Radar Armenia
79.7K subscribers
17.6K photos
17.2K videos
68 files
21K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, առևտրատնտեսական հարաբերությունները սկսվել են, մշակվում են կապի և հաղորդակցության նախագծեր։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով
👍85👎29
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։ Հիմա չոր մրգերի արտադրանքներ կան, ու տարբեր տեղերից լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է։

▫️Թարմ միրգ-բանջարեղենի սեզոնն ավարտվեց, պետք է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք։

Նիկոլ Փաշինյան
👍218👎14
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք։
👍63👎24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինական ռազմածովային ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավահանգստին։
👍106👎16
🟨 Տարածքի մաքրում

▫️Սեպտեմբերի 6
▫️12:00
▫️Իսակովի պողոտա, ԱՄՆ դեսպանատան դիմաց։

Երևանի քաղաքապետարան
👍55👎6
🟨 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, դրանք տեղի են ունենում հետախուզական գործակալությունների մակարդակով։

▫️Ռուսաստանը և Ուկրաինան իրենք նախ պետք է համաձայնության գան, մյուսները կարող են միայն օգնել։

Վլադիմիր Պուտին
👎74👍10
🟨 LES MILLS EXPERIENCE Yerevan՝ տարվա ամենաէներգետիկ մարզական իրադարձությունը։

▫️Մասնակիցներին սպասվում են LES MILLS-ի հանրահայտ խմբային մարզումները՝ միջազգային մարզիչներ Սեբաստիան Խարամիլյոյի և Ալդրին Դելա Վեգայի մասնակցությամբ։

▫️Սեպտեմբերի 13
▫️ 19:30 — BODY JAM (մուտքը անվճար՝ գրանցումով )
▫️20:30 — BODYPUMP ( 5000 AMD )
▫️21:30 - BODYCOMBAT ( 5000 AMD )
▫️Ազատության հրապարակ։

Երևանի քաղաքապետարան
👍31👎7
🟨 ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ ԱՄՆ-ից Հայաստանի միջոցով Ռուսաստան ապրանքներ անօրինական կերպով արտահանելուն մասնակցելու համար։

▫️Կամո Կիրակոսյանն ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես գնորդ Հայաստանից՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍102👎12
🟨 Չեմ բացառում, որ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա։

Ալեն Սիմոնյան
👍105👎37
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դրական էր աշխատանքային մթնոլորտը, առաջին հերթին այն, որ պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, ու կքննարկենք, նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։

▫️Գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը։ Այսինքն՝ ինչ տողեր կան, և որ տողերն են, որի հետ կապված երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, և որ տողերն են, որի հետ կապված՝ այլ դիրքորոշումներ։

Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին
👎59👍43
🟧 Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմի» ղեկավարին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր ՌԴ-ն կարող է անել Հայաստանին՝ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյան
👎155👍28
🟨 Ինչ վերաբերում է ռազմաբազային, նման քննարկում չի եղել։ Այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել։ Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է։

▫️Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, պատրաստ ենք նաև դա քննարկել։

Նիկոլ Փաշինյան
20👍131👎24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե ՀՀ տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և իմ ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է։ Եվ ես հանձնարարել եմ, որ իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե ստանանք ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, որ ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, մեր արձագանքը կլինի շատ դաժան։

Նիկոլ Փաշինյան
👍158👎21
🟨 Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ասել եմ Քյարքիի մասին։

▫️Ինչ որ ասել եմ, ասել եմ նաև նախընտրական շրջանում, խոսել եմ անկլավների մասին, որևէ նորություն դրանում չկա։

Նիկոլ Փաշինյան
👎90👍71
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ասում եք՝ խայտառակ տեսարան Գագիկ Խաչատրյանի հետ կապված։

▫️Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին, սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք է տանեն։ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված՝ պատասխանատվությունից խուսափել։

Նիկոլ Փաշինյան
1👍281👎25
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը՝ մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում։

Նիկոլ Փաշինյան
👍116👎16
Radar Armenia
🟨 Ասում եք՝ խայտառակ տեսարան Գագիկ Խաչատրյանի հետ կապված։ ▫️Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին, սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք է տանեն։ Հայաստանից…
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ձեր թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս, որ նման աշխատանքային վաստակ ունեցող մարդուն պետք է շտապ ուղարկել Պալմա դե Մայորկա՝ վերականգնողական հանգստի, հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն։

▫️Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ-ն տվյալ դեպքում վատ փոխարինող չի Պալմա դե Մայորկայի կուրորտներին։

Նիկոլ Փաշինյանը հեգնեց
👍129👎21
Radar Armenia
🟨 ՌԴ քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ։ ▫️Այս որոշումը կազդի նաև ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում։ Մարիա Զախարովա
🟨 Իսկ ով է նման բան քննարկել։ Մենք բացարձակ նման բան անելու մտադրություն չունենք։

▫️Մենք հակառակը՝ մեծ հաճույքով ենք ընդունում ՌԴ-ից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ նրանք ՀՀ զբոսաշրջային առավելությունները առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։

Նիկոլ Փաշինյանը՝ Մարիա Զախարովայի հայտարարության մասին
👍137👎10
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Գերիների, անհետ կորածների վերաբերյալ հարցերը, բնականաբար, եղել են քննարկման մաս։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ այս թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ։

Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին
👍88👎18
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ռուսաստանի հետ քննարկում ենք նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետև իրենք մեծ փորձ ունեն։ Ուրախ կլինենք, որ այդ հարցում մեզ աջակցեն։

Նիկոլ Փաշինյան
👍103👎52
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ես կարծում եմ՝ առաջին գործարքն արդեն տեղի է ունեցել, բայց ընկերություններն իրենք դրա մասին կհայտարարեն։ Դա կառավարության հայտարարության տիրույթում չի։ Մեր խնդիրն է քաղաքական պայմաններ ստեղծել, որպեսզի գործարար համայնքներն իրար հետ աշխատեն։

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման մասին
👍92👎17