգտվել, որովհետև այնտեղ է մարդկանց ամենաանկեղծ վիճակը»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Երբեմն մենք երկար տարիներ մնում ենք մեր «կոմֆորտ զոնայում» և չենք զգում, թե ինչ է կատարվում դրսում, իսկ փառատոնը թույլ է տալիս երկու օրում հավաքել աշխատաշուկայի այդ փազլը և տեսնել իրական հեռանկարները, ոչ ֆորմալ միջավայրում շփվել լավագույն գործատուների հետ, հասկանալ շուկայի իրական վիճակը և լսել ավելի քան 100 փորձառու խոսնակների»,- ասում է Սերգեյը՝ հավելելով, որ հայկական ընկերություններն այսօր իրենց մշակույթով և մակարդակով չեն զիջում միջազգային հսկաներին։
Այս տարվա խորագիրը պատահական չէ՝ «5 սերունդ՝ 1 ռիթմ». ժամանակակից աշխատաշուկայում կողք կողքի աշխատում են տարբեր տարիքի ու հայացքների մարդիկ, և փառատոնի նպատակն է միավորել նրանց սպասելիքներն ու հնարավորությունները։ Այս տարի փառատոնին խոսնակներից է լինելու աշխարհում մեծ ճանաչում ունեցող միջազգային փորձագետ Դանիել Սիբերգը։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Forwarded from Sputnik Արմենիա
Թքելը շարունակում է մնալ քրիստոնյաների դեմ թշնամանքի ամենատարածված դրսևորումներից մեկը. այն, ինչ նախկինում կատարվում էր գաղտնի, այժմ հաճախ տեղի է ունենում բացահայտ՝ ցերեկով, երբեմն մարդկանց բազմության և անգամ ոստիկանների ներկայությամբ. այս մասին ասվում է «Հարձակումներ քրիստոնյաների վրա Իսրայելում և Արևելյան Երուսաղեմում» զեկույցում։
Ըստ զեկույցի` Իսրայելում 2025 թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում։ Ի՞նչ բնույթի են դրանք եղել։ Մանրամասները` 👉այստեղ։
@ArmeniaSputnik
Ըստ զեկույցի` Իսրայելում 2025 թ. հայերի վրա կատարվել է առնվազն 20 հարձակում։ Ի՞նչ բնույթի են դրանք եղել։ Մանրամասները` 👉այստեղ։
@ArmeniaSputnik
Sputnik Արմենիա
Իսրայելում 2025 թ–ին հայերի դեմ իրականացվել է առնվազն 20 հարձակում. զեկույց
Ընդհանուր առմամբ արձանագրվել է քրիստոնյաների դեմ հարձակման 155 դեպք, սակայն սա միայն «սառցաբեկորի գագաթն է»։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Известный скрипач Карен Шахгалдян в авторском подкасте «Патмадаран» главы представительства Россотрудничества в Армении Вадима Фефилова рассказал, как вскоре в Ереване состоится уникальный показ музыкального произведения «Петя и Волк». Изюминкой премьеры станет то, что текст со сцены прочтёт признанный классик комического жанра Гарик Мартиросян, а музыку исполнит Государсивенный Симфонический Оркестр Армении под руководством Сергея Смбатяна.
Представление приурочено к 135-ию великого советского композитора Сергея Прокофьева и пройдет по творческой инициативе Россотрудничества в Ереване: «Великие имена России». Полную версию беседы можно посмотреть тут.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Եթե Հայաստանը ԵՄ-ի գնով գնի գազը, այսինքն $600-ով՝ այսօրվա $177,5-ի փոխարեն, ապա ազդեցությունները, անգամ մոտավոր հաշվարկով, ուղղակի կարող են լինել աղետալի, որը հավասարազոր է ճգնաժամի, մոտավորապես այնպիսի իրավիճակի, ինչպիսին էր 1990-ական թվականների սկզբներին։
Ինչ կարժենա ԵՄ անդամակցության ճանապարհը Հայաստանի համար։ Նախ՝ գազի գնի եռապատկում․ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը թվերով է նկարագրել ճգնաժամի կարճաժամկետ ու միջնաժամկետ ազդեցությունները Հայաստանի տնտեսության ու յուրաքանչյուր քաղաքացու վրա։
Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ մինչև 60%-ով։ Երկրորդային ազդեցությունների մասին էլ չեմ խոսում։ Գազի եռապատիկ թանկացումը նշանակում է ինքնարժեքի բազմապատիկ աճ, հատկապես գազից կախված ոլորտների համար՝ ցեմենտ, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, սննդարդյունաբերություն․ կփակվեն, կկրճատվեն բիզնեսներ, արտահանումը կարող է մինչև 30% անկում ունենալ։ Ազդեցությունները աշխատաշուկայի վրա ևս կարող են լինել բազմավեկտոր՝ գործազրկության աճ, իրական աշխատավարձերի անկում մինչև 20-30%։ Սա հավասարազոր է ճգնաժամի։
📌Ապրիլի 1-ին Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպումանը ՌԴ նախագահը Փաշինյանին դարձյալ հիշեցրել է, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի մաքսային ռեժիմներն անհամատեղելի են։ Բացի այդ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին անհամեմատ ավելի ցածր գնով է գազ վաճառում, քան Եվրոպային։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մեր երկրի հեղինակության հարցն է․ բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն իրականում կարիք ունեն պատշաճ պետական վերահսկողության։ Բոլորը պետք է հասկանան, որ անվտանգ արտադրանքը և վերահսկողության բարձր մակարդակը հատկապես կարևորվում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի նպատակով»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը անդրադարձել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարություններին։
«Ամբողջ աշխարհում պետական վերահսկողության, ազգային մոնիթորինգային ծրագրերի շնորհիվ երկիրն իմանում է իր ապրանքների խնդիրները և, օրինակ, արտահանման ժամանակ չի բախվում դրանց հետ։ Մեր երկրում տարբեր մոնիթորինգային ծրագրեր այսօր դադարեցվել են։ Եթե 10 տարվա կտրվածքով նայենք, վերջին մեկ–երկու մոնիթորինգն իրականացվել է կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի ոլորտներում։ Եթե անգամ իրականացվում է մոնիթորինգ, ապա միայն միջազգային գործընկերների բողոքների հիման վրա, իսկ մեր ներքին սպառողներն այդպես էլ սպասումով են մնում, թե պետությունը կամ համապատասխան մարմինները ե՛րբ կորոշեն մեր երկրում ևս ապահովեն անվտանգության մակարդակ»։
📌Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ ուժեղացված վերահսկողության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են «հոգեվարքի» մեջ, իսկ դրանից դուրս գալու ճանապարհները ենթադրում են կտրուկ ընտրություն՝ Մոլդովայի օրինակով թշնամացումից մինչև վրացական մոդելի սառը գործընկերություն»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։ Վերլուծելով ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան՝ Խալաթյանը կարծում է՝ Մոսկվայում Փաշինյանին առաջարկել են հստակեցնել, թե նա ինչպես է տեսնում ՌԴ-ի հետ ապագա հարաբերությունները, առաջարկել են ընտրություն կատարել՝ կա՛մ մոլդովական սցենար՝ իր բոլոր հետևանքներով, կա՛մ որոշ չափով հաշվի նստել Ռուսաստանի մտահոգությունների հետ։
«Եթե հաշվի է նստում Ռուսատսանի մտահոգությունների հետ, ապա ժամանակը ցույց կտա, թե հայ-ռուսական հարաբերությունները ուր կհասնեն։ Իմ կարծիքով ներկա փուլում այդ հարաբերությունները հոգեվարքի մեջ են, որից դուրս գալու երեք ճանապարհ կա։ Առաջին՝ Հայաստանն ու Ռուսաստանը դառնում են ոչ բարեկամ երկրներ՝ Մոլդովայի նման, ինչը շատ ռեալ սցենար է։ Երկրորդ՝ վերադարձ նախկին դաշնակցային սերտ գործընկերային հարաբերություններին։ Եվ երրորդ՝ «ռուս-վրացական մոդելը»՝ որոշ չափով գործընկերային, բայց առանց դաշնակցային կամ բարեկամական կապերի։ Տարբերությունն այն կլինի, որ մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ, բայց տնտեսական բոնուսներ այլևս չեն լինի. կլինեն շուկայական հարաբերություններ՝ ոչ թշնամի - ոչ բարեկամ»։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բայց որտե՞ղ է ավարտվում «մեքենայի» հանդեպ կույր վստայությունն ու գալիս է մարդու որոշում կայացնելու ժամանակը․ կօգնի պարզել Կենսաբանական գիտությունների թեկնածու, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։
🎦զրույցն ամբողջությամբ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3