Radar Armenia
79.7K subscribers
17.6K photos
17.2K videos
68 files
21K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Սեպտեմբերի 3-ին, ժամը 03:28-ին երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։

◽️Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փրկարար ծառայություն
👎60👍1
🟨 Վլադիմիր Պուտինը և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն հանդիպել են աշխատանքային նախաճաշի շրջանակներում։

▫️Հրապարակվել է նախաճաշի մենյուն։
👎84👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ես ասացի՝ Էմանուել, դու ստիպված ես լինելու եռապատկել քո դեղատոմսային դեղերի գինը։ Մենք վճարում ենք մոտ 130 դոլար մեկ դեղահաբի համար, իսկ դու՝ 10 դոլար։ Ասացի՝ եթե դու դա չանես, ես 100% մաքսատուրք կդնեմ քո բոլոր գինիների և շամպայնների վրա, որոնք մտնում են ԱՄՆ։

▫️Նա ասաց՝ Դոնալդ, խնդրում եմ, մի՛ արա դա ինձ հետ։

Դոնալդ Թրամփը՝ Մակրոնի մասին
👎178👍1
🟨 ԵՄ-ն տնտեսապես, բազմաթիվ գործոնների պատճառով, այդ թվում՝ իր սեփական կարճատեսության, կորցնում է իր առավելությունները։

▫️Երկրները՝ մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ գործընկերները, որ շարունակում են ձգտել ԵՄ անդամակցության, շատ շուտով կկորցնեն այս ցանկությունը։

Սերգեյ Լավրով
👎214👍11
🟨 Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎10
🟨 Տեղումներ չեն սպասվում։

Եղանակը Երևանում սեպտեմբերի 3-ին՝

🌖 Ցերեկ +30 +32
🌗 Երեկո +23 +25
🌘 Գիշեր +15 +17

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍31👎1
🟨 ՌԴ քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ։

▫️Այս որոշումը կազդի նաև ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում։

Մարիա Զախարովա
👎195👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՌԴ-ն հարվածել է Օդեսայի բնակելի շենքերից մեկին․ կա 17 տուժած, այդ թվում՝ 3 երեխա։
👎123👍8
🟨 Երևանում կանցկացվի Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը։

▫️Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արդի Արվեստի Կենտրոն» («ՀայԱրտ» մշակութային կենտրոնը) սեպտեմբերի 22–27-ը կանցկացնի «Լուսանկարչության հեծանները» խորագրով Գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը։

▫️Համաժողովի շրջանակում Երևան կժամանեն լուսանկարիչներ, թանգարանների տնօրեններ, հետազոտողներ և արվեստի կառավարիչներ՝ Եվրոպայից ու աշխարհի տարբեր երկրներից։

Երևանի քաղաքապետարան
👍60👎9
🟨 Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվում է, առևտրատնտեսական հարաբերությունները սկսվել են, մշակվում են կապի և հաղորդակցության նախագծեր։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկով
👍88👎30
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։ Հիմա չոր մրգերի արտադրանքներ կան, ու տարբեր տեղերից լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է։

▫️Թարմ միրգ-բանջարեղենի սեզոնն ավարտվեց, պետք է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք։

Նիկոլ Փաշինյան
👍227👎16
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք։
👍66👎24
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Ուկրաինական ռազմածովային ԱԹՍ-ները հարվածել են Սոչիի նավահանգստին։
👍111👎16
🟨 Տարածքի մաքրում

▫️Սեպտեմբերի 6
▫️12:00
▫️Իսակովի պողոտա, ԱՄՆ դեսպանատան դիմաց։

Երևանի քաղաքապետարան
👍59👎6
🟨 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, դրանք տեղի են ունենում հետախուզական գործակալությունների մակարդակով։

▫️Ռուսաստանը և Ուկրաինան իրենք նախ պետք է համաձայնության գան, մյուսները կարող են միայն օգնել։

Վլադիմիր Պուտին
👎77👍10
🟨 LES MILLS EXPERIENCE Yerevan՝ տարվա ամենաէներգետիկ մարզական իրադարձությունը։

▫️Մասնակիցներին սպասվում են LES MILLS-ի հանրահայտ խմբային մարզումները՝ միջազգային մարզիչներ Սեբաստիան Խարամիլյոյի և Ալդրին Դելա Վեգայի մասնակցությամբ։

▫️Սեպտեմբերի 13
▫️ 19:30 — BODY JAM (մուտքը անվճար՝ գրանցումով )
▫️20:30 — BODYPUMP ( 5000 AMD )
▫️21:30 - BODYCOMBAT ( 5000 AMD )
▫️Ազատության հրապարակ։

Երևանի քաղաքապետարան
👍32👎8
🟨 ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ ԱՄՆ-ից Հայաստանի միջոցով Ռուսաստան ապրանքներ անօրինական կերպով արտահանելուն մասնակցելու համար։

▫️Կամո Կիրակոսյանն ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես գնորդ Հայաստանից՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍107👎13
🟨 Չեմ բացառում, որ Ադրբեջան այց կունենամ, բայց որևէ ժամկետ չեմ կարող նշել հիմա։

Ալեն Սիմոնյան
👍109👎40
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Դրական էր աշխատանքային մթնոլորտը, առաջին հերթին այն, որ պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, ու կքննարկենք, նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։

▫️Գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը։ Այսինքն՝ ինչ տողեր կան, և որ տողերն են, որի հետ կապված երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, և որ տողերն են, որի հետ կապված՝ այլ դիրքորոշումներ։

Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին
👎63👍45
🟧 Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմի» ղեկավարին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր ՌԴ-ն կարող է անել Հայաստանին՝ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյան
👎164👍28
🟨 Ինչ վերաբերում է ռազմաբազային, նման քննարկում չի եղել։ Այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել։ Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է։

▫️Եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, պատրաստ ենք նաև դա քննարկել։

Նիկոլ Փաշինյան
20👍139👎26