Radar Armenia
77K subscribers
15.1K photos
12.4K videos
64 files
19.1K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👎50👍2
🟨 Ասկերանի կողմից տեղադրված է ոստիկանական անցակետ, իսկ բետոնապատնեշները դրվել են մինչև այդ կետը: Դրանով ճանապարհի երթևեկությունը չի արգելափակվել։

▫️ [Աղդամ-Ասկերան] ճանապարհը փակված է 09.11.2020թ. ի վեր ռուսական խաղաղապահ ուժերի, ապա նաև՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից։

Արցախի պետնախարարի աշխատակազմը` Radar Armenia-ի հարցմանը ի պատասխան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍71
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 16-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Շուշիի շրջանում, ապատեղեկատվություն է։

Արցախի ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎54👍2
🟨 Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։
👍154👎2
🟨 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը լակմուսի թուղթ է միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար:

▫️Մեր ակնկալիքն ու պահանջն է վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը, որից հետո պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում։

Արայիկ Հարությունյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍111👎1
🟨 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության կառուցման ճանապարհային քարտեզ է։

ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ
👍130👎10
🟨 Ավելի քան 8 ամիս Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։

▫️ Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
👍271
Radar Armenia
🟨 Ավելի քան 8 ամիս Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ ▫️ Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
🟨 Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության արգելափակումը և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ
👍279
🟨 Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է հաստատվի, և դա մեր մնայուն դիրքորոշումն է։

▫️Ցանկացած պետություն պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին հետևել, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։

ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
👍225👎2
🟨 Լաչինի միջանցքի հարցով երկու կողմերը հունվարից ի վեր ՄԱԿ ԱԽ են ուղարկել շուրջ 60 նամակ։

▫️ Մինչ կողմերից յուրաքանչյուրը իր նարատիվն է ներկայացնում, ակնառու է մեկ բան` խորը անվստահություն կողմերի միջև։

ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ
👎183👍20
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և նրանց հիմնարար շահերից է բխում գտնելու ընդհանուր անվտանգության և զարգացման ուղին համագործակցության միջոցով։

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
👎190👍16
🟨 Մալթան կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը։

ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչ
👍340
🟨 ԼՂ-ում իրավիճակը ծայրահեղ ծանր է և պետք է լուծվի անհապաղ։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին։

▫️Կոչ ենք անում գտնել հումանիտար կոնսենսուս։

ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ
👍212👎19
🟨 ԱՄԷ-ն ընդգծում է, որ մարդասիրական անհրաժեշտ օգնությունը պետք է հասանելի դարձնել մարդկանց։

ՄԱԿ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ
👍201👎8
🟨 Կարևոր է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը։

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ
👍251
🟨 Ներկայումս տեղում քայլեր են անհրաժեշտ ԼՂ շուրջ լարվածությունը թոթափելու համար՝ մասնավորապես, դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։

▫️ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է ճգնաժամն արագորեն հանգուցալուծելու համար։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ
👎346👍11
Radar Armenia
🟨 Ներկայումս տեղում քայլեր են անհրաժեշտ ԼՂ շուրջ լարվածությունը թոթափելու համար՝ մասնավորապես, դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ ▫️ՌԴ-ն ամեն ջանք գործադրում է ճգնաժամն արագորեն հանգուցալուծելու համար։ ՄԱԿ…
🟨 Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա։

▫️Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից՝ յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի համաձայն։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ
👎246👍14
🟨 ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակման համար և Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։

▫️Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակվող անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանություն։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
👍287
🟨 ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում, ինչպես նաև անդին։

▫️Այսօր այստեղ եմ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը։

Արարատ Միրզոյան
👍240
🟨 Չնայած բոլոր կոչերին, իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև Ադրբեջանն աստիճանաբար և հետևողականորեն սրել է իրավիճակը՝ ընդհուպ մինչև ԼՂ լիակատար պաշարում։

Արարատ Միրզոյան
👍209