Radio Sputnik Armenia
487 subscribers
360 photos
3.31K videos
2.27K links
Radio Sputnik Armenia
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պրոֆեսիոնալ սպորտը հաճախ առողջություն չի բերում, երբեմն նույնիսկ հակառակը։ Շատ մարզիկներ առողջությունը զոհում են արդյունքի համար, իսկ հետո երկար ժամանակ վերականգնվում են հենց սպորտի միջոցով»։


«Ուրիշ նորությունների» հյուրերը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու գործարար Շավարշ Կարապետյանն են։

Նրանք համատեղ նոր նախագիծ են ներկայացնում՝ վեցշաբաթյա թրեյնինգ՝ կենտրոնացման, կարգապահության, նպատակասլացության և ժամանակակից հմտությունների զարգացման համար։

Շավարշ Կարապետյանը պատմում է՝ ծրագրի գաղափարը ծնվել է Նազիկ Ավդալյանի հետ զրույցների ընթացքում, երբ համեմատել են սպորտն ու բիզնեսը և տեսել, որ դրանց սկզբունքները շատ նման են կյանքի կանոններին։ Նազիկ Ավդալյանի խոսքով՝ իր մանկության երազանքն է եղել անցած ճանապարհն ու փորձը ծառայեցնել մարդկանց և սերունդներին։ Նրա՝ ծանրամարի համար համեմատաբար կարճ կարիերան լի է եղել արժեքավոր կյանքի դասերով, որոնք հիմա պատրաստ է փոխանցել ուրիշներին։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ընդդիմությունը չի միավորվի». քաղտեխնոլոգը՝ «Մեր ձևով» քաղաքական ուժի մասին

ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավայրից իր նոր նամակում հայտնում է «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակները. դրանք են՝ տնտեսության և բիզնես հնարավորությունների զարգացում, ընտանեկան և ազգային արժեքների ամրապնդում, որպես վստահելի գործընկեր Հայաստանի համբավի վերականգնում, արժանապատիվ ապրելու արցախցիների իրավունքի ապահովում, կրթական ծրագրեր և եկեղեցու պաշտպանություն։ Սամվել Կարապետյանը նշում է նաև, որ «Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա ձևավորվելու է նոր քաղաքական ուժը։

Ինչ ապագա կունենա այն, որտեղ կդիրքավորվի և նախընտրական ինչ հնարավոր միավորումներ կարելի է սպասել. հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
««Գինու զբոսաշրջիկը» պարտադիր չի, որ գինի խմի․ կարող է գալ քո երկիր, որ, օրինակ, օդապարիկով թռչի խաղողի դաշտերի վրայով, այգիներում ձիավարությամբ զբաղվի, ճաշի այգիներում։ Եվ կարող է ընդհանրապես գինի չխմել»։


«Ուրիշ նորություններում» Հայաստանի էնոտուրիզմի խորհրդի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն, Enofest և EnoTalks Armenia փառատոնի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը խոսել է օգոստոսի 15-ից մեկնարկող Գինու օրերի մասին, որակյալ գինու ու գների, իրական հայկական գինեգործության ու էժան դարակաշարերի գինիների մասին։

«Ունենք քիչ խաղող, պետք է ստանանք շատ որակով գինի ու մրցակցենք որակով, բարձր սեգմենտի թանկ գինիների հետ»։


Լիլիթ Գրիգորյանը խոսել է նաև գինեգործության համաշխարհային խնդիրներից, օրինակ՝ քովիդից հետո ալկոհոլային խմիչքների սպառումն է նվազել, գլոբալ տաքացման պատճառով՝ խաղողի այգիները․

«Գլոբալ տաքացումները շատ վատ են անդրադառնում համաշխարհային խաղողագործության վրա։ Ֆրանսիայում, Իտալիայում շատերը հանում են այգիները տեղափոխում են ավելի բարձրադիր, ցուրտ գոտիներ»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ոչ մի լավ բան չի սպասվում մի տարածաշրջանում, որտեղ կարող են առնչվել ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը»։


«Թրամփի երթուղու» մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի հետ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանն արդեն ուշանալու վտանգի առաջ է, իսկ ԱՄՆ-ի մոդուլային ատմակայանների մասին խոսելը բավական ռիսկային է»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու-դոցենտ Արթուր Ավետիսյանը խոսել է ԱՄՆ-ի հետ էներգետիկ համագործակցության հնարավորությունների մասին։

📌Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից բացի ստորագրված Հայաստան-ԱՄՆ երեք մտադրությունների հուշագրերից մեկը էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին է։ Թե այս փաստաթղթով կոնկրետ ինչ է նախատեսվում, դեռ հայտնի չէ, քանի որ տեքստն առ այսօր չի հրապարակվել։ Դրանց մասին որոշ տեղեկություններ հայտնել է վարչապետ Փաշինյանը` լրագրողների հետ հեռավար ասուլիսում․ նա հայտնել է, որ այն վերաբերում է երկու ուղղությունների՝ միջուկային էներգետիկային և էլեկտրաէներգիայի կուտակիչների ներդրմանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Գոլֆի դաշտում գաղտնալսման տարբերակը համարյա զրո է»։


Ararat Valley գոլֆի ակումբի տնօրեն Խաչատուր Վրթանեսյանը «Ուրիշ նորություններում» խոսել է այն մասին, թե ինչու են բիզնես հանդիպումներ անցկացնում գոլֆի շուրջ, Հայաստանում այս մարզաձևի ներկայի ու զարգացնելու հնարավորությունների մասին։ Խաչատուր Վրթանեսյանը գոլֆ խաղալը բնորոշում է որպես ազնվության նշան, ասում է՝ վատ մարդիկ կամ այն մարդիկ, որոնք խաբում են, գոլֆ չեն խաղում․

«Բիզնես հանդիպումներ շատ հաճախ գոլֆի դաշտում են տեղի ունենում, որովհետև գոլֆ խաղալուց մարդուն ճանաչում ես, տեսնում ես նրա վարվելակերպը․ եթե շուտ ջղայնացավ, մականները շպրտեց՝ տեսնում ես նրա վերաբերմունքը կյանքին, գործին, պրոբլեմներին։ Բացի այդ, ամենամեծ ֆակտորներից մեկը, թե մարդիկ՝ սկսած քաղաքական գործիչներից ու բիզնեսմեններից, ինչու են հանդիպումներ կազմակերպում գոլֆի դաշտում․ գոլֆի դաշտում գաղտնալսման տարբերակը համարյա զրո է»։


Խաչատուր Վրթանեսյանը պատմել է նաև մի դրվագ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆային խաղից, խոսել է գոլֆի սիրողական ու պրոֆեսիոնալ որակումների մասին ու բացատրել մարզաձևի, դրա զարգացման մասնագիտական նրբություններ։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Юрий Котенок: «Угроза Армении – силы, нависшие подковой над Южным Кавказом»

Вашингтонские договоренности по «мосту Трампа» в Сюнике являются ущемлением суверенитета Армении. «Как ни пытаются представить этот формат, факт остается фактом – если какое-то ЧВК или иностранный консорциум берет под контроль суверенный участок твоей территории ради выполнения трансграничных, транс-магистральных функций, то это – попрание твоего суверенитета… Если же вообще говорить о региональной безопасности, то в Армении следовало бы понимать - силы, нависшие над регионом, обхватившие ее эдакой подковой, - они и есть настоящая угроза суверенитету страны» - уверен гость программы «Ираканум», известный российский военно-политический обозреватель Юрий Котенок.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Երևանում սեպտեմբերի 1-ից 5-6 հազար երեխա չի հաճախելու մանկապարտեզ». Երևանի ավագանու անդամ

📎Երևանյան մանկապարտեզներում հերթագրված 10 621 երեխաերեխաներից սեպտեմբերին մանկապարտեեզ կգնան 7 488–ը։ Տվյալները Sputnik Արմենիային տրամադրել են Երևանի քաղաքապետարանից։ Նախատեսվում է նաև 3 նոր մանկապարտեզ կառուցել՝ Նոր Խարբերդում, Կորեայի Ձորում և Ծարավ Աղբյուրի փողոցում։ Թե չավարտված շինարարական ու նորոգման աշխատանքների պատճառով քանի մանկապարտեզ սեպտեմբերի 1-ին չի կարողանա դռները բացել երեխաների առաջ, քաղաքապետարանը չի հստակեցրել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը քաղաքապետարանի ներկայացրած վիճակագրությանը չի վստահում` պնդելով, որ սեպտեմբերի 1-ին 5-6 հազար երեխաներ զրկված են լինելու մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Ընդ որում, ոչ միայն այն երեխաները, որոնց հերթը չի հասել, այլև նրանք, որոնց մանկապարտեզներում քաղաքայի իշխանությունները չեն ավարտել հիմնանորոգման աշխատանքները, կամ դրանք իրականացվել են այնպիսի թերացումներով, որ չեն կարող շահագործվել։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ի վերջո սա միջա՞նցք է, թե՞ տարանցիկ ճանապարհ։ Սա լուրջ ահազանգ է ՌԴ–ի, ԵԱՏՄ–ի համար։ Եվ ռիսկը վերաբերում է նրան, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից կարող են գալ ապրանքներ՝ առանց մաքսային հսկողության, այնուհետև Հայաստանի տարածքից տեղափոխվել ԵԱՏՄ այլ երկրներ։ Սա մաքսատուրքերի կորստի ռեալ վտանգ է։ Իսկ երրորդ երկրներից մաքսատուրքերն ուղղվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը փաստում է, որ ԱՄՆ–ում ստրագրված փաստաթղթից 1 շաբաթ անց «միջա՞նցք, թե ճանապարհ» հարցը դեռ շարունակում է մնալ անպատասխան։ Անհայտ է նաև՝ այդ տրանսպորտային ցամաքային կապի նկատմամբ հսկողություն իրականացնելու՞ են ՀՀ մաքսային մարմինները։ Մինչդեռ, այս հարցերի պատասխաններից է կախված՝ Հայաստանի կողմից խախտվելու են արդյոք ԵԱՏՄ-ի հիմնական սկզբունքները։

Տնտեսագետը պարզաբանում է՝ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից Հայաստանի ստացած մասնաբաժինը 2015-ից ի վեր քառապատկվել է՝ գերազանցելով 800 մլն դոլարը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Նուբարաշենի աղբավայրը դանդաղ գործողության ռումբ է։ Դրա գոյությունը բնապահպանական ու առողջական տասնյակ խնդիրներ առաջացնող օջախ է, որը պետք է փակվի»։


Ասուլիս ․ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, բնապահպան Քրիստինե Վարդանյանի ասուլիսն էր՝ բնապահպանական հարցերի շուրջ։

«Բյուջեի միջոցները ոչ թե պետք է Լոպեսով տուրիզմը զարգացնելու համար ծախսվեն, այլ պետք է ծախսվեն նման տիպի ֆունդամենտալ աշխատանքների վրա, այսինքն՝ պետք է գտնել միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք դոնոր կհանդիսանան և կմիջամտեն այս հարցի լուծմանը, միջազգային գործընկերներ, այլ տնտեսվարողներ և նաև մեր երկրի բիզնեսին ներգրավել։ Կարծում եմ, որ ցանկության դեպքում այս հարցը կարելի է լուծել»։


🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Աբովյան time»․ Իրանի քաղաքական էլիտաների միջև տեսանելի անհամաձայնություն կա Հայաստանի «ապաշրջափակման» եղանակների վերաբերյալ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, օրենսդիր իշխանության դիրքորոշումներում «Թրամփի միջանցքը» նույնքան կարմիր գիծ է, որքան «Զանգեզուրի միջանքը»։ Այլ են երկրի գործադիր իշխանության՝ նախագահի, մասնավորապես արտգործնախարարի հայտարարությունները, որոնցում վտանգներն «ուռճացված» են որակում։ Ինչի կարող են հանգեցնել միջէլիտար տարաձայնությունները Իրանում․ մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նիկոլ Փաշինյանը իր ուղերձով մեզ ուղեկցեց ոչ թե իրական, այլ ֆեյք Հայաստան»։


Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը։

📌Արձակուրդից վերադառնալով՝ Փաշինյանն իր առաջին աշխատանքային օրը սկսեց ժողովրդին ուղղված ուղերձով և Ադրբեջանի հետ խաղաղ կյանքի հրաշալի կողմի ներկայացմամբ։
▫️Փաշինյանը խաղաղությունը համեմատեց նորակառույց տան, նոր ու սիրելի ավտոմեքենայի, նորածին երեխայի հետ։
▫️ Փաշինյանն իր ուղերձով հաստատեց, որ Խաղաղության համաձայնագրով վերջնական փակել է Արցախի ու արցահայերի վերադարձի հարցը։
▫️Ինչո՞ւ գերիների հարցը համաձայնագրում չի ներառվել. Փաշինյանը փորձեց պատասխանել այս հարցին։
▫️«ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, բայց կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո». Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձավ այս խնդրին։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Երևանի բյուջեն 160 մլրդ դրամից ավելի է, այո՛, երեք անգամ ավելացել է՝ երևանցիների շնորհիվ, ի հաշիվ հարկատուների։ Սակայն երևանցիները փողոցներով քայլելիս չեն նկատում՝ ինչի վրա են ծախսվել այդ գումարները»։


Sputnik Արմենիան զրուցել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։

📌Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական երեկվա նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրել է, որ Երևան քաղաքի սեփական եկամուտների գանձման այս տարվա հունվար-հուլիս ամիսների ցուցանիշը կազմել է ավելի քան 47 միլիարդ 212 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 12 միլիարդ դրամով։ Փաստենք, որ քաղաքային բյուջեի եռապատկմանը նպաստել է հանրային տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության, տեղական տուրքերի ավելացումը։ Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունները դժգոհում են, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով չեն կարողանում իրականացնել համապատասխան բարեփոխումները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Ոչ մեծ ավտովթարների դեպքում սեպտեմբերից այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին, սպասել ԱՊՊԱ–ի կամ ոստիկանությանը․ պետք է ունենալ հեռախոսում ASWA հավելվածը, վթարի դեպքում հավելվածով նկարել մեքենայի վնասները, ապա տեղաշարժել մեքենանները»։


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն ասում է՝ նորամուծությունը հնարավոր կդարձնի զգալիորեն կրճատել պատահարի վայրում գործողություններ իրականացնելու գործընթացը․

«Երբ բացեք հավելվածը, սկզբում բերելու է նկարելու պահանջը։ Մեքենաները, վնասները նկարելուց հետո ծրագիրը հրահանգելու է տեղաշարժել մեքենաները։ Այդ պահին դա հնարավոր է անել նաև առանց ինտերնտի, և երբ արդեն կմիանաք ինտերնետին, կարող եք լրացնել արդեն մնացած տվյալները»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանը Թրամփի կաբինետ է հասել դատարկ օրակարգով․ դրա համար էլ զիջողը միայն մենք ենք եղել»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։

«Օրինակ՝ ռուսական և ուկրաինական կողմերը պահել են օրակարգում պահանջներ, որ հետո երկուստեք իջեցնեն այդ պահանջները։ Հայկական կողմին բացատրում էինք՝ դուք էլ պահանջներ ունեցեք, որ հասնեք Թրամփի կաբինետ, մի պահանջից դուք հրաժարվեք, որ Ալիևն էլ իր պահանջներից հրաժարվի։ Անդադար ասում էինք՝ մի՛ համաձայնիր առանց միջնորդի բանակցություններին․ դա բերելու է նրան, որ բոլոր քո խաղաքարտերը ձեռքիցդ խլեն։ Եվ այդպես էլ եղավ։ Ասում էին՝ միջնորդները իրենց շահերն ունեն։ Այո՛, ունենում են, բայց քեզ օգուտ է, որ միջնորդ, երաշխավոր լինի, կողքիդ մարդիկ լինեն։ Հենց այն պահին, երբ Հայաստանը սկսեց առանց միջնորդների բանակցել՝ սկզբում ռուսական միջնորդությունից հրաժարվելով, հետո ամերիկյանից, հետո եվրոպականից, բոլոր միջնորդություններից հրաժարվեց ու մնաց ձեռնունայն»։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արագածի լանջերին ապրող Մասիսը․ դպրոցի զինղեկը նաև արտադասարանական թատերական խմբակի ղեկավար է

«Ուրիշ նորությունների» հյուրն է ՀՀ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ռազմագիտության ուսուցիչ Մասիս Մարտիրոսյանը։ Նա պատմում է, թե ինչպես է բանակային ակումբների բեմերում բազմաթիվ ներկայացումներ բեմադրել և այժմ շարունակում է իրականացնել իր երազանքն արդեն դպրոցում։

Մասիս Մարտիրոսյանը աշխատում է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ, և աշխատանքից հետո այնտեղ ղեկավարում է դպրոցական թատերական խմբակը։

«Նախընտրում եմ բեմադրել կատակերգական ներկայացումներ, որովհետև գորշությունը շատ է մեր կյանքում։ Ցանկանում եմ գոնե 15-20 րոպեանոց ներկայացումներով մի բուռ ծիծաղ պարգևել մեր հանդիսատեսին»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Տարածաշրջանի երթուղիների ապաշրջափակումը Իրանի համար լրացուցիչ հնարավորություն է, սակայն լոգիստիկ երթուղիներից օգտվելու հանգամանքը պայմանավորված է լինելու Ադրբեջանի քաղաքակա կամքով»։


Sputnik Արմենիան զրուցել է իրանագետ Նվեր Դավթյանի հետ։

📎Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց համագործակցության 10 հուշագիր`տնտեսության տարբեր, մշակույթի, արվեստի տարբեր բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։ Այցի առանցքային թեման, սակայն, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ–ում ազդարարված «Թրամփի երթուղի» նախագիծն էր։ Տարածաշրջանայի երթուղիների ապաշրջափակման, Իրանի ու Հայաստանի համար լոգիստիկ հնարավորությունների շարքում երկու կողմերի ներկայացուցիչերը քննարկել են ինչպես ցամաքային ճանապարհների զարգացման անհրաժեշտությունն, այնպես էլ երկաթուղային ու ծովային երթուղիները լիարժեք օգտագործելու հեռանկարները։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Армен Гаспарян: “Делайте то, что считаете правильным. Главное – потом не пожалеть”

Безусловно, в России внимательно следят за ситуацией в Армении, ведь это сфера ее национальных интересов и вопросов международной безопасности. Другое дело, что Россия никогда своей точки зрения никому не навязывала. Делайте так, как считаете правильным. Главное, чтобы потом не жалели… Существует же в историографии такое выражение, как “горе побежденным”. И если внесение изменений в Конституцию страны – это еще так, легкая прогулка, то публичные заявления касательно «Западного Азербайджана» – это уже серьезно. Сейчас подобные вещи очень быстро переходят из теоретической плоскости в плоскость практическую, считает российский журналист, политолог, историк Армен Гаспарян.


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👏3❤‍🔥1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք մարդակեր չենք․ այնպես չէ, որ մենք ուզում ենք ադրբեջանցիների հետ սերունդներով պատերազմել։ Բայց կա տրամաբանական փաստ․ եթե չես կարողանում ապահովել ռազմավարական բալանսը կողմերի միջև, ապա կա՛մ անդադար զիջելու ես, կա՛մ քո թուլությամբ սադրելու ես թշնամունդ։ Ռազմավարական բալանսն ենք մենք կորցրել ու չենք կարողանում վերականգնել։ Այն սցենարը, որով մենք գնում ենք, բերելու է պատերազմի»։


Աբովյան Time պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

«Իր ուղերձում Փաշինյանը հայտարարում է, որ նույնիսկ հումանիտար հարցերի համատեքստում չեն բարձրացնելու արցախցիների վերադարձի հարցը։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ մենք տարածքային պահանջ չունենք ձեր նկատմամբ, սա հումանիտար հարց է, որովհետև այնտեղ ադրբեջանցիներ են ապրել, հետևաբար նրանք պետք է վերադառնան։ Ստացվում է՝ արցախցիների վերադարձը խնդիր է, բայց ադրբեջանցիների վերադարձը՝ ոչ։ Մեր հասարակությունը դարձել է տեղեկատվական ահաբեկչության զոհ, և այդ տեղեկատվական ահաբեկչությունն իրականացնում են թե՛ իշխանությունները, թե՛ նրանց ադրբեջանցի գործընկերները»։


🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանում այս տարին կոնյակագործության համար ճգնաժամային էր․ դա կունենա շղթայական հետևանք». տնտեսագետ

📎Լոգիստիկ խնդիրներն ու Վրաստանի իշխանությունների հետ չլուծված հարցերը բացասաբար են ազդել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի վրա։ Ու թեև Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, որ խնդիրը լուծված է, էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար արտահանման նոր ռեկորդային տվյալներ է հրապարակում, բայց պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8 տոկոսով իսկ խաղողից ստացված գինունը` 36.3 տոկոսով:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշել է, որ արտադրության ծավալների կրճատումն առաջիկայում շղթայաբար կհանգեցնի նաև խաղողի մթերման ծավալների և գների անկման, ինչի հետևանքով կտուժեն ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլև հազարավոր խաղողագործներ:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանի ներկայացուցիչները ելույթ կունենան Կուստուրիցայի «Kustendorf Classic 2025» փառատոնում, որը կկայանա սեպտեմբերի 4-6-ը Սերբիայում։

Հայաստանի ներկայացուցիչները փառատոնին կմասնակցեն Էմիր Կուստուրիցայի վաղեմի ընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի խորհուրդով և աջակցությամբ։ Խաչատուր Ալմազյանը «Ուրիշ նորություններում» պատմել է՝ ինչպես է կազմակերպվել Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը փառատոնին․

«Հարաբերությունները այնպիսին են, որ Կուստորիցան գիտի՝ եթե անգամ խոսքը լինի հարազատ եղբորս մասին, եթե արժանի չի այնտեղ լինելու, ինքը այնտեղ չի լինի, ու դա Կուստուրիցան գիտի»։


Փառատոնի հատուկ հյուրը կլինի ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Բեմում ելույթ կունենա նաև դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1