Radio Sputnik Armenia
489 subscribers
360 photos
3.31K videos
2.27K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արագածի լանջերին ապրող Մասիսը․ դպրոցի զինղեկը նաև արտադասարանական թատերական խմբակի ղեկավար է

«Ուրիշ նորությունների» հյուրն է ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ռազմագիտության ուսուցիչ Մասիս Մարտիրոսյանը։ Նա պատմում է, թե ինչպես է բանակային ակումբների բեմերում բազմաթիվ ներկայացումներ բեմադրել և այժմ շարունակում է իրականացնել իր երազանքն արդեն դպրոցում։

Մասիս Մարտիրոսյանը աշխատում է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ, և աշխատանքից հետո այնտեղ ղեկավարում է դպրոցական թատերական խմբակը։

«Նախընտրում եմ բեմադրել կատակերգական ներկայացումներ, որովհետև գորշությունը շատ է մեր կյանքում։ Ցանկանում եմ գոնե 15-20 րոպեանոց ներկայացումներով մի բուռ ծիծաղ պարգևել մեր հանդիսատեսին»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Տարածաշրջանի երթուղիների ապաշրջափակումը Իրանի համար լրացուցիչ հնարավորություն է, սակայն լոգիստիկ երթուղիներից օգտվելու հանգամանքը պայմանավորված է լինելու Ադրբեջանի քաղաքակա կամքով»։


Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Նվեր Դավթյանի հետ։

📎Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց համագործակցության 10 հուշագիր`տնտեսության տարբեր, մշակույթի, արվեստի տարբեր բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։ Այցի առանցքային թեման, սակայն, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ–ում ազդարարված «Թրամփի երթուղի» նախագիծն էր։ Տարածաշրջանայի երթուղիների ապաշրջափակման, Իրանի ու Հայաստանի համար լոգիստիկ հնարավորությունների շարքում երկու կողմերի ներկայացուցիչերը քննարկել են ինչպես ցամաքային ճանապարհների զարգացման անհրաժեշտությունն, այնպես էլ երկաթուղային ու ծովային երթուղիները լիարժեք օգտագործելու հեռանկարները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Армен Гаспарян: “Делайте то, что считаете правильным. Главное – потом не пожалеть”

Безусловно, в России внимательно следят за ситуацией в Армении, ведь это сфера ее национальных интересов и вопросов международной безопасности. Другое дело, что Россия никогда своей точки зрения никому не навязывала. Делайте так, как считаете правильным. Главное, чтобы потом не жалели… Существует же в историографии такое выражение, как “горе побежденным”. И если внесение изменений в Конституцию страны – это еще так, легкая прогулка, то публичные заявления касательно «Западного Азербайджана» – это уже серьезно. Сейчас подобные вещи очень быстро переходят из теоретической плоскости в плоскость практическую, считает российский журналист, политолог, историк Армен Гаспарян.


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏3❤‍🔥1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք մարդակեր չենք․ այնպես չէ, որ մենք ուզում ենք ադրբեջանցիների հետ սերունդներով պատերազմել։ Բայց կա տրամաբանական փաստ․ եթե չես կարողանում ապահովել ռազմավարական բալանսը կողմերի միջև, ապա կա՛մ անդադար զիջելու ես, կա՛մ քո թուլությամբ սադրելու ես թշնամունդ։ Ռազմավարական բալանսն ենք մենք կորցրել ու չենք կարողանում վերականգնել։ Այն սցենարը, որով մենք գնում ենք, բերելու է պատերազմի»։


Աբովյան Time պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

«Իր ուղերձում Փաշինյանը հայտարարում է, որ նույնիսկ հումանիտար հարցերի համատեքստում չեն բարձրացնելու արցախցիների վերադարձի հարցը։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ մենք տարածքային պահանջ չունենք ձեր նկատմամբ, սա հումանիտար հարց է, որովհետև այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, հետևաբար նրանք պետք է վերադառնան։ Ստացվում է՝ արցախցիների վերադարձը խնդիր է, բայց ադրբեջանցիների վերադարձը՝ ոչ։ Մեր հասարակությունը դարձել է տեղեկատվական ահաբեկչության զոհ, և այդ տեղեկատվական ահաբեկչությունն իրականացնում են թե՛ իշխանությունները, թե՛ նրանց ադրբեջանցի գործընկերները»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում այս տարին կոնյակագործության համար ճգնաժամային էր․ դա կունենա շղթայական հետևանք». տնտեսագետ

📎Լոգիստիկ խնդիրներն ու Վրաստանի իշխանությունների հետ չլուծված հարցերը բացասաբար են ազդել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի վրա։ Ու թեև Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ խնդիրը լուծված է, էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար արտահանման նոր ռեկորդային տվյալներ է հրապարակում, բայց պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8 տոկոսով իսկ խաղողից ստացված գինունը` 36.3 տոկոսով:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է, որ արտադրության ծավալների կրճատումն առաջիկայում շղթայաբար կհանգեցնի նաև խաղողի մթերման ծավալների և գների անկման, ինչի հետևանքով կտուժեն ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլև հազարավոր խաղողագործներ:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանի ներկայացուցիչները ելույթ կունենան Կուստուրիցայի «Kustendorf Classic 2025» փառատոնում, որը կկայանա սեպտեմբերի 4-6-ը Սերբիայում։

Հայաստանի ներկայացուցիչները փառատոնին կմասնակցեն Էմիր Կուստուրիցայի վաղեմի ընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի խորհուրդով և աջակցությամբ։ Խաչատուր Ալմազյանը «Ուրիշ նորություններում» պատմել է՝ ինչպես է կազմակերպվել Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը փառատոնին․

«Հարաբերությունները այնպիսին են, որ Կուստորիցան գիտի՝ եթե անգամ խոսքը լինի հարազատ եղբորս մասին, եթե արժանի չի այնտեղ լինելու, ինքը այնտեղ չի լինի, ու դա Կուստուրիցան գիտի»։


Փառատոնի հատուկ հյուրը կլինի ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բեմում ելույթ կունենա նաև դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ակնհայտ էր, որ եվրոպական առաջնորդներն այնքան էլ գոհ չէին այն մոտեցումներից, որոնք դրսևորում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին»։


Վաշինգտոնյան հանդիպման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

📎Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին կհաջորդի ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ գագաթնաժողովը։ Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում Թրամփը մոտ 40 րոպե առանձին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Դեղորայքի շուկան այս պահին Հայաստանում ամբողջությամբ անկառավարելի է՝ գրանցված դեղերի քանակը չի բավարարում բնակչության կարիքները, իսկ ներմուծման ընթացակարգերը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը նշում է՝ դեղերի շուկայում առկա խնդիրների պատճառը առաջին հերթին Առողջապահության նախարարության և տեսչական մարմնի հանցավոր անգործություն է․

«Շուկայում շատ չգրանցված դեղեր են շրջանառվում։ Եթե խոսենք, օրինակ, ինսուլինների մասին, դրանք բերվում են զարտուղի ճանապարհով՝ առանց պահպանման անհրաժեշտ պայմանների, ինչը լուրջ վտանգ է առողջության համար։ Մարդիկ նաև Ռուսաստանից, Եգիպտոսից, Իրանից և այլ երկրներից են դեղեր բերում։ Վերջերս ինքս եղել եմ արտերկրում և այնտեղ հանդիպել եմ բազմաթիվ հայերի, ովքեր դեղեր էին գնում, քանի որ այնտեղ դեղորայքը որակյալ է և էժան։ Նույնիսկ Ռուսաստանում դեղերն ավելի էժան են, քան Հայաստանում՝ շուրջ 50-60 տոկոսով։ Օրինակ՝ ուռուցքաբանության մեջ կիրառվող մի դեղ, որը Հայաստանում գնում են 360-650 հազար դրամով, ՌԴ-ից կարելի է ձեռք բերել 150-155 հազար դրամով»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Փաշինյանի մոտ կա մտահոգություն և ինչ-որ չափով հիասթափություն, որ իր պատկերացմամբ այդ աշխարհացունց ու կարևորագույն ձեռքբերումը հավուր պատշաճի չի ընկալվել հասարակության կողմից։ Հասարկությունն անտարբեր է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նկատմամբ»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վերլուծել է Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու մեկնաբանությունները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Թե՛ Հայաստանում, թե՛ Հայսատանից դուրս կան մասնագետներ, ովքեր պատրաստակամ կլինեն ձեռքերը քշտեն և օգնեն ՀՀ կառավարությանը վարելու նման արբիտրաժային վեճեր, և ինչու չէ նաև կանխման փուլում՝ նախաարբիտրաժային փուլում իրենք պետք է ներգրավված լինեն, որ կարողանան կանխել՝ օտարերկրյա ներդրողի հետ վեճը չդառնա արբիրտաժային վեճ։ Կառավարությունը վաղուց պետք է ձևավորած լիներ սեփական ինստիտուցիոնալ համակարգը»։


Արբիտրաժային վեճերով փաստաբան, Grigoryan Disputes ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում ՀԷՑ-ի սեփականատերերի ներկայացրած հայցից պաշտպանվելու համար միջազգային իրավախորհրդատու ներգրավելու՝ Հայաստանի կառավարության որոշումը։

📎«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերը օգոստոսի 11-ին պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել ՀՀ-ի դեմ՝ ՀԷՑ-ի սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։ Կառավարության երեկվա որոշմամբ պետական բյուջեից 3,2մլն դոլարին համարժեք գումար հատկացվեց վարչապետի աշխատակազմին՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում պաշտպանվելու համար։ Հայաստանի կառավարության շահերը ներկայացնելու է ամերիկյան «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Իսկ ի՞նչ ենք մենք հասկանում «անկախություն» ասելով։ Մի կողմից՝ անկախությունը այնպիսի նվեր է, որը մեզ շնորհվեց, ու հայ ազգի դարավոր երազանքն իրականացավ։ Բայց մյուս կողմից՝ մենք շատ բան ենք տվել անկախության համար։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ ենք վարվել նրա հետ։ Մենք սկսե՞լ ենք գործածել այն այնպես, ինչպես պետք է, կամ խելամիտ կառավարվել դրա արժեքը, թե՞ ուղղակի ստացել ենք ու չգիտենք՝ ինչ անել»։


«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Sputnik Արմենիայի ռադիոհաղորդավար Արամ Չախոյանն է։

«Էսօր մարդկանց մեծ մասը, համենայն դեպս զրույցի ինչ-որ մի հատվածում, անպայման ուզում է անդրադառնալ քաղաքական ինչ-որ պրոցեսների։ Քիչ են նյութերը, որոնք այլ ասպարեզներից են, մեծ մասամբ շրջանառության մեջ քաղաքական պրոցեսներին վերաբերող թեմաներ են։ Պրոցեսների, որի մասին միջին վիճակագրական քաղաքացին ունի շատ մակերեսային տեղեկություններ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ամերիկան մեզ չի պաշտպանելու․ ԱՄՆ-ն պարտավորություն չունի, բայց ներկայացվում է այնպես, որ ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ։ Իրականում դա երկկողմ փաստաթուղթ է, իսկ ԱՄՆ-ն «վկա» է, ոչ թե կողմ․ հայերենում հանվել է այդ բառը»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։ Քաղտեխնոլոգը ասում է՝ իշխանությունները վաշինգտոնյան փաստաթղթով մանիպուլյացիա են անում․

«Նախ՝ օգոստոսի 8-ին ոչ թե կնքված է խաղաղության պայմանագիր, այլ նախաստորագրված է։ Հաջորդ պահը մանիպուլյացիայի․ հարցին, թե այդ ճանապարհի վրա Հայաստանի սահմանապահը, մաքսավորը կանգնելու՞ է, թե ոչ, «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն սկսում են տարբեր խուսանավող պատասխաններ տալ․ դա բացահայտ մանիպուլյացիա է։ Հաջորդը՝ չեն ասում, որ սա միայն Հայաստանի Հանրապետության տարածք չէ, այլ նաև ԵԱՏՄ տարածք է։ Իսկ ԵԱՏՄ-ի կանոնադրություններով և նորմատիվ իրավական փաստաթղթերով՝ չի կարող ԵԱՏՄ-ի տարածք մտնել ինչ-որ ապրանք, որը չստուգվի, չգրանցվի, չամաքսազերծվի՝ անկախ տոկոսի չափից»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯4👍2
Forwarded from Sputnik Արմենիա
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ծիծեռնակաբերդի հավերժության տաճարի 12 բազալտե մույթերը (խոնարհված սյուները) հիմնանորոգվում են, @ArmeniaSputnik–ին ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Նրա խոսքով՝ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի կառուցման հենց սկզբից ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, և տարիներ շարունակ ջուրն անընդհատ լցվել է մույթերի մեջ, ինչի հետևանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ «100-ամյակի կապակցությամբ հուշասյունը վերանորոգվել էր, բայց հավերժության տաճարը չէր վերանորոգվել։ Մենք հիմնանորոգման խնդրանքով բազմիցս դիմել էինք կառավարությանը, 2021թ․ վերջնական համաձայնությունը տրվեց, և պետությունը գումար հատկացրեց աշխատանքներն իրականացնելու համար»,- նշեց Գզոյանը։


Հավերժության տաճարի մույթերի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար են իրականացվում` այս պահին դրանցից 2-ն են նորոգվում, քանի որ խնդիր է դրված, որ հիմնանորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում հուշահամալիրը պետք է բաց լինի այցելուների համար։ Աշխատանքները վերահսկում է հուշահամալիրը նախագծած ճարտարապետներից Սաշուր Քալաշյանը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Բյուջեում ռազմական ծախսերը չավելացնելը ժեստ է Ադրբեջանին, իբր Հայաստանը թշնամանք չի տածում»։

Sputnik Արմենիան զրուցել է քաղաքական վերլուծաբան, անվտանգության հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։

📌Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նախորդ նիստից հետո անձամբ ներկայանալով լրագրողների հետ ճեպազրույցի, հայտնել էր, որ կառավարությունը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել երկրի ռազմական բյուջեն: «Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայնդեպս մեր գնահատականն այս պահին սա է»,- հավելել էր վարչապետը։ Փոխարենը, Ադրբեջանը ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն (արդեն շուրջ $5 մլրդ է): Ալիևը օկուպացված Արցախից անցած շաբաթ հայտարարել էր, թե «Եթե որևէ մեկի հիվանդ ուղեղում ծագի Ադրբեջանի դեմ սադրանք կատարելու մտադրություն, կարծում եմ՝ կրկին կզղջան դրա համար։ Այսուհետ մենք ապրելու ենք որպես հաղթանակած ժողովուրդ և հաղթանակած պետություն»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Աշնանը սուրճը հավանաբար 15-20%-ով կրկին կթանկանա․ ապրիլից մինչ օրս միջազգային շուկայում սուրճի գինը արդեն բարձրացել էր մոտ 15-22%-ով»:


Sputnik Արմենիան զրուցել է «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանի հետ։

📌Արաբիկա տեսակի սուրճի գինը հասել է վերջին երկու ամսվա առավելագույնին՝ կապված մտավախությունների հետ, որ աշխարհում սուրճի խոշորագույն արտադրող երկրում` Բրազիլիայում ցուրտ եղանակը կարող է հանգեցնել մատակարարումների կրճատման։ Թրեյդերները մտահոգված են, որ այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բրազիլական սուրճի բերքը կարող է սպասվածից պակաս լինել։ Ըստ Coffee Trading Academy-ի հարցման՝ 2025-2026 սեզոնին Բրազիլիայում արաբիկա և ռոբուստա սուրճի համախառն բերքը կկազմի 63.9 միլիոն պարկ, ինչը նախորդ տարվա համեմատ 2.1%-ով պակաս է։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ни о каком союзничестве России с Азербайджаном на данном этапе речи быть не может - историк политолог, специалист по безопасности Евгений Крутиков

Отношения России с Азербайджаном сейчас переживают достаточно непростой, болезненный период, считает политолог Евгений Крутиков. Кризис возник чисто искусственно в том смысле, что азербайджанская сторона использовала незначительные, но в то же время весьма странные поводы, чтобы его инициировать. Ведь на самом деле можно было иначе разобраться в конкретных случаях, однако Баку предпочел путь конфронтации и истерики.

Выход из этой ситуации, уверен эксперт, состоит в том, чтобы установить справедливый и правильный баланс в отношениях между Москвой и Баку. Они изначально были разбалансированы в силу того, что Алиев поддерживал присутствие целого ряда негосударственных структур, которые и регулировали взаимоотношения с Россией. Сейчас в подобных структурах ни у одной из сторон попросту нет нужды.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Հայաստանի անկախությունը, սուվերենությունը մեծապես կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, Մերձավոր Արևելք, Արևելք-Գլոբալ Հարավ, ԱՄՆ-Եվրոպա և այլ գործընթացներից։ Ընդ որում՝ դրաք չի կարելի դիտարկել իրարից անջատ։

Թե ո՛ր ուժային կենտրոնի ազդեցության գոտում կհայտնվեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը՝ միասին, թե առանձին-առանձին, դրանից շատ բան է կախված։ Թուրքիան՝ ինքը լինելով ուժային կոնտրոնի ազդեցության գոտի, փորձում է հավակնել, որ իր ազդեցության ներքո լինի Հարավային Կովկասը։ Իսկ Թուրքիան, ինչ էլ խոսեն պրոտոկոլների համար, չի դիտարկում Հայաստանը որպես էթնո-քաղաքական միավոր, սուվերեն պետություն։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«АrCa–ի անվտանգությունը վատը չէ, բայց այն կարող է հետաքրքրել հաքերներին»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը խոսել է Հայաստանի խոշորագույն վճարահաշվարկային համակարգում՝ АrCa-ում վերջին շրջանում հաճախակի դարձած խնդիրների հնարավոր պատճառների ու հետևանքների մասին։

📌ArCa վճարահաշվարկային համակարգի աշխատանքը այսօր կրկին խափանվել է։ Քաղաքացիները զրկված են սեփական անկանխիկ գումարները քարտային եղանակով տնօրինելու հնարավորությունից․ անկանխիկ գնումներ, փոխանցումներ, վճարումներ, բանկոմատներից կանխիկացում ու նույնիսկ ուղեվարձ վճարել չի հաջողվում։ Խնդրի առաջացումից մի քանի ժամ անց միայն «Արմենիան Քարդ» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ ընկերության ինտերնետ կապուղով աշխատող ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։ АrCa համակարգում նախորդ մասշտաբային խափանումը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մանկատան երեխաների հետ շփվելիս ինձ ավելի պիտանի ու լիարժեք եմ զգում քան երբևէ․ ես պատասխանատվություն ունեմ նրանց առջև»։

Բանաստեղծ, դերասան Կարինե Խաչատրյանը Խարբերդի մանկատան երեխաներին սովորեցնում է ձեռագործ տիկնիկներ և զարդեր պատրաստել։ Հետվիրահատական շրջանում կորցնելով ձայնը և, այդպիսով, նաև դերասանի աշխատանքը` նա կյանքի նոր ճանապարհ գտավ ընկերոջ նվիրած գործիքների ու կաշվե մնացորդների շնորհիվ։ Արհեստն ու արվեստը խնդիրներ ունեցող մանկատան երեխաների համար դառնում են ինքնարտահայտման միջոց։

«Այն ոչ միայն զարգացնում է մանր մոտորիկան, այլև բացահայտում նրանց աշխարհը։ Աշխատում են բծախնդրությամբ, ճաշակով, գունային զգացողությամբ ու լրջությամբ»։


Կարինե Խաչատրյանը խոսել է նաև հատուկ տիպի մանկատների սաների սպեցիֆիկ խնդիրներից․ օրինակ՝ առողջական խնդիրներով երեխաներին հիմնականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն որդեգրում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Կոնյակի արտահանման խնդիրն ազդելու է բոլոր վերամշակողների ու խաղողագործների վրա»։


Ի՞նչ գնով ու ի՞նչ ծավալի խաղող կիրացվի այս տարի վերամշակող գործարանների կողմից և որքանո՞վ կոնյակի արտահանման խնդիրը կազդի նաև մթերման գործընթացի վրա. Sputnik Արմենիան հարցրել է Հայաստանի Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին։

📌Մոտ մեկ շաբաթից Հայաստանում կմեկնարկի խաղողի մթերման գործընթացը։ Ոլորտի ներկայացուցիչները վստահ չեն, որ այս տարի այն հարթ կանցնի, չնայած կառավարության՝ վերջին տարիներին սահմանած սուբսիդավորման ծրագրի։ Մտահոգությունների հիմանական պատճառը հայկական կոնյակի արտահանման՝ Վրաստանում առաջացած խնդիրն է։ Պատրաստի արտադրանքն իրացված չէ, տակառները դատարկված չեն, նոր բերքի մթերման ծավալներն էլ հնարավոր է խիստ սահմանափակ լինեն։ Խաղողագործները բերքի իրացման հերթական տարին սկսում են այսպիսի անորոշ պայմաններում։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ռուսաստանը խնդիրներ ունի Հարավային Կովկասում այն պատճառով, որովհետև Փաշինյանը իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային-գործընկերային հարաբերություններին ընդդեմ քայլեր»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է։

«Այստեղ պատճառահետևանքային կապ կա․ շատ էական է և կարծում եմ աբսուրդ է ենթադրել, որ երբևէ Ռուսաստանի Դաշնությունը նմանօրինակ քաղաքականություն կորդեգրի։ Հիմա մեկ այլ կետ՝ Թուրքիա և Ադրբեջան։ Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում, իրավիճակ էր փոխվելու, ուժերի հարաբերակցություն էր փոխվելու՝ շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև 2020 թ․-ին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը հաղթեց, իսկ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը պարտվեց»։


Մամիջանյանն անդրադարձել է նաև հարցին՝ արդյոք ընդդիմությունը կհրաժարվի «Վաշինգտոնյան փաստաթղթից» իշխանության գալու դեպքում։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM