Radar Armenia
79.6K subscribers
17.6K photos
17.3K videos
68 files
21K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ունենք դեպքեր, երբ մեր աշխատակիցները, խնդիրը լուծելու փոխարեն, իրենց հնարամտությունն օգտագործում են՝ արհեստական բանականությամբ պատասխանները կեղծելու վրա։

▫️Մենք դա տեսնում ենք, այդ աշխատակիցները պատժվում են։ Ուզում եմ հասկանալ՝ ով է պատկերացրել, որ հնարավոր է չարած աշխատանքները ԱԲ-ով փակել։ Մեզ մոտ բոլոր տվյալները ստուգվում են կրկնակի-եռակի անգամ։

Տիգրան Ավինյան
👍75👎14
🟨 Երևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու հետ կապված՝ նախաձեռնել ենք խորհրդատուի ընտրության մրցութային ընթացակարգ, որպեսզի խորհրդատուի աջակցությամբ կարողանանք մշակել ներդրումային ծրագիր։ Մրցույթը կայացել է, համաձայնագիրը կնքված է, այս շաբաթվանից կսկսեն աշխատանքները։

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյան
👍61👎8
🟨 Սեպտեմբերի 3-4-ը Երևանում հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎29
🟨 Սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր։

ՊՆ
👍138👎5
🟨 Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎103👍3
🟨 ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ առարկայական երկխոսության համար նպաստավոր պայմաններ ներկայումս չկան։

▫️Ավելին, քայլերը, ինպիսին են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը, ինչը սպառնում է ՌԴ-ին, չեղարկում են կառուցողական զրույցի նախադրյալները։

Մարիա Զախարովա
👎84👍10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Կրասնայա Պոլյանայում արջը մոտեցել է զբոսաշրջիկներին, բայց նրանց ճիչերից ինքն է վախեցել ու փախել։
👍83👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մոսկվայում Պուտինը և Փաշինյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ Հայաստանի ԵՄ կամ ԵԱՏՄ կողմնորոշման հարցը։

Դմիտրի Պեսկով
👎142👍6
🟨 Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունները կաշխատեն առևտրային հարցերի շուրջ՝ Բիշքեկում Պուտինի և Փաշինյանի միջև կարևոր հանդիպումից հետո։

Դմիտրի Պեսկով
👎104👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Սեպտեմբերի 4-ին «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք՝

▫️պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի - 6,
▫️ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ - 3։

Երևանի քաղաքապետարան
👎50👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երվանդ Քոչարի փողոցում առաջին անգամ իրականացվել է առանց հենասյուների, կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ։

▫️Սա Երևանում իր տեսակի մեջ միակն է, և հետագայում փորձը կկիրառվի նաև մայրաքաղաքի այլ փողոցներում։

Արմեն Փամբուխչյան
👍102👎16
🟨 Սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:

Երևանի քաղաքապետարան
👍36👎10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող British American Tobacco գործարանին։
👎103👍21
🟨 2026թ․ հունվար-հուլիսին 2025թ․ հունվար-հուլիսի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.5%-ով:

Գևորգ Պապոյան
👍77👎13
🟨 Ռիգայում Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ առանձնազրույցով:
👍99👎16
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Անակնկալ ստուգայցով եղա ՊՆ ուսումնական զորամասերից մեկում. ուսումնական գործընթացի անշեղ իրականացումն առաջնահերթություն է։

Սուրեն Պապիկյան
👍101👎15
🟨 Բելգրադում հազարավոր մարդիկ մասնակցել են նախկին զինվորական առաջնորդ Ռատկո Մլադիչի հրաժեշտի արարողությանը։

▫️Մլադիչը մահացել է 84 տարեկանում, Հաագայի ՄԱԿ-ի կալանավայրում, որտեղ ցմահ բանտարկություն էր կրում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎56👍19
🟨 Պուտինի հրամանագրով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ արտերկրում թաքնվող ռուսների նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու համար։
👎104👍12
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Այցելեցի ՊՆ մեկ այլ զորամաս, որտեղ ընթանում են զորանոցների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ:

Սուրեն Պապիկյան
👍82👎14
🟨 Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի և Լատվիայի կառավարություններին միջև արձանագրություն՝ «ՀՀ և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ։

ԱԳՄԱՆ
👍114👎18
🟨 Ուիթքոֆֆն ու Քուշները Կիև էին տարել խաղաղության առաջարկների թարմացված տարբերակներ։ Բանագնացները փորձել են վերակենդանացնել նախկին տարբերակները և նվազեցնել Կիևի և Մոսկվայի միջև եղած բացը։

▫️Դոնբասի տարածքների կարգավիճակը մնում է հակամարտության հիմնական կետը։

Financial Times
👍49👎7