Radar Armenia
79.5K subscribers
17.6K photos
17.3K videos
68 files
21K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Երևան քաղաքում ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց կարելի է ասել, որ բոլոր ուղղություններով տարվել են աշխատանքներ։ Գրեթե ոլորտ չկա, որ իրապես մեծ ծավալի աշխատանքներ արված չլինի։

▫️Այս պահի դրությամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեսնում է, որ մեր հիմնական խնդիրը երթևեկության կառավարման խնդիրն է։ Դրա համար է ստեղծվել Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։

Տիգրան Ավինյան
👍50👎25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նման են մեծ ընտանիքի, որտեղ ամեն ինչ կարող է լինել։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկա
👎223👍12
🟩 «Wizz Air»-ը հոկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի իր 3-րդ օդանավը և չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով`

▫️Բազել (Շվեյցարիա)
▫️Վառնա (Բուլղարիա)
▫️Վալենսիա (Իսպանիա)

ՏԿԵՆ
👍263👎3
🟨 Երևան քաղաքում այլևս ով ինչպես ուզի, առանց ճարտարապետական միջամտության, չի կարողանալու իրականացնել ձևափոխություններ։ Այդ աշխատանքները պահանջում են նվազագույնն էսքիզային համաձայնեցում։

Տիգրան Ավինյան
👍102👎20
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մենք համատիրության փաստացի գործառույթը վերցրել ենք քաղաքի ուսերին, ամբողջ քաղաքով կապիտալ ներդրումն իրականացնում ենք։ Այս տարվա վերջին 3060-70 վերելակ կունենանք փոխարինված ամբողջ քաղաքում, ու կմնա մի 1300 վերելակ։

▫️Այդ հսկայական ծավալի աշխատանքը մենք արել ենք, սպասարկո՞ւմն էլ մենք անենք։

Տիգրան Ավինյան
👍60👎17
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մարդիկ շատ լավ հասկանում են՝ իրենց համատիրություններն ինչ գործառույթներ ունեն, ու էդ գործառույթները փաստացի տեսնում են, որ չեն իրականացվում։ Պետք է նորմալ ընտրություն կազմակերպվի, ու արմատախիլ արվի էդ պորտաբույծների համակարգը։

▫️Նստած մենակ իրենց աշխատավարձը ստանան։ Նախկին իշխանությունները պորտաբույծներին օգտագործում էին ընտրությունների համար։ Պետք է էդ պորտը կտրել։

Տիգրան Ավինյան
7👍154👎11
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այսօր անակնկալ այց կատարեցի ՊՆ ուսումնական մեկ այլ կենտրոն, որտեղ ևս շուտով նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման:

▫️Չափազանց կարևոր է օրվա կարգացուցակի ճշգրիտ պահպանումը։

Սուրեն Պապիկյան
👍79👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Նալչիկում տեղի ունեցած հարսանիքի արժեքը գերազանցել է 100 միլիոն ռուբլին։

▫️Ամուսնացողը Կաբարդինո-Բալկարիայի նախկին ղեկավար և միլիարդատեր Արսեն Կանոկովի որդին է։
👎78👍13
🟨 Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետ՝ հացահատիկի և էներգիայի արտահանման ամենահրատապ խնդիրները լուծելու համար։

▫️Հացահատիկը և էներգիան ցավոտ հարցեր են Ուկրաինայի և Ռուսաստանի համար։

Վոլոդիմիր Զելենսկի
👍72👎9
🟨 Սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը:

▫️Աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու:

Երևանի քաղաքապետարան
👍37👎8
🟨 Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎69👍12
Radar Armenia
🟨 Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Թրամփի հետ զրույցում Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
👎69👍7
🟨 Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը քննարկել են TRIPP-ը։

▫️Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎54👍24
Radar Armenia
🟨 Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: ▫️Կիրականացնեն ջրի նմուշառումներ։ Առողջապահության նախարարություն
🟨 Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակիում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:

▫️Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:

Անահիտ Ավանեսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍52👎10
🟨 Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի. սա ըստ էության, տրամաբանական շարունակությունն է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման:

▫️Նախաձեռնությունը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևանի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։

▫️Առաջնային աշխատանքը, որն իրականացվել է, ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել՝ դա Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։

▫️Տեսախցիկների միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ՝ օրվա տարբեր ժամերին տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը: Նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային ենթակառուցվածք, մինչ այդ, գործող լուսացուցային համակարգը հնարավոր է կարգաբերել այնպես, որպեսզի էական փոփոխություններ քաղաքի բեռնվածության առումով նկատելի լինեն:

Երևանի քաղաքապետարան
👍46👎12
🟨 Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի նախնական կենսաբանական մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին:

▫️Երևանում կառուցված այս կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբն այլևս չի կուտակվում. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը:

Երևանի քաղաքապետարան
👍55👎5
🟨 Հորմուզի նեղուցի մուտքի մոտ հայտնաբերել և առգրավել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք։

▫️Այն համալրված է ստորջրյա համակարգերի ոլորտում կիրառվող աշխարհի նորագույն տեխնոլոգիաներով։

ԻՀՊԿ
👍59👎18
🟨 Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը:

▫️Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին: Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

ՀՀ ՊՆ
👍45👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են:

▫️Այստեղ ստեղծվում է ժամանակակից և լիարժեք մարզական համալիր՝ գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մարզասրահով, 532 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայով ունիվերսալ մարզադահլիճով, ինչպես նաև անհրաժեշտ հանդերձարաններով, վարչական և սպասարկման տարածքներով։

▫️Նոր մարզադպրոցը շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկի հնարավորություն կտա մարզվելու ժամանակակից ու հարմարավետ պայմաններում:

Տիգրան Ավինյան
👍74👎7
🟨 Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասին

▫️ «Մաքրության համաշխարհային օրվա» շրջանակում Երևանի քաղաքապետարանը Karcher Armenia  ընկերության հետ համագործակցության շրջանականերում, Green Green, և Vega ընկերությունների հետ համատեղ կազմակերպում է համաքաղաքային մաքրապատումներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում։

▫️ Մաքրման աշխատանքները միաժամանակ կիրականացվեն վարչական շրջաններում նախապես բացահայտված աղբի կուտակման վայրերում՝ նպաստելով քաղաքի հանրային տարածքների մաքրությանն ու բարեկարգմանը։

▫️Նախաձեռնության շրջանակում Kärcher սարքավորումներով կիրականացվեն նաև Երևանի հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարան
👍45👎4