Radar Armenia
77.3K subscribers
18.3K photos
18.8K videos
68 files
21.7K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Էներգետիկ վերափոխումը մեր կառավարության համար ռազմավարական թեմա է։ Այն շատ կարևոր է նաև օգտագործման արդյունավետության իմաստով, տնտեսելու իմաստով։

Նիկոլ Փաշինյանը Digitec 2026-ի շրջանակում մասնակցել է «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանը NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ
👍96😁13👎9
Radar Armenia
🟧 Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկը։ Նիկոլ Փաշինյան
🟨 TRIPP ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը: Հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։

▫️Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։

Նիկոլ Փաշինյան
👍138👎40😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանում ընթանում է «Digitec 2026» տեխնոլոգիական համաժողովը, որի կազմակերպիչն է Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

▫️Հիմնական թեման արհեստական բանականությունն  է։
👍105👎13
🟨 Team Group-ը կրկին Digitec-ի ռազմավարական գործընկերն է։ Digitec2026-ն անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրով։

▫️Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածաշրջանի գլխավոր AI իրադարձությունը համախմբել է միջազգային տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, ներդրողներին և բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հնարավորություններ, գործընկերություններ և զարգացման ուղիներ։

▫️Իսկ Team Group-ի տաղավարում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու խմբի տարբեր ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններին, նորարարական լուծումներին և զարգացման հեռանկարներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69👎7😁2
🟨 Վերցնում ենք մեր էլեկտրաէներգիան, հավելում ենք արժեք, վերածում ինտելեկտի, որը շատ ավելի արժեքավոր է, և ամբողջ աշխարհն է մեր շուկայում։ Դա վաճառելով՝ արժեք ենք վերադարձնում Հայաստան՝ եկամուտ բերում։

▫️Մենք կարող ենք ունենալ այստեղ մի բան, որն աշխարհում սուղ է։

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյան
👍168👎13😁1😢1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Կարիք կա բացատրելու, թե Արհեստական բանականությունը կոնկրետ ինչպես կարող է օգտագործվել։ Օրինակ՝ ճանապարհների կառավարման համար։ Եվ հիմա Երևանի համար խնդիր է խցանումները։ Կարևոր է իմանալ, որ ԱԲ-ն կարող է շատ օգտակար լինել՝ այս խնդիրը լուծելու համար։

Նիկոլ Փաշինյան
👍116👎22😁6
Radar Armenia
🟨 Կարիք կա բացատրելու, թե Արհեստական բանականությունը կոնկրետ ինչպես կարող է օգտագործվել։ Օրինակ՝ ճանապարհների կառավարման համար։ Եվ հիմա Երևանի համար խնդիր է խցանումները։ Կարևոր է իմանալ, որ ԱԲ-ն կարող է շատ օգտակար լինել՝ այս խնդիրը լուծելու համար։ Նիկոլ…
🟨 Շատ կարևոր է նշել մեր դիրքորոշումը։ Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել Արհեստական բանականությամբ։ Մեր նպատակն է օգտագործել ԱԲ-ն, որպեսզի մարդկանց աշխատանքային ջանքերն էլ ավելի արդյունավետ դառնան։

Նիկոլ Փաշինյան
👍130👎25😁4
🟨 Միացի՛ր նոյեմբերի 24-ի ծառատունկին ու քո ներդրումն ունեցիր Երևանում նոր կանաչ տարածքի ստեղծման գործում։ Ինչպե՞ս միանալ՝

▫️Ներբեռնի՛ր «Ակտիվ քաղաքացի» հավելվածը, բացի՛ր «Կամավորություն» բաժինը և գրանցվի՛ր ծառատունկին։

▫️Ծրագրի միջոցով կամավորությանը կարող են մասնակցել 16 տարեկանից սկսած:

▫️Եվ մի հաճելի հավելում՝ կամավորության ընթացքում կուտակած միավորները հետագայում կարող ես փոխանակել տարբեր նվերների հետ։

Երևանի քաղաքապետարան
👍57👎9😁3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Digitec 2026-ի շրջանակում ԱԲ թեմայով բաց քննարկում և շրջայց ցուցահանդեսի տաղավարներով։

Նիկոլ Փաշինյան
👍109👎22😁2
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին:

▫️Փաշինյանը կարևորել է նրա մասնակցությունը Digitec-ին։ Սաթյարթին ընդգծել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍132👎13
🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի տարածաշրջանում Dell technologies ընկերության նախագահին։

▫️Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍140👎18
🟨 BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է։

▫️Yangwang Altior էլեկտրասեդանը նախատեսված է Rolls-Royce Ghost և Mercedes-Maybach մոդելների հետ մրցակցելու համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍69😁11👎7😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանի հետ մտադիր եմ այնպիսի համաձայնագիր կնքել, որ եթե նույնիսկ 4, 15 կամ 20 տարի անց մենք ոչ կոմպետենտ նախագահ ունենանք, իմ կնքած փաստաթուղթը մնա անփոփոխ։

Դոնալդ Թրամփ
😁85👍24👎8
🟨 Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը: Ներկայացված է ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍188
Radar Armenia
🟧 Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկը։ Նիկոլ Փաշինյան
🟨 TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի։

Նիկոլ Փաշինյան
👍150👎20😁8
🟨 «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ ՀՖՖ նախագահի թեկնածու՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։

▫️Տեղափոխվում եմ ՀՀ, սովորում եմ հայերեն՝ այստեղ ապրելու, աշխատելու և մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։

Դենիս Ջորկաեֆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍176👎69😁14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Շուտով՝ Երևանում․

▫️Տոնածառի լույսերի վառման օրվա մասին շուտով կհայտարարենք:

Տիգրան Ավինյան
1👍147👎26😁11
🟨 Դոնալդ Թրամփը իր SocialTruth հարթակում հրապարակել է Չինաստանի և ՌԴ առաջնորդների հետ լուսանկարները՝ ամեն մեկին տալով խորագիր.

▫️եռակողմ հանդիպումը՝ «Մեծ տերությունները 1945, 2026»։
▫️Պուտինի հետ՝ «Իմ ընկերը»։
▫️Սիի հետ՝ «Ընկերները»։
1👎95😁46👍12
🟨 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի։

Եղանակը Երևանում նոյեմբերի 22-ին՝

🌖 Ցերեկ +11 +13
🌗 Երեկո +7 +9
🌘 Գիշեր +4 +6

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍26👎7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում հրդեհ է բռնկվել, 3 մարդ զոհվել է, 15-ը փրկվել, 36 աշխատակից համարվում է անհետ կորած:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎61😢24😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Չինաստանում էլեկտրական մեքենան մեկ գիշերվա ընթացքում 868 անգամ փորձել է ինքնուրույն կայանել։
😁132👎13👍4